PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայրամուտի շողերը երբեմն ջերմացնում են......



chutik
07.02.2008, 15:20
Դու ինձ չհասկացար


Չհասկացար, որ ուզում էի հասկանայիր ինձ:
Չհասակացար, որ միևնույն չէիր ինձ համար:
Չհասկացար , որ կյանքում ինչ թանկ է ինձ համար, ուզեցի որ հասկանայիր, որ կարող էի զոհել քեզ համար:
Չհասկացար, որ ինչ առերևույթ էր ներքուստ այդպես չէր:
Չհասկացար որ ուզում էի, որ լսեիր հոգուս ձայնին,
հոգուս խոսքին, այլ ոչ թե մտքիս խոսքին:
Բայց չհասկացար:
Գուցե՞ ես էի սխալ, որ ուզեցի հասկացնել,
այլ ոչ թե ասել, պարզապես ասել:
ԵՎ ո՞վ գիտե,ինչեր ես ՉՀԱՍԿԱՑԱ:

chutik
07.02.2008, 15:27
Արևը թույլ ջերմացնում էր սենյակը: Բոսորագույն Ճառագայթները ողողել էին այն `յուրահատուկ լուսավորելով աղջկա դեմքը:Աղջիկը Սոնան էր: Նա փաթաթվել էր բրդյա մոխրագույն ` տատիկից ժառանգած շալի մեջ ու նստել էր պատուհանագոգին: Նրա մտահույզ դեմքը թեթևակի շիկնել էր արևի`դեռևս իրենց մեջ ջերմություն պարունակող ճառագայթներից: Փողոցում կամաց-կամաց աշխուժությունը մարում էր:Սոնան անհաղորդ հայացքով նայում էր, թե ինչպես մսագործի խանութը փակվեց, որին հաջորդեցին նաև մյուսները, և իրար բարին մաղթելով,գնացին միանալու իրենց ընտանիքներին,վայելելու նրանց հետ օրվա վերջին ժամերը: Սոնայի սիրտը միշտ թրթռում էր, երբ մտածում էր ընտանիքի մասին, իր ընտանիքի ...,որն այդպես էլ կարգին չտեսավ ու չզգաց նրա առավելությունը: Բայց իր ընտանիքը ուրիշ էր լինելու`ամենալավը (նա այդես էր երազում), բնավ ոչ նման իր այժմյան կիսատ ու բացթողումներով ընտանիքին: Հանկարծ ժամացույցը ազդարարեց ժամը յոթը:Սոնան ուղղվեց տեղում: Տարօրինակ էր, բայց նույնիսկ ժամը ստիպում էր, որ նրա սիրտը թրթռար: Նա անհագիստ հայացքով նայում էր փողոցի հեռավոր ծայրը, սակայն այնտեղ մռայլ անդորր էր ու լռություն, չկար ամենօրյա այն երժշտությունը , որը լցնում էր փողոցը իր ջերմությամբ և հատկապես Սոնայի սիրտը:Ժամը յոթն անց տասնհինգ էր, իսկ նա չկար. այն շրջմոլիկ երաժիշտը իր երկար ու սպիտակ մատներով, որոնց գեղեցիկ շարժումից կիթառի վրա աննման երաժշտություններ էին ծնվում, որոնք խոսում էին մարդու հոգու հետ: Ժամը դարձավ յոթն անց կես: Սոնան տխուր հոգոց հանեց, վերջին թախծալի հայացքը ձգեց փողոցի կողմը և իջավ պատուհանագոգից` ուղղվելով դեպի դուռը.<<այնքան աշխատանք կար անելու, մայրը չէր կարողանում միայնակ այդ ամենը հասցնել>>: Նա դուռը բացեց և դուրս էր գալիս, երբ ծանոթ երաժշտությունը հաճելիորեն շոյեց նրա լսողությունը: Նրա սիրտը թրթռաց: Նա արագ փակեց դուռը և սրտի տրոփյունով մոտեցավ պատուհանին:Երաժշտության ձայնը մոտենում էր: Հանկարծ այն այնքան մոտ լսվեց, որ Սոնան դողալով մոտեցավ պատուհանին և տեսնելով սպիտակադեմք երիտասարդին, բացեց այն: Նա ժպտալով կանգնել էր իր պատուհանի տակ և կարծես նվագում էր միայն իր համար:Այսօր նվագը ուրիշ էր` ավելի նուրբ, ավելի մեղեդային: Սոնան նայում էր նրա աչքերին, որոնք ժպտում էին իրեն, բայց և միաժամանակ ներողություն էին արտահայտում ուշանալու համար` օրը ցրտոտ էր: Աստիճանաբար երժշտությունը դադարեց: Տղան հիացմունքով նայում էր Սոնային, կարծես ուզում էր հասկացնել, որ եկել էր հատուկ նրա համար, հատուկ նրա համար էր նվագում: Սոնան մեխանիկորեն ձեռքը տարավ գրպանը, շոշափեց մի մետաղադրամ, հանեց ու պարզեց դեպի երիտասարդը: Տղան չէր ուզում վերցնել այն, սակայն դա միակ միջոցն էր դիպչելու այդ գեղեցկադեմ աղջկան, զգալու նրա մատների ջերմությունը: Այսօր ևս բացառություն չէր` նրանց մատները միախառնվեցին մի պահ`հաղորդելով այն ինչ թաքնված էր նրանց հոգիներում: Հանկարծ հնչեց մոր ձայնը.
-- Սոնա՛, արի ինձ օգնի աղջիկս:
Սոնան տխուր ետ քաշեց ձեռքը, փակեց պատուհանն ու հեռացավ...Տղան ճանապարհեց նրան հայացքով, վաղը նորից հանդիպելու անթաքույց հույսով: