PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

Ռիժ
05.02.2008, 10:11
Երեկ երեկոյան մեր հին ընկեր Վահանը հեռուստացույցով (Հ2-ով) հայտարարեց, որ հենց ընտրվի նախագահ, Ադրբեջանի հետ Ղարաբաղի բանակցություններում, ի ցույց համայն աշխարհի, առաջարկելու է Ադրբեջանին, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունեն ինչ-որ պակտ - միմյանց վրա չհարձակվելու մասին: Դրանից հետո նոր կարելի է փոխզիջումների մասին խոսել:
Իմ կարծիքով սա շատ սխալ քայլ է:
Բացատրեմ թե ինչու: Սա նշանակում է կանգնեցնել Ադրբեջանին երկընտրանքի առաջ, որը կարող է վերջինս օգտագործել աշխարհի առջև որպես "իրեն տուպիկ քցել" (ի դեպ, Ադրբեջանին ավելի լավ է հաջողվում ի ցույց աշխարհի հայտարարություններ անելը), և կարող է հենց հարձակվել Հայաստանի վրա: Ինչ է նշանակում "Արի չհարձակվենք", միթե վերջին 10 տարում հարձակվել ենք? Եթե ուղեղումդ այդպիսի միտք է ծագել, ուրեմն հարձակվել ես, դե կեր:
Առանց այդ էլ հիմա աշխարհում մեր վարկանիշը հայտնի է այդ պատերազմում որպես հարձակվող ժողովուրդ, ինչ կարիք կա դա նորից ապացուցել:
Մյուս կողմից` տրամաբանորեն` հաշտություն խնդրում է կամ նա, ով զգում է որ թույլ է, կամ նա, ով այդ քայլով նախապատրաստվում է հարձակման: Երկու դեպքում էլ Ադրբեջանին ձեռնտու է հարձակվելը:
Չգիտեմ ինչպես ստացվել արգումենտին առարկելը, եթե հարցեր կան, խնդրեմ, ավելի կմանրամասնեմ կարծիքս:
Շնորհակալություն:

Ձայնալար
05.02.2008, 10:22

Համաձայն եմ, բայց կա նաև հարցի մյուս կողմը: Այսօր ադրբեջանը պատրաստ չէ մեզ հաղթելու և հույս ունի դա անել ավելի ուժեղանալով ասենք 10 տարուց, իսկ բանակցությունները ընդամենը ժամանակ շահելու համար են: Ես դա պնդում եմ ելնելով այն փաստից, որ ադրբեջանում պետական մակարդակով ատելություն ու թշնամանք է սերմանվում հայերի հանդեպ՝ եթե նրանք մտադրություն ունենային փոխզիջումների գնալ, կփորձեին նաև հանրությանը պատրաստել դրան: Եթե նայենք այս անկյան տակ, միգուցե Վահանի առաջարկած այդ դիվանագիտական «տրյուկը» հիմնավորված է:

Աթեիստ
05.02.2008, 10:47
Չեմ հիշում արդեն արտահայտվել եմ թե ոչ:
Ես անիմաստ եմ համարում ընտրել Վահան Հովհաննիսյանին, բացառելով Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով վերջիններիս բարեկամական հարաբերությունները:
Ի դեպ, շաբաթ օրը զրուցում էի դաշնակցության անդամների հետ և հարցրեցի թե ինչքանով էր ճիշտ Արմենի փոխարեն Վահանի թեկնածության առաջադրումը:
Պատասխան չստացա, և, նրանց խոսակցությունից փախնելուց, ենթադրեցի, որ զրուցակիցներս էլ հիացած չեն իրենց թեկնածուով:

Ձայնալար
05.02.2008, 10:58

Մեկը գրել էր, որ Սերժն ու Վահանը խնամիներ են, բայց կարծեմ դու չէիր: Իսկ դա հաստա՞տ տեղեկություն է, ինֆորմացիայի աղբյուրը կարո՞ղ ես նշել: Եվ բացի այդ, Վահանը ինքնաառաջադրված թեկնածու չէ և նրա հիմնական քաղաքական կուրսը որոշում է ՀՅԴ-ն, ոչ թե իր բարեկամները:

Աթեիստ
05.02.2008, 11:03
http://www.iravunk.com/arm/Myus/karevor%2018.01.08.html

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԽՆԱՄԻԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՎ՚

ՀՀ նախագահի ընտրությունները որոշակի առումով այնքան եզակի են, որ առաջադրված ինը թեկնածուներից երկուսը, միաժամանակ, ե°ւ իշխանության ներկայացուցիչ են, ե°ւ հանդես են գալիս որպես մրցակից թեկնածուներ, ե°ւ միմյանց կապող եւս մեկ հանգամանք ունեն` խնամիներ են: Խոսքը, անշուշտ, նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի մասին է:

Ձայնալար
05.02.2008, 11:18

Շնորհակալություն Աթեիստ ջան, փաստորեն իսկապես խնամիներ են: Հոդվածն էլ հետաքրքիր էր ընդհանուր առմամբ:

Աթեիստ
05.02.2008, 11:19
Իսկ ի՞նչպես անդրադարձավ վերջին փաստը քո կարծիքի վրա:

Ձայնալար
05.02.2008, 11:30
Իսկ ի՞նչպես անդրադարձավ վերջին փաստը քո կարծիքի վրա:

Ընկա մտորումների մեջ :D Իրականում ես համակրում եմ ՀՅԴ-ին, որպես քաղաքական ուժ, բայց այս ընտրություններում (անկախ վերջին փաստից) քվեարկելու եմ այլ թեկնածուի օգտին:

Վիշապ
05.02.2008, 11:39
Երեկ երեկոյան մեր հին ընկեր Վահանը հեռուստացույցով (Հ2-ով) հայտարարեց, որ հենց ընտրվի նախագահ, Ադրբեջանի հետ Ղարաբաղի բանակցություններում, ի ցույց համայն աշխարհի, առաջարկելու է Ադրբեջանին, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունեն ինչ-որ պակտ - միմյանց վրա չհարձակվելու մասին: Դրանից հետո նոր կարելի է փոխզիջումների մասին խոսել:
Իմ կարծիքով սա շատ սխալ քայլ է:
Բացատրեմ թե ինչու: Սա նշանակում է կանգնեցնել Ադրբեջանին երկընտրանքի առաջ, որը կարող է վերջինս օգտագործել աշխարհի առջև որպես "իրեն տուպիկ քցել" (ի դեպ, Ադրբեջանին ավելի լավ է հաջողվում ի ցույց աշխարհի հայտարարություններ անելը), և կարող է հենց հարձակվել Հայաստանի վրա: Ինչ է նշանակում "Արի չհարձակվենք", միթե վերջին 10 տարում հարձակվել ենք? Եթե ուղեղումդ այդպիսի միտք է ծագել, ուրեմն հարձակվել ես, դե կեր:
Առանց այդ էլ հիմա աշխարհում մեր վարկանիշը հայտնի է այդ պատերազմում որպես հարձակվող ժողովուրդ, ինչ կարիք կա դա նորից ապացուցել:
Մյուս կողմից` տրամաբանորեն` հաշտություն խնդրում է կամ նա, ով զգում է որ թույլ է, կամ նա, ով այդ քայլով նախապատրաստվում է հարձակման: Երկու դեպքում էլ Ադրբեջանին ձեռնտու է հարձակվելը:
Չգիտեմ ինչպես ստացվել արգումենտին առարկելը, եթե հարցեր կան, խնդրեմ, ավելի կմանրամասնեմ կարծիքս:
Շնորհակալություն:

Ես էլ լսեցի ու ինձ մոտ էլ շատ հարցեր առաջացան։ Ընդհանրապես զինադադարի պայմանավորվածություն կնքնվել է, իսկ ընդհանրապես չհարձակվելու պակտ կնքելը ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ Հայաստանը անժամկետ կարող է երկարաձգել Ղարաբաղի խնդրի լուծումը, ու հանգիստ անցնել իր մյուս գործերին, թեպետ մնալով շրջափակված։ Ու ներկա իշխանություններն էլ նույնիսկ լրիվ բավարար են գնահատում ներկա տնտեսական իրավիճակը, մասնավորապես Պարոն Քոչարյանը իր աշխարհագրական գիտելիքներով պարզաբանեց որ «լյոխ լյավա» ու Հայաստանը դեպի արտաքին աշխարհ այլ ելքերի կարիք չունի։ Կարծում եմ Ադրբեջանը արտահայտել է իր դիրքորոշումը ու պակտի կարիք էլ չկա այստեղ։ Այնպես որ Վահան Հովհաննիսյանը ավելի լավ է թող խոսի պատերազմից։ Եթե խնդիրը դիվանագիտորեն չեն կարողանում լուծել, թող այս աստիճանի չպրիմիտիվացնեն և խոստովանեն, որ քաղաքական կամք չունեն խնդիրը լուծելու ու ինչու չէ նաև՝ զիջումներ անելու պատասխանատվություն իրենց վրա վերցնելու։

keyboard
05.02.2008, 11:48
Իմ կարծիքով, եթե ընտրությունները ունենան 2-րդ փուլ ՀՅԴ-ն, այսինքն՝ Վահան Հովհաննիսյանը միանգամից կասի, որ ինքը իր ձայները տալիս է Ս.Սարգսյանին և դա ակնհայտ է: Իսկ ինչ վերաբերվում է չհարձակման մասին պայմանագրին դա իմ կարծիքով անհեթեթություն է, նաև ասեմ մի բան ադրբեջանը շատ, մոտավորապես, մի 5-6 անգամ հզոր է Հայաստանից նկատի ունեմ բանակը և տեղխնիկան, ես խոսում եմ հետախուզական տվյալներց ելնելով, նաև եթե մեր սահմանը պահում են 18 տարեկան հարթաթաթ, սրտի արատ ունեցող տղաներ, որոնք կյանքում առաջին անգամ են ավտոման տեսնում նրանց սահմանները պահում են վարձկաններ, որոնք անցել են Ավղանստան, Չեչնյա ու էլի շատ ռեալ մարտեր ուղղակի նրանց առիթ է պետք հայերն ագրեսոր համարելու ու հարձակվելու, չնայած որ հարձակումը նրանց ձեռնտու չէ, ելնելով նրանից, որ պաշտպանությունը ավելի լավ տարբերակ է, իսկ եթե մենք ուզում ենք, որ Ղարաբաղի ու ցեղասպանության հարց լուծվի, չպետք է դեղին վերնաշապիկներով, արևածաղիկ չռթելով, գարեջրի շիշը ձեռքներին ծիծեռնակաբերդ գնան որոշ մարդիկ ու նաև յուրաքանչյուրս պետք է շահագրգրված լինենք մեր շահերը պաշտպանելու համար և ոչ թե անհատներ: Հուսով եմ կգտվեն մարդիկ, որ համամիտ կլինեն:

Fobus
05.02.2008, 13:05
Վահանը և Սերժը խնամիներ են, սակայն նրանք իրենց "բարեկամանակ" կապերը թողել են տանը և մտել են պայքարի մեջ: ինքս բացառում եմ այն տարբերակը, որ Վահանը Սերժին կտա իր ձայները:
Ձայնալարի հետ համաձայն եմ, որ նրա արած հայտարարությունը նաև լավ կողմ ունի: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ տարբերակը:

keyboard
05.02.2008, 13:13
Շատ կւզենամ, որ Ձեր ասածով լինի, կապրենք կտեսնենք ինչպես ասում են, ուղղակի մինչև հիմա ՀՅԴ-ի պատմությունը ինձ թողնում է իմ մտքին:)

ChildOfTheSky
05.02.2008, 13:59
Վահանը և Սերժը խնամիներ են, սակայն նրանք իրենց "բարեկամանակ" կապերը թողել են տանը և մտել են պայքարի մեջ: ինքս բացառում եմ այն տարբերակը, որ Վահանը Սերժին կտա իր ձայները:
Ձայնալարի հետ համաձայն եմ, որ նրա արած հայտարարությունը նաև լավ կողմ ունի: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ տարբերակը:

Դաշնակցությունն սկզբից ուներ 2 թեկնածու , և նրանցից առավել "դաշնակցական" կարելի է համարել Ռուստամյանին : Այն փաստը , որ միակ թեկնածուն մնաց Վահան Հովհաննիսյանը , վկայում է այն մասին , որ Սերժը , օգտագործելով իր լծակները , ստիպեց Դաշնակցությանը իրեն սատարող մարդուն ` Վահան Հովհաննիսյանին առաջադրել որպես Դաշնակցության թեկնածու : Ես անձամբ զրուցել եմ որոշ դաշնակցականների հետ և նրանք բոլորը նաղընտրում էին տեսնել Արմեն Ռուստամյանին դաշնակցության թեկնածու : Արդեն նշվել է , որ Վահանն ու Սերժը խնամիներ են : Ով մանրամասն չի իմանում , ասեմ . Վահանի սիրուն աղջիկը առել ա Սերժի ախպոր ` Սաշիկի "ուշիմ" տղուն :

Աթեիստ
05.02.2008, 14:30
Վահանը և Սերժը խնամիներ են, սակայն նրանք իրենց "բարեկամանակ" կապերը թողել են տանը և մտել են պայքարի մեջ: ինքս բացառում եմ այն տարբերակը, որ Վահանը Սերժին կտա իր ձայները:
Ձայնալարի հետ համաձայն եմ, որ նրա արած հայտարարությունը նաև լավ կողմ ունի: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ տարբերակը:

Ենթադրում եմ, որ նման "հայտարարություն" անելու համար դու հիմնավոր փաստարկներ ունես, և դրանց հիման վրա համոզված ես, որ Վահանն ընտրվելու դեպքում Սերժին զրկելու է իր եկամտի ապօրինի աղբյուրներից:

Եթե իմ ծանոթ դաշնակներն էլ նույն կերպ արտահայտվեին, մի գուցե համաձայնվեի քեզ հետ: Բայց այս պահին նույնիսկ իրենք չեն հավատում դրան:

keyboard
05.02.2008, 14:35

Ես էլ հենց նոր քո գրածն էի գրում Արտակ ջան, լրիվ համամիտ եմ այդ ապօրինությունները ոչ մեկը միանգամից չի կարող վերացնել դրան ժամանակ է պետք, բայց համենայն դեպս վերացնողն էլ Վահան Հովհաննիսյանը չի:angry:angry

Երվանդ
05.02.2008, 14:41
Դաշնակցությունը ապագա ունի կամ կունենա Հայաստանում միայն այն դեպքում եթե վերափոխի իր ռադիկալ հայացքները, Հայկական հարցի ու ընդհանրապես այն հողերի վերաբերյալ որոնք մերն են եղել, հայրենիք գաղափարը ու պետություն գաղափարը պետք չի իրար խառնել, իսկ դաշնակցության մոտ էտ լավա ստացվում, նայեք 1918-1921թթ իրադարձությունները, անկախ պատմագետների աշխատություններ եթե նայեք, կտեսնեք որ ցանկալին իրականության հետ շփոթելու հատկության ու ամեն ինչին մաքսիմալիստական ու ռադիկալ հայցքով նայելու հատկության պատճառով, հենց էտ կուսակցության մեղքով 30 000 ք.կմ հող կորցրինք:(, գոնե իրանց մեղքը ընդհունեն ու փորձեն վերանայել որոշ հայացքներ, շարունակում են նույն ձևի ու հլը միհատել հպարտանում իրենց 110 տարվա պատմությամբ:angry

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ ինչ վերաբերվումա Վ. Հովահանիսյանին նորմալ քաղաքական գործիչա ինքը, ու Հայաստանի դաշնակցակաների մեծ մասը, ուղղակի իրենց ֆինանսավորումը գալիսա դրսի ռադիկալ տրամադրված Հայկի ասած 19-րդ դարում զակատած ու հիմա բացված, հայերից որոնք ոչինչ չգիտեն բացի Հայ Դատ-ից, ու իրականությունից 2 դար հեռու են

keyboard
05.02.2008, 14:47
անկախ պատմագետների աշխատություններ եթե նայեք, կտեսնեք որ ցանկալին իրականության հետ շփոթելու հատկության ու ամեն ինչին մաքսիմալիստական ու ռադիկալ հայցքով նայելու հատկության պատճառով...
Անկախ պատմագետների աշխատությունները չգիտեմ ճիշտ ասած, բայց պապս դե պատմաբան չէ, բայց շատ բաներ է տեսել ու պատմում, ասում է, որ ՀՅԴ-ն իր մեղքը ունի հայերի դեմ թշնամու տրամադրվածության մեջ:

Երվանդ
05.02.2008, 14:50
Կարդացեք օրինակ Կտրիճ Սարդարյանի աշխատությունը, էս վերջերսա լույս տեսել, նորմա մարդա էտ մարդը ոչ բոլշևիկա ոչ բան, ու իրա աշխատությունը լռիվ փաստերի հիման վրայա հիմնված ու էտ փաստերը ներկայացվում են գրքում:

Smergh
05.02.2008, 15:23
... նայեք 1918-1921թթ իրադարձությունները, անկախ պատմագետների աշխատություններ եթե նայեք, կտեսնեք որ ցանկալին իրականության հետ շփոթելու հատկության ու ամեն ինչին մաքսիմալիստական ու ռադիկալ հայցքով նայելու հատկության պատճառով, հենց էտ կուսակցության մեղքով 30 000 ք.կմ հող կորցրինք:(, գոնե իրանց մեղքը ընդհունեն ու փորձեն վերանայել...

Ervand ջան.
Քո մնացած մտքերը բացի մեջբերումից` ինչ որ ձևով ընդունելի են:
Ես Դաշնակցական չեմ, ոչ էլ համամիտ եմ նրանցայսօրվա քաղաքական երկակիությանը, սակայն կրկնել ԼՏՊ-ի 1992 թվականի զրպարտանքը(դեռևս 1919 թվականին բոլշևիկների կողմից հորինած ) այդ կուսակցության հասցեին առնվազն անազնվություն է: Հենց այս կայքում Դուք բազմաթիվ նյութեր ու փաստաթղթեր կգտնեք, որոնք ապացուցում են ճիշտ հակառակը, այսինքն այս փոքրիկ ( 30000քառ. կմ) Հայաստանը Ձեռք է բերվել Գարեգին Նժդեհի շնորհիվ` այն խղճուկ 9600 քառ.կմ-ի փոխարեն, որը 1920թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով և Ադրբեջանի կազմում անհայտ կարգավիճակով` բոլշևիկները նախատեսել էին "հայաստան" տեղանունը կրող տարածքի համար:
Ես խնդրում եմ հրեաների` այդ թվում նաև բոլշևիկ հրեաների մեր ազգի ու պետականության դեմ հրեաների կազմակերպած դավադրության մեղքերը չբարդել ազգային կուսակցության վրա:

Երվանդ
05.02.2008, 15:30

Ես խնդրում եմ հրեաների` այդ թվում նաև բոլշևիկ մեր ազգի ու պետականության դեմ հրեաների կազմակերպած դավադրության մեղքերը չբարդել ազգային կուսակցության վրա:

Ովա եղել իշխանության ղեկին վերը նշված թվերին???, որ պետության կազմում է հիմա՝ Կարսի նահանգը???, ովա կրելու դրա համար քաղաքական պատասխանատվություն??իսկ ԼՏՊ-ն ընդհանրապես թեմայի հետ կապ չունի, էտ թվերին չկար ինքը, իսկ Գարեգին Նժդեհը չի ենթարկվել Դրոյի ու այն ժամանակվա կառավարության հրամանին՝ թողնել Զանգեզուրը որի արդյունքում մենք չկորցրինք այն Ղարաբաղի ու Նախիջևանի մեջ, իսկ ինչ վերաբերվումա Դաշնակցության համազգային կուսակցություն լինելուն էտ քո սուբյեկտիվ կարծիքնա ես օրինակ տենց չեմ կարծում

ChildOfTheSky
05.02.2008, 15:52
Աստված չանի գա էն օրը , որ մենք ունենանք համազգային կուսակցություն : Լիովին համաձայն եմ Երվանդի հետ , որ Դաշնակցությունն է կրում պատասխանատվությունը առաջին հանրապետության տարիներին մեր կորցրած հողերի :
Վերջին տարիներին Դաշնակցության կենտրոն տեղափոխվեց Մոսկվա : Դա խիստ մտահոգության տեղիք է տալիս : Չեմ ժխտում , որ մինչ այդ ԱՄՆ-ն օգտագործել է իր ազդեցությունը Դաշնակցության վրա Խորհրդային Հայաստանում լծակներ ունենալու համար , սակայն ԱՄՆ-ն բոլոր ժամանակներում մտահոգված է իր շահով խիստ երկարաժամկետ հատվածում , ինչից կարողանում են օգտվել նաև մեզ նման փոքր երկրները կարճաժամկետ հատվածում : Բացի այդ ԱՄՆ-ն ձգտում է մեր երկրներում ժողովրդավարության հիմքը դնել , ինչը նույնպես բխում է իր խահերից , բայց նաև համընկնում է մեր շահերի հետ , սակայն Ռուսաստանը այն երկիրը չէ , որ ցանկանում է տեսնել ժողովրդավարական Հայաստան : Վահան Հովհաննիսյանին սատար են կանգնած հենց այն դաշնակցական ուժերը , որոնք սերտ կապեր ունեն ներկայիս ռուսական պետական ապարատի հետ : Վահան Հովհաննիսյանին տեսնելով Հայաստանի նախագահի պաշտոնում ` տեսնում եմ խիստ ռուսամետ Հայաստան , ինչը չի բխում Հայաստանի շահերից :

Tar
05.02.2008, 16:31
Ervand ջան.
Քո մնացած մտքերը բացի մեջբերումից` ինչ որ ձևով ընդունելի են:
Ես Դաշնակցական չեմ, ոչ էլ համամիտ եմ նրանցայսօրվա քաղաքական երկակիությանը, սակայն կրկնել ԼՏՊ-ի 1992 թվականի զրպարտանքը(դեռևս 1919 թվականին բոլշևիկների կողմից հորինած ) այդ կուսակցության հասցեին առնվազն անազնվություն է: Հենց այս կայքում Դուք բազմաթիվ նյութեր ու փաստաթղթեր կգտնեք, որոնք ապացուցում են ճիշտ հակառակը, այսինքն այս փոքրիկ ( 30000քառ. կմ) Հայաստանը Ձեռք է բերվել Գարեգին Նժդեհի շնորհիվ` այն խղճուկ 9600 քառ.կմ-ի փոխարեն, որը 1920թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով և Ադրբեջանի կազմում անհայտ կարգավիճակով` բոլշևիկները նախատեսել էին "հայաստան" տեղանունը կրող տարածքի համար:
Ես խնդրում եմ հրեաների` այդ թվում նաև բոլշևիկ հրեաների մեր ազգի ու պետականության դեմ հրեաների կազմակերպած դավադրության մեղքերը չբարդել ազգային կուսակցության վրա:

Իսկ ինչ պատճառով Հայաստանը ստիպված եղավ ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. ստեղծվել էր 20000 քառ. կմ տարածքով, իսկ ընդամենը մեկ տարի հետո նրա տարածքները քառապատկվեցին` դառնալով 60000 քառ. կմ: Ինչ պատահեց, որ Հայաստանը չկարողացավ պահել այդ 60000 քառ. կմ-ը:

dvgray
05.02.2008, 17:23
Աստված չանի գա էն օրը , որ մենք ունենանք համազգային կուսակցություն : Լիովին համաձայն եմ Երվանդի հետ , որ Դաշնակցությունն է կրում պատասխանատվությունը առաջին հանրապետության տարիներին մեր կորցրած հողերի :
Վերջին տարիներին Դաշնակցության կենտրոն տեղափոխվեց Մոսկվա : Դա խիստ մտահոգության տեղիք է տալիս :
Շատ իզուր ես մտահոգվում: Ավելի ճիշտ իզուր ես մտահոգվում այսքան տարիներ անց:
Պետք է ուղղակի հասկանալ մի երկու բան ու անցնել առաջ:
Դաշնակները ստեղծվել են ռուսների կողմից ընդեմ թուրքերի ու հաճախ իրենց գործնեությունը թելադրվել է ոչ թե հայկական, այլ դրան հակասող ռուսական շահերով: Ու իրենց երևացող կամ աներևույթ կենտրոնը միշտ էլ եղել է Մոսկվան: Ու նրանց համարելով հայկական, անում ենք առաջին ու ամենակարևոր սխալը:

/Նայիր օրինակ, թե ինչ դերակատարություն ունեցան դաշնակները Լիբանանում վերջին 40 տարում: /

Հ.Գ. Իմիջիայլոց ԿԳԲ -ական Սերժի հետ խնամի դառնալը հեչ էլ պատահական չի: Երկուսն էլ ռուսական 5-երորդ էշելոն են Հայաստանում:

Smergh
05.02.2008, 18:26
Իսկ ինչ պատճառով Հայաստանը ստիպված եղավ ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. ստեղծվել էր 20000 քառ. կմ տարածքով, իսկ ընդամենը մեկ տարի հետո նրա տարածքները քառապատկվեցին` դառնալով 60000 քառ. կմ: Ինչ պատահեց, որ Հայաստանը չկարողացավ պահել այդ 60000 քառ. կմ-ը:

Կարդա 1918-20թթ հանապետությանը վերաբերվող թեմայում` թեկուզ միայն իմ գրառումներն ու բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կստանաս:
Չմոռանաս կարդալ նաև իտալացի գրող հրապարակախոս-պատմաբանի "Քեմալական մուրՃի և բոլշևիկյան զնդանի արանքում" հոդվածը, որը բացառության կարգով թույլատրվել է այստեղ տեղադրել ռուսերենով` հենց սկզբնաղբյուրից:

Tar
05.02.2008, 19:36

Կարդացի գրառումները, բայց չստացա բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Այն, որ բոլշևիկներն ու քեմալականները համատեղ են գործել Հայաստանի դեմ, դա հայտնի փաստ է: Բայց ասել, թե Հայաստանի Հանրապետությունն իր ծննդյան օրվանից ի վեր դատապարտված էր կործանման, դա կոպիտ սխալ է: Ոչ մի պետություն անխուսափելիոորեն դատապարտված չէ կործանման: Կործանման բերում են սխալ քաղաքականությունները: Հայաստանի տարածքները մի տարում 20000-ից 60000 քառ. կմ հենց այնպես, հրաշքով չդարձան: Դա տեղի ունեցավ ճիշտ քաղաքականության արդյունքում: Բայց օգտվելով այն հանգամանքից, որ Թուրքիան պարտվել է Համաշխարհային պատերազմում, մեր կառավարությունը կտրուկ փոխեց իր մինչ այդ վարած քաղաքականությունը: Նոր քաղաքականության արդյունքը երևաց մի տարուց:

Լ.յ.ո.վ.
05.02.2008, 21:31
Իմ անձնական կարծիքը այն է,որ Սերժն ու Վահանը նույն թիմից են,ուղղակի Վահանի դերն հիմա այն է,որ ընտրություններից հետո,երբ Սերժը ընտրված լինի, Վահանը հաստատի "ընտրությունների արդար լինելը":Քիչ բան չի,երբ ասենք մի 15% հավաքող թեկնածուն պնդում է,որ ընտրությունները արդար և թափանցիկ են եղել ;)

Smergh
06.02.2008, 09:43

Խելքին մոտ է, սակայն քիչ հավանական, որովհետև ի տարբերություն ուրիշների Վահանը կուսակցական խնդիրներում միայնակ վճիռներ կայացնել չի կարող: Ուրեմն այդպիսի որոշումներ պիտի կայացնի Դաշնակցության Գերագույն Մարմինը, որն էլ քիչ հավանական է, սակայն նաև չի բացառվում այն տարբերակը, որ արդեն համաձայնեցրած լինեն նաև ԳՄ հետ:

Լ.յ.ո.վ.
06.02.2008, 16:11

Գեղամյանի մասին ընդհանրապես չեմ խոսում,ինքը միշտ Սերժի մարդն ա եղել, միշտ էլ կմնա:angry:Իրանից ավելի սուտասան քաղաքական գործիչ չեմ հանդիպել դեռ :D :
Դաշնակցության առումով ճիշտ ես,պիտի լինի համաձայնեցվածություն,բայց դիտորդներն և մնացածը հաշվի են առնելու ոչ թե դաշնակցության,այլ հենց նախագահության թեկնածուի` Վահանի հայտարարությունները,այնպես որ Վահանը իրա գործը գիտի ;) : Էլ չեմ էլ ասում, որ եթե հանկարծ II-րդ փուլ լինի Վահանը կպաշտպանի... Ինձ թվում է հասկացաք :) :

ChildOfTheSky
06.02.2008, 16:19
Գեղամյանի մասին ընդհանրապես չեմ խոսում,ինքը միշտ Սերժի մարդն ա եղել, միշտ էլ կմնա:Իրանից ավելի սուտասան քաղաքական գործիչ չեմ հանդիպել դեռ :

Դեռ 2003 թվականին Բաբկեն Արաքցյանն ասել է ._ Արտաշես Գեղամյանը ական է ընդդիմության շարքերում :

Taurus
06.02.2008, 16:50
Ես չեմ հավատում էտ մարդուն, ուղղակի աչքերի մեջ նայելով հասկանում եմ որ սրամտքին մի ուրիշ բան կա:
Որպես քաղաքական գործիչ շատ եմ հարգում, նա և Վազգեն Մանուկյանն են որ նման են նախագահի, եթե ուղղկի վերցնես ու կարդաս նրանց կենսագրությունը ու լսես նրանց առաջարկած լուծումները:
իրան հաստատ չեմ ընտրելու

keyboard
06.02.2008, 17:11

Ճիշտն ասած չհասկացա միտքդ հարգում ես Վազգեն Մանուկյանին թե չէ՞, բայց ընտության մասին մի բան կասեմ անձամբ ճանաչում եմ Վազգեն Մանուկյանին, այն որ նա կարող է անել մեր երկրի համար հավատացած եմ, որ ոչ մեկը չի կարող անել, նկատի ունեմ ներկայիս թեկնածուների, Վազգեն Մանուկյանը գիտի ամեն ինչ մեր երկրի և այն քանդողների մասին:angry

Taurus
06.02.2008, 17:16
Ես ինքս իմ համար, նախագահի թեկնածուներին գնահատում եմ ոչ թե նրանով թե ինչ են արել, այլ նրանով թե ինչ կարաին անեին ու չեն արել:
Վազգենին ու Արթուրին չեմ ընտրի որովհետև նրանք շտապել ու վախեցել են հայտնի դեպքերի ժամանակ, երբ կարող էին հեղափոխություն անել բայց ...
Ու դա նրանց կհաջողվեր!
Իսկ Վահանը կարծում եմ նմնա շանս չի էլ ունենա

keyboard
06.02.2008, 17:20
Վազգեն Մանուկյան թեկնածու բաժնում մի բան եմ գրել հեղափոխության մասին խնդրում եմ կարդա ու պատասխանի ինչքանով եմ սխալվում:think

dvgray
15.02.2008, 14:23
"Հայկական ժամանակ" 14.02

Օրվա թիվը
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը ՀՀ բանկերից մեկում իր ունեցած անձնական հաշվից ժամը 15-ի սահմաններում հանել է 57 միլիոն դրամ: Ուշագրավ է, որ նա ամբողջ գումարը ստացել է 5 հազարանոց թղթադրամներով:

http://www.hzh.am/1402.html

Հավանաբար, դաշնակները ընտրակաշառքի դրույքաչափը ոչ մի ձև փոփոխության չեն ենթարկում :D:

Guetta
15.02.2008, 23:49
Ես Վահան Հովհաննիսյանի մեջ չեմ հավանում այն հանգամանքը, որ ինքը դինջ մարդա, մեջը "կրակ" չկա, էներգիա չկա...

ChildOfTheSky
16.02.2008, 00:13
Ես Վահան Հովհաննիսյանի մեջ չեմ հավանում այն հանգամանքը, որ ինքը դինջ մարդա, մեջը "կրակ" չկա, էներգիա չկա...

Իսկ ի՞նչն ես հավանում Վահան Հովհաննիսյանի մեջ :

Սերխիո
16.02.2008, 01:51
"Հայկական ժամանակ" 14.02

http://www.hzh.am/1402.html

Հավանաբար, դաշնակները ընտրակաշառքի դրույքաչափը ոչ մի ձև փոփոխության չեն ենթարկում :D:

Աղբյուրն էլ մի աղբյուր լինի ,ոնց որ <<Քաջ Նազարի>> մեջ են ասում , << մարդա չնման , մարդաչհավան>>:
Դաշնակցականներին որտեղից փող ? լավ էլի ,ետ հեքիաթներին ոնց եք հավատում ,մենակ թե ԼՏՊ-ի հակառակորդներին փնովելու առիթ լինի ...
ՀՅԴ ունի իր ընտրազանգվածը ,կաշառի մասին խոսալը ավելորդ է...

Guetta
16.02.2008, 14:42
Իսկ ի՞նչն ես հավանում Վահան Հովհաննիսյանի մեջ :
ChildOfTheSky ջան, դա արդեն այլ հարց է, չեմ ուզում Վահանի օգտին քարոզչություն անել, առավել ևս , որ իրան էլ չեմ ընտրելու...

Արշակ
17.02.2008, 10:21
Ես Վահան Հովհաննիսյանի մեջ չեմ հավանում այն հանգամանքը, որ ինքը դինջ մարդա, մեջը "կրակ" չկա, էներգիա չկա...
Անպայման պիտի ելույթների ժամանակ կոկորդը պատրելով հիստերիկ գոռգոռա՞, որ ասենք կրակոտ տղայա։:)
Ի դեպ, կարծում եմ, որ եղած թեկնածուների մեջ Վահան Հովհաննիսյանի նախընտրական քարոզչությունը ամենահաջողն էր PR-ի տեխնիկայի առումով։ Ռեկլամային վահանակները, ռոլիկները, խոսքը հոգեբանորեն տրամադրող էին։
Իսկ ինչ վերաբերում է բովանդակային կողմին, այն գաղափարապես դատարկ էր. ստանդարտ ժողովրդահաճո նախընտրական խոստումներ (որքանով որ հասցրել եմ ծանոթանալ հեռուստատեսային քարոզչությունից)։

Իսկ ընդհանրապես, անկախ այս նախընտրական աղմուկից, Վահան Հովհաննիսյանը մի քանի տարբեր մանր դրվագներում պրիմիտիվ մտածելակերպ ունեցող մարդու տպավորություն է թողել մոտս։

dvgray
21.02.2008, 22:00
Դաշնակցական ընգերներ :):
Ձեր ձայները գողացել ու միացրեկ են Սերժի ձայներին :
Գոնե մի ծպտուն հանեք:

Արշակ
21.02.2008, 23:12
Կարծում եմ, յուրաքանչյուր նախագահի թեկնածու, ով ով իրեն լուրջ մարդ է համարում ու հարգանք ունի իր համախոհների նկատմամբ, պարտավոր է մանրակրկիտ զբաղվել ընտրախախտումներով ու տեր կանգնել իր քվեներին՝ թեկուզ եթե դրանք մի քանի հատիկ են ու այս ընտրություններում որոշիչ դեր չեն ունենալու։

StrangeLittleGirl
22.02.2008, 00:19
Վահան Հովհաննիսյանի պատմությունը շատ ավելի մութ ու խուճուճ է: Նոր տեղամաս առ տեղամաս նայում էի ընտրությունների արդյունքները: Հետաքրքիրն այն է, որ որոշ տեղամասերում միայն Սերժն ու Արթուրն են ձայներ հավաքել: Ճիշտ է՝ վերջինս անհամեմատ ավելի քիչ, բայց հավաքել է: Պատճառը հավանաբար այն է, որ Արթուրը հանձնաժողովի անդամ ունի: Կասեք, որ Վահանը նույնպես… Ես էլ նույնը կասեմ: Այստեղ ինչ-որ բան այն չէ:

dvgray
22.02.2008, 00:27

Բյուրակն ջան :):
Ստեղ շատ բաներ են չի: Ու եթե շատ "ավել-պակաս" :) չեմ խոսում, միմիայն հարգելով քեզ / քո զգացմունքներտ/ ու մեկել դու էլ գիտես թե ում :):

_DEATH_
22.02.2008, 12:54
100-200 հազար ձայն մինիմում ավել պտի լիներ, 300 հազարը նաղդ էր, նայում եմ որոշ տեղերում Վահանը շատ քիչա հավաքել, բայց էտ տեղամասի մարդկանց որ հարցնես 70%-ը Վահան են ասում, բա ոնց եղավ էտքան քիչ, տենց բացահայտ ձևերով են անում սաղ արդեն գիտեն ինչերա տեղի ունեցել, բայց տեր կայնող չկա մեկա, ինչքան էլ միտինգներ լինեն:

Artgeo
22.02.2008, 16:10
Վահան Հովհանիսյանը դաշնակցության հետ միասին ավելի ու ավելի է նմանվում Ռուսաստանի Ժիրինովսկուն ԼԴՊՐ-ով։ Միշտ դեմ են խոսում ընտրություններից առաջ ու բողոքում, իսկ ԱԺ-ում սուս ու փուս քվեարկում են բոլոր այն օրինագծերի օգտին, որոնք առաջարկում է ՀՀԿ-ն։

Ariadna
22.02.2008, 16:13

Արթուր ջան, մոռանում ես, որ մենակ ԿԳՆ–ի պորտֆելը իրանց էնքան փող ա բերում մենակ ընդունելության քննությունների կաշառքներից, որ իրանց ձեռ չի տալիս ընդդիմություն դառնալը։ Էդքան էլ որ խոսում են, երևի դրսի իսկական դաշնակներից են ամաչում, թե չէ էդ էլ չեն անի։

dvgray
22.02.2008, 16:39

Հարգելիս:
Մի քիչ ուշադիր հետևելու դեպքում հավանաբար կնկատես , որ դրսի դաշնակներն էլ նույնը անում են դրսում, դրսի միամիտ կամ ահաբեկված հայերի գլխին:
Էնպես որ դրսի ու ներսի դաշնակ չկա: Բոլորն էլ մեկ են:
:)

Ariadna
22.02.2008, 16:47

Չգիտեմ, բայց ճանաչում եմ մի երկուսին իրենց պարագլուխներից, որոնք իրենց ճղում են իսկապես, հիվանդագին հայրենասեր են, ու որ ասում ես էստեղ ինչ ա կատարվում, ասում են հնարավոր չի։:)

dvgray
22.02.2008, 16:52
Չգիտեմ, բայց ճանաչում եմ մի երկուսին իրենց պարագլուխներից, որոնք իրենց ճղում են իսկապես, հիվանդագին հայրենասեր են, ու որ ասում ես էստեղ ինչ ա կատարվում, ասում են հնարավոր չի։:)
Varduhi ջան:
Ես չեմ ժխտում, որ հայրենասեր են: Բայց դրանից առավել փողասեր ու իշխանասեր են:

Հ.Գ. Մենք շատ միամիտ ենք ;):

Davo'o
22.02.2008, 19:29
Վահան Հովհաննիսյանը հրաժարվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Ազատություն Ռադիոկայան

Artgeo
22.02.2008, 19:36
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

[19:18] 22 Փետրվարի, 2008
http://a1plus.am/file/img/b/5766.jpg
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը

Սիրելի՜ հայրենակիցներ

Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու£ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին ՚հանունՙ, այլ ոչ թե ՚ընդդեմՙ կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է:

Դա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ£ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա:

Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը£

Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը: ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը£ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից:

Հայրենակիցնե՜ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքը:

Շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից: Եվ, իհարկե, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նվիրումը, եռանդը եւ հավատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ:

Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին:

Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա Նախագահին նաեւ իմաստնություն եւ վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահության վրա:

Իսկ Ձեզ` սիրելի՜ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ£ Մեր պայքարը երկարատեւ պայքար է£

22.02.2008թ.

http://a1plus.am/amu/?page=issue&iid=58109

_DEATH_
22.02.2008, 21:15
Գոնե հիմա էն սերժ,լևոն,արտուր ասողները հասկացան ովա իսկապես արժանի մեր երկրի նախագահ լինի ու ովա տղա:

Lonely
22.02.2008, 21:24
Ասում են` այս ընտրություններում դաշնակցության կարգախոսն է` << Մենք Վահանի հետ ենք >>, իսկ հանրապետականինը` << Մենք Վահանի խնամու հետ ենք >>:

© Իրավունք (http://iravunk.am)

Guetta
22.02.2008, 21:49
Վահան Հովհաննիսյանը ձիով քայլ արեց: Նա հավանաբար մտածում էր, որ ընտրություններից հետո իրա "վերջը" գալուա, դրա համար ինքնակամ հեռացավ: Քանի որ արդեն հանրապետականները բացարձակապես կախում չունեն դաշնակներից, առավել ևս, որ դաշնակները չմիացան Սերժին, ու հետո էլ Վահանը նախընտրական փուլում մեկ-մեկ կպնում էր Սերժին, դրա համար էտպես ինքնակամ հեռացավ:

_DEATH_
22.02.2008, 22:15
Վահանը երբեք իրա "վերջը" գալու պատճառով տենց բան չէր անի, ոչ բոլորն են սերժ :ok վախից սպեցնազը դատարկելա քաղաքի կենտրոն :D
Շախ շուտվանից էր արել, հիմա մատ արեց ու հաղթեց :P

Հիշացնեմ ամենակարևոր բանը, որ ինքը ասելա
"Էտ ինչ աստիճանի վատնա հիմիկվա կառավարությունը, որ ընտրում եք վատագույն Լևոնին", էտ խոսքերով ինքը շատ բարձրացավ իմ աչքին, համ քոչարյանին, համ սերժին, համ էլ լևոնին մատ արեց:

Իսկ որ ընտրախախտումներ չեն եղել, կարելի է և այդպես ասել, ընդամենը երկու բուռ, մի մեծ բան չի համեմատած մեր մի բուռ ազգի հետ :D

քաղաքացի
23.02.2008, 11:14
Գոնե հիմա էն սերժ,լևոն,արտուր ասողները հասկացան ովա իսկապես արժանի մեր երկրի նախագահ լինի ու ովա տղա:

Այո, հասկացան: Նախագահ է լինելու Լևոն Տեր-Պետրոսյանը քանի որ միայն նա է իսկապես պայքարում արդարության ու ազատության համար:
Իսկ Վահան Հովհաննիսյանը իր անձնական տղա լինել չլինելու մասին ոչինչ չէր գրել: Չեմ հասկանում ինչ ես ուզում ասել «ովա տղա» արտահայտությունովդ: :esim

Lonely
23.02.2008, 11:26
Նախագահ է լինելու Լևոն Տեր-Պետրոսյանը քանի որ միայն նա է իսկապես պայքարում արդարության ու ազատության համար:

Լևոն Տեր-Պետրոսյան - Օպերայի նախագահ... :D :D

Ancord
23.02.2008, 12:29
Այո, հասկացան: Նախագահ է լինելու Լևոն Տեր-Պետրոսյանը քանի որ միայն նա է իսկապես պայքարում արդարության ու ազատության համար:
Իսկ Վահան Հովհաննիսյանը իր անձնական տղա լինել չլինելու մասին ոչինչ չէր գրել: Չեմ հասկանում ինչ ես ուզում ասել «ովա տղա» արտահայտությունովդ: :esim

Դու իսկապես կարծում ես, որ ազատության և արդարության կործանիչ ԼՏՊ-ն պայքարում է ազատության ու արդարության համար? մեկ էլ երևի Ջհանգիրյանն է պայքրում կեղծիքների դեմ, կամ էլ Մանվելը անօրինակնության դեմ?:D Մի քիչ հետաքրքրվի մեր երկրի նորագույն պատմությամբ: Ափսոս է այն ուժն ու եռանդը, որ վատնում ես, իսկապես եմ ասում, մի վրիավորվի:

Egern.net
23.02.2008, 12:56
Վահան Հովհաննիսյանը իմ կարծիքով ուղղակի լվաց ձեռքերը, չնայած ինձ շրպատող մարդիկ ասում են, որ նա որոշ չափով բարոյական քայլ արեց... չգիտեմ

_DEATH_
23.02.2008, 14:15
Չեմ հասկանում ինչ ես ուզում ասել «ովա տղա» արտահայտությունովդ: :esim

Մենակ Վահանն էր ասում այն ինչ մտածում էր, մնացածը գեղարվեստական տողեր էին անգիր արել ու եկել արտասանում, միևնույնա իրանց մոտ Վահանի նման գրագետ տողեր չստացվեցին: Վերջում էլ, որ հասկացավ միևնույնա հայերը երբեք չեն հասկանա արդարությունը ինչ բանա հրաժարական տվեց, իսկ լտպ-ն ծառի նման գնաց Օպերայի դեմը տնգվեց ու սկսեց քծնելը: Էտ ծառի դեմը իզուր կանգնել պետք չի, մեկա արդեն սերժնա նախագահ: Արդարության համար ճշտով են պայքարում, ոչ թե անիմաստ չափազանցություններով ու մուտիլովկեքով:
Համոզված եղեք որ էտ ընտրակեղծիքը մի հոգուց կախված չի, այլ մի քանի հարուր հազար, լցոնումներից բացի սպառնալիքներին կուլ գնալը, բաց ընտրություններին որոշ տեղերում համաձայնելը, դրանից հետո որ մի կարգին մարդը կգնար ու կտնգվեր Օպերայում:

Guetta
23.02.2008, 15:22
Կարծում եմ, որ Վահան էն միակ նախագահի թեկնածուն էր, որ նախընտրական փուլում ԿՈՆԿՐԵՏ մարդու անուն չէր տալիս /հիմնականում/, կպնելուց կոնկրետ չէր կպնում ինչ-որ մեկին- ուղղակի հաշվի առնելով "ենթատեքստ" հասկացողությունը կարողանում էին որոշ չափով կռահել, թե ինչ էր ուզում ասել Վահանը:
Այլ կերպ ասաց, ստռախովկովեր խոսում, որ հետո կռուտիտի տեղ ունենար...երկակի խաղ էր խաղում:

Ambrosine
23.02.2008, 15:26
Ես միշտ հարգել եմ դաշնակներին, նրա համար, թե ինչ մեծ գործ են անում սփյուռքում: Էս ընթացքում հասցրել էի հիասթափվել, բայց հրաժարականից հետո հասկացա, որ արժանապատվություն հլը կա մեջները:

Guetta
23.02.2008, 16:02
Դաշնակները, իսկապես, սփյուռքի առումով, մեծ գործ են անում, դա ոչ մեկ իրավացիորեն չի կարող հերքել:

Ariadna
23.02.2008, 19:02
ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Ընկեր Վահան, ինչու անձամբ քո անունից: Բա 120-ամյա քո կուսակցությունն ու համատարած կաշառակերության հետ կապ չունեցող քո կուսակից` ամենահայրենասեր, ամենաազնիվ նախարարները: Առաջին հայացքից կարելի էր ենթադրել, որ քո «ամենահայրենասեր», «ամենաազնիվ» ու «ամենասկզբունքային» կուսակցությունը շատ դանդաղ ու բծախնդրության հասնող մանրամասնությամբ է ուսումնասիրում կեղծված ընտրությունների արդյունքները` տարիքի հետ կապված, իհարկե։ Սակայն, հիմք ընդունելով պտտվող լուրերն այն մասին, որ ՀՅԴ ԳՄ-ն շատ լուրջ և բովանդակալից հանդիպում է ունեցել առայժմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև ձեր «հայրենասիրական մղումներից» դրդված, իհարկե, միջնորդի դերում հանդես գալու առաջարկությունը, կներեք, կարելի է ենթադրել, որ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո, որը ընտրությունները կեղծած իշխանության, այդ թվում ՀՅԴ-ի, ամենամեծ փափագն է, ձեր կուսակիցների պորտֆելներն առնվազն կդառնան չորսը կամ հինգը։
http://www.lragir.am/src/index.php#top

Kuk
28.05.2008, 18:06
ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ

«Վստահ չեմ, որ ինչ-որ մեկի հրամանով հայեր զոհվեցին», անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին` հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, սփյուռքահայ Վիգեն Հովսեփյանը:

«ՉԻ» - Ընկեր Վիգենի այս անվստահությունը երկու բացատրություն կարող է ունենալ: Կամ նա ենթադրում է, որ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում սպանված տասը քաղաքացիներն ազգությամբ հայեր չեն եղել, կամ ենթադրում է, որ Հայաստանում այդպիսի ավանդույթ կա` մարտի 1-ին հատուկ ստորաբաժանումները շրջում են Երեւանի կենտրոնում եւ առանց որեւէ հրամանի կրակում անցորդների վրա:

Զուտ ձեւական առումով ընկեր Վիգենը թերեւս իրավացի է: Իշխանություններն այդ օրը հազիվ թե ցուցարարներին սպանելու հրաման տված լինեին: Նրանք ընդամենը հրաման են տվել մարտական զենքով կրակել ցուցարարների վրա: Այսինքն` սպանելու հրաման չի եղել, կրակելու հրաման է եղել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կալաշնիկովի մարտական փամփուշտը կարող է նաեւ մարդ սպանել:

Եվ այնուամենայնիվ, իսկույն երեւում է, որ ընկեր Վիգենը Հայաստանում չի ապրում ու լավ չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին: Այլապես կիմանար, թե ինչ հանգամանքներում է սպանվել ազգությամբ հայ, ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանը, եւ այլեւս չէր կասկածի, որ «ինչ-որ մեկը» այդ հրամանը տվել է:

Kuk
29.05.2008, 17:27
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԵՐ ՏՎԵՑ

Եվ այսպես, դաշնակցական երեք նախարարները հրաժարական են տալու: Բայց մի շտապեք ուրախանալ. ամենայն հավանականությամբ, նրանց փոխարեն նախարար կդառնան երեք ուրիշ դաշնակցականներ: Այնպես որ, «դաշնակների տեղերը փոխելիս կուսակցության խասյաթը չի փոխվում» ասացվածքն այս դեպքում էլ չի կորցրել արդիականությունը:

Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Տեղի է ունենում հետեւյալը. մարտի 1-ի դեպքերից հետո դաշնակները հասկացել են, որ այս անգամ հազիվ թե կարողանան դուրս գալ համաժողովրդական անեծքի տակից, եւ որոշել են «խաղեր տալ»: Ընդ որում, խնդիրը դրվել է շատ հստակ. այնպես անել, որ ե՛ւ տպավորություն ստեղծվի, թե իբր դաշնակները հրաժարվում են նախարարական պորտֆելներից, ե՛ւ պահպանել այդ պորտֆելները, ե՛ւ մի թեթեւ շանտաժի ենթարկել Սերժ Սարգսյանին: Մտածել-մտածել ու ձեւը գտել են: Դաշնակցական երեք նախարարներին ընտրել են բյուրոյի անդամ` լավ իմանալով, որ դրանից հետո նրանք ստիպված պիտի լինեն հրաժարական տալ նախարարական պաշտոններից: Ընդ որում, այս մասին ով ասես հայտարարել է, բացի նախարարներից: Ավելին. Հրանտ Մարգարյանը նաեւ մի թեթեւ ակնարկել է, թե գուցե նոր նախարարները դաշնակներ չլինեն: Պարզ ասած, գզվռտոցը շարունակվում է: Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը մաքուր չի ընտրվել, հետո հանրապետականները հանդես էին եկել համապատասխան մուննաթով, ու հիմա դաշնակները շարունակում են. «եթե մեր վրա «մուննաթ գաք« կոալիցիայից դուրս կգանք»: Մի անհանգստացեք, դաշնակները կոալիցիայից դուրս չեն գա: Գնալու տեղ չունեն: Բանտից դուրս են եկել ու դարձել իշխանություն, իշխանությունից դուրս գան` բանտ են մտնելու:

Հետաքրքիրն այն է, որ շատերի մեջ տպավորություն կա, թե Դաշնակցությունն ընդհանրապես բարոյական արժեքների վրա խարսխված կուսակցություն է, պարզապես կուսակցության այսօրվա ղեկավարներն են անբարոյականներ: Ըստ երեւույթին ժամանակն է պարզություն մտցնել այս հարցում:

Բանն այն է, որ Դաշնակցությունն ի սկզբանե (իր ձեւավորման օրից) շատ հետաքրքիր մարտավարություն է ընտրել. համագործակցել ցանկացած հանցավոր ռեժիմի հետ` իբր հանուն ազգային վեհ գաղափարների: Եվ քանի որ հանցավոր ռեժիմների հետ համագործակցելը միշտ էլ ավելի հաճելի ու շահութաբեր է եղել, Դաշնակցությունը հենց այդ ուղղությամբ էլ զարգացել է: Սկզբում այդ կուսակցությունը որոշել է համագործակցել ցարական «օխրանկայի» հետ եւ վերջինիս աջակցությամբ ազատագրել Արեւմտյան Հայաստանը, հետո որոշել է համագործակցել Երիտթուրքերի հետ եւ այդ ճանապարհով «բարելավել ազգի վիճակը», հետո որոշել է պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ` սեփական իշխանությունը պահպանելու համար, եւ այդպես շարունակ: Այսօր էլ դաշնակները ճիշտ նույն կերպ են վարվում. համագործակցում են Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ` իբր երկիրն արտաքին վտանգներից զերծ պահելու համար: Հետաքրքիրն այն է, որ հանցավոր ռեժիմների հետ համագործակցությունը միշտ հաջողությամբ է պսակվել, իսկ «ազգային իղձերի իրականացումը» միշտ ձախողվել է: Այնպես որ, կուսակցությունը, որն իր 118-ամյա պատմության ընթացքում երբեք սկզբունքային չի եղել, այսօր չի կարող միանգամից ինքն իրեն փոխել: Իսկ հերթական հանցավոր ռեժիմի հետ ՀՅԴ «բազառների» մանրամասները մեզ, անկեղծ ասած, չեն հետաքրքրում: Եթե կուսակցությունը տասը տարի շարունակ «հանուն ազգային իղձերի» զբաղված է բացառապես լափելով, ու այսօր հանկարծ որոշում է, որ լափողներին պետք է փոխել, սա ընդամենը պարզունակ քարոզչական ակցիա է` ուղղված սեփական շարքերին:

Ի դեպ« ժամանակն է, որ դաշնակները հստակ պատասխան տան` ի վերջո Սերժ Սարգսյանը կեղծիքներո՞վ է ընտրվել (այսինքն` քրեական հանցագո՞րծ է), թե ոչ: Կիսով չափ հղի չեն լինում: Եթե դաշնակները համարում են, որ նա հանցագործ է, ուրեմն պիտի ընդունեն, որ նրա հետ համագործակցելով` իրենք էլ են հանցանք կատարում:

Իրականում դաշնակների պատասխանն ի սկզբանե հայտնի է: Նրանք մի քիչ «խաղեր կտան» ու կշարունակեն համագործակցությունը ռեժիմի հետ: Վերջին հաշվով, դա նրանց բիզնեսն է: Նրանք երբեւէ այլ բանով չեն էլ զբաղվել:

Մ. Նշանյան

Ambrosine
29.05.2008, 17:33
Ես միշտ հարգել եմ դաշնակներին, նրա համար, թե ինչ մեծ գործ են անում սփյուռքում: Էս ընթացքում հասցրել էի հիասթափվել, բայց հրաժարականից հետո հասկացա, որ արժանապատվություն հլը կա մեջները:

Էս մարդիկ չցանկացան իրենց անցյալի խայտառակ սխալները մոռացության տալ: Անընդհատ մի նոր հիմարություն են անում: Վահանը մեծ կադրով չի երևում քաղաքական երկնակամարում, չգիտեմ, գուցե իրոք արժանապատվություն կա: Բայց փաստ ա, որ ծախվեցին, էս էլ մեր ավանդական կուսակցությունը, որին նախանձում են Ադրբեջանի մտավորականները:[

Kuk
29.05.2008, 17:38
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ

ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարել դաշնակցականների վարած քաղաքականությունը մեկնաբանելը, բայց համենայն դեպս հայտարարել է, որ ՀՀԿ-ն երբեք չի խաբել ժողովրդին:

«ՉԻ» - Իսկապես« շատ կոռեկտ պատասխան է, մանավանդ` եթե հիշենք, թե «թամամ խոսքն» ում են ասում:

Բայց ինչ ուզում եք ասեք` հաճելի երկխոսություն է: Դաշնակներն ասում են, որ Սերժ Սարգսյանը «մաքուր չի ընտրվել», հանրապետականներն էլ պատասխանում են` «զատո դուք միշտ ժողովրդին խաբում եք»: Զավեշտն այն է, որ երկուսն էլ ճիշտ են ասում: Ե՛վ Սերժ Սարգսյանն է կեղծիքներով ընտրվել, ե՛ւ դաշնակները հայ ժողովրդին խաբելու «ավանդույթ» ունեն: Խոսք չկա, գեղեցիկ կոալիցիա է: Մանավանդ, եթե սրանց գումարվում է նաեւ ՕԵԿ-ի նման սկզբունքային մի ուժ, որին ընդամենը մի տարի առաջ հարայհրոցով անվանում էին «դավաճաններ»:

Ամեն դեպքում, այս «բանավեճում» ՀՀԿ-ի դիրքերն ավելի ամուր են, իսկ փաստարկները` ավելի համոզիչ: Նրանք իրենց «հաճախորդներին» լավ գիտեն:

Brigada
29.05.2008, 22:21
ԱՇԽԱՏԱՆՔ

Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում երիտասարդ, առանց վնասակար սովորությունների դաշնակցականի` որպես եզակի երեւույթ հանրությանը ցուցադրելու համար:

www.chi.am

Brigada
30.05.2008, 20:20
ԱԽՐ Ի՞ՆՉ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՐԵԼ

«Եթե Հայաստանն ունենար Դաշնակցության նման 10 կուսակցություն, կարելի էր խոսել քաղաքական համակարգի մասին», հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«ՉԻ» - Չեղավ, պրն Իսկանդարյան: Եթե Հայաստանն ունենար Դաշնակցության պես տասը կուսակցություն, այսօր Հայաստան չէր լինի, հետեւաբար` չէր լինի նաեւ քաղաքական համակարգ: Եվ ընդհանրապես, Հայաստանի պես բազմաչարչար երկրի համար տասը հատ Դաշնակցությունը շատ է: Հինգն էլ է շատ: Ճիշտն ասած` մեկն էլ է շատ, բայց մեկի գոյությունն ինչ-որ տեղ գոնե արդարացված է: Մարդիկ հետեւում են այդ կուսակցության գործողություններին եւ հասկանում են, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական ուժը: Ավելի ճիշտ` ինչպես չպետք է իրեն պահի: Եվ այս առումով Դաշնակցության գործունեությունը մի հիմնական դեր է խաղում` ուսումնադաստիարակչական: Մարդիկ հասկանում են, որ քաղաքական գործիչների խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում, եւ արդյունքում հասարակության գիտակցական մակարդակը բարձրանում է:

Mephistopheles
31.05.2008, 01:54
Վահանը Սաշիկ Սարգսյանի խնամին է…էն, որ ասել է "ամբողջ պառլամենտը, պարկացրինք որ էսօր հեշտությամբ "վլաստը" տանք սրա՞նց" (բառացի չեմ հիշում)…Վահանը սովորական պնակալեզ, դեմագոգ չինովնիկ է, որն իրեն քաղաքական գործիչի տեղ է դրել…ուրիշ ոչինչ…նույնն էլ դրանց 10000ամյա կուսակցությունը…ՀՅԴ-ն Քաջ Նազարի կուսակցությունն է, ես դրանց աշխատանքը շատ լավ գիտեմ…"ծառայություններն" էլ հետը

Լեռնցի
31.05.2008, 02:17

Միայն գրածիցդ երևում է, որ դու ոչ Վահան Հովհանիսյանի մասին բան գիդես...., ոչ էլ Դաշնակցականների մասին....

Mephistopheles
31.05.2008, 02:36
Միայն գրածիցդ երևում է, որ դու ոչ Վահան Հովհանիսյանի մասին բան գիդես...., ոչ էլ Դաշնակցականների մասին....

Սխալվում ես…գիտեմ դրա համար այդ կարծիքին եմ, պարզապես իմ կարծիքը դաշնակների մասին իրենց գրած "պատմությունից" չի ձևավորվել…Միգուցե դու ոչինչ չգիտես, կամ սխալ աղբյուրներից ես օգտվել… ես դարնց հետ անձնապես ել եմ շփվել

Ավելացվել է 2 րոպե անց

Կարող է՞ Վահանը Սաշիկի խնամին չի…

Լեռնցի
31.05.2008, 04:43
Կարող է՞ Վահանը Սաշիկի խնամին չի…

Եթե մի քիչ իմանաիր, կիմանաիր, որ մի դաշնակցականի խնամական կապերը ոչ մի կապ չունի, ու չի կարա ազդեցություն ունենա էդ կուսակցության նպատակադրված ճանապարհի վրա... որովհետև իրան կկրակեն...
Դե հասկանում ես, էդ ոչ ՀՀԿ, ոչ ՀՀՇ ա ոչ էլ ոչ էլ եսիմ ինչ

Mephistopheles
31.05.2008, 05:29

Լավ էլ ազդեցություն ունի TuroJan…այսօր ո՞վ է կանգնած Սերժի կողքին…սա մեկ և երկրորդ եթե ասում ես "որովհետև իրան կկրակեն" նշանակում է մենք ոչ թե քաղաքական կուսակցության հետ գործ ունենք այլ զինված հանցախմբի, մաֆիայի , որն այսօր մեր կառավարության մեջ է…այ սա է քո "հին ընկեր Վահանր" և դաշնակցությունը: Ապեր դու դրանց երգերին ու խոսածին մի նայի…իսկ այդ կուսակցության նպատակների վրա ես շատ մեծ կասկածներ ունեմ

Իսկ եթե կարծում ես խնամական կապերը ոչ մի ազդեցությւն չունեն այնպիսի երկրում ու ռեժիմում ինչպիսին Հայաստանն է, ապա շատ միամիտ ես…

Լեռնցի
31.05.2008, 05:48
Իսկ եթե կարծում ես խնամական կապերը ոչ մի ազդեցությւն չունեն այնպիսի երկրում ու ռեժիմում ինչպիսին Հայաստանն է, ապա շատ միամիտ ես…

:) Քո ամեն մի գրած խոսում է, որ ընդհանրապես անտեղյակ ես այս հարցում:)
Իսկ ես թույլ չեմ տվել, որ անձնականիս մասին որևք կարծիք հայտնես

Mephistopheles
31.05.2008, 11:15
:) Քո ամեն մի գրած խոսում է, որ ընդհանրապես անտեղյակ ես այս հարցում:)
Իսկ ես թույլ չեմ տվել, որ անձնականիս մասին որևք կարծիք հայտնես

TuroJan, եթե կարող ես "լուսավորել" մեզ, "լուսավորիր"…եթե "տեղյակ" ես, "տեղեկացրու", թե չէ սմայլիներով բանավեճ չի ստացվի

Ինչ վերաբերվում է անձնականիդ մասին կարծիքիս, ապա դա պայմանական կարծիք է (եթե…ապա), որը լիովին արտոնված է ինչպես նաև կարծիք հայտնելը: Այ եթե ես քեզ վիրավորեմ այն ժամանակ խնդրեմ, բողոքիր որտեղ հարկն է…Իսկ եթե բանավիճել չգիտես, ապա կարիք չկա բանավեճ սկսել, մենք քեզ կհասկանանք

Brigada
31.05.2008, 11:20
Եթե մի քիչ իմանաիր, կիմանաիր, որ մի դաշնակցականի խնամական կապերը ոչ մի կապ չունի, ու չի կարա ազդեցություն ունենա էդ կուսակցության նպատակադրված ճանապարհի վրա... որովհետև իրան կկրակեն...
Դե հասկանում ես, էդ ոչ ՀՀԿ, ոչ ՀՀՇ ա ոչ էլ ոչ էլ եսիմ ինչ

Փաստորեն դաշնակներն էլ կրակելու հետ սեր ունեն հա՞:

Mephistopheles
31.05.2008, 11:44
Փաստորեն դաշնակներն էլ կրակելու հետ սեր ունեն հա՞:

…և կաշառքի հետ նույնպես

Brigada
31.05.2008, 15:49
…և կաշառքի հետ նույնպես

Լավ նկար էր:hands

Դաշնակները չէի՞ն, որ ընտրություններից անմիջապես հետո հայտարարեցին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, բայց, որոշ ժամանակ անց, միացան այդ իշխանություններին՝ կազմելով կոալիցիա: Նախ՝ հայտարարում են, որ իշխանությունները քրեական հանցագործություն են կատարել, այնուհետև միանում են այդ նույն իշխանություններին: Ի՞նչ կարելի է սպասել այդպիսի վարքագիծ ունեցող կուսակցությունից:think

Kuk
04.06.2008, 15:33
ԻՆՔՆԱԲՈՒԽ ԻՆՔՆԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

«Կոալիցիան ընդդիմություն է առկա իրականությանը, եւ մենք այդ դերի մեջ հետեւողական ենք լինելու», հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«ՉԻ» - Ճիշտն ասած, իշխող կոալիցիայի մասին ինչ ասես լսել էինք, բայց որ իշխող կոալիցիան ընդդիմություն է, չէինք պատկերացնում: Նման բան կարող է լինել կամ կոշմարային երազներում, կամ ՀՅԴ անդամների ելույթներում:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում կոալիցիան պատրաստվում է չարտոնված հանրահավաք անցկացնել եւ պահանջել կոալիցիայի հրաժարականը: Ավելին. այս պահանջի մերժման դեպքում կոալիցիոն ուժերը մտադիր են պիկետ կազմակերպել ԱԺ մուտքի մոտ եւ խոչընդոտել իրենք իրենց մուտքը խորհրդարան: Եթե քաղաքական պայքարի այս մեթոդն էլ չօգնի, նրանք դիմելու են միջազգային կառույցներին եւ պահանջելու են ստեղծել անկախ հանձնաժողով` իրենց գործունեությունը ստուգելու համար:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխող կոալիցիան իսկապես ընդդիմություն է, բայց ոչ թե «առկա իրականությանը», այլ պետությանը, ժողովրդին, եւ իհարկե` առողջ տրամաբանությանը:

dvgray
04.06.2008, 16:25
ԻՆՔՆԱԲՈՒԽ ԻՆՔՆԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

«Կոալիցիան ընդդիմություն է առկա իրականությանը, եւ մենք այդ դերի մեջ հետեւողական ենք լինելու», հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Ես լրիվ գժվել են :D
Էլ չգիտեն թե ինչ պոզայով նկարվեն իրար հետ :D

Kuk
04.06.2008, 16:31
Եթե մի քիչ իմանաիր, կիմանաիր, որ մի դաշնակցականի խնամական կապերը ոչ մի կապ չունի, ու չի կարա ազդեցություն ունենա էդ կուսակցության նպատակադրված ճանապարհի վրա... որովհետև իրան կկրակեն...
Դե հասկանում ես, էդ ոչ ՀՀԿ, ոչ ՀՀՇ ա ոչ էլ ոչ էլ եսիմ ինչ

Կարողա՞ մարտի 1-ին պարապ չեն մնացել:think

Mephistopheles
05.06.2008, 05:22
ԻՆՔՆԱԲՈՒԽ ԻՆՔՆԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

«Կոալիցիան ընդդիմություն է առկա իրականությանը,......:

Անհեթեթության գագաթնակետ…աբսուրդ…և սրանց ձայն տվող է եղել ու սրանց կուսակցությունը անդամներ ունի…

Kuk
05.06.2008, 19:32
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, օրերս Հայ հեղափոխական դաշնակցությունը պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանին` Հայաստանից չարտաքսել Ժիրայր Սեֆիլյանին: ՀՅԴ-ում գիտակցում են, որ Սեֆիլյանին արտաքսելու դեպքում` իրենք լուրջ խնդիրներ կունենան Լիբանանում, քանի որ այս իշխանության հետ պատասխանատվություն են կիսում:

«ՀԺ»