PDA

Դիտել ողջ տարբերակը :

Milli
06.02.2008, 13:13
Հինավուրց մի երգ հնչում է նորից իմ խելառ հոգում,
ՈՒ սիրտն իմ անթև ուզում է ճախրել քո լուրթ երկնքում,
ՈՒզում է անցնել տիեզերքն անհուն,ձուլվել հավերժին,
ՈՒ դառնալ գերի քո ծով աչքերին ու մեր երկնքին…

Դառնալ ծիածան և օղակելով քո քնքուշ հոգին,
Սիրել,փայփայել ու հավետ լինել քո սրտի գերին,
Դառնալ մեղմ զեփյուռ և լուռ տարածվել քո լուսե երկրում,
Մոռանալ ամենն ու հանգչել ընդմիշտ քո տաքուկ գրկում…

impression
06.02.2008, 14:04
Կառուցվածքային տեսանկյունից լավն էր, կիրթ ես գրել, բայց... ոչ մի նոր միտք չկար…
Եթե ունես ավելի օրիգինալ որևէ գործ, ես հաճույքով կընթերցեի :)

Dayana
06.02.2008, 14:50
Երեկ երեկոյան տրանսպորտում նման մտեր իմ մետ էլ եկան ;) ապրես :)

Ուլուանա
06.02.2008, 17:57
Կառուցվածքային տեսանկյունից լավն էր, կիրթ ես գրել, բայց... ոչ մի նոր միտք չկար…
Լիովին համաձայն եմ վերը արտահայտված կարծիքին։ Համենայնդեպս, սկիզբը խոստումնալից է։ :) Ես էլ եմ սպասում նոր ստեղծագործությունների։ ;)

Milli
08.02.2008, 11:30
Սիրտս վիրավոր դեռ չի սպիացել քո թունոտ նետից,
ՈՒ կյանքն իմ մռայլ թվում է կախված մի բարակ թելից,
Արնագույն կարոտ ու մի խոր կսկիծ մաշում է հոգիս,
Հիշել եմ նորից... անդարձ մոռացել ներկաս,ինքս ինձ..

impression
08.02.2008, 13:58
բռռռռռռ.... :(
ներեցեք, դուք քանի՞ տարեկան եք... :)

Baobab
08.02.2008, 14:01
բռռռռռռ.... :(
ներեցեք, դուք քանի՞ տարեկան եք... :)

:D լավ էր ասված :hands

Շատ տխուր նախաբան էր...անպատասխան սիրո արձագանքի խուլ հառաչն է դա՞...պետք չի, հավատա՛...ՍԻԿՏ** արա թող գնա;)

Milli
08.02.2008, 15:11
Արնանման արեգակը մայր է մտնում,
Եվ երկնային հեռվում մարում կապույտը ջինջ,
Խելագարված, խենթ երազս կրկին երկնում,
Ու վառում է լույս աստղերը հոգուս մթին:

Չնաշխարհիկ քո պատկերն է մեղմ օրորվում
Ծածանվելով հեռուներում իմ ամայի
Եվ ոսկեթև անուրջներս մեղմ թանձրանում,
Սոսնձվում են հավերժներին ժամանակի:

Եվ անզոր են իմ աչքերը քեզ չտեսնել
Արևագույն այդ տեսիլին չհավատալ,
Եվ անզոր են իմ ձեռքերը քեզ չաղոթել,
Քեզ` երազիս, որ հեռացավ աննկատ:

Tig
08.02.2008, 16:51
Կառուցվածքային տեսանկյունից լավն էր, կիրթ ես գրել, բայց... ոչ մի նոր միտք չկար…

Կարևորը նորը չի, այլ հինը նորովի արտահայտելը…:)
Ապրես, լավ ես գրում…

Milli
09.02.2008, 15:47
2 տարի է էդ գործի վրա եմ, չի ստացվոմ

Վարպետ
10.02.2008, 01:31
Ը~նդաս..

Milli
10.02.2008, 11:15
Սիրուդ օվկիանից գեթ մի կաթիլը տուր իմ գետակին,
Որ այն վարարի ու կարկաչելով քո սիրուն հասնի,
Ու մի վարանիր,հավատա հոգիս,այն դեռ կգտնի
Մուտք դեպի անափ օվկիանը սիրուդ,որ էլ ելք չունի...

Milli
14.02.2008, 09:49
Մշուշապատ հեռուներ իմ անհայտնի,
Խորհրդավոր ինչպես անտես ուրվական,
Ձեր խորքերում երազանքներն ամենի,
Երազանքներ,որ երկնում են ակամա...
Դուք սուրբ օրրան մեր խոհերի բյուրավոր,
Կարոտավառ մեր հույզերի լուռ վկան,
Դուք կացարան հոգիների մենավոր
Ու հոգեթով մեր կարոտից անբաժան...
Ես սիրում եմ անհունները ձեր աղոտ,
Լուռ,անթափանց ձեր հայացքը միգամած,
Ու անհամար գաղտնիքները դեռ շաղոտ,
Անէական ինչ–որ անդորր խաղաղված...

Milli
21.02.2008, 13:45
Երջանկության մեր արևը էլ չի շողում,
Մշուշոտ է հորիզոնը մեր կյանքի,
Եվ քամին է միայն տխուր հին երգ երգում,
Թափառելով հեռուներում երազանքիս...

Սավառնում եմ շավիղներով հին կարոտիս,
Ու հուսահատ բախում դռներն երկնքիդ,
Որ գեթ հեռվից լուռ հիանամ քեզնով հոգիս,
Որ աշխարհն իմ կրկին լցվի լույսով կյանքիդ...

Dayana
21.02.2008, 15:01
Մի տեսակ շատ ճնշված ես երևում :oy ամեն ինչ լավ է ;) ուրախ աչքերով նայի կյանքին և փոխադարձը կստանաս :)

Milli
03.03.2008, 14:24
Դա գուցեև ներշնչանք էր
Կամ աստղային զառանցանք էր
Անէական սին պատրանք էր
Իսկ միգուցե իմ ողջ կյանքն էր...
Կիսաթափանց մի տեսիլ էր
Ինձ հարազատ աչքերով
Հրեղեն իմ երազանքն էր
Խենթ ու անհաս կերպարով...
Ցնորքներիս արտցոլանքն էր
Ու անուշ իմ տառապանքն էր
Թխահեր իմ երազանքն էր
Դեռ չապրած սիրուս բերկրանքն էր...
Իսկ հիմա լոկ փուչ անցյալ է
Եվ մոռացված հին կածան է...

Hripsimee
05.03.2008, 18:27
Սիրտս վիրավոր դեռ չի սպիացել քո թունոտ նետից,
ՈՒ կյանքն իմ մռայլ թվում է կախված մի բարակ թելից,
Արնագույն կարոտ ու մի խոր կսկիծ մաշում է հոգիս,
Հիշել եմ նորից... անդարձ մոռացել ներկաս,ինքս ինձ..

Գեղեցիկ պատկերներ ու ոչ մի պարտադրանք:Այդպես սիրում եմ,ուղղակի կարծում եմ,որ սիրո մասին եթե գրում ես,պետք է լավ գրես ու նենց,որ չկրկնես:Իսկ ընդհանրապես դուրս եկավ:

Milli
25.03.2008, 12:19
Դու դարձել ես թելից կախված փոքրիկ տիկնիկ
Ու ճոճվում ես ինքնամոռաց շահի ձեռքում,
Դու դարձել ես օտարական հենց քեզ համար
Ու ապրում ես քո իսկ ստեղծած կեղծ աշխարհում…
Անցյալում ես թողել հպարտության քո գրքերը
Եվ կուրացած,լուռ թերթում ես խորթ ու դատարկ նոր էջերը:
Լսիր , իմ ընկեր, երբեք մի փորձիր խաղալ դու մի դեր,
Որ քեզ համար չէ այս կյանքում տրված
Ու մի ենթարկվիր կանոններին խորթ,հաճախ ոչ շիտակ,
Այլ փորձիր սիրել ու գնահատել ամենից առաջ դու հենց ինքդ քեզ…
Որ շողա կրկին քո հոգու անսպառ արևի լույսը
Որ ապրի քո մեջ անհոգ,երջանիկ գալիքի հույսը…

Dayana
25.03.2008, 12:37
Ինձ միշտ թվացել է, որ մենք բոլորս մեր դերն ունենք այն կյանքում, ու փորձել եմ ճիշտ խաղալ իմ դերը ու խաղալ ոչ թե ծափահարությունների, այլ արժեքս ճիշտ պատկերելու համար ;) բայց համոզված եմ, որ կլինեմ լավ դերասան, ոչ թե կյանքի մեծ մունետիկ, ում ողջ կյանքում ման են ածել իսկ վերջում էլ ՝դեն շպրտել :oy

Milli
14.04.2008, 07:44
Կյանքիս գաղտնի ետնաբեմում
Ինձ հակասող մտքեր կան շատ,
Մտքեր,որոնք քեզ են երկնում,
Այնքան մաքուր ու անարատ:

Սրտիս անքուն, մութ աշխարհում՝
Անհուն կարոտ,խոսքեր չասված,
Ու խունացած իմ հեքիաթում՝
Լոկ հերոսներ կան հորինված:

Եվ կախարդված իմ աչքերում՝
Լույսի մի հետք,որ էլ չկա,
Փոշիացած իմ հույսերում՝
Մի բուռ հավատ,որ դեռ կգաս…

Քո խոսքերը կրկնվում են,բայց չեն կրկնում,քո ժպիտը ճառագում է,բայց չի ցրվում մի շողն անգամ,աներկրային, անուշ ձայնդ խաղաղության մեղեդին է իմ խենթ սրտի,որ հնչում է ինչպես օրհներգն իմ փոքր-ինչ բարդ,բայց միշտ գունեղ ու երազով լի ներկայի, և աչքերը քո աննման,արտասովոր իմ աչքերում արձանացել,թափանցել են խորքն անհատակ,դարձել աղբյուր արցունքների ու լճացել…
Մեր սերը սպանեց համառությունը,միմյանց ինչ-որ բան ապացուցելու մեծ ցանկությունը ու կտրուկ անցավ ինչպես ակնթարթ երջանկությունը՝ ինչպես միշտ գաղտնի ու շատ քմահաճ այդ երանությունը…
Դու անմեղ ես,իմ մեղավոր, վկա է սիրտս,որ դու մեղք չունես…ես հավատում եմ,բայց էլ չեմ սպասում, ու էլ չեմ սիրում…
Չեմ սիրում արդեն հազարերորդ անգամ ու անընդմեջ կրկնում,որ չմոռանամ ու հանկարծ սկսեմ քեզ նորից սիրել ու նորից սպասել,նորից սավառնել երկնքում ամպած իմ երազանքի, նորից հավատալ հրաշքի մի պարզ, այնքան հասարակ…
Բայց խավարում համատարած չկորցրեցի հավատը ես… և պարզապես այսօր միայն ես հասկացա,որ քեզ սիրելը խաբեություն էր,որ քեզ սիրելը իմ թուլությունն էր և չսիրելն իմ պարտությունն էր չսկսված մարտում,որում ես պարտվել այնպես ուզում էի…

Tig
14.04.2008, 08:45
Միլլի ջան բանաստեղծությունը շատ լավն է :)
Իսկ երկերոդը կարծում եմ շատ լավ բանաստեղծություն կադառնա, եթե մի փոքր վրան աշխատես… :)

հ.գ. բայց ինչու՞ էրի այդքան ուզում պարտվել այդ մարտում… ;)

Milli
15.04.2008, 07:45
Միլլի ջան բանաստեղծությունը շատ լավն է :)
Իսկ երկերոդը կարծում եմ շատ լավ բանաստեղծություն կադառնա, եթե մի փոքր վրան աշխատես… :)

հ.գ. բայց ինչու՞ էրի այդքան ուզում պարտվել այդ մարտում… ;)
Պարտությունը տվյալ դեպքում ցանկալի էր,քանի որ վերջում սերն էր հաղթանակելու,իսկ ես այնպես ուզում էի…:(

Milli
02.09.2008, 12:30
Բաց օրագիր

Քեզ կարոտում,բայց լռում եմ,որ ինքս ինձ ես չմատնեմ,քո հայացքը անասելի զորեղ ուժով ինձ կանչում է,բայց փախչում է...
Խռովել եմ ոչ քեզանից,այլ ինձանից,որ իմ սերը վաղուց թաղված համբարձել եմ,վերածնել, վախենում եմ միայն ինձնից,սին կարոտից,որ չգիտես կարոտում է ինձ,թե քեզ...
Բարդ խճճված հանելուկ է էությունդ դարձել հիմա,արդեն կորան պարզությունը,մաքրությունը ու սերն,ավաղ…
Սիրո անուշտառապանքը կրկին իր գիրկն է կանչում,իսկ դիմադրել ես անկարող եմ...
Էլ չգիտեմ որն է բարին,որը՝ չարը,մոլորվել եմ ինձ գտնելու ճանապարհին, մոլորվել եմ մտքերում իմ, իսկ գտել եմ ինձ քայլելիս անորոշ ու անվերջ երկար մի ուղիով կասկածանքի...
Կորցրել եմ... երազանքի բանալին իմ կորցրլ եմ ու գտել եմ... լոկ բանալին ունայնության,գտել եմ սին երազանքիս փշրանքներս հին, մոխրացած...
Վախենում եմ կրկին այրվել քո ժպիտով,վախենում եմ ինձ չսիրել,դավաճանել... վախենում եմ...
Կարոտում եմ... իմ հորինված ու միֆային տառապանքին կարոտում եմ...
Անկարող եմ հերքել ամենն,ինչ չի եղել, ես հերքում եմ մտածածին զառանցանքն այն,որ հորինել եմ ու զգույշ փայփայել այնպես քնքշորեն...

Narinfinity
27.01.2009, 11:55

Քո հոգում կա մի քաղցր մութ,
Մի չքնաղ երազ, լույսի մի մատուռ...
Փայփայում ես Դու այն սուրբ հուշով...