PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլ բովանդակության համահայկական մրցույթ



Artgeo
01.10.2006, 17:47
Սեպտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ 2-րդ Էլ բովանդակության համահայկական մրցույթը։ Հաղթողներին կարող եք ծանոթանալ այս էջում (http://www.econtent.am/?p=10&newstype=1&ln=hy)։

Կարծիքնե՞ր

StrangeLittleGirl
01.10.2006, 18:23
Ես ներկա եմ գտնվել: Մնջախաղը լավն էր, ափսոս, որ մրցանակաբաշխությամբ էր ընդմիջվում :D
Չգիտեմ ինչու, հաղթողներից շատերը ծիրանանման ինչ-որ բաներ էին :D

Artgeo
01.10.2006, 22:22
Հա, ավելացնեմ նաև, որ հայտագրված աշխատանքները գնահատվել են հետևյալ չափանիշներով.

- Բովանդակության որակն ու սպառիչ լինելը
- Օգտագործման դյուրինությունը և մատչելիությունը (ֆունկցիոնալ կատարելություն)
- Փոխներգործությամբ (ինտերակտիվություն) և մուլտիմեդիայով հագեցվածությունը
- Հրապուրիչ ձևավորումը (տեսքի/ձայնի գեղագիտական արժեքը)
- Վարպետության որակը (տեխնիկական իրականացումը)
- Ռազմավարական կարևորությունը Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացման համար
- Մատչելիությունը համապատասխան համացանցի ընկերակցությանը (W3C - World Wide Web Consortium):

kiki
01.10.2006, 23:37
իսկ մենք չհաղթեցի՞նք ... հիմա կլացեմ ... :cry

քաղաքացի
01.10.2006, 23:53
իսկ մենք չհաղթեցի՞նք ... հիմա կլացեմ ... :cry
Մենք բարոյական հաղթանակ տարանք :P
Մրցույթում կային հետաքրքիր էլ-բովանդակությամբ վեբ կայքեր և լազեռային սկավառակներ: Մրցույթում ամենաշատը լսվում էր «Գրիգոր Նարեկացի»՝ լազեռային սկավառակ, «Արարատյան թեմ»՝ վեբ կայք և մի հատ էլ Բյուրակնի ասած «ծիրանանման ինչ-որ բաներ»: Դար ակումբը ժամանցի ոլորտի թեքնածու էր, որտեղ առաջին տեղը գրավեց ինչ-որ տուրիստական գործակալություն. անունը չեմ հիշում……քունս տանում է:
Մանրամասն տեղեկությունների համար տվեք հարցեր: :ok

StrangeLittleGirl
02.10.2006, 00:02
Դար ակումբը ժամանցի ոլորտի թեքնածու էր, որտեղ առաջին տեղը գրավեց ինչ-որ տուրիստական գործակալություն. անունը չեմ հիշում……քունս տանում է:
Ո՞նց չես հիշում: Բա ի՞նչ եմ էդքան ծիրանանման բաներ ասում: Անունն «Աբրիկոս» էր

Artgeo
02.10.2006, 00:08
Մենք բարոյական հաղթանակ տարանք :P
Մրցույթում կային հետաքրքիր էլ-բովանդակությամբ վեբ կայքեր և լազեռային սկավառակներ: Մրցույթում ամենաշատը լսվում էր «Գրիգոր Նարեկացի»՝ լազեռային սկավառակ, «Արարատյան թեմ»՝ վեբ կայք և մի հատ էլ Բյուրակնի ասած «ծիրանանման ինչ-որ բաներ»: Դար ակումբը ժամանցի ոլորտի թեքնածու էր, որտեղ առաջին տեղը գրավեց ինչ-որ տուրիստական գործակալություն. անունը չեմ հիշում……քունս տանում է:
Մանրամասն տեղեկությունների համար տվեք հարցեր: :ok
ՙԱբրիկոս՚ ( :D ) տուրիստական գործակալության ռուսալեզու վեբ կայքը http://www.tourismarmenia.ru/

kiki
02.10.2006, 00:12
չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է տուրիստական գործակալության կայքը լինել զվարճալի ... :esim

քաղաքացի
02.10.2006, 00:14
Դե ինչ ուզում ա լինի, էստեղ էլ քաղաքականություն կա: Ցավոք: :(

Ուլուանա
02.10.2006, 09:30
չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է տուրիստական գործակալության կայքը լինել զվարճալի ... :esim
Զվարճալի չէ, ժամանցային։ Բայց ամենաանհեթեթն այն է, որ ռուսալեզու էր... համահայկական մրցույթում...:blin Տխուր է...:think

Բայց մնջախաղն իրոք լավն էր...:hands արժեր ներկա լինել մրցանակաբաշխությանը։:D Թե չէ դժվար թե հիշելու ավելի հետաքրքիր բան ունենայինք հետագայում։:P

Իսկ «ծիրաններն» իրոք ականջ ծակելու չափ շատ էին...

Ընդվզող
02.10.2006, 10:36
Արդեն երկրորդ անգամ է անց է կացվում այս մրցույթը և երկրորդ անգամ հուսախաբ եմ լինում։ Անցած տարի մտածեցի, որ առաջին անգամն է, կազմակերպիչները անփորձ են և մյուս տարի ամեն ինչ կլինի ավելի կազմակերպված ու արդար, սակայն… Ուզում էինք անել ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ…
Ընդհանրապես մութ կողմեր այս պատմության մեջ շատ կան։ Նախ սկսենք նրանից, որ շատ ու շատ մասնակիցներ գրանցվել են հենց կազմակերպիչների կողմից, արդար մրցույթի տպավորություն թողնելու համար։ Հայտնի չեն ժյուրիի անդամները։ Ինչո՞ւ չեն հրապարակվում նրանց անունները, ինչո՞ւ են նրանք թաքցրած։ Գերազանց ճանաչելով ներքին խոհանոցը վստահաբար կարող եմ ասել, որ ժյուրիի անդամները այս կամ այն մասնակցի հետ հայկական ավանդական կապերի մեջ են գտնվում։ Ցավոք այս ենթադրությունը չեմ կարող ապացուցել, սակայն նրաք նույնպես չեն կարող ապացուցել հակառակը։ Հակառակն ապացուցելու դեպքում պիտի ներկայացնեն ժյուրիի կազմը, ինչը կապացուցի իմ ենթադրությունը։ Այս ենթադրությունը ապացուցվում է նաև տարբեր անվանակարգերում ներկայացված արտադրանքները ուսումնասիրելուց հետո։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումներով շատ-շատերը ավելի արժանի են հաղթանակի, քան համապատասխան անվանակարգերում հաղթածները։ Իհարկե կան նաև օբյեկտիվ լավ արտադրանքներ, որոնք ստացել են մրցանակ, սակայն անցած տարի դրանք ավելի շատ էին։
Ինձ անհասկանալի է օրինակ այս տարի էլ. բիզնես անվանակարգում http://www.spyur.am/ հաղթանակը, վեբ կայքը ստեղծվել է 1997 թվականին և 2006 թվականին գրեթե փոփոխության չի ենթարկվել։
Սուբյեկտիվությունը պարզ երևում է նաև էլ.մշակույթ անվանակարգում, որտեղ հաղթող է ճանաչվել http://www.gaiff.am/
Պարզ չէ տրամաբանությունը նաև էլ.ներգրավում անվանակարգում http://www.araratian-tem.am/ վեբ կայքի հաղթանակը։ Այս հատուկ անվանակարգում հաղթող պիտի ճանաչվեր այն արտադրանքը, որը


պետք է.
- աջակցի Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացմանը;
- նպաստի ՙթվանշանային խզվածքի՚ նվազեցմանը այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են գյուղական համայնքները, կանայք և այլն:
Ավելորդ է խոսել էլ. ժամանց անվանակարգի մասին, որտեղ հաղթող է ճամաչվել տուրիստական գործակալության վեբ կայք http://www.tourismarmenia.ru/ , ինչը իմ կարծիքով ինքնին անհեթեթություն է։ Բայց նույնիսկ այդ դեպքում, հաղթանակին շատ ավելի արժանի է http://www.ararat-tour.com/ վեբ կայքը։ Անհեհեթություն եմ համարում նաև ռուսալեզու կայքի հաղթանակը համահայկական մրցույթում։ Այսպես շարունակելով, կարող ենք համահայկական գրականության մրցույթ անցկացնել և մրցանակներ տանք Պաստեռնակին կամ Բլոկին։

Շարունակել կարելի է, սակայն արժի՞…

Կավելացնեմ միայն, որ միակ հաղթանակի արժանին, իմ սուբյեկտիվ կարծիքով, էլ.մայրենի անվանակարգում հաղթած http://www.translator.am/ վեբ կայքն է։

Արշակ
02.10.2006, 10:51
Ի դեպ, փորձեցի ծանոթանալ http://www.araratian-tem.am (http://www.araratian-tem.am/) կայքին, բայց գլխավոր էջից բացի մյուս էջերը չբացվեցին :D
Սխալի մասին այս հաղորդագրությունն է միայն բացվում.

Unable to connect to the database because Access denied for user 'araratiantem_'@'localhost' (using password: YES)(1045.

քաղաքացի
02.10.2006, 12:57
Ի դեպ, փորձեցի ծանոթանալ http://www.araratian-tem.am (http://www.araratian-tem.am/) կայքին, բայց գլխավոր էջից բացի մյուս էջերը չբացվեցին :D

Իմ մոտ նորմալ բացեց: Համենայնդեպս հայերենովը նորմալ է: Բայց միքիչ դատարկություն կա: Լավ կլիներ, որ կայքը ավելի շատ ինֆորմացիա ունենար:

Արշակ
02.10.2006, 16:22
Չէ, ինձ մոտ ոչ մի լեզվովն էլ չի բացում :think

Սահակ
02.10.2006, 18:16
Իմ մոտ էլ այդ կայքը չի բացվում։

Unable to connect to the database because Access denied for user 'araratiantem_'@'localhost' (using password: YES)(1045.

քաղաքացի
02.10.2006, 18:50
Գիշերն եմ նայել կարող ա երազ եմ տեսել: :D
Հա իսկապես: Ներողություն եմ խնդրում խոսքս http://www.ararat-tour.com-ի մասին էր:
http://www.araratian-tem.am իմ մոտ էլ չբացեց:
Կներեք :sorry
Էլ գիշերները գրառումներ չեմ անի: :D

Artgeo
02.10.2006, 18:59
Իմ մոտ էլ այդ կայքը չի բացվում։

Unable to connect to the database because Access denied for user 'araratiantem_'@'localhost' (using password: YES)(1045.
Լավ հասկացանք, արտասահմանում կայքը չի բացվում, դիմեք այդ կայքի ադմիններին եթե շատ եք ուզում տեսնել կայքը։ Բայց դե իմ կարծիքով այնքան էլ հետաքրքիր կայք չի:

Ընդվզող :good

Արշակ
03.10.2006, 10:54
Լավ հասկացանք, արտասահմանում կայքը չի բացվում, դիմեք այդ կայքի ադմիններին եթե շատ եք ուզում տեսնել կայքը։ Բայց դե իմ կարծիքով այնքան էլ հետաքրքիր կայք չի:
Հարցն էլ հենց նրանումն է, որ ինձ մոտ գլխավոր էջը բացում է։ Բայց մյուս էջերը չեն բացում։ Եթե չէին ուզում, որ արտասահմանում բացեր, պիտի այնպես անեին, որ ասենք գլխավոր էջն էլ չբացեր ու սխալի հաղորդագրությունն էլ ավելի իմաստալից ու մշակված լիներ։ Դա ակնհայտորեն չնախատեսված սխալ էր։ Շատ «ինտիմ» հաղորդագրություն էր։
Կարծում եմ, որ էլ. բովանդակության մրցույթում հաղթած կայքում այդքան կոպիտ տեխնիկական թերություններ չպիտի լինեն։ Պարտավոր էին նման բաները հաշվի առնել։

Riddle
03.10.2006, 13:03
Հենց նոր փորձեցի, բացվում է:

Բոյով
22.12.2009, 16:34
Հարգելի ֆորումականներ, ո՞վ ինֆորմացիա ունի www.econtent.am կայքից եւ 2009-ի մրցույթից: