PDA

Դիտել ողջ տարբերակը : Արթուր Բաղդասարյան + Լևոն Տեր-Պետրոսյա՞ն

Fobus
04.02.2008, 22:18
Ասեխոսներ են պտտվում, որ Արթուր Բաղդասարյանը ուզում է իր թեկնածությունը հանել և միանալ Լևոն Սեր-Պետրոսյանին : Ինչ եք կարծում, նա կգնա այդ քայլին ?

ChildOfTheSky
04.02.2008, 22:23
Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել է , որ իրեն է միանում Արթուր բաղդասարյանը : Չնայած Արթուր Բաղդասարյանը այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարել ` կարծում եմ `Տեր-Պետրոսյանն այդպիսի հայտարարություն կաներ միայն Արթուր Բաղդասարյանի հետ համաձայնեցված լինելու դեպքում , և հեռու չէ այն օրը , երբ կտեղեկանանք Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հայտարարությանը Տեր-Պետրոսյանին միանալու մասին :

Anchi
04.02.2008, 22:31

Ե՞րբ է հայտարարել:

ChildOfTheSky
04.02.2008, 22:36
Ե՞րբ է հայտարարել:

մի քանի օր առաջ

Ֆելո
04.02.2008, 22:57
ականջի ծայրով նաև լսեցի որ Ռաֆֆի Հովհաննիսյանն էլ է միացել Լևոնին

dvgray
04.02.2008, 23:08
Շատ խելոք բան արած կլինեն, եթե այդ երեքով միանան իրար:

Իմիջիայլոց մի հատ թեկնածու կա ՝ Արամ Հարությունյան: Հետաքրքիր է, ինչքան են վճարել իրեն էտ բանի համար: Երևում է չորս տարին մեկ էնքան փող է աշխատում, որ չորս տարի հերիքում է ընտանիք պահելու համար :D:

ChildOfTheSky
04.02.2008, 23:14
Ճիշտ ա , Րաֆֆին էլ ա միանում :
Իսկ էտ Արամ Հարությունյանը անկապ մարդ ա , ես առաջին անգամ իրա մասին լսել եմ 2003-ի ընտրությունների ժամանակ , երբ նա թեկնածու էր , հետո 5 տարի չէի լսել : Իրենից ոչինչ չի ներկայացնում :

Ֆելո
04.02.2008, 23:17
Իմիջիայլոց մի հատ թեկնածու կա ՝ Արամ Հարությունյան: Հետաքրքիր է, ինչքան են վճարել իրեն էտ բանի համար: Երևում է չորս տարին մեկ էնքան փող է աշխատում, որ չորս տարի հերիքում է ընտանիք պահելու համար :D:

մեր մոտ բարձրագույն հանրահաշիվա տալիս:D

Fobus
05.02.2008, 00:24
Րաֆֆի Հովհաննիսյանի միանալը ԼՏՊ-ին սպասելի էի, սակայն Արթուրի միանալը անակնկալ: Հիմա Արթուր Բաղդասարյանին շատերն են ընտրում, եթե նա իր թեկնածությունը հանի, քչերը նրա հետևից կգնան:

voter
05.02.2008, 02:47
Րաֆֆի Հովհաննիսյանի միանալը ԼՏՊ-ին սպասելի էի, սակայն Արթուրի միանալը անակնկալ: Հիմա Արթուր Բաղդասարյանին շատերն են ընտրում, եթե նա իր թեկնածությունը հանի, քչերը նրա հետևից կգնան:
Րաֆֆին ինքնել «թաքնված» վրդովմունք է հայտնել Ժառանգության միանալը ԼՏՊին որպես կայացած փաստ ներկայացնելու մասին։
http://www.armenialiberty.org/armeni...8929056E7A.ASP

“I am glad that everyone is speaking up and making presumptions,” said the U.S.-born politician. “But nobody has grounds to make statements on behalf of the Zharangutyun party.”

Աչքիս ԼՏՊին միայն Արթուրն է խոստացել պաշտպանել, բայց որ միքիչ արժեքավոր հնչի ու նորից խոսակցությունները չվերականգնվեն այն մասին, որ ԼՏՊին պարացնում է իխանությունները իր շախմատային գամբիտի համար, «ժառանգությանն» էլ հետն է համեմել, չնայած նրանցին, ոչմի կոնկրետ միանալու խոստում չի եղել, միգուցե որոշ անդամներ «ժառանգությունից» խոստացել են ԼՏՊին ձայներ բերել, բայց արդյունքում դա որպես հալած պատրաստ փաստ է փորձում ԼՏՊն ներկայացնել ու արդեն վատ տպավորություն է ստացվում։

Այնպես որ, ընդհակառակը Արթուր Բաղդասարյանի աջակցությունը ԼՏՊին վաղուց հայտնի է, նա ասել է որ կպաշտպանի ԼՏՊին եթե նա լինի երկրորդ փուլում, բայց կասկածում եմ, որ նա կհրաժարվի առաջին փուլից, որտեղ պարզվելու է, թե իրականում ով ինչքան ձայներ ունի հայ հասարակության մեջ։ Իհարկե եթե Բաղդասարյանը կասկածներ ունի, որ իր ձայները սպասվածից քիչ կարող են լինել, կարող է և հանել իր թեկնածությունը, որ չխայտառակվի...

Egern.net
05.02.2008, 18:24
այսօր Հայկական Ժամանակը գրել էր, թե այն մահվան սպառնալիքը, որն ուղղված է եղել Արթուր Բաղդասարյանին այսպես է եղել. "եթե միանաս Լևոնին, կխփենք":

Իմ անձնական տպավորությամբ, փետրվարի 9-ին, թեկնածուների` ուրիշի օգտին դուրս գալու վերջին օրը, ԼՏՊի հանրահավաքի ժամանակ Արթուր Բաղդասարյանը կգա և կհայտարարի միանալու մասին: Նաև Ժառանգությունը.... Դա արդեն շատ հզոր ուժ կդառնա հակաիշխանական:

Եթե այսպես չլինի, ապա երկրորդ փուլում այս միացումը իմ կարծիքով 99.99%անոց է

Djavaxhq
05.02.2008, 18:29
պա հո էս հո իսկական մասոնական կլան կստեղծեն ղարաբաղինը փոխարինել մասոնականով, վատ չի դե Արթուրը եղել է ԼՏՊ-ի կադրերից երեվի իր մեծավորին դեմ չի գնա կմիանան վայ հայաստան ցանկացած դեպքում վնաս ես կրելու

voter
05.02.2008, 22:57
այսօր Հայկական Ժամանակը գրել էր, թե այն մահվան սպառնալիքը, որն ուղղված է եղել Արթուր Բաղդասարյանին այսպես է եղել. "եթե միանաս Լևոնին, կխփենք":

Իմ անձնական տպավորությամբ, փետրվարի 9-ին, թեկնածուների` ուրիշի օգտին դուրս գալու վերջին օրը, ԼՏՊի հանրահավաքի ժամանակ Արթուր Բաղդասարյանը կգա և կհայտարարի միանալու մասին: Նաև Ժառանգությունը.... Դա արդեն շատ հզոր ուժ կդառնա հակաիշխանական:

Եթե այսպես չլինի, ապա երկրորդ փուլում այս միացումը իմ կարծիքով 99.99%անոց է
Նախանձելի է 99% անոց համոզվածություն ունենալու մեջ, այն էլ առօրյա անհասկանալի իրավիճակի դեպքում։
Ավելի շատ հնչում է, որպես ցանկություն, բայց ոչ գնահատական...

Ծով
07.02.2008, 19:54
Արթուրը դեմք ա.եսի՞մ իր որոշումը ինչ-որ օդից կամ էդ օրվա երազից ա կախված...:D
Չէ...գիտեմ:B /ուղղակի ժամանակը՞:think/
Վահանը չի միանա...դաշնակները միասին խաշ ուտելու են գնալու;)
/Վազգենին ոչ մեկդ մի՛ վստահեք...միայն ինքն այդ իրավունքը ունի...կասկածից վեր դեպի վեր...:8/

Աբելյան
16.02.2008, 11:33
Իմիջայլոց լսել ե՞ք Սերժ Սարգսյանը ուզում ա ընտրությունները նենց կեղծի, որ Արթուր Բաղդասարյանը առաջի փուլում ավելի շատ ձեն հավաքի, քան թե ինքը, որ ընդդիմությունը մտածի Արթուրը կեղծել ա ու գնա Սերժի կողմը:

քյասար Հայկական Ժամանակի երեկվա համարը եթե նայել եք, կարդացած կլնեք

քաղաքացի
16.02.2008, 12:55

Լավ էլ թերթեր ես կարդում Հայկո ջան: Ասեմ:
Երեկ ՕԵԿ նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը գնացե է Արա Աբրահամյանի հրավիրած ճաշկերույթին «Արտյուշի մոտ» ռեստորանում: Ճաշարանը «փակված» էր, բոլոր ներս մտնողները պետք է հրավիրված մարդիկ լինեին:
Ինչևէ հիշեցնեմ, որ Արա Աբրահամյանը վերջերս ՊՆ-ի՝ Միքայել Հարություննյանի կողմից պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան շքանշանով:
Մնացածը ինքներդ որոշեք:

Իմ կարծիքով թեման փակելու ժամանակը եկավ :(

ChildOfTheSky
16.02.2008, 13:10
Իմ կարծիքով թեման փակելու ժամանակը եկավ
չէ , դեռ վաղ է , ընտրություններից հետո կարող է իրադարձությունների բեկում լինի