PDA

Դիտել ողջ տարբերակը : Բալզակ

Baobab
04.02.2008, 14:31
Բարի գալուստ ժողովուրդ ջան...:hi
Թող չթվա հնաոճ թեմայի վերնագիրը...Բալզակը դասականներից լավագույնն է իմ համար, և առհասարակ...ուզում եմ հայտնաբերել բոլոր բալզակամաններին ու քննարկել նրա ստեղծագործությունները, ոճը: Արդյոք կարելի է անցկացնել զուգահեռներ բալզակյան օրերի Փարիզի և մեր իրականության մեջ:
Խնդրում եմ լինել ակտիվ:
Գնացինք... :scen

Dayana
04.02.2008, 14:47
Ես էլ Բալզակ սիրում, չնայած ընդհամենը 4 ստեղծագործություն եմ կարդացել, նրանք են ՝Շագրենի Կաշին, 30ամյա Կինը, հայր Գորիոն և Գոբսեկը, բայց ոճը իմ համար գրեթե իդեալական լավն է։ Ես սիրում եմ շատ նկարագրություններ :) Դե երևի այսքանը, մնացածը գիտակները կասեն ;)

Baobab
04.02.2008, 14:57
:hands

Mersi boku...;)

Dayan ջան գիտես Օ. ՈՒայլդի խոսքերը դրել եմ desktop-իս վրա...ենքան ա դւորս եկել...

dvgray
04.02.2008, 15:33
Ես էլ եմ սիրում Բալզակ: Սիրում եմ նրա սիրելու ոճը: Շատ ոգևորիչ է:

Baobab
04.02.2008, 16:12
Այո՛, շատ պատկերավոր ա ներկայացնում Բալզակը փարիզյան ինտրիգաները....ՉԵՄ ՔԱՐՈԶՈՒՄ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼ ԻՀԱՐԿԵ:P

Dayan ջաաաան մի նեղացի ախպերս....:oy :cry:cry չեմ դիմանա;

StrangeLittleGirl
12.02.2008, 19:48
Ես շատ գործեր եմ կարդացել, բայց այնքան էլ հիացած չեմ: Երևի միայն «Խորտակված պատրանքների» ասելիքն էր շատ ուժեղ, մյուս գործերն իրար նման են:

Baobab
15.02.2008, 23:30
Ես շատ գործեր եմ կարդացել, բայց այնքան էլ հիացած չեմ: Երևի միայն «Խորտակված պատրանքների» ասելիքն էր շատ ուժեղ, մյուս գործերն իրար նման են:

Դեեեե, Բալզակ հասկանում են նուրբ մարդիկ:P...քո ասած «Խ. Պ.» գործը անկեղծ ասած չկարդացի, որտև ինչ-որ գուշակություն տեսա իմ կյանքի ու վերնագրի մեջ...:(

StrangeLittleGirl
15.02.2008, 23:35
Խնդրում եմ՝ մի՛ պնդիր, թե ես չեմ հասկանում: Երբ ես իրար հետևից կարդում էի Բալզակի հատորները, այն ժամանակ քո ասած «նուրբ» մարդկանցից էի երևի, որ այդքան տարվել էի: Իսկ հիմա երբ հետ եմ նայում, տեսնում եմ իրար նման բազմաթիվ ստեղծագործություններ:

Baobab
06.03.2008, 13:00

Բարի;)

nune'
24.07.2008, 00:05
:D:DՀնաո՞ճ....Բալզակը երբեք հնաոճ չի դառնա..ինքը լրիվ ուրիշ ձևա զգում, նկարագրում, ներկայացնում իր հերոսների հոգեվիճակը, կյանքի պատմությունը..օրինակ իր «Շագրենի կաշին » ինձ մի րոպեում ստիպեց, որ ես սիրահարվեմ էդ գրողին..էլ չեմ ասում, մյուս գործերը…

Լուսիանա
26.07.2008, 00:16
Խնդրում եմ՝ մի՛ պնդիր, թե ես չեմ հասկանում: Երբ ես իրար հետևից կարդում էի Բալզակի հատորները, այն ժամանակ քո ասած «նուրբ» մարդկանցից էի երևի, որ այդքան տարվել էի: Իսկ հիմա երբ հետ եմ նայում, տեսնում եմ իրար նման բազմաթիվ ստեղծագործություններ:

Բալզակ սիրելու համար պետք չի նուրբ մարդ լինել (մանավանդ՝ չակերտավոր), պետք ա ուղղակի ցանկություն հասկանալ ու ճանաչել Մարդուն, նրա ներքին ու արտաքին աշխարհները: Իսկ Բալզակը տալիս ա այդպիսի հնարավորություն: Իսկ ստեղծագործությունները իրար նման են միայն գրելաոճով ու էն պարզ պատճառով, որ գրված են նույն մարդու ձեռքով:

StrangeLittleGirl
03.08.2008, 01:45
Բալզակի բոլոր սյուժեները գրեթե նույնն են, կերպարները նույնպես: Դրա համար մի քիչ «Խորտակված պատրանքներն» եմ սիրում, որովհետև այնտեղ իրոք կարևոր ասելիք կա: Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով նրա կերպարները լիարժեք չեն: Նրանք միայն կերպարներ են, մարդիկ չեն: Նորից իմ սուբյեկիվ կարծիքով կերպարը հաջողված է միայն այն դեպքում, երբ դու չես կարող հստակորեն ասել՝ նա դրակա՞ն է, թե՞ բացասական, իսկ Բալզակի կերպարների հանդեպ կա՛մ սիրով ես լցվում, կա՛մ ատելությամբ:

Մեղապարտ
03.08.2008, 01:50
«Շագրենի կաշին» կատարելություն է ...............:)

Jean-Claude
14.04.2010, 13:51
Բալզակի և Փարիզի մասին հետաքրքիր նյութ եմ գտել, դուք էլ ծանոթացեք, հետաքրքիր է

http://kabaimot.blogspot.com/2010/04/blog-post_13.html

Էլիզե
24.04.2010, 00:52
Սիրում եմ Բալզակի ստեղծագործությունները. նրա ոճը, նրա ավարտուն կերպարները, նրա գունագեղ նկարագրությունները, նրա գրածների հարուստ բովանդակությունը... մի խոսքով սիրում եմ Բալզակի ստեղծագործությունները... :)