PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատային քայլեր կյանքում



StrangeLittleGirl
01.10.2006, 19:34
Արդեն զզվել եմ մարդկանց շախմատային քայլերից: Ախր ես շախմատ խաղալ չգիտեմ: Ե՞րբ են բոլորը սկսելու նորմալ, պարզ հարաբերություններ: Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:

Ուլուանա
02.10.2006, 08:57
Արդեն զզվել եմ մարդկանց շախմատային քայլերից: Ախր ես շախմատ խաղալ չգիտեմ: Ե՞րբ են բոլորը սկսելու նորմալ, պարզ հարաբերություններ: Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:
Իսկ ի՞նչ ես հասկանում նորմալ, պարզ հարաբերություններ ասելով. առանց մտածելու գործե՞լ։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե ո՛ր քայլն անելուց առաջ քանի՛ րոպե կամ քանի՛ ժամ մտածի, և դրա համար որևէ մեկին մեղադրելու իրավունք ոչ ոք չունի։

Guest
02.10.2006, 09:24
Արդեն զզվել եմ մարդկանց շախմատային քայլերից: Ախր ես շախմատ խաղալ չգիտեմ: Ե՞րբ են բոլորը սկսելու նորմալ, պարզ հարաբերություններ: Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:

Սովորի «շախմատ» խաղալ, անպայման, թե չե լավագույն դեպքում պատային վիձակում կհայտնվես:

Արշակ
02.10.2006, 10:28
Բյուր, իսկ դու չգիտեի՞ր, որ շախմատը հենց իրական կյանքի մոդելավորման արդյունքում է ստեղծվել :P
Է՜հ, շախմատը դեռ ոչինչ, ես կյանքն ավելի շատ «Մաֆիա» խաղին եմ նմանացնում :think

Artgeo
02.10.2006, 10:56
Մաֆիա եմ ուզեւմ խաղալ :(

Ուլուանա
02.10.2006, 11:00
Մաֆիա եմ ուզեւմ խաղալ :(
Մի՞թե չես զգում, որ բոլորն էլ դրանով են զբաղված...:think

քաղաքացի
02.10.2006, 12:53
Բյուր, դու քո քայլերը կյանքում կարող ես պլանավորես չինգ-ա-չունգով: Լավ կստացվի: :D:D

StrangeLittleGirl
02.10.2006, 13:33
Ա՛ն, էլի սխալ հասկացար: Ես չեմ ասում որևէ քայլ անելուց առաջ պետք չէ մտածել, ես պարզապես ուզում եմ, որ այնպես լինի, որ մտածել պետք լինի միայն քեզ համար, հաղթանակի կամ պարտության հարց չլինի, այլ ապրես այնպես, ինչպես ուզում ես:
Չնայած Արշակը ճիշտ նկատեց… Երևի «Մաֆիան» ավելի մոտ է դրան:

Ուլուանա
02.10.2006, 15:37
Ա՛ն, էլի սխալ հասկացար: Ես չեմ ասում որևէ քայլ անելուց առաջ պետք չէ մտածել, ես պարզապես ուզում եմ, որ այնպես լինի, որ մտածել պետք լինի միայն քեզ համար, հաղթանակի կամ պարտության հարց չլինի, այլ ապրես այնպես, ինչպես ուզում ես:
Չնայած Արշակը ճիշտ նկատեց… Երևի «Մաֆիան» ավելի մոտ է դրան:
Չէ, ես հենց այդպես էլ հասկացել էի։;) ՈՒ շատ լավ պատկերացնում եմ քո ասած հոգեվիճակը, երբ թվում է, թե չորս կողմից քեզ ուզում են թակարդը գցել, և դու ստիպված ես անընդհատ զգոն լինել, անընդհատ միջոցներ գտնել թակարդը չընկնելու համար։ Դա իրոք շատ ծանր ու տհաճ երևույթ է։ Ուղղակի, որ գրել ես.

Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:
դրա համար էի այդպես գրել։ Պարզապես հարցն այն է, որ ոչ ոք էլ չի սիրում պարտվել, և երբ տեսնում ես, որ դիմացինդ լուրջ մարտավարություն է մշակում հաղթելու և, համապատասխանաբար, քեզ պարտության մատնելու համար, ստիպված դու էլ ես սկսում նույնն անել, որ չպարտվես։ Իսկ եթե դրան նշանակություն չտայիր, ապա դա քեզ չէր էլ անհանգստացնի։ Բայց, նորից եմ ասում, ոչ ոք էլ չի սիրում պարտվել, դրա համար էլ կյանքը մշտական լարված պայքար է...:think

StrangeLittleGirl
02.10.2006, 17:29
Ա՛ն, նորից սխալ ես հասկացել: Այստեղ եթե բոլորը միմյանց երեսին պարզ ասեն, թե ինչ են ուզում, բոլորի համար էլ լավ կլինի, հաղթողներ ու պարտվողներ չեն լինի:

Ուլուանա
02.10.2006, 18:41
Ա՛ն, նորից սխալ ես հասկացել: Այստեղ եթե բոլորը միմյանց երեսին պարզ ասեն, թե ինչ են ուզում, բոլորի համար էլ լավ կլինի, հաղթողներ ու պարտվողներ չեն լինի:
Իսկ դու մի՞շտ ես մարդկանց երեսին ասում, թե ինչ ես ուզում։ Օրինակ, այս թեման որ բացել ես, ուրեմն քեզ ինչ-որ բաներ ստիպել են, որ բացես, չէ՞։ Այսինքն՝ դու համարում ես, որ ինչ-որ մարդիկ քո երեսին ամեն ինչ չէ, որ պարզ ասում են, բայց ընդունիր, որ դու էլ ես նույնն անում, երբ այսպես վերացական գրառումներ ես անում՝ իրականում կոնկրետ բաներ ու կոնկրետ մարդկանց նկատի ունենալով։
Կամ էլ... ես էլի, ինչպես միշտ, ամեն ինչ սխալ եմ հասկանում...:{ :cry2

StrangeLittleGirl
02.10.2006, 18:48
Բնական է, կոնկրետ իրավիճակ նկատի ունեմ, այլապես այս թեման ինձ չէր անհանգստացնի: Դու էլի սխալ ես հասկացել ինչ-որ բան, բայց այնպես չէ, ինչպես դու ես ենթադրում: :D Ուղղակի կոնկրետ մարդկանց մասին այստեղ գրելն իմաստ չունի, քանզի նրանք Ակումբի հետ բացարձակապես կապ չունեն:
Չնայած որ շա՜տ խորանանք, գուցե այստեղ էլ նմանատիպ հարաբերություններ կգտնենք: Հետո, երբ մեկն արդեն առաջինը քեզ հետ պարզ չէ, ինչ-որ շախմատային քայլ է անում, դու ստիպված ես լինում մտնել խաղի մեջ, և պարզությունն անմիջապես կորում է: Ուզես էլ, չես կարող պարզ լինել, քանզի լիովին չես հասկանում, թե ինչ է կատարվում:

Riddle
03.10.2006, 22:33
Իսկ ես յուրաքանչյուր քայլ անելուց առաջ չեմ էլ մտածում հաղթելու կամ պարտվելու մասին, ես պարզապես անում եմ այն, ինչ տվյալ պահին ճիշտ են համարում իմ ուղեղն ու սիրտը: Շախմատն իմ ճաշակով չէ: Ոչ էլ մաֆիան: Թղթախաղի դեպքում էլ ինձ մոտ հետևյալ սկզբունքն է՝ ես խաղում եմ բաց խաղաթղթերով. խաղա, եթե կարող ես:

StrangeLittleGirl
04.10.2006, 07:34
Իսկ ես յուրաքանչյուր քայլ անելուց առաջ չեմ էլ մտածում հաղթելու կամ պարտվելու մասին, ես պարզապես անում եմ այն, ինչ տվյալ պահին ճիշտ են համարում իմ ուղեղն ու սիրտը:
Ա՛յ, ես էլ եմ ուզում, որ այդպես լինի… բայց ոմանք պարզապես թույլ չեն տալիս: Այստեղ դու չես էլ հասկանում, թե որն է ճիշտը, որովհետև չգիտես, թե ինչ է դիմացինի ուզածը: Ստիպված խաղի մեջ ես մտնում:

Artgeo
11.10.2006, 11:52
Շախմատ խաղալ չգիտեմ: Միշտ խաղում եմ պարզ ու ուղիղ: Ասում եմ այն ամենը ինչ համարում եմ, որ պիտի ասեմ: Լա՞վ է, թե՞ վատ: Չգիտեմ: Բայց արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է: Զղչո՞ւմ եմ: Կարծում եմ ոչ:

քաղաքացի
11.10.2006, 13:23
Շախմատ խաղալ չգիտեմ: Միշտ խաղում եմ պարզ ու ուղիղ: Ասում եմ այն ամենը ինչ համարում եմ, որ պիտի ասեմ: Լա՞վ է, թե՞ վատ: Չգիտեմ: Բայց արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է: Զղչո՞ւմ եմ: Կարծում եմ ոչ:
Դու մեր «Դար»-ի Ալյոխինն ես, պարզ և հանճարեղ…

Guest
11.10.2006, 18:43
Մաֆիա եմ ուզեւմ խաղալ :(

Իսկ ինչու՞ չկազմակերպենք և խաղանք, գուցա արդեն այդպես արել եք, բայց դե շատ հետաքրքիր կլինի… Բյուրին էլ շախմատ կսովորացնեմ, համ իրական համ գուցե կյանքի շախմատից մի երկու բան;)

WhiteSmoke{F}
06.01.2009, 01:25
Արդեն զզվել եմ մարդկանց շախմատային քայլերից: Ախր ես շախմատ խաղալ չգիտեմ: Ե՞րբ են բոլորը սկսելու նորմալ, պարզ հարաբերություններ: Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:

Չնայած վաղուցվա գրառում է, բայց ինձ հետաքրքրեց: Ասում ես շախմատային քայլեր: Այո, ոմանք հստակ ապրում են շախմատային քայլերով:
Բայց ես կառանձնացնեի ևս 2 խաղային հոգեբանություն՝ բիլիարդ /շարժվող շախմատ/ և պոկեր:
Բիլիարդ խաղի տրամաբանությամբ ապրողը, գործում է շախմատային քայլեր կատարողի նման, բայց այստեղ խաղարկվում է արագությունը և շարժումը:
Բայց, այսօրվա, ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ անում են պոկերային քայլեր: Այսինքն բլեֆը ավելի շատ է, քան շախմատային ազնիվ հետևողականությունը:
Ու կարևոր էլ չի թե դու որ խաղի տրամաբանությամբ ես առաջնորդվում: Կարևոր է իմանալ դիմացինի խաղը:
Ու եթե գիտես դիմացինիդ խաղալու ոճը, էնքան էլ կարևոր չի, թե քեզ, ասենք, վատ քարդեր են բաժին ընկել, ամեն ինչ լավ բլեֆից է կախված, համբերությունից, և դիտարկելու, ուսումնասիրելու վարպետությունից:
Գիտեմ, հնարավոր է, դու էլ շատ լավ հասկանում ես այս ամենը, ու ասում ես, որ սա շատ զզվելի է, հրաշք կյանքի համար ոչ մի փոքեռային քայլեր պետք չեն, ուղղակի պետք է ապրել, ապրել առանց վախենալու, որ ինչ որ մեկը ROYAL FLUSH ունի իր ձեռքում, ու քո հետագա քայլերը արդեն ծիծաղելի են: Բայց հավատա կյանքն է այդպիսին; Դա ընդունելով, սովորում ես ապրել, փոխել և փոխվել: Այս ամենը կոչվում է ադապտացիա

WhiteSmoke{F}
06.01.2009, 07:11
հետո էլ շախմատային քայլերը, այնքան էլ բարդ չեն: Հակառակը դրանք պատճառահետևանքային կապով, շատ հաճախ, բավականին կանխատեսելի են: Իսկ մեր կյանքն ու փոխհարաբերությունները շատ հաճախ ինքներս ենք բարդացնում: Դա այն պատճառով է, որ չգիտենք ապրել:
Օր՝. եթե լարագնացը հսկայական բարձրության վրա, մտածի դրա բարձրության մասին, և թե, որքան սարսափելի և անդառնալի կլինի նրա վայր ընկնելը, ապա նա անպայման վայր կնկնի: Այսինքն հսկայական բարձունքներ հաղթահարելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է չտրվել վախին, և մոռանալ բարձրության մասին:
Նույն տաղանդավոր ջութակահարը, երբեք չի մտածում, թե ինքը ինչ տեսք ունի այդ պահին նվագելիս, և քանի հոգու է դա դուր գալիս, կամ էլ ոչ: Նա պարզապես նվագում է, նա էքստազի մեջ է: Լիովին տրվում է մեղեդուն, և չի վախենում, քանի որ, նա վստահ է , որ կարող է:Նա վայելում է, իր իսկ մատուցած երաժշտությունը;
Մենք էլ նմանապես պետք է վստահորեն տրվենք կյանքին, վայելենք այն, մոռանանք բարձրության մասին, թե չէ բարձրությունից վախենալով, նույնիսկ աթոռից կարելի է վայր ընկնել, և ներշնչանքից մահանալ:
Պետք է կարողանանք ապրել, ուղղակի ապրել, առանց լարվելու, և մեր շողքի ետևից վազելու, կյանքի էքստազը դրա մեջ է: Չնկնել երջանկության ետևից: Ըստ օրիանաչափության, ինչի ետևից ընկնում ես փախչում է: Ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ: Ամեն ինչ տաղանդավոր է, ուղղակի պետք է առանց վախենալու, տրվել կյանքին

Katka
13.05.2010, 13:01
Շրջապատումս դժբախտաբար էնքան քիչ են շախմատային քայլեր անող մարդիկ: Գծագրված տախտակ կյանքը դարձնել, իհարկե, ճիշտ չէ, բայց շախմատային քայլերը պակասում են կոնկերտ իմ շրջապատում: Հիմա մաֆիան ու նարդին է մոդայում: