PDA

Դիտել ողջ տարբերակը : « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

Ծով
08.02.2008, 22:31
Դատելով տարբեր թեմաներում հոկտեմբերի 27-ի սպանդին անդրադառնալու անձնական և շատ այլ անդամների փորձերից՝ այս թեմայի պահանջն իրոք որ կա։
Քննարկենք այստեղ...
Հ.Գ. Այստեղ հնարավորինս փորձում ենք առաջնորդվել փաստերով։

VisTolog
08.02.2008, 23:05
ՈՒզում ես գիշերը քնենք ու չարթնանա՞նք::D

Երևի սաղ կարծում են թե խորհրդարան մուտքը համարյա անհնար է, կողմնակի անձանց կողմից... բայց դա այդպես չէ: Մեր բարեկամը որպես էլեկտրիկ մի անգամ գնացել էր ըտեղ, ու իրան, շատ հանգիստ թողել էին ներս, ու նույնիսկ չէին էլ նայել <<չամադանի>> պարունակությունը:

Երբ որ Նաիրի Հունանյանը խոսում էր, էդ ժամանակ Կարեն Դ-ը իրան ասումա, որ ես հարցը սենց չեն լուծում... իսկ հետո Նաիրին շուռա գալիս և կրակում իրա վրեն:...

Իսկ ես կարծում եմ, որ ստեղ Սերժ Սարգսյանի, ԼՏՊ-ի, Ռ. Քոչարյանի և այլնի մատնելա խառը: Մի 10 տարի հետո կհիշեք Վիստայի ես խոսքը /եթե իհարկե էդ դեպքը բացահայտվի/...

ChildOfTheSky
09.02.2008, 00:22
ուրա , Ջհանգիրյան Գագիկը մեր ֆորումից լիներ , շատ բան կիմանայինք , թե չէ մեր իմացածը արժեք չունի

Fobus
09.02.2008, 00:26
կարծում եք, թե մենք կիմանանք, թե ովքեր են պատվիրել կամ արդյոք պատվիրված էր այդ ամենը
ես ունեմ միայն իմ անձնական կարծիքը… Քոչարյանը այդ ամենի հետ կապ չունի ըստ իս

ChildOfTheSky
09.02.2008, 00:30
Քոչարյանը այդ ամենի հետ կապ չունի ըստ իս

Դժվար թե Հայաստանում լինի հոկտեմբերի 27-ի որևէ իրական կազմակերպիչ , դրսի մատը ստեղ խառն ա

քաղաքացի
09.02.2008, 00:32
Դժվար թե Հայաստանում լինի հոկտեմբերի 27-ի որևէ իրական կազմակերպիչ , դրսի մատը ստեղ խառն ա
Հա. օրինակ ԼՂՀ-ի մատը չէ՞: :think

Ծով
09.02.2008, 01:18
Շեղվում եք, ինչը լավ չի...և գուցե անհասկանալի մի խնդրանք. խուսափենք տարատեսակ սմայլիկներից։
Անձամբ ես ճշգրիտ մեջբերումներ եմ անելու հոկտեմբերի 27-ին վերաբերող, 2000-2002թթ. մամուլում հրապարակած վերլուծական հոդվածներից, որոնք էլ իրենց հերթին ինձ հասու են համանուն վերլուծական նյութերի ժողովածուից։

Նախաբան /հատված/

Հոկտեմբերի 27-ի և անմիջապես հաջորդող օրերի փաստեր և իրողություններ

Դահլիճ մտնելուց և սպանդն իրականացնելուց անմիջապես հետո ահաբեկիչներն իրենց հայատարարություններով, հեռախոսային խոսակցություններով ու վարքագծով արդեն իսկ առաջին հիմքերը տվեցին հնարավոր կազմակերպիչների հարցով՝ ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության։
Առաջացած կասկածն այնքան խորն էր, որ զինվորական հրամանատարությունը, չվստահելով իր գլխավոր հրամԱնատար Քոչարյանին և շրջանցելով նրան, իսկույն հստակ ու կտրուկ ինքնուրույն գործողությունների դիմեց՝ իր անմիջական վերահսկողության տակ վերցնելով իրադարձությունները։ Բանակի հրամանատարությունը հաջողվեց կանխել Մոսկվայից Հրավիրված «Ալֆա» ջոկատի միջոցով ահաբեկիչներին ֆիզիկապես աչնչացնելու ծրագիրը։ Առաջացած կասկածի հիմքերը կրկնապատկվեցին ու եռապատկվեցին, երբ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար և խորհրդական Ալեքսան Հարությունյանը հաջորդ օրը վաղ առավոտյան հարբած ու հուսահատ հայտնվեց Պաշտպանության նախարարությունում և փաստորեն հայտնեց կատարված ոճրագործությանը Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և իր մեղսակցության մասին։
Կազմակերպիչների հարցում հարյուրտոկոսանոց համոզվածության պիկի պայմաններում Վազգեն Սարգսյանի զինակիցներին մնում էր երկու ելք. Առաջին՝ այդ համոզմունքի հիմքի վրա դիմել վճռական գործողությունների, ինչը, սակայն, կլիներ ինքնադատաստան։ Երկրորդ՝ պահպանել գործադիր իշխանության լծակները, ապահովել գործի օբյեկտիվ քննությունը, կազմակերպիչների իրավական բացահայտումն ու օրինական պատիժը։ Երկընտրանքի շիկացած մթնոլորտը տևեց երեք-չորս օր։ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին առաջարկեց վարչապետի պաշտոնը։ Վազգեն Սարգսյանի զինակիցների մոտ հաղթեց պետական-իրավական գիտակցությունը, և ընտրվեց երկրորդ ճանապարհը։ Նրանք վստահ էին, որ առկա փաստերի հիման վրա հնարավոր կլինի գործը օրինական ճանապարհով հասցնել տրամաբանական ելքի։
Շարունակելի...

Fobus
09.02.2008, 01:22
չեմ հավատում և բացառում եմ

Ծով
09.02.2008, 02:32
Քանի որ ես այն ժամանակ փոքր եմ եղել, միանգամայն բնական է և ունեցածս ժողովածուի /որպես աղբյուր/ նյութերի փաստացի արձանագրումը /սրբագրումը/ և հետո միայն սեփական կարծիքն ու վերլուծությունները։ Համբերություն...

ԻՆՉ ԱՍԱՑ Եվ ԻՆՉ ՉԱՍԱՑ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ

Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունից վերջին հաշվով սպասվում է ՝երկու հարցի պատասխան.
Ա. Ոճրագործ խումբը գործել է միայնակ, թե՞ նրա թիկունքում ուժ կամ ուժեր են եղել կանգնած։
Բ. Եթե եղել են այդպիսի ուժեր, որո՞նք են դրանք։
Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վերջին ասուլիսից սենսացիաների մեծ սպասելիքներ կային։ Այդպիսի սպասումների հիմքը նախորդ օրերի իրադարձություններն էին։ «Միասնություն» դաշինքը, հանրապետության վարչապետի, գլխավոր դատախազի, իր՝ Գագիկ Ջհանգիրյանի ներկայությամբ և մասնակցությամբ /ուրեմն նաև՝ նրանց անունից/ մարտի 3-ին կոշտ հայտարարություն էր հրապարակել ՝ ուղղված հանրապետության նախագահին։ Հայտարարությունը բողոք էր հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարող քննչական խմբի և նրա ղեկավարի նկատմամբ իրակաանացող ճնշումների և հասարակության ու զոհվածների հարազատների կարծիքն ապակողմնորոշելու փորձերի դեմ ։ Այդ ճնշումները կանխելու համար պահանջվում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստատեսության տնօրեն Տ. Նաղդալյանի՝ որպես ճնշումների նախաձեռնողների և իրականացնողների, հրաժարականները։ Հաջորդեց Ռ. Քոչարյանի նույնքան կոշտ պատասխան հայտարարությունը, որով նա հրաժարվում էր կատարել «Միասնության» պահանջները, ասում, որ իր հետ «վերջնագրերով» հնարավոր չէ խոսել։ Հաջորդ քայլը շիկացած մթնոլորտում «Միասնությանն» էր, և վերջինս դա արեց զինվորական դատախազի հրավիրած մամուլի ասուլիսի տեսքով։ Այդ էր պատճառը, որ բոլորը սպասում էին, որ «Միասնությունը» կբացի իր այն հաղթաթուղթը, որի հիման վրա և արել էր մարտի 3-ի կոշտ դեմարշը Ռ. Քոչարյանի դեմ։
Իրադարձությունների այս ետնախորքում, բնականաբար, սևեռուն ուշադրության է արժանի այն ամենը, ինչը զինվորական դատախազը հայտնեց առաջին անգամ։ Դրանք երկուսն են, և վերաբերում են հենց սկզբում մեր դրված երկու հիմնական հարցերին։ Նա ասաց հետևյալը. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը պետական հեղաշրջման փորձ է եղել, որի իրականացմանը առաջին 2-3 ժամերին սպասել են ոճրագործերը, սակայն դա չի իրականացել /այսինքն՝ չնախատեսված ինչ-որ բան կտրուկ խանգարել է/։
Այս միտքը որպես այդպիսին նորություն չէ։ Այն առաջին իսկ օրվանից, որպես տրամաբանական ենթադրություն, արել են շատերը։ Բայց միայն որպես տրամաբանական ենթադրություն, որպես հավանական վարկած։ Ուրիշները, նույնպես առաջին իսկ օրից, շատ ավելի ջանադրաբար պնդում էին հակառակ ենթադրությունը, որ այդ ամենը միայն հինգ արկածախնդրի նախաձեռնություն է, և նրանց հետևում որևէ ուժ չկա։ Երկու ենթադրություններն էլ հենվում էին նույն՝ բոլորին հայտնի, տեսած ու լսած փաստերի վրա։
Երբ այս տարբերակներից մեկը նույնությամբ կրկնում է զինդատախազը, որ արդեն չորսուկես ամիս վարում է գործը, դա արդեն չի կարելի դիտել որպես տրամաբանական ենթադրություն։ Ի տարբերություն ուրիշների, նրա եզրահանգումը, բնականաբար հենվում է նաև նախաքննության ամբողջ / առայժմ գաղտնի/ նյութերի վրա։ Ընդ որում՝ ոչ մի նշանակություն չունի, որ նա նոր, մեզ անհայտ փաստեր ու փաստարկներ չբերեց։ Եվ բնական է, որ դա կլիներ նախաքննական գաղտնիքի հրապարակում։ Նորից շեշտենք՝ կարևորը, նորությունը, սենսացիոնը այն է, որ այդ միտքն ասում է նախաքննության նյութերին ամբողջությամբ տիրապետող դատախազը, և այն այլևս ոչ թե վարկածի, այլ մեղադրական եզրակացության արժեք ունի։ Սա նշանակում է, որ նախաքննությունն անցել է երկրորդ՝ ովքե՞ր, ի՞նչ ուժեր են կանգնած եղել ոճրագործի թիկունքում խնդրի բացահայտման փուլին։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքներից կամ ուղղությունից որևէ բան հաղորդե՞ց արդյոք զինդատախազը։ Կարծում ենք՝ այո։ Պարզապես, եթե դա լիներ նույնքան հստակ, որքան առաջին հարցի դեպքում, կնշանակեր, որ նախաքննությունն ավարտված է, և ամբողջությամբ պատրաստ է մեղադրական եզրակացությանը։
Ի՞նչ էր մեզ հայտնի այս ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքներից։
Հայտնի էր մի շարք անձանց ձերբակալություններ։ Հայտնի էր, որ դատարանի վճռով նրանց կալանավորման ժամկետները երկարաձգվել են։ Այսինքն՝ նախաքննության համապատասխան նյութերը դատարանի համար եղել և շարունակում են մնալ որպես համոզիչ հիմքեր՝ նրանց առայժմ կալանավորված պահելու համար։ Հայտնի էր ձերբակալվածներին առաջադրված՝ որպես հանցագործ խմբի «օժանդակողներ» կամ «դրդիչներ»։ Հայտնի էր, որ այդ ձերբակալվածներից ոմանց՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի և Ազգային հեռուստատեսության տնօրենի տեղակալի ձերբակալությունների կապակցությամբ որոշակի ուժեր պաշտպանական մեծ աղմուկ բարձրացրին՝ կամայականությունների մեջ մեղադրելով քննչական խմբին։
Ի՞նչ նոր բան ասաց կամ ի՞նչ նոր բան ավելացրեց զինդատախազը իր հերթկան և ոչ սովորական ասուլիսում մեր իմացություններին։ Հենց դրանց մեջ պետք է փնտրել «Միասնության» չհրապարակած հաղթաթուղթը, որով պահանջվում են Սերժ Սարգսյանի և Տիգրան Նաղդալյանի հրաժարականները, կամ այն ուղղությունը, որով ընթանում է նախաքննությունը՝ պարզելու համար երկրորդ հարցի պատասխանները։
Զին.դատախազի խոսքում դրանք հետևյալներն են.
Ա. «Ն. Հունանյանը դեռևս 1998 թ. Դեկտեմբերից գտնվել է Ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում։ Նա ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու հավաքագրման նպատակով՝ տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ օգտագործվելու համար»։
Բ. «1999 թ. գարնանը Ն. Հունանյանի վերաբերյալ Ազգային անվտանգության մարմիններում ստացվել էր տեղեկատվություն, որի ստուգումը համապատասխան բաժինը գլխավորող ղեկավարի կողմից անուշադրության է մատնվել»։
Առաջին հայացքից կարծես թե դժվար է այս փաստերի և հոկտեմբերի 27-ի դեպքերի միջև պատճառահետևանքային կապ տեսնել։ Բայց Զինդատախազի եզրակացություն-համոզմունքը զգաստացնող է. « Նշված պաշտոնյայի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից»։
Փաստերի և եզրահանգման թվացյալ անհամապատասխանության բացատրությունը կարող է լինել մեկը՝ նախաքննությանը հայտնի փաստերի շղթայից առանձնացնում և ներկայացնում է ընդամենը երկու օղակ՝ ապահովելու համար նախաքննության գաղտնիությունը և առայժմ իր մոտ պահելով եզրահանգման բանալին։ Կարևորն այդտեղ այն է, որ ի թիվս հանցագործությանը օժանդակելու և դրդելու մեղադրանքվ կալանավորված անձանց կամ սկզբում նշված հարցերից երկրորդին որպես պատասխան, ակնարկվում, ըստ էության, մատնանշվում է արդեն ոչ թե անձ, այլ ամբողջ կառույց՝ ի դեմս Ազգային անվտանգության։
Ահա այս դեպքում «Միասնություն»-Ռ. Քոչարյան կոշտ երկխոսության մեջ զինդատախազի մամուլի ասուլիսը կարող է ընկալվել որպես նույնարժեք պատասխան քայլ։
Այս դեպքում թերևս հասկանալի է դառնում նախաքննության ընթացքը խոչընդոտելու Սերժ Սարգսյանի համառ ջանքերը, ինչում նա բացահայտ մեղադրվում է մարտի 3-ի հայտարարության մեջ։ Դժվար է պատկերացնել, թե այդ համառ ջանքերը ուղղված են ընդամենը փրկելու համար Ազգային անվտանգության միջին օղակի մի պաշտոնյայի՝ «պաշտոնեկան ամփութության» մեղադրանքից։ «Միասնության» միջոցով հայտնած նախաքննության մարմնի բուռն բողոքը նշանակում է, որ այդ ջանքերը գործադրվում են այն /գուցե արդեն հիմնական/ ուղղվածության դեմ, դեպի ուր տանում են նախաքննության ձեռք բերած նյութերը։
Ի՞նչ ստացվեց։
Հանցագործ խմբի բոլոր անդամները և հանցագործության կատարման պահին և դրանից հետո գտնվում են հոգեկան բացարձակ հավասարակշռության վիճակում։ Նրանցից որևէ մեկը, առավել ևս հինգը միասին «գլխից ձեռք քաշած» մահապարտներ չեն եղել, այլ գնացել էին իրականացնելու որոշակի մշակված ծրագիր՝ պետական հեղաշրջում։ Այդ քայլին գնալու համար որպես նորմալ, բանականությունը չկորցրած մարդիկ նրանք պետք է ունենային ռիսկին համապատասխան անվտանգության հնարավոր երաշխիքներ։ Երաշխիքները պետք է լինեին այնքան արժանահավատ և վստահելի, որ դրան հինգն էլ վստահեին։
Շատ չէին նման վստահության արժանի գործող և հզոր լծակներ ունեցող կառույցներն ու անձերը։ Զինդատախազի ակնարկներից որպես այդպիսի երաշխիք ուրվագծվում է Ազգային անվտանգությունը։
Թերևս սրանով է բացատրվում այն համառությունը, որով ի սկզբանե պահանջվել և պահանջվում է Ազգային անվտանգության նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը, որտեղ էլ նա աշխատում է, քանի դեռ տիրապետում է հզոր լծակների։
……
«Չորրորդ իշխանություն». 24 մարտ 2000թ.

Շարունակելի…

Ծով
09.02.2008, 02:58
չեմ հավատում և բացառում եմ
Կոնկրետ ինչի՞ն չես հավատում և ի՞նչն ես բացառում, չհասկացա...

voter
09.02.2008, 04:10
Հանցագործությունը բացահայտելու հիմնական ուղղությունը միտումը, պատճառը, նպատակը պարզելն է։

Այն է – ինչ նպատակի կարող էր ծառայել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը։

Պնդել, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ էր. միքիչ մանկամտություն է – ինչ է ավելի մեծ պետական պաշտոնի պիտի տիրեր նա այդ սպանությամբ՞

Եթե վանոի նամակը կարդակ հասկանալի կդառնա, որ Քոչարյանը ոչ Վազգեն Սարգսյանից ոչ էլ Կարեն Դեմիրճյանից պիտի վախենար, վերջիններս կամաց կամաց զրկվում էին իրենց «փրկչի» համբավից ունակ չլինելով լուծել Հայաստանի համար հիմնարար հարցեր ու դա միայն կարող էր Քոչարյանի վարկանիշը բարձրացնել, ինչի մասին խոստովանում է և վանոն ասելով, որ դատապարտված են միաձնյա իշխանության, Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը իրենց անճարույունը գիտակցելով, կարող են դառնալ ՌՔի կամակատարները։

Կարճ ասած ՌՔն շահ չուներ անմահ դարձնել Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, սպանելով նրանց, նրանք վտանգ չէին ներկայացնում իր համար։

Բայց նրանց, համար ովքեր կասկածում էին, որ ՌՔն միանձնյա իշխանություն է դառնալու ազատվելով ՀՀՇի նախկին իր կապերից ու անձեռնմխելիթյան խոստումից, նրանց համար Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը շահավետ էր, որ ՌՔին ու նրա համախոհներին ասպարեզից հանեին, վարկաբեկելով այդ սպանությամբ։

Այսքան բան կարծում եմ զինվորական հրամանատարությունը այն ժամանակ կրակոցներից հետո գիտակցել է ու անիմաստ քայլի չի դիմել, այն է պետության ղեկավարին հանել ու ռազմական պուտչ կազմակերպել, այդ դեպքում նրանք հենց կդառնային այդ սպանությունից շահ կորզողները ու ոչ մեկ չեր հավատա, որ նրանք չեն պատվիրատուները...

Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրճյանը նպատակադրվել էին պատժել նախկինում հանցագործություններ արածներին – խոսակցություն կար, որ ԱՄՆ այցելությունների ժամանակ Վազգենին ներկայացվել էր Հայաստան ուղարկված գումարների չափերը ու հասկացվել, որ շատ է հափշտակվել։

Առանց հաշվի առնելու, որ ամբողջ այն ժամանակվա միջին ու մանր չինովնիկները նախկինների հետ փոխկապված մի միասնություն են, Վագենը որոշել էր լծվել այդ հափշտակությունները պարզելու գործին, որից էլ վերջին կառավարության նիստերը միայն նրա գոռգոոոցներով էր համեմված։

Բայց նա հաշվի չառավ, որ այդ մեքենան, որ ստեղծվել էր նախկին Վանոյա–ԼՏՊական ժամանակ ու լիովին մասնակից էր եղել թալանին, թույլ չէր տա այդպես հանգիստ իր հետ հաշիվ մաքրել...

Քոչարյանին հրապարակավ զանգել կանչել, հանդիպում պահանջելը այդ տականքների կողմից, երկու նապաստակ խփելու ցանկություն էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ բոլոր նախկին գործերի մեջ շահ չունեցածներից ազատվել ու հույսով նայել ապագային, որ իրենց պատժողի հզորություն ունեցող գործիչ ասպարեզում այլևս չկա։

Չստացվեց, քանի որ դա պիտի արվեր ռազմական մեքենայի կողմից, իսկ նա իրեն զուսպ պահեց...

Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....

Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...

Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....

Dayana
11.02.2008, 12:49
Դահլիճ մտնելուց և սպանդն իրականացնելուց անմիջապես հետո ահաբեկիչներն իրենց հայատարարություններով, հեռախոսային խոսակցություններով ու վարքագծով արդեն իսկ առաջին հիմքերը տվեցին հնարավոր կազմակերպիչների հարցով՝ ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության։

Ալիզիկ ջան կարծում ես հանրապետության հախագահն այնքան չէր հասկանում, որ իր կազմակերպիչներին կասեր իրեն զանգեն՞ կամ էլ իր թիմն էին այդ ժամանակ Կարեն Սերոբիչն ու Վազեն Սարգսըանը, ինքն իր թիմը չէր քանդի, ուղղակի Նաիրի հունանյնը ծայրահեղական մարդ էր և գուցե ոչ մեկն էլ նրան ոչինչ չէին պատվիրել :8 չգիտեմ, չնայած այն լուրերից որ նագտնվում է Ֆրանսիայում ես լրիվ ուրիծ մեկի հրահանգին եմ կասկածում :8 ու էդ մեկի անունը տալը քեզ դուր չի գա ;) այնպես որ եկեք չփորձենք հակառակորդ նախագահի թեկնածուների անունների վրա ցեխ շպրտենք /Գեղամյանի ականջը կանչի :D / ու հասկանաք որ ամեն դեպքում դա մեր երկրին պատիվ չբերեց :(

Հ.Գ. Իմ թեկնածուն ոչ մի կապ չունի Հոկտեմբերի 27-ի հետ, ինքն էդ ժամանկ ադամդներ էր բաժանում :D

REAL_ist
11.02.2008, 14:24
կամ էլ իր թիմն էին այդ ժամանակ Կարեն Սերոբիչն ու Վազեն Սարգսըանը
թիմներ?:o
ես կասեի միակ հակազդող ուժն էր

P.S.
12.02.2008, 01:32
Հանցագործությունը բացահայտելու հիմնական ուղղությունը միտումը, պատճառը, նպատակը պարզելն է։

Այն է – ինչ նպատակի կարող էր ծառայել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը։

Պնդել, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ էր. միքիչ մանկամտություն է – ինչ է ավելի մեծ պետական պաշտոնի պիտի տիրեր նա այդ սպանությամբ՞

Եթե վանոի նամակը կարդակ հասկանալի կդառնա, որ Քոչարյանը ոչ Վազգեն Սարգսյանից ոչ էլ Կարեն Դեմիրճյանից պիտի վախենար, վերջիններս կամաց կամաց զրկվում էին իրենց «փրկչի» համբավից ունակ չլինելով լուծել Հայաստանի համար հիմնարար հարցեր ու դա միայն կարող էր Քոչարյանի վարկանիշը բարձրացնել, ինչի մասին խոստովանում է և վանոն ասելով, որ դատապարտված են միաձնյա իշխանության, Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը իրենց անճարույունը գիտակցելով, կարող են դառնալ ՌՔի կամակատարները։

Կարճ ասած ՌՔն շահ չուներ անմահ դարձնել Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, սպանելով նրանց, նրանք վտանգ չէին ներկայացնում իր համար։

Բայց նրանց, համար ովքեր կասկածում էին, որ ՌՔն միանձնյա իշխանություն է դառնալու ազատվելով ՀՀՇի նախկին իր կապերից ու անձեռնմխելիթյան խոստումից, նրանց համար Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը շահավետ էր, որ ՌՔին ու նրա համախոհներին ասպարեզից հանեին, վարկաբեկելով այդ սպանությամբ։

Այսքան բան կարծում եմ զինվորական հրամանատարությունը այն ժամանակ կրակոցներից հետո գիտակցել է ու անիմաստ քայլի չի դիմել, այն է պետության ղեկավարին հանել ու ռազմական պուտչ կազմակերպել, այդ դեպքում նրանք հենց կդառնային այդ սպանությունից շահ կորզողները ու ոչ մեկ չեր հավատա, որ նրանք չեն պատվիրատուները...

Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրճյանը նպատակադրվել էին պատժել նախկինում հանցագործություններ արածներին – խոսակցություն կար, որ ԱՄՆ այցելությունների ժամանակ Վազգենին ներկայացվել էր Հայաստան ուղարկված գումարների չափերը ու հասկացվել, որ շատ է հափշտակվել։

Առանց հաշվի առնելու, որ ամբողջ այն ժամանակվա միջին ու մանր չինովնիկները նախկինների հետ փոխկապված մի միասնություն են, Վագենը որոշել էր լծվել այդ հափշտակությունները պարզելու գործին, որից էլ վերջին կառավարության նիստերը միայն նրա գոռգոոոցներով էր համեմված։

Բայց նա հաշվի չառավ, որ այդ մեքենան, որ ստեղծվել էր նախկին Վանոյա–ԼՏՊական ժամանակ ու լիովին մասնակից էր եղել թալանին, թույլ չէր տա այդպես հանգիստ իր հետ հաշիվ մաքրել...

Քոչարյանին հրապարակավ զանգել կանչել, հանդիպում պահանջելը այդ տականքների կողմից, երկու նապաստակ խփելու ցանկություն էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ բոլոր նախկին գործերի մեջ շահ չունեցածներից ազատվել ու հույսով նայել ապագային, որ իրենց պատժողի հզորություն ունեցող գործիչ ասպարեզում այլևս չկա։

Չստացվեց, քանի որ դա պիտի արվեր ռազմական մեքենայի կողմից, իսկ նա իրեն զուսպ պահեց...

Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....

Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...

Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....

Բացառիկ գրագետ դիտարկում։ Ստորագրում եմ այս գրառման տակ։ Քիչ է պատահում, որ ինչ–որ մեկի դիտարկման հետ ամբողջությամբ համաձայնեմ։ Բայց սա արտառոց է։ Բրավո՝ չափազանց դիպուկ եք։

ChildOfTheSky
12.02.2008, 01:46
Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի
Մի քանի անուն կասե՞ս

voter
12.02.2008, 03:11
Մի քանի անուն կասե՞ս
Ի՞նչ է տալու դա, որ հիմա հափշտակած փախած ինչպես Հրանտ Պողպատյանը կամ հափշտակած ու շարունակ բյուդջեն ՔԶՈՂ հարկեղ չմուծողներին ինչպես Հովիկ Աբրահամյան է նշվեն։

Միթե պետք է անուն առ անուն նշել այլ աղբը, որը տոկոսով փող հավաքեց ու թռավ, սեփականաշնորհեց ամեն ինչ, որ վաճառի հաստոցները ու թռնի։

Վազգեն Սարգսյանը իր ելույթում չէր նշում անուններ, ուղղակի մեծ երազող էր, կարծում էր ինքն այնքան ուժեղ է, որ կարող է զբաղվել շարքերի մաքրմամբ։ Բայց մի բան չհասկացավ ու հիմա էլ ԼՏՊի կողմնակիցները չեն հասկանում ԱՆՁՈՎ, լինի դա ԲՈՒՇԸ, թե Պուտինը, արատների դեմ չեն պայքարում, պիտի ստեղծել համակարգ, որից այդ տականքները փախնելու տեղ չունենան, գիշեը քուն չունենան, ամեն հայից վտանգ զգան, բայց ոչ մահացու, մահը դատարկություն է, անարգանք ու զրկանք պիտի նրանք զգան, ինչպիսի զրկանքներ կրում հայաստանցին...

Այդ զրկանքները, ահը, որ կկորցնեն «վաստակած» միլիարդները մարդկանց սարքում է մարդասպան և ոչ թե ինչ որ թղթերի տակ ստորագրություն դնել չդնելու ու պատվի կռվի համար իրար տան սպանեն։

Միջնադարյան պատվի կռիվները նույնիսկ հեռու վրացական գյուղերում արդեն պրակտիկայից դուրս են։ Սնանկանալու վախից, կյանքի կտրուկ փոփոխությունից, ամեն ինչ կորցնելուց են մարդիկ վախենում ու նույնիսկ ինքնասպան են լինում։

Արժանապատվության համար իրնքնասպան եղող երեևի վերջին անգամ ֆրանսիական հեղափոխության ժամանակ են եղել....

սիսար
12.02.2008, 08:56
27-ի ողբերգական դեպքերը, արդյունք են մեծ քաղաքական խաղերի, դա հեղաշրջման փորձ էր, փորձ արվեց վերից վար հեռացնել այն օրերի իշխանություններին, սակայն ձախողվեց: բացառում եմ Ռ.Ք-ի եւ Ս.Ս-ի մասնակցությունը, դա անշուշտ մի օր կըպարզվի: միաժամանակ հիշեցնեմ... անձամբ նրանց չեմ համակրում, իմ նախընտրած թեկնածուն՛ Արթուր Բաղդասարյանն է:

Վիշապ
12.02.2008, 10:02

Ինչու՞ ես բացառում Ռ.Ք-ի եւ Ս.Ս-ի մասնակցությունը, հավանաբար լուրջ հիմքեր ունես այդպես պնդելու։ Գուցե կիսվե՞ս։

Guetta
14.02.2008, 21:06
Լույս է տեսել մի DVD, որտեղ մանրամասնորեն պատմում են, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը:
Իմիջայլոց, "Հ2" հեռուստաընկերությունը DVD-ի մի հատված ցույց է տվել այսօր` 14.02.08թ.-ին:

Sergey
14.02.2008, 21:27
Լույս է տեսել մի DVD, որտեղ մանրամասնորեն պատմում են, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը:
Իմիջայլոց, "Հ2" հեռուստաընկերությունը DVD-ի մի հատված ցույց է տվել այսօր` 14.02.08թ.-ին:

Իսկ այդ DVD-ն պարունակու՞մ է որևէ տեղեկատվություն հեղինակների մասին։ Որքան գիտեմ՝ ոչ։ Այդ վարկածն ինձ համար ուղղակի ծիծաղելի է, գոնա այն պատճառով, որ «մի փոքր» տեղյակ եմ հոկտեմբերի 27-ին անմիջականորեն հաջորդած որոշ իրադարձությունների;)

Guetta
15.02.2008, 00:47
Տենաս էտ ի՞նչ «մի փոքր» տեղեկություն ունեք՝ կապված հոկտեմբերի 27-ին անմիջականորեն հաջորդած որոշ իրադարձությունների հետ:

Վիշապ
15.02.2008, 10:08
Տենաս էտ ի՞նչ «մի փոքր» տեղեկություն ունեք՝ կապված հոկտեմբերի 27-ին անմիջականորեն հաջորդած որոշ իրադարձությունների հետ:

Ես տեսել եմ այդ DVD-n: Չտրամաբանված անիհիմն դատարկաբանություններ են ինչպես ասենք «Հայլուր»–ի մեկնաբանությունները:P Որոշ պարոնների վերջին «փրփուրներն են»։ Ժամանակ լինի, կանդրադառնամ մանրամասներին։

VisTolog
15.02.2008, 10:13
Ես տեսել եմ այդ DVD-n: ԵՎ մտածում ես, որ դա օրիգինալն է?:

Ավելացվել է 2 րոպե անց

Լույս է տեսել մի DVD, որտեղ մանրամասնորեն պատմում են, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը:
Իմիջայլոց, "Հ2" հեռուստաընկերությունը DVD-ի մի հատված ցույց է տվել այսօր` 14.02.08թ.-ին:Դե դա էդքան էլ զարմանալի չէ. Քոչարյանին ու Սերժին հենց դա էլ պետք է: Երևի մինչև ընտրություններ էդ DVD-ին ամբողջ Երևանով /Հայաստանով/ կտարածվի, ու հլը կարծում եմ, որ անվճար: /:o/: Ես էլ լինեյի, անվճար կտարածեյի:D:

dvgray
15.02.2008, 10:32
ԵՎ մտածում ես, որ դա օրիգինալն է?:

Ավելացվել է 2 րոպե անց
Դե դա էդքան էլ զարմանալի չէ. Քոչարյանին ու Սերժին հենց դա էլ պետք է: Երևի մինչև ընտրություններ էդ DVD-ին ամբողջ Երևանով /Հայաստանով/ կտարածվի, ու հլը կարծում եմ, որ անվճար: /:o/: Ես էլ լինեյի, անվճար կտարածեյի:D:
Չգիտեմ թե ինչ եք նայել, սակայն հիշելով, թե Ելցինի ժամանակ ինչ "գրուպավոյ սեքսերի" մոնտաժներ էին ցույց տալիս էկրաններից :D, ցանկություն չի առաջանում գեղֆիլմեր նայելու :):

Djavaxhq
15.02.2008, 14:28
Ինչքան հասկացա փորձում են 27-ը բարդել ՍՍ-ի եւ ՌՔ-ի վրեն արդարացնելով եւ սրբացնելով ԼՏՊ-ին սակայն մի մոռացեք որ նրանք մի ամանից են սնվել, նման դեպքերում ժողովուուրդն ասում ե մի շան կուրծք են կերել, իմ կարծիքով այս բանդաի գլխավոր ստվերում մնացած ԼՏՊ-ն էր որին պետք էրն ազատվել ՎՍ-ից եվ ԿԴից ու ստեղծել այսորվա ջգնաժամային իրավիճակը, սակայն հավանական է, դրությունը դուրս է գալիս հսկողությունից, կարճ ասաց կեցցե Տ Կարապետյանը ամենաանմեղ թեկնածուն

VisTolog
15.02.2008, 22:42
Ես տեսել եմ այդ DVD-n: Չտրամաբանված անիհիմն դատարկաբանություններ են ինչպես ասենք «Հայլուր»–ի մեկնաբանությունները:P Որոշ պարոնների վերջին «փրփուրներն են»։ Ժամանակ լինի, կանդրադառնամ մանրամասներին։Իսկ քեզ որտեղից այդ դիջիթլ վիդեո դիսկը:think

Guetta
15.02.2008, 22:57
Ժողովուրդ, իմ կարծիքով հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ իրականում ոչ՛ կապ ունի Լևոնը, ոչ՛ էլ Քոչարյանը կամ Սերժը: Դա հավանաբար արտաքին ուժերի գործն է: Իսկ թե ո՞ւմ, դա թողնում եմ յուրաքանչյուրիդ երևակայության վրա...

VisTolog
15.02.2008, 23:47
Ժողովուրդ, իմ կարծիքով հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ իրականում ոչ՛ կապ ունի Լևոնը, ոչ՛ էլ Քոչարյանը կամ Սերժը: Դա հավանաբար արտաքին ուժերի գործն է: Իսկ թե ո՞ւմ, դա թողնում եմ յուրաքանչյուրիդ երևակայության վրա...Է~: Նախ ասեմ, որ իմ կարծիքով դա կազմակերպված է եղել: Երկրորդը,` որ այդ ամենի ետևում հաստատ <<մեծ>> մարդիկ են կանգնած, քանի որ, ոչ մեկ իր կյանքը վտանգի չէր ենթարկի, էն էլ 5 հոգի, եթե ապահովագրություն չունենային այնպիսի մարդուց, որը կկարողանար... ուֆֆֆ, ասա հերիքա էլի...:(

Che_Guevara
16.02.2008, 00:17
Լույս է տեսել մի DVD, որտեղ մանրամասնորեն պատմում են, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը:
Իմիջայլոց, "Հ2" հեռուստաընկերությունը DVD-ի մի հատված ցույց է տվել այսօր` 14.02.08թ.-ին:

Ճիշտ է այդ DVD-ի հեղինակի անունը նշված չէ, բայց դժվար չի դրան գտնել, ու համոզված եմ փետրվարի 20-ից հետո հեղինակը պիտի պատժվի օրենքով և ոչ միայն, քանի որ դրանով խախտվում են ոչ միայն իրավական այլև բարոյական օրենքները: Ես մի 10 րոպե եմ նայել, բայց արդեն նկատել եմ հետևյալը`

Նախ ինչ որ միջակ "ռեժիսիոր" իր չեղած տեղով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին անվանում է Լևոն, ու խիստ առհամարական և նսեմացուցիչ տոնով: Հետո Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներին (որոնց միայն վերջին հանրահավաքին մասնակիցների թիվը գերազանցում է շատ շատ թեկնածուների ամբողջ ընտրազանգվածին) անվանեց "Լևոնականներ" ու ավելացրեց "Մոլորյալ Լևոնականներին կոչ եմ անում.....": Ասա տո այ անբարոյական, դու ինչ ես, որ քեզ իրավունք ես վերապահում նման ձևով խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի ու իրենց ձայնով նրա կողքը կանգնած հարյուր հազարավոր մարդկանց մասին? Ով չի հասկանում որ դա ՀՀԿ ի ձեռագիրն է? Միայն լկստված Արմեն Աշոտյանը կարող էի իրեն այդպիսի բան թույլ տար, իդեպ, որը բլատնոյ երգերից բացի գրում է նայեվ սեռժիկի ելույթնոերի "տաղանդավոր" տեքստը:

Հետո այդ ֆիլմում կա մի անհեթեթության անհեթեթույուն: Ցույց են տալիս Վանո Սիրադեղյանի ելույթից մի հատված, որտեղ նա ասում է հետեվյալը` "Երբ առաջին անգամ հեղափոխություն ես անում, դառնում ես ազգային հերոս, երբ երկրորդ անգամ ես անում, դառնում ես վտանգավոր": Հնարավոր է բառերը ճիշտ չեմ հիշում, բայց իմաստը նույնն էր: Ու ետտեղ կադրը կանգնեցնում են, ու ֆիլմում խոսող անտաղանդ ու միջակ մեկի ձայնն ասում է "Վազգեն Սարգսյանը դեռ չգիտեր, որ Վանոն սրանով վերջին անգամ զգուշացնում էր նրան": Սա ուղակի ծիծաղելի է, քանի որ Վանո Սիրադեղյանը նույն բառերով կարող էր խոսել ինքն իր մասին, ու համոզված եմ իրական տեսագրության մեջ իր այդ ասածը ուրիշ կոնտեկստ ուներ:

Զգուշացնում եմ, որ շուտով շրջանառության մետ կմտնի նայեվ Վանո Սիրադեղյանի մասին այն տեսանյութը, որտեղ նա արտասանում է հետևյալ բառերը "մի 600-700 հոգի էլ պիտի սպանեինք": Խոսքը վերաբերում է Վազգեն Մանուկյանի կազմակերպած հանրահավաքին: Վանոն ասում է "մի 600-700 հոգի պետկ ա սպանեինք, որ Վազգենը գոհ մնար":

Ասածս այն է, որ ցանկացած մարդու ելույթից կարելի է կտրել մի մաս, ու կստացվի մի լրիվ այլ միտք, որը կարելի է օգտագործել իր դեմ:

Վիշապ
16.02.2008, 12:45
Իսկ քեզ որտեղից այդ դիջիթլ վիդեո դիսկը:think

Այդ դիջիթլ վիդեո դիսկը բերեց Սերժի քարոզիչ մի կին։ Իմիջայլոց ահավոր անորակ դիսկ էր, ու կեսից էլ լռվեց։

սիսար
17.02.2008, 03:25
Ժողովուրդ, իմ կարծիքով հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ իրականում ոչ՛ կապ ունի Լևոնը, ոչ՛ էլ Քոչարյանը կամ Սերժը: Դա հավանաբար արտաքին ուժերի գործն է: Իսկ թե ո՞ւմ, դա թողնում եմ յուրաքանչյուրիդ երևակայության վրա...

Ճշմարիտ ես հարգելի հայրենակից, արտաքին մութ ուժերը օգտագործելով մեր ներքին մի քանի տականմքներին, սադրեցին այդ, որպեսզի մի քանի տասնամյակ իրար մեղադրելով իրար գզենք եւ ոտքի չըկանգնենք: Ցավոք ոմանք այս ընտրությունների ժամանակ այն օգտագործում են որպես խաղաքարթ, հատկապես Լ.Տ.Պ-ն: Համոզված եմ նա ընտրվելու դեպքում, նույնպես չի բացահայտելու: Միամիտ մարդիք էլ այն ընդունում են հալած յուղի տեղ:

Գալաթեա
17.02.2008, 03:38
Իսկ ինչ եք կարծում, գուցե ոչ թե դրսի ուժերի, այլ արտագալակտիկական ներթափանցում էր ? :think Կանաչ մարդուկներ, մեծ կլոր աչքերով ու տիեզերական գաղտնի հանձնարարությամբ` վերացնել կոնկրետ մարդկանց, որոնք խանգարում էին իրենց գալակտիկաների բնականոն ծաղկմանն ու զարգացմանը?
Ինչ պակաս տարբերակա? :oy

Լեո
17.02.2008, 03:40

Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է, Հայաստանը «հրաշքների» երկիր է:

Marduk
17.02.2008, 12:01
Արտասահմանյան հատուկ ծառայությունների հրահրած հանցանք
Հատուկ կազմակերպած Կաթողիկոսի ձեղնադրման օրը որպես մասոնական նամյոկ վերնախավին: Որ շատ չթրպտաք ու վեր վեր թռնեք ձեր հաղթանակներով: Խելոք պահվածքի համար ՀՀ-ի իշխանությունները «պարգևատրվեցին» ու 2000-ի սկզբին չնայած լարված քաղաքական վիճակին Հայաստանին ընդունեցին Եվրախորհուրդ:

Գալաթեա
17.02.2008, 12:49

Այնպես կատեգորիկ ու համոզված եք գրել, ասես վերը նշված մասսոնական լոժայում ձեր անվանական տեղն ունեք: Գոնե կես բերան գրեք` իմ կարծիքով :)

voter
17.02.2008, 20:42
Ճշմարիտ ես հարգելի հայրենակից, արտաքին մութ ուժերը օգտագործելով մեր ներքին մի քանի տականմքներին, սադրեցին այդ, որպեսզի մի քանի տասնամյակ իրար մեղադրելով իրար գզենք եւ ոտքի չըկանգնենք: Ցավոք ոմանք այս ընտրությունների ժամանակ այն օգտագործում են որպես խաղաքարթ, հատկապես Լ.Տ.Պ-ն: Համոզված եմ նա ընտրվելու դեպքում, նույնպես չի բացահայտելու: Միամիտ մարդիք էլ այն ընդունում են հալած յուղի տեղ:
Միամիտ ինքնախաբեություն կամ հասարակ անտեղյակություն, որի պատճառով մարդկությունը այն ամենը ինչ չեր հասականում ինչպես է լինում պատասխանատու աստվածներ էր հնարում ու նրանց աղոթում...

Ինչ էք կարծում ինչ է սպասում նրան, ով կփորձի կարգի հրավիրել Սիցիլիայում նստած ժողովրդի արյուն խմող պետական փողերով էժանագին բնակարաններ կառուցող, բայց որպես թանկարժեք էլիտար վաճառող մաֆիոզիներին՞

Պետք չի ինքնասփոփությամբ զբաղվել – մեր Հայաստանի ներսում գողականների ավլեի քան օրինապահների հարգված լինելուց է գալիս նման իրավիճակը և մասնավորաբար նման դեպքերը, ինչպես պառլամենտում ծեծկռտուքներ ու ընդհուպ սպանություն։

Այդ մարդկանց կյանքի էությունը թալանածը պահելն է ու կատաղած շների նման ամեն մեկին կհոշոտեն, եթե փորձես կարգի հրավիրել – ինչը եվ Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը համարելով իրենց Հայաստանի գարանտներ, փորձել են կարգավորել...

voter
17.02.2008, 22:33
Այն որ Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ ու ինչ որ մարդիկ համարեցին, որ այդպես կարելի է Հայաստանում իխանություն փոխել, անկախ նրանից, ովքեր էին նրանք, որտեղից ինչ նպատակներով, ՀԱՐՑԸ հայ ժողովրդի համար շատ ավելի ճակատագրական է, որ Հոկտեմբերի 27 բնական վերջաբանն էր այն երևույթի, որի հիմքը դրվեց 1996Ին ԼՏՊի կողմից։ Այն որ ԼՏՊն ժողովրդի ընտրությունների արդյունքի վրա թքած ուներ ու ունի, հանգեցրեց նրան, որ ուրիշ ոչինչ չեր մնում այն մարդկանց, ով ծանկանում էր ԼՏՊի ձեռքից իշխանությունը վերցնել, հեղաշրջումներ ու տեռոր կազմակերպել...

Տեր-Պետրոսյանը տանկերը մտցրեց քաղաք` վարկաբեկելով նաեւ մեր այն բանակը, որը ինքը չէր ստեղծել, եւ որը հաղթանակներ էր բերում ռազմաճակատից: Եվ այդ ժամանակ առաջացավ այս նախադասությունը, որ 100 տոկոսով էլ ձայն ստանան, չենք թողնի: Այսինքն` դրանով փակվեց քաղաքական պայքարը, դրանով փակվեց միտումը, որ ընտրությունների միջոցով այս երկրում ինչ-որ բան կարելի է փոխել: Եվ դրանից հետո ի՞նչ ձեւեր մնացին` մնաց հեղաշրջում, մնաց տեռոր: Հեղաշրջում եղավ 1998 թվականին, տեռոր եղավ հոկտեմբերի 27-ին:

http://elections.a1plus.am/news/326/

Ֆրեյա
21.02.2008, 15:51
Ժողովուրդ, ասում են Նաիրի Հունանյանը կախվել ա բանտում: Դա ճիշտ ա?

Dayana
21.02.2008, 15:58
Ժողովուրդ, ասում են Նաիրի Հունանյանը կախվել ա բանտում: Դա ճիշտ ա?

:D հեչ հավատս չի գալիս :D նրան բավականին լավ պայմաններւմ էին պահում :D հիմա էլ լուրեր կան որ գնացել է Ֆրանսիա :8

Ariadna
21.02.2008, 17:05
:D հեչ հավատս չի գալիս :D նրան բավականին լավ պայմաններւմ էին պահում :D հիմա էլ լուրեր կան որ գնացել է Ֆրանսիա :8

... Ձմեռային արձակուրդներն անցկացնելու:D

VisTolog
21.02.2008, 17:48
Ժողովուրդ, ասում են Նաիրի Հունանյանը կախվել ա բանտում: Դա ճիշտ ա?Էտ դու որտե՞ղ ես մնում, որ մի քանի տարում նոր տեղա հասնում լուրը:D
էտ լուրը մի քանի տարի առաջ էլ կար

Guetta
24.02.2008, 01:08
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ամենեվին էլ դեմ չէր

