PDA

Դիտել ողջ տարբերակը : Գողական ռոմանտիզմ, թե ինքնահաստատման անհույս փորձեր



Baobab
04.02.2008, 14:41
Բացատրե՛ք խնդրեմ ինչպես եք ընկալում վերնագիրը թեմայի:
:tsamon

Fedayi
05.02.2008, 01:21
Որոշակի տարիքային միջակայքում, որոշակի գործոնների առկայության կամ բացակայության պայմաններում, որոշակի գողական կարծրատիպերով առաջնորդվելու ու նպատակների հասնելու ձգտում:

Ուլուանա
05.02.2008, 01:32
Բացատրե՛ք խնդրեմ ինչպես եք ընկալում վերնագիրը թեմայի:
:tsamon
Ճիշտն ասած՝ այնքան էլ լավ չեմ ընկալում թեմայի վերնագիրը... Գողական ռոմանտիզմ ասելով՝ հատկապես ի՞նչ նկատի ունեք... :unsure Եթե դժվար չէ, մի քիչ պարզաբանեք, որ իմանանք՝ ինչ ենք քննարկում...

ChildOfTheSky
05.02.2008, 01:45
Օրենքով գողերը ի հայտ են եկել ԿԳԲ-ի նախաձեռնությամբ սովետական բանտերը վերահսկելու համար : Նրանցից առաջինն է համարվում Միշկա Յապոնչիկը :
Ժամանակի ընթացքում գողական օրենքները փոփոխվել են , դրանք պահպանվում էին ընդհուպ մինչև 90-ականների վերջերը , և գողերը բավականին ծանր կշիռ ունեին հասարակության մեջ : Այսօր գողերը վերածվել են հանցավոր օլիգարխների և ավելի շուտ նման են մաֆիոզների , մինչդեռ գողական օրենքներով գողը պետք է ապրի համեստ , չունենա սեփականություն և ոչ մի կերպ չառնչվի պետական ապարատի հետ . այսօրվա գողերի մեծամասնությունը չի հետևում այս օրենքներին : Ես նույնիսկ լսել եմ , որ սպասվում ընդհարում հին և նոր գողերի միջև :

Baobab
05.02.2008, 21:39
Որոշակի տարիքային միջակայքում, որոշակի գործոնների առկայության կամ բացակայության պայմաններում, որոշակի գողական կարծրատիպերով առաջնորդվելու ու նպատակների հասնելու ձգտում:

:hands Տպավորված եմ բացատրությամբդ ախպերություն-ԺՈՂիստ ջան:

Վարպետ
05.02.2008, 21:53
Օրենքով գողերը ի հայտ են եկել ԿԳԲ-ի նախաձեռնությամբ սովետական բանտերը վերահսկելու համար : Նրանցից առաջինն է համարվում Միշկա Յապոնչիկը :
Ժամանակի ընթացքում գողական օրենքները փոփոխվել են , դրանք պահպանվում էին ընդհուպ մինչև 90-ականների վերջերը , և գողերը բավականին ծանր կշիռ ունեին հասարակության մեջ : Այսօր գողերը վերածվել են հանցավոր օլիգարխների և ավելի շուտ նման են մաֆիոզների , մինչդեռ գողական օրենքներով գողը պետք է ապրի համեստ , չունենա սեփականություն և ոչ մի կերպ չառնչվի պետական ապարատի հետ . այսօրվա գողերի մեծամասնությունը չի հետևում այս օրենքներին : Ես նույնիսկ լսել եմ , որ սպասվում ընդհարում հին և նոր գողերի միջև :

Ահավոր խեղաթյուրված ա օրենքով գողեր հասկացության ստեղծման պատմությունը, Յապոնչիկը ոչ թե առաջին, նույնիսկ է100-րդ գողն էլ չէ ըստ սերունդի: Բայց դա էական չի: Օրենքով գող հասկացությունը հետմեծպատերազմյան ժամանակաշրջանից սկսած խորհրդային հասարակության զգալի հատվածի կողմից ասոցացվում էր ռոբինհուդիզմի, նիհիլիզմի, իշխող հասարակարգի դեմ ըմբոստացման հետ, ըստ այդմ էլ հեշտ տեղ գտավ այդ հասարակությունում` որպես կուլտուրոլոգիական նոր տարր: Հետագայում իրոք խեղաթյուրվեց էդ կուլտուրան, դառնալով չարիք պոստսովետական հասարակության համար: Նոր ձեւավորվող լիբերալ հասարակարգում, որն անխուսափելիորեն անցնում է պլուտոկրատիայի պատմական ժամակափուլով, այդ կուլտուրան կենսունակ չէ, ուստի դանդաղորեն, բայց համաչափ իր հոգեվարքն է ապրում:

Ավելացվել է 3 րոպե անց
Այնպես որ իրոք, այս երեւյթն իր մեջ որոշակի ռոմանտիկ տարրեր պարունակում է, չնայած, ըստ իս, բոլորովին չարդարացված: Ու երիտասարդության, պայմանականորեն ասված, փողոցում մեծացող հատվածը դեռ շարունակում է ընդօրինակել այդ կուլտուրան կրողներին` համարելով դա կայացած, ըմբոստ, արդարամիտ, ուժեղ եւ խիզախ մարդու պահելաձեւ:

Fedayi
06.02.2008, 00:17
:hands Տպավորված եմ բացատրությամբդ ախպերություն-ԺՈՂիստ ջան:

Դե, շնորհակալ եմ::)

Sunny Stream
06.02.2008, 00:23
Չգիտեմ, հաստատա սխալ եմ հասկացել, բայց որ վերնագիրը կարդացի, պատկերացրեցի ծիծակ կոշիկներով, սև վերնաշապիկով, շալվարով ու ակնոցով տղայի, որ մի ձեռքով գլխին է սեղմում առանց այն էլ շատ կարճ մազերն, մյուսով` գլխիվայր բռնած կիսաջարդած մեխակ է մեկնում աղջկան` ինքն էլ չուզելով անել դա... Հետո ձեռքով հենվում է աղջկան` իբրև թե գրկել է ու քարշ գալիս ռեստորաններով... :D
Չէ, սա ռոմանտիկա է, ոչ թե ռոմանտիզմ, բայց դե պատասխանեցի տրված հարցին...

Իսկ ընդհանրապես, խոսքը երևի մանր-մունր, կյանքում 1 անգամ հեռվից հեռու հրացան տեսած տղաների մասին է, ովքեր իրենց "սխրանքների" մասին լեգենդներ են պատմում, հա՞ :[

ChildOfTheSky
06.02.2008, 01:12
Ահավոր խեղաթյուրված ա օրենքով գողեր հասկացության ստեղծման պատմությունը, Յապոնչիկը ոչ թե առաջին, նույնիսկ է100-րդ գողն էլ չէ ըստ սերունդի: Բայց դա էական չի: Օրենքով գող հասկացությունը հետմեծպատերազմյան ժամանակաշրջանից սկսած խորհրդային հասարակության զգալի հատվածի կողմից ասոցացվում էր ռոբինհուդիզմի, նիհիլիզմի, իշխող հասարակարգի դեմ ըմբոստացման հետ, ըստ այդմ էլ հեշտ տեղ գտավ այդ հասարակությունում` որպես կուլտուրոլոգիական նոր տարր: Հետագայում իրոք խեղաթյուրվեց էդ կուլտուրան, դառնալով չարիք պոստսովետական հասարակության համար: Նոր ձեւավորվող լիբերալ հասարակարգում, որն անխուսափելիորեն անցնում է պլուտոկրատիայի պատմական ժամակափուլով, այդ կուլտուրան կենսունակ չէ, ուստի դանդաղորեն, բայց համաչափ իր հոգեվարքն է ապրում:

Ավելացվել է 3 րոպե անց
Այնպես որ իրոք, այս երեւյթն իր մեջ որոշակի ռոմանտիկ տարրեր պարունակում է, չնայած, ըստ իս, բոլորովին չարդարացված: Ու երիտասարդության, պայմանականորեն ասված, փողոցում մեծացող հատվածը դեռ շարունակում է ընդօրինակել այդ կուլտուրան կրողներին` համարելով դա կայացած, ըմբոստ, արդարամիտ, ուժեղ եւ խիզախ մարդու պահելաձեւ:
Միշկա Յապոնչիկը քո իմացած Յապոնչիկը (Վյաչեսլավ Իվանկով) չէ : Նա Ապրել և մահացել մինչև պատերազմը , նրա բանդայի անդամներից է եղել հայտնի գող Վասյա Բրիլիանտը : Միշկա Յապոնչիկը բանտում եղած ժամանակ մեծ ազդեցություն է ունեցել մյուս բանտարկյալների վրա , այդ իսկ պատճառով ԿԳԲ-ն նրան օգտագործել է բանտում կարգ ու կանոն պահպանելու համար : Հետագայում գողերը դարձան խորհրդային իշխանության հակառակորդներ , այսինքն ստեղծվեց Օրենքով Գող հասկացությունը :

Սամվել
06.02.2008, 01:30
Էտ Օրենքով գող դառնալու անհույս ձգտման դրսեվորմնա այսօրվա իրականության մեջ "լավ տղեքի" կողմից որոնք 99% դեպքերում չեն գիտակցում օրենքով գեղ լինելու իմաստը, և առհասարակ գողական աշխարհի օրենքները։
Դրա մասին ահագին գրականություն կա ;)

Բայց դե իրականում այսօրվա օրով համարում եմ անիմաստություն ես կասեի հիմարություն։

Դրան իրանց նվիրում են հիմնականում հիմար, խուլիգան մարդիկ որոնք ճիշտը ու սխալը իրարից չեն տարբերում, կամ էլ ուրիշ հաշվարկի համակարգում են գտնվում։
Համենայն դեպս հլը որ ոչ մի նորմալ մարդ չեմ հանդիպել որ ուզենա օրենքով գող դառնա։

Բայց իմ պատկերացմամ օրենքոով գողը պետք է լինի խելացի կշռադատված ոչ թե հիմար ու խուլիգան :8

ChildOfTheSky
06.02.2008, 01:44
Գողական օրենքներով մարդ չպետք է ձգտի դառնալ օրենքով գող , նա պետք է ապրի գողական կանոններով , ընդունի դրանք և միգուցե մյուս գողերը ընդունեն նրան իրենց շրջապատ որպես գող :

Fobus
06.02.2008, 01:46
խուլիգանները չեն կարող դառնալ օրենքով գող:
մինչև օրենքով գող դառնալը ինչքան հիշում եմ մի 1000 հատ բան պետքա անեն, որ ուղակի խուլիգանություն չէ

Սամվել
06.02.2008, 01:46
Գողական օրենքներով մարդ չպետք է ձգտի դառնալ օրենքով գող , նա պետք է ապրի գողական կանոններով , ընդունի դրանք և միգուցե մյուս գողերը ընդունեն նրան իրենց շրջապատ որպես գող :

Հա գիտեմ ;) Կարամ ասեմ ավելի այդ օծման արարողությանը պետք է կարծեմ մասնակցեն առնվազն 2 օրենքով գող ;)

Ավելացվել է 1 րոպե անց

խուլիգանները չեն կարող դառնալ օրենքով գող:
մինչև օրենքով գող դառնալը ինչքան հիշում եմ մի 1000 հատ բան պետքա անեն, որ ուղակի խուլիգանություն չէ

բա հենց էտա հարցը, որ հիմիկվա դառնալ ցանկացողներ դհիմնականում խուլիգան տպեր են ու սովորաբար չեն էլ հասկանում օրենքով գող լինելու իմաստը ;)

Fobus
06.02.2008, 01:50
բայց իրանք տենց էլ չեն դառնում

Սամվել
06.02.2008, 01:51
բայց իրանք տենց էլ չեն դառնում

100% :D

Էշ էշ ընկնում են բերդերը 6նոց են դառնում :D;)

ChildOfTheSky
06.02.2008, 01:53
Հա գիտեմ Կարամ ասեմ ավելի այդ օծման արարողությանը պետք է կարծեմ մասնակցեն առնվազն 2 օրենքով գող
բայց լսել եմ , որ վերը նշված Վասյա Բրիլիանտը այնպիսի հեղինակություն է ունեցել , որ մենակ է կնքել շատ գողերի

Fobus
06.02.2008, 01:53
դա արդեն իրենց գործն է:)

Սերխիո
06.02.2008, 02:23
Բայց իմ պատկերացմամ օրենքոով գողը պետք է լինի խելացի կշռադատված ոչ թե հիմար ու խուլիգան :8

Ըստ էության յուրաքանչյուր գող փիլիսոփա է ,նրանց կարդացած գրքերի չափ այսօրվա ասպիրանտը չի կարդում...

Վարպետ
06.02.2008, 03:42
Միշկա Յապոնչիկը քո իմացած Յապոնչիկը (Վյաչեսլավ Իվանկով) չէ : Նա Ապրել և մահացել մինչև պատերազմը , նրա բանդայի անդամներից է եղել հայտնի գող Վասյա Բրիլիանտը : Միշկա Յապոնչիկը բանտում եղած ժամանակ մեծ ազդեցություն է ունեցել մյուս բանտարկյալների վրա , այդ իսկ պատճառով ԿԳԲ-ն նրան օգտագործել է բանտում կարգ ու կանոն պահպանելու համար : Հետագայում գողերը դարձան խորհրդային իշխանության հակառակորդներ , այսինքն ստեղծվեց Օրենքով Գող հասկացությունը :

Ախ հա~, էդ ուրիշ, ես ներողություն:)


Ըստ էության յուրաքանչյուր գող փիլիսոփա է ,նրանց կարդացած գրքերի չափ այսօրվա ասպիրանտը չի կարդում...

Զգում եմ կեղծ քարոզչության ազդեցությունը: Վստահ եմ, որ դա ֆանտաստիկայի ոլորտից ա:

Baobab
06.02.2008, 12:19
Էտ Օրենքով գող դառնալու անհույս ձգտման դրսեվորմնա այսօրվա իրականության մեջ "լավ տղեքի" կողմից որոնք 99% դեպքերում չեն գիտակցում օրենքով գեղ լինելու իմաստը, և առհասարակ գողական աշխարհի օրենքները։
Դրա մասին ահագին գրականություն կա ;)



Հարգեցի ախպերս.....լավ ա ասված:hands

Baobab
08.02.2008, 14:43
Ըստ էության յուրաքանչյուր գող փիլիսոփա է ,նրանց կարդացած գրքերի չափ այսօրվա ասպիրանտը չի կարդում...

Ճիշտ ես ախպերս: Օրենքով գողերը կյանքի դպրոց են գնում, ոչ թե մեր տուֆտա ասպիրանտուրաները լի զառամյալ ու մառազմածիկ բիձեքով…
Հակաքարոզի ոչ մի բան էլ չկա, գնացեք սովորեք, ես ինքնս էլ դեմ չեմ.....

Ավելացվել է 2 րոպե անց
ՈՒզում եմ ասել, որ բավականին հետաքրքիր դիսկուսիաներ ա գնում, թեև ի սկզբանե օրենքով գողերի մասին չէր միտված թեման...այլ սոցիալական ավելի առօրյա երևույթի...ամեն դեքպում շարունակեք ախպերներ ջան...ընտիր ա, լիքը բան եմ սովորում....:ok:hands

Djavaxhq
08.02.2008, 15:14
Հարցից լավ շեղվել եք ես ինչքան հասկացա խոսքը գնում է մեր այսօրվա երիտասարդության ավելի ճիշտ պատանիների այդ գաղափարով տարվելուն եւ նրանց անիմաստ կործաննման իրոք նրանց դա է պետք թե այլ գաղափար՞ ինչու են գնում այդ ճանապարհով, ինչ ռոմանտիկա կա դրա մեջ՞ այս հարցերին կպատասխանի որեւէ մեկը՞

ChildOfTheSky
09.02.2008, 00:29
Ես ճանաչում եմ շատ երիտասարդ տղաների , որոնք լավ տեղեկացված են և հասկանում են գողական աշխարհի անցուդարձը , օրենքները և ընդունում են դրանք , սակայն այնքան խելացի են , որ ասում են , թե նրանց այդ կյանքը չի գրավում : Մեր օրերում գողական են փորձում դառնալ թաղային հեղինակությունները , որոնցից մեծ մասը չի կարող նույնիսկ գրական զրույց վարել , ինչը իսկական գողերի հատկանիշներից է :

Baobab
11.02.2008, 19:20
Հարցից լավ շեղվել եք ես ինչքան հասկացա խոսքը գնում է մեր այսօրվա երիտասարդության ավելի ճիշտ պատանիների այդ գաղափարով տարվելուն եւ նրանց անիմաստ կործաննման իրոք նրանց դա է պետք թե այլ գաղափար՞ ինչու են գնում այդ ճանապարհով, ինչ ռոմանտիկա կա դրա մեջ՞ այս հարցերին կպատասխանի որեւէ մեկը՞


Հա ախպերս, հենց դա էլ նկատի ունեմ, բայց դե օրենքով գողերի մասին խոսալնել ա հետաքրքիր, բայց ավելի շատ խոսքը գնում ա այո երիտասարդների՝ գողական ռոմանտիզմով տառապելու ու դիմացինի նկատմամբ հարգանքի մասին.....:beee

BusinessMen
13.02.2008, 11:23
Միայն մի բան կասեմ, իսկական գողեր, որոնք առաջնորդվում են դեռևս սովետական ժամանակից ստեղծված օրենքներով, ամենապարզ օրինակները՝ չամուսնանալ, շքեղության մեջ չապրել, զենք չկրել և այլն, իմ կարծիքով եթե հիմա կան էլ, որի վրա շատ կասկածում եմ, երևի սովետական ողջ միությունում մի ձեռքի վրա կարելի է հաշվել…
Ինչպես հայտնի է գողական օրենքների գրավոր տարբերակը չկա, ուղղակի բոլորը գիտեն որ այդ օրենքները գոյություն ունեն, չնայած լեգենդատիպ խոսակցություն կա, որ սովետական ամենահայտնի գողերից մեկը՝ Վասիա Բրիլլիանտը, կազմել է այդպիսի "Գողական օրենսգիրք", սակայն դրա ճակատագիրը հայտնի չէ: Ժամանակին գողական կյանքը իրոք ինչ-որ առումով կարելի էր ռոմանտիկ համարել և երիտասարդության մի մեծ զանգված ձգտում էր դրան: Դա բացատրվում է նրանով, որ այն ժամանակ օրենքները իրոք գործում էին, ամենապարզ օրինակը բերեմ, գողին վերացնելը կատարվում էր միայն այլ գողերի որոշմամբ և իմացությամբ: Այսօր գողերին վերացնում են ով պատահի, ինչի համար պատահի: Բացի այդ, այսօր գողական, անցյալում իր նշանակությունն ու գաղափարախոսությունը ունեցող կյանքը, վերածվել է բիզնեսի մի ձևի, որը իմ կարծիքով այդքան էլ արդյունավետ չի, քանի որ բացահայտ հանցավոր երանգ է կրում և միշտ էլ գողերը կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում: 90-ականներին ավելի մեծ թափով ի հայտ եկան "հանցավոր աշխարհի հեղինակությունները" և "կազմակերպված հանցավոր խմբերը"… Նրանք ավելի քիչ հանցավոր երանգ ունեին, զբաղվում էին բիզնեսով, քաղաքականությամբ, մեծ սպորտի վրա էին ներազդում, բացում էին բանկեր, գործարաններ այլ օբյեկտներ, սակայն հիմնական քաղաքականույթունը մնում էր նույնը, դա պրոբլեմների լուծման ուժային տարբերակն էր: Նրանցից շատերը կարող էին գողեր դառնալ, սակայն դա նրանց պետք չէր, քանի որ ունեին իշխանություն, փող, մարդիկ, ոմանք պատգամավորներ էին, մյուները իրենց քաղաքում ճանաչված գործարարներ: "Հեղինակությունների" ի հայտ գալով, գողական աշխարհը կարծես 2-րդ պլան մղվեց: Գաղափարական պայքար կար գողերի և հեղինակությունների միջև, պայքար կար նաև հին և նոր գողերի միջև: Եվ այդ պատճառով էլ 90-ականների Ռուսաստանը վերածվեց 30-ականների Միացյալ Նահանգների: Սպանվեցին սովետական ժամանակի այնպիսի հին գողեր, ինչպիսիք էին Ռոսպիսը, Սիլվեստրը, Ռեմբոն, Գլոբուսը և այլն:
Հայերը նույնպես ունեցել են հայտնի գողեր և այսօր էլ ունեն, որոնք մտնում են սովետական գողերի լավագույն տասնյակի մեջ: Ինչպես հայտնի է նաև հայտնի Վյաչեսլավ Իվանկովը - նույն ինքը Յապոնչիկը, ունի Հայաստանի քաղաքացիություն և դաչա Աշտարակում: Իսկ Ռաֆիկ Բաղդասարյանի թաղման ժամանակ, Հայաստան էին ժամանել գողեր սովետական ողջ միությունից, նույնիսկ ադրբեջանական գողերը: Գողերի քանակով 1-ին տեղում են Վրացիները, ապա ռուսները և նոր հայերն ու ադրբեջանցիները:
Այսօրվա երիտասարդության որոշ մաս տառապում է գողական ռոմանտիզմով, սակայն երբ որ բախվում են այդ ռոմանտիզմն ու իրականությունը, մեծ մասը զղջում է իր ընտրած ուղղու համար: Ոմանք հետ են կանգնում, մյուսներին դա չի հաջողվում: Գեղեցիկ ֆիլմերն ու լեգենդ դարձած պատմությունները գերում են շատ երիտասարդների, սակայն դա միայն միֆ է և օրենքի հետ հենց առաջին բախման ժամանակ մեծ մասը դա հասկանում է: Կարելի է ընտրել 2-րդ տարբերակը, որը տարածված է այսօր ողջ աշխարհում, գործել օրինական դաշտում և մնացացը այսպես ասած տակից անել:

ministr
11.10.2008, 10:07
Պակաս գովազդ չեն անում ֆիլմերը. ու ջահելները իրանց դնում են Սաշա Բելիի կամ Կոռլեոնեի տղու տեղը մինչև մի հատ ծանր քար չի ընգնում գլխներին...

Ambrosine
11.10.2008, 12:16
BusinessMen-ը շատ լավ ու շատ ճիշտ գրել է. չգիտեմ` ինչ գրականությունից է օգտվել, բայց փաստերն էլ ճիշտ է գրել. Սովետի փլուզումից հատկապես հետո, երբ անվտանգության մարմինները քաոսի մեջ էին, դրանից օգտվեցին շատերը. նույնիսկ անցյալում հեղինակություն վայելով մարզիկները /օր` Օլեգ Կորոտաևը/ մտան այդ դաշտ. ամեն ինչ սկսվեց ռեկետից /Рижский рынок - ից/. ձևավորվեցին խմբավորումներ, որոնց մեջ հայերն էլ պակասը չէին. խմբավորումները Մոսկվան բաժանեցին իրենց մեջ ու սկսվեց մի հատ ՔԱՈՍ: Պետությունը հակաքայլեր էր ձեռնարկում. 1989 թ. հունվարի 2-ին ՄՎԴ-ի նոր նախարար Բակատինը արձակուրդից կանչեց գլխ մասնագետ Գուրովին և առաջարկեց զբաղեցնել 6-րդ վարչության պետի նոր պաշտոնը, որին սկզբում տրվեցին 52 աշխատակիցներ. 1993-ին ստեղծվեց մոսկավյան ՌՈՒՕՊ-ը, որի առաջին պետը Ռուշայլոն էր....

Մոսկվայում բնակվում էին 10 հայ գող. 1992 թ. կային մոտ 150 բոևիկներ, 17 բրիգադներ և բավականին հեղինակություն ունեին, բայց ինչպես միշտ ներսում կոնֆլիկտ առաջացավ, որի արդյունքում սպանվեցին 5 ավտորիտետ. հետո երկպառակությունների պատճառով բրիգադների մեծ մասը իրեն սպառել էր, այնպես, որ 1995-1997 թթ հայկական հանցավոր խմբավորումը իր ոչ լավագույն ժամանակներն էր ապրում: Այժմ հայերը 6 խմբավորում ունեն` լենինականի, չերկիզովսկի, օրեխովսկի... հաշվվում է մոտ 500 բոևիկ /:

վերջում գրեմ, որ մեր երիտասարդները ուրիշ հետաքրքրություն չունեն էս կյանքում, միայն կրիմինալ, հա կրիմինալ. կամ պետք է վերացնել այդ ֆիլմերը, կամ տուգանել դրանք նկարահանող և ցուցադրող հեռուստաընկերությունները կամ ուղղակի վերաբերվել որպես ֆիլմ /բայց էս վերջին տարբերակից հայերը շատ հեռու են էէէ/