PDA

Դիտել ողջ տարբերակը : Խենթ հայելիների շարքից...



Cassiopeia
04.02.2008, 21:30
Խենթ բաքոսուհի,
Խնդրում եմ մի ումպ գինուդ տակառից,
Մի կում թունդ գինի, որ այսօր թաղեմ
Ուրախությանս ճիչերն ամեհի,
Որ պատահաբար, առանց պատճառի
Սիրտս կանգնեցնում ու ստիպում են ինձ
Թպրտալ անզգույշ ճակատագրի հզոր ձեռքերին;

Խենթ բաքոսուհի…
Ուրախությունս իր պատճառն ունի,
Խելառ եմ գիտեմ, բայց չեմ հռհռա առանց պատճառի
Խելառ եմ, սակայն գժվել եմ սիրուց,
Որ իր նուրբ համով կարծես թե անմահ
Քո գինուց լինի…

Խենթ բաքոսուհի…
Սիրում եմ այսօր, հուսով,
Որ սերս պիտ հավերժ լինի,
Խենթ բաքոսուհի,
Դարձիր դու սիրուս հզոր հովանի,
Ուզում եմ լինել հարբած քո գինով,
Որ սիրո չքնաղ երազը ունի…
Խենթ բաքոսուհի…

Dayana
05.02.2008, 09:31
Խենթ բաքոսուհի…
Սիրում եմ այսօր, հուսով,
Որ սերս պիտ հավերժ լինի,
Խենթ բաքոսուհի,
Դարձիր դու սիրուս հզոր հովանի,
Ուզում եմ լինել հարբած քո գինով,
Որ սիրո չքնաղ երազը ունի…
Խենթ բաքոսուհի…

Ուզում եմ որ միշտ էսքան հիանալի խենթություններ ունենաս :love

impression
05.02.2008, 18:18
Ուրախությունս իր պատճառն ունի,
Խելառ եմ գիտեմ, բայց չեմ հռհռա առանց պատճառի


Էս տողերը կեղծ էին ու հնարովի, պատճառ բառը կրկնվում է, հանգը շինծու էր:
մնացածը շատ լավն էր, տրամարություն, կամք ու կիրք կար մեջը, ապրես, Վերա ջան, ընտիր գործ էր :ok

Ծով
08.02.2008, 00:06
Շատ լավն էր...մի տեսակ հարբեցի:)

Cassiopeia
09.07.2009, 14:27
Թե որ մի օր կանգնես մռայլ ու մոլորված կյանքի բովում,
Ձեռքիդ ափի "բախտագծին" հայացք գցի ու հասկացի,
Որ քո բախտը, ինչպես կյանքը ձեռքում է քո,
Արժանավոր քո ապագան ձեռքերով ինքդ կերտի..