«Գագիկ Ջհանգիրյանը կողմնակից է եղել «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործից անջատված մասի վարույթը կարճելուն» վերնագրով հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ վերջին օրերին տարբեր անձանց եւ ուժերի կողմից բավական շատ է շահարկվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրեական գործը, դրանից առանձին մաս անջատված վարույթը կարճելու մասին որոշումը՝ ստորեւ ներկայացնում ենք որոշ մանրամասներ նշված քրեական գործի քննության ընթացքի մասին.
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ նույն օրր՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատախազության և նախաքննության անմիջական ղեկավարումը դրվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա։
Հոկտեմբերի 30-ին կազմվել է զինվորական դատախազության 20 քննիչից բաղկացած քննչական խումբ: 1999թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնել է Արամ Սարգսյանը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ պաշտոնավարել շուրջ 5 ամիս՝ մինչև 2000թ. մայիսի 2-ը: Իսկ գլխավոր դատախազի պաշտոնում Արամ Սարգսյանի ներկայացմամբ 1999 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է վերջինիս մտերիմ Բորիս Նազարյանը՝ պաշտոնավարելով մինչև 2001թ. փետրվարի 20-ը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արամ Թամազյանը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին և Համլետ Ստեփանյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1–ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 67-րդ հոդվածով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 232-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին ե Համլետ Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով ու 232-րդ հոդվածի 1-ին մասով)։
Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև՝ Արմեն Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության մասին հաստատապես իմանալու ու իրավապահ մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին և Միսակ Մկրտչյանին՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ Արմեն Գասպարյանին ու Ավետիք Մինասյանին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ հանցավոր անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով։
Միաժամանակ իրենց ծառայական պարտականությունների կատարման հարցում թերանալու համար ՀՀ ՆԳ նախարարի (ՀՀ ոստիկանապետի) 1999թ. դեկտեմբերի 9-ի թիվ 545 հրամանով պատասխանատվության է ենթարկվել 21 պաշտոնատար անձ, նրանց թվում՝ 13-ը հեռացվել են համակարգից, 3-ն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, 2-ը՝ նախազգուշացվել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին, իսկ 3-ին՝ հայտարարվել է խիստ նկատողություն։
2000թ. դեկտեմբերի 1-ին քրեական գործը՝ վերոհիշյալ 13 անձանց մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։
Դատարանում մեղադրանքը պաշտպանել է զինվորական դատախազի տեղակալի գլխավորությամբ գործող 5 դատախազներից ձեւավորված խումբը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Նաիրի Հունանյանն ու ահաբեկչության նրա անմիջական հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Վերադաս դատական ատյանները մերժել են 3 ամբաստանյալների ներկայացրած բողոքները եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ:
Թեեւ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել, որ հանցագործության միակ կազմակերպիչը և ղեկավարը հանդիսացել է ինքը, իրենից ու խմբում ընդգրկված անձանցից՝ Կարեն Հունանյանից, էդուարդ Գրիգորյանից, Վռամ Գալստյանից, Դերենիկ Բեջանյանից, Աշոտ Կնյազյանից և Համլետ Ստեփանյանից բացի այլ անձինք հանցագործությանը մասնակցություն կամ հանցակցություն չեն ունեցել, այնուհանդերձ քրեական գործից 2000թ. հուլիսի 11-ին կայացված որոշմամբ անջատվել էր առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար։
Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս իրականացվել է զինվորական դատախազությունում՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ, իսկ 2003թ. մարտի 14-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում։
Կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։ Նախաքննության ընթացքում քննչական խմբի անդամներ են գործուղվել Վրաստանի Հանրապետության Բաթում և Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքներ, որտեղ նույնպես կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։
Քննարկվել են տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները: Նրանց կողմից ներկայացված 21 միջնորդությունից մերժվել՝ 9-ը, որոնցից 5-ը վերաբերել է նույն հարցին ՝ տեսաերիզների փորձաքննության նշանակմանը, որն ի վերջո բավարարվել է, 2-ը ՝ դատարան ուղարկված քրեական գործով կայացված որոշումների վերացմանը, 1-ական՝ նույն գործով ամբաստանյալի առողջական վիճակի և քրեական գործից անջատված մասով հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնելուն։
Անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։
Ուստի 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։ Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով:
Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով: Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսին 11-ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնել քաղաքական լարվածությունը, որին, ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, կոլեգիայի անդամ Գ.Դանիելյանը նկատել է, որ այդ որոշումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել եւ քաղաքական լարվածությունն ավելի է սրել: Կոլեգիայի արձանագրությունը եւ բոլոր նյութերը պահպանվում են:
Կոլեգիան 09.11.04թ. ընդունված միաձայն որոշմամբ համաձայնել էր, որ անջատված մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-որոնողական գործողությունները, քննարկվել, հետազոտվել եւ գնահատվել են հավանական վարկածների կապակցությամբ հավաքված բոլոր ապացույցները, հանգամանքներն ու փաստերը, որի արդյունքում բացի դատապարտված անձանցից հանցագործության այլ մասնակիցներ՝ կազմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ եւ օժանդակողներ չեն հայտնաբերվել:

Առնվազն տարօրինակ է, որ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումից 3 տարի հետո միայն Գագիկ Ջհանգիրյանը բողոքում է այդ որոշման դեմ, որի օրինականության հարցը անցած տարիներին ոչ միայն Գ.Ջհանգիրյանը, այլ ընդհանրապես ոչ ոք, այդ թվում տուժողներն եւ նրանց իրավահաջորդները չեն վիճարկել, որոշումը չեն բողոքարկել»:
ԱՂԲՅՈՒՐ` panorama.am

Ծով
21.03.2008, 02:53
http://groups.google.com/group/verjin-huis
Այստեղ գրեթե ամեն ինչ կա Հոկտեմբերի 27-ի հետ կապված…
Քանի որ հին էջերն արդեն երևան կգան, ես էլ չեմ սրբագրի դրանք…
Վերջերս Քաղպաշտպանության դասախոսս /ի դեպ կարծես թե իշխանամետ/ ահաբեկչության մասին դասախոսություն էր կարդում։ Խոսքս Միջազգային ահաբեկչության մասին է։ Մենք խնդրեցինք նրան անդրադառնալ հոկտեմբերի 27-ին, շրջանցեց։
Հետո նորից խնդրեցինք…ասաց. «Մոռացե՛ք»։
Հետո մինչ խոսում էր Ալքաիդայից, Բեն Լադենից և նրանց յոթ փուլերից, մենք նորից մի կերպ ակնարկեցինք հոկտեմբերի 27-ը, ասաց .«Խայտառակ ահաբեկչություն էր ազգային ժողովում ու սկսեց մեզ սովորեցնել, թե ինչպես պահենք մեզ, եթե նման ծայրահեղականներ հանկարծ բացեն լսարանի դուռը ու մեզ պատանդ վերցնեն»։
Մենք սկսեցինք հարցեր տալ ընդհուպ մինչև ամենահասարակը՝ Ալեքսան Հարությունյանի գործի կարճվելը։
Էս մարդը էս անգամ կատաղած ասեց. «Մոռացե՛ք հոկտեմբերի 27-ը»։
Ես հարցրի.
—Ինչու՞…
—Ինքը բառիս բուն իմաստով չլսելու տվեց։
Հետո ինքը որոշեց կարծել, թե ինչ պիտի անի իշխանությունը սեփական երկրում ահաբեկչություններից խուսափելու համար…
Եվ մինչ ինքը կկարծեր, ես բարձրաձայնեցի .«Պիտի ինքը լինի տեռորիստների հավաքածու ու ես ուզում եմ, որ դուք մեզ ասե՛ք համարում եք արդյոք Հոկտեմբերի 27-ը բացահայտված…
զանգը հնչեց…ու դասախոսը փախավ…
Եթե ես մարտի 1-ն ու 2-ը համարում եմ հենց հոկտեմբերի 27-ի շարունակություն, ուրեմն չեմ կարող հոկտեմբերի 27-ը չհամարել ներկա իշխանությունների արյունոտ ձեռքերի արգասիք…/Չեմ բացառում, որ գերհրամանը դրսից էր/

Ավելացվել է 9 րոպե անց

27-ի ողբերգական դեպքերը, արդյունք են մեծ քաղաքական խաղերի, դա հեղաշրջման փորձ էր, փորձ արվեց վերից վար հեռացնել այն օրերի իշխանություններին, սակայն ձախողվեց: բացառում եմ Ռ.Ք-ի եւ Ս.Ս-ի մասնակցությունը, դա անշուշտ մի օր կըպարզվի: միաժամանակ հիշեցնեմ... անձամբ նրանց չեմ համակրում, իմ նախընտրած թեկնածուն՛ Արթուր Բաղդասարյանն է:
Մոլորված եմ ինչպես երկինքը անձրևի…

Uxaki mard
21.03.2008, 05:38
Ասենք թե իմացանք ով էր պատվիրել ու ինչու հետո? : Մի քանի տարի հետո մոռանալունք էլի; ԼՏՊ ի ու ՀՀՇ ծաղկուն տարիներին կար պետական պատվերով պահվող ու Վանոի կողմից հովանավորվող մարդասպանների խումբ, Սահակյանի գլխավորությամբ......
10 անցավ արդեն մոռացել ենք , գոռում ենք Լևոն, Լևոն:angry

ChildOfTheSky
21.03.2008, 05:53
Դու կմոռանաս , որովհետև դա քեզ չի վերաբերում , դա մեզ վերաբերում ՝ ՀՀ քաղաքացիներիս :

սիսար
21.03.2008, 05:53
http://groups.google.com/group/verjin-huis
Այստեղ գրեթե ամեն ինչ կա Հոկտեմբերի 27-ի հետ կապված…
Քանի որ հին էջերն արդեն երևան կգան, ես էլ չեմ սրբագրի դրանք…
Վերջերս Քաղպաշտպանության դասախոսս /ի դեպ կարծես թե իշխանամետ/ ահաբեկչության մասին դասախոսություն էր կարդում։ Խոսքս Միջազգային ահաբեկչության մասին է։ Մենք խնդրեցինք նրան անդրադառնալ հոկտեմբերի 27-ին, շրջանցեց։
Հետո նորից խնդրեցինք…ասաց. «Մոռացե՛ք»։
Հետո մինչ խոսում էր Ալքաիդայից, Բեն Լադենից և նրանց յոթ փուլերից, մենք նորից մի կերպ ակնարկեցինք հոկտեմբերի 27-ը, ասաց .«Խայտառակ ահաբեկչություն էր ազգային ժողովում ու սկսեց մեզ սովորեցնել, թե ինչպես պահենք մեզ, եթե նման ծայրահեղականներ հանկարծ բացեն լսարանի դուռը ու մեզ պատանդ վերցնեն»։
Մենք սկսեցինք հարցեր տալ ընդհուպ մինչև ամենահասարակը՝ Ալեքսան Հարությունյանի գործի կարճվելը։
Էս մարդը էս անգամ կատաղած ասեց. «Մոռացե՛ք հոկտեմբերի 27-ը»։
Ես հարցրի.
—Ինչու՞…
—Ինքը բառիս բուն իմաստով չլսելու տվեց։
Հետո ինքը որոշեց կարծել, թե ինչ պիտի անի իշխանությունը սեփական երկրում ահաբեկչություններից խուսափելու համար…
Եվ մինչ ինքը կկարծեր, ես բարձրաձայնեցի .«Պիտի ինքը լինի տեռորիստների հավաքածու ու ես ուզում եմ, որ դուք մեզ ասե՛ք համարում եք արդյոք Հոկտեմբերի 27-ը բացահայտված…
զանգը հնչեց…ու դասախոսը փախավ…
Եթե ես մարտի 1-ն ու 2-ը համարում եմ հենց հոկտեմբերի 27-ի շարունակություն, ուրեմն չեմ կարող հոկտեմբերի 27-ը չհամարել ներկա իշխանությունների արյունոտ ձեռքերի արգասիք…/Չեմ բացառում, որ գերհրամանը դրսից էր/

Ավելացվել է 9 րոպե անց

Մոլորված եմ ինչպես երկինքը անձրևի…
Հարգելիս, հավատում եմ որ մոլորված ես, մոլորությունից դուրս գալու համար, կառաջարկեմ այցելել, LOUYSWORLD.com
Մարտի 13-ի տեսաերիզը դիտելու ՛՛Ո՞վ է հանրահավաքների կազմակերպիչը՛՛ վերնագրով:
LOUYSWORLD.com

սիսար
21.03.2008, 06:20
Ինչու՞ ես բացառում Ռ.Ք-ի եւ Ս.Ս-ի մասնակցությունը, հավանաբար լուրջ հիմքեր ունես այդպես պնդելու։ Գուցե կիսվե՞ս։
Եթե ձեզ հիմքեր են հարկավոր, խնդրեմ այցելեք, LOUYSWORLD.com
Դիտեք մարտի 13-ի հաղորդումը: «Ո՞վ է հանրահավաքների գլխավոր հրահրիչը»
վերնագրով:
LOUYSWORLD.com

Uxaki mard
21.03.2008, 06:53
Դու կմոռանաս , որովհետև դա քեզ չի վերաբերում , դա մեզ վերաբերում ՝ ՀՀ քաղաքացիներիս :

Մի բան էլ պակաս իմացի այ "ՀՀ քաղաքացի", երկար կապրես, չնայած էս տեմպերով դժվար թե ..

Ծով
21.03.2008, 20:50
Ասենք թե իմացանք ով էր պատվիրել ու ինչու հետո? : Մի քանի տարի հետո մոռանալունք էլի; ԼՏՊ ի ու ՀՀՇ ծաղկուն տարիներին կար պետական պատվերով պահվող ու Վանոի կողմից հովանավորվող մարդասպանների խումբ, Սահակյանի գլխավորությամբ......
10 անցավ արդեն մոռացել ենք , գոռում ենք Լևոն, Լևոն:angry
Ինչքան պիտի շեղվեք թեմայից…հստակ քննարկում եմ առաջադրել…դժվար ա՞ մնալ թեմայի շրջանակներում…

Ավելացվել է 1 րոպե անց

Հարգելիս, հավատում եմ որ մոլորված ես, մոլորությունից դուրս գալու համար, կառաջարկեմ այցելել, LOUYSWORLD.com
Մարտի 13-ի տեսաերիզը դիտելու ՛՛Ո՞վ է հանրահավաքների կազմակերպիչը՛՛ վերնագրով:
LOUYSWORLD.com
Մինչդեռ պիտի փորձեիր հավատալ, որ քո մոլորության վերաբերյալ մի երգ էի հիշել…մեջբերումս էլ ուշադր կարդայիր…քո խոսքերն էին…
Ինչևէ…ես արդեն ասել եմ՝ այստեղ խոսում ենք փաստերով…

Սաքուլ
22.03.2008, 02:01
Թեմայի վերնագիրը շատ խելացի է: Մենք երբեք չենք իմանա` այդ ոճիրի արմատները որտեղից են գալիս:

dvgray
22.03.2008, 06:11
Թեմայի վերնագիրը շատ խելացի է: Մենք երբեք չենք իմանա` այդ ոճիրի արմատները որտեղից են գալիս:
Հա, բայց հաստատ կարող ենք ասել, որ մեջտեղի մասերում գտնվում են Քոչը ու Սերժը:

Վիշապ
22.03.2008, 14:21
Եթե ձեզ հիմքեր են հարկավոր, խնդրեմ այցելեք, LOUYSWORLD.com
Դիտեք մարտի 13-ի հաղորդումը: «Ո՞վ է հանրահավաքների գլխավոր հրահրիչը»
վերնագրով:

Այդ լույսի աղբյուրի մասին ես իմ կարծիքը գրել եմ՝ http://www.akumb.am/showthread.php?t=20629&page=4։ Կարծիքս չի փոխվի թեկուզ բոլոր հաղորդումներն էլ նայեմ։ Սարսափելի վառած յուղի հոտ է գալիս, նույնիսկ ավելին, ձեթ–օճառի կոմբինատը խղճուկ բուդկա է սրանց դիմաց։ Ինֆորմացիայի սուր դեֆիցիտով չտառապելու ու ազդեցության տակ չընկնելու համար նայեք նաև ճիշտ հակառակ ինֆորմացիոն աղբյուրները, օրինակ այստեղ՝ http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html։ Ոչ մեկն էլ հիմք չի, եթե առանց տրամաբանությունը աշխատեցնելու կուրորեն հավատաք։

Սաքուլ
23.03.2008, 19:05
Հա, բայց հաստատ կարող ենք ասել, որ մեջտեղի մասերում գտնվում են Քոչը ու Սերժը:

dvgray եթե ի նկատի ունես, որ Ռոբերտն ու Սերժն են կազմակերպել- հաստատ չես կարա ասես:
Էտ ժամանակաշրջանում Վազգենը սաղին կզցրած ուներ, ՍԱՂին: Վազգենին վերացնելու համար շատ մարդ դրա ցանկությունը ուներ: Նենց որ Լևոնն էլ հաստատ մեծ ցանկություն ուներ Վազգենին տեսնել անկենդան:

dvgray
23.03.2008, 19:11
dvgray եթե ի նկատի ունես, որ Ռոբերտն ու Սերժն են կազմակերպել- հաստատ չես կարա ասես:

Ոչ:
Ես հաստատ համոզված եմ, որ քոչն ու սերժը "Ճ" կլասի մարդիկ են, ու էտպեսի բաներ չեն կարող կազմակերպել:
Նրանք ամենաշատը եղել են էտ գործի մեջ շարքային հրաման կատարողներ:
Իսկ հրամանը տվել են ամերիկա-ռուսական կոնսոլիումը ;):

Սաքուլ
24.03.2008, 00:26

Ուզում ես ասես, կազմակերպել են ամերիկացիները ու ռուսները համատեղ? Եթե տենց ես մտածում, ապա դա տենց չի կարող լինել` ընտրիր մեկը` կամ ռուսները կամ ամերիկացիները, որտև ամերիկացիների ու ռուսների շահերը հակադիր բևեռներում են (սովորաբար): Ես օրինակ ավելի հակված եմ, որ կազմակերպել են և իրականացրել են ռուսները: Հիշի, թե Վազգենի մահից մի քանի օր առաջ Վազգենը գնացել էր Ռուսաստան, ու "ներքին" կարգով ասում էին, որ Վազգենը տարաձայնություններ է ունեցել ռուս իշխանավորների հետ` կապված մի շարք շատ կարևոր ռազմավարակն խնդիրների հետ:
Ես մտածում եմ, որ 27-ի դեպքերը ոչ Սերժի, ոչ Ռոբերտի, ոչ էլ Լևոնի հետ կապ չունի: Բայց էտ երեքին էլ հանարորա, որ ձեռք տվեց Վազգենի վերանալը:
Իսկ ինչ ի նկատի ունեիր ասելով` "Նրանք ամենաշատը եղել են էտ գործի մեջ շարքային հրաման կատարողներ:" ? Ինչ հրաման պետքա կատարեին?

ChildOfTheSky
24.03.2008, 03:09
Մի բան էլ պակաս իմացի այ "ՀՀ քաղաքացի", երկար կապրես, չնայած էս տեմպերով դժվար թե ..

Դե լավ էլի , գոնե մի վախացրեք

սիսար
24.03.2008, 03:19
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել, հետեվյալ սայթի՛ մարտի 20-ի տեսանյութի մեջ:
LOUYSWORD.com

Վիշապ
24.03.2008, 12:31
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել, հետեվյալ սայթի՛ մարտի 20-ի տեսանյութի մեջ:
LOUYSWORD.com
Հարցեր կարելի՞ է։
1. Դու բոլոր հարցերիդ պատասխանները այս կայքի՞ց ես ստանում, գիտե՞ս ինչու եմ հարցնում, գրեթե բոլոր գրառումներիդ մեջ հղում ես անում այս կայքին։ Նույնիսկ քահանաները Կտակարանին այդքան հղումներ չեն անում, ինչքան դու այդ լուսապայծառ ուորլդին։
2. Արդյո՞ք համարում ես այդ կայքի վերլուծությունները (ներողություն եմ խնդրում վերլուծություն բառի համար) տրամաբանված ու ճշմարիտ, ո՞րն է ըստ քեզ ավելի հավաստի ինֆորմացիա կամ հարցերի պատասխաններ տալիս, «Հայլու՞րը», թե՞ LOUYSWORD–ը։
3. Արդյո՞ք կարծում ես, որ այստեղ քննարկողները այդ կայքի տեղը չգիտեն, ու քո բազմաթիվ հղումերով իրոք լուսավորում ես քննարկողներին։

dvgray
26.03.2008, 04:16
Պատասխանում եմ մի քիչ ուշացումով: Չէի տեսել :):

Ուզում ես ասես, կազմակերպել են ամերիկացիները ու ռուսները համատեղ? Եթե տենց ես մտածում, ապա դա տենց չի կարող լինել` ընտրիր մեկը` կամ ռուսները կամ ամերիկացիները, որտև ամերիկացիների ու ռուսների շահերը հակադիր բևեռներում են (սովորաբար):

Իմ ԽՈՐԻՆ համոզմամբ /այնքան ԽՈՐԻՆ, որ էնկողմ էլ չկա/ , 95-96 թվերից սկսած ռուսները ու ամերիկացիք ինչ կարևոր քայլ անում են, անում են իրար հետ մինչև վերջին ստորակետը համաձայնեցրած:
Իսկ սենց կարևոև քայլը չէր կարող լինել միակողմանի կազմակերպված ու իրագործված:
Եթե հետաքրքիր է թեման, ապա նոր թեմա բաց, մանրամասն խոսանք , զրուցենք:

Իսկ ինչ ի նկատի ունեիր ասելով` "Նրանք ամենաշատը եղել են էտ գործի մեջ շարքային հրաման կատարողներ:" ? Ինչ հրաման պետքա կատարեին?
Շատ ուղղակի իմաստով: Հրամանը տվել են, որ նրանց պետք է մաքրեն ասպարեզից, ու նրանք մի կողմից պետք է չխանգարեն, մյուս կողմից պետք է օժանդակեն /Հունանյան, Ալեքսան Հարությունյան ու դաշնակներ, և մյուս կողմից էլ ոճրագործությունից հետո ամեն ինչ սվաղեն գնա:

Ես խորապես համոզված եմ, որ մինչև Ազգային Ժողով ներխուժումը Քոչարյանը ու Սերժը դրա մասին գիտեին: Արդեն կարծես թե ապացուցված փաստ է, որ Նաիրի Հունանյանը ԿԳԲ-ի աշխատող էր, իսկ Սերժը ԿԳԲ-ի պետն էր, իսկ Քոչարին նրա ամենամոտիկ մարդը էս երկրի վրա:

Ֆրեյա
26.03.2008, 09:52
Հռոմեացիները, կարծեմ, մի լավ մեթոդ ունեին. ասում էին, երբ ուզում ես պարզել, թե ով է իրադարձությունների հիմքում կանգնած, պետք է տաս մի հարց.:)
ում էր դա ձեռնտու, ով դրանից օգուտ ստաացավ:

Եթե հասկանանք, թե այդ միջադեպի արդյունքում ով օգուտ քաղեց իր համար, կհասկանանք, թե ով էր կազմակերպել 27ը:
Եթե կարծում եք, որ դա Հունանյանը չէր: :)

Մենք պետք է ուրախ լինենք, մեր պետությունը անցնում է զարգացման նոր մակարդակի, քանի որ այժմ իշխանության փորձում են գալ ոչ թե"тупо" զենքով, այլ քաղաքական պրոցեսների միջոցով:

Սաքուլ
26.03.2008, 20:15
Իմ ԽՈՐԻՆ համոզմամբ /այնքան ԽՈՐԻՆ, որ էնկողմ էլ չկա/ , 95-96 թվերից սկսած ռուսները ու ամերիկացիք ինչ կարևոր քայլ անում են, անում են իրար հետ մինչև վերջին ստորակետը համաձայնեցրած:

Էսոր Ռուսներն ու ամերիկացիք դե-ֆակտո թշնամիներ են: Բերեմ օրինակներ` Կոսովոյի անկախացումը- բնականաբար ռուսների համար սա նշանակում էր` нож в спину. Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխությունները` էլի ռուսների համար ոչ ձեռնտու տարբերակ: Իրաքի պատերազմը` ռուսներին ձեռ չէր տալիս: Եվ այլն...
Ղարաբաղի հարցնա, որ թե ռուսներին, թե ամերիակցիներին ձեռա տալիս, որ սենց անորոշ մնա:
Ես հակված եմ այն տարբերակին, որ իրանք գրեթե միշտ էլ հակառակ բևեռներում են:

Հրամանը տվել են, որ նրանց պետք է մաքրեն ասպարեզից, ու նրանք մի կողմից պետք է չխանգարեն, մյուս կողմից պետք է օժանդակեն /Հունանյան, Ալեքսան Հարությունյան ու դաշնակներ, և մյուս կողմից էլ ոճրագործությունից հետո ամեն ինչ սվաղեն գնա:

Դաշնակները??? :o Այսինքն ով? Դաշնակների ինչին էր պետք?

dvgray
26.03.2008, 22:30
Էսոր Ռուսներն ու ամերիկացիք դե-ֆակտո թշնամիներ են:

Էտ խաղեր է:

Բերեմ օրինակներ` Կոսովոյի անկախացումը- բնականաբար ռուսների համար սա նշանակում էր` нож в спину. Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխությունները` էլի ռուսների համար ոչ ձեռնտու տարբերակ: Իրաքի պատերազմը` ռուսներին ձեռ չէր տալիս: Եվ այլն...

Այո:
Սակայն եթե համեմատենք այն բանի հետ, թե ինչան ձեռնատու տարբերակ ունեցան ռուսները էտ ամենի դիմաց ;): Խոսքս նրա մասին է, որ ինչքան թանկացրին ամերիկացիք նավթի գինը Իրաքը գրավելուց հետո /իսկ այն թանկացավ ավելի քան 2 անգամ/, և դրա միջոցով ռուսները աշխատեցին միլիարդներ ու փրկեցին Ռուսական կայսրությունը վերջնական կործանումից: Մի մոռացիր, որ հլա դեռ 1995 թվին մոլեգնում էր ռուս-չեչենական երկարատև պատերազմը: Սակայն 96-ից հետո աշխարը /ԱՄՆ ու Անգլիան/ մոռացան Չեչնիայի մասին էլ, չեչենների մասին էլ...

Եղել է ռուս-ամերիկյան երկարատև ու ստրտեգիական համաձայնագիր, որը անշեղորեն իրագործվում է: Նրա հաջորդ քայլերից մեկը հավանաբար լինելու է ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից /ինչպես 1917-18 թվին/: Սրան պետք է հանգամանորեն պատրաստվել: Որոբժվհետև սրանից հետո, եթե քաղաքական իրավիժակը թույլ տա, թուրքերը ու ազերիները Հայաստանից կթողնեն իրենց ասած թանգարանային 1 հատ հայը:
Իսկ սրա դեմը առնելու ճանապարհը մեր համար միակն է՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհը:

Դաշնակները??? :o Այսինքն ով? Դաշնակների ինչին էր պետք?
Ինչի չգիտե՞ս որ քոչը դաշնակ է: Իսկ "նախկին" դաշնակներ չեն լինում ;):

salatik
27.03.2008, 00:55
Շուտվանից հոկտեմբերի 27-ն էլ առեղծված չի:

Ծով
27.03.2008, 00:59
Շուտվանից հոկտեմբերի 27-ն էլ առեղծված չի:

ԴԵ բացիր չառեղծվածային փակագծերը…;)

salatik
27.03.2008, 01:27
Իսկ ինչնա քո մոտ մնացել առեղծվածային?
Կարծեմ ժողովրդի մոտ 80 %-ը համոզված են, որ հիմիկվա ղեկավարների ձեռքի գործնա, իսկ էն 20%-ը գիտի բայց չի ուզում ցույց տա:

Լավ ես գրել . դե ժպտա... ինչի վրա ժպտանք?

Ծով
27.03.2008, 01:32
Իսկ ինչնա քո մոտ մնացել առեղծվածային?
Կարծեմ ժողովրդի մոտ 80 %-ը համոզված են, որ հիմիկվա ղեկավարների ձեռքի գործնա, իսկ էն 20%-ը գիտի բայց չի ուզում ցույց տա:

Լավ ես գրել . դե ժպտա... ինչի վրա ժպտանք?

Դու ավելի լավ ես գրել…
Ինչի՞ վրա ժպտանք…երևի արևի խավարմանը:(, որ նորից շողեր տեսնենք…:(

ChildOfTheSky
27.03.2008, 01:35
Սալածիկ , տվյալներդ Ազգային Վիճակագրական Ծառայությունի՞ց են :

salatik
27.03.2008, 01:41
Այ քո կարծիքը չէի հարցրել ,կասես իմ գրածին կողմ ես թե չէ?
Քո տվյալն ել գրանցենք ;)
Մոզամբիկից եկել են ստեղ հարցում են կատարել, ուղղակի, որ Մոզամբիկը Անգլիա չի, դրա համար Հ1-ը չի ասում դրա մասին:

ChildOfTheSky
27.03.2008, 01:45
Որ ինչ-որ բան գրես , կասեմ , կողմ եմ , թե չէ :

salatik
27.03.2008, 01:52
Չեմ սիրում կրկնվել :

Սաքուլ
27.03.2008, 02:45
Կարծեմ ժողովրդի մոտ 80 %-ը համոզված են, որ հիմիկվա ղեկավարների ձեռքի գործնա, իսկ էն 20%-ը գիտի բայց չի ուզում ցույց տա:

Տենց բան չկա, որտեղից այդպիսի համոզմունք?
Իմ կարծիքով հիմիկվա ղեկավարները կապ չունեն դրա հետ:

salatik
28.03.2008, 16:02
Իսկ մինչ օրս որևէ մեկին հայտնի է թե պարոն Քոչարյանը ինչ խոսեց Նաիրի Հունանյանի հետ առանձին, որից հետո վերջինս համաձայնվեց զենքերը վայր դնել ու հանձնվել?
Ինչ ես կարծում, Քոչարյանը չպետքա առաջին հարցաքննվողը լիներ ? չէ որ ինքն էր այն մարդը` հեռը իրանից իհարկե, որ կարողացավ "համոզել" (ես կասեի ավելի շուտ սուտ բաներ խոսք տալ), բայց իհարկե նրան հարցաքննեցին միայն 7 ամիս հետո, որի ժամանակ կարծեմ ամեն հարցին պատասխանել էր "չեմ հիշում" շատ հետաքրքիր պատասխանը:
Շատ հետաքրքիր ձևով բացատրություններ կան հոկտեմբերի 27-ի հետ կապված
http://septemberi21.blogspot.com ինտերնետային էջում:

Հեղինակը հիմա փախուստի մեջ է, քանի որ ունի շատ փաստեր ձեռքի տակ` ձայնագրություններ հենց դեպքի վայրից ու նաև բոլոր ներկա գտնվողների ցուցմունքները:

Սաքուլ
30.03.2008, 02:06
Salatik, հոկտեմբերի 27-ը առեղծված կմնա հայ ժողովրդի պատմության մեջ, բայց ես նորից ասեմ, որ ես չեմ կարծում, թե այն կազմակերպել էին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը և նույնսիկ` Լևոն Տեր-Պետրոսյանը:

salatik
31.03.2008, 19:44
Սաքուլ ջամ, ուղղակի մտածի , որ սպանություն կատարողը ոչ փախուստի մեջա, ոչ էլ նարկոմանա, որ կախվածության մեջ լինի ինչ որ բանից: Սովորական մարդասպանա, որ մինչ օրս ԱԱԾ-ի նկուղում նստածա: Թող բացահայտնեն, դժվարա ինչա?
Սրան ինչ կասես? Իրանց պետք չի բացահայտել, որովհետև իրանք են արել: Իսկ եթե շատ պետք լինի բացահայտելը, Նաիրի Հունանյանը իրա մյուս ազգականների հետևից կգնա էն աշխարհ:

Artgeo
18.04.2008, 12:26
http://www.hzh.am/Ynd-foto/1-3.jpg
Ականավոր քաղաքական գործիչ, ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանն այսօր (17.04.08) կդառնար 76 տարեկան: Նրա մահվանից ինը տարի անց դեռեւս չի իրագործվել Մաշտոցի պողոտայի վրա նրա կիսանդրին տեղադրելու որոշումը, որ կայացվել է հոկտեմբերի 27-ից հետո:

Իսկ «Հ1»-ն առ այսօր հրաժարվում է ցուցադրել անցյալ տարի պետպատվերով նկարահանված Կարեն Դեմիրճյանին նվիրված ֆիլմը:
http://www.hzh.am/

Սաքուլ
19.04.2008, 21:33
Հ1-ը ցույց էր տալիս Կարեն Դեմիրճյանի մասին, ահագին էլ երկար հաղորդում էր:

voter
19.06.2008, 23:04
...........Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....

Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...

Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....

Վեր հանեմ հին մտքերս, քանի որ թարմ հոդված եմ գտել իմ ասածների հաստատում կամ այլ կերպ ասենք նույն կերպ մտածողի եմ գտել :B

http://hetq.am/arm/politics/8020/.......Նաիրի Հունանյանի «շնորհիվ», արտառոցը տեղի ունեցավ, եւ Հայաստանը երեք տարի գտնվում էր խորը քաղաքական ճգնաժամի մեջ:

Այդպիսի խորը քաղաքական ճգնաժամ Ռուսաստանն ապրել է 93-96 թթ.: Մասնավորապես, նախագահական ընտրություններից առաջ Բ. Ելցինը, խուսափելու համար իշխանափոխությունից՝ կոմունիստական իշխանության վերականգնումից, կնքեց, այսպես կոչված, «օլիգարխիական պայմանագիրը»: Նկատենք, որ իշխանության ներսում քննարկվում էին շատ ավելի վատ տարբերակներ, քան այն, ինչ իրագործվեց: Օրինակ` Բերեզովսկին առաջարկում էր հրաժարվել ընտրություններից, պայմանավորվել կոմունիստների հետ՝ նրանց հրավիրելով կառավարություն: Բերեզովսկու «վերնախավային դավադրության» սցենարն իրագործվեց այս տարի Հայաստանում. այդ համաձայնագիրն անիմաստ է դարձնում ընտրությունները եւ քաղաքական մրցակցության գաղափարը: Օլիգարխների օգնությամբ Ելցինը կեղծեց ընտրությունները, իսկ նրանց այդ ծառայության համար, փաստորեն, «նվիրեց» երկիրը: Երկու դեպքում էլ նոր համակարգի համար ճանապարհը հարթվեց խորհրդարանի նկատմամբ արյունոտ հաշվեհարդարի միջոցով: Դրանից հետո խորհրդարանը երկու երկրներում էլ դադարեց էական քաղաքական դեր խաղալ, վերածվեց իրականը սքողող «վարագույրի»:

Հայաստանում օլիգարխիական պայմանագիրը կնքվեց 2001-2002 թթ., որի կորիզը կազմեցին Ռ. Քոչարյանի բիզնեսմեն ընկերները՝ «ղարաբաղյան կլանը», բայց ոչ միայն նրանք: Այդ պայմանագրի էությունը հրաշալի արտահայտել է Բ. Ելցինը. «Վերցրեք այնքան իշխանություն, որքան կարող եք»: Մեկը զավթում է հսկողությունը Սյունիքի մարզի վրա, մյուսը՝ շաքարավազի բիզնեսի եւ այլն: Մեր երկրում Ռ. Քոչարյանի «շնորհիվ» կրկնվեց ելցինյան սցենարը. երկիրը նվիրվեց մի քանի կիսաքրեական օլիգարխների՝ կնքվեց «օլիգարխիական պայմանագիր»:

«Օլիգարխիական պայմանագրի» առանձնահատկություններից հիմնականն այն է, որ այդ պայմանագիրն առաջին հերթին լուծում է ոչ թե իշխանության կամ իրավունքների հարցը, այլ հանդիսանում է զինաթափման պայմանագիր. ամեն մեկն իր «գործն» է անում, մյուսները «չեն խանգարում» կամ պարզապես իրար չեն մորթում: Ռ. Քոչարյանը գոյաբանական կլանին հակադրեց տնտեսական-քաղաքական կլանը:

Արդեն 90-ականների կեսերին կար ժողովրդին զինաթափելու հարցը, որը դանդաղորեն լուծվում էր, բայց Ռ. Քոչարյանն այդ հարցում վճռական բեկում մտցրեց: Իշխող խավի տեսակետից, չափից ավելի շատ զենք կար մարդկանց մոտ, որը նրանց համար սպառնալիք էր: Ամերիկացիներն ասում են. «Աստված ստեղծեց մարդկանց հավասար, իսկ Կոլտը նրանց դարձրեց հավասար»: Զինաթափումը նախապատրաստական փուլ էր ապագա անարդար, անհավասար հասարակության ստեղծման համար: Տնտեսական վերաբաշխմանը նախորդեց զենքի վերաբաշխումը՝ զենքն անցավ սեքյուրիթիներին: «Առագաստ» սրճարանում նախագահ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանությունն այդ վերաբաշխման դրամատիկ եւ խորհրդանշական պահերից է. սեքյուրիթին ցույց տվեց, որ ինքն է օրենքը: Մյուսը Երեւանի «ՏԵՑ-ի կռուգի» դիպվածն է, որը ցույյց տվեց, որ զինաթափման «օլիգարխիական պայմանագիրը» որոշ խնդիրներ ունի: 1998 թ.-ից սկսված քաոսը հարկ էր փոխարինել բռնի, անօրեն, բայց կայուն համակարգով: Ավելորդ է ասել, որ այդ «կայուն համակարգի» սկզբունքները փոխառված էին քրեական «ռազբորկաների» սկզբունքներից: ......

Մի տարբերությամբ, որ Վարդան Ջալոյանը, կամ գիտակցաբար չի ցանկանում իրական թվերը նշել կամ դեռ չի գիտակցել, որ օլիգարխիական պայմանագիրը ոչ թե ինչպես նա է պնդում 2000Ին այլ հենց 1999 Հոկտեմբեր 27ին արյունով է կնքվել։ Դա իհարկե չի նշանակում, որ Քոչարյանը անմիջական հետաքրքրվածություն է ունեցել այդ պայմանագիրը կնքել, բայց նա ինչպես արդեն գրել էի, անձնազոհության ունակ չէ ու համաձայնվել է վաճառվել, միգուցե նույնիսկ հավատալով, որ եթե ժողովրդի հմար հոգ տանեն օլիգարխիները, մարդիկ սոված չեն լինի, իսկ մնացածը լոխ լավ տի լի։ Այդպես ԽՍՀՄն էր գոյատևում, բայց բավական էր մսի ու կալասի հերթեր առաջանան ու ուտելու բան չլինի, փլվեց այդ ամբողջ ցեխավիկային համակարգը, քանի որ մի փոր հացի համար իրենց ազատությունը վաճառողները ուղղակի գնորդ չեին գտնում, որ իրենց ազատությունը մի փոր հացով առնի – հաց չկար։

Ինչքան էլ տխուր հնչի ավելի քան համոզված եմ, որ նորից ուտելիք չլինելու դեպքում միայն կարող է հայաստանում մի բան փոխվել ու դա կարող է տեղի ունենալ, ոչ թէ ԼՏՊի շնորքով այլ առօրյա համաշխարհային շուկայում սննդամթերքի գների եռապատկման պատճառով։ Շուտով ՍՍների ու ՌՔների կլաններին փողը չի բավականացնելու, որ իրենց ազատությունը վաճառողների փորները լցնեն ու քաղաքական գաղափարների համար բողոքողների շարքերը ավելանալու են սոված դժգողներով։ Բայց առանց վերջինների առաջիններղ, քաղաքական պայքարողները հաջողություն չեն ունենա։

Norton
28.10.2008, 01:46
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

[19:07] 27 Հոկտեմբերի, 2008

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ ՚Հոկտեմբերի 27-իՙ ահաբեկչության գործով դատավարությունը ոչ միայն չի տվել զոհերի հարազատներին, այլեւ ողջ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները:

Ի դեպ, պարոն Սարգսյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության հետ, թե հոկտեմբերի 27-ի բացահայտումը ՚ուչաստկովիիՙ մակարդակի գործ էր.պարզապես չգտնվեց այն ՚ուչաստկովինՙ, որ համապատասխան կամք ունենար բացահայտելու գործը: ՚Հոկտեմբերի 27-ի դատավարությունը խորացրեց հասարակության անպաշտպանվածությունը, անբավարարվածությունը, ամենաթողության զգացողությունը: Ցավոք, այս երկրի ապագան կախված է ժամանակին այս կարգի դեպքերի վերլուծություններից ու գնահատականներից: Իսկ քանի դա տեղի չի ունեցել, երկիրը` երկիր չի դառնա, ապագայի հանդեպ վստահություն չկաՙ:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս 9 տարիների ընթացքում մեր երկրում մի ՚ուչաստկովիՙ չգտնվեց` ՚27ՙ-ի ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու համար. ՚Ա1+ՙի հարցին` Արամ Սարգսյանը պատասխանեց. ՚Իշանությունների կարծիքով` այդ ՚ուչաստկովինՙ գտնվել է, դատավարությունը ավարտվեց, հանցագործներին պատժեցին: Հիմնական ՚ուչաստկովիիՙ հրահանգով, որը դժբախտաբար ՚ուչաստոկովիիՙ խելքով երկիր էր ղեկավարում եւ որի ղեկավարման ընթացքում էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Դրա համար մենք պետք է զգույշ լինենք եւ ընտրությունների ընթացքում ՚ուչաստկովիներՙ չընտրենքՙ: Արամ Սարգսյանը համոզված է, որ ցանկության դեպքում հոկտեմբերի 27-ը կբացահայտվեր.

՚Ես համոզված եմ, որ ահաբեկիչի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ձայնագրվել է, ու չէր կարող չձայնագրվել, հակառակ դեպքում մենք պետք է արձանագրենք, որ ընդհանրապես չենք ունեցել Ազգային անվտանգություն: Եթե այդ ձայնագրությունը հրապարկեն, շատ բան կպարզվերՙ:

Արամ Սարգսյանը գտնում է, որ հասարակությունը իր համար բացահայտել է հոկտեմբերի 27-ի ոճրագրությունը, այլ հարց է, թե այդ բացահայտումը որքանով է համապատասխանում իրականությանը: Արամ Սարգսյանն ինքն իր համար պարզել է, թե ովքեր են կանգնած ահաբեկիչների հետեւում, սակայն. ՚Վերջնական պատասխաններ չեմ կարող տալ, քանի որ իմ խորին համոզմամբ` մարդուն սպանության մեջ կասկածելը նույնչափ մեղք է, որքան մարդուն սպանելը: Դրա համար կուզենայի, որ բացահայտվեն նաեւ կազմակերպիչները: Ամենից շատ կուզենայի, որ այն մարդիկ, ում վրա կասկածում եմ, նրանք չլինեին, պետական մակարդակով չլիներ այդ ոճրագործությունըՙ:

՚ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՕՐԱՑՈՒՅՑԻՑ ՊՈԿԵԼՈՒ ՀԱՄԱՐՙ

[19:08] 27 Հոկտեմբերի, 2008

՚Իշխանությունների կողմից ամեն ինչ արվեց ՚Հոկտեմբերի 27-իՙ դատավարությունը շեղելու, ընթացքը խափանելու եւ ոճրագործությունը չբացահայտելու համարՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը:

Անձամբ հետեւելով հոկտեմբերի 27-ի գործով դատավարության ընթացքին` տիկին Բախշյանն իր համար մի շարք բացահայտումներ է կատարել. ՚Օրինակ` ակնհայտ է, որ դատարանը որպես վկա կարող էր հրավիրել մարդկանց, որոնք լույս կսփռեին առանձին դրվագների վրա: Դատավարության ընթացքում պարզվեց, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ էին մտել ոչ միայն այդ 5 ահաբեկիչները, այլեւ այլ անձինք, որոնք տարբեր զրույցներ են վարել ԱԺ-ի ներսումՙ:

Տիկին Բախշյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն փաստին, որ ՚27ՙ-ի գործով անցնող բազմաթիվ կարեւոր վկաներ դատավարության ընթացքում եւ դրանից հետո կամ հեռացվեցին երկրից, կամ ՚ինքնասպանՙ եղան, կամ նրանց հետ դժբախտ պատահարներ տեղի ունեցան. ՚Այսինքն` իշխանություններն ամեն ինչ արեցին ՚Հոկտեմբերի 27-իՙ բացահայտումը խոչընդոտելու համար: Հոկտեմբերի 27-ը օրացույցից պոկելու իշխանությունների ջանքերը այնքան ակնհայտ են, որ այսօր ես որեւէ ակնկալիք չունեմ, որ նրանց օրոք գործի բացահայտմանն ուղղված որեւէ քայլ կկատարվիՙ:

Տիկին Բախշյանը չի կարծում, որ հասարակությունն էլ երբեւէ կբավարարվի ՚Հոկտեմբերի 27-իՙ բացհայտմամբ եւ կստանա իրեն հուզող ամենագլխավոր հարցի պատասխանը` ովքե՞ր էին կանգնած ոճրագործների հետեւում:

Հույս ունեմ, մի օր ոճրագործության իրական պատվիրատուները պատասխան կտանք հայ ժողովրդի առջև ոչ միայն այս, այլև մարտի 1 սպանդի համար:
Ակնհայտ է, որ ձեռագիրը նույն է ու սրանց կազմակերպիչների երակներում հոսում է ոչ թե հայի, այլ արյունարբու թուրքի արյուն: Ակնհայտ է, որ իրական հանցագործների ազատության պարագայում ՀՀ ոչ մի քաղաքացի իր երկրում իրեն հանգիստ չի կարող զգալ:

Rhayader
28.10.2008, 08:59
Կարծում եմ, հավանակա է հետևյալ սցենարը՝ Լևոնն ու իր վանոները, գործնականում փախուստով փրկվելով (գոնե առերևույթ), նախագահ են թողնում իրենց խամաճիկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս կանխի նրանց հերապնդման, խաղաղ ու պատերազմական իրավիճակներում կատարված հանցագործությունների համար փոխհատուցումը: Ռոբերտին վերահսկելու համար նրա մոտ են թողնում Սերժ Սարգսյանին, կարծելով, որ նա իր ձեռքում կկարողանա պահել երկրի ռազմական ուժն ու բուռը կհավաքի Քոչարյանին: Ինչևէ, Քոչարյանն ավելի խելոք է դուրս գալիս ու խիստ թուլացնում է իր տերերի փաթաթած վզափոկը, ինչի պատճառով լևոնականները մնում են կոտրած տաշտակի առաջ: Վազգենը, համարելով, որ ժամանակները փոխվել են ու ՀԱԲ-ի տարբերակն այլևս չի անցնի, ստեղծում է ուժեղ քաղաքական դաշինք: Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:
Ցանկացած դեպքում, գեղեցիկ ստրատեգիկ խաղ է տարվել, ու ապահովել է քոչարյանականների հաղթանակն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ու ինչքան էլ Լևոնը կատակերգություն խաղա, ոչնչի չի հասնի:
Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (http://songoffall.livejournal.com/) (01:13 am February 2nd, 2008)՝

Norton
28.10.2008, 11:01

Շատ թույլ "վերլուծություն" էր: Կատարված էր միայն Լևոնի նկատմամբ ատելությունը ցույց տալու համար: Հետաքրքիր է ինչպե՞ս էս այսքանը փորփրել՝ չեմ կարծում, որ փաստերի հիման վրա է գրված, այլ զուտ սուբյեկտիվորեն՝ ատելությունը ի ցույց դնելու համար:

Վիշապ
28.10.2008, 15:20
…Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:

Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (http://songoffall.livejournal.com/) (01:13 am February 2nd, 2008)՝

Փաստորեն դու ապշած ու հիացած ես այդ վարպետությունից, որով Հայաստանի խորհրդարանում երկրի բարձրադիր պաշտոնյաների դիակները փռվեցին, հըմ:think կուզեի տեսնել քո ապշած դեմքը այդ պահին… Իսկ քո դիրքորոշումից շատ ավելի բեթար դիրքորոշումներ louysworld.com–ում լցրած են, «Հայոց Աշխարհ» թերթն էլ քեզ նվեր։ Մի խոսքով ծանոթ ենք ապեր Լևոնի «քաջագործությունների» մասին այդ աշխարհահռչակ դիրքորոշմանը;)
Համենայն դեպս Լևոնի տարիներին դու ջեմով թեյ ես խմել տանդ նստած, փաստորեն ջեմի մեջ շաքար էլ է եղել…:oy

ministr
28.10.2008, 15:31
Կարծում եմ, հավանակա է հետևյալ սցենարը՝ Լևոնն ու իր վանոները, գործնականում փախուստով փրկվելով (գոնե առերևույթ), նախագահ են թողնում իրենց խամաճիկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս կանխի նրանց հերապնդման, խաղաղ ու պատերազմական իրավիճակներում կատարված հանցագործությունների համար փոխհատուցումը: Ռոբերտին վերահսկելու համար նրա մոտ են թողնում Սերժ Սարգսյանին, կարծելով, որ նա իր ձեռքում կկարողանա պահել երկրի ռազմական ուժն ու բուռը կհավաքի Քոչարյանին: Ինչևէ, Քոչարյանն ավելի խելոք է դուրս գալիս ու խիստ թուլացնում է իր տերերի փաթաթած վզափոկը, ինչի պատճառով լևոնականները մնում են կոտրած տաշտակի առաջ: Վազգենը, համարելով, որ ժամանակները փոխվել են ու ՀԱԲ-ի տարբերակն այլևս չի անցնի, ստեղծում է ուժեղ քաղաքական դաշինք: Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:
Ցանկացած դեպքում, գեղեցիկ ստրատեգիկ խաղ է տարվել, ու ապահովել է քոչարյանականների հաղթանակն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ու ինչքան էլ Լևոնը կատակերգություն խաղա, ոչնչի չի հասնի:
Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (http://songoffall.livejournal.com/) (01:13 am February 2nd, 2008)՝

Լսի, քո էդ "գեղեցիկ ստրատեգիան" որով որ հիանում էս, մեր ազգի ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ողբերգական էջերից է, դրա համար մի քանի անգամ մտածի նոր ձևակերպումներ արա!
Իսկ "վերլուծություն" ասվածդ կաներ մի մարդ, որ միայն լսել է վերը նշված գործիչների մասին:

Աբելյան
28.10.2008, 15:35
մտեք Հայկական Ժամանակ, ըտեղ մի ամբողջ բաժին կա

Elmo
28.10.2008, 17:11
Սպանել են, որովհետև վերջապես ուզում էին ժողովրդի համար էլ աշխատեին:
Ո՞վ սպանեց --- ով չէր ուզում, որ ժողովրդի համար աշխատող լիներ:
Ինչի՞ --- որ ժողովրդի բաժինը ժողովրդին չհասներ:
Բա ու՞մ հասներ --- իրանց:
իրանց այսինքն ու՞մ --- նրանց, ովքեր սպանեցին:

2-րդ դասարանի երեխեն էլ կհասկանա ինչ կատարվեց, ստեղ վերլուծելու բան չկա: Սիցիլյական օրենքներ ա «մտնել կարելի ա , դուրս գալ էլ ա կարելի, բայց որտքերն առաջ»

Kuk
12.02.2010, 14:25
Մոտ երկու տարի ա, էս թեմայում գրառում չի արվել: Մի վիդեո դնեմ, նայեք, եհտաքրքիր ա՝ հետ նայելը, ամեն ինչ շատ ավելի պարզ ա ու հասկանալի:

http://www.youtube.com/watch?v=ya4VhkKcfic&feature=player_profilepage

Ձայնալար
27.10.2010, 17:40
«Հայկական ժամանակ». Դա Նաիրի Հունանյանն էր. բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին՝ կալանավայրի պետական «սպեցովկա»

10:03 • 27.10.10

Թերթի խմբագիրը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում իր բանտային կյանքից.

Կիսահարբած սեղանների շուրջ և բակային զրուցարաններում տարածված կարծիքը, թե Նաիրի և Կարեն Հունանյանները՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած հանցախմբի ղեկավարը և նրա եղբայրը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում աղայավարի են ապրում, իրականությանը կարծես թե չեն համապատասխանում։ Նման տպավորություն ստացել եմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) 7 ամիս կալանք կրելու ընթացքում։ Հունանյանները հենց այդ ՔԿՀ-ում են կրում ցմահ ազատազրկումը։ Գրել եմ արդեն, որ ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, «Երևան-Կենտրոնում» գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում։ Օրերից մի օր, սակայն, մի կիսաբաց դռան հետևում աչքովս էր ընկել մեկը, որը կարծես Նաիրի Հունանյսւնն էր։ Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, հետևյալն էր՝ երկար չի ձգի։ Բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին՝ կալանավայրի պետական «սպեցովկա»։ Մեկուսարանում նման հագուստ վստահաբար ոչ ոք չի կրում։ Ինձ հաջողվեց ճշտել, որ Նաիրի Հունանյանը միայնակ է պահվում խցում, իսկ թե որ խցում՝ չկարողացա իմանալ, բայց գրեթե վստահ կարող եմ ասել, որ հեռուստացույց կամ որևէ կալանավորական ճոխություն չունի, սնվում է «Երևան–Կենտրոնի» խոհարարի պատրաստած բալանդով, որից մի օր երեք գդալ կերա ու վատացա, ծխում է «չիբուխ» կամ ոչ ֆիլտրով որևէ այլ ծխախոտ։ Սա միակ «հավելյալ» ծախսն է, որ հայրենի պետությունը անում է Նաիրի Հունանյանի համար (ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալներին ծխախոտ չի տրվում)։ Ընդ որում, այդ ծխախոտը պահվում է հսկիչի մոտ, և ծխելու համար Հունանյանն ամեն անգամ ստիպված է թակել դուռը և մի հատիկ ծխախոտ խնդրել։ Նկատի ունեմ՝ այդ ծխախոտն էլ քվոտայով են տալիս։ Իսկ ահա Կարեն Հունանյանի մասին ավելի որոշակի տեղեկություններ ունեմ։ Մի օր ՔԿՀ-ում հոսանքն անջատվել էր, ինչի արդյունքում մեր խցում ոչ հեռուստացույց կար միացրած, ոչ էլ որևէ այլ սարք։ Սրա արդյունքում առաջացած լռությունը ավելի էր ամրապնդվում կիրակի օրվա պատճառով. ԱԱԾ բակում, դեպի ուր նայում էր մեր խցի պատուհանը՝ ոչ մի շարժ չկար։ Եվ ահա այս լռությունը սկսեց խախտվել կողքի խցում ծավալվող իրադարձությունների պատճառով։ Սկզբից տպավորություն էր, թե երկու խցակից վիճում են։ Հետո, երբ ձայները բարձրացան, ակնհայտ դարձավ, որ խոսողը մի հոգի է։ Սկզբում խոսակցության իմաստը անհասկանալի էր, բայց ժամանակ առ ժամանակ շեշտվում էր «Մոսադ» բառը։ Չիմացողների համար ասեմ, որ սա հրեական պետության, Իսրայելի հատուկ ծառայության անունն է։ Բնականաբար՝ այս խոսակցությունը չէր կարող հետաքրքիր չլինել։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ ականջներս սրեցի։ Խոսակցության լեյտմոտիվը հետևյալն էր. «Մոսադի» ներկայացուցիչները «եկել և բանակցում էին» խոսողի հետ՝ նրան շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկելով։ Խոսողը հրաժարվում էր համագործակցությունից՝ պատճառաբանելով, որ համակրանքով է վերաբերվում պաղեստինցիների ազատագրական շարժմանը։ Ինձ համար ակնհայտ էր, որ խոսողը Հունանյաններից մեկն էր։ Ակնհայտ էր նաև, որ կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, կամ էլ գտնվում է դրա շեմին։ Հսկիչները հետո կոնֆիդենցիալ զրույցում հաստատեցին, որ դա Կարեն Հունանյանն էր։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում էի, երբ հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացավ։ Հունանյանի հանցախմբի բացահայտված և դատապարտված 7 անդամներից այս պահին կենդանի են Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Նաիրի և Կարեն Հունանյանները։ Ազատազրկման վայրերում իրենց մահկանացուն են կնքել Նորայր Եղիազարյանը, Վռամ Գալստյանը և Համլետ Ստեփանյանը։ Իրադարձությունները, փաստորեն, զարգանում են իշխանություններին ձեռնտու սցենարով։

Թերթ.am (http://tert.am/am/news/2010/10/27/hzh/?sms_ss=facebook&at_xt=4cc809a360f5cdd5%2C0)

My World My Space
27.10.2010, 17:50
Ժող. Յութուբում ժամանակին կադրեր կային կաթողիկոսի օծման արարողությունից, որտեղ հայտնում ա թե էդ օրը Վազգենենց են խփել, հիմա փնտրում եմ, չկան... կարո՞ղ ա ինչ-որ մեկը կարանա օգնի

Վիշապ
27.10.2010, 20:33
Իրադարձությունները, փաստորեն, զարգանում են իշխանություններին ձեռնտու սցենարով։

Ուհու, թե չէ Լևոնը կդառնար նախագահ, ու Հունանյան ընդ քոմփընին արխային կխոստովաներ, որ Ռոբնա կազմակերպել հեկտեմբերի 27-ը, ափսո՜ս...:)) Իմիջայլոց Նիկոլի ասածը լավ էլ հետաքրքիր վարկած է կազմակերպչի օգտին՝ Հունանյանները հնարավոր է տառապել են հոգեկան հիվանդությամբ: Շատ էլ որ ասվում է՝

Ակնհայտ էր նաև, որ կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, կամ էլ գտնվում է դրա շեմին։
Արդեն ես էլ սկսեցի կասկածել...

Bodyguard
27.10.2010, 22:16
www.zhamanak.com

Սարո Սարոյան
Հրապարակախոս
Օպերացիան կոչվում էր «????»

20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետեւում իրական կազմակերպիչներ չկային, եւ որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երեւույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան եւն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը եւ հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական եւ օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաեւ վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում եւ այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարեւոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

Ստորեւ կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

Տասնմեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաեւ «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջեւ` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաեւ անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:

Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուսական հետքի մասին խոսվում էր Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Սակայն հանրության շրջանում հիմնավոր կասկածներ սկսեցին տեղ գտնել, երբ լրատվական հոսքերում սկսեցին հայտնվել Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվական արտահոսքեր` տրված արեւմտյան դիվանագետի ու նախկին չեկիստի կողմից: Դրանք` գումարվելով «գույք պարտքի դիմաց» եւ փաթեթային մյուս գործարքների բերած ապշանքներին` հանրության մեջ հիմնավոր կասկածներ առաջացրին առ այն, որ Հոկտեմբերի 27-ի իրական շահառուն Ռուսաստանն է:

Ու քանի որ օտար տերության նման ռազմա-ահաբեկչական միջամտություն ասածը ենթադրում է միմիայն տվյալ երկրի հատուկ ծառայությունների միջամտություն, առավել արժեքավոր էին Արեւմուտք փախած նախկին չեկիստի` գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի 2005թ. արված բացահայտումները Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ): Այդ հայտարարությանը բավական ուշացումով անդրադարձել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, որին ի պատասխան Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր նաեւ. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն են»:

Որ ռուսական հատուկ ծառայությունները նաեւ ահաբեկչական կազմակերպություն են` հայտնի է այլ երկրներում 20-րդ դարում նրանց կազմակերպած հարյուրավոր քաղաքական սպանությունների ու հենց իր Լիտվինենկոյի թունավորման փաստերից: Սակայն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ նման վայրագության դրսեւորումը դուրս է բոլոր մարդկային սահմաններից: Իսկ երբ հետ ենք նայում նույն այդ հատուկ ծառայությունների իրականացրած «Շտորմ 333» կոդային անվանումը կրող օպերացիայի պատմությանը, պարզ է դառնում, որ մեր այս դաշնակիցը դաշնակիցների տեսքով «սրբություններ» չի ճանաչում: «Չարե լեզուներին փոխարինած «բարի» ուղեղները միաժամանակ «ասում են», որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացվել է «????» կոդային անվանմամբ մեկ այլ օպերացիա, որի հիմքում դրվել են «Շտորմ 333»-ի մշակումներն ու փորձը:

Օպերացիան կոչվում էր

«Շտորմ 333»

1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը եւ Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծը ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ եւ հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում եւս ԽՍՀՄ-ի եւ հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջեւ կնքված Բարեկամության եւ համագործակցության պայմանագրի հիման վրա»:

Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության եւ Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինը իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել: Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:

Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով եւ տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:

ԽՍՀՄ սահմանի վրա եւս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը եւ աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային եւ հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) եւ ՊԱԿ-ին (КГБ):

1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով եւ տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թեւակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել: Նախագահական պալատի գրավման ընդհանուր տեւողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի եւ կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ սպանվածների թվում էին նաեւ (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի եւ այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):

Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին եւ պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության եւ ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջեւ եւ մահապատժի ենթարկվել»:

Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:

Բիձա
28.10.2010, 00:39
www.zhamanak.com

Սարո Սարոյան
Հրապարակախոս
Օպերացիան կոչվում էր «????»

20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետեւում իրական կազմակերպիչներ չկային, եւ որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երեւույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան եւն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը եւ հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական եւ օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաեւ վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում եւ այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարեւոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

Ստորեւ կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

Տասնմեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաեւ «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջեւ` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաեւ անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:

Արեք 8 ից հանենք պատահական զոհերին՝ 6 ոչ "մեջքայիններին", որ պարզ խոսենք:
Եթե մեր մեջքը ընտրական կեղծիքների նախահայրն ու նրա զաստավիտով մանկլավիկ դարձածն էին, ապա անձամբ ես էդ մեջքը ոչ ընդունում եմ, ոչ հարգում:
Մի ժամանակ հայերի մեջ էլ կար աղջիկ փախցնելը, զաստռավիտով ամուսնանալն ու աղջկան ու աղջկա կողմին փաստի առաջ կանգնացնելը: Հետո էլ, երբ արդեն երեխա էր ծնվում, ստիպված, աղջիկը, աղջկա ծնողները համակերպվում էին դրությանը ու տարիներ անց այդ ընտանիքը նույնիսկ նորմալ էլ կարող էր համարվել:
Թուրքերից վերցրած վայրենություն էր, որը մենք՝ քրիստոնյա հայերս, առանց երկար բարակ մտածելու վերցրել ու օգտագործում էինք:
Իսկ ըստ ներկա արևմտյան հասարակական ու իրավական մոտեցումների դա ընդամենը բռնաբարություն է ու այն կատարողը պետք է դատվի, որոշ երկրներում նույնիսկ մահապատժի: Եվ որ ամենակարևորն է, այդ հանցանքը վաղեմություն չունի: Ռոման Պոլոնսկուն 33 տարի հետո բռնին կզցրեին, չէ՞:
Բայց մերն ուրիշ է, Մենք թքած ունենք, որ "մեջքը" 95-96-ին բռնաբարեց հայկական ընտրական ու քաղաքական համակարգերը, որ իրա կողմից շլնքից բռնած ու ընտրական ասպարեզ քարշ տված մեջքի "մյուս կեսը" այլանդակեց 98-ի ընտրությունները ու մեջք ասածը թատրոնով պրեզիդենտ կարգեց աղվանացի "տղամարդուն":
Ու հիմա էլ, տարիներ անց, մենք 1000 տոկոս համոզված ենք, որ էդ մեջքը որ մնար հեսա-հեսա, մեզ սաղիս էր դզելու, աշխարհ էր շուռ տալու:
Կա գոնե մի հատ ապացույց էդ սին հույսերի՞: Մեջքի հիմնական հատվածի, գժի թղթով բանակից ազատված ֆուտբոլի տրեների արածն ու չարածը գիտենք: Իրա մանկլավիկի ջերմոց քանդել ու պարտ- ցեխավիկներ բուծելը գիտենք: Էդ որ գերբնական ուժերի ու շնորհքների հաշվին դրանք պտի 180 աստիճան շուռ գային ու սկսեին հայի համար աշխատել՞:
Նաև թատրոններից հետո նաղդ տարի ու կես իշխանություն ունեին, ինչ էին դզել՞: Իրա ախպերն էր ցեմենտի գործից ձեռ քաշել՞ Մկների վերջն էր տվել՞: Շամպանսկի շրխկցնելն էր թարգվել՞:
Ոչ մի ապացույց չկա: Բայց կա մարմաջը, թե սաղ լավ էր, հեսա-հեսա էր, բայց մի քանի խելագար մեջտեղ ընկան ու մեր տունն ավիրեցին:
Լավ, ենթադրենք:
Բայց հիմնական հարցը ոչ թե "ում էր դա ձեռնտու", կամ "ով շահեց"-ն է, այլ նախ և առաջ այն՝ թե "ինչու 5 հայ մարդ դա արեցին": Կարևոր չէ ռուսների պասով կամ զաստավիտով, քոչարյանի կամ մյուսների մուղամներով: Կարևորն այն է՝ թե "ինչու դա արեցին"՞ :
Լավ մեկը շպիոն էր, մյուսը ախպեր էր, մյուսը քեռին էր, բա էն մյուս երկուսն ու մնացած օգնողները, դրանք էլ էին աննորմալ՞:
Ուրեմն էդ 5-ը էնքան խելք ունեին, որ իրենց ծրագրերը ազգ ու տակից թաքուն պահեին, գնային մտնեին պառլամենտ ու իրենց գործն անեին, բայց խելք չունեին իրենց մի անգամ հարցնելու, թե էս ինչ քայլի ենք գնում՞: Գնում ենք հայ ազգի մեջքը կոտրելու՞: Բա լավ ենք մտածել՞: Բա արժի՞: Բա ճիշտ ենք անում՞: Բա կարող ա մենք ռուսների, քոչի, կամ ալեքսանի ձեռի գործիք ենք՞: Կարող ա մենք շուռուպ ենք, կօգտագործվենք ու բանտում կփտենք՞:
Չկան էս հարցերը, բայց փոխարենը հասել էնք 1979 դեկտեմբերի 27 , աֆղանստան, ամին ու թառակի:
Եթե ռուսները, քոչն ու ալեքսանն են կազմակերպել, բայց հայերի մեջ գտնվել է 5 տականք որ գնացել ազգի "մեջք" ա կոտրել, ուրեմն էդ "մեջքը" գոնե էդ 5-ի ու կողքինների համար ոչ թե մեջք, այլ հանցագործ, աղջիկ բռնաբարողին հավասար մի բան է եղել, որին տեղն է եղել արժանին մատուցելը:
Էս հարցը ամենալուրջ հարցն է, բայց սարքել ենք ողեվիլ ու պլաստինկեն դրած ինչ աբառոտով ուզում ֆռցնում ենք:

dvgray
28.10.2010, 07:23

Բիձա, ոնց որ բազկաթոռագետ լինես: Անգամ ողորմածիկ Չերչիլը սենց ելույթ ունեցած չկար: ոնց որ ամեն ինչ շատ պարզ ասիր, բայց ըտենց էլ չհասկացա, թե դու կողմ ես՞ թե դեմ, որ խփին… կամ անտարբեր ես՞ …

սարքել ենք ողեվիլ ու պլաստինկեն դրած ինչ աբառոտով ուզում ֆռցնում ենք:
ինչ՞ պլաստինկա ի՞նչ բան :D էս ջահելները շատ գիտե՞ն թե ինչ ա պլաստինկան, որ մի հատ էլ աբառոտից էս խոսում… բայց հիշում ես չէ՞ … 33, 45, ու էն վերջի աբառոտը :think 78՞ էր ինչ էր: հիշում էս՞ :8 :D

Բիձա
28.10.2010, 18:01
Բիձա, ոնց որ բազկաթոռագետ լինես: Անգամ ողորմածիկ Չերչիլը սենց ելույթ ունեցած չկար: ոնց որ ամեն ինչ շատ պարզ ասիր, բայց ըտենց էլ չհասկացա, թե դու կողմ ես՞ թե դեմ, որ խփին… կամ անտարբեր ես՞ …

ինչ՞ պլաստինկա ի՞նչ բան :D էս ջահելները շատ գիտե՞ն թե ինչ ա պլաստինկան, որ մի հատ էլ աբառոտից էս խոսում… բայց հիշում ես չէ՞ … 33, 45, ու էն վերջի աբառոտը :think 78՞ էր ինչ էր: հիշում էս՞ :8 :D
ԴՎ ջան, որ պարզ էր, բա հասկանայիր:
Որ քյասար եմ գրում՝ բարդությունների եմ դեմ առնում: Հավես չկա:
Ոնց էլ տեղը բերիր: 78-ը իսկապես գժական էր, պտի միշտ կողքը կայնած լարեիր: :D

Artgeo
27.10.2011, 13:49
12 տարի անցավ... ու նիֆիգա... ժող, էս հասարակությունը անհույս ա...

Bruno
27.10.2011, 20:32
Օպերացիան կոչվում էր «????»

20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետևում իրական կազմակերպիչներ չկային, և որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երևույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան ևն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը և հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական և օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաև վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում և այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարևոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

Ստորև կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

Տասներկու տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաև «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջև` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաև անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:

Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուսական հետքի մասին խոսվում էր Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Սակայն հանրության շրջանում հիմնավոր կասկածներ սկսեցին տեղ գտնել, երբ լրատվական հոսքերում սկսեցին հայտնվել Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվական արտահոսքեր` տրված արևմտյան դիվանագետի ու նախկին չեկիստի կողմից: Դրանք` գումարվելով «գույք պարտքի դիմաց» և փաթեթային մյուս գործարքների բերած ապշանքներին` հանրության մեջ հիմնավոր կասկածներ առաջացրին առ այն, որ Հոկտեմբերի 27-ի իրական շահառուն Ռուսաստանն է:

Ու քանի որ օտար տերության նման ռազմա-ահաբեկչական միջամտություն ասածը ենթադրում է միմիայն տվյալ երկրի հատուկ ծառայությունների միջամտություն, առավել արժեքավոր էին Արևմուտք փախած նախկին չեկիստի` գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի 2005թ. արված բացահայտումները Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ): Այդ հայտարարությանը բավական ուշացումով անդրադարձել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, որին ի պատասխան Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր նաև. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից և այն կեղտից, որի մեջ դրանք մինչև ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն են»:

Որ ռուսական հատուկ ծառայությունները նաև ահաբեկչական կազմակերպություն են` հայտնի է այլ երկրներում 20-րդ դարում նրանց կազմակերպած հարյուրավոր քաղաքական սպանությունների ու հենց իր Լիտվինենկոյի թունավորման փաստերից: Սակայն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ նման վայրագության դրսևորումը դուրս է բոլոր մարդկային սահմաններից: Իսկ երբ հետ ենք նայում նույն այդ հատուկ ծառայությունների իրականացրած «Շտորմ 333» կոդային անվանումը կրող օպերացիայի պատմությանը, պարզ է դառնում, որ մեր այս դաշնակիցը դաշնակիցների տեսքով «սրբություններ» չի ճանաչում: «Չարե լեզուներին փոխարինած «բարի» ուղեղները միաժամանակ «ասում են», որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացվել է «????» կոդային անվանմամբ մեկ այլ օպերացիա, որի հիմքում դրվել են «Շտորմ 333»-ի մշակումներն ու փորձը:

Օպերացիան կոչվում էր

«Շտորմ 333»

1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը և Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծը ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության և համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ և հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում ևս ԽՍՀՄ-ի և հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջև կնքված Բարեկամության և համագործակցության պայմանագրի հիման վրա»:

Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության և Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինը իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել: Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:

Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով և տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:

ԽՍՀՄ սահմանի վրա ևս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը և աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային և հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) և ՊԱԿ-ին (КГБ):

1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով և տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թևակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել:

Նախագահական պալատի գրավման ընդհանուր տևողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի և կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաև այն փաստը, որ սպանվածների թվում էին նաև (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի և այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):

Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին և պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության և ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջև և մահապատժի ենթարկվել»:

Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:

http://1in.am/arm/armenia_analysis_39358.html

Տենաս ե՞րբ են Ռուսաստանին, Իրաքի կամ Լիբիայի օրը գցելու, ետ ժամանակ միգուցե ազատ շունչ քաշենք:

Ներսես_AM
28.10.2011, 01:35
Վերևի գրառման շնորհակալությունը տվել եմ հոդվածի համար, ոչ թե տակի մեկնաբանության: Իմ կարծիքով ոչ մեկ չպիտի խառնվի ուրիշ պետությունների գործերին: Լիբիացիք ուրախանում են, հեսա հալները կտեսնեն, նեոգաղութարարությունը ավելի լավ չի նախկին բացահայտ գաղութարարությունից:

Bruno
28.10.2011, 13:10
Իմ կարծիքով ոչ մեկ չպիտի խառնվի ուրիշ պետությունների գործերին:

Վատ միտք չի, պարզապես շատ հեռու է իրականությունից:

Լիբիացիք ուրախանում են, հեսա հալները կտեսնեն, նեոգաղութարարությունը ավելի լավ չի նախկին բացահայտ գաղութարարությունից:

Ընդհանուր մտքի հետ համամիտ եմ, բայց համամիտ չեմ, որ «Լիբիացիք ուրախանում են», պարզապես լրատվամիջոցներն են այդպես հրամցնում:

melancholia
28.10.2011, 13:59
կարդում եմ այստեղ տեղադրված նյութերն ու մասնակիցների կարծիքները...պարզ է, որ միակարծիք չի լինի, բայց ցավով նկատեցի, որ այդ օրվա ոճրագործությունը արդարացնող էլ կար: Ես ինքս աշխատում եմ քաղաքական անբարո դաշտից հեռու մնալ, և առհասարակ կարծիք հայտնելիս միշտ չեզոք եմ լինում, ոչ թե նրա համար, որ ,,թքած ունեմ,, ազգի ապագայի վրա, այլ պարզապես գիտեմ ազգիս, անմիաբան, իրար ոտքի տակ փորող ու, դիմացինին չլսելու մեծ կարողությամբ: Բայց, հարցը դա չէ, կյանքս կտամ իմ մի բուռ ազգի համար:
Հոկտեմբերի 27, այս օրվա պես հիշում եմ: Այն ժամանակ մտածում էի, այ քեզ բան, էտ ինչ ատելություն պիտի ունենան մի խումբ հայեր, որ գնան, ինքնակամ, մահապարտությամբ մի ազգի վիզ կտրեն, անգլուխ թողեն, որքան էլ այդ գլուխը վատը լիներ: Բա կողքից չեն ասի?, ախր, որ դու քո սեփական գլուխն ես կտրում, քեզանից ինչ սպասենք, այ ՀԱՅ: Այսօր մտածում եմ, չէ, հայը էնքան հիմար եղավ, որ ինքը ուրիշի ձեռքին դանակ դառավ ու սեփական գլուխը կտրեց: Հիմա էլ այդ գլուխը լավը չի, ինչպես առաջ, ուր են, ինչու չկան այդպիսի մահապարտներ, որ մի նգամ էլ կտրեն, ? ինչու են հիմա էս ու էն պատի տակ ընդիմության դիմակով երկու բառ գոռգոռում, ու ազգի աչքերը փակում: Հերիքա մենք մեզ գոենք, , ՀԱՅԸ սսենց, հայը ընենց: Միշտ էլ, երբ ինչոր հեռանկար է եղել, չեմ ասում լավի , այլ պազապես մի բան փոխելու հեռանկար, օտարի ձեռքին զենք ենք դառել ու սպանել սեփական ապագան....պատմությունը հիշեք....հերիքա, էս անտեր ուղեղներիս մեկա չի հասնում, չենք սովորում , դաս չենք քաղում: Հարց հընչեց, ինչու գնցին էտ մի քանիսը, ինչու ? փտեն բանտերում? ու ինչ? ձեզ թվում է էդ անասունները բանտերում փտելու են?...կուզեի հավատալ, որ էդքան միամիտ եք:
Ու թող ոչմեկ պիտակներ չկպցնի սրան նրան...ինչորա էին, մեր ազգի գլուխն էին, ու ամոթ էր, իրոք ամոթ, որ սեփական շահը կարանք վեր դասենք ազգի շահից, ...ազգը չփրկվեց այդ դավաճանությունից, ազգին ոչմի լավ բան չեղավ, հակառակը, ևս մեկ անգամ ստորացանք աշխարհի առաջ, ևս մի անգամ կոտրվեցինք ու ևս մի քանի դարով հետ գնացինք:
Ես ցավում եմ կատարվածի համար մինչ օրս, ու....թույլ տուր այսօր էլ խոնարհվել կտրված գլխիդ առաջ....

Rammer
04.11.2012, 14:32
Շանթ Հարությունյանի խոսքը Հայկական Ուրբաթում Հոկտեմբերի 27 մասին

http://www.youtube.com/watch?v=p0QHzrOJc0Y

dvgray
04.11.2012, 23:32
Շանթ Հարությունյանի խոսքը Հայկական Ուրբաթում Հոկտեմբերի 27 մասին

ահագին հետաքրքիր բաներ լսեցի, որոնց մասին ես երբևէ չէի մտածել:

Tig
06.04.2013, 14:33
Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները (http://www.armversion.am/2013/01/07/68441/)

հ.գ. Վաղարշակ Հարությունյանից ո՞վ ա տեղյակ: հիմա ինչ բանի է:

Շինարար
06.04.2013, 14:50
Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները (http://www.armversion.am/2013/01/07/68441/)

հ.գ. Վաղարշակ Հարությունյանից ո՞վ ա տեղյակ: հիմա ինչ բանի է:
Իհարկե, ես շատ բան չգիտեմ ու շատ բան չեմ հականում, բայց մի տեսակ "Փառք ՀՀԿ"-ին ոճի հոդված էր:

Artgeo
06.04.2013, 15:55
ԼօԼ, սկսկին ԱՄՆ-ի վրա բարդել... Աչքիս իրավիճակն իրոք բուրդ ա

Alphaone
06.04.2013, 16:38
ՈՒզում ես գիշերը քնենք ու չարթնանա՞նք::D

Երևի սաղ կարծում են թե խորհրդարան մուտքը համարյա անհնար է, կողմնակի անձանց կողմից... բայց դա այդպես չէ: Մեր բարեկամը որպես էլեկտրիկ մի անգամ գնացել էր ըտեղ, ու իրան, շատ հանգիստ թողել էին ներս, ու նույնիսկ չէին էլ նայել <<չամադանի>> պարունակությունը:

Երբ որ Նաիրի Հունանյանը խոսում էր, էդ ժամանակ Կարեն Դ-ը իրան ասումա, որ ես հարցը սենց չեն լուծում... իսկ հետո Նաիրին շուռա գալիս և կրակում իրա վրեն:...

Իսկ ես կարծում եմ, որ ստեղ Սերժ Սարգսյանի, ԼՏՊ-ի, Ռ. Քոչարյանի և այլնի մատնելա խառը: Մի 10 տարի հետո կհիշեք Վիստայի ես խոսքը /եթե իհարկե էդ դեպքը բացահայտվի/...

Տարօրինակ է, որ հանգիստ թողել են ներս, ես մի ամիս պրակտիկայի էի ԱԺ-ում, ամեն օր ստուգում էին իրերս, մի անգամ էլ կոսմետիչկայիս խարտոցն իրենց սարքով դանակի տեղ էին դրել... Թեև ցանկության դեպքում խարտոցով էլ է հնարավոր մարդ սպանել :( Բայց ետնամուտք էլ կա, որ այդքան էլ խիստ չի վերահսկվում, էնտեղով ավելի հավանական է հանգիստ շենք թափանցելը:

Ներսես_AM
26.12.2013, 04:16
Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը դատարանում բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի գործով :think

Արթիկ ՔԿՀ-ի քաղբանտարկյալ Արթուր Այվազյանը (Մանախ մականունով) վերջերս դատարանում հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ կապված հոկտեմբերի 27-ի գործի հետ:

Արթուր Այվազյանը հայտարարել է, որ 12 տարի շարունակ մասնավոր հետաքննություն է արել և՛ հոկտեմբերի 27-ի գործով, և՛ Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Սամվել Առաքելյանի սպանությունների, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ունի համապատասխան փաստաթղթեր և ապացույցներ: Նա հայտարարել է, որ այդ մարդկանցից սպանվածները սպանվել են հոկտեմբերի 27-ի գործով ինֆորմացիայի տիրապետելու համար, ինչը հիմնավորող ապացույցներ կան: Դատարանը, սակայն, նրա հայտարարությունը չէր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Մանախը դատարանում նաև հայտարարել էր, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Աղասի Խաչատրյանը իրեն գործարք է առաջարկել՝ ընդունել, որ ինքն է պատվիրել և կազմակերպել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց Աղասի Խաչատրյանը Մանախին խոստացել է ներկայացնել համապատասխան միջնորդագիր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Մանախը, սակայն հրաժարվել էր այդ գործարքից:

Հիշեցնենք, որ վերջինս հիմա դատարանում վիճարկում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի՝ իրեն մերժելու որոշումը: Այվազյանը բնութագրվում է դրական, տույժեր չունի, սակայն հերթական անգամ մերժվել է: Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ պայմանական վաղակետ ազատ արձակվեց ՀՀ քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ում մեղքն ապացուցվել էր, և որը դատապարտվել էր 4 տարվա անազատության, իսկ Արթուր Այվազյանին 12 տարի անց դեռևս «համոզում են», որ ընդունի իր մեղավորությունը:

Դատարանից ձայնագրությունը հղումով՝
https://soundcloud.com/arajinlratvakan/1-1

Տրիբուն
26.12.2013, 13:20
Շմայսի ախպոր թիկնազորը, յոբտվայումած ... արա, էս երկրում թիկնազորը բնակչությունից շատ ա:

Norton
17.06.2018, 00:41
Մի հատ լավ դեբատա գնում վերջի ամսում՝ մարտի մեկ ու հոկտեբերի 27: Ստեղ ուզում եմ քննարկենք հոկտեմբերի 27-ի գործերի վերաբացման հավանականությունը նոր իշխանությունների կողմից։

Gayl
17.06.2018, 02:08
Մի հատ լավ դեբատա գնում վերջի ամսում՝ մարտի մեկ ու հոկտեբերի 27: Ստեղ ուզում եմ քննարկենք հոկտեմբերի 27-ի գործերի վերաբացման հավանականությունը նոր իշխանությունների կողմից։

Norton բարի գալուստ;)
Նիկոլը խոսում է մարտի մեկից, բայց ոչ հոկտեմբերի 27 ից, կարծես այն տեղի չի ունեցել կամ էլ մոռացել ենք: Կարծում եմ թեման շատ վտանգավոր է դրա համար էլ հիմա ուղակի լռում է:
Ոմանք ասում են, որ հոկտեմբերի 27_ը չի բացահայտվի, որովհետև ճամփաները Ռուսաստան են տանում, բայց կարծում եմ ու հույս ունեմ, որ կվերաբացվի, բայց սլաքները դեպի Ռուսաստան չի ուղղվի:
Եվ հետո, երբ սկսեն մարդիկ իսկապես խոսել շատ հնարավոր ա, որ Վանոի ասած Վազգենից միայն կամուֆլիաժը մնա, իսկ դա Վազգենին աստվածացողներին ձեռ չի տալիս: