PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրանսիայում Հայաստանի տարի

քաղաքացի
01.10.2006, 05:28
Այս օրերին Ֆրանսիայից ժամանել էր նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այցով: Ի՞նչ եք կարծում որևէ փոփոխություններ կլինեն Ֆրանսիայում հայերի հանդեպ:
Այս օրերին Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվելու է նաև «Պատիժ Հայոց ցեղասպանության մերժողին»: Կընդունվի՞ այդ օրենքը, թե՞ ոչ:

Եվ ընդհանրապես ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի տարին Ֆրանսիայում:

Sergey
01.10.2006, 08:19

Ճիշտն ասած ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ փոփոխություն կարող է լինել Ֆրանսիայում հայերի հանդեպ։ Իսկ նշածդ օրենքը կարծում եմ այնուամենայնիվ կընդունվի, բայց դրանից մեր օգուտը ԶՐՈՅԱԿԱՆ է:(
Այ, եթե Շիրակի պաշտոնական այցի արդյունքում կնքվեն շահավետ պայմանագրեր, կատարվեն լուրջ ներդրումներ, ինչ–որ տեղական ընկերություններ սկսեն ինչ–որ ապրանք արտահանել Ֆրանսիա, այ դա ուրիշ բան։ Թե չէ Շարլը հայ է, Ֆրանսիան ճանաչել է ցեղասպանությունը, հետևաբար մենք սիրում են Ֆրանսիային, համերգ, հրավառություն, ուռա, ուռա, ուռա...

StrangeLittleGirl
01.10.2006, 16:12
Համաձայն եմ Սերգեյի հետ

Artgeo
01.10.2006, 16:44
Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին սկսվեց Հայաստանում: Հայաստան եկան ֆրանսիացիները, ուռա ուռա գոռացին, Օպերայի մոտի խաչմերուկը դարձրին հրապարակ, այն էլ Ֆրանսիայի հրապարակ, որը ի դեպ բացեցին Նորին Գերազանցություն :think նախագահները: Բան չեմ հասկանում...

Taurus
13.10.2006, 09:57
Իսկ հետաքրքիր միջոցառումներ նախատեսված են քաղաքում?

Lionne_en_Chasse
13.10.2006, 17:33
Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին սկսվեց Հայաստանում: Հայաստան եկան ֆրանսիացիները, ուռա ուռա գոռացին, Օպերայի մոտի խաչմերուկը դարձրին հրապարակ, այն էլ Ֆրանսիայի հրապարակ, որը ի դեպ բացեցին Նորին Գերազանցություն :think նախագահները: Բան չեմ հասկանում...
Ֆրանսիայում Հայաստանի տարին այդպես չսկսվեց: Մինչև Շիրակի Հայաստան այցելելը Ֆրանսիայում արդեն Հայաստանի տարին վաղուց սկսվել էր : Կազմակերպվեցին ու շարունակում են կազմակերպվել բազմաթիվ մշակույթային միջոցառումներ, ցուցահանդեսներ , ֆիլմերի ցուցադրումներ ( օրինակ Le Voyage en Arménie գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվեց նաև Բելգիայի կինոսրահներում ), հեռուստատեսային հաղորդաշարեր ... Եթե կարծում եք դա քիչ է, չարաչար սխալվում եք : Ֆրանսիան Եվրոպայում շատ բազմազգ ու մեծ ազդեցություն ունեցող պետություն է թե´ մշակույթային , թե´ քաղաքական տեսանկյունից և այդ երկրում նման հնչողությամբ կատարվող ոչ մի բան միջազգային մամուլի աչքից չի վրիպում : Նման պրոպագնադ նույնիսկ Հայաստաը երբեք չի կարողացել կազմակերպել իր իսկ երկրի համար և հիմա Եվրոպայում առաջին անգամ Արմենիա անունը լսող եվրոպացին գենոցիդի միջոցով չի ճանաչում Հայաստանին ու հայերին
Մշտապես բողոքելու , " ա հետո ի՞նչ, ի՞նչ է դա մեզ տալիս , մեզ ի՞նչ օգուտ դրանից , մենք խաղալիք ենք մեծ տերությունների ձեռքում ... բլա բլա բլա ( ոնց որ ձեր հոր դուքյաննա ու պարտավորա անել )" փնթփնթալու փոխարեն սթափվեք, բավարարվեք եղածով ու էտ եղածն էլ ավելի ընդլայնեք կամ էլ էդքան լավ տխերք եք դուք կոնկրետ մի բան արեք, եղածից շատ օգուտ տվեք, ու մեծ տերություններին խաղալիք դարձրեք ձեր ձեռքերում
Թե չէ լեզվին տալը հեշտա

Artgeo
13.10.2006, 21:16
Թե չէ լեզվին տալը հեշտա
Լավ աղջիկ ես :)

Lionne_en_Chasse
13.10.2006, 21:29
Լավ աղջիկ ես :)
Եթե հեգնում ես, ավելի լավ է պարզ ասա :)

kiki
13.10.2006, 21:34
Արմ_Լեոն ջան, դե ես ասում էի չէ՞ որ խելոք աղջիկ ես ... ապրես ...

Artgeo
13.10.2006, 21:45
Եթե հեգնում ես, ավելի լավ է պարզ ասա :)

Չէ, լրիվ լուրջ: Ես սովորաբար չեմ խոսում ծուռտիկ մուռտիկ: Ասում եմ այն ինչ մտածում եմ: Չնայած նրան, որ դու էլ այն մեծամասնությունից ես, որը Հ1-ի պրոպագանդայի տակ է գտնվում, սակայ ինձ դուր է գալիս քո ոչ քո կարծիքի արտահայտելու ձևը: Նրա մեջ մաքրություն ու միամտություն կա: Հենց այդ պատճառով չեմ վիճում հետդ: Դու պատրաստ ես մինչև վերջ պաշտպանել քո ուղեղի մեջ խցկած տեսանկյունը: Ինչը ըստ իս դրական հատկանիշ է: :) Տվյալ պահին անիմաստ եմ համարում խոսել քո հետ այս թեմայի շուրջ: Իմաստ կունենա, երբ կգաս Հայաստան և երկու շաբաթից երկար կմնաս այստեղ ;)

kiki
13.10.2006, 21:49
Արթուր, չեմ կարծում որ նրա գրածի մեջ Հ1 - ի ազդեցությունը կար ... մի մոռացիր, որ նա Բելգիայում է ապրում, իսկ այնտեղ հիմնականում ֆրանսիական ալիքներ են նայում ...

Lionne_en_Chasse
13.10.2006, 22:19
Չէ, լրիվ լուրջ: Ես սովորաբար չեմ խոսում ծուռտիկ մուռտիկ: Ասում եմ այն ինչ մտածում եմ: Չնայած նրան, որ դու էլ այն մեծամասնությունից ես, որը Հ1-ի պրոպագանդայի տակ է գտնվում, սակայ ինձ դուր է գալիս քո ոչ քո կարծիքի արտահայտելու ձևը: Նրա մեջ մաքրություն ու միամտություն կա: Հենց այդ պատճառով չեմ վիճում հետդ: Դու պատրաստ ես մինչև վերջ պաշտպանել քո ուղեղի մեջ խցկած տեսանկյունը: Ինչը ըստ իս դրական հատկանիշ է: :) Տվյալ պահին անիմաստ եմ համարում խոսել քո հետ այս թեմայի շուրջ: Իմաստ կունենա, երբ կգաս Հայաստան և երկու շաբաթից երկար կմնաս այստեղ ;)
Ես շատ լավ պատկերացնում եմ ինչ սոցիալական վիճակում է գտնվում Հայաստանը, բայց ախր էստեղ հարցը ֆինանսականի հետ բոլորովին կապ չունի : Եթե ուշադիր կարդայիր իմ գրածները, կնկատեիր որ ես գրել եմ մշակույթային կյանքի մասին : Իսկ երբ մեկ պետություն իր եկրում մեկ այլ պետության տարի է հռչակում , ապա գլխավոր ուշադրությունը սևեռվում է մշակույթի վրա : Չգիտեմ դու դրանից ավել էլ ինչ սպասելիքներ ունեիր , բայց ինձ շատ ավելի է բավականացնում , երբ ինձ հետ օտարերկրացին ծանոթնալիս ասում է ՝ "_ Օ , Արմենիա ՝ հրաշալի , քաղակակիրթ երկիր, հին մշակույթ, տաղանադվոր ազգ ....", այլ ոչ թե " Արմենիա՞, ո՞ր մոլորակն է դա, մեր գալակտիկայի՞ց է... ա՜խ հաաաաա, Ռուսասատանի գաղո՞ւթ, նախկին ՍՍՍՌԱԶԱՀՈՒՐՄԱՌ , գենոցիդ, աղքատություն..."
Հիմա հասկացար ի՞նչ եմ ասում
Եվ մի բան էլ ասեմ, հուսով եմ դա կմտապահես այսուհետև , ես երբեք որպես իմ կարծիք չեմ ներկայացնում ոչ իմ կարծիքը, իմ ուղեղի մեջ հնարավոր չէ խցկել տեսանկյուն , և Հ1-ի պրոպագանդան չի կարող ազդել ինձ վրա միայն այն պատճառով, որ ես այդ ալիքը չեմ նայում : Իսկ այն ինչի մասին ես խոսում եմ, տեղյակ եմ ֆրանսիական մամուլից ( և ոչ միայն, այս վերջերս զգալիորեն ավելացել է Հայաստանին վերաբերող լուրերը միաջզգային մամուլում...գուշակեք ում ազդեցության շնորհիվ), հիմնականում թերթերից, որը հասցնում եմ կարդալ դասի գնալուս ճանապարհին : Ցավոք սրտի Եվրոպական տրասպորտը այդ աստիճանի կատարելագործված չի, որ ալեհավաք ունենա և ես կարողանամ Հ1 նաել
Ի դեպ, դու էլ ես լավ տղա :)

Artgeo
13.10.2006, 22:44
Ես շատ լավ պատկերացնում եմ ինչ սոցիալական վիճակում է գտնվում Հայաստանը, բայց ախր էստեղ հարցը ֆինանսականի հետ բոլորովին կապ չունի : Եթե ուշադիր կարդայիր իմ գրածները, կնկատեիր որ ես գրել եմ մշակույթային կյանքի մասին : Իսկ երբ մեկ պետություն իր եկրում մեկ այլ պետության տարի է հռչակում , ապա գլխավոր ուշադրությունը սևեռվում է մշակույթի վրա : Չգիտեմ դու դրանից ավել էլ ինչ սպասելիքներ ունեիր , բայց ինձ շատ ավելի է բավականացնում , երբ ինձ հետ օտարերկրացին ծանոթնալիս ասում է ՝ "_ Օ , Արմենիա ՝ հրաշալի , քաղակակիրթ երկիր, հին մշակույթ, տաղանադվոր ազգ ....", այլ ոչ թե " Արմենիա՞, ո՞ր մոլորակն է դա, մեր գալակտիկայի՞ց է... ա՜խ հաաաաա, Ռուսասատանի գաղո՞ւթ, նախկին ՍՍՍՌԱԶԱՀՈՒՐՄԱՌ , գենոցիդ, աղքատություն..."
Հիմա հասկացար ի՞նչ եմ ասում

Իսկ ես հենց էդ եմ ասում, որ հիմնականում, ցավոք, հենց ցեղասպանությամբ են ճանաչում: Ինչ վերաբերվումա մնացածին, ես թքած ունեմ, որ

օտարերկրացին ասում է ՝ "_ Օ , Արմենիա ՝ հրաշալի , քաղակակիրթ երկիր, հին մշակույթ, տաղանադվոր ազգ ...."
երբ իրականում

Արմենիա՞, ո՞ր մոլորակն է դա, մեր գալակտիկայի՞ց է... ա՜խ հաաաաա, Ռուսասատանի գաղո՞ւթ, նախկին ՍՍՍՌԱԶԱՀՈՒՐՄԱՌ , գենոցիդ, աղքատություն..."
:)

Lionne_en_Chasse
13.10.2006, 23:10
Բա ես հենց էտ եմ ասում, որ հիմա էտ պատկերացումը աստիճանաբար փոխվում է ու դրա մեջ Ֆրանսիայի դերը շատ մեծ է
Գուցե երկուսն էլ իրականություն են, բայց աշխարհին պետք է ներկայանալ դրական կողմերով և ավելի լավ չի լինի, որ քեզ չափեն մշակույթովդ, պատմությունովդ, քաղաքակրթությամբ այլ ոչ թե երկրիդ դնեն հետամնաց Աֆգանստանակոնգոյի տեղ, ազգիդ էլ անգրագետ չոբանների
Մի՞թե իրոք թքած ունես քո երկիրի մասին ինչ կարծիք ունի օտարերկրացին

Artgeo
13.10.2006, 23:59

Է 1000 տարի մնա ինչ ուզումա մտածի եվրոպացին, երբ իրականությունը

հետամնաց Աֆգանստանակոնգո, անգրագետ չոբաններ
ա

Ես դա եմ ասում ;)

dvgray
14.10.2006, 00:16
ես լիովին համաձայն եմ Artgeo-ի հետ:

Ուրիշների կարծիքը մեր մասին - պետք է լինի հետևանք , այլ ոչ թե պատճար,որ հետօ էլ մենք մեզ լավ զգանք;
Սա ընդհանուր քաղքենիական մոլորություն է, երբ մտածում ենք ուրիշների կարծիքի մասին, և զբագվում ենք աչկակապուտյամբ :( ;
Ինչի՞ համար ...

Ուրիշների մոտ անկախ ամեն ինչիչ լավ կարծիք կձևաորվի, եթե իրականում լինենք "լավը" ենք; Եվ հաստատ դա մեր համար կլինի երկրօրդական ետ դեպքւմ,

Իսկ եսօր ինչով ենք ներկայանում, մեր ունեցած խղճուկ Զորի Բալայանո՞վ ...
Իսկ իրականում զբաղվում ենք Եվրոպայում նույն կոնգոցու պես սուպերմարկետից "տելևիզոր" թռցնելո՞վ

kiki
14.10.2006, 00:19
դե որ էդպես է, եկեք առաջարկեք, ինչպե՞ս լավը պիտի դառնանք, որ էդքան վատն ենք ...

Lionne_en_Chasse
14.10.2006, 03:16
Դե եթե ինչ-որ մեկն իրեն անգրագետ չոբան է համարում, դա իր ինքնագնահատականի իրավունքն է
Ես իմ ազգի մասին շատ ավելի բարձր կարծիք ունեմ, առանց խղճուկ Զորի Բալայանի, որին ավելի լավ էր չունենաայինք
Հասարակ մի օրինակ բերեմ ՝ չգիտեմ որքանով եք ծանոթ հնդիկների չոբանությանը, փնթիությանը, անգրագիտությանն ու հետամնացությանը , բայց նրանք ամբողջ աշխարհին իրենց ներկայացնելու ձևը գտան : Շոուբիզնես կոչվածում ինչքան առաջ ընկան իրենց երաժշտությամբ ու մշակույթով, դրանով իսկ իրենց էկոնոմիային օգիտ տվեցին , տուրիստների ուշադրությունը գրավեցին իրենց երկրի վրա...նույնն էլ արաբները: Էտ նշանակում ա աչկակապությամբ զբաղվեցին հա՞ : Ինչի մենք էտ ի՞նչ աստիճանի ողպալի ազգ ենք , որ չեղած մշակույթուվ պիտի աչք կապենք :Ձեզ որ մնա, կնստեք ամբողջ որը կքննադատեք, կլացեք դեռ մի բան էլ ձեռքբերումներով ու հաջողություններով ուրախանալու փոխարեն կոնգոյացու սուպերմարկետից "տելևիզոր" թռցնող ծանոթներին կհիշեք ու էտ ձևով ազգի հեղինակությունը կգցեք
Էտ նրանից ա , որ ամեն ինչում նյութական շահ եք փնտրում / սպասում
Սովորեք անջատել մշակույթ ու ֆինանս հասկացողությունները , գուցե արդյունքում հաջողվի մշակույթից էլ ֆինանս ստանալ

dvgray
14.10.2006, 10:18

Գնահատականներ տալուց կարելի է մի քիչ կորեկտ լինել, մանավանդ եթե էտ գնահատականները վերաբերվում են անծանոտին.;)

Իսկ ընդանուր առմամբ ասեմ, որ արժեքները զորբայությամբ ուրիշների աչքը ինչ որ բան մտցնելով չեն ստեգծվում:

Ու արժեքները պրոպագանդման ջատագովներին խորհոռդ կտայի նախ և արաջ կարդալ և ծանոտանալ հենց էտ արժեքների կարծիքները նմանատիպ իրավիճակների մասին.
Օրինակ - Մ.Նալբանդյան, Թումանյան, Սևակ.
Մասնաորապես շատ օգտակար է Սևակի մտքերը ազգային սնապարծուտյան մասին
:

dvgray
14.10.2006, 10:23
դե որ էդպես է, եկեք առաջարկեք, ինչպե՞ս լավը պիտի դառնանք, որ էդքան վատն ենք ...

Ինչքա՞ն վատն ենք;
Ես վատի մասին բան չեմ ասել, մենք աշխարհին առանձնապես ոչ մի վատություն էլ չենք արել ; Աշխարհի մակարդակով:
Իսկ լավի ու վատի մեջ լիիիիքը մակարդակներ կան;