PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնազարգացման անվճար դասընթացներ



Imast
05.02.2008, 14:26
ՙՆյու Լայֆ Արմենիա՚
բարեգործական հիմնադրամ


Ուսանողների համար կազմակերպվում են ՙԻնքնազարգացում՚
սեմինար-դասընթացներ (բարեգործական հիմունքներով):

Նպատակը` նպաստել երիտասարդության հոգևոր-մշակութային
զարթոնքին ու զարգացմանը:


Դասավանդման առարկաները`
1. հայ եկեղեցու պատմություն
2. հոգեբանություն
3. էթիկետ
4. կոնֆլիկտաբանություն
5. առաջին օգնության դասընթաց
6. առողջ ապրելակերպ (առող մարմին, միտք, հոգի խորագրերով)
7. …………………………..


Դասընթացների տևողությունը` 5 ամիս, շաբաթական 2 անգամ (երեքշաբթի,ուրբաթ), ժամը` 18:00-20:00-ը:
Կդասավանդեն բուհերի դասաղոսներ, մասնագետներ…

Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ԲՈՒՀ սովորող կամ
ավարտած երիտասարդները:

Դիմումների ընդունման ժամկետը` 17.01.2008-ից մինչև 20.02.2008-ը:


Մեզ կարող եք դիմել հետևյալ հասցեով`

ք. Երևան, Երզնկյան 63

Հեռ. 010 227464, 272201

Էլ. փոստ` aghvana@yahoo.com

Sunny Stream
05.02.2008, 17:46
Ինձ շատ հետաքրքրեց,

2. հոգեբանություն
3. էթիկետ
4. կոնֆլիկտաբանություն
5. առաջին օգնության դասընթաց
6. առողջ ապրելակերպ (առող մարմին, միտք, հոգի խորագրերով)
մինչև ինստ-ում էս առարկաներին հասնեմ, հոգիս դուրս կգա...
Ինձ հետաքրքիր է, թե ինչ ձևով են անցկացվում դասընթացները` միայն տեսական լեկցիանե՞ր, թե՞ ակտիվ-խաղային կամ այլ տարբերակ...

Սամվել
05.02.2008, 17:48
Լավ բանա ափսոս աշխատանքային ժամերիսա :(

*K*A*T*U*
06.02.2008, 12:29
Ես մի հարց ունեմ:
Էլ-փոստով դիմումներ ընդունվու՞մ են:

Imast
06.02.2008, 16:09
Hargelis, el-postov dimumner chenq karox yndunel, banavor aseliqner el kan...
Harganqners

Ավելացվել է 4 րոպե անց
Հարգելիս, դասընթացները լինելու են ինտերակտիվ, ուսանողները ներգրավվելու են:
Նախորդ երեք տարիների փորձը մեծ արդյունքներ է տվել:

Catarsis
09.02.2008, 19:04
Ես անցած տարիներին մասնակցել եմ այդ դասընթացներին և շատ ուրախ եմ , որ այդպիսի առիթ էք ընձեռնում երիտասարդներին , ինձ ոչ միայն դուր եկավ շատ պետք եկող դասընթացները, այլ նաև այդտեղ տիրող առողջ մթնոլորտը: