PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ պատմություն



Էջեր : [1] 2

Adam
05.02.2008, 22:18
Տարիներ առաջ Արմենիայով կար էսպիսի հեռուստախաղ, որը վարում էին Հայկոն ու Մկոն:
Հիմա առաջարկում եմ սկսել այն Ակումբում: :)

http://freenet.am/~ame/kanon.JPG

Adam
05.02.2008, 22:18
Հայաստան, ք.Երևան, 2000 թվական, դեկտեմբերի 30

Երևանի կենտրոնում գտնվող սուվինիրների խանութներից մեկն է մտնում մի կին՝ անունը Մարինա (մոտ 35 տարեկան), իր ընկերուհու հետ: Մի փոքր շրջում են խանութում և մոտենում մի բաժնի, որտեղ Ամանորյա սուվինիրներ են վաճառում: Բաժնի վաճառողը (մոտ 40 տարեկան) սկսում է կասկածելի հայացքներ նետել Մարինայի վրա: Նրանք շփոթվում են: Եվ մի փոքր անց, վաճառողը հարձակվում է Մարինայի վրա և սկսում ինչ-որ տարօրինակ բաներ ասել: «Վերջապես... վերջապես ես գտա քեզ պոռնիկ: Հիմա դու ինձ կասես, թե որտեղ են փողերը»: Սկսում է քաշքշել նրան: «Կարծում ես, ավտովթարի ենթարկվելով, կհավատացնեիր, որ մահացե՞լ ես»:
Մարինան շփոթվում է, ընկերուհին նույնպես:
Մարինա - «Բաց թողեք ինձ, գժվե՞լ եք: Դու հաստատ շփոթել եք մեկ ուրիշի հետ: Ես հիմա ոստիկանություն կկանչեմ ու ձեր հարցերը կլուծեն»: Մի պահ վաճառողը սթափվում է և կանգ առնում: Մի քանի վայրկյան մտածելուց հետո, վաճառողը ներողություն է խնդրում, ասելով, որ իսկապես շփոթել է և պետք չէ ոստիկանություն կանչել: Մարինան հասկանալով, որ իրոք վաճառողը շփոթել է, սկսում է ավելի մանրամասն ուսումնասիրել վաճառվող ամանորյա սուվինիրները: Չգտնելով ոչ մի հարմար բան, հարցնում է վաճառողին, թե գալիք տարվա խորհրդանիշներից ի՞նչ կա վաճառվող ցանկում: Վաճառողը մի պահ կասկածելի հայացքով մտածելուց հետո, պատասխանում է, որ այդ խանութում գործում է ամանորյա անակնկալ: Այսինքն նվերը փաթեթավորված առաքվում է պատվիրատուի տուն, որպես Ամանորյա նվեր: Մարինային ու ընկերուհուն դուր է գալիս միտքը: Վաճառողը խնդրում է Մարինայի տան հասցեն, որպեսզի սուվինիրը անակնկալ փաթեթով առաքվի տուն: Նա տալիս է հասցեն, վճարում վաճառողին և ընկերուհու հետ միասին հեռանում խանութից:
Ճանապարհին ընկերուհին, որի անունը Լիդա է, սկսում է խոսել վաճառողի մասին, որն իրեն ահավոր կասկածելի է թվացել և որ ինքն ինչ-որ մի տեղ տեսել է այդ մարդու դեմքը, բայց չի հիշում թե որտեղ, և ասում Մարինային, որ պետք չէր անծանոթ մարդուն տալ տան հասցեն: Մարինան հանգստացնում է ընկերուհուն ասելով, որ վաճառողն իսկապես շփոթվել էր և որ ինքը բացարձակապես չէր ճանաչում այդ մարդուն: Հասնում են տուն: (Մարինան ապրում է Լիդայի հետ վերջինիս սեփական տանը, որն էլ ապրում է իր ամուսնու և 2 երեխաների հետ): Լիդան հայտնում է Մարինային, որ այդ օրը երեկոյան Լիդան, ամուսինը և երեխաները պետք է գնան վերջիններիս տատիկի մոտ, որպեսզի միասին նշեն Նոր տարին և առաջարկում Մարինային նույնպես գալ իրենց հետ և մենակ չըտոնել Ամանորը: Մարինան հաճույքով համաձայնվում է, բայց ասելով, որ կմիանա նրանց փոքր ուշ, երբ որ բերեն իր սուվինիրը:
Անցնում է մի քանի ժամ: Երեկոյան ժամը 7-ն է: Լիդան, ամուսնու և երեխաների հետ դուրս է գալիս տնից, պայմանավորվելով Մարինայի հետ, որ վերջինս պետք է ժամը 10-ին միանա իրենց, իր սկեսուրի տանը, որը գտնվում է Դավիթաշեն թաղամասում: Բացատրում է տան հասցեն և դուրս են գալիս տնից:
Անցնում է ևս 2 ժամ: Ժամը 9-նն է: Տան դարպասի դուռը թակում են: Մարինան մոտենում է և բացելով դուռը, տեսնում է, որ հատակին դրված է գեղեցիկ փաթեթավորված մի տուփ, իսկ շրջակայքում ոչ մեկ չկա: Մարինան վերցնում է տուփը, որի վրա գտնվող բացիկի վրա գրված է «Շնորհավոր Նոր տարի»:
Երբ Մարինան ուզում է արդեն փակել դարպասի դուռը, ինչ-որ կասկածելի ոտնաձայներ է լսում: Նայելով շրջակայքը, համոզվում է, որ ոչ մեկ չկա և տուփը ձեռքին մտնում տուն:
Երեկոյան ժամը 11-ն է: Լիդան իր սկեսուրի տանը օգնում է վերջինիս պատրաստել Ամանորյա սեղանի ուտելիքները: Եվ նայելով ժամին, անհանգստանում է, թե ինչու՞ մինչև հիմա Մարինան չի եկել: Զանգահարում է տուն, սակայն հեռախոսը չի պատասխանում: Փորձում է մի քանի անգամ, սակայն ապարդյուն: Լիդան սկսում է անհանգստանալ և ամուսնուն ասում է, թե ինչն է անհանգստության պատճառը:
Անցնում է ևս 2 ժամ: Գիշերվա ժամը 1-ն է: Մարինան դեռ չի եկել: Լիդան, սկեսուրը և ամուսինը անհանգստացած են: Լիդան և ամուսինը նստում են տաքսի և գալիս իրենց տուն, որպեսզի տեսնեն, թե ու՞ր է Մարինան: Թակում են դարպասի դուռը, սակայն բացող չկա: Մի քանի անգամ թակելուց հետո, ամուսինը տան կտուրով մի կերպ ներս է մտնում և տեսնում, որ Մարինան արնաշաղաղ ընկած է գետնին, կողքն էլ բացված դատարկ տուփը: Ամուսինը սկսում է գոռալ և բացելով դարպասի դուռը, ներս է կանչում Լիդային: Լիդան տեսնելով, սկսում է ուժեղ ճչալ:
Լիդա - «Այս ի՞նչ է պատահել այստեղ: Ի՞նչ է եղել Մարինային, ո՞վ է սպանել»:

Լիդան ոստիկանություն է զանգահարում: 20 րոպե անց ոստիկանները ժամանում են և քննելով մարմինը, ասում, որ Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել: Լիդան նայում է անակնկալ արկղի մեջ, սակայն այն լրիվ դատարկ է: Լիդան պատմում է ոստիկանին այդ օրը իրենց հետ պատահած պատմության մասին: Եվ զրույցի ընթացքում, ամուսինը հյուրասենյակից ձայն է տալիս և ասում, որ գնան էնտեղ: Գնալով հյուրասենյակ, տեսնում են, որ Մարինայի իրերը քրքրված են և բացված դատարկ վիճակում դրված է վերջինիս մեծ պայուսակը: Լիդան ասում է, որ այդ պայուսակում Մարինայի փողերն էին... 120.000 դոլլար:
Լիդան պատմում է ոստիկաններին, թե ինչպես է Մարինան հայտնվել իրենց տանը և դարձել նրա ընկերուհին:
1995-ին, երբ Լիդան Ռուսաստան էր մեկնել աշխատելու նպատակով, նա մի օր երեկոյան աշխատանքից վերադառնալով տուն, անցնում էր այնտեղի այգիներից մեկով, որտեղ սովորաբար երեկոյան համարյա թե մարդ չէր լինում: Եվ ճանապարհին տեսել է, թե ինչպես մի աղջիկ մեծ պայուսակ ձեռքին վազում փողոցով: Հանկարծ այդ պահին ինչ-որ ավտոմեքենա հարված է վազող աղջկան և գցել գետնին: Այդ աղջիկը հենց Մարինան է եղել: Լիդան մոտեցել է ընկած աղջկան և տեսել, որ վերջինս ուղղակի գիտակցությունն է կորցրել և ոչ մի վնասվածք չի ստացել: Այգում գտնվող հեռախոսներից մեկից Լիդան շտապ օգնություն է զանգահարել: Դեպքից մի քանի րոպե հետո ժամանել է շտապ օգնությունը: Լիդան ասել է, թե իբր այդ աղջկա հարազատն է և կարող է իրենց հետ գնալ հիվանդանոց: Մինչ աղջկան մեքենա պառկեցնելը՝ կողքից ինչ-որ հայերեն խոսող մի տղամարդ է հայտնվել (ճղճղված շորերով), որն ասել է թե իբր ինքն է աղջկա հարազատը:
Սակայն Լիդան տեսնելով այդ մարդու տեսքը (որն իրեն վստահություն չի ներշնչել), պնդել է շտապ օգնության աշխատողներին, որ ինքն է միակ հարազատը և վերջ: Աշխատողները հավատացել են Լիդայի խոսքերին և տեղափոխել Մարինային հիվանդանոց:

Ոստիկանին պատմությունը պատմելու ընթացքում Լիդան հիշեց, որ սուվինիրների խանութի վաճառողը հենց այն մարդն էր, որ Մարինայի ավտովթարի ենթարկվելու օրը հայտնվել էր և ասել, թե ինքն է միակ հարազատը:

Լիդան պատմում է, որ հիվանդանոցում ուշքի գալուց հետո, Մարինան սկզբում չի հիշել, թե ով է ինքը, սակայն մի քանի ժամ հետո հիշել է միայն իր անունը: Լիդան Մարինայի պայուսակը բացելուց տեսել է, որ մեջը լիքը փողեր կան և մի քանի տոպրակ թմրանյութեր: Ցույց է տվել Մարինային այդ ամենը, սակայն վերջինս ոչինչ էլ չի հիշել: Լիդան զարմացել է նաև նրա վրա, որ Մարինան հայ է: Գաղտնի դուրս գցելով թմրանյութերը պայուսակի միջից, Լիդան, տեսնելով, որ Մարինան անօգնական է և կորցրած հիշողությունը, ընկերացել է Մարինայի հետ և բերել վերջինիս Հայաստան, բնակվելու իր տանը, որպես ընկերուհի, սակայն մինչ առ մահանալու օրը, չի իմացել, թե իրականում ո՞վ է Մարինան և ինչեր է արել Ռուսաստանում: Լիդան պատմելու ընթացքում նաև հիշեց, որ Ռուսաստանից մեկնելու օրը օդանավակայանում մի սև ապակիներով ավտոմեքենա կանգնեց և միջի մարդկանցից մեկը ասաց Մարինային, որ «ՄԵՆՔ ԴԵՌ ԿԳՏՆԵՆՔ ՔԵԶ» և ասելուց հետո միանգամից ավտոմեքենան հեռացավ: Լիդան այդ ժամանակ հարցրել է Մարինային թե ովքե՞ր էին այդ մարդիկ, սակայն Մարինան պատասխանել է, որ չի ճանաչում ոչ մեկին և որ նրանք իր հետ բացարձակ կապ չեն կարող ունենալ:
Լիդան բերել է Մարինային Երևանի իր սեփական տուն և դարձել են ընկերուհիներ:
Երբ ոստիկանը հարցրեց, թե ինչի՞ համար է հատկապես Լիդան այդպես վարվել, Լիդան պատասխանեց, որ Մարինան շատ փող ուներ(սակայն ինքն էլ չգիտեր թե որտեղից...)
և կարող էր օգնել իրենց դուրս գալ ծանր վիճակից: Եվ այդպես էլ եղել է:

Բացահայտեք.
1.Ո՞վ է Մարինան:
2.Ինչի՞ց է մահացել:
3. Ո՞վ է Մարինայի մահվան հեղինակը:
4. Ի՞նչն է պատճառը:

Բացահայտեք պատմությունը...:B

Ուրվական
05.02.2008, 22:38
Շատ լավ թեմա ես բացել: Պատմությունդ բավականին հետաքրքիր էր, սակայն, փաստերն ու իրադարձությունները բավականին շատ էին, իսկ դա միայն պակասեցնում է խաղի նկատմամբ հետաքրքրությունը և տրամաբանության օգտագործումը: Սա իմ կարծիքն է, որը խորհուրդ կտայի հետագայում պատմություններ տեղադրողներին հաշվի առնել: Հակառակ դեպքում, կզրկվեք մի պոտենցիալ լավ խաղացողից:P: Լավ, սա ի դեպ: Իրականում մութ պատմության կանոնները այսպիսին չէին: Խաղացողները վարողին հարցեր էին տալիս, իսկ վարողը պատասխանում էր, այո, կամ ոչ: Եվ, բացի դրանից, կային պարոն էքսպերտի հուշումները:): Խաղը աշխույժ և դինամիկ կերպով անցկացնելու և թեման չքնացնելու նպատակով առաջարկում եմ նաև այդ հարց-պատասխանը: Վարողը կպատասխանի հարցերին, երբ կլինի ակումբում, իսկ մնացած խաղացողները կքննարկեն այդ պատասխանները, և պետք եղած դեպքում կդիմեն վարողին: Դե, հարգելի վարող և ակումբցիներ, եթե համաձայն եք, սկսենք...

Adam
05.02.2008, 22:42
Համաձայն եմ նաև էդպես:
Իսկ պարոն էքսպերտի հուշումներն իրոք 3-ն էին: Դա ես արդեն նշել եմ կանոնում: :)

Ուրվական
05.02.2008, 22:48
1. Մարինան իրականում ճանաչե՞լ էր այդ խանութի վաճառողին:
2. Իսկ Լիդան իրականում հենց ոստիկանին պատմելու ժամանա՞կ է հիշում այդ մարդուն:
Հ.Գ. Վարող ջան, կառաջարկեի պատասխաններդ կարմիր գույնով գրել, որ հեշտ լինի մեզ:

Adam
05.02.2008, 22:52
1. Մարինան իրականում չի ճանաչել վաճառողին, որովհետև ավտովթարի օրը կորցրել էր հիշողությունը:

2. Լիդան խանութում այդ մարդուն տեսնելով, կասկածում է, թե ինչ-որ մի տեղ տեսել է նրան, սակայն չի հիշում թե որտեղ: Միայն ոստիկանին պատմելու ժամանակ է հիշում այդ մարդուն::)

Ուրվական
05.02.2008, 22:55
Լիդայի՝ ընտանիքով հենց այդ ժամին ուրիշ տեղ գնալը պատահականությու՞ն է եղել:

Adam
05.02.2008, 22:58
Այո:

Sunny Stream
06.02.2008, 00:13
ինձ մոտ տպավորություն է, որ երբ նկարագրվում է Լիդայի ռեակցիան`

«Այս ի՞նչ է պատահել այստեղ: Ի՞նչ է եղել Մարինային, ո՞վ է սպանել»:
խոսքը ուրիշին սպանելու մասին է. Հարց`
դարպասից ներս Մարինայի մարմնից բացի, այլ մարդու մարմին կա՞ր:

Հ.Գ. Հեղինակ ջան, շատ ուրախ եմ, որ էս թեման բացվել է... Եկեք հնարավորինս տանջեք մեզ, "այո"-"ոչ"-ից ավելի բան մի ասեք, հա՞ ;)

Adam
06.02.2008, 00:25
Հարց`
դարպասից ներս Մարինայի մարմնից բացի, այլ մարդու մարմին կա՞ր:


Ոչ: :)

Սամվել
06.02.2008, 00:28
Հ.Գ. Հեղինակ ջան, շատ ուրախ եմ, որ էս թեման բացվել է... Եկեք հնարավորինս տանջեք մեզ, "այո"-"ոչ"-ից ավելի բան մի ասեք, հա՞

Մեկ էլ Էական չէ :)

Ավելացվել է 3 րոպե անց
Մարինան Ինքնասպա՞ն է եղել ;)

Fobus
06.02.2008, 00:44
Մարինան գող էր?

Սամվել
06.02.2008, 00:44
Մարինան գող էր?

Չէ Պոռնիկ էր :D

Ընդեղ մի տեղ գրած էր :hands:D:lol

Fobus
06.02.2008, 00:45
իսկ մեկը մյուսին հակասում է?

Adam
06.02.2008, 00:45
Մարինան Ինքնասպա՞ն է եղել ;)

Ոչ: :)

Ավելացվել է 6 րոպե անց

Մարինան գող էր?

Գող չէր: :)

Սամվել
06.02.2008, 00:55
Դա իր սեփակա՞ն արյան մեջ էր շաղախված :think

Fobus
06.02.2008, 00:56
փողերը պատկանում էին վաճառողին?

Adam
06.02.2008, 00:57
Դա իր սեփակա՞ն արյան մեջ էր շաղախված :think

էական չէ: Բայց այո :D

Ավելացվել է 1 րոպե անց

փողերը պատկանում էին վաճառողին?

Մասամբ... :)

Սամվել
06.02.2008, 01:02
Լիդան ոստիկանություն է զանգահարում: 20 րոպե անց ոստիկանները ժամանում են և քննելով մարմինը, ասում, որ Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել:

տան կտուրով մի կերպ ներս է մտնում և տեսնում, որ Մարինան արնաշաղաղ ընկած է գետնին

Այսինքն Ոստիկանները ծախվա՞ծ էին

Adam
06.02.2008, 01:06
Այսինքն Ոստիկանները ծախվա՞ծ էին

Ոչ: «Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել»:

Սամվել
06.02.2008, 01:09
Ոչ: «Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել»:

Բա էլ ոնց կարա արյան մեջ շաղախված լինի՞ :angry:8

Հարց1. այսինքն մահացել է ընկնելով գետնին և արյունահոսությու՞ն է սկսվել :think

Հարց2. Նա Սրտամկանի ինֆակտի՞ց է մահացել ::8

Adam
06.02.2008, 01:13
Բա էլ ոնց կարա արյան մեջ շաղախված լինի՞ :angry:8

Հարց1. այսինքն մահացել է ընկնելով գետնին և արյունահոսությու՞ն է սկսվել :think

Հարց2. Նա Սրտամկանի ինֆակտի՞ց է մահացել ::8

Աշխարհում տարբեր բաներ կան, որից մարդ կարող է արնաշաղախ լինել: ;) էնպես որ, դա էլ Ոչ: :B:)

Հ.Գ. Շարունակեք քնարկել և մտածել հարցեր: Իսկ պատասխանները կտամ վաղը: Բարի գիշեր: :)
Ի դեպ, վաղը կտամ նաև առաջին հուշումը, որը ըստ իս որոշ չափով կօգնի ձեզ:

ChildOfTheSky
06.02.2008, 01:36
կուզեի իմանալ , թե որտեղից էր արնահոսել Մարինան

Սամվել
06.02.2008, 01:38
կուզեի իմանալ , թե որտեղից էր արնահոսել Մարինան

Տենց չի կարելի :angry

Հարց որին կարելի է պատասխանել Այո կամ Ոչ :angry;)

Fobus
06.02.2008, 01:42
արկղի մեջ նկարներ էին?

Սամվել
06.02.2008, 01:45
Այդ Տղամարդը Մարինայի ամուսի՞նն էր :think

Lapterik
06.02.2008, 02:22
Առաջին բանը որ մտածեցի կարդալուց, էնա, որ տուփի մեջ պայթուցիկ ա եղել, կամ էլ օձ (վախեցա էս գիշերվա կեսին)

Սամվել
06.02.2008, 02:57
Առաջին բանը որ մտածեցի կարդալուց, էնա, որ տուփի մեջ պայթուցիկ ա եղել, կամ էլ օձ (վախեցա էս գիշերվա կեսին)

Կարողա ոստիկանները հիմար էին ու ռումբից մահացած մարդուն ասեին չեն սպանել :B:8:P

Կամ Օձի կծածը էտ ինչքան պետքա արյունահոսեր որ արնաշաղախ ընկած լիներ։ հո անակոնդա չի :D

Selene
06.02.2008, 13:28
Մարինան մահացել է տուփի մեջ եղած պարունակությունից, միգուցե դա պայթուցիկ ինչ-որ բան է եղել /անպայման չէ, որ մեծ ռումբ լիներ/ ու հեռակառավարվող, քանի որ Մարինան լսել է ոտնաձայներ, բայց ոչ ոքի չի տեսել, բացի դա, դուռը փակ է եղել, հետևաբար ոչ ոք բացի Մարինայից ներսում չի եղել մահանալու ժամանակ:8
Իրականում պատմությունը շատ չկոնկրետացված է, դժվար է հացերից մոկին գոնե քիչ թե շատ իրականության մոտ պատասխանել, հուշման կարիք կա;)

Adam
06.02.2008, 15:40
արկղի մեջ նկարներ էին?

Ոչ:


Այդ Տղամարդը Մարինայի ամուսի՞նն էր :think

Այո:


Հուշում1: - Ուշադիր եղեք, թե հատկապես ի՞նչ է Մարինան ուզում գնել սուվինիրների խանութից: :)

Fobus
06.02.2008, 15:43
արկղի մեջ դանակ էր?
Մարինան ինքնասպան էր եղել ?

Adam
06.02.2008, 15:44
արկղի մեջ դանակ էր?
Մարինան ինքնասպան էր եղել ?

Ոչ: :)

Սամվել
06.02.2008, 15:52
Արկղի մեջ օ՞ձ էր ;)

ChildOfTheSky
06.02.2008, 16:00
Լիդան Ռուսաստանում եղած ժամանակ ամուսնացա՞ծ էր :

*e}|{uka*
06.02.2008, 16:50
Պատմությունը շատ խառն է …
1.Ռուսաստանում ավտովթարի պահին ,երբ վաճառողը նույնպես ներկա էր , ցնցոտիներով էր ,քանի որ ինքնել էր ենթարկվել ավտովթարի?
2.Մարինայի մահանալու պահին ,նրա հիշողությունը լիովին վերականգնված էր ?

Հ.Գ. Խնդրվում է հարցերի չանտեսում … ;)

ChildOfTheSky
06.02.2008, 17:13
Լիդա՞ն է Մարինային ներշնչել , որ նրա անունը Մարինա է :

Adam
06.02.2008, 17:16
Արկղի մեջ օ՞ձ էր ;)

Այո:


Լիդան Ռուսաստանում եղած ժամանակ ամուսնացա՞ծ էր :

էական չէ:


1.Ռուսաստանում ավտովթարի պահին ,երբ վաճառողը նույնպես ներկա էր , ցնցոտիներով էր ,քանի որ ինքնել էր ենթարկվել ավտովթարի?
2.Մարինայի մահանալու պահին ,նրա հիշողությունը լիովին վերականգնված էր ?


1. Ոչ: 2. Ոչ:
:)

Ավելացվել է 3 րոպե անց

Լիդա՞ն է Մարինային ներշնչել , որ նրա անունը Մարինա է :


Մարինան սկզբում չի հիշել, թե ով է ինքը, սակայն մի քանի ժամ հետո հիշել է միայն իր անունը:

Ոչ:

Taurus
06.02.2008, 17:27
սեև ապակիներով մեքենայից ասածը Հայերեն էր?

Adam
06.02.2008, 17:29
սեև ապակիներով մեքենայից ասածը Հայերեն էր?

Այո:

Dayana
06.02.2008, 17:31
մի տեսակ շատ կասկածելի դեմքա էդ Լիդան, մի անգամ հայտնվեց ամենահարմար պահին, հետո չկար երբ ընկերուհուն սպանում էին :8

Taurus
06.02.2008, 17:31
Լիդան գիտեր, որ Մարնաի փողերը այդ գիշեր գողանալու են?

Adam
06.02.2008, 17:33
Լիդան գիտեր, որ Մարնաի փողերը այդ գիշեր գողանալու են?

Ոչ:

Հ.Գ. Խորհրդի կարգով: Ուշադրություն դարձրեք պատմության ամեն մի մանրուքի: Կան մանրուքներ, որոնք հենց նենց չեն գրվել :)

ChildOfTheSky
06.02.2008, 17:41
այդ գալիք տարին օձի տարի էր ?

Adam
06.02.2008, 17:43
այդ գալիք տարին օձի տարի էր ?

Այո:

Dayana
06.02.2008, 17:46
Ուզում եմ տարբերակ առաջարկեմ
Լիդան էր սպանողը։
Փողերը գողացված էին են վաճառողից, որն էլ Մարինայի ամուսինն էր։
Էն զգուշացնող սև ապակիներով մեքենայով մարդիկ էդ փողի համար էին Մարնային մեքենայի տակ գցել, որի մասին գիտեր Լիդան, այսպես ասած իրենցից մեկն էր ;)

Ինչ վատ դետեկտիվ կլինեմ ես :D

ChildOfTheSky
06.02.2008, 17:46
տուփի միջի օձը խաղալիք էր ?

Adam
06.02.2008, 17:49
տուփի միջի օձը խաղալիք էր ?

Ոչ:

Taurus
06.02.2008, 17:49
1օձն էր մահվան պատճառը?:
2.Վաճառող/Ամուսին մի խոսքով Վաղոն Մոսկվայում զբաղվում էր անօրինական գործունեությամբ?

Adam
06.02.2008, 17:50
Ուզում եմ տարբերակ առաջարկեմ
Լիդան էր սպանողը։
Փողերը գողացված էին են վաճառողից, որն էլ Մարինայի ամուսինն էր։
Էն զգուշացնող սև ապակիներով մեքենայով մարդիկ էդ փողի համար էին Մարնային մեքենայի տակ գցել, որի մասին գիտեր Լիդան, այսպես ասած իրենցից մեկն էր ;)

Ինչ վատ դետեկտիվ կլինեմ ես :D

Գրածներիցդ մենակ մեկն էր ճիշտ, բայց չեմ ասի որը :P
Հարցեր տուր... :)

Ավելացվել է 1 րոպե անց

1օձն էր մահվան պատճառը?:
2.Վաճառող/Ամուսին մի խոսքով Վաղոն Մոսկվայում զբաղվում էր անօրինական գործունեությամբ?

1.Այո, 2. Այո:

Taurus
06.02.2008, 17:52
Վաղոն էս 5 տարի ա փախնում էր սև ավտոմեքենայի ժողովրդից?

Adam
06.02.2008, 17:54
Վաղոն էս 5 տարի ա փախնում էր սև ավտոմեքենայի ժողովրդից?

Ոչ:

Dayana
06.02.2008, 17:54
Գրածներիցդ մենակ մեկն էր ճիշտ, բայց չեմ ասի որը :P
Հարցեր տուր... :)


Հեսա Էդոն լրիվ կբացահայտի ;)

Adam
06.02.2008, 17:55
Հ.Գ. Վաղո մի գրի, ինքը անուն ունի :D վերջում պարզ կլինի: Կշփոթացնես մարդկանց: Գրի ամուսինը :)

Taurus
06.02.2008, 17:55
Այդ օրը Վաղոն միանգամից հայտնեց սև մեքենայի ժողովրդին, որ գտել է Մարինաին?

Yellow Raven
06.02.2008, 17:56
Նախ ասեմ,որ շատ հետաքրքիր պատմություն էր:
1.Լիդան տեղյակ էր,որ այդ գիշեր պիտի Մարինան մահանա?
2.Լիդան իրոք փողերի համար էր Մարինային բերել Հայաստան?

Adam
06.02.2008, 17:57
Դեռ ոչ մի բան մի բացահայտեք...
Բացահայտեք կետ առ կետ, որոնք նշել եմ վերևում հետո նոր...
Տենց դժվար կլինի ու կարողա նաև սխալ

Dayana
06.02.2008, 17:58
Էդ Լիդան ինչի էր մենակ քայլում էն այգով, որտեղ մարդիկ հազվադեպ են լինում՞ մի բան գիտեր չէ՞ ;)

Adam
06.02.2008, 17:59
Այդ օրը Վաղոն միանգամից հայտնեց սև մեքենայի ժողովրդին, որ գտել է Մարինաին?

Այո: :)


Նախ ասեմ,որ շատ հետաքրքիր պատմություն էր:
1.Լիդան տեղյակ էր,որ այդ գիշեր պիտի Մարինան մահանա?
2.Լիդան իրոք փողերի համար էր Մարինային բերել Հայաստան?

1. Ոչ, 2. Այո :)

Taurus
06.02.2008, 18:00
Մոսկվայում, երմ Մարինան ընկավ մեքենայի տակ, ամուսինը հենց այդ (խփող)մեքենայից իջավ?

Ուրվական
06.02.2008, 18:00
Լիդայի ամուսինը ճանաչու՞մ էր Մարինային կամ նրա ամուսնուն:

Yellow Raven
06.02.2008, 18:01
Նա հենց օձ էր պատվիրել խանութից?

Taurus
06.02.2008, 18:02
Հեսա վարողը կգժվի:D

Ավելացվել է 2 րոպե անց
Մարինան ու իրա ամուսինը սիրելով էին իրար հետ ամուսնացել, թե գործի բերմամբ:(

Adam
06.02.2008, 18:05
Մոսկվայում, երմ Մարինան ընկավ մեքենայի տակ, ամուսինը հենց այդ (խփող)մեքենայից իջավ?

Ոչ:


Դեպքից մի քանի րոպե հետո ժամանել է շտապ օգնությունը: Լիդան ասել է, թե իբր այդ աղջկա հարազատն է և կարող է իրենց հետ գնալ հիվանդանոց: Մինչ աղջկան մեքենա պառկեցնելը՝ կողքից ինչ-որ հայերեն խոսող մի տղամարդ է հայտնվել (ճղճղված շորերով), որն ասել է թե իբր ինքն է աղջկա հարազատը:



Լիդայի ամուսինը ճանաչու՞մ էր Մարինային կամ նրա ամուսնուն:

էական չէ:

Ավելացվել է 52 վայրկյան անց

Նա հենց օձ էր պատվիրել խանութից?

Ոչ:

ChildOfTheSky
06.02.2008, 18:06
Մարինեն վախից է մահացել ?

Adam
06.02.2008, 18:07
Մարինան ու իրա ամուսինը սիրելով էին իրար հետ ամուսնացել, թե գործի բերմամբ:(

էական չէ, բայց սիրելով :D

Taurus
06.02.2008, 18:07
Այ մարդ օձն ա կծել, ստեղ կարևոր ա Մոսկվայի պահերը ջոկել

Adam
06.02.2008, 18:07
Մարինեն վախից է մահացել ?

Ոչ:

ChildOfTheSky
06.02.2008, 18:07
կամ ավելի շուտ , օձը նրան խայթել է ?

Taurus
06.02.2008, 18:08
Մոսկվայում ամուսնուց էր փախնում Մարինան?

Yellow Raven
06.02.2008, 18:09
Լիդան Մարինայի հետ որևէ ազգակցական կապ ուներ?

Adam
06.02.2008, 18:09
կամ ավելի շուտ , օձը նրան խայթել է ?

Այո:

Ավելացվել է 30 վայրկյան անց

Մոսկվայում ամուսնուց էր փախնում Մարինան?

Այո:

Ավելացվել է 1 րոպե անց

Լիդան Մարինայի հետ որևէ ազգակցական կապ ուներ?

էական չէ:

Taurus
06.02.2008, 18:11
Մարինան դեմ էր որ ամուսինը զբաղվի կրմինալ գործունեությամբ?

Եթե ոչ
Ապա ևս մի հարց
միասին էին աշխատում?

Adam
06.02.2008, 18:13
Մարինան դեմ էր որ ամուսինը զբաղվի կրմինալ գործունեությամբ?

Եթե ոչ
Ապա ևս մի հարց
միասին էին աշխատում?

1. Այո, 2. Այո

ChildOfTheSky
06.02.2008, 18:13
Մարինայի ավտոմեքենայի տակ ընկնելը պատահականություն էր ?

Yellow Raven
06.02.2008, 18:14
Մարինան թմրամոլ էր?

Adam
06.02.2008, 18:14
Մարինայի ավտոմեքենայի տակ ընկնելը պատահականություն էր ?

Ոչ:

Ավելացվել է 32 վայրկյան անց

Մարինան թմրամոլ էր?

Ոչ:

Taurus
06.02.2008, 18:15
Սև մեքենայի ժողովուրդը տանջում էին ամուսնուն, դրա համար էլ շորերը ճղված էին?

Adam
06.02.2008, 18:16
Սև մեքենայի ժողովուրդը տանջում էին ամուսնուն, դրա համար էլ շորերը ճղված էին?

Այո:

ChildOfTheSky
06.02.2008, 18:18
այդ դեպքը տեղի է ունեցել ամսի 30-ի լույս 31-ի գիշերը ?

Yellow Raven
06.02.2008, 18:19
Ամուսինը կամ հենց Մարինան թմրադեղերի վաճառքով էր զբաղված??

Adam
06.02.2008, 18:19
Գնամ մի բաժակ ջուր խմեմ, սիրտըս վատա :D:D
Համել պարապմունքի եմ: Կգամ 9-ի կողմերը և կտամ 2-րդ հուշումը: :)

Taurus
06.02.2008, 18:20
Ըհըն արդեն հեշտանում ա
Dobyom moskvu

Ամուսինը Մարինայի հետ պայմանավորվել էր այգում, իսկ բոսսերը ամուսնու navodkajov կամ հետևից գնալով գտել էին Մարնաին?

Yellow Raven
06.02.2008, 18:20
Գոնե էս հարցերին էլ պատասխանի,մենք էլ գնանք մտածենք:

Adam
06.02.2008, 18:21
այդ դեպքը տեղի է ունեցել ամսի 30-ի լույս 31-ի գիշերը ?

Այո:


Ամուսինը կամ հենց Մարինան թմրադեղերի վաճառքով էր զբաղված??

Այո:

ChildOfTheSky
06.02.2008, 18:22
չէ , ինչ-որ բան չի բռնում

Ավելացվել է 59 վայրկյան անց
հիշեք , որ հենց Մարինայի իրերն էին քանդած , մենակ այդ տանը ապրողները կարող էին իմանալ , թե որն է նրա իրերը

Taurus
06.02.2008, 18:23
չէ , ինչ-որ բան չի բռնում

խի? Աչքիս լավ էլ բռնում ա:think

ChildOfTheSky
06.02.2008, 18:29
էն , ինչ իմացել ենք , մեզ շատ բան չի տվել , առանց դրա էլ կարող էինք ասել , որ Մարինայի ամուսիննա կազմակերպել նրա սպանությունը
ես չեմ հասկանում , թե ինչի էին գնում 30-ի գիշերը Նոր Տարի նշելու

Taurus
06.02.2008, 18:35
մի հատ սենց միտք կա
մարինան Մահացել ա օձի կծածից, բայց հետո դանակահարվել ա (արդեն մահացած վիճակում) մեկի կողմից, ով չի էլ իմացել օձի մասին

ChildOfTheSky
06.02.2008, 18:39
չէ , ոստիկաններն ասել են , որ նրան չեն սպանել

Ավելացվել է 1 րոպե անց
կարծում եմ , նրան իսկապես սպանել է ամուսինը , սակայն վրեժի նպատակով , իսկ փողերը վերցրել են Լիդան և նրա ամուսինը

Ավելացվել է 3 րոպե անց
ուֆֆ

Taurus
06.02.2008, 18:44
բա արյունը որտեղից?
օձը անակոնդա էր?

ChildOfTheSky
06.02.2008, 18:48
բայց օձի կծելուց մարդ տեղում չի մահանում , ափսոս

Taurus
06.02.2008, 18:52
դե ուրեմն կարելի ա հարց տալ, իրա արյունն էր վրան?, թե եղել ա ըտենց բան?

Yellow Raven
06.02.2008, 19:32
Լավ սպասենք վարողը գա ու 2-րդ հուշումը ա,չնայած առաջին հուշումից բան չհասկացանք ու էտ հուշումը մեր համար մութ մնաց:

*e}|{uka*
06.02.2008, 19:36
դե ուրեմն կարելի ա հարց տալ, իրա արյունն էր վրան?, թե եղել ա ըտենց բան?

նշվել էր ,որ իր սեփական արյան մեջ է եղել Մարինան ;)
Մութաաա՜ , լիքը վարկածներ կան , հուշումա պետք...:)

Սամվել
06.02.2008, 20:00
դե ուրեմն կարելի ա հարց տալ, իրա արյունն էր վրան?, թե եղել ա ըտենց բան?

Արա դե մի հատ լրիվ կարդացեք էլի, էտ հարցը երեկ տվել եմ :angry

Ուշադիր եղեք մի հարցը 4 անագմ տալիս եք :angry

ChildOfTheSky
06.02.2008, 20:09
կարծում եմ որպես փաստ պետք է ընդունել հեղինակի պատմածը , իսկ Լիդայի ` ոստիկաններին պատմածը լրիվ սուտ է :

Taurus
06.02.2008, 20:45
Վայ մոռացել եմ հուշման մասին, ինչ էր որ?
P.S. Հա դե ներող ժող, էսօր առաջին անգամ եմ խաղում

*e}|{uka*
06.02.2008, 20:57
կարծում եմ որպես փաստ պետք է ընդունել հեղինակի պատմածը , իսկ Լիդայի ` ոստիկաններին պատմածը լրիվ սուտ է :

Բայց հեղինակը չի նշել , որ Լիդայի պատմածը ոստիկաններին սուտ է :think

Սամվել
06.02.2008, 21:05
Բայց հեղինակը չի նշել , որ Լիդայի պատմածը ոստիկաններին սուտ է :think

Էտ էլ եմ հարցրել :angry

Դե ուշադիր եղեք էլի :angry:8

Adam
06.02.2008, 21:05
Հուշում 2: Լիդայի երեխաներից մեկը 16 տարեկան էր:

Yellow Raven
06.02.2008, 21:15
Ետ երեխեն ինչ-որ կերպ կապ ունեցելա սպանության հետ?
Բայց ինչ կապ ուներ երեխու 16 տարեկան լինելը,չեմ հասկանում:

Adam
06.02.2008, 21:16
Ետ երեխեն ինչ-որ կերպ կապ ունեցելա սպանության հետ?
Բայց ինչ կապ ուներ երեխու 16 տարեկան լինելը,չեմ հասկանում:

Այո: Բայց թե ո՞նց... դուք պարզեք :)

Yellow Raven
06.02.2008, 21:20
Աաաաաաաաա,կարողա էտ երեխու հերը եղելա Մարինայի նախկին ամուսինը,այսինքն ինքը եղելա Լիդայի ու Մարինայի ամուսնու`այսպես ասած Վաղոյի երեխեն??

Selene
06.02.2008, 21:21
Կարողա՞ 16 ամյա երեխան Մարինայինն է:8

Adam
06.02.2008, 21:23
Աաաաաաաաա,կարողա էտ երեխու հերը եղելա Մարինայի նախկին ամուսինը,այսինքն ինքը եղելա Լիդայի ու Մարինայի ամուսնու`այսպես ասած Վաղոյի երեխեն??

Ոչ: Եղել է հարց, որում ասվում էր, թե արդյոք Լիդան, կամ նրա ամուսինը ճանաչե՞լ են Մարինայի ամուսնուն, կամ որևէ առնչություն ունեցե՞լ են: Պատասխանել եմ, ոչ:

Սամվել
06.02.2008, 21:25
Լիդայի երեխան տա՞նն էր Մարինայի մահվան օրը :think

Adam
06.02.2008, 21:29
Լիդայի երեխան տա՞նն էր Մարինայի մահվան օրը :think

Այո: Հիմա կասեք թե ո՞նց... չէ՞ որ Լիդան իր ամուսնու և երեխաների հետ դուրս է եկել տնից: ;)

Yellow Raven
06.02.2008, 21:32
Լիդան ուրիշ երեխա էլ ուներ?

Սամվել
06.02.2008, 21:32
Այո: Հիմա կասեք թե ո՞նց... չէ՞ որ Լիդան իր ամուսնու և երեխաների հետ դուրս է եկել տնից: ;)

Հա կասենք :D

Դավիթաշենից Մինչև Մարինաենց տուն 1 ժամում հասնել հնարավո՞ր է։ Խելամտության սահմաններում :D

Selene
06.02.2008, 21:33
Իսկ իմ հարցը՝

Կարողա՞ 16 ամյա երեխան Մարինայինն է
Եվ ևս մի հարց՝ երեխա՞ն էլ է մահացել/սպանվել:

Adam
06.02.2008, 21:40
Լիդան ուրիշ երեխա էլ ուներ?

Բացի 2-ից, Ոչ:


Իսկ իմ հարցը՝

Եվ ևս մի հարց՝ երեխա՞ն էլ է մահացել/սպանվել:

1.Ոչ, 2. Ոչ: :)


Հա կասենք :D

Դավիթաշենից Մինչև Մարինաենց տուն 1 ժամում հասնել հնարավո՞ր է։ Խելամտության սահմաններում :D


Բացատրում է տան հասցեն և դուրս են գալիս տնից:
Անցնում է ևս 2 ժամ: Ժամը 9-նն է: Տան դարպասի դուռը թակում են: Մարինան մոտենում է և բացելով դուռը, տեսնում է, որ հատակին դրված է գեղեցիկ փաթեթավորված մի տուփ, իսկ շրջակայքում ոչ մեկ չկա: Մարինան վերցնում է տուփը, որի վրա գտնվող բացիկի վրա գրված է «Շնորհավոր Նոր տարի»:
Երբ Մարինան ուզում է արդեն փակել դարպասի դուռը, ինչ-որ կասկածելի ոտնաձայներ է լսում: Նայելով շրջակայքը, համոզվում է, որ ոչ մեկ չկա և տուփը ձեռքին մտնում տուն:
Երեկոյան ժամը 11-ն է: Լիդան իր սկեսուրի տանը օգնում է վերջինիս պատրաստել Ամանորյա սեղանի ուտելիքները: Եվ նայելով ժամին, անհանգստանում է, թե ինչու՞ մինչև հիմա Մարինան չի եկել: Զանգահարում է տուն, սակայն հեռախոսը չի պատասխանում: Փորձում է մի քանի անգամ, սակայն ապարդյուն: Լիդան սկսում է անհանգստանալ և ամուսնուն ասում է, թե ինչն է անհանգստության պատճառը:
Անցնում է ևս 2 ժամ: Գիշերվա ժամը 1-ն է:

Yellow Raven
06.02.2008, 21:42
Էտ ոտնաձայնները որ լսումա,էտ 16-ամյա տղայի ոտնաձայններն են?

Սամվել
06.02.2008, 21:44
Տղան Չիմանալով որ Մարինային օձը կծել էր Դանակահարու՞մ է նրան :think

Taurus
06.02.2008, 21:46
Մարինան գիտեր որ տղան տանն է?

Adam
06.02.2008, 21:47
Էտ ոտնաձայնները որ լսումա,էտ 16-ամյա տղայի ոտնաձայններն են?

Ոչ:


Տղան Չիմանալով որ Մարինային օձը կծել էր Դանակահարու՞մ է նրան :think

Ոչ:

Ավելացվել է 1 րոպե անց

Մարինան գիտեր որ տղան տանն է?

Հետո իմացավ... (խախտեցի կանոնները, բայց դե...)

Yellow Raven
06.02.2008, 21:48
Բայց շատ մութ պատմություն դուրս եկավ,երրորդ հուշումը երբա լինելու?

Taurus
06.02.2008, 21:48
Տղան գիտեր Մարինայի մահվան պատճառը?

Ավելացվել է 1 րոպե անց
Հաաաաաաաաաա ջոկեցի
Մարինան ինքնակմ ցույց է տվել տղային փողերի տեղը?

Selene
06.02.2008, 21:48
Մարինայի իրերը տղա՞ն է տակնուվրա արել, փողն էլ գողացել:

Adam
06.02.2008, 21:52
Տղան գիտեր Մարինայի մահվան պատճառը?

Ավելացվել է 1 րոպե անց
Հաաաաաաաաաա ջոկեցի
Մարինան ինքնակմ ցույց է տվել տղային փողերի տեղը?

1.Ոչ, 2.Ոչ:



Մարինայի իրերը տղա՞ն է տակնուվրա արել, փողն էլ գողացել:

Այո:

Ավելացվել է 55 վայրկյան անց

Բայց շատ մութ պատմություն դուրս եկավ,երրորդ հուշումը երբա լինելու?

Հլը մի քիչ շուտա... :);)

Taurus
06.02.2008, 21:54
Երբ տղան Փողերը գողանոմ էր Մարիան մահացած էր?

Սամվել
06.02.2008, 21:56
Ամուսինը գիտե՞ր որ Մարինային Վրաերթ են անելու;)

Selene
06.02.2008, 22:02
Տղան տատիկի տանը ասել է, թե իբր գալիս է Մարինայի հետևից, իսկ տուն գալով ոչ թե դռնից է մտել ներս, այլ ուրիշ ճանապարհով` հենց սկզբից էլ նպտակ ունենալով փողերը իրենով անել: Այդ պատճառով էլ Լիդայի և ամուսնու անհանգստությունը ավելի մեծացավ, երբ նրանց զանգերին երեխայի գնալուց հետո էլ չէին պատասխանում, այո՞: Ի դեպ, նրանք տաքսիով երկուսով եկան, բա մյուս երեխան մնա՞ց տատիկի տանը:8

Adam
06.02.2008, 22:02
Երբ տղան Փողերը գողանոմ էր Մարիան մահացած էր?

Ոչ:


Ամուսինը գիտե՞ր որ Մարինային Վրաերթ են անելու;)

Ոչ:

Taurus
06.02.2008, 22:04
տղան ծնողներից թաքուն տուն էր վերադարձել?

Adam
06.02.2008, 22:04
Տղան տատիկի տանը ասել է, թե իբր գալիս է Մարինայի հետևից, իսկ տուն գալով ոչ թե դռնից է մտել ներս, այլ ուրիշ ճանապարհով` հենց սկզբից էլ նպտակ ունենալով փողերը իրենով անել: Այդ պատճառով էլ Լիդայի և ամուսնու անհանգստությունը ավելի մեծացավ, երբ նրանց զանգերին երեխայի գնալուց հետո էլ չէին պատասխանում, այո՞: Ի դեպ, նրանք տաքսիով երկոսով եկան, բա մյուս երեխնա մնա՞ց տատիկի տանը:8

Այո: :)

Taurus
06.02.2008, 22:06
տղային վարձակալել էր ամուսինը(վաղոն)

Selene
06.02.2008, 22:07
Տուփը օձով ամուսի՞նն էր ուղարկել, թե՞ պարզապես զուգադիպություն էր եղել:

Adam
06.02.2008, 22:08
տղային վարձակալել էր ամուսինը(վաղոն)

Ոչ:
Հ.Գ. Քո կարծիքով 16-ամյա պատանուն չէ՞ր հետաքրքրի այն փաստը, որ իրենց տանը կա 120.000 դոլլար:

Ավելացվել է 1 րոպե անց

Տուփը օձով ամուսի՞նն էր ուղարկել, թե՞ պարզապես զուգադիպություն էր եղել:

Հարցդ նենց ձևակերպի, որ կարողանամ այո, կամ ոչ ասեմ էլի...:P:)

Taurus
06.02.2008, 22:10
Հ.Գ. Քո կարծիքով 16-ամյա պատանուն չէ՞ր հետաքրքրի այն փաստը, որ իրենց տանը կա 120.000 դոլլար:

Նախ պետք է նա դրա մասին իմանար:P

Selene
06.02.2008, 22:12
Օձով տուփը իրո՞ք ամուսինն էր ուղարկել:

Adam
06.02.2008, 22:12
Նախ պետք է նա դրա մասին իմանար:P

Իսկ հնարավո՞ր է որ 5 տարիների ընթացքում նա չիմանար դրա մասին, նաև այն դեպքում, որ Մարինան օգնել է իր ընտանիքին փողով: Ես տենց չեմ կարծում...:)

Taurus
06.02.2008, 22:13
Տղան սպասել էր մինչև տուփը բերեն, նոր մտել էր տուն, մտածելով, որ մարինան դուրս է գալու տնից

Adam
06.02.2008, 22:13
Օձով տուփը իրո՞ք ամուսինն էր ուղարկել:

Այո:

Ավելացվել է 1 րոպե անց

Տղան սպասել էր մինչև տուփը բերեն, նոր մտել էր տուն, մտածելով, որ մարինան դուրս է գալու տնից

Ոչ:

Taurus
06.02.2008, 22:19
միևնույնն է, ես պնդում եմ, որ ամուսնինն ու տղան ինչ որ կապ են ունեցել,
թե չէ անհետաքրքիր ա

Selene
06.02.2008, 22:22
Բացահայտեք.
1.Ո՞վ է Մարինան:
2.Ինչի՞ց է մահացել:
3. Ո՞վ է Մարինայի մահվան հեղինակը:
4. Ի՞նչն է պատճառը:
Այսքանից որոնք ենք վերջնական ու ճիշտ բացահայտել?

Adam
06.02.2008, 22:23
միևնույնն է, ես պնդում եմ, որ ամուսնինն ու տղան ինչ որ կապ են ունեցել,
թե չէ անհետաքրքիր ա

:D Դեռ երկու կետ էլ կա, եթե ոչ 3.
1. Ո՞վ է Մարինան
2. Ո՞վ է Մարինայի մահվան հեղինակը:
3. Ի՞նչն է պատճառը

*e}|{uka*
06.02.2008, 22:25
1.Մարինայի ամուսինը՝ Վաղո դյադյան 5 տարի Մարինային ման է եկել( իմացել է Մարինայի գտնվելու վայրը ? )

2.Մարինայի մահանալու պահին սենյակում էլի ինչ որ մեկը եղել է ?

Հ.գ. անուշադրության համար կներեք ալարում եմ կարդամ ;)

Selene
06.02.2008, 22:27
Իսկ Մարինան ինչ-որ կերպ փորձե՞լ է ետ բերել տարած փողերը, ասենք վազել է հետևից տղայի, սպառնացել և այլն, փորձե՞լ է թե՞ ոչ:

Adam
06.02.2008, 22:31
1.Մարինայի ամուսինը՝ Վաղո դյադյան 5 տարի Մարինային ման է եկել

2.Մարինայի մահանալու պահին սենյակում էլի ինչ որ մեկը եղել է ?

1.Այո, 2. Մահանալու պահին Ոչ:


Իսկ Մարինան ինչ-որ կերպ փորձե՞լ է ետ բերել տարած փողերը, ասենք վազել է հետևից տղայի, սպառնացել և այլն, փորձե՞լ է թե՞ ոչ:

Ոչ:

*e}|{uka*
06.02.2008, 22:35
Լիդան Ռուսաստանում հանդիպել է սև պատուհանով մեքենայի մեջի մարդկանց հետ ? :)
Լիդայի ամուսինել էր այդ ժամանակ Ռուսաստանում ?:)

ChildOfTheSky
06.02.2008, 22:36
Լիդան իմացել է , որ Մարինայի ամուսինը աշխատում է այդ խանութում , նա դիտավորյալ է նրան տարել այնտեղ ?

Adam
06.02.2008, 22:46
Լիդան Ռուսաստանում հանդիպել է սև պատուհանով մեքենայի մեջի մարդկանց հետ ? :)
Լիդայի ամուսինել էր այդ ժամանակ Ռուսաստանում ?:)

1. Ոչ(միայն օդանավակայանում), 2. Ոչ:


Լիդան իմացել է , որ Մարինայի ամուսինը աշխատում է այդ խանութում , նա դիտավորյալ է նրան տարել այնտեղ ?

Ոչ:

ChildOfTheSky
06.02.2008, 22:49
խնդրում եմ , հիշեցրեք առաջին հուշումը

Taurus
06.02.2008, 22:59
հասկացանք, որ ամուսինը իմացավ մարաիննայի տեղը, ու ուզում էր փողերը ետ բերել, բայց արդյոք նա գիտեր, որ փողերը տանն են?

Adam
06.02.2008, 23:01
Հուշում1: - Ուշադիր եղեք, թե հատկապես ի՞նչ է Մարինան ուզում գնել սուվինիրների խանութից:

Ավելացվել է 3 րոպե անց

հասկացանք, որ ամուսինը իմացավ մարաիննայի տեղը, ու ուզում էր փողերը ետ բերել, բայց արդյոք նա գիտեր, որ փողերը տանն են?


Ոչ մի տեղ էդպիսի բան նշված չի եղել: Իսկ ստուգելն էլ չէր խանգարի (մարդու տուն օրինակ որ գողեր են մտնում, մինչ մտնելը իմանու՞մ են փողերի տեղը, կամ դրանք այնտեղ են թե ոչ):) Ոչ:

Taurus
06.02.2008, 23:19
ոստիկանների գալուց հետո, փողերը տղայի մոտ էին?

Adam
06.02.2008, 23:25
ոստիկանների գալուց հետո, փողերը տղայի մոտ էին?

Այո:

Ավելացվել է 6 րոպե անց
Հուշում 3: Մարինան իրոք մահացել է օձի խայթոցից: Բայց ամբողջովին արնաշաղախ է եղել ուրիշ բանից...: Ամուսինը դուրս է եկել այդ տնից առանց փողի, երբ դեռ Մարինան մահացած չէր(օձը խայթել էր, բայց դեռ չէր մահացել):

Taurus
06.02.2008, 23:37
Ամուսնու և տղայի հեռանալուց հետո, ևս մեկ, մեզ ծանոթ կերպար գալիս է, տուն և նա է դառնում արնաէնբառի պատճառը

Yellow Raven
06.02.2008, 23:53
Էտ ոտնաձայնները Մարինայի ամուսնունն են եղել?

Adam
07.02.2008, 00:02
Ամուսնու և տղայի հեռանալուց հետո, ևս մեկ, մեզ ծանոթ կերպար գալիս է, տուն և նա է դառնում արնաէնբառի պատճառը

Ոչ: Ամեն ինչ շատ հեշտ է: Շատ եք բարդացնում:


Էտ ոտնաձայնները Մարինայի ամուսնունն են եղել?

Այո:

Ավելացվել է 10 րոպե անց
Հավելյալ հուշում: Մարինային օձի խայթելուց հետո հարվածել են աթոռով՝ գլխին: Երբ նա որոշ բաներ է տեսել.... Հարվածից հետո Մարինան արնաշաղախ է եղել իսկ օձի խայթոցն էլ սպանել է նրան:

Ավելացվել է 12 րոպե անց
Շարունակեք քննարկել...: Վաղը երևի արդեն կտեղադրեմ պատմությունն ամբողջությամբ :)

Fobus
07.02.2008, 00:27
Մարինան օձի խայթոցը մարմնից դուրս բերելու համար դանակ օգտագործել է?

Lapterik
07.02.2008, 00:52
Կամ Օձի կծածը էտ ինչքան պետքա արյունահոսեր որ արնաշաղախ ընկած լիներ։ հո անակոնդա չի :D

Փաստորեն անակողդա էր :angry

Dayana
07.02.2008, 09:32
Մի վարկծ էլ ես առաջարկեմ :)
Լիդայի տղան Մարինայի ամուսնու ետևից գնացել է սպանելու նպատակով, Մարինան դա հասկացել է, դրա համր էլ տղան աթոռով խփել է Մարինայի գլխին՞

*e}|{uka*
07.02.2008, 13:03
Չեմ հասկանում ինչու ոստիկանները չէին նշել , որ Մարինային խփել են աթոռով կամ արյան առկայությունը նրանց չի զարմացրել , ոստիկանների մատը խառնա :D
Հարց՝ 1. 16 տարեկան երեխան Լիդայի որդին է ? ( եթե հարցը եղել է :angry չջղայնանաք )
2. Լիդայի ամուսինը կապ ունի այդ գիշեր փողերի անհետացման հետ ? :)

Սամվել
07.02.2008, 13:32
Փաստորեն անակողդա էր :angry

Աչքիս օձն էլ հենց աթոռով խփելա :D:oy

Dina
07.02.2008, 14:54
Կարծում եմ Մարինան բացել է տուփը և տուփի միգից օձը դուրս գալով խայթել է նրան։
Այդ պահին ամուսինը հայտնվել է և պահանջել փողերը։
Սակայն Մարինան չի ասել փողերի տեղը։
Ամուսնու հեռանալուց հետո Լիդայի տղան եկել է տուն և տեսնելով որ Մարինան ընկած է հատակին, մտածել է որ մեռած է և որոշել է գողանալ փողերը, բաըց Մարինան դեռ մեռած չի եղել և փորձել է խանգարել տղային… Այդ ժամանակ էլ տղան աթոռով հարվածել է Մարինային, և այդտեղից էլ առաջացել է այդքան արյուն…

Լավ դա ենթադրություն էր, հիմա հարցեր…

Տղան տանն է եղել երբ որ Մարինան հանդիպել է ամուսնուն՞
Մարինան իրոք հիշողությունը կորցրած է եղել այդքան ժամանակ՞
Մարինան հրաժարվել է ասել ամուսնուն փողերի տեղը՞
Մարինայի ամուսինը չկարողանալով կնոջից իմանալ փողերի տեղը հեռացել է թողնելով որ կինը մեռնի օձի խայթոցից՞

Adam
07.02.2008, 21:07
Մարինան օձի խայթոցը մարմնից դուրս բերելու համար դանակ օգտագործել է?

էական չէ, բայց Ոչ:


Մի վարկծ էլ ես առաջարկեմ :)
Լիդայի տղան Մարինայի ամուսնու ետևից գնացել է սպանելու նպատակով,

Ոչ:


Հարց՝ 1. 16 տարեկան երեխան Լիդայի որդին է ? ( եթե հարցը եղել է :angry չջղայնանաք )
2. Լիդայի ամուսինը կապ ունի այդ գիշեր փողերի անհետացման հետ ? :)

1.Այո , 2. Ոչ:


Կարծում եմ Մարինան բացել է տուփը և տուփի միգից օձը դուրս գալով խայթել է նրան։
Այդ պահին ամուսինը հայտնվել է և պահանջել փողերը։
Սակայն Մարինան չի ասել փողերի տեղը։
Ամուսնու հեռանալուց հետո Լիդայի տղան եկել է տուն և տեսնելով որ Մարինան ընկած է հատակին, մտածել է որ մեռած է և որոշել է գողանալ փողերը, բաըց Մարինան դեռ մեռած չի եղել և փորձել է խանգարել տղային… Այդ ժամանակ էլ տղան աթոռով հարվածել է Մարինային, և այդտեղից էլ առաջացել է այդքան արյուն…

Լավ դա ենթադրություն էր,

Շատ էլ ճիշտ ենթադրություն էր: :) Մենակ էն խանգարելու մասը մի քիչ էն չի... ;)



հիմա հարցեր

Տղան տանն է եղել երբ որ Մարինան հանդիպել է ամուսնուն՞
Մարինան իրոք հիշողությունը կորցրած է եղել այդքան ժամանակ՞
Մարինան հրաժարվել է ասել ամուսնուն փողերի տեղը՞
Մարինայի ամուսինը չկարողանալով կնոջից իմանալ փողերի տեղը հեռացել է թողնելով որ կինը մեռնի օձի խայթոցից՞

1.Ոչ , 2. Այո , 3. Այո , 4. Այո:

Կամաց-կամաց բացահայտվելու վրայա արդեն, դրա համար դեռ չեմ ուզում տեղադրեմ: Շարունակեք... համարյա թե մնաց մի կետ: Ինչպես կասեր Taurus-ը՝ էն Մոսկվայի պահերը :D
:)

Taurus
07.02.2008, 21:29
Դե մոսկվայու երևի սենց ա եղել
1. Մարինան ու ամուսինը պատասխանատու էին որոշ գումարի և թմրանյութերի համար, որոնք պատկանում էին մաֆիային:
2. մարինան որոշում է վերջ տալ այդ ամենին և վերցնելով փողերը փախնում է
3. մաֆիան բռնում է ամուսնուն, և մարինաից պահանջում ետ բերել գումրը
4. Պայմանավորվում են այգում և որոշում վերջ տալ նրանց, եթե մարինան մահանար, ամուսնուն էլ կսպանեին! (այ էս մեկը կասկածում եմ)

Dayana
08.02.2008, 17:56
Վերջը էս մութ պատմությունն ու՞ր հասավ :esim

Adam
08.02.2008, 19:48
Մինչև ժամը 12-ը կտեղադրեմ: Եվ կգրեմ «որոշ չափով» հաղթողների անունները:

Adam
09.02.2008, 00:08
1995 թվական, Ռուսաստան, Մոսկվա
Մարինա Հակոբյանը (30 տարեկան), որն ամուսնացած է մի 35 ամյա հայ տղամարդու հետ (անունը՝ Ալեքսանդր), բնակվում է ամուսնու հետ վերջինիս տանը, Մոսկվայի թաղամասերից մեկում: Երեխաներ չունեն: Մոսկվա են եկել ամուսնանալուց անմիջապես հետո՝ 1994-ին:
Օրերից մի օր Մարինան նկատում է, որ ամուսինը տուն է գալիս շատ ուշ ժամին, համարյա թե ամեն օր: Եվ մի օր որոշում է պարզել, թե այդ ի՞նչ մութ գործերով է զբաղված Ալեքսանդրը: Մի օր հատուկ չքնելով ամբողջ գիշեր, սպասում է ամուսնու գալուն: Երբ ամուսինը գալիս է տուն, անմիջապես գնում է հյուրասենյակ և ինչ-որ տեղ զանգահարում: Մարինան որոշում է լսել, թե ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում խոսել Ալեքսանդրը: Թաքնվում է հյուրասենյակի դռան ետնամասում: Ալեքսանդրը զանգահարում է և սկսում խոսել ինչ-որ ապրանքի մասին: Եվ հատկապես Մարինային զարմանալի է թվում այն հանգամանքը, որ ամուսինը խոսում է ինչ-որ մեկի հետ հայերեն լեզվով: Այսինքն ամուսնու զրուցակիցը հայ է: Նա շատ է զարմանում, քանի որ իրենց Ռուսաստանում ծանոթ չեն ոչ մի հայի:
Շարունակում է խոսել թմրանյութերի մասին: Հանկարծ Մարինան դիպչում է դռնին և դուռը փոքր ձայն է հանում: Ալեքսանդրը լսելով այդ ձայնը՝ ասում է խոսակցին, որ նրան կզանգահարի փոքր ուշ: Կախելով հեռախոսի ընկալուչը՝ գնում է դռան մոտ և տեսնում, որ Մարինան պախկված է դռան ետնամասում: Ալեքսանդրը քաշելով Մարինայի շորերից՝ բերում է նրան հյուրասենյակ և զգուշացնում, որ եթե վերջինս չպահի իր մեջ լսածը և եթե հանկարծ մատնի իրենց, կսպանի նրան: Մարինան հասկանում է, որ ամուսնացել է հանցագործի հետ և եթե շարունակի ապրել նրա հետ, ապա իր կյանքը դժոխք կդառնա: Մարինան ասում է ամուսնուն, որ ոչ ոքի չի ասի դրա մասին: Անցնում է 1 օր: Այդ 1 օրվա ընթացքում Մարինան մտածում է թե ինչպե՞ս փախչի ամուսնուց, որը շատ վտանգավոր մարդ է: Գիշերը նույն ժամին ամուսինը վերադառնում է տուն: Մարինան երկար մտածելուց հետո ամուսնուն ասում է, որ ցանկանում է ինքն էլ զբաղվել այդ գործով և որ արդեն ձանրձացել է տանը մնալուց: Ալեքսանդրը պատմում է նրան, որ ինքը թմրանյութերի բիզնեսի մեջ է մի խմբի հետ, որը Հայաստանից եկած է... և այդ մարդկանց հետ շատ վտանգավոր է գործ բռնել: Մարինան մտածելով, որ սա հիանալի առիթ է փախչելու, համաձայնվում է: Խնդիրը կայանում է նրանում, որ մյուս օրը երեկոյան ժամը 8-ին, Ալեքսանդրը պետք է պայուսակով 300.000 դոլլար հանձնի մաֆիային, որի մեջ էլ գտնվում են 10 տոպրակ թմրանյութեր: Մարինայի օգնությունը կայանում է նրանում, որ վերջինս այդ տալու պահին պետք է հայտնվի այնտեղ, կրակի մաֆիային, վերցնի պայուսակը, որից հետո Մարինան ու Ալեքսանդրը պետք է փախչեն: Ալեքսանդրը ասում է Մարինային, որ չի կարող ինքն այդ ամենը անել, որովհետև իրեն ամեն տեղ հետևում են և ամեն ինչ կձախողվի: Մարինան համաձայնվում է, որից հետո ամուսինը ատրճանակ է տալիս նրան և բացատրում այն տեղը, որտեղ վերջինս պետք է հանդիպի մաֆիայի հետ: Անցնում է 1 օր: Երեկոյան ժամը 8-ին Ալեքսանդրը հանդիպում է մաֆիային, որը նրան էր սպասում սև մեքենայով (որի մեջ 3 հոգի են): Ալեքսանդրը հանձնում է փողով ու թմրանյութով լի պայուսակը մաֆիային, և հենց այդ պահին հայտնվում է Մարինան ու կրակում ատրճանակից դեպի վերև: Որից հետո սպառնալով բոլորին, որ կսպանի, վերցնում է պայուսակը և սպառնալով ստիպում մաֆիային դատարկել իրենց մոտի զենքերի բոլոր փամփուշտները: Մաֆիան այդպես էլ անում է: Որից հետո Մարինան ասում է ամուսնուն, որ ինքն ամենևին էլ չէր պատրաստվում կիսել նրա հետ փողերը և մտադիր է փախչել այն մարդուց, որի հետ ամուսնացել է առանց իմանալու, որ վերջինս հանցագործ է: Դրանից հետո զենքն ուղղած դեպի մաֆիան ու իր ամուսինը՝ կամաց-կամաց՝ ետ-ետ գնալով փախչում է: Այդ պահին Ալեքսանդրը հարձակվում է խմբից մեկի վրա և սկսում է ծեծել: Ծեծկռտուքի ընթացքը փոխվում է և մաֆիայի անդամները ահավոր ձևով ծեծելով Ալեքսանդրին, պահանջում են ասել, թե ու՞ր է պատրաստվում գնալ կինը, քանի որ պարզ է դառնում, որ վերջիններս մտադրված էին սարքել այս ամենը: Շարունակում են ծեծել Ալեքսանդրին, սակայն ապարդյուն...: Նա ասում է, որ Մարինան իրեն էլ է խաբել և որ ընդհանրապես չգիտի թե ու՞ր է գնալու կինը: Դրանից հետո մաֆիայի անդամները արագ նստելով մեքենան, հեռանում են այդ վայրից: Ալեքսանդրը մի կերպ վեր կենալով սկսում է վազել այն կողմը, որտեղ գնացել է կինը: Մարինան վազելով փողոցով, հեռվից նկատում է, որ մաֆիայի մեքենան հետևում է իրեն: Մարինան փոխում է ճանապարհը և վազում դեպի այգի: Մեքենան ուժեղ արագությամբ հետևում է նրան: Մարինան նկատում է, որ այգու մի հատվածում ոստիկանության ավտոմեքենա է կանգնած: Նա փախչում է դեպի այդ կողմ: Մաֆիայի մեքենան վրա հասնելով խփում է Մարինային և գցում գետնին, սակայն տեսնելով հեռվում կանգնած ոստիկանության մեքենայի լույսերը, մաֆիան հեռանում է: Սակայն զարմանալին այն է, որ ոստիկանության մեքենան նույնպես հեռացել է: Մաֆիան կարծել է թե, ոստիկանները լքել են մեքենան և ման են գալիս այգով: Այդ պատճառով էլ փախչել է: Այդ պահին այգով էր անցնում կին՝ անունը Լիդա, որն էլ տեսնելով Մարինային ընկած վիճակում, հեռախոսներից մեկից շտապ օգնություն է զանգահարում:
Երբ շտապ օգնությունը ժամանում է, Լիդան ասում է նրանց, որ ինքն է աղջկա միակ հարազատը: Սակայն այդ պահին՝ հայտնվում է Ալեքսանդրը և պնդում հակառակը: Լիդան պնդում է, որ ինքն է հարազատը: Շտապ օգնության աշխատողները հավատում են Լիդայի խոսքերին: Մարինային մեքենա պառկեցնելու ժամանակ, Ալեքսանդրը բարձր գոռալով ասում է Մարինային, որ «Դու դեռ չզըղջաս այս ամենի համար, տականք»: Լիդան, գնալով Մարինայի հետ հիվանդանոց, տեսնում է, որ վերջինիս պայուսակում շատ փող կա և մի քանի տոպրակ թմրանյութեր: Մարինան արթնանալով ոչինչ չի հիշում, սակայն մի քանի ժամ հետո հիշում է միայն իր անունը: Լիդան ցույց է տալիս պայուսակի պարունակությունը Մարինային, սակայն նա ոչինչ էլ չի հիշում: Լիդան որոշում է ընկերանալ Մարինայի հետ և տանել նրան Հայաստան և բնակեցնել իր տանը, քանի որ տեսնում է, որ Մարինան շատ փող ունի և կարող է լուծել իր խնդիրները և դառնալ իր ընկերուհին: Լիդան Մարինայի հետ մեկնելու ժամանակ, Մոսկվայի օդանավակայանում հանդիպում է մի մեքենայի, որից էլ Մարինային սպառնում են, սակայն վերջինս ոչինչ էլ չի հիշում:
Անցնում է 3 տարի: Ալեքսանդրը երկար փնտրտուքներից հետո, տեսնելով, որ Մարինայից ոչ մի լուր չկա, կասկածում է, որ վերջինս հավանաբար Հայաստան է գնացել և անմիջապես ինքը մեկնում է Հայաստան: 2 տարի Հայաստանում աշխատելուց հետո տարբեր տեղերում, չի գտնում կնոջը: Եվ մի օր, երբ Ալեքսանդրը աշխատելուց է լինում սուվինիրների խանութում, հանկարծ նկատում է, որ երկու կին մտնում են այնտեղ: Երկար նայելով նրանցից մեկի դեմքին, քարանում է, տեսնելով որ այն հենց իր կինն է: Հարձակվելով Մարինայի վրա հասկանում է, որ վերջինս կորցրել է հիշողությունը և չի հիշում իրեն: Ալեքսանդրը ներողություն է խնդրում Մարինայից, մտքում կազմելով ծրագիր: Մարինան այդ ժամանակ ամանորյա սուվինիր էր եկել գնելու: Ալեքսանդրը տեղում մտածում է մի ծրագիր, ըստ որի ինքը կարող է իմանալ Մարինայի բնակվելու վայրը, սպանել նրան և վերցնել նրանից գողացած փողերը: Քանի որ դեպքը տեղի էր ունենում 2000 թվականի դեկտեմբերի 30-ին, այսինքն գալիք 2001 թվականը կենդանակերպով օձի տարի էր (իսկ Մարինան էլ գալիք տարին խորհրդանշող սուվինիր էր ուզում), Ալեքսանդրը որոշում է մի հիանալի ծրագիր, առանց ձեռքերն արյունոտելու վերցնել Մարինայից գողացված փողերը և վրեժ լուծել իրեն խաբելու համար: Նա որոշում է արկղի մեջ օձ դնել: Ալեքսանդրը հավատացնում է Մարինային, որ իրենց խանութում գործում է մի ամանորյա անակնկալ ծրագիր, ըստ որի պատվիրատուն իր պատվիրած սուվինիրը ստանում է իր տանը, անակնկալ փաթեթով, որպես ամանորյա նվեր: Մարինան համաձայնվում է, վճարում, և տալիս նրան տան հասցեն:
Մարինան ապրում է ընկերուհու՝ Լիդայի սեփական տանը, որն էլ Լիդան վերանորոգել է Մարինայի փողերով: Լիդան ունի 2 երեխա՝ մեկը 5 տարեկան, մեկն էլ 16(անունը Կարենը, որը շուտվանից էլ աչք ուներ մոր ընկերուհու փողերին, իմանալով, որ այն գտնվում է իրենց տանը): Այնտեղ է ապրում նաև Լիդայի ամուսինը:
Երեկոյան Լիդան իր ընտանիքի հետ որոշում է գնալ սկեսուրի տուն, որպեսզի այնտեղ նշի գալիք տարին և օգնի սկեսուրին պատրաստել ամանորյա սեղանը և առաջարկում է Մարինային միանալ իրենց: Մարինան համաձայնվում է, սակայն ասում, որ կմիանա իրենց իր պատվիրածը ստանալուց հետո: Լիդան ընտանիքով գնում է տնից: Անցնում է 2 ժամ: Լիդան՝ գտնվելով սկեսուրի տանը, սկսում է անհանգստանալ, քանի որ դեռ Մարինան չի եկել: Կարենը՝ տեսնելով ստեղծված իրավիճակը, որն էլ իրեն թվում է ամենահարմար պահը տուն գնալու և մոր ընկերուհու փողերն իրենով անելու, տատիկին ասում է, որ գնում է Մարինայի ետևից և կվերադառնա վերջինիս հետ: Տատիկը համաձայնվում է: Կարենը դուրս է գալիս տնից:
Լիդայի տան դարպասի դուռը ծեծում են: Մարինան մոտենում է և բացում դուռը, տեսնելով, որ գետնին դրված է անակնկալ փաթեթը, իսկ շրջակայքում մարդ չկա: Վերցնելով փաթեթը ուզում է փակել դուռը և հանկարծ ինչ-որ ոտնաձայներ է լսում:
Նորից նայելով շրջակայքը, տեսնում է, որ այնտեղ մարդ չկա: Փակում է դուռը և մտնում տուն: Նստում է բազմոցին, արկղը դնում ոտքերի վրա և բացում այն: Բացելով տուփը, տեսնում է, որ շերտերով տոպրակներ դրված են իրար վրա: Գլուխը կռացնելով դեպի արկղը, սկսում է բացել տոպրակները և հանկարծ արկղի մեջ գտնվող օձը խայթում է Մարինայի վիզը: Մարինան գցում է արկղը ձեռքից և ընկնում գետնին: Օձը փախչում է:
Հանկարծ հայտնվում է Ալեքսանդրը և կանգնելով Մարինայի դիմաց, պահանջում է ասել փողերի տեղը, սակայն վերջինս հազիվ պատասխանելով նրան, ասում է, որ չունի ոչ մի փող: Ալեքսանդրը հայհոյելով Մարինային, փորփրում է մի քանի տեղ, սակայն ոչ մի գումար չի գտնում: Որից հետո Մարինային ասելով, որ «Ամեն մարդ իր արածի համար պատժվում է սիրելիս», կատաղած հեռանում է: Անցնում է կես ժամ: Մարինան տանջվում է, ընկած գետնին: Կարենը հասնում է տուն և թռնելով դարպասի վրայից մտնում է տուն և գնում Մարինայի սենյակ: Վերցնելով Մարինայի պայուսակից ամբողջ փողերը, լցնում է տոպրակի մեջ և փորձում դուրս գալ տնից, սակայն հյուրասենյակում տեսնելով Մարինային ընկած գետնին, սարսափում է, քանի որ վերջինս կարող է պատմել բոլորին, որ ինքն է վերցրել փողերը: Մարինան հայացքով փորձում է ինչ-որ բան հասկացնել Կարենին, սակայն վերջինս վերցնելով դրված աթոռը, կոթով հարվածում է Մարինայի գլխին, որից էլ պատռվում է Մարինայի ճակատի մի փոքր մասը և սկսում արնահոսել: Կարենը վախորած արագ հեռանում է տնից: Անցնում է մի քանի ժամ: Լիդան ու ամուսինը գալիս են տուն: Ամուսինը թռնելով դարպասի վրայից, գալիս է հյուրասենյակ և տեսնում, որ Մարինան արնաշաղախ ընկած է գետնին, կողքն էլ դատարկ արկղը: Երբ ոստիկանները ժամանում են, ասում են, որ Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել: Սակայն 15 րոպե անց միայն նկատում են գլխի պատռվածքը և ասում Լիդային, որ պատռվածքը առաջացրել է արնահոսություն, իսկ օձի խայթոցն էլ վերջնականապես սպանել է նրան:


[COLOR="Red"]«Որոշ չափով» հաղթողների անունները կգրեմ վաղը: :);)/COLOR]

Սամվել
09.02.2008, 00:17
Անկապ էր մի ձև :(

Միլիցեքն էլ տապոռ էին :lol

*e}|{uka*
09.02.2008, 13:47
Անկապ էր մի ձև :(

Միլիցեքն էլ տապոռ էին :lol

Մդա.... Իրոք՜:D

Yellow Raven
09.02.2008, 14:41
Համենայն դեպս ահագին տանջվեցինք,մերսի Surpr!Se ջան:)

Adam
09.02.2008, 15:43
Այս խաղաշրջանում լիարժեք հաղթողներ չեղան, բայց կան 3 հոգի, որոնց կարելի է որոշ չափով հաղթող ճանաչել:
1. Dina
2. Taurus
3. Selene
Մյուսներին խնդրում եմ չնեղանալ, որ իրենցը չնշեցի...:) բայց ասեմ, որ կային նաև ակտիվ մասնակիցներ: Մի խոսքով, վերջ առաջին խաղաշրջանի: Շնորհակալություն մասնակցության ու քննարկումների համար: Իրոք, ինձ էլ էր հաճելի :):B

Սամվել
10.02.2008, 00:13
Այս խաղաշրջանում լիարժեք հաղթողներ չեղան, բայց կան 3 հոգի, որոնց կարելի է որոշ չափով հաղթող ճանաչել:
1. Dina
2. Taurus
3. Selene
Մյուսներին խնդրում եմ չնեղանալ, որ իրենցը չնշեցի...:) բայց ասեմ, որ կային նաև ակտիվ մասնակիցներ: Մի խոսքով, վերջ առաջին խաղաշրջանի: Շնորհակալություն մասնակցության ու քննարկումների համար: Իրոք, ինձ էլ էր հաճելի :):B

Ժողովուրդ խնդրում եմ էլի բերեք հաջ որդը մի քիչ կանոնները խստացնենք, օրինակ հարցերը հերթով :oy

Adam
10.02.2008, 00:26
Ժողովուրդ խնդրում եմ էլի բերեք հաջ որդը մի քիչ կանոնները խստացնենք, օրինակ հարցերը հերթով :oy

Այսինքն ո՞նց հերթով... տենց չի լինի

Սամվել
10.02.2008, 00:27
Այսինքն ո՞նց հերթով... տենց չի լինի

Ամեն մեկը մի հարց, շրջաններով, կարելի է նաև մասնակիցներին նախորոք գրանցել :think

Adam
10.02.2008, 00:30
Ամեն մեկը մի հարց, շրջաններով, կարելի է նաև մասնակիցներին նախորոք գրանցել :think

Պատմություն տեղադրելու՞ ես: :)
Ինչի համար եմ հարցնում, որովհետև մի հատը ունեմ, բայց դեռ չգիտեմ տեղադրեմ, թե ոչ... մի քիչ թող անցնի... :)

Վարպետ
10.02.2008, 01:42
Պատմություն տեղադրելու՞ ես: :)
Ինչի համար եմ հարցնում, որովհետև մի հատը ունեմ, բայց դեռ չգիտեմ տեղադրեմ, թե ոչ... մի քիչ թող անցնի... :)

Տեղադրի~, բա ինչ պետք ա անես?:)) Տեղադրի մի հատ քնննենք:)

Dayana
11.02.2008, 12:26
Ապրի Սյուրպրիզը լավ պատմություն դնելու ու մեր ուղողները շարժելու համար ;) հաս հաղթողներին շնորհավորում եմ ;)

Adam
14.02.2008, 23:22
Վաղը կմեկնարկվի երկրորդ խաղաշրջանը: Պատրաստվեք... :P:B
Գալիք պատմությունը նախորդից դժվար ա: :)

Adam
16.02.2008, 17:24
Երկրորդ խաղաշրջան: Մինչ պատմությունը կարդալը՝ ծանոթացեք նոր կանոններին՝ վերևում: :)

Ֆրանսիա, ք.Ռեյմս, 2007 թվական

Դեպքերը հիմնականում տեղի են ունենում Ռեյմս քաղաքի կենտրոնում գտնվող մի 5 հարկանի շենքում, որն անվանվում է ժամեսոլ, և որում հաստատված օրենքն ասում է, որ այն նախատեսված է միայն կանանց համար և չափահաս տղամարդիկ իրավունք չունեն ապրել այնտեղ: Բացառությամբ վերջիններս միայն կարող են մինչև ժամը 20:00 այցելել իրենց հարազատներին, որոնք այդ շենքում են ապրում, սակայն մնալ չեն կարող: Միայն կանայք, և 18-ից ցածր անձինք իրավունք ունեն: Օրենքը գործում է ամենայն խստությամբ: 20:00-ից սկսած այդ շենքում չափահաս տղամարդիկ չպետք է լինեն: Անհասկանալի օրենք, բայց փաստ: (Փաստը վերցված է իրականությունից)
Անձրևոտ եղանակ: 50-ամյա ֆրանսահայ Վիկտորը (որն արդեն 12 տարի է ինչ ապրում է Ռեյմսում) գնում է Փարիզի օդանավակայան և այնտեղ դիմավորում Հայաստանից եկած մի ընտանիքի (մայր՝ 35 տարեկան և երկու երեխա՝ մեկը 12, իսկ մյուսը 15 տարեկան): Դիմավորելուց հետո նստեցնում է նրանց տաքսի և տանում քաղաքի կենտրոն: Ցույց է տալիս Փարիզի թանգարանները, տեսարժան վայրերը, սրճարանում հյուրասիրում և այլն: Որից հետո միասին նստում են Ռեյմս գնացող մի ավտոբուս և գնում այնտեղ: ժամանելուն պես, Վիկտորը նրանց տեղավորում է ժամեսոլ կոչվող յուրօրինակ մի շենքում, ասելով, որ այստեղ վերջիններս շատ լավ կզգան իրենց և այն մոտ է գտնվում Ռեյմսի կենտրոնին: Մայրը, որի անունը Աննա է, շնորհակալություն է հայտնում Վիկտորին իրենց օգնելու և տեղավորելու համար: Այդ ամենից հետո Վիկտորը տալիս է Ռեյմսի իր տան հեռախոսահամարը և հեռանում է:
Օրերն անցնում են... և Աննան ու իր երեխաները արդեն հարմարված ապրում են այդ շենքում: Մի օր Աննան որոշում է երեխաների հետո դուրս գալ և ման գալ քաղաքով: Շրջում են խանութներով, պատկերասրահներով, սրճարաններով և հանկարծ Աննան հեռվից փողոցում նկատում է մի մարդու, որը քայլում է կողքի մայթով: Աննան քարանում է: Երեխաները հարցնում են նրան, թե ի՞նչ է պատահել: Աննան ասում է նրանց, որ շուտ պետք է հեռանալ այդտեղից: Եվ արագ-արագ երեխաների հետ միասին հեռանում այդ փողոցից: Գալիս են տուն: Աննան խառնված է իրար: Երեխաները հարցնում են նրան այդ մասին, սակայն ինքը հանգստացնելով նրանց, ասում է, որ ոչինչ էլ չի եղել: Ասում է, որ ուղղակի ինքն այդ պահին մի քիչ վատ զգաց և վերջ: Սակայն շարունակում է իրեն անհանգիստ պահել, շարունակ մտածելով: Մի քանի րոպե անց, Աննան զանգահարում է Վիկտորին և ասում, որ ուզում է փոխել այն վայրը, որտեղ հիմա ապրում է: Վիկտորը պատասխանում է նրան, որ դա դեռևս անհնար է, քանի որ շատ ծախսեր է պահանջում և ինքը գործերի մեջ է և չի կարող նաև բավականաչափ ժամանակ տրամադրել: Հարցնում է պատճառը, սակայն Աննան պատասխանում է, որ իր դուրը մի տեսակ չի եկել շենքի մթնոլորտը և վերջ: Վիկտորը կրկին բացատրելով իր մոտ ստեղծված զբաղվածությունը, և ասելով, որ միգուցե 1 ամսից կզբաղվի դրանով, ներողություն է խնդրում մերժելու համար:
Անցնում է 5 օր: Երեկոյան ժամը 9-նն է: Աննան խոհանոցում ուտելիք է պատրաստում, իսկ երեխաները DVD են դիտում: Հանկարծ տան դուռը անսպասելի թակում են: Աննան մոտենալով դռանը, բացում է և տեսնում, որ դիմացը կանգնած է մի տղամարդ: Շատ է զարմանում, քանի որ այդ ժամին այդ շենքում չափահաս տղամարդ հնարավոր չէր որ լիներ: Տղամարդը ֆրանսիացի է և շատ տարօրինակ պահվածքով: Աննան հարցնում է նրան, թե վերջինս ո՞վ է և ի՞նչ է ցանկանում (Աննան որոշ չափով տիրապետում է ֆրանսերենին): Այդ տղամարդը ներս գալով, ասում է նրան, որ իբր թե ինքը ինչ-որ մեկին է ման գալիս և ուզում է գտնել իր ծանոթին: Աննան շատ է զարմանում, բայց և այնպես ներս թողնում այդ մարդուն, որը մի տեսակ տարօրինակ պահվածք ունի: Ներս է մտնում, որից հետո սկսում է հարցուփորձ անել, թե որտեղի՞ց է Աննան ժամանել: Աննան նրան ասում է, որ ժամանել Հայաստանցի և որ ինքը հայ է: Դրանից հետո այդ տղամարդը ասելով Աննային, որ երևի ինքը սխալվել է, բացում է դուռը և փորձում դուրս գալ: Աննան սկսում է նյարդայնանալ, և հարցնում է նրան, թե վերջինս ինչպե՞ս է այս ժամին մտել այս շենք՝ հակառակ օրենքին: Այդ տղամարդը մի տեսակ կասկածելի նայում է և շնորհակալություն հայտնելով դուրս գալիս տնից: Աննան մի պահ սկսում է մտածել, սակայն հետո հասկանում, որ ինչ-որ թյուրիմածություն է եղել և լուրջ չի ընդունում այդ ամենը, սակայն մտքում մի փոքր կասկած ունենալով: Այդ ամենից անցնում է ևս 2 օր: Կեսօր է, ժամը 3-ն է: Աննան պառկած հանգստանում է, երեխաներից մեկը հեռուստացույց է դիտում, մեկն էլ ամսագրեր է կարդում: Տան դուռը թակում են: Աննան բացում է դուռը և տեսնում, որ ոստիկաններ են: Ոստիկանները մտնում են տուն և ասում Աննային, որ ինքը և իր երեխաները պետք է գնան վերջիններիս հետո բաժանմունք: Աննան շփոթվում է և սկսում հակառակվել ոստիկաններին: Սակայն վերջիններս Աննային և իր երեխաներին նստեցնելով մեքենա, տանում են բաժանմունք: Մի քանի հարցեր են տալիս այնտեղ և հանկարծ հայտնվում է մեկը և Աննայից ինչ-որ փողեր պահանջում: Աննան վախորած պատասխանում է, որ չունի փող: Որից հետո այդ մարդը, հանելով գրպանից դանակը, խփում է Աննայի ուսին և փախչում է բաժանմունքից:

Բացահայտեք.
1. Ո՞վ է Աննան:
2. Ումի՞ց էր փախչում:
3. Ւնչպե՞ս է այդ ուշ ժամին «ժամեսոլում» տղամարդ հայտնվել:
4. Ո՞վ էր այդ մարդը:
5. Ինչու՞ ոստիկանները տարան Աննային և երեխաներին բաժանմունք:
6. Ի՞նչն է պատճառը, որ դանակով խփեցին նրան և ո՞վ էր խփողը:

Բացահայտեք պատմությունը... :B

BOBO
16.02.2008, 17:40
Սքսանք:))

Աննան ճանաչում էր իրեն դանակահարողին?
Դանակահարողը նույն մարդն էր որին Աննան տեսել էր փողոցում?
Դանակահարողը ինչ որ կապ ուներ այն մարդու հետ, որը Աննայի բնակարան էր ներխուժել?
Տուն ներխուժողը շենքի պահակն էր?:))
Ֆրանսիացին փնտրում էր Վիկտորին?
Այն մարդը, որին տեսել էր Աննան փողոցում իր ամուսինն էր?

Adam
16.02.2008, 21:57
Սքսանք:))

Աննան ճանաչում էր իրեն դանակահարողին?
Դանակահարողը նույն մարդն էր որին Աննան տեսել էր փողոցում?
Դանակահարողը ինչ որ կապ ուներ այն մարդու հետ, որը Աննայի բնակարան էր ներխուժել?
Տուն ներխուժողը շենքի պահակն էր?:))
Ֆրանսիացին փնտրում էր Վիկտորին?
Այն մարդը, որին տեսել էր Աննան փողոցում իր ամուսինն էր?

Քանի որ դեռ շատերը չեն տեսել, որ սկսել ենք երկրորդը, հիմա կպատասխանեմ հարցերին: Սակայն հետո ըստ կանոնի: :)

1. Այո , 2. Այո , 3. Այո , 4. Ոչ , 5. Ոչ , 6. Ոչ

Մեկել սրանից հետո ամեն մեկդ մեկ կամ մաքսիմում երկու հարց տվեք ձեր գրառման մեջ: :)

*e}|{uka*
16.02.2008, 23:22
1.Աննային դանակահարողը կապ ունի ոմն Վիկտորի հետ ?
2. Տուն ներխուժողին Վիկտորն էր ուղարկել ?... ;)

Adam
17.02.2008, 01:18
1.Աննային դանակահարողը կապ ունի ոմն Վիկտորի հետ ?
2. Տուն ներխուժողին Վիկտորն էր ուղարկել ?... ;)

Կանոնում նշածս օրենքը ինքս չեղյալ եմ հայտարարում: Որովհետև խաղի ընթացքը կանգնում ա:

1. Ոչ , 2. Ոչ: :)

BOBO
17.02.2008, 22:21
Էս ոչ մեկ չի ուզում հարց գրի հա:think
Չեք ուզում մի ուզեք ես կգրեմ:P

1.Դանակահարողը հայ էր?
2.Աննայենք ապրում էին 5-րդ հարկում?:))

Selene
17.02.2008, 23:31
1. Աննայի՝ Ֆրանսիա գալը կարելի՞ է համարել փախուստ Հայաստանից կոնկրետ պատճառով:
2. Աննան ամուսին ունի՞:

Սամվել
17.02.2008, 23:40
Տակս :think:8

Տուն ներխուժողը ոստիկա՞ն էր կամ էտ տիպի մի բան :think

Adam
17.02.2008, 23:43
1.Դանակահարողը հայ էր?
2.Աննայենք ապրում էին 5-րդ հարկում?:))

1.Այո , 2. էական չէ: :)



1. Աննայի՝ Ֆրանսիա գալը կարելի՞ է համարել փախուստ Հայաստանից կոնկրետ պատճառով:
2. Աննան ամուսին ունի՞:

1.Այո , 2. Ոչ: :)

Ավելացվել է 2 րոպե անց

Տուն ներխուժողը ոստիկա՞ն էր կամ էտ տիպի մի բան :think

Ոչ: :)

Ra$Ta
17.02.2008, 23:57
Ոստիկաններին ինֆորմացիան հաղորդել էր դանակահարողը ?

Ավելացվել է 4 րոպե անց
Վիկտորը ծանոթ է դանակահարողի հետ

Adam
18.02.2008, 00:03
Ոստիկաններին ինֆորմացիան հաղորդել էր դանակահարողը ?

Ավելացվել է 4 րոպե անց
Վիկտորը ծանոթ է դանակահարողի հետ

1.Այո , 2.Ոչ: :)

Ra$Ta
18.02.2008, 00:06
Աննան Հայաստանում զբաղվելա անօրինական մի բանով ?

Adam
18.02.2008, 00:08
Աննան Հայաստանում զբաղվելա անօրինական մի բանով ?

Ոչ:

Ra$Ta
18.02.2008, 00:09
3. Ւնչպե՞ս է այդ ուշ ժամին «ժամեսոլում» տղամարդ հայտնվել:

Ուզում էր վերջնականապես ճշտել որ այդ կինը Աննան է :

BOBO
18.02.2008, 00:10
Դանակահարողը Աննայի հետևից ֆրանսիա էր գնացել?
Վիկտորը ինչ-որ կապ ունի էս պատմության հետ?:D

Adam
18.02.2008, 00:11
3. Ւնչպե՞ս է այդ ուշ ժամին «ժամեսոլում» տղամարդ հայտնվել:

Ուզում էր վերջնականապես ճշտել որ այդ կինը Աննան է :

Հա:

Ավելացվել է 1 րոպե անց

Դանակահարողը Աննայի հետևից ֆրանսիա էր գնացել?
Վիկտորը ինչ-որ կապ ունի էս պատմության հետ?:D

1. Հա, 2. Չէ:

Ra$Ta
18.02.2008, 00:20
5. Ինչու՞ ոստիկանները տարան Աննային և երեխաներին բաժանմունք:

Վիկտորին սպանել են ?

Adam
18.02.2008, 00:22
5. Ինչու՞ ոստիկանները տարան Աննային և երեխաներին բաժանմունք:

Վիկտորին սպանել են ?

Ոչ::B

BOBO
18.02.2008, 00:23
Ուրեմը էսքանից կարելի ա եզրակացնել որ Աննա փող էր պարտք իրեն դանակահարողին դրա համար փախավ Ֆրանսիա: Հետո էտ ում որ փող էր պարտք էտի իրա հետևից գնաց ֆրանսիա, ու մի հատ ֆրանսիացի ճարեց ու ուղարկեց Աննայենց տուն որ տենա ինքն ա թե չէ: Էտ էլ տեսավ որ ինքն ա էկավ դանակահարողին ասեց, ինքն էլ ոստիկաններ ուղարկեց որ Աննային ձեռբակալեն դրանք էլ ձեռբակալեցին ու տարան բաժանմուք ընդեղ Աննայից փողը ուզեց` չտվեց, դանակով խփեց ու փախավ ի ֆսյո:D

Հա Վիկտորն էլ կապ չունի էս պատմության հետ, թե սպանին չսպանին էտ հաշիվ չի:D

Adam
18.02.2008, 00:26
Ուրեմը էսքաբից կարելի ա եզրակացնել որ Աննա փող էր պարտք իրեն դանակահարողին դրա համար փախավ Ֆրանսիա: Հետո էտ ում որ փոզ էր պարտք էտի իրա հետևից գնաց ֆրանսիա, ու մի հատ ֆրանսիացի ճարեց ու ուղարկեց Աննայենց տուն որ տենա ինքն ա թե չէ: Էտ էլ տեսավ որ ինքն ա էկավ դանակահարողին ասեց, էտ էլ ոստիկաններ ուղարկեց որ Աննային ձեռբակալեն դրանք էլ ձեռբակալեցին ու տարան բաժանմուք ընդեղ Աննայից փողը ուզեց չտվեց, դանակով խփեց ու փախավ ի ֆսյո:D

Լրիվ ճիշտ ես...:D
Բայց էտ չի նշանակում, որ պատմությունը բացահայտվեց :)
Ասածներդ պետք ա նախ հիմնավորես... բացահայտելով նշածս ամեն մի կետ :)

Ra$Ta
18.02.2008, 00:26
5. Ինչու՞ ոստիկանները տարան Աննային և երեխաներին բաժանմունք:

Վիկտորի հետ ինչ ոչ որ մի բան է պատահել ?

կամ

Աննան ոչ մի հակաօրինական բան չէր արել , այսինքն ոստիկանները սխալ էին ինֆորմացված ?

Adam
18.02.2008, 00:27
5. Ինչու՞ ոստիկանները տարան Աննային և երեխաներին բաժանմունք:

Վիկտորի հետ ինչ ոչ որ մի բան է պատահել ?

կամ

Ոստիկանները սխալ տեղեկություն են ստացել որ Աննան անօրինական է գտնվում Ֆրանսիայում ?

1. Ոչ , 2. Համարյա ոչ :D

Ra$Ta
18.02.2008, 00:29
1. Ոչ , 2. Համարյա ոչ :D

Վերևի պատասխանը խմբագրել եմ նորից նայի

malaletka
18.02.2008, 00:32
1. Իսկ այդ շենքի բնակչին թույլատրվում է արգելված ժամին տղամարդ ընդունել՞՞՞ , ոստիկանները դրա պատճառով Աննաին տարան բաժանմունք՞՞՞
2. Իսկ հաստատ ոստիկանները ոստիկաններ էին՞՞՞
3.Աննան ինչ որ մեկին փող պարտք էր՞՞՞
4.Աննան դանակահարողի հետ մենակ էր դանակահարման պահին՞՞՞
5. Դիմացի մայթի մարդը նկատել եվ ճանաչել էր Աննաին՞՞՞

Adam
18.02.2008, 00:33
Աննան ոչ մի հակաօրինական բան չէր արել , այսինքն ոստիկանները սխալ էին ինֆորմացված ?


Ոչ:

Ra$Ta
18.02.2008, 00:34
Ոչ:

էէէէ չջոգեցի , հիմա ոստիկանները սխալ էին ինֆորմացված ?

Adam
18.02.2008, 00:35
1. Իսկ այդ շենքի բնակչին թույլատրվում է արգելված ժամին տղամարդ ընդունել՞՞՞ , ոստիկանները դրա պատճառով Աննաին տարան բաժանմունք՞՞՞
2. Իսկ հաստատ ոստիկանները ոստիկաններ էին՞՞՞
3.Աննան ինչ որ մեկին փող պարտք էր՞՞՞
4.Աննան դանակահարողի հետ մենակ էր դանակահարման պահին՞՞՞
5. Դիմացի մայթի մարդը նկատել եվ ճանաչել էր Աննաին՞՞՞

1.Ոչ , 2. Այո , 3. Այո , 4. էական չէ , 5. Ոչ:
Հ.Գ. Մեկել խնդրում եմ սրանից հետո աշխատի 1 գրառմանդ մեջ մաքսիմում 2 հարց լինի, լա՞վ :)

Ավելացվել է 59 վայրկյան անց

էէէէ չջոգեցի , հիմա ոստիկանները սխալ էին ինֆորմացված ?

Ոչ, ոստիկանները շատ ճիշտ էին տեղեկացված

Ra$Ta
18.02.2008, 00:37
Դանակահարողը երեխեքի հետ կապ ունի?

Adam
18.02.2008, 00:41
Դանակահարողը երեխեքի հետ կապ ունի?

Ոչ, բայց ծանոթ էին... - էական չէ

Հուշում՝ վերաբերող «Ինչպե՞ս է ժամեսոլում այդ ժամին տղամարդ հայտնվել» կետին:

Հուշումը հիշեցման կարգով է.
Այդ տղամարդը տարօրինակ պահվածք ուներ

BOBO
18.02.2008, 00:43
Ոչ, բայց ծանոթ էին... - էական չէ

Հուշում՝ վերաբերող «Ինչպե՞ս է ժամեսոլում այդ ժամին տղամարդ հայտնվել» կետին:

Հուշումը հիշեցման կարգով է.
Այդ տղամարդը տարօրինակ պահվածք ուներ
Կարողա գալիբոյ էր?:lol

Ra$Ta
18.02.2008, 00:47
Թմրամոլ էր , որը ցերեկով էր մտել շենք և սպսել էր :

malaletka
18.02.2008, 00:48
1.իսկ կարող ա շենքի պահակին սպանել են՞՞՞
2.իր գնալուց հետո ինչ որ բան ա թողել Աննաին տանը՞՞՞

Adam
18.02.2008, 00:49
Կարողա գալիբոյ էր?:lol

Աաաայո հոմոսեքսուալիստ էր :D

Ավելացվել է 2 րոպե անց

1.իսկ կարող ա շենքի պահակին սպանել են՞՞՞
2.իր գնալուց հետո ինչ որ բան ա թողել Աննաին տանը՞՞՞

1.Ոչ, 2.Ոչ

Սամվել
18.02.2008, 01:05
Աաաայո հոմոսեքսուալիստ էր :D


Սա լու՞րջ էր :think

Adam
18.02.2008, 01:07
Սա լու՞րջ էր :think

Այո

Ավելացվել է 7 րոպե անց
Շոկի մեջ ե՞ք :D

BOBO
18.02.2008, 14:02
Հա բայց ինչ կա շոկի մեջ ընգնելու:esim:D
Վերջիվերջո եվրոպացի ա չէ:D
Իսկ հիմի հարց`

1.Հոմոն կապ ուներ փողերի հետ?
2.Թե ուղղակի վարձվել էր դանակահարողի կողմից?

Yellow Raven
18.02.2008, 16:24
Ուշ եմ միանում,բայց սկսենք բացահայտելը...
1.Ժամեսոլ անվանումը ինչ-որ կապ ունի պատմության հետ?
2.Երեխեքից ինչ-որ մեկը գոնե կապ ունի պատմության հետ?

Adam
18.02.2008, 19:53
1.Հոմոն կապ ուներ փողերի հետ?
2.Թե ուղղակի վարձվել էր դանակահարողի կողմից?

1.Ոչ, 2.Այո


1.Ժամեսոլ անվանումը ինչ-որ կապ ունի պատմության հետ?
2.Երեխեքից ինչ-որ մեկը գոնե կապ ունի պատմության հետ?

1.էական չէ, 2.էական չէ:

Սամվել
18.02.2008, 20:04
1. Դանակահարողը Աննայի գործընկե՞րն էր

Adam
18.02.2008, 20:09
1. Դանակահարողը Աննայի գործընկե՞րն էր

«գործընկերը» չէր...Ոչ

Սամվել
18.02.2008, 20:13
«գործընկերը» չէր...Ոչ

Ուղա՞կի ընկերը :think

Կամ Սիրեկա՞ն :oy:D

Adam
18.02.2008, 20:16
Ուղա՞կի ընկերը :think


Այո

*e}|{uka*
18.02.2008, 20:17
1.Աննայի մոտ էին այն փողերը , որը պահանջեց դանակահարողը ոստիկանատանը ?
2. Երեխաների հայրը կապ ունի այս պատմության հետ ? :D

Adam
18.02.2008, 20:22
1.Աննայի մոտ էին այն փողերը , որը պահանջեց դանակահարողը ոստիկանատանը ?
2. Երեխաների հայրը կապ ունի այս պատմության հետ ? :D

1. Ոչ, 2. Ոչ :)

Սամվել
18.02.2008, 20:47
Աննան իրոք պա՞րտք էր նրան :think

*e}|{uka*
18.02.2008, 20:53
Վիկտորը և Աննան վաղուց էին իրար ճանաչում ?

Աննան գիտեր ,որ փողոցում հանդիպած մարդը ապրում է Ֆրանսիայում ? :think

BOBO
18.02.2008, 21:05
Աննան գիտեր ,որ փողոցում հանդիպած մարդը ապրում է Ֆրանսիայում ?

Ֆրանսիայում չի ապրում, Աննայի հետևից գնացել ա ընդեղ:))

Adam
18.02.2008, 21:10
Աննան իրոք պա՞րտք էր նրան :think

Այո


Վիկտորը և Աննան վաղուց էին իրար ճանաչում ?

Աննան գիտեր ,որ փողոցում հանդիպած մարդը ապրում է Ֆրանսիայում ? :think

1. Այո, բայց էական չէ , 2. Ոչ

*e}|{uka*
18.02.2008, 21:13
Իսկ դանակահարողը ինչպես հայտնվեց ոստիկանատանը :o ,միգուցե այնտեղ էր մինչև Աննային ու երեխաներին բերելը (ասենք աշխատում էր այնտեղ , պարտադիր չի որպես ոստիկան )

Հ.Գ. Եթե կրկնվում եմ կներեք :oy

BOBO
18.02.2008, 21:15
1,Աննան իր ընկերոջից(դանակահարողից) պարտքով փող էր վերցրել?
2,Դանակահարողը ոստիկանությունում բողոք էր գրել, թե իրեն փող են պարտք?

Adam
18.02.2008, 21:19
Իսկ դանակահարողը ինչպես հայտնվեց ոստիկանատանը :o ,միգուցե այնտեղ էր մինչև Աննային ու երեխաներին բերելը (ասենք աշխատում էր այնտեղ , պարտադիր չի որպես ոստիկան )

Հ.Գ. Եթե կրկնվում եմ կներեք :oy

Հարցիտ շատ կուզենայի պատասխանել, բայց նենց հարցեր պետք ա տաս, որ մենակ «Այո» «Ոչ» լինի պատասխանել ;):)



1,Աննան իր ընկերոջից(դանակահարողից) պարտքով փող էր վերցրել?
2,Դանակահարողը ոստիկանությունում բողոք էր գրել, թե իրեն փող են պարտք?

1. Այո , 2. Ոչ:

Ավելացվել է 1 րոպե անց

(ասենք աշխատում էր այնտեղ , պարտադիր չի որպես ոստիկան )

Ոչ:

BOBO
18.02.2008, 21:37
Իսկ դանակահարողը ընդհանրապես բողոք գրել էր?:))

Adam
18.02.2008, 22:24
Իսկ դանակահարողը ընդհանրապես բողոք գրել էր?:))

Այո

Հուշում 2. Աննան ընկերոջից փող էր խնդրել գործերի համար սակայն խաբելով նրան մեկնել էր Ֆրանսիա, չտալով պարտքերը:

BOBO
18.02.2008, 22:39
Դանակահարողը ոստիկանությունում բողոքել էր որ Աննան ժամը 8-ից հետո իր տուն "տղամարդ" է ընդունել?:))

Adam
18.02.2008, 22:55
Դանակահարողը ոստիկանությունում բողոքել էր որ Աննան ժամը 8-ից հետո իր տուն "տղամարդ" է ընդունել?:))

Ոչ :D

Yellow Raven
20.02.2008, 16:35
1.Դանակահարողը կաշառել էր ոստիկաններին?
2.Աննան էտ փողերը չունենալու պատճառով չէր տալիս?

Adam
21.02.2008, 11:40
1.Դանակահարողը կաշառել էր ոստիկաններին?
2.Աննան էտ փողերը չունենալու պատճառով չէր տալիս?

1.Ոչ, 2.Այո :)

Yellow Raven
21.02.2008, 16:14
Շատ խճճված պատմությունա,ավելի լավ կլինի,3-րդ հուշումն էլ տաս:

Adam
21.02.2008, 21:25
Շատ խճճված պատմությունա,ավելի լավ կլինի,3-րդ հուշումն էլ տաս:

Մի բան է մնացել. որ պարզվի: Դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա :)
Տալիս եմ վերջին կարևոր հուշումս: Համել խաղի ընթացքը կանգնելա... պետք ա շուտ բացահայտել :);)

Աննան չէր ուզում, որ իր երեխաները ծառայեին բանակում:

Yellow Raven
21.02.2008, 22:02
Էտ դանակահարողը գեներալ էր?

BOBO
21.02.2008, 22:34
Մի բան է մնացել. որ պարզվի: Դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա :)
Տալիս եմ վերջին կարևոր հուշումս: Համել խաղի ընթացքը կանգնելա... պետք ա շուտ բացահայտել :);)

Աննան չէր ուզում, որ իր երեխաները ծառայեին բանակում:
Իիիիի~~~ բա ասում էիր էրեխեքը կապ չունեն:think

Goga
21.02.2008, 22:47
Նա թաքցրե՞լ էր երեխաների ճիշտ տարիքը:8

Adam
21.02.2008, 23:48
Էտ դանակահարողը գեներալ էր?

Ոչ :D


Իիիիի~~~ բա ասում էիր էրեխեքը կապ չունեն:think

Դե չի կարելի համարել, որ կապ ունեն: Ուղղակի էս հանգամանքը բերեցի, որ «պրինցիպը» հասկանաք: Կարող էի ասել նաև , որ չէր ուզում Հայաստանում մնար, քանի որ ֆինանսական դրությունը վատ էր: Իսկ այդ դեպքում ի՞նչ են անում...;)


Նա թաքցրե՞լ էր երեխաների ճիշտ տարիքը:8
Ոչ :)

Yellow Raven
22.02.2008, 22:18
Խաղը կանգնելա,կարծում եմ պետքա մի հատ ավելի լուրջ հուշում,որը ավելի շատ բան ասի քան մոր`երեխաների բանակ չգնալու ցանկությունը:

BOBO
22.02.2008, 23:01
Դե էլ ինչ հուշում, սաղ բացահայտած ա էլի ուղղակի հավես չկա էտքան գրելու:)):))

Հիմի կարողա նստենք պարզենք թե Աննան որտեղ էր ապրում(Հայաստանում) կամ դանակահարողի անունը ինչ էր կամ էլ հոմոյի:D:D

Այսինքն մենակ մի բան ա մնում, թե ինչ էր ոստիկանությունում բողոքել էտ դանակածակողը:D

Ուրեմը սենց մի հարց:))
Դանակահարողը բողոքել էր որ Աննա փախցնում է երեխաներին որ նրանք բանակում չծառայեն?:))

Adam
22.02.2008, 23:05
Դանակահարողը բողոքել էր որ Աննա փախցնում է երեխաներին որ նրանք բանակում չծառայեն?:))

Ըհը... ոնց որ թե հասնում ես :D
Բայց մի տեսակ լավ չես ձևակերպում հարցտ: Դե... ոնց ասեմ....:D ը...ը... :D
Չեմ ասի :P , դուք ասեք:

BOBO
22.02.2008, 23:38
Իիիի~~ էտ կարողա իրա էրէխեքը չեին?:D
Կարողա մի էրէխուն էր փախցնում?:D
Երկուսն էլ ծառայության ենթակա էին?:D
:D

Adam
22.02.2008, 23:46
Իիիի~~ էտ կարողա իրա էրէխեքը չեին?:D
Կարողա մի էրէխուն էր փախցնում?:D
Երկուսն էլ ծառայության ենթակա էին?:D
:D


Չէ :D էտ երևույթի անունը պետք ա ասես ուղղակի... Դե ոնց ասեմ... երևույթ չի էլի... :D ոբշըմ չեմ ասի :D Մարդիկ եթե տեսնում են, որ դեսպանատունը իրանց չի թողում գնալ ուրիշ երկիր, ի՞նչ են անում: :)

Վահիկ ջան, դու էլ գրի ;)

BOBO
22.02.2008, 23:53
Դեպորտ???:))

Հաա~~ մարդիկ? ես էլ իմանամ դեսպանատունն ա անում:D
Մարդիկ թռնում են:D
Կամ կեղծում անձնագիրը:D

Չէ բայց ոնց որ կեղծում են:D:D

Adam
22.02.2008, 23:55
Դեպորտ???:))

Հա, բայց ինչի՞ համար են դեպորտ անում: Այ էտ ասաաաաաաա:angry :D

BOBO
22.02.2008, 23:57
Վերև նայի:))

Adam
23.02.2008, 00:01
Վերև նայի:))

Այսինքն իրենք ի՞նչ ճանապարհով են գնացել Ֆրանսիա :D
Ասա էլի... խնդրում եմ... արդեն չեմ դիմանում :D:D:D

BOBO
23.02.2008, 00:04
Վայ ճանապարհով չեն գնացել օդով են գնացել:D

Կամ կեղծիք օդային ճանապարհով:D

Կաշառել են:o :D
Ֆսյո կաշառել են, փողը վեկալել են ու կաշառել:hands
Մենակ թե չասես սխալա:D

Adam
23.02.2008, 00:07
Վայ ճանապարհով չեն գնացել օդով են գնացել:D

Կամ կեղծիք օդային ճանապարհով:D

Կաշառել են:o :D
Ֆսյո կաշառել են, փողը վեկալել են ու կաշառել:hands
Մենակ թե չասես սխալա:D

Չէ... եղբայր, արդեն լացս էկավ :D
«Անօրինական ճանապարհով» - «ԱՆԼԵԳԱԼ» :B :[

BOBO
23.02.2008, 00:11
Վայ դե կեղծիքի կամ անօրինական նույն բանը չի?:))

Հիմի դնում ես չէ ամբողջ պատմությունը? Այո կամ Ոչ:D

Adam
23.02.2008, 00:14
Վայ դե կեղծիքի կամ անօրինական նույն բանը չի?:))

Հիմի դնում ես չէ ամբողջ պատմությունը? Այո կամ Ոչ:D

:D Հիմա չէ, վաղը: էսօր կապս ահավորա: Վաղը մինչև իրիկուն :);)

BOBO
23.02.2008, 00:17
:ok Կսպասեմ:)

Yellow Raven
23.02.2008, 13:12
Հաաաաաա,լավ ամեն ինչ արդեն պարզա,մենակ առաջին հարցի չհասկացա,այսինքն Ով էր Աննան?
Էտ հարցի պատասխանը ինչա ?