PDA

Դիտել ողջ տարբերակը : Գարուն է…



Fansheta
08.02.2008, 11:22
Գարունը կաթիլ-կաթիլ գողանում է հոգիս,
Գարունը ծվեն-ծվեն ժպիտներ է բերում,
Գարնան շունչը օդում նկարում է ինձ
Ու կողքիս մի խենթ ժպիտ է նկարում…

Գարնան շունչը նորից քո շունչն է, հոգի՛ս,
Գարնան լույսը նորից լույսն է քո աչքերի,
Գարնան հույսը անխիղճ խենթացնում է ինձ,
Գարնան շունչն այրում է թախիծը սրտիս…

(Դու գարունն ես հոգուս, դու ժպիտն ես իմ
Դու հույսն ես իմ լուսե, դու արցունքն ես իմ
Դու կարոտն ես հոգուս ու երգն ես աչքերիս,
Դու ամենուր ես և … Չկաս … Չկաս…)

Սամվել
08.02.2008, 12:55
ԻՄ Կարծիքով առաջընթաց կա, մի բան ասեմ պարտադիր չի ամեն ստեղծագործության համար առանձին թեմա բացես ;)

Ծով
08.02.2008, 23:38
:)..Դե լավ էս թեման թո՛ղ լինի բանաստեղծություններինը։ Անկեղծ ասեմ. սիրո մասին կարդալ միշտ չեմ սիրել։ Նույնիսկ Տերյանի այդ թեմայով ստեղծագործությունները իմ ուշադրոթյանը բավականաչափ չարժանացան:D
Զգացմունքային ես։ Կրկնել ես շատ սիրում, բայց դա էլ գուցե քո ոճի առանձնահատկությունն է։ Եթե այլ թեմաներով էլ ես գրում, կծանոթանայի...;)