PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամերիկյան տորթ 6 / American Pie 6



Rossoner
05.02.2008, 20:49
Ովա նայել American Pie 6??? ԲՈՑԱ!!!

Ավելացվել է 1 րոպե անց
Բոցա, բայց ոչ մի տղու խորհուրդ չեմ տա ընկերուհու հետ գնալ...

Fobus
05.02.2008, 21:00
եթե հիշենք նախորդ 5 մասերը, դժվար ընկերուհու հետ գնան

NetX
05.02.2008, 21:41
3'ից սկսած անհամություն ա դարել :(

Ra$Ta
17.02.2008, 00:30
Էս կարգի ապուշություն եսիմ երբվանից չէի նայել , անիմաստություն:[:D

Chuk
17.02.2008, 00:42
Թեմայի վերնագիրն իսկ ինձ գայթակղում է թեման փակել:
Ինչու՞:
Բացատրեմ:

1. Ակնհայտ է, որ այս թեմայում լուրջ քննարկում ակնկալելն անիմաստ է: Պետք է սահմանափակվենք «Բո՛ց ա» և «Տխմարությու՛ն ա» տիպի բացականչություններով:

2. Չեմ ողջունում ցածրակարգ կինոների առկայությունը, որոնցում պարունակված տափակ հումորները կոչված են հնարավորինս դեգրադացնել մեր հումորի զգացումները, ստորին սանդղահարթակ բերել մեր արվեստի ու մասնավորապես կինոյի մասին մեր պատկերացումները, որոնցում առկա գռեհկությունը որոշակի բացասական ազդեցություն է բերում դիտորդի հոգեկան աշխարհի, աշխարհընկալման վրա: Առավել ևս չեմ ողջունում նմանատիպ կինոների քննարկումը լայն լսարան ունեցող հարթակներում, քանի որ դա, անկախ մեզնից դառնում է ցածրակարգ «արվեստի» գովազդ:

Հ.Գ. Տվեք ինձ համապատասխան գումար, ֆինանսավորեք և խոստանում եմ մի ամսվա ընթացքում նկարել նույնքան ցածրակարգ կինոնկար ու ապահովել Ձեր գումարի՝ տոկոսներով Ձեզ վերադարձը, չհաշված իմ շահույթը :redhat