PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ պատմություն



Էջեր : 1 [2]

Adam
23.02.2008, 16:13
Հաաաաաա,լավ ամեն ինչ արդեն պարզա,մենակ առաջին հարցի չհասկացա,այսինքն Ով էր Աննան?
Էտ հարցի պատասխանը ինչա ?

Այո :D:D

Իսկ եթե լուրջ, Աննայի ով լինելը ուղիղ իմաստով գրված չէ: Ուղղակի պետք է բացահայտվեր, թե ինչպե՞ս է եկել Ֆրանսիա, ու՞մ փողերով, ինչի՞ համար: Կետի իմաստը դա էր: Որպեսզի որոշ չափով հայտնի դառնա, թե ով էր ինքը: :)

Yellow Raven
23.02.2008, 22:01
Ուրեմն էս պատմությունից էլ պրծանք,բայց համեմատական կարգով նշեմ,որ առաջինը ավելի հետաքրքիր էր:

Adam
24.02.2008, 01:41
Հայաստան, ք.Երևան, 2007 թվական

Աննա Սարգսյանը (35 տարեկան, ամուսնացած բաժանված է), որն ապրում է Երևանում իր 2 երեխաների հետ, շարունակ ծրագրեր է մտածում Հայաստանից փախչելու համար: (Երևանում են ապրում նաև Աննայի մայրը և քույրը, սակայն վերջիններս ապրում են առանձին): Մի կողմից՝ 15-ամյա որդու ապագայում բանակ գնալու հարցը, մյուս կողմից էլ՝ իրենց ֆինանսական ծանր դրությունը Աննային ստիպում են գնալ ծայրահեղ քայլերի:
Մի օր Աննան հիշում է իր հոր ընկերոջը՝ ոմն Վիկտորին, (որն ապրում է Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում) և մտածում, որ վերջինս կարող է օգնել իրենց, դուրս գալ Հայաստանից: Մտածելով, որ Վիկտորը կօգնի իրեն (քանի որ վերջինս միշտ մոտ է եղել Աննայի ընտանիքին), Աննան, մորից իմանալով Վիկտորի բջջային հեռախոսահամարը, զանգահարում է և պատմում նրան, թե ինչ անելանելի դրության մեջ է: Ասում է նաև, որ 15-ամյա որդուն՝ Նարեկին, շուտով հաշվառման են կանգնեցնելու և Հայաստանից դուրս գալ նրանք չեն կարող: Վիկտորը Աննային ասում է, որ միակն ճանապարհը անօրինական կերպով Ֆրանսիա գալն է, որն էլ մեծ գումար է պահանջում՝ մոտ 15.000 դոլար, երեք հոգու համար: Աննան ասում է, որ մի տեղից կհայթայթի այդ փողը, միայն թե Վիկտորը օգնի իրենց: Վիկտորն ասում է, որ ինքը Հայաստանում ծանոթ ունի, որը զբաղվում է էդպիսի հարցերով և տալիս է Աննային այդ մարդու հեռախոսահամարը և ասում, որ այդ մարդու հետ պայմանավորվելուց հետո Աննան զանգի իրեն, որպեսզի խոսեն հետագա պլանների մասին:
Անցնում է մի քանի օր: Աննան իր ընկերուհու ծանոթից, որն աշխատում է կենտրոնական բանկում, կարողանում է պարտքով վերցնել 15.000 դոլլար, պայմանով, որ կվերադարձնի այն 2 ամիս անց (մտքում մտածելով, որ այդ փողը երբեք էլ չի տա, քանի որ Ֆրանսիա փախնելուց հետո, նրան ոչ մեկ չի գտնի և հասկանում է, որ միակ ելքը սա է փրկվելու աղքատությունից և վերջապես Հայաստանից): Որից հետո զանգահարելով Վիկտորի ասած մարդուն, սկսում է մշակել իր և երեխաների Հայաստանից փախուստի ծրագիրը: Անցնում է 30-40 օր:
Ամեն ինչ գրեթե պատրաստ է: Միայն պետք է լուծվի այն հարցը, թե որտե՞ղ են ապրելու իրենց Ֆրանսիայում: Աննան զանգահարում է Վիկտորին և վերջինս էլ ասում է նրան, որ մյուս շաբաթվա համար տոմս գնի: Ասում է նաև, որ ինքը կդիմավորի նրանց Փարիզի օդանավակայանում և կտեղավորի Ռեյմս քաղաքում գտնվող մի շենքում, որտեղ ապրելն անվճար է փախստականների համար.... մինչև որոշ ժամանակ անցնի: Ամեն ինչ պայմանավորվում են: Աննան գնում է քրոջ տուն և պատմում մորն ու քրոջը ամեն ինչ և ասում, որ փողը հենց Վիկտորն է ուղարկել՝ 15.000 դոլար, որպեսզի ինքը և երեխաները դուրս գան Հայաստանից: Քրոջ և մոր հարցին, թե ինչպե՞ս է նա հետո տալու Վիկտորի պարտքը, Աննան պատասխանում է, որ Ֆրանսիա հասնելուն պես, կաշխատի և կվերադարձնի փողը: Աննան ասում է նաև նրանց, որ Վիկտորը տեղավորելու է իրենց և այդ ամենից հետո ինքը կզանգի և կտեղեկացնի, թե ինչպես է հասել:
Անցնում է 1 շաբաթ: Աննան իր երեխաների հետ նստում է ինքնաթիռ և ուղևորվում Փարիզ: Փարիզի օդանավակայանում նրանց է դիմավորում Վիկտորը, որից հետո մի քիչ շրջելով Փարիզում, միասին նստում են Ռեյմս գնացող ավտոբուս և ուղևորվում այնտեղ: Որից հետո Վիկտորը Աննային և երեխաներին տեղավորում է Ռեյմսի ժամեսոլ կոչվող մի շենքում և տալով իր տան հեռախոսահամարը՝ հեռանում է: Անցնում է 1 օր:
Հայաստանում Աննայի ընկերուհին (որի ընկերոջից էլ Աննան գումար էր վերցրել) շարունակ զանգահարելով Աննային և տեսնելով, որ պատասխանող չկա, գալիս է վերջինիս տուն և տեսնելով, որ այնտեղ էլ ոչ ոք չկա՝ գնում է Աննայի մոր տուն, իմանալու համար, թե որտեղ է Աննան, քանի որ պարտքը վերադարձնելու ժամանակը եկել է: Գնում է Աննայի մոր տուն, սակայն մայրը և քույրը նրան ասում են, որ Աննան Ֆրանսիա է մեկնել անհայտ ժամանակով և մտադրություն չունի այլևս վերադառնալ: Ընկերուհին ահավոր զարմանում է և ասում Աննայի քրոջն ու մորը, որ Աննան իր ընկերոջից 15000 դոլլար էր պարտքով վերցրել և որ հիմա եկել է պարտքը տալու ժամանակը: Մայրն ու քույրը վերջինիս ասում են, որ Աննան իրենց ասել է, թե իբր Ռեյմսի իրենց ծանոթն է ուղարկել փողը: Ընկերուհին զայրացած հեռանում է, ասելով, որ ինչ ուզում է լինի, կգտնի Աննային, քանի որ վերջինս խաբել է իրեն: Մայրն ու քույրը խառնվում են իրար և չեն հասկանում տեղի ունեցող իրավիճակը: Աննայի ընկերուհին պատմում է ընկերոջը (որի անունը Արմեն է) ամեն ինչ և ասում, որ Աննան խաբել է իրենց և իր փողերով անօրինական փախչել Ֆրանսիա: Արմենը ահավոր զայրանում է և ասում, որ ինչ գնով ուզում է լինի, կգտնի այդ խաբեբային, նույնիսկ գետնի տակից: Ընկերուհին նաև Արմենին ասում է, որ Աննայի մայրը խոսելու ընթացքում նշեց Ռեյմս անունը, հետևաբար ինքը կարծում է, որ Աննան Ռեյմսում է: Արմենը ասում է ընկերուհուն, որ ամեն գնով կգտնի այդ աղջկան և կպահանջի պարտքը: Անցնում է 1 օր:
Արմենը, որը ունենալով բազմաթիվ ծանոթներ տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Ֆրանսիայում, մի կերպ կարողանում է վերջնականապես ճշտել թե, որտեղ է ուղևորվել Աննան, իմանալով տեղեկություններ իր հին ընկերոջից, որն աշխատում է Ֆրանսիայի օդանավակայանում և որն էլ տեղյակ է ամեն մի ուղևորության մասին՝ թեկուզև ավտոբուսների, դեպի ուրիշ քաղաքներ: 1 օր անց, Արմենը մեկնում է Ֆրանսիա, որտեղ էլ հանդիպում է իր ընկերոջը, որի հետ էլ պետք է գտնի Աննային: Միասին գնում են Ռեյմս: Արմենը պատմում է ընկերոջն ամեն ինչ:
Անցնում է 5-6 օր: Աննան և իր երեխաները ժամեսոլից դուրս են գալիս շրջելու քաղաքով: Արմենի ընկերը, որն արդեն տարբեր տեղերից տեղեկություններ իմանալով, պարզ էլ էր, թե կոնկրետ որտե՞ղ է բնակվում Աննան, ասում է Արմենին, որ երկուսով նստեն մեքենա և գնան այնտեղ: Այդպես էլ անում են: Հասնելուն պես, Արմենը ընկերոջն ասում է, որ ավտոմեքենան կանգնեցնի շենքից մոտավորապես 100 մետր հեռու, որպեսզի ավելորդ կասկածանքի առիթ չլինի տարբեր մարդկանց կողմից: Ասում է նաև, որ ինքը ոտքով կգնա այդ շենք: Արմենը գնալով ժամեսոլ, փորձում է մտնել շենք, սակայն էնտեղի պահակները ասում են նրան, որ կողմնակի տղամարդկանց մուտքը առանց նախորոք տան տիրոջ հետ պայմանավորվածության, չի թույլատրվում: Ասում է նաև, որ ժամը 20-ից հետո տղամարդկանց մուտքն ընդհանրապես է արգելվում: Այդ ամենից հետո Արմենը մտածելով, քայլում է դեպի ավտոմեքենան: Հանկարծ դիմացի մայթով քայլելուց են լինում Աննան և իր երեխաները: Աննան հանկարծ նկատելով Արմենին՝ քարանում է և երեխաների հետ վախորած հեռանում այդ փողոցից: Սակայն Արմենը չի նկատում նրան: Աննան մեկ ուրիշ փողոցով, երեխաների հետ միասին գալիս է տուն, շփոթված: Զանգահարում է Վիկտորին և ասում, որ ուզում է փոխել բնակավայրը, սակայն վերջինս ասում է, որ դա դեռևս անհնար է, քանի որ ծախսեր է պահանջում և ինքը բավականաչափ ժամանակ չունի:
Անցնում է 5 օր: Արմենը՝ երկար մտածելով ընկերոջ հետ ծրագիր, թե ինչպե՞ս կարելի է ներխուժել այդ շենք և վերջնականապես ճշտել արդյոք Աննան այնտե՞ղ է, թե ոչ, հանկարծ ընկերոջ գլխում մի միտք է ծագում: Քանի որ այդ շենքը ստեղծված է հատուկ կանանց համար, և չափահաս տղամարդը իրավունք չունի ոտք դնել այդտեղ, Արմենի ընկերը մտածում է, որ կարելի է գեյկլուբերից վարձել մի հոմոսեքսուալիստ, որը ըստ նրա կարող է առանց խնդրի մտնել այդ շենք: Եվ պահակները նրան չեն արգելի, քանի որ վերջինս հոմոսեքսուալիստ է: Արմենին դուր է գալիս միտքը: Առավոտյան երկուսով դուրս են գալիս տնից և ման գալով տարբեր տեղեր, վերջապես մի հոմոսեքսուալիստ են գտնում: Բացատրելով նրան ամեն ինչ և ասելով, որ ծառայության համար իրենք պատրաստ են վերջինիս վարձատրել, համոզում են հոմո.-ին: Պատմում են ամեն ինչ և ասում, որ վերջինս ընդամենը պետք է պարզի թե ո՞ր բնակարանում է ապրում այդ աղջիկը: Այդքանը: Ասում են նաև նրան, որ պահակներին պետք է ասի, իբր թե գնում է ընկերներից մեկի տուն և վերջ: Արմենը նրան տալիս է Աննայի լուսանկարը և 1000 դոլլար գումար: Ասում է նաև նրան, որ այդ ամենը պետք է կատարվի այդ օրը երեկոյան: Որից հետո հոմո.-ն պետք է զանգահարի Արմենին և տեղեկացնի: Արմենը ասում է նաև նրան, որ եթե Աննան հարցնի իրեն, թե ո՞վ է ինքը, չպատասխանի հարցին և արագ հեռանա շենքից: Մինչ այդ, նա պետք է տուն մտնի, ինչ-որ հարցեր տա Աննային, իբր թե մոլորվել է և ինչ-որ մեկին է փնտրում և վերջ: Ամեն ինչ պայմանավորվում են: (հոմոսեքսուալիստի և Արմենի միջև պայմանավորվածությունը եղել է ֆրանսերեն լեզվով, որին և կատարյալ տիրապետում էր Արմենը):
Երեկոյան ժամը 9-ին, հոմո.-ն անում է այնպես, ինչպես պայմանավորվել էին: Պահակները, տեսնելով նրան, առանց որևէ խնդրի ներս են թողնում, նույնիսկ չհարցնելով անգամ, թե ու՞մ տուն է գնում: Ամեն ինչ անելով Արմենի ասածի պես, արագ հեռանում է շենքից: Որից հետո զանգահարելով Արմենին, տեղեկացնում է, որ նկարի միջի աղջիկը՝ Աննան, ապրում է 8-րդ բնակարանում: Արմենը շնորհակալություն է հայտնում հոմո.-ին, իրեն օգնելու համար և անջատում հեռախոսը:
Անցնում է 1 օր: Առավոտյան ինքն ու ընկեր, գնում են ոստիկանատուն և հայտնում ոստիկաններին, որ մոտավորապես 10 օր առաջ, անօրինական ճանապարհով մի աղջիկ է եկել Ռեյմս և ապրում է ժամեսոլ շենքում, 8-րդ բնակարանում: Ոստիկաններին Արմենը նաև ասում է, որ իր ասածը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Եվ որ ուզում է վրեժ լուծել այդ աղջկանից, քանի որ վերջինս իրենից պարտքով մեծ գումար է վերցրել և չի վերադարձրել: Ոստիկաններն ասում են, որ վաղը կզբաղվեն այդ գործով: Որից հետո Արմենն ու ընկերը հեռանում են: Անցնում է ևս 1 օր:
Առավոտվանից Արմենը և ընկերը մեքենայի մեջ նստած, ժամեսոլից մի 10 մետր հեռավորության վրա, սպասում են ոստիկանների ժամանելուն: Արմենը ընկերոջն ասում է, որ պետք եղած դեպքում նույնիսկ կսպանի Աննային: Կեսօրին՝ ժամը 3-ին, ոստիկանները ժամանում են և մտնում շենք: Մտնելով Աննայի տուն, ասում են նրան, որ վերջինս պետք է գա իրենց հետ բաժանմունք: Աննան խառնվում է իրար և սկսում հակառակվել: Ոստիկանները պահանջում են Աննայի անձնագիրը: Սակայն Աննան հակառակվելով նրանց, չի ցույց տալիս այն: Ոստիկանները ստիպում են վերցնել իր հետ անձնագիրև և ուժով Աննային ու երեխաներին նստեցնելով մեքենա, հեռանում են ժամեսոլից: Արմենն ու ընկերը մեքենայով գնում են նրանց ետևից: Ոստիկանները հասնելով բաժանմունք, Աննային սկսում են հարցուփորձ անել, և անձնագիրը նայելուն պես, և Աննայի խոստովանանքներից հետո, ոստիկանները հեռանում են բաժանմունքից, որպեսզի պարզեն, թե ի՞նչ պետք է անեն վերջինիս հետ: Աննան բաժանմունքում մնում է մենակ: Հանկարծ հայտնվում է Արմենը և մտնելով բաժանմունք, Աննայից պահանջում է իր փողերը: Աննան վախորած պատասխանում է, որ չունի ոչ մի փող: Որից հետո Արմենը՝ գրպանից հանելով դանակը, խփում է Աննայի ուսին և արագ հեռանում բաժանմունքից:


Խաղում մի քանի կարևոր իրադարձություններ բացահայտեց BOBO-ն, այդ պատճառով, նա առաջատարն է: Շնորհավորում եմ: :) Շնորհակալություն մասնակցելու համար :)
Շնորհակալություն եմ հայտնում նաև հետևյալ մասնակիցներին, խաղում ակտիվություն ցուցաբերելու, քննարկումների և հարցերի համար.
Վահիկ, *e}|{uka* , Selene, Սամվել, Ra$Ta, malaletka, Goga :) ;)

Adam
02.04.2008, 21:16
Պատմություն գրե՞մ :think
հավես կա՞ խաղալու:

*e}|{uka*
02.04.2008, 22:04
Պատմություն գրե՞մ :think
հավես կա՞ խաղալու:

Պռոսիմ , պռոսիմ :clap :))

Ջուզեպե Բալզամո
04.04.2008, 09:05
Se ջան առողջ ժամանց ես կազմակերպել,մոլոդեց…պատմություններն հետաքրքիր էին, բայց թերություններով:
Ֆրանսիան օրենքի երկիր է, իսկ օրենքն ասում է ,որ անձի սեռական հակումներն ու ուղղվածությունը այդ նուն անձի սեռը (իրավական սեռը) չճանաչելու հիմք չի տալիս: Պարզ ասած՝ հոմոն տղամարդ է ու չի կարող լինել շենքում::)
Հետո միանգամից երևում է,որ ֆրանսիական ոստիկանական բաժանմունքում չես եղել::B
Այնտեղ կասկածյալները երբեք առանց հսկողության չեն մնում…;)
Իսկ առաջի պատմությանդ մասին… դե լավ շատ չխորանամ: Դու ձմռանը օձ տեսել ես՞:
Եթե տեսել ես… ետ օձի վիճակը հիշում ես՞ …:o
Չնայած բացթողումներ կային,բայց մեկա անհամբեր սպասում եմ երրորդ պատմությանը: :hands

Adam
04.04.2008, 13:26
Շնորհակալ եմ անկեղծ կարծիքի համար: :)
4-րդ պատմությունը էս քանի օրը կտեղադրեմ: էս երկու հատից բացի, մի հատ էլ կա...
էտ ուրիշ թեմայումա: «Մութ Պատմություն 3»: :)

Yellow Raven
04.04.2008, 14:25
Ես էլ կփորձեմ խառնվեմ գուշակման պրոցեսին,աշխատի ինչքան հնարավորա հետաքրքիր սարքես պատմությունը:

Yellow Raven
14.07.2008, 20:36
Ադամ ջան չես կազմակերպում մի հատ էլ խաղանք?
Ասել էիր գրանցվեք խաղանք ու տենց մոռացար:

Adam
15.07.2008, 11:57
Ադամ ջան չես կազմակերպում մի հատ էլ խաղանք?
Ասել էիր գրանցվեք խաղանք ու տենց մոռացար:

Չեմ մոռացել Վահիկ ջան: Ուղղակի գրանցվածների թիվը հազիվ 4-նա :)
դրա համար: Համել մի քիչ զբաղված եմ: Հենց ազատվեցի, անպայման ;)

REAL_ist
15.07.2008, 12:20
Ուղղակի գրանցվածների թիվը հազիվ 4-նա
արդեն հազիվ 5նա