PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր մի խաղա

Cassiopeia
04.02.2008, 22:14
Ի՞նչ եք կարծում, արդյոք մարդը, որ հույսերը կորցրել է սիրելու, կարող է տաշեղից կառչել, առաջին իրեն դուր եկած անձնավորության հանդեպ դերասանություն անել ու "սեր խաղալ" միայն սեփական ԵՍ-ը բավարարելու համար…

... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք:love

Նորմարդ
04.02.2008, 22:41

Վեռ վերնագիրը կարդալուց, լրիվ ուրիշ էի պատկերացնում հարցադրումդ:)

Fobus
05.02.2008, 00:25
կարող են : հանդիպել եմ նման դեպքերի:

armenisa
05.02.2008, 02:27
Հա կարող են, բայց խաղը շատ արագ կարա իրեն մատնի, որ խաղ է:(

Lapterik
05.02.2008, 02:30
Հա կարող են, բայց խաղը շատ արագ կարա իրեն մատնի, որ խաղ է:(

Խաղացողից ա, եթե լավ դերասան ես ու դերն էլ լավ ես խաղում ու զգույշ, դժվար կլինի մատնվելը:

Dayana
05.02.2008, 09:12
Երբեմն լինում են մարդիկ, ովքեր սիրելու և առավել ևս սիրվելու պակաս են զգում, ու այդպիսի մարդիկ ամեն կերպ փորձում են գտնել մեկի՝ ում կարող են գոնե համակրել, իսկ հետո արդեն վերնագրի պես՝ սեր են խաղում, ու ամենադաժանն այն է,որ տարվում են այդ խաղով ու մոռանում իրականությունը և այդպես էլ երեկ չեն կարողանում հասկանալ՝ սիրում են թե՞ խաղում... պարզվում է դա միայն շատ տարիներ անց, երբ ետդարձի ճանապարհ չի լինում... :(
Հ.Գ.
... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք :love

Ռիժ
05.02.2008, 09:39
Իմ կարծիքով ոչ թե երբեմն լինում են մարդիկ, որ սիրվելու կարիք են զգում, այլ բոլոր մարդիկ սիրվելու կարիք են զգում, պարզապես կամ հանգամանքները չեն նպաստում, որ մարդը սիրվելու համար քայլ անի, կամ էլ հավես չի ունենում (ինչպես ես :D)

Նորմարդ
05.02.2008, 10:18
Ի՞նչ եք կարծում, արդյոք մարդը, որ հույսերը կորցրել է սիրելու, կարող է տաշեղից կառչել, առաջին իրեն դուր եկած անձնավորության հանդեպ դերասանություն անել ու "սեր խաղալ" միայն սեփական ԵՍ-ը բավարարելու համար…

... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք:love
Զզվում եմ այս երևույթից ու համարում, որ սա իմ սկզբունքներին դեմ է երբեք չեմ խաղացել, չնայած հնարավորութոյւն եղել է, ինչպե՞ս կարելի է խաղալ դիմացինի զգացմունքների հետ:[, մի պահ պատկերացրու որ մի օր էլ քեզ հետ կխաղան, իրոք տհաճ ա:
Ճիշտ ա ասում Վերան եթե սիրում եք ուրեմն իսկական, խաղերի տարիքից դուրս եկեք:)

Սերխիո
05.02.2008, 18:56
եթե մեկը ուզում է խաղա , ապա կդառնա այդ խաղի զոհը ,չեմ հասկանում , ուրիշին համակրելով մոռանալ նախկինի ,ինչքանով է արդարացված կամ կենսունակ :
Ի դեպ` ով ուզում է խաղա ,ապա արդարացի եմ համարում , որ դիմացինը զգա դա ու օգտագործի `իր հերթին ավելի դաժան խաղ խաղա:angry

Ծով
07.02.2008, 19:32
Դե նման մարդիկ էլ են պատահում։ Ես խաղացողներին միանգամից զգում եմ;), այ դրա համար էլ լավ վարպետ եմ խաղի:D
Հե՜յ, կարգավիճակիս չխաբվեք, ես ավելու «թունավոր» օղակ գիտեմ, քան սիրային խաղն է...
Իմը մարդկային փիլիսոփայություն ա, այն էլ չակերտների մեջ...
իսկ Կասիի հետ լրիվ համաձայն եմ.

... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք

lili-4
13.04.2008, 12:11
Ի՞նչ եք կարծում, արդյոք մարդը, որ հույսերը կորցրել է սիրելու, կարող է տաշեղից կառչել, առաջին իրեն դուր եկած անձնավորության հանդեպ դերասանություն անել ու "սեր խաղալ" միայն սեփական ԵՍ-ը բավարարելու համար…

... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք:love

Եկեք սեր չխաղան… Գեղեցիկ է հնչում, և ո՞վ չի ցանկանա այդ սերն ապրել, ոչ թե խաղալ, բայց… Հիմա ինձ ասեք, թե ի՞նչ ապրի այն անհատը, որին բացատրել են, որ նախ ամուսնանում, հետո են սիրում ու նա էլ ամուսնացել է ու… Ու սեր չի ապրում, ի՞նչ անել, չխաղալ, ասել որ չի սիրում ու վե՞րջ… Եվ չեմ կարծում, որ սա հազվադեպ հանդիպող երևույթ է: Չե՞ք կարծում, որ այդ խաղացած սիրով դիմացինի սերն են փրկում, էլ չեմ ասում արդեն ձևավորված ընտանիքը, հայ ենք, չէ՞…:(
Ուզես, թե չուզես, այդ խաղալը պեք է գալիս, պարզապես պետք է կարողանալ վարպետ խաղալ, հակառակ դեպքում իմաստ չունի: Եվ չարժե այդ խաղի համար մեղավորներ փնտրել…

firewall
13.04.2008, 12:30

շատ լուրջ եք ընդունում…

Մեջբերում:Cassiopeia-ի խոսքերից

.... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք

:love

lili-4
13.04.2008, 14:28
շատ լուրջ եք ընդունում…

Կարող եմ նաև այլ տեսանկյունից նայել, մեր ողջ կյանքն է խաղ, այդ թվում և սերը, ու ապրում ենք որպես մի մեծ ու կարևոր առաքելություն կատարող, համարելով, որ ծվնել ենք, ուրեմն պետք է ապրենք ու, ինչու չէ, նաև սիրենք:love

Zangezur
13.04.2008, 15:11
Սերը սուտ է խոզ պահեք:D:D:))

Chuma
13.04.2008, 23:11
Ի՞նչ եք կարծում, արդյոք մարդը, որ հույսերը կորցրել է սիրելու, կարող է տաշեղից կառչել, առաջին իրեն դուր եկած անձնավորության հանդեպ դերասանություն անել ու "սեր խաղալ" միայն սեփական ԵՍ-ը բավարարելու համար…

... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք:love

Միայն անխելք մարդը տենց կվարվի:think

Ավելացվել է 6 րոպե անց
Եսը բավարարելու համար կարա ուրիշ միջոցների դիմի,վոչ թէ խափի դիմացինին ոպեսզի միայն իրեն լավ լինի ես տենց մարդկանց ցհեմ հարգւմ լինի թե՛ տղա թե՛ աղջիկ
:angry

Goga
21.04.2008, 10:19
... Եկեք սեր չխաղանք, Եկեք սերն ապրենք:love

…ու չմոռանանք դրա շնորհիվ ապրեցնել դիմացինին…:love:love

@Lika@
21.04.2008, 17:14
Սեր խաղացող մարդկանց ես շատ եմ տեսել,ու գիտեմ որ տուժողը նրանք են միշտ լինելու,որովհետև
խաղացողը զգացմունք չի կարող ունենալ,իսկ դա է հենց ամենամեծ կորուստը...Կորուստ որը ոչ մի խաղով չես կարող փոխհատուցել:love
Ավելի լավ է երբեք չսիրել ,քան թե սիրո փոխհատուցման համար խաղ անել ուրիշի զգացմունքների հետ...

murmushka
22.04.2008, 00:40
Սեր խաղալ???? Ցավոք հիմա մեր շրջապատում սա այլևս զարմանք չի առաջացնում, անգամ համակերպվել ենք և նույնիսկ բացատրություն կամ արդարացում գտել թե մեզ, թե խաղացողների համար:Սեր չեն խաղում, որովհետև այն առաջին հերթին բումերանգի օրենքով վերադառնում է հետ և խաղում հենց խաղացողի հետ:
Սակայն սերը փառք չէ,
Ոչ էլ հաջողություն,
Որ հետո գա
Եվ կամ
Բնավ չգա:
Հյուր չէ,
Որ մերթ ընդ մերթ այցելի ձեր տունը,
Մերթ պատճառի հաճույք
ու մերթ` տհաճություն,
Խանգարելով անուշ ձեր հետճաշյա քունը:
Ախ, չէ.
Սերը հյուր չէ,
Տանը հյուր չէ սերը:
Թե բանն այդտեղ հասավ`
Նա տանտեր է:

Հիմա դու լավ գիտես,
Իմ սիրելի`,
Որ սիրո հետ խաղալ չի կարելի.
Ոչ նա խաղալիք է,
Ոչ էլ մանուկ ես դու:
Իսկ թե խաղալիք է`
Նա չի ջարդվում ինքը.
Հետը խաղացողին ինքն է այնպես ջարդում,
Ինչպես որ նա քեզ է ջարդել հիմա...
Միթե արդենպարզ չէ և քեզ համար,
Որ կարող է սերը ... վրե-խնդիր լինել,
Վրեժ լուծել`
Իրեն անտեսելու համար....
Սեվակ
Սեվակն հզոր է , նա ուրիշ է

I love love
12.08.2008, 18:44
Ցավոք շատացել են սիրուն թեթև վերաբերվողները:Ինչպես կարելի է սեր խոստովանել առանց զգացմունքի:Ես մի դեպք գիտեմ,որ տղան սեր էր խաղում մի հարուստ աղջկա հետ`օգտագործելով նրան ու նրա պապայի փողերը:Ու նման դեպքերը բազմաթիվ են:Ավելացնելու բան չունեմ...:(

Երկնային
12.08.2008, 18:53
նա, ով խաղում է կյանքը, խաղում է նաև սերը ու մնացած ամեն ինչ…
իսկ նա, ով չի կարողանում ապրել կյանքի պահերը, խղճուկ ա…

դրա համար ես ավելի շուտ կասեի` կյանքը խաղալու համար չի, այլ ապրելու…

Kuk
12.08.2008, 18:53
Հա՛, լա՛վ, տղեք, դո՞ւք ինչի եք տենց վատ տրամադրված սիրող ձևացողների նկատմամբ: Հիմա սենց մի բան ասեմ. էն մի տասը հոգու հետ լա~վ, տեղը տեղին «ֆռվֆռացած» մի սիրուն աղջկա հետ եթե ուզում ես մի քիչ էլ դու «ֆռֆռաս», ինքն էլ արդեն հոգնել ա էդ ժամանակավոր պահերից ու որոշել ա մեկի վրա մնա վերջնականապես, էդ դեպքում ի՞նչ պետքա արվի.. օգնության ա գալիս սուտը:D «Վա~յ, պատկերացնում ե՞ս իմ ու քո երեխեն ինչ սիրուն կլինի»:D Մի քիչ էլ դու ես ժամանակ անցկացնում ու ասում ես «դե մենք իրար չհասկացանք:bye»:

նա, ով խաղում է կյանքը, խաղում է նաև սերը ու մնացած ամեն ինչ…
իսկ նա, ով չի կարողանում ապրել կյանքի պահերը, խղճուկ ա…

դրա համար ես ավելի շուտ կասեի` կյանքը խաղալու համար չի, այլ ապրելու…

«Կյանքը բեմ է, մարդիկ` դերասան»:

Չեմ հիշում` ով ա ասել:oy

Ra$Ta
12.08.2008, 18:59
Ցավոք շատացել են սիրուն թեթև վերաբերվողները:Ինչպես կարելի է սեր խոստովանել առանց զգացմունքի:Ես մի դեպք գիտեմ,որ տղան սեր էր խաղում մի հարուստ աղջկա հետ`օգտագործելով նրան ու նրա պապայի փողերը:Ու նման դեպքերը բազմաթիվ են:Ավելացնելու բան չունեմ...:(

Պապյի փողերի հետ չէ , բաից ինչնա խանգարում էտ ձեր ասած սեր խախլուն ? շատել լավ ա , խի ինչա արդեն չի կարելի ընկերություն անել առանց սիրեու ? թե էտ աղջկա անունի խփում :D լավել պետքա կյանքը զգալ , լռիվ հասանելի եղանակներով , իսկ շփումը աղջկա հետ էտ մեծ փորձա որը մեկից չես ստանա ;)

Երկնային
12.08.2008, 19:00
«Կյանքը բեմ է, մարդիկ` դերասան»:

Չեմ հիշում` ով ա ասել:oy

ես չեմ խաղում կյանքս, ու ոչ ոք չի կարող համոզել, որ սխալ եմ անում…
լինի դա Շեքսպիրը, թե հարևանի թոռը… :)

Kuk
12.08.2008, 19:04
ես չեմ խաղում կյանքս, ու ոչ ոք չի կարող համոզել, որ սխալ եմ անում…
լինի դա Շեքսպիրը, թե հարևանի թոռը… :)

Ապրես Երկնային ջան, միանգամայն ճիշտ ես անում:) Խոսքս տղեքին էր ուղղված: Էն որ իրանց սրբի տեղ են դրել;)