Fansheta
08.02.2008, 11:22
Գարունը կաթիլ-կաթիլ գողանում է հոգիս,
Գարունը ծվեն-ծվեն ժպիտներ է բերում,
Գարնան շունչը օդում նկարում է ինձ
Ու կողքիս մի խենթ ժպիտ է նկարում…
Գարնան շունչը նորից քո շունչն է, հոգի՛ս,
Գարնան լույսը նորից լույսն է քո աչքերի,
Գարնան հույսը անխիղճ խենթացնում է ինձ,
Գարնան շունչն այրում է թախիծը սրտիս…
(Դու գարունն ես հոգուս, դու ժպիտն ես իմ
Դու հույսն ես իմ լուսե, դու արցունքն ես իմ
Դու կարոտն ես հոգուս ու երգն ես աչքերիս,
Դու ամենուր ես և … Չկաս … Չկաս…)
Գարունը ծվեն-ծվեն ժպիտներ է բերում,
Գարնան շունչը օդում նկարում է ինձ
Ու կողքիս մի խենթ ժպիտ է նկարում…
Գարնան շունչը նորից քո շունչն է, հոգի՛ս,
Գարնան լույսը նորից լույսն է քո աչքերի,
Գարնան հույսը անխիղճ խենթացնում է ինձ,
Գարնան շունչն այրում է թախիծը սրտիս…
(Դու գարունն ես հոգուս, դու ժպիտն ես իմ
Դու հույսն ես իմ լուսե, դու արցունքն ես իմ
Դու կարոտն ես հոգուս ու երգն ես աչքերիս,
Դու ամենուր ես և … Չկաս … Չկաս…)