PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական սադրանքներ,..

Ծով
08.02.2008, 02:22
Թալինից հետո սա, իսկ ո՞րն է հաջորդը...

ՍԱԴՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արտաշատում ունեցած հանդիպման ժամանակ հերթական միջադեպը եղավ

Ինչպես դեռ հունվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինում ընտրողների հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից եւ հունվարի 28-ի ավտոերթից հետո կանխատեսում էին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի առանձին ներկայացուցիչները՝ իշխանությունները որոշել են առաջին նախագահի ընտրարշավին խոչընդոտել նրա թիմակիցներին իրավական հարթություններում բանավեճի ու քաշքշուկի մեջ ներքաշելով: Որպես դրա ապացույց Տեր-Պետրոսյանի շտաբում մատնանշում էին վերջինիս համակիրների դեմ հարուցված քրգործերը՝ դրանք համարելով լավ կազմակերպված սադրանքի ուղղակի հետեւանք: Որ այնպիսի սադրանքը, ինչպիսին եղավ Թալինում, եզակի դեպք չէր լինելու՝ եւս կանխատեսելի էր, առավել եւս Վանաձորում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պայթյունից հետո: Այդ կանխատեսումները երեկ, ցավոք, իրականացան Արարատի մարզ կատարած այցի ժամանակ: Արտաշատ քաղաքում բազմահազար ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը Տեր-Պետրոսյանն ավելի ուշ որակեց որպես «Մխչյանի Մուկի» կողմից կազմակերպված սադրանք եւ մահափորձ իր դեմ, սկսվեց նրանով, որ մի տարեց կին սկսեց ինչ-որ բաներ բղավելով խանգարել հանդիպումը: Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը փորձեց կանխել սադրանքն ու կոչ արեց բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, չմասնակցել հանրահավաքին, մի քանի երիտասարդներ, որոնք քիչ առաջ էին իջել առանց պետհամարանիշի ավտոմեքենաներից մեկից, մտան հանրահավաքի մասնակիցների շարքերն ու սկսեցին քաշքշել նրանց՝ վերջիններիս ուղղությամբ սառույցի կտորներ եւ քարեր նետելով: Մի քար էլ, ի դեպ, նետվեց այն հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած էր ՀՀ առաջին նախագահը: Սկսվեց իրարանցում, մի քանի երիտասարդներ, որոնք քարեր էին նետում նաեւ Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ՝ հարձակվեցին ՀՀ առաջին նախագահի թիկնազորի պետի տեղակալ, այդ պահին թեկնածուի մեքենան հսկող Սարգիս Հովհաննիսյանի վրա՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ: Վերջինս, ի դեպ, ավելի ուշ տեղափոխվել է հիվանդանոց: Հրապարակի մոտակայքում գտնվող ոստիկաններից եւ ոչ մեկը ո՛չ Ա. Սարգսյանի կոչերից, ո՛չ էլ արդեն սկսված քաշքշուկից հետո անգամ փորձ չարեց մոտենալ միջադեպը հրահրողներին կամ ուղղակի կանխել այն, թեեւ նրանց նման կոչով դիմեց անձամբ Տեր-Պետրոսյանը. «Պարոն մարզպետ, տեսեք, թե այնտեղ՝ աջ կողմում, ինչ է տեղի ունենում: Դուք պատասխան եք տալու այս պրովոկացիայի համար: Ո՞ւր է ձեր ոստիկանությունը»:

Միջադեպի պահին հրապարակից քիչ հեռու՝ Սերժ Սարգսյանի շտաբի մոտ, իրադարձություններին լուռ հետեւող մարզպետ Ալիկ Սարգսյանը ստիպված էր տեղի տալ եւ հարթակ բարձրանալ եւ արտաշատցիներին զգոնության կոչ անել: «Պրովոկացիայի ենթարկվել պետք չէ: Իշխանությունների կողմից երբեք ցուցում չի եղել, որ որեւէ մեկը հավաքվածներին փորձի ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել»: Նրա հայտարարությունը, թե ինքն այդ պահին որեւէ քաշքշուկ չի տեսնում եւ դրանից առաջ էլ չի տեսել՝ արժանացավ հավաքված արտաշատցիների քամահրական սուլոցներին, բայց նա շարունակեց իր խոսքը՝ հայտարարելով, որ այդ պահից ի վեր նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի կունենա հրապարակում, եւ պատասխանատու է նաեւ արդեն եղածի համար: Տեր-Պետրոսյանը նաեւ մարզպետի ներկայությամբ հայտարարեց, որ այդ հանրահավաքը պարտավոր էր հսկել եւ պաշտպանել ոստիկանությունը, բայց նա դա չի արել, թեեւ պարտավոր էր առաջինն արձագանքել սադրանքին եւ դրա հեղինակներին կարգի հրավիրել:

Տեր-Պետրոսյանը դիմեց նաեւ երկրի փաստացի նախագահ եւ իր ձեւակերպմամբ՝ խուլիգանների հարցերով զբաղվել սիրող Ռոբերտ Քոչարյանին՝ թերահավատություն հայտնելով, թե նա այդ սադրանքից հետո պատասխանատվության կկանչի խուլիգաններին: «Այդ բանը նա չի անի, որովհետեւ սրանք նրա խուլիգաններն են»: Նա նաեւ հայտարարեց, թե այդ սադրանքի կազմակերպիչը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է՝ ասելով, որ «Մխչյանի Մուկը» այսօր քրեական հոդված ստացավ»: Տեղի ունեցած միջադեպից հետո Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա ուղեկիցները, այդ թվում նաեւ նրա թիկնազորի պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանը, այցելեցին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին՝ տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն տալու եւ պահանջելու՝ բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա համարում է հարձակում իր վրա: Այդուհանդերձ, երեկ երեկոյան տվյալներով միջադեպի առնչությամբ քրեական գործ դեռ հարուցված չէր՝ այստեղ նոր էին նյութեր նախապատրաստվում:

Ավելի ուշ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է. «Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից։ Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ։ Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք կատարել են։

Մենք հայտարարում ենք, որ հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով։ Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են։ Հայտարարում ենք նաեւ, որ փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ»:

Երեկ, ուշ երեկոյան, միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, սակայն, որեւէ հեռանկար տեղի ունեցածի անկողմնակալ եւ օբյեկտիվ քննության համար չի խոստանում: Ըստ ոստիկանության վարկածի, Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան՝ միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների»:

Միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ այդմ, դեպքի առնչությամբ բացի ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից, Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանը եւս դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արտաշատի բաժին, «որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Հ.Գ. Իսկ հաջորդ օրը հայլուրով ամեն ինչ լկտիության գագաթնակետին հասավ։ Կատարյալ ապատեղեկատվություն էր։ Գլխիվայր շրջած զառանցանք։
Ու՞ր կհասնեն այսպես...

Sunny Stream
08.02.2008, 02:28
Նորմալ մարդիկ սրանից հետո ավելի ու ավելի են զզվում Սերժից... փաստորեն ինքը ի սկզբանե հույսեր չի կապում նորմալ մարդկանց հետ...
Զզվելի է...

Սամվել
08.02.2008, 02:52
Նորմալ մարդիկ սրանից հետո ավելի ու ավելի են զզվում Սերժից... փաստորեն ինքը ի սկզբանե հույսեր չի կապում նորմալ մարդկանց հետ...
Զզվելի է...

Բայց ցավոք այսօրվա իրականության մեջ նորմալ մարդկանց զգալի հատվածը զրկված են իրական տեղեկատվություն ստանալու իրավունքից :(

Ավազակները թեև վախեցած են սակայն լավ գիտեն ինչ են անում :(

Ոչ մի լավ բան չեմ տեսնում :(

Կործանվելու են նաև այս ընտրությունները :(

Գոնե մի հրաշքով արդար ընտրություններ լինեն :think

Sunny Stream
08.02.2008, 03:12
Գոնե մի հրաշքով արդար ընտրություններ լինեն :think
վեջերս առաջին անգամ իմ ծանոթների մեջ մարդ հանդիպեցի, ով պատրաստ է Սերժին ընտրել... "ինչի վատ ե՞ս ապրում էսօր..." :( .. ռադիոյով էլ ապարանցիները խոստովանել են, որ ազնիվ են` կընտրեն նրան, ով փող կտա, չեն խաբի... :( :( ... :angry ...
էնպես որ ամեն բան էլ շատ արդար է, շատ արդար կերպով մարդը խցանել է բոլորի զգայարաններն ու ուղեղները... մարդիկ իրենց կամքով գլխներին քար են գցում... բայց ցավն էն է, որ ոչ միայն գլխներին, այլև` գլխներիՍ... Ախր որ իմանաս ամբողջը սուտ է, կարելի է մի բան անել, բայց լիքը պաշտպանողներ կան ու ցանկացած սադրանք արդարացնեղներ... Արթուր Բաղդասարյանի մասին էլ լուրեր են տարածել, թե հանդիպել է Սերժի հետ... էս վերջին սպառնալիքը ընդհանրապես ահավոր է... :o ուր ենք հասել... :( ...
Իսկ ինչ վերաբերում է լրատվությանը... էսօր ծիծաղս եկավ, որ Եվրոպոլիսով Արթուր Բաղդասարյանը Տաթևիկ Բաղդասարյանի դեմքին խոսում էր ազնիվ, անկողմնակալ տեղեկատվության մասին, նա էլ ժպիտով հաստատում էին Արթուրի խոսքերը... Ափսոս, որ մեր բնակչության շատ փոքր տոկոսին է հասանելի ինտերնետը, դեռ էդ տոկոսի կեսն էլ տեղյակ չի, որ ինտերնետով կարելի է նաև ինֆորմացիա ստանալ...
գլորվում ենք, ժողովուրդ, շատ արագ գլորվում ենք... :(
...բարի գլորում բոլորին... :unsure ...կամ էլ բարի համախմբում ու մեծ ուժ ամեն ինչ իր տեղը գցելու համար...

Սամվել
08.02.2008, 03:18
էնպես որ ամեն բան էլ շատ արդար է, շատ արդար կերպով մարդը խցանել է բոլորի զգայարաններն ու ուղեղները...

Հա մի հատ արտաքնապես իդեալական աշխարհ են ստեղծել ինֆորմացիա չունեցողների համար . . . Մատրիցան հիշեցի :( . . . Մարդիկ կան որ մտածում են ամեն ինչ շա՜տ լավ է :(

Էլ չեմ ասում որ մարդիկ չեն գիտակցում պատերազմի սպառնալիքը :( . . . տխուրա :(

Բայց իմ հասկանալով իրանք մենակ խաբված մարդկանցով ընտրություններում չեն հաղթի... դրան գումարվում են նաև լցոնումները . . . մեկ էլ արտասահմանում գտնվող հայերը հա մեկ էլ բանակը :angry Տխուրա բայց փաստ :(

Ինչրէ թեմայից շեղվեցինք . . .

dvgray
08.02.2008, 09:43
Փաստորեն օրը ցերեկով, ժողովրդի աչքի առաջ, ինչ ուզում անում են: Ու ոչ օրենք է գործում, ոչ բան...
Հիշում եմ, թե ինչ էին արել Բլեյանին: Մի քանի կոպեկի սուտ մեղադրանքով, դպրոցի դիրեկտորին երկար ժամանակ կոխել էիր հրապարակային ճաղերի ետևը...
........................................
Հետաքրքիր է, թե էս ամենի պատասխանը ե՞րբ է տրվելու :angry
Մարդկային ամենահասարակ լոգիկան ասում է, որ եթե դու քեզ հարգում ես, ապա պետք է համարժեք պատասխան տաս: Թե չէ "խոհեմ"- ություն, "զգոն"-ություն... էշություններ են: Էշին վայել պահվածք :[:
Եթե տղամարդ ես, ապա քեզ ապտակելուց պետք է դիմացինի գլուխը ջարդես:
...........
Հ.Գ. Ինչքան եմ հարգում չեչեններին:

ChildOfTheSky
08.02.2008, 13:14
էտ հլը ծաղիկներ էին , դուք իսկական սադրանք դեռ կտեսնեք

P.S.
08.02.2008, 13:19
Ժողովուրդ, ամեն ինչ էդքան վատ չէ, որքան պատկերացնում եք։ Ես օրինակ, էս ընտրություններում լավ բան էլ եմ տեսնում։ Օրինակ՝ պետք է այնքան կեղծվեն ընտրությունները, որ ամեն մի քաղաքացի հասկանա, որ դա այլևս անթույլատրելի է։ Ու քանի դեռ այդ գիտակցումը իր «կրիտիկական զանգվածին» չի հասել, ուրեմն պետք է ընտրությունները կեղծվեն։

Երբ 95-Ին կեղծվեց հանրաքվեն ու կեղծիքով ընդունվեց Սահմանադրությունը, բոլոր ընդդիմախոսներին ասացին՝ լավ էլի, էս ինչ եք խոսում, եթե անգամ կեղծել են, «լավի» համար են կեղծել, երբ 96-ին կեղծեցին նախագահական ընտրությունները՝ ասում էին՝ հա, բայց ինչ անենք...«պետքի» վրով էր, 98-ին պնդում էին, թե պետք է կեղծել, որ նախկին կոմունիստը նախագահ չդառնա, 2003–ին կեղծեցին, որովհետև ապահովագրում էին իրենց, թեև պարզից էլ պարզ էր, որ Քոչարյանն էր հաղթելու, բայց դե «նա վսյակիյ սլուչայ»....2005-ի թե 6–ի Սահմանադրական հանրաքվեն ամենախնդալուն էր՝ ասացին, ժող ջան, հանկարծ չգաք, մենք ձեր փոխարեն արդեն ընտրել ենք, էդ ձեր համար չի, եվրապարտավորություն է, հիմա թաթարախի կազմակերպենք, պրծենք։
Եվ իհարկե, վերջին խորհրդարանականին էլ ասացին՝ ապե, կեղծում ենք, լավ ենք անում, կարող եք՝ բռնեք...դա ընտրակեղծիք էլ չէր, ֆոկուս էր՝ ուրվականների անձնագրերով։
Հիմա էլ մի բան կմտածեն։ Նոր բան։ Ու կկեղծեն։ Ու քանի դեռ էս հասարակությունը հանդուրժում է, լեգիտիմ իշխանություն ձևավորելը անհնար կլինի։ Ի դեպ, շատ ճիշտ է ասված՝ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։
Ուր ենք գլորվում հարցի պատասխանն էլ կա՝ մեզանից չեն խլում մեր ձայնը, մենք կորցնում ենք մեր պետականությունն ու մեր ապագան։ Ու քանի դեռ այս մռայլ կանխատեսումը ահազանգ չի դարձել բոլորի համար ու քանի դեռ շղարշված ու կեղծ ժողովրդավարական տարրերով զմռսված հավաքական ինքնախաբեությունը չի վերածվել համազգային տագնապի, ապա հալալ է Սերժին, որ կարող է մի ամբողջ ազգի հարիֆցընել։

ChildOfTheSky
08.02.2008, 13:27
Ու քանի դեռ էս հասարակությունը հանդուրժում է, լեգիտիմ իշխանություն ձևավորելը անհնար կլինի։ Ի դեպ, շատ ճիշտ է ասված՝ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։

դու խոսում ես 2003-ի ապրիլին գիշերը խորհրդարանի մոտ հավաքվա՞ծ ժողովրդի մասին , էն որ իրան արժանի կառավարությունը սատկացրեց , է՞տ ժողովրդի

P.S.
08.02.2008, 13:30
դու խոսում ես 2003-ի ապրիլին գիշերը խորհրդարանի մոտ հավաքվա՞ծ ժողովրդի մասին , էն որ իրան արժանի կառավարությունը սատկացրեց , է՞տ ժողովրդի

Այո

ChildOfTheSky
08.02.2008, 13:36
համոզված եմ ` կարծիքդ ուրիշ կլիներ , եթե ջրցան մեքենայի 200 մթնոլորտ ճնշմամբ ջրի շիթը քեզ 15 մետր շպրտեր ու հետո էլ օմոնը էլեկտրաշոկերով հասներ վրադ

P.S.
08.02.2008, 13:39
համոզված եմ ` կարծիքդ ուրիշ կլիներ , եթե ջրցան մեքենայի 200 մթնոլորտ ճնշմամբ ջրի շիթը քեզ 15 մետր շպրտեր ու հետո էլ օմոնը էլեկտրաշոկերով հասներ վրադ

Ես այնտեղ եմ եղել և 96—ին, և 2003–ին։ Տառապանքս փորձ ունի...

ChildOfTheSky
08.02.2008, 13:43
հապա ինչի ես կարծում , որ մեր ժողովուրդը`ամեն մի քաղաքացին , լավին արժանի չէ

P.S.
08.02.2008, 13:45
հապա ինչի ես կարծում , որ մեր ժողովուրդը`ամեն մի քաղաքացին , լավին արժանի չէ

եթե հանդուրժում է, նշանակում է բավարարվում է նրանով, ինչ ունի...

ChildOfTheSky
08.02.2008, 13:57
եթե հանդուրժում է, նշանակում է բավարարվում է նրանով, ինչ ունի...

չի հանդուրժում , ուղղակի դրա համար ապտակ ա ստանում

Ձայնալար
08.02.2008, 15:06
չի հանդուրժում , ուղղակի դրա համար ապտակ ա ստանում

Child, ուշադրություն դարձրու P.S. -ի հետևյալ մտքին՝

Օրինակ՝ պետք է այնքան կեղծվեն ընտրությունները, որ ամեն մի քաղաքացի հասկանա, որ դա այլևս անթույլատրելի է։ Ու քանի դեռ այդ գիտակցումը իր «կրիտիկական զանգվածին» չի հասել, ուրեմն պետք է ընտրությունները կեղծվեն։

Պարզ է, որ 10 000 հոգին կրիտիկական զանգված չէ, և պարզ է նաև, որ 500 000 հոգու դեմ ոչ մի իշխանություն խիզախություն չի ունենա ջրցան մեքենա հանել: Ընդամենը դա էր իր ասածը, որ եթե ասենք 2 000 000 ժողովուրդից ընդամենը 20 000 -ն է (1%) դուրս գալիս հրապարակ իր իրավունքները պաշտպանելու, ուրեմը այդ ժողովուրդը արժանի է իր իշխանությանը:

voter
08.02.2008, 15:45
Child, ուշադրություն դարձրու P.S. -ի հետևյալ մտքին՝

Պարզ է, որ 10 000 հոգին կրիտիկական զանգված չէ, և պարզ է նաև, որ 500 000 հոգու դեմ ոչ մի իշխանություն խիզախություն չի ունենա ջրցան մեքենա հանել: Ընդամենը դա էր իր ասածը, որ եթե ասենք 2 000 000 ժողովուրդից ընդամենը 20 000 -ն է (1%) դուրս գալիս հրապարակ իր իրավունքները պաշտպանելու, ուրեմը այդ ժողովուրդը արժանի է իր իշխանությանը:
Պետք չէ հրապարակ դուրս գալ, ազգային անհնազանդությունը սովետի տարիներին օպերայի հրապարակը շրջափակած զինվորների վրա հարձակվելով չպիտի արտահայտվեր ու լավ է, որ չարտահայտվեց։

Եթե մարդիկ իրենց կյանքից դժգոհ են, ապա պիտի իրենց կյանքը փոխեն ու չհարմարվեն նրան ինչ իրենց որպես ոսկոր մեկնում են։

Արդեն բազմիցս գրել ոմ, քաղաքակիրթ մեթոներ կան անհնազանդություն ցույց տալ ու երկիրը կատվածահար անել, դասադուլ, գործադուլ, տրանսպորտային ուղիների պարալիճ...

Զուտ նպատակ դնել գնալ ՌԱԶԲԻՐԱՏ անել իրար ԱՇԿԵՐԻ նայելով, միգուցե ռոմանտիկ է հնչում, բայց գոյության պայքարը դրանով չի որոշվում։

keyboard
08.02.2008, 15:56

Միանգամայն համամիտ եմ քեզ հետ, բայց եթե աչքովս էլ տեսնեմ չեմ հավատա մեր ժողովրդից նման բան: Մարդիկ օրը 3000 դրամ են ստանում, որից 2000-ը ճանապարհի, սիգարետի և ընդմիջման ուտելիքի վրա են ծախսում, առաջարկում ես գործադուլ աշխատավարձի բարձրացման համար, ասում է էէէէէ՜ ամեն ինչնել սուտ է դե աշխատուն ենք էլի գան ծեծեն գործից հանեն...:angry Հասկանում եմ այդ մարդկանց, բայց եթե մենք ուզում ենք, որ գոնե հետագա սերունդները լավ ապրեն, պետք է դա նանենք, իսկ մեր ժողովրդից համախմբվածություն չեմ հավատա անգամ եթե պարզվի, որ Ջորջ Բուշը աղջիկ է:D Ես բազմիցս գրել եմ այդ մասին...

Sunny Stream
08.02.2008, 16:50
Արամ Սարգսյանը, որը գետնով տվեց իր եղբոր պատիվը, չնայած որ ես երբեք էլ նրան պատվով մարդ չեմ համարել «ներիր տեր Աստված, մահացածի հետեվից չեն խոսում» հայտարարում է «մարդ, որը եղել է նախագահ ու սեփականություն չունի», ինչու ես խաբում սրիկա:angry:angry, Շնորհակալ եմ ուշադրության համար::angry:angry
Ես քեզ հետ համաձայն եմ, եթե նայես ԼՏՊ-ի մասին թեմայում` ես բացարձակապես չեմ պաշտպանում նրա թեկնածությունը... Չէ, ուղիղ ասեմ` ես դեմ եմ նրա թեկնածությանը... թեև ավելի դեմ եմ ՍՍ-ին...լավ չշեղվենք... բայց նման PR-ի գնալու համար հաստատ ԼՏՊ-ն էդքան անճար չի ... չէ, մարդկանց մեծ մասը ավելի հեշտ կհավատա նրան, որ ինչ-որ տեղ ԼՏՊ-ն վիրավորել է ՍՍ-ին, հատկապես երբ առանձնապես լավ տրամադվրած չի ԼՏՊ-ի նկատմամբ (իսկ իմ կարծիքով գյուղական շրջաններում այդ տրամադրություններն են գերակշռում)... ՍՍ-ն էլ աշխատում է էդ մարդկանց խաբելու ուղղությամբ, որովհետև իրենք, շաաատ ցավոք, մեծամասնություն են կազմում...

voter
08.02.2008, 16:57
Միանգամայն համամիտ եմ քեզ հետ, բայց եթե աչքովս էլ տեսնեմ չեմ հավատա մեր ժողովրդից նման բան: Մարդիկ օրը 3000 դրամ են ստանում, որից 2000-ը ճանապարհի, սիգարետի և ընդմիջման ուտելիքի վրա են ծախսում, առաջարկում ես գործադուլ աշխատավարձի բարձրացման համար, ասում է էէէէէ՜ ամեն ինչնել սուտ է դե աշխատուն ենք էլի գան ծեծեն գործից հանեն...:angry Հասկանում եմ այդ մարդկանց, բայց եթե մենք ուզում ենք, որ գոնե հետագա սերունդները լավ ապրեն, պետք է դա նանենք, իսկ մեր ժողովրդից համախմբվածություն չեմ հավատա անգամ եթե պարզվի, որ Ջորջ Բուշը աղջիկ է:D Ես բազմիցս գրել եմ այդ մասին...
Ցավալին հենց այդ վախկոտությունն ու հուսահատությունն է, որ մտել է մարդկանց մեջ։ Բայց և դա գալիս է անտեղյակությունից, որ իրենց տեղը գրավող չի լինի ու իրենց աշխատանքից չեն հանի, եթե աշխատանք տվողի հիմնարկությունը կաթվածահար է լինելու։

Արհմիությունների գաղափարը ցավոք մսխվել ոչնչացվել է, կամ ձևական եթե որևէ տեղ կա էլ ապա ծախված ծառայում են գործարանատերերին...

Միակ բանը, որին հավատում եմ, երկորդ փուլ չլինելու դեպքում կարող է ստացվի համախմբել գոնէ երիտասարդությանը - նրանք են միշտ հիմնական գաղափարակիրը ու ցեց քցողը, մի կերպ յոլա գնացող աշխատավորներին ու գյուղացիներին չի ստացվի համախմբել, այդ իսկ պատճչառով ԼՏՊի գեղերում ռազբիրատ սարքելը անիմաստ եմ համարում, եթե իհարկե նա ընդհանրապես ինչ որ բան փոխելու ցանկություն ունի և ոչ թե թատրոն է խաղում...

keyboard
08.02.2008, 17:11
Արհմիությունների գաղափարը ցավոք մսխվել ոչնչացվել է, կամ ձևական եթե որևէ տեղ կա էլ ապա ծախված ծառայում են գործարանատերերին...

Մի անգամ առիթ եղավ խոսեցի մեծ ձեռնարկության ձևական արհմիոթյան «նախագահի» հետ, նա մի բան ասաց, որ պետական ինչ-որ մուծումներ կան տարեկան կտրվածքով բավականին մեծ գումար էր, չեմ էլ հիշում ինչքան, էհ ես էլ լինեի հիմնարկի տնօրեն ես էլ չէի մուծի,դրա համար էլ չկան արհմիություններ, մեր պետական այրերը ուզում են հարկերը բարձրացնելով ու Եվրոպական «խաղեր» տալով բյուդջե հարստացնեն, դրա համար էլ բոկորը խուսափում են հարկերից, եթե հարկերը անգամ 4 անգամ պակասեցնեն մեր պետությունը շատ լավ կլցնի իր բյուդջեն, ես դա ասում եմ մասնագետի կարծիք, պապս ասում է սրանք ուզում են աշխարհը ձու սարքեն և կուլ տան, մի խոսքով առաջինը պետք է մտածել նախապայմաններ ստեղծելու ինչ-որ բանի համար, որ հետո էլ էդ ինչ-որ բանը ինչ-որ բանի ծառայի, լավ ստացվեց երևի :hands:D

Ավելացվել է 3 րոպե անց

Ես քեզ հետ համաձայն եմ, եթե նայես ԼՏՊ-ի մասին թեմայում` ես բացարձակապես չեմ պաշտպանում նրա թեկնածությունը... Չէ, ուղիղ ասեմ` ես դեմ եմ նրա թեկնածությանը... թեև ավելի դեմ եմ ՍՍ-ին...լավ չշեղվենք... բայց նման PR-ի գնալու համար հաստատ ԼՏՊ-ն էդքան անճար չի ... չէ, մարդկանց մեծ մասը ավելի հեշտ կհավատա նրան, որ ինչ-որ տեղ ԼՏՊ-ն վիրավորել է ՍՍ-ին, հատկապես երբ առանձնապես լավ տրամադվրած չի ԼՏՊ-ի նկատմամբ (իսկ իմ կարծիքով գյուղական շրջաններում այդ տրամադրություններն են գերակշռում)... ՍՍ-ն էլ աշխատում է էդ մարդկանց խաբելու ուղղությամբ, որովհետև իրենք, շաաատ ցավոք, մեծամասնություն են կազմում...
Կարծում եմ եկել է խաբվելու վերջը, ուղղակի մեկ է արդար ընտրություններ չեն լինելու մինչև ժողովուրդը ոչ թե փակ այլ, բաց հրապարակայնավ «ձեռքերի վրա» չբերի իր թեկնածուին: Էնպես, որ իմ կարծիքով արդեն բոլորը, համենայն դեպս խելոք, խելացի մարդիկ էլ չեն խաբվում, բայց ցավոք նրանք շատ քիչ են ու նաև «վախկոտ», որ ինչ-որ վճռական բան անեն ցավում եմ շաաա՜տ եմ ցավում, բայց այսօր մեր իրականությունը հենց դա է:angry

Ancord
08.02.2008, 20:58
Թալինից հետո սա, իսկ ո՞րն է հաջորդը...

ՍԱԴՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արտաշատում ունեցած հանդիպման ժամանակ հերթական միջադեպը եղավ

Ինչպես դեռ հունվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինում ընտրողների հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից եւ հունվարի 28-ի ավտոերթից հետո կանխատեսում էին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի առանձին ներկայացուցիչները՝ իշխանությունները որոշել են առաջին նախագահի ընտրարշավին խոչընդոտել նրա թիմակիցներին իրավական հարթություններում բանավեճի ու քաշքշուկի մեջ ներքաշելով: Որպես դրա ապացույց Տեր-Պետրոսյանի շտաբում մատնանշում էին վերջինիս համակիրների դեմ հարուցված քրգործերը՝ դրանք համարելով լավ կազմակերպված սադրանքի ուղղակի հետեւանք: Որ այնպիսի սադրանքը, ինչպիսին եղավ Թալինում, եզակի դեպք չէր լինելու՝ եւս կանխատեսելի էր, առավել եւս Վանաձորում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պայթյունից հետո: Այդ կանխատեսումները երեկ, ցավոք, իրականացան Արարատի մարզ կատարած այցի ժամանակ: Արտաշատ քաղաքում բազմահազար ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը Տեր-Պետրոսյանն ավելի ուշ որակեց որպես «Մխչյանի Մուկի» կողմից կազմակերպված սադրանք եւ մահափորձ իր դեմ, սկսվեց նրանով, որ մի տարեց կին սկսեց ինչ-որ բաներ բղավելով խանգարել հանդիպումը: Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը փորձեց կանխել սադրանքն ու կոչ արեց բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, չմասնակցել հանրահավաքին, մի քանի երիտասարդներ, որոնք քիչ առաջ էին իջել առանց պետհամարանիշի ավտոմեքենաներից մեկից, մտան հանրահավաքի մասնակիցների շարքերն ու սկսեցին քաշքշել նրանց՝ վերջիններիս ուղղությամբ սառույցի կտորներ եւ քարեր նետելով: Մի քար էլ, ի դեպ, նետվեց այն հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած էր ՀՀ առաջին նախագահը: Սկսվեց իրարանցում, մի քանի երիտասարդներ, որոնք քարեր էին նետում նաեւ Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ՝ հարձակվեցին ՀՀ առաջին նախագահի թիկնազորի պետի տեղակալ, այդ պահին թեկնածուի մեքենան հսկող Սարգիս Հովհաննիսյանի վրա՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ: Վերջինս, ի դեպ, ավելի ուշ տեղափոխվել է հիվանդանոց: Հրապարակի մոտակայքում գտնվող ոստիկաններից եւ ոչ մեկը ո՛չ Ա. Սարգսյանի կոչերից, ո՛չ էլ արդեն սկսված քաշքշուկից հետո անգամ փորձ չարեց մոտենալ միջադեպը հրահրողներին կամ ուղղակի կանխել այն, թեեւ նրանց նման կոչով դիմեց անձամբ Տեր-Պետրոսյանը. «Պարոն մարզպետ, տեսեք, թե այնտեղ՝ աջ կողմում, ինչ է տեղի ունենում: Դուք պատասխան եք տալու այս պրովոկացիայի համար: Ո՞ւր է ձեր ոստիկանությունը»:

Միջադեպի պահին հրապարակից քիչ հեռու՝ Սերժ Սարգսյանի շտաբի մոտ, իրադարձություններին լուռ հետեւող մարզպետ Ալիկ Սարգսյանը ստիպված էր տեղի տալ եւ հարթակ բարձրանալ եւ արտաշատցիներին զգոնության կոչ անել: «Պրովոկացիայի ենթարկվել պետք չէ: Իշխանությունների կողմից երբեք ցուցում չի եղել, որ որեւէ մեկը հավաքվածներին փորձի ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել»: Նրա հայտարարությունը, թե ինքն այդ պահին որեւէ քաշքշուկ չի տեսնում եւ դրանից առաջ էլ չի տեսել՝ արժանացավ հավաքված արտաշատցիների քամահրական սուլոցներին, բայց նա շարունակեց իր խոսքը՝ հայտարարելով, որ այդ պահից ի վեր նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի կունենա հրապարակում, եւ պատասխանատու է նաեւ արդեն եղածի համար: Տեր-Պետրոսյանը նաեւ մարզպետի ներկայությամբ հայտարարեց, որ այդ հանրահավաքը պարտավոր էր հսկել եւ պաշտպանել ոստիկանությունը, բայց նա դա չի արել, թեեւ պարտավոր էր առաջինն արձագանքել սադրանքին եւ դրա հեղինակներին կարգի հրավիրել:

Տեր-Պետրոսյանը դիմեց նաեւ երկրի փաստացի նախագահ եւ իր ձեւակերպմամբ՝ խուլիգանների հարցերով զբաղվել սիրող Ռոբերտ Քոչարյանին՝ թերահավատություն հայտնելով, թե նա այդ սադրանքից հետո պատասխանատվության կկանչի խուլիգաններին: «Այդ բանը նա չի անի, որովհետեւ սրանք նրա խուլիգաններն են»: Նա նաեւ հայտարարեց, թե այդ սադրանքի կազմակերպիչը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է՝ ասելով, որ «Մխչյանի Մուկը» այսօր քրեական հոդված ստացավ»: Տեղի ունեցած միջադեպից հետո Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա ուղեկիցները, այդ թվում նաեւ նրա թիկնազորի պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանը, այցելեցին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին՝ տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն տալու եւ պահանջելու՝ բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա համարում է հարձակում իր վրա: Այդուհանդերձ, երեկ երեկոյան տվյալներով միջադեպի առնչությամբ քրեական գործ դեռ հարուցված չէր՝ այստեղ նոր էին նյութեր նախապատրաստվում:

Ավելի ուշ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է. «Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից։ Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ։ Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք կատարել են։

Մենք հայտարարում ենք, որ հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով։ Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են։ Հայտարարում ենք նաեւ, որ փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ»:

Երեկ, ուշ երեկոյան, միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, սակայն, որեւէ հեռանկար տեղի ունեցածի անկողմնակալ եւ օբյեկտիվ քննության համար չի խոստանում: Ըստ ոստիկանության վարկածի, Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան՝ միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների»:

Միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ այդմ, դեպքի առնչությամբ բացի ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից, Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանը եւս դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արտաշատի բաժին, «որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Հ.Գ. Իսկ հաջորդ օրը հայլուրով ամեն ինչ լկտիության գագաթնակետին հասավ։ Կատարյալ ապատեղեկատվություն էր։ Գլխիվայր շրջած զառանցանք։
Ու՞ր կհասնեն այսպես...

Բայց խնդրում եմ մի բան հիշել, ախր 95թ.-ին, 96թ.-ին նույն մարդիկ այն ժամանակվա ընդիմադիրների նկատմամբ էին նույն բանն անում ԼՏՊ-ի համար, 98թ.-ին էլ Քոչարյանի համար: Շավարշ Քոչարյանը այդ առիթով շատ լավ բան ասեց , որ իրենք (ԼՏՊ-ն) նստեցին իրենց սրած բզի վրա:

Ծով
08.02.2008, 21:50
Անցո՛րդ, գիտե՞ս, նկատել եմ, որ մի գլուխ անցյալն ես շոշափում..իրենք էլ սենց, իրենք էլ նենց...
«Ընդունենք», որ այսպես է, ուրեմն արդարացի է՞ այսօրվա իշխանության սադրանքները, հա՞...
Թե՞ յուրաքանչյուր նետ, որ ուղղված ե Լևոն Տեր-Պետրոսյանին Վազգեն Մանուկյանի համախոհների սրտով է...
Ի Սեր Աստծո...
Կա հստակ բան. Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր իշխանությունների գլխավոր մրցակիցն է։ Նրանք ամեն կերպ պայքարում են ոչ այլ ոքի, քան հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ա յլապես անտարբեր կլինեին իրենց իսկ հարցումների «զվարճալի» պատասխանից ելնելով...
Խնդիրը հետևյալն է. քաղաքակիրթ ձևով պայքարել։ Ու՞ր է Ձեր պայքարը...
Չէի ուզում շեղվել...Էս տեսակ քննարկումներ թեկնածուների էջերում էլ են լինում։

եթե հանդուրժում է, նշանակում է բավարարվում է նրանով, ինչ ունի...

ՄԻ րոպե։ Էդ ժողովրդից մեկը ես եմ։ Վստահեցնում եմ, որ արժանի չեմ էս իշխանությանը։ Քաղաքական կողմնորոշումս մի կողմ եմ դնում։ Հասարակ աղջկանից անգամ իրենց վրեժը սարսափելի սադրանքով են լուծում։;)
Էս համատարած հուսահատությունը «Մենք քիչ ենք, սակայն Հայերի» ասեմ, որ իր պատճառն ունի, բայց ՄԵՆՔ այնուամենայնիվ քիչ չենք։
Եթե խորհրդարանական ընտրություններին ամեն երրորդը պատրաստ էր ձայնը ծախելու և համապատասխանաբար ինքն իրեն /ի դեպ վերջերս մարմնավաճառի ու ձայնավաճառի տարբերությունը չեմ հասկանում:D/, ապա հիմա նրանց թիվը զգալիորեն պակասել է։ Ես հավատացնում եմ, որ արժանապատվություն ունեցող մարդիկ ավելի շատ են , քան վաճառվողները, ինձ ավելի շատ վախեցնում են անտարբերները։ Էն որ փակում են քաղաքականության թեման՝ չմտածելով, որ մենք էլ առանձնապես դրա մեջ խրված չենք, այլ ուղղակի փորձում ենք փոխել ինչ-որ բան։ Կամ ամենաքիչը քննարկում ենք երկրի վիճակը, որովհետև եթե Սաշիկն ու Մաշիկը որոշեն զրուցել կրթական մակարդակից Հայաստանում, դրա բարձր և ցածր լինելը ևս «գագաթի աստղի արհամարհված կամ ուշադրության արժանացած խաղալիքն է»...
ՀԻմա սադրանքները։
Կոնկրետ Արտաշատում սադրանքը ուղղված էր հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ/ սա պարզ է։/
Բնականաբար նրան պաշտպանելը առաջին հերթին թիկնապահների գործն էր. արդյունք Սաքոն տուժեց։ /Ոստիկանները եղած-չեղած մի հաշիվ, քանի որ գիտենք ում են ենթարկվում/։
Թիկնապահները լինում են նաև զինված և ինքնապաշտպանության կամ ՀՀ Նախագահին պաշտպանելու համար սկսել կարող են օդ կրակելուց և ծայրահեղ վտանգի դեպքում դե էլ չասեմ...
Բայց սադրանքն ունեցել է հստակ նախագիծ։ Իբրև խաղաղ բնակիչը դիմում է պրովոկացիայի /ի դեպ ասեմ կադրերում էլ չափազանց արհեստական են խաղում ու պարզապես հրաման են կատարում/։
ՀԻմա փաստորեն էս խեղճ թիկնապահները անգամ իրենց պարտականությունը կատարելիս պիտի մաքսիմալ զգուշավորություն պահպանեն, թե չէ Հայլուրով հիմա էլ կասեն՝ ուզում էին ժողովրդի արյունը թափել։
Մեր խնդիրը հետևյալն է. գնալ սեփական ձայնը պաշտպանելու։ Հավատացնում եմ, որ եթե իմանամ, որ արդարությամբ անցել է Վահան Հովաննիսյանը, կգնամ նրան սատարելու։ Եթե իմանամ Արթուր Բաղդասարյանն է անցել /չնայած...;)/, կգնամ նրա կողքին կանգնելու։
Եթե իմանամ Սերժը արդար հաղթանակ ունի, ինչը բացառում եմ, հաստատ եմ ասում... ոչ մի տեղ էլ չեմ գնա..Կհիասթափվեմ Աստծո արարչագործություններից:D և արդեն ուրիշ ուղղություն կա ...
Վտանգավոր ա, բայց ուժեղ պիտի լինի մեզանից յուրաքանչյուրը...
Ցավում եմ, բայց էս ամենից մի նոր 37-ի հոտ եմ առնում...:(

Ancord
08.02.2008, 22:36
Անցո՛րդ, գիտե՞ս, նկատել եմ, որ մի գլուխ անցյալն ես շոշափում..իրենք էլ սենց, իրենք էլ նենց...
«Ընդունենք», որ այսպես է, ուրեմն արդարացի է՞ այսօրվա իշխանության սադրանքները, հա՞...
Թե՞ յուրաքանչյուր նետ, որ ուղղված ե Լևոն Տեր-Պետրոսյանին Վազգեն Մանուկյանի համախոհների սրտով է...
Ի Սեր Աստծո...
Կա հստակ բան. Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր իշխանությունների գլխավոր մրցակիցն է։ Նրանք ամեն կերպ պայքարում են ոչ այլ ոքի, քան հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ա յլապես անտարբեր կլինեին իրենց իսկ հարցումների «զվարճալի» պատասխանից ելնելով...
Խնդիրը հետևյալն է. քաղաքակիրթ ձևով պայքարել։ Ու՞ր է Ձեր պայքարը...
Չէի ուզում շեղվել...Էս տեսակ քննարկումներ թեկնածուների էջերում էլ են լինում։

Անցյալից խոսում եմ, քանի որ շատ եմ նմանացնում հիմիկվա իշխանություններին և նախորդին ու չեմ ուզում ուղղակի մեկին մյուսով փոխել:

Իսկ երբ ԼՏՊ-ի թիմն է անհիմն մեղադրանքներ տարածում մյուս թեկնածուների նկատմամբ, դա քաղաքակիրթ է?

Ծով
08.02.2008, 22:47
Իսկ երբ ԼՏՊ-ի թիմն է անհիմն մեղադրանքներ տարածում մյուս թեկնածուների նկատմամբ, դա քաղաքակիրթ է?
Խնդրեմ. մեկ անհիմն մեղադրանք ասե՛ք, որ տարածել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը։ Սպասում եմ...

«Ընդունենք», որ այսպես է, ուրեմն արդարացի է՞ այսօրվա իշխանության սադրանքները, հա՞...
Թե՞ յուրաքանչյուր նետ, որ ուղղված ե Լևոն Տեր-Պետրոսյանին Վազգեն Մանուկյանի համախոհների սրտով է...
Ի Սեր Աստծո...
Հա...մեկ էլ, էս հատվածին էլ անդրադարձ էլի, եթե կարելի է...

dvgray
08.02.2008, 23:53
Հետաքրքիր է, որ ոչ մեկի պետքն էլ չի, որ վիրավորել են Նախագահի թեկնածուի պետականորեն նշանակված թիկնապահին:
Իսկ թիկնապահին ահաբեկելուց հետո երևի Նախագահի թեկնածուի հաշիվները մաքրեն այնպես, ինչպես հոկտեմբերի 27-ին:
Սա ակնհայտ տեռռոր է:
Ու իզուր տեղը Շերլոկ Հոմսի դեդեկտիվ մեթոդները մի կիրառեք ասելով ,որ սա Լևոնենց կազմակերպածն է, որովհետև սա այս դեպքում լրիվ աբսուրդ է:
Նույն ձևի կարելի էր ասել, որ հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանն էր կազմակերպել Դեմիրճյանի հետ միասին...

Հ.Գ. Մեր պարապ վախտվա ֆանտազիան տեղ ու դադար չունի:

voter
09.02.2008, 03:13
Խնդրեմ. մեկ անհիմն մեղադրանք ասե՛ք, որ տարածել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը։ Սպասում եմ...

Քարեր ու սառցակտորներ նետելը հիմնավորված է՞, բա ինչու ոչ մի մեդիալ փաստաթուղթ, լինի ֆոտո, կինո նյութ չկա այդ նյութեի մասին՞

Ինչ է ԼՏՊի շրջապատից ոչ մետ ֆոտո սոտովի չուներ, Ա1+ին էլ չկարողացան ցույց տալ այդ քարերը, որ նկարեին ու ցուցադրեին բեմահարդակը քարերով լցված՞

Ավելորդ ականջներից ձգում են իրենց ՌԱԶԲԻՐԱՏԻ դեպքերը, հետո զարմանում, որ ժողովուրդը սկսում է քմծիծաղով վերաբերվել այն փաստերին, որը շատ նման է փոս փորողի փոս ընգնելուն...

Ի դեպ Արամ Կարապետյանն էլ է հիշեցնում նախորդ տարիներին նույն արտաշատյան երևույթների մասին, բայց նա Մանուկյանի թիմից չի հաստատ ու համոզված եղեք ԼՏՊին չվստահող ու կասկածողները նման անհամապատասխանությունների մեջ իրենց կասկածների հաստատումն են տեսնում...

Պրոպագանդա է ԼՏՊի ամբողջ նախընտրական պայքարը, ՈՉԻՆՉԻ ու ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին, այն է ինչ որ ճղճիմություններին «իրենց» անուններով են կոչում, հա է հետո, դա քաղաքակիրթ պայքար է՞, դրանից ժողովուրդը որևէ բան է շահում, սովորում, գիտակցում՞

Կարծում եմ, որ առայժ, քաղաքական պայքար տանել ԼՏՊն ու նրա շրջապատը չեն կարողանում ու եթե հաջողվի հետաձգել սահմանադրական դատարանի միջոցով ու միևնույնն է չսկսեն ժողովրդի հետ շփվել ու գաղափարներ արծարծել ու շարունակեն այս ռազբիրատը, ԼՏՊից շուտով կհոգնեն ու նրա միտինգներին գնազող չի լինի, քանի որ մարդիկ ուղղակի չեն ցանկանա ինչպես արդեն բազմաթիվ անգամ նշել եմ, խառնվել ինչ որ աբիժնիկների ու ծախու պնակալեզների ռազբիրատի, ոչ մեկը, ոչ մյուսը ժողովրդին ցանկալի չի լինի....

Չգիտեմ, միգուցե ԼՏՊի ստրատեգիան դա է, ՍՍին ու նրա շրջապատին իր վարկաբեկել ու նրանք էլ ԼՏՊին վարկաբեկեն ու արդյունքում այդ երկու ԷՇելոնն էլ դուրս մնա քաղաքական դաշտից ու ժողովրդի մոտ առհամարհանքի դաշտում հայտնվի, արդյունքում տեղ տալով նոր շարժման առաջացման, որ ոչ մեկի ոչ մյուսի հետ կապ չունի՞....

Ծով
09.02.2008, 03:22
Ձայնագրությունները կան։ Ազատությունով եթեր գնացել են;)
Ինչ վերաբերում ե մնացածին, դրանք էլ կան...և դեռ կհրապարակվեն...բայց հայլուրով չէ, չէ՞:o:[
Հետաքրքիրն այն է, որ հենց հայլուրը հայտարարեց, որ Լևոնի թիմը վիրավորական խոսքեր է հնչեցրել որոշ պաշոնյաների հասցեին, բայց կադրեր ցույց չտվեց, ինչու՞...
Մարզպանից Լևոն Տեր-Պոտրոսյանը պահանջեց բարձրանալ բեմ և պատասխան տալ տեղի ունեցածը չվերահսկելու համար, բայց հայլուրը դա ներկայացրեց որպես մարզպանի նախաձեռնություն և միայն այդ հատվածը ցույց տվեց։
Ոստիկաններ չեն միջամտել։ Հայլուրը պնդում է, դե թող ցույց տար...
Հարգելի՛ս, փակ է եթերը, չես ուզում հասկանալ։ Միակ միջոցը քարոզարշավին հատկացրած եթերային ժամանակահատվածն է, այդ էլ Լևոնի թիմը կորոշի տրամադրել տեղի ունեցածին, թե ծրագրային դրույթներին...
Ես չեմ հասկանում, դուք իսկապես չե՞ք սպասում էս իշխանություններից նման ստորություն...Կամ Տեր-Պետրոսյանի տարածած հաղորդագրությունը ինչու՞ մինչև օրս չի հերքվում..
փաստերը հազվադեպ են հերքվում;)

voter
09.02.2008, 03:29
Ինչ եթեր, ինտերնետում ու А1+ ի կայքում թող տեղադրեն սադրանքի փաստերը։
Ամենը ինչ երևում է, ինչ որ քաշքշուկ ու հայհոյանքներ։

Ասում եմ չէ ՌԱԶԲԻՐԱՏ են անում, է թո անեն պարզա պիտի լիներ, եթե օր ու գիշեր իրար հրապարակային վիրավորում են, շներին էլ ձեռ առնես կհաչան ու ճար լինի կկծեն։ Բայց կծելուց անունը դնել, թե գելերի ոհմակ ա եղել, քարեր են շպրտել, սառույց, քիչ է մնում ԿՐԱԿԱԾ էլ լինեն։

Բայց իրականում ՄԱՆՐ ՌԱԶԲԻՐԱՏ է եղել, որպիսիք հա էլ լինելու են, բայց դա քաղաքական պայքար չէ...

Եթե քաղաքական պայքար լիներ, ոչ մի մուկ, լֆո, դոդո ուղղակի բան չեր հասկանա ինչ է կատարվում, կասեին հավաի խոսողներ են, բայց անուններ ու մականուններ են հնչեցնում, միայն վիրավորելու համար, հետո ՆԱՄՈՒՍԻ մասին են խոսում...

Չեմ հասկանում իսկապես համոզված են ԼՏՊի թիմը, որ հայ ժողովրդին բացի ՌԱԶԲԻՐԱՏԻՑ բան էլ չի հետաքրքրում՞ Այդքան ՎԱՏ կարծիքին են հասարակ մարդկանց մակարդակի մասին՞

Ծով
09.02.2008, 03:36
Գիտե՞ս, չեմ հասկանում ասածներդ...երևի էդ ոճը խոսելու չեմ հասկանում;)
Հիմա կարծես դու ես ռազբիրատ անում։ ինչևէ ես հեռու եմ նման բաներից ու քեզ հետ ագրեսիայի իմ բաժինը դրսևորելու մի կաթիլ ցանկություն անգամ չունեմ...
Եթե օրուգիշեր հազարավոր մարդկանց առաջ ստեր են փչում լրատվական միջոցներով, ապա ինչու՞ պիտի էս կողմը իր հնարավորությունը չօգտագործի պատասխան տալու/ հատկապես երբ առաջնահերթ նպատակներից մեկը ավազակապետության կազմաքանդումն է/։
Եվ հետո հունից դուրս եկած իշխանական ափերը չնայած արյունոտ ալիքներ են խոստանում, բայց ինձ դուր են գալիս, քանզի օր օրի պատռում են իրենց դիմակները...

voter
09.02.2008, 04:33
Եթե օրուգիշեր հազարավոր մարդկանց առաջ ստեր են փչում լրատվական միջոցներով, ապա ինչու՞ պիտի էս կողմը իր հնարավորությունը չօգտագործի պատասխան տալու/ հատկապես երբ առաջնահերթ նպատակներից մեկը ավազակապետության կազմաքանդումն է/։
[/B]

Այսինքն խոստովանում ես, որ ընկեր դաշնակները ճիշտ են ու ստեր են փչում և ՍՍն և ԼՏՊն՞ :B

Միթե կարելի է նման կերպ արդարացնել սեփական հանցանքը ու սուտը, թէ ինչ է ուրիշները կան որ ավելի շատ են ստում։

Էս հարցեր եմ տալիս, միգուցե անհարմար, բայց դրանք շատերը այսօր իրենք իրենց տալիս են ու իրենք իրենց պատասխանում, այն է «ոչ մեկն էլ մի բան չի, երկուսնել ՍՍն էլ ԼՏՊն էլ նույն ստախոսն են»

Արդյունքում, ընտրությունների նկատմամբ լրիվ հավատի կորուստ, ինչից ժողովրդավարությունը կտուժի։

Չեմ հասկանում երբ է հայ ժողովուրդը արժանանալու գիտակից քաղաքական գաղափարակն պայքարի, միթե Արամ Կարապետյանի ֆենոմենը ոչինչ չի հուշում, որ մարդիկ անկապություններին միայն մտքեր արտահայտելու համար ամենակեղծվող տարիներին անգամ կարողացան բազմահազար ձայներով ապահովվել։

Մարդիկ ազնիվ քաղաքական պայքարի կարոտ են, ոչ թե ԱՐԱ ԷՏԻ ՄՈՒԿԱ ԲՈՄԺԱ ՔՅՈՌԱ դրան մի ընտրեք։

Թող թեկուզ ականջը կանսերվի բանկա լինի, եթե խելոք է ու կհամոզի, որ հասկանում է գործից ու ինչ որ բան է անելու, կընտրեն նրան։

ԼՏՊի դերը, վարկաբեկել ՍՍին արժեք ունի, այնքանով, որ թույլ չտրվի ՍՍին ընտրվել, բայց դրա համար սպասել, որ քեզ նախագահի պաշտոն պիտի շնորհվի, ժողովրդի վատը մատնացույց անելու համար – կարծում եմ միամտություն է... Դա միայն հանգեցնելու է մարդկանց հուսահատության, երբ վատի ու ավելի վատի մեջ ընտրություն են առաջարկում – մարդիկ այդ դեպքում ուղղակի հրաժարվում են ընտրելուց մինչև լավը չառաջարկեն։

Պերզիդենի պաշտոնը սով–ժարավ չի, որ ճարահատյալ ընտրություն անելու անհրաժեշտություն լինի։

Ծով
09.02.2008, 04:36
Չէ..դու իմ ասածները ընկալում ես ոնց ուզում ես։ Քո խնդիրն ա։
Եվ ընդհանրապես կողմնորոշվի, հա՞...;)
Քո երկակի խաղն ինձ «նյարդայնացնում ա»...

Ancord
09.02.2008, 12:24
Խնդրեմ. մեկ անհիմն մեղադրանք ասե՛ք, որ տարածել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը։ Սպասում եմ...

Հա...մեկ էլ, էս հատվածին էլ անդրադարձ էլի, եթե կարելի է...

Մեղադրանքներ հնչել են թեկուզ Հայկական Ժամանակում, որտեղ քաղաքական գործիչներին մեղադրում են էլ տեռորիզմի մեջ, էլ ծախվածության մեջ, էլ անձնական վիրավորանքներ են հասցվում միայն նրա համար, որ չեն միանում ԼՏՊ-ին, և դա արվում է ոչ միայն թերթերում այլ հանրահավաքում, և ինչան էլ ես չսիրեմ այս իշխանություններին մի բան կարող եմ իրենց օգտին ասել, որ Հ1 շատ ավելի հանդուրժողական է, քան ԼՏՊ-ին սատարող տպագիր մամուլը:

Իհարկե արդարացի չէ ոչ մի սադրանք, բայց այդ ամենը տրամաբանական շարունակությունն է ԼՏՊ-ի սկիզբ դրած համակարգին:

Ծով
09.02.2008, 20:52
Ընդհանրապես մեղարդրանքների ձևի հետ կապված մտահոգությունը գուցե տեղին է, բայց որ դրանք հիմքեր չունեն խիստ վիճելի է։ Իսկ օրինակ Վազգեն Մանուկյանին վերաբերվող մեադրանքը, որը նա հասցրեց մինչև դատարան, ես համարում եմ հիմք ունեցող, քանի դեռ դատարան տվյալ լրատվամիջոցից չի պահանջել հերքել այն;)

Ancord
09.02.2008, 23:12

Դե այդ դեպքում կարող ես ոչ մեկին չմեղադրել սադրանքների ու մեղադրանքների համար, դա առնվազն ազնիվ չի քո կողմից:

Իսկ ՎՄ-ի վերաբերյալ Նիկոլի այդ զզվելի հոդվածից ուղղակի ստալինյան հոտ է փչում:
Մի բան էլ ավելացնեմ, սադրանքների ու սուտ մեղադրանքների հիմնադիրը հայոց նորագույն պատմության մեջ ԼՏՊ-ն է և նրա շրջապատը:
Բայս երևի անիմաս է մեր այս զրույցը:

Ծով
09.02.2008, 23:27

Զզվելի ա, զզվելի չի, լուրջ հոդված ա և մինչ օրս չի հերքվել;)
Եվ դու էդպես չէիր խոսի, եթե նույն սադրանքն ուղղված լիներ Վազգեն Մանուկյանին։
Ախր իմ կողմից ինչը՞ ազնիվ չի, եթե ես կոնկերտ դեպք եմ դնում քննարկման, իսկ դու այնպիսի տպավորթյուն է, որ «արդարացնում ես»։
Վերադառնամ արդեն մի երկու անգամ ասածս խոսքին.

Ընդունենք», որ այսպես է, ուրեմն արդարացի է՞ այսօրվա իշխանության սադրանքները, հա՞...
Թե՞ յուրաքանչյուր նետ, որ ուղղված ե Լևոն Տեր-Պետրոսյանին Վազգեն Մանուկյանի համախոհների սրտով է...
Ի Սեր Աստծո...
Ճիշտ որ. անիմաստ է...;)
Հ.Գ. Եթե որևէ սադրանք որևէ թեկնածուի նկատմամբ առանց հիմքերի և զզվելի շպարով այդքան հուզել է քեզ, հենց այստեղ էլ կարող ես փաստացի ազդարարել ևս մի սադրանքի քննարկում....

Ծով
09.02.2008, 23:48
2008-02-08
ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

Երեկ, ուշ երեկոյան, Նոր Նորքի 3-րդ զանգվածում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 9-ին հրավիրած հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները փակցնելիս Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանին, Գեւորգ Զաքարյանին, Աղվան Հակոբյանին է մոտեցել 33 ՍՍ 335 պետհամարանիշի «Նիսան առմադա» մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Նոր Նորքի նախընտրական շտաբի պետ Մելիք Գասպարյանն ու տղաներից ճշտելով, թե ինչ թռուցիկներ են նրանք փակցնում՝ Մելիք Գասպարյանն ու նրա երեք ուղեկիցները հարձակվել են երիտասարդների վրա ու դաժան ծեծի ենթարկել: Երիտասարդներից մեկի՝ 19-ամյա Հովհաննես Գրիգորյանի վիճակն է, որ հատկապես ծանր է: Նա գտնվում է Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ նրա երկու ընկերները: Դեպքից հետո տղաներին հիվանդանոցում այցելեց Տեր-Պետրոսյանի՝ նույն համայնքի նախընտրական շտաբի պետ Պարգեւ Օհանյանը:

http://new.aravot.am/am/articles/politics/36197/view

Sunny Stream
09.02.2008, 23:59
Երիտասարդներից մեկի՝ 19-ամյա Հովհաննես Գրիգորյանի վիճակն է, որ հատկապես ծանր է: Նա գտնվում է Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ նրա երկու ընկերները: Դեպքից հետո տղաներին հիվանդանոցում այցելեց Տեր-Պետրոսյանի՝ նույն համայնքի նախընտրական շտաբի պետ Պարգեւ Օհանյանը:
http://new.aravot.am/am/articles/politics/36197/view
Շատ ցավում եմ տղաների համար, բայց նաև չեմ հավատում, որ թռուցիկների բովանդակությունը իմանալուց հետո սերժականներն անմիջապես ծեծի են անցել, լավ հո վայրենի չեն :( հավանաբար մի լավ վիճել են... չեմ փորձի գուշակել, թե ով է հրահրել վեճն ու ինչ վիրավորանքներ են հասցվել միմյանց, բայց կարծում եմ, որ վիճաբանություն եղել է ու սխալ է նյութի մեջ դա չներառելը... նորից եմ գրում, ես միայն ենթադրում եմ, որ վիճաբանություն է եղել...

dvgray
10.02.2008, 00:04

Ձնծաղիկ ջան:
Էտ բուղեքին :[ եթե հանդիպես մի տեղ, ապա շտապ ճանապարհտ փոխիր... /Խոսքս վերաբերվում է բոլորին/
Եթե չես մոռացել, ապա մի հատ անմեղ բարևի համար դրանք, կամ դրանց արյունակից ախպերները քաշին պապլավոկում ամնեղ մարդուն, Պողոս Պողոսյանին սպանեցին...

Ռիժ
10.02.2008, 00:50
Շատ ցավում եմ տղաների համար, բայց նաև չեմ հավատում, որ թռուցիկների բովանդակությունը իմանալուց հետո սերժականներն անմիջապես ծեծի են անցել, լավ հո վայրենի չեն :( հավանաբար մի լավ վիճել են... չեմ փորձի գուշակել, թե ով է հրահրել վեճն ու ինչ վիրավորանքներ են հասցվել միմյանց, բայց կարծում եմ, որ վիճաբանություն եղել է ու սխալ է նյութի մեջ դա չներառելը... նորից եմ գրում, ես միայն ենթադրում եմ, որ վիճաբանություն է եղել...

Տրամաբանորեն ենթադրելը, որ վիճաբանություն եղել ա, սխալ չի: Բայց հարց - ինչ պատճառով և ինչու պետք է լիներ վիճաբանությունը? Ակնհայտ պատասխան - հանրապետականները ասել են "մի' արեք", լևոնականները ասել են "կանենք": Թե դրանից հետո ինչ ա եղել, որ ծեծել են, կարևոր չի: Կարող ա ասեին "մունաթ չգաս այ տղա" ու ծեծեին, կամ մեկ այլ փորձված ու պարապած տարբերակով: Միևնույն ա, հանրապետականները սխալ են սկսել հարցադրումը, եթե իհարկե, այդպես ա եղել: Իրենց ինչ գործն ա, թե էդ մարդիկ թռուցիկ են բաժանում թե պլակատ կամ հայտարարություն են կպցնում? Դա բազմաթիվ իրավունքների ոտնահարում է:
Ինչ, վախեցել են որ շատ մարդ կհավաքվի էդ մի պլակատի պատճառով? Թող վախենան, 100.000ից ավել են հավաքվել այսօր, ու ես շարժումը էլ կանգնեցնել հնարավոր չի:

Նենց որ,
Առաջ Հայաստան, դեպի պայքար, պայքար մինչև վերջ:

Ancord
10.02.2008, 11:11
Զզվելի ա, զզվելի չի, լուրջ հոդված ա և մինչ օրս չի հերքվել;)
Եվ դու էդպես չէիր խոսի, եթե նույն սադրանքն ուղղված լիներ Վազգեն Մանուկյանին։
Ախր իմ կողմից ինչը՞ ազնիվ չի, եթե ես կոնկերտ դեպք եմ դնում քննարկման, իսկ դու այնպիսի տպավորթյուն է, որ «արդարացնում ես»։
Վերադառնամ արդեն մի երկու անգամ ասածս խոսքին.

Ճիշտ որ. անիմաստ է...;)
Հ.Գ. Եթե որևէ սադրանք որևէ թեկնածուի նկատմամբ առանց հիմքերի և զզվելի շպարով այդքան հուզել է քեզ, հենց այստեղ էլ կարող ես փաստացի ազդարարել ևս մի սադրանքի քննարկում....

Հա, այսինքն եթե ուրիշի նկատմամբ ինչ որ մեղադրանքներ են հնչում, ապա դրանք անպայման հիմքեր կունենան, թե չէ ինչի սուտ բաներ պիտի խոսան, իսկ երբ խոսքը գնում է ԼՏՊ-ի մասին դա սադրանք է:

Ձայնալար
10.02.2008, 22:59
Շատ ցավում եմ տղաների համար, բայց նաև չեմ հավատում, որ թռուցիկների բովանդակությունը իմանալուց հետո սերժականներն անմիջապես ծեծի են անցել, լավ հո վայրենի չեն :( հավանաբար մի լավ վիճել են... չեմ փորձի գուշակել, թե ով է հրահրել վեճն ու ինչ վիրավորանքներ են հասցվել միմյանց, բայց կարծում եմ, որ վիճաբանություն եղել է ու սխալ է նյութի մեջ դա չներառելը... նորից եմ գրում, ես միայն ենթադրում եմ, որ վիճաբանություն է եղել...

Իսկ իմ կարծիքով հենց միանգամից էլ ծեծել են, համենայնդեպս, եթե անգամ այդ թռուցիկ կպցնողները սուս ու փուս փորձեին հեռանալ միևնույնն է նրանց դա չէր հաջողվի: Մի պարզ սկզբունք է գործածում իշխանությունը՝ վախեցնել և վերջ: Ուրիշ տրամաբանություն չկա: