PDA

Դիտել ողջ տարբերակը : Ովքե՞ր են ավելի երջանիկ։ Օպտիմիստնե՞րը, թե՞ պեսիմիստները...

Artgeo
04.02.2008, 14:12
Նոր Դիսքովերի ալիքով պազրում էին շիկահերնե՞րն ավելի երջանիկ, թե՞ սևահերները։ Պարզվեց, որ շիկահերները։ Իսկ ինձ մոտ հարց առաջացավ։
Ովքե՞ր են ավելի երջանիկ օպտիմիստնե՞րը, թե՞ պեսիմիստները :think

Հ.Գ. Իմ մտորումների արդյունքը հետո կասեմ։
Հ.Գ. 2 Ծայրահեղ օպտիմիստների ու պեսիմիստների մասին չի խոսքը։

Ariadna
04.02.2008, 14:19

Ամեն դեպքում օպտիմիստները ավելի երջանիկ են, կարծում եմ։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը ծայրահեղ դեպքերին չի վերաբերում։ Կարծիքներ միգուցե կլինեն, որ օպտիմիստը լավը սպասելով ու հանկարծ իրականում հանդիպելով վատին շատ ավելի շոկային վիճակում կհայտնվի, քան պեսիմիստը, որը դրան պատրաստ էր, բայց միևնույնն է, ես կարծում եմ, որ լավատես մարդը ինքն արդեն իր շուրջ ստեղծում է դրական աուրա և շատ ավելի հեշտ է ապրում իր կյանքը, անկախ որևէ բանից։

Artgeo
04.02.2008, 14:32

Համաձայն եմ, բայց... Պեսիմիստը միշտ վատն է սպասում։ Հաշվի առնելով, որ սպասում է միշտ ծայրահեղ վատին, ապա ոնց էլ լինի ու ինչ էլ լինի, այն ինչ լինում է, ավելի լավն է լինում :unsure:

Ariadna
04.02.2008, 14:39
Համաձայն եմ, բայց... Պեսիմիստը միշտ վատն է սպասում։ Հաշվի առնելով, որ սպասում է միշտ ծայրահեղ վատին, ապա ոնց էլ լինի ու ինչ էլ լինի, այն ինչ լինում է, ավելի լավն է լինում :unsure:

Հա, բայց ինքը անընդհատ ապրում է տագնապի մեջ, որը շատ ավելի վատ է :)

Taurus
04.02.2008, 14:41
Երջանիկ են Ռեալիստները, օրինակ ես, եթե վաղվա մասին մտածեմ, ինչ լինի այդ օրով երջանիկ կլինեմ, իսկ պեսիմիստներն ու օպտիմիստները շատ դժբախտ մարդիք են:

Ariadna
04.02.2008, 15:02
Երջանիկ են Ռեալիստները, օրինակ ես, եթե վաղվա մասին մտածեմ, ինչ լինի այդ օրով երջանիկ կլինեմ, իսկ պեսիմիստներն ու օպտիմիստները շատ դժբախտ մարդիք են:

Լրիվ համաձայն եմ քեզ հետ, բայց խնդիրը դրված է էսպես՝ օպտիմիստները, թե՞ պեսիմիստները, երրորդ տարբերակ չես կարող առաջարկել։:)

dvgray
04.02.2008, 15:30
Երջանիկ են Ռեալիստները, օրինակ ես, եթե վաղվա մասին մտածեմ, ինչ լինի այդ օրով երջանիկ կլինեմ, իսկ պեսիմիստներն ու օպտիմիստները շատ դժբախտ մարդիք են:
Եթե Ռեալիստներ ասելով ինկատի չունես Մադրիդի "Ռեալ"-ի երկրպագուներին, ապա ես էլ համաձայն եմ :think:
Չնայած Varduh -ու ասածին ավելի շատ եմ համաձայն:
...
Բայց մյուս կողմից էլ պեսիմիստները ավելի պաշտպանված են:
:think

Հա, գտա: Ճիշտը նա է, որ ամեն մի տիպի ներկայացուցիչը պետք է չդավաճանի իր տիպին: Ու այդ դեպքում իրեն լավ կզգա: Այսինքն եթե օպտիմիստը սկսի իրեն պահել պեսիմիստի նման, ապա կունենա պրոբլեմներ: Նույնը նաև պեսիմստի համար: Ու նույնը ռեալիստի մասով: Եթե "ստիպեն" նրան ռոմանտիկական զեղումների, ապա իրեն շուտով վատ կզգա:
:)

REAL_ist
04.02.2008, 16:07
Երջանիկ են Ռեալիստները, օրինակ ես, եթե վաղվա մասին մտածեմ, ինչ լինի այդ օրով երջանիկ կլինեմ, իսկ պեսիմիստներն ու օպտիմիստները շատ դժբախտ մարդիք են:
հա բայց ռեալիզմը օպտիմիզմին չի հակասում:think

ChildOfTheSky
04.02.2008, 16:57
Երջանիկ են պեսիմիստները , քանի որ կյանքը այնպիսին է , ինչպիսին նրանք կարծում են և վաղվա օրվանից ավելին չեն սպասում :
Երջանիկ են օպտիմիստները , քանի որ վաղը ավելի լավ օր է լինելու և նրանք գիտեն այդ :

Երկնային
04.02.2008, 17:00
Ավելի երջանիկ են օպտիմիստները… ամեն օր իրենք իրենց ներսից չեն ուտում… կյանքի դժվարությունները ավելի հեշտությաքմբ են լուծում… վատը շուտ մոռանում են…

ի դեպ, ապացուցված է, որ օպտիմիստները ավելի երկար են ապրում, քան պեսիմիստները… :P

Աթեիստ
04.02.2008, 17:04
Երջանիկ են այն մարդիկ, որքեր ուզում են երջանիկ լինել, անկախ աշխարհայացքից, կրոնական պատկանելիությունից և այլ գործոններից:

Հ.Գ. Սննդի առկայությունը վերոնշյալ գործոններից վեր է:

Դեկադա
04.02.2008, 17:22
Երջանիկ են.
1.պեսիմիստները- քանի որ լավին չեն սպասում, հետևաբար ավելորդ չեն ծնրաբեռնում իրենց`ինչ գնով էլ լինի հասնել նպատակին:
2.օպտիմիստները- քանի որ սպասելով լավին դիմակայում են անհաջողություններին: Լավատեսությունը դրական էներգիա է հաղորդում:
3.ռեալիստները- քանի որ չեն վախենում վատից և չեն ուրախանում լավով:Այլ կյանքը ընդունում են այնպիսին ինչպիսին որ կա` իր բացասական և դրական կողմերով:Ի վերջո երջանիկ են նրանք ովքեր չձգտելով երջանկության իրենց համարում են երջանիկ...:)

Anchi
04.02.2008, 21:59
Երջանիկ է նա, ով իրեն երջանիկ է համարում:
Եվ առհասարակ, պեսիմիստը լավ տեղեկացված օպտիմիստն է :think

Աթեիստ
04.02.2008, 22:06
Ես եկա այն եզրակացության, որ հարցը սխալ է ձևակերպված:

Երջանկությունը լավա-վատատեսության հետ կապ չունի ! ! !

Ուլուանա
05.02.2008, 01:44
Համոզված եմ, որ օպտիմիստներն ամեն դեպքում ավելի երջանիկ են, քանի որ հիմնականում լավն են տեսնում, ապրում են լավի հույսով, ու նույնիսկ եթե այդ լավը չի լինում այնպես, ինչպես որ իրենք սպասում էին, միևնույն է, չեն հուսահատվում։ Օպտիմիստները միշտ էլ ամեն ինչի մեջ լավը գտնում են ու կարողանում դրանով ուրախանալ։

Համաձայն եմ, բայց... Պեսիմիստը միշտ վատն է սպասում։ Հաշվի առնելով, որ սպասում է միշտ ծայրահեղ վատին, ապա ոնց էլ լինի ու ինչ էլ լինի, այն ինչ լինում է, ավելի լավն է լինում: :unsure
Բայց փոխարենը նրանք ամբողջ ընթացքում մռայլ մտքերով են ապրում, իսկ դա սարսափելի է։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ եթե օպտիմիստը երբեմն հիասթափություններ է ունենում, որոնք շատ արագ հաղթահարում է իր օպտիմիստական բնույթի շնորհիվ, ապա պեսսիմիստը ապրում է մի մեծ կայուն հիասթափության մեջ (հետո՞ ինչ, որ այդ հարազատ է), որը միայն երբեմն ընդհատվում է դրական հույզերով... Ինքներդ դատեք. ո՞րն է լավ։

armenisa
05.02.2008, 02:33
Ըստ իս երջանիկ է նա, ով ուզում է լինել երջանիկ............

Empty`Tears
04.03.2008, 07:30
Այստեղ կա մի պատասխան՝ավելի երջանիկ են ռեալիստները…Սակայն, եթե վերցնենք այս երկուսից....Իմ կարծիքով ավելի երջանիկ են օպտիմիստները...Ամեն ինչում գտնում են ելք, լուծում...և ամեն ինչ ունենում է գեղեցիկ վերջաբան, իսկ այ պիսիմիստների մոտ հակառակն է, ամեն ինչում վատը-վատը, առանց լուծման...(անկախ իրենցից ամեն ինչ բարդացնում են)...
Հ.Գ. Ինձ այստեղ երկու մասնակից անվանել են պիսիմիստ...,սակայն ամեն ինչ հակառակն է...(քաղաքացի, Երկրամոնտ)...;)

Belle
05.03.2008, 17:18
Երբ 2005թվականի ապրիլի 24ին առավոտյան ժամը 8:35ին ժամացույցները կանգ առան, կարծում՝ էի էլ երբեք չեն աշխատի, կարծում էի կյանքն ավատված է, իմ կյանքն է ավարտված, անիմաստ է ապրելը....կարծում էի էլ երբեք չեմ ժպտա....էլ չկա մեկը ում համար կապրեի, չկա մեկը ում խորհութդները կլսեի, նախատինքի խոսքերից կսթափվեի կուղղվեի.... ես, որ միշտ աչքի էի ընկնում լավատեսությամբ, թվում էր ուժ չունեմ ապրելու..... երկար տևեց էս վիճակս, բայց լավատեսությունս հաղթեց.... հիմա ուրած եմ, որ լավատես եմ ու շարունակում եմ ապրել

իմ կարծիքով լավտեսությունը ինձ շատ դեպքերում է փրկել, բառի ամենալայն իմաստով

Մանոն
05.03.2008, 17:44
Փոքր ինչ իրարամերժ մտքեր են, լավատեսին կարծում եմ կթվար, որ միշտ էլ ուժ ունի դիմակայելու

.... ես, որ միշտ աչքի էի ընկնում լավատեսությամբ, թվում էր ուժ չունեմ ապրելու.....
...երկար տևեց էս վիճակս, բայց լավատեսությունս հաղթեց.... հիմա ուրախ եմ, որ լավատես եմ ու շարունակում եմ ապրել
Կարծում եմ լավատես լինեիր, թե` վատատես, միևնույն է, էլի ապրելու էիր, այստեղ խոսքը գնում է երջանիկ ապրելու մասին::)
Իսկ երջանկությունը...կարող է վրա հասնել այնպես անակնկալ, որ իսկի չհիշես էլ պեսիմիստ էիր, թե օպտիմիստ:

Vlad_arm
06.03.2008, 10:30
Երբ 2005թվականի ապրիլի 24ին առավոտյան ժամը 8:35ին ժամացույցները կանգ առան, կարծում՝ էի էլ երբեք չեն աշխատի, կարծում էի կյանքն ավատված է, իմ կյանքն է ավարտված, անիմաստ է ապրելը....կարծում էի էլ երբեք չեմ ժպտա....էլ չկա մեկը ում համար կապրեի, չկա մեկը ում խորհութդները կլսեի, նախատինքի խոսքերից կսթափվեի կուղղվեի.... ես, որ միշտ աչքի էի ընկնում լավատեսությամբ, թվում էր ուժ չունեմ ապրելու..... երկար տևեց էս վիճակս, բայց լավատեսությունս հաղթեց.... հիմա ուրած եմ, որ լավատես եմ ու շարունակում եմ ապրել

իմ կարծիքով լավտեսությունը ինձ շատ դեպքերում է փրկել, բառի ամենալայն իմաստով

Իսկ կարելի իմանալ թե ինչ էր պատահել?

Belle
06.03.2008, 19:36
Իսկ կարելի իմանալ թե ինչ էր պատահել?

Չէ, կներես :( : Ընդհանրապես էս թեմայի մասին պիտի չգրեի, մանավանդ, որ այնքան էլ պարզ չեմ արտահայտել մտքերս ու հակասական բաներ են ստացվել :oy

dvgray
07.03.2008, 00:42
Ամենաերջանիկները դեբիլներն են:

Katka
16.05.2009, 22:15
Երջանիկ են նրանք, ովքեր ռեալիստ են ուղեղով, օպտիմիստ` հոգով:

Dorian
16.05.2009, 22:23
Երևի պեսիմիստը ուշ-ուշ ա իրեն երջանիկ զգում, բայց ոչ անտեղի... :think

T!gran
16.05.2009, 22:26
Երջանիկ են նրանք, ովքեր ռեալիստ են ուղեղով, օպտիմիստ` հոգով:
100% համաձայն եմ

Մանե
17.05.2009, 09:28
ես ինքս,լինելով ռեալիստ,կարծում եմ որ ռեալիստները:Քանի որ ցանկացած դեպքում հիասթափվելու հնարավորությունը այս դեպքում շատ ավելի փոքր է,քան օպտիմիստների մոտ,իսկ լավ բաները տեսնելու և դրանից երջանկանալու հնարավորությունը շատ ավելի մեծ է,քան պեսիմիստների մոտ:

Ֆրեյա
17.05.2009, 16:41
Ամենաերջանիկը` ռեալիստներն են :P

Սլիմ
18.05.2009, 11:03
Իմ կարծիքով օպտիմիստները երջանիկ մարդիկ են, ինչ էլ լինի մտածում են որ լավա լինելու ու իրանց վատ չեն զգում, չեն ճնշվում:

Rhayader
18.05.2009, 11:09
Ոչ ոք երջանիկ չի:
Պարզապես օպտիմիստներն ապրում են երջանննննկության պատրանքի մեջ:

comet
18.05.2009, 13:55
Ոչ ոք երջանիկ չի:
Պարզապես օպտիմիստներն ապրում են երջանննննկության պատրանքի մեջ:

Երջանկության պատրանքի մեջ ապրելն արդեն ինչ-որ տեղ երջանկություն է:

nune'
18.05.2009, 14:18
Վայ, էս ինչ թույն թեմայա....:handsախր ինչ կապ ունի դու լավատես թե վատատես ես...եթե երջանիկ ես, ուրեմն երջանիկ ես, պարզապես էդ լավատեսների մոտ մի քիչ թեթև բնույթա կրում, բայց մեծ հաշվով իրանք իրանց խաբում են.........
նախ պետքա պարզել, թե ինչա երջանկությունը, երբ ես զգում, ոնց ես զգում կամ ընդհանրապես ըտենց բան կա՞՞........:B

Jarre
18.05.2009, 19:43
Ովքե՞ր են ավելի երջանիկ։ Օպտիմիստնե՞րը, թե՞ պեսիմիստները...

Ոչ սրանք, ոչ էլ նրանք, այլ՝ կյանքին ռեալ նայողները

Monk
18.05.2009, 19:55
Ամեն մեկը երջանիկ կարող է լինել յուրովի, և ընդհակառակը: Ես նախընտրում եմ ռեալիզմից ոչ զուրկ օպտիմիզմը:

Վիշապ
18.05.2009, 19:58
Նախ ի՞նչ ենք հասկանում երջանիկ լինել ասելով։ Եթե երջանիկ լինելը համարում ենք բավարարված լինելը, երջանիկ կարող են լինել հավասարապես թե օպտիմիստները, թե պեսիմիստները։ Հավասարապես կարող են նաև դժբախտ լինել։ Որովհետև բավարարված լինելու համար ավելի շատ կարևոր է հաջողակ լինելը։ Մյուս կողմից էլ հավասարապես հաջողակ լինելու դեպքում պեսիմիստները ավելի քիչ երջանիկ են, քանզի պեսիմիստները հակված են կասկածելու նաև սեփական երջանկությանը։:pardon

ministr
18.05.2009, 20:06
Երջանիկ? Երջանիկ են գժերը, և այն մարդիկ ովքեր մոտ են այդ վիճակին, օրինակ թունդ սիրահարվածները :)

Rhayader
18.05.2009, 21:16
Երջանկության պատրանքի մեջ ապրելն արդեն ինչ-որ տեղ երջանկություն է:

Եթե դու կյանքում երջանկությունից բարձր արժեքներ չես տեսնում, ապա ապրիր պատրանքի մեջ:

razmik21
18.05.2009, 22:56
Երջանիկ է այն մարդը, որ Աստծո հետ է, հավատում է Աստծուն, ուստի և հավատում է, որ Աստված կօրհնի և կերջանկացնի

Jarre
19.05.2009, 20:33
Երջանիկ է այն մարդը, որ Աստծո հետ է, հավատում է Աստծուն, ուստի և հավատում է, որ Աստված կօրհնի և կերջանկացնի

Քանի որ թեման պեսիմիստ կամ օպտիմիստ լինելու մասին է, և ոչ թե ընդհանուր երջանկության, ապա ցանկանում եմ նշել, որ թեև ամբողջությամբ համաձայն եմ կարծիքիդ հետ, բայց կա երկու բայց։

Նախ առաջինը, որ Աստծուն ճանաչելը և հավատալը շատ հարաբերական բաներ են ու կան բազմաթիվ հավատացյալ մարդիկ որոնք միևնույնն է դժբախտ են, քանի որ իրենց հավատը միայն զգացական մակարդակի վրա է և միայն իրենց ուղեղներում, այսինքն գործնականում անօգուտ է իրենց կյանքում։

Եվ երկրորդ. հաճախ անհավասարակշռված ու անառողջ հավատը մարդուն դարձնում է ավելի պեսիմիստ ու նրանք սկսում են ամեն ինչին վերացական նայել, շատ զգայուն և անհանդուրժողական են դառնում շրջապատի վերաբերյալ... օրինակները բազմաթիվ են, թե՛ պատմությունից և թե՛ մեր իրականության մեջ։

Բայց Աստծուն իսկապես ճանաչելը և հիմնավոր ու առողջ հավատ ունենալը իրոք երջանկության գաղտնիքն է։

comet
20.05.2009, 09:08
Եթե դու կյանքում երջանկությունից բարձր արժեքներ չես տեսնում, ապա ապրիր պատրանքի մեջ:

Իսկ ով կարող է ապացուցել. որ իր ապրած երջանկությունը ոչ թե պատրանք է, այլ իրականություն...

Լեո
20.05.2009, 09:14
Իսկ ով կարող է ապացուցել. որ իր ապրած երջանկությունը ոչ թե պատրանք է, այլ իրականություն...

Իսկ ո՞վ կարող է ապացուցել, որ իր ապրած երջանկությունը ոչ թե իրականություն է, այլ պատրանք:

Համենայն դեպս ինձ մոտ միշտ էլ իրականության ու պատրանքի սահմանները լղոզված են եղել: Նույնիսկ ամենաիրական երևույթի մեջ էլ պատրանք կա, ու նույնիսկ ամենաանհավանական պատրանքի մեջ կարելի է իրականություն գտնել:

Rhayader
20.05.2009, 09:24
Երջանիկ է այն մարդը, որ Աստծո հետ է, հավատում է Աստծուն, ուստի և հավատում է, որ Աստված կօրհնի և կերջանկացնի

Ընդհանրապես, հոգեբանական շեղումներով տառապող մարդիկ հաճախ են չբացատրված երջանիկ-էյֆորիկ վիճակում ապրում: Դեյլ Կարնեգին իր գրքում մի կնոջ օրինակ էր բերել, որի իդեալականցաված պատկերացումները կյանքի մասին անհաջող ամուսնության պատճառով խաթարվել էին, բերելով շիզոֆրենիայի:
Դրանից հետո հոգեբուժարանում նրան ամեն օր թվում էր, թե նա երեխա է ունեցել, ամուսնացած է գեղեցիկ ազնվականի հետ, ու շատ երջանիկ է:

Rhayader
20.05.2009, 09:27
Իսկ ով կարող է ապացուցել. որ իր ապրած երջանկությունը ոչ թե պատրանք է, այլ իրականություն...

Բավականաչափ գիտակից մարդը:

Լեո
20.05.2009, 09:44
Ընդհանրապես, հոգեբանական շեղումներով տառապող մարդիկ հաճախ են չբացատրված երջանիկ-էյֆորիկ վիճակում ապրում:

Հոգեբանական շեղումով տառապելը և Աստծուն հավատալը խիստ տարբեր երևույթներ են և համեմատության եզր ընդհանրապես չունեն:

Rhayader
20.05.2009, 09:55
Հոգեբանական շեղումով տառապելը և Աստծուն հավատալը խիստ տարբեր երևույթներ են և համեմատության եզր ընդհանրապես չունեն:

Մեջբերումը պատահմամբ էր ստացվել, բայց դուրս եկավ:D:D:D
Իրականությունից հեռու, տրամաբանական հենք չունեցող գաղափարները շիզոֆրենիայի գլխավոր ախտանիշներից են:
Критерии МКБ-10

Согласно МКБ 10 должен выявляться хотя бы один из следующих признаков:
(A) Эхо мыслей (звучание собственных мыслей), вкладывание или отнятие мыслей, передача мыслей на расстояние.
(B) Бред овладения, воздействия, бездействия относящийся ко всему телу (или конечностям), мыслям, действиям или ощущениям; бредовое восприятие.
(C) Галлюцинаторные голоса, комментирующие или обсуждающие поведение больного; другие типы «голосов», идущих из различных частей тела.
(D) Устойчивые бредовые идеи, которые культурно неадекватны, нелепы и грандиозны по содержанию.

Или хотя бы два из следующих признаков:
(E) Хронические (более месяца) галлюцинации с бредом, но без выраженного аффекта.
(F) Неологизмы, шперрунги, разорванность речи.
(G) Кататоническое поведение, такое как возбуждение, застывание или восковая гибкость, негативизм, мутизм и ступор.
(H) Негативные симптомы (не обусловленные депрессией или лечением нейролептиками) выраженные:

Апатией.
Бедностью или неадекватностью эмоциональных реакций.
Социальной отгороженностью.
Социальной непродуктивностью.

(I) Достоверные и выраженные изменения общего
качества поведения, проявляющиеся:

Потерей интересов
Бесцельность.
Погруженность в собственные переживания, аутизм.

Լեո
20.05.2009, 10:00
Մեջբերումը պատահմամբ էր ստացվել, բայց դուրս եկավ:D:D:D
Իմանալով քեզ՝ դժվար է հավատալ, որ դա իրոք պատահականություն էր:

Իրականությունից հեռու, տրամաբանական հենք չունեցող գաղափարները շիզոֆրենիայի գլխավոր ախտանիշներից են:

Նայի՛ր ավատարիդ 666-ին: Դա՞ է իրականությունը :think

Rhayader
20.05.2009, 10:10
Նայի՛ր ավատարիդ 666-ին: Դա՞ է իրականությունը :think

Ահամ))) մռութն է, չէ՞:

Լեո
20.05.2009, 10:12
Ահամ))) մռութն է, չէ՞:

Ըստ իս ցնդաբանություն :)

Rhayader
20.05.2009, 10:28
Ըստ իս ցնդաբանություն :)

Միայն այն, որ ամեն քրիստոնյա դրանից հիստերիկայի մեջ է ընկնում, դրան արժի:

ministr
20.05.2009, 10:50
Միայն այն, որ ամեն քրիստոնյա դրանից հիստերիկայի մեջ է ընկնում, դրան արժի:

Ով էլ խոսա ;) Իսկ քո համար երջանկությունը որն ա, որտեղիցա սկսում: Հուսով այնուամենայնիվ ոչ պոզ ու պոչ, սմբակներից :))

Rhayader
20.05.2009, 11:01
Ով էլ խոսա ;) Իսկ քո համար երջանկությունը որն ա, որտեղիցա սկսում: Հուսով այնուամենայնիվ ոչ պոզ ու պոչ, սմբակներից :))

Իմ երջանկությունը սկսում է այնտեղ, որտեղ վայրի բալենու ծաղիկները սկսում են գցել իրենց թերթիկները:

ministr
20.05.2009, 11:03
Մոգական է :))

DVG
20.05.2009, 12:18
Իրոք երջանիկ են էն մարդիկ, ովքեր չեն մտածում ոչ օպտիմիզմի, ոչ էլ պեսիմիզմի մասին, այլ ապրում են իրենք իրենց համար...

Lion
20.05.2009, 12:38
Չնայած ասում են, որ օպտիմիստների ու պեսիմիստների մեջ առանձնակի տարբերություն չկա, ուղղակի վերջիններս ավելի շատ են... ինֆորմացված, բայց դե ամեն դեպքում - օպտիմիստները:)

Ungrateful
29.05.2009, 01:45
Տարբերություն չկա...:)

GevSky
09.06.2009, 22:15
Ծեծված պատասխան է, բայց կասեմ, որ օպտիմիստները, քանզի նրանց մեջ դրական էներգիայի առկայություն կա, կամ ավելի շատ կա:B

Հակոբ Գեւորգյան
10.06.2009, 02:08
Ես մի մարդու հետ էի խոսում, որն ինք ինձ ասաց թե պեսիմիստ է։ Չգիտեմ ինչու, նա դեռ շարունակում էր ժպտալ եւ կատակներ անել։ Երեւի թե այդ պեսիմիստ մարդը երջանիկ էր։

Second Chance
10.06.2009, 10:33
Ես գրեթե չեմ հանդիպել մի պեսիմեստի որը ասի թե ինքը երջանիկ է: Պեսիմսիտները հենց դրանով են առանձնանում որ իրենց երջանիկ չէն համարում, որովհետև դրա համար գտնում/տեսնում են բազմաթիվ պատճառներ: Ուրեմն անիմաստ է վիճել այս հարցի շուրջ՝ իհարկե օպտիմիստներն են ավելի երջանիկ:
Համենայնդեպս ոչ ոք երևի չի ժխտի որ օպտիմիստների հետ ավելի հաճելի է շփվելը:Բարդ պեսիմիստների հետ ուղակի անտանելի է շփվելը , նրանցից թափում է նվնվոցը, դժգոհությունը... ուղակի այդ մարդուն հանդիպելուց ուզում ես փաղչել, փոխել ճանապարհը: Եթե այդ մարդը ինքը տհաճություն ու տխրություն է պատճառում իր շրջապատի մարդկանց ինքը ոնց կարող է երջանիկ լինել:pardon անհնար է:

dvgray
12.06.2009, 03:52
ուզում եմ ասել, որ հարցը անհասկանալի է:
-ինչ՞ է նշանակում երջանիկ
-ինչ՞ է նշանակում ավելի երջանիկ
-ո՞նց է չափվում այդ երջանկությունը:

Ուլուանա
12.06.2009, 04:28
ուզում եմ ասել, որ հարցը անհասկանալի է:
-ինչ՞ է նշանակում երջանիկ
-ինչ՞ է նշանակում ավելի երջանիկ
-ո՞նց է չափվում այդ երջանկությունը:
Դիվ, էս թեմայում դու արդեն գրառում արել ես։ Էս (http://www.akumb.am/showpost.php?p=652290&postcount=22) որ գրել ես, ի՞նչ ես նկատի ունեցել երջանիկ ասելով։ Այ ինչ որ նկատի ես ունեցել, դա էլ նշանակում է երջանիկ։ :))

Անահիտ
15.07.2009, 15:37

նապաստակի հետքով եմ եկել, բայց ասեմ, որ ապուշներն են երջանիկ

Chuk
15.07.2009, 16:44
նապաստակի հետքով եմ եկել, բայց ասեմ, որ ապուշներն են երջանիկ
Իսկ երջանիկները ապու՞շ :'

Elmo
15.07.2009, 16:57
Չգիտեմ ես ինչուշ եմ, բայց երևի ապուշ չեմ ու երջանիկ եմ:
Ունեմ սիրող կին, ունեմ լավ ընկերներ, ունեմ լավ մասնագիտություն ու շրջապատված եմ լավ մարդկանցով: Էլ ի՞նչ ա պետք երջանիկ լինելու համար:
ճիշտ ա: Կյանքին օպտիմիստ հայցք ա պետք գցել ու ամեն ինչ լավ ա դառնում:
Օրինակ:
Երեկ ընկերս կեսօրին եկավ թե բա արի տանեմ Սևան թռնենք ջուրը լողանք, ուրախանանք, հրճվենք, գանք: Գնացինք: Ջուրը տեսա հրճված հանվեցի ու վազեցի ու ափից միանգամից թռա ջուրը: Երբ դուրս եկա ջրի տակից, պարզվեց ամուսնական մատանիս ալիքները տարել են:
Հիմա 2 տարբերակ ունեի:
1. տխրել: Որովհետև ամուսնական մատանիս կորավ:
2. ուրախանալ: Որովհետև 2-րդ անգամ կինս իր ձեռքով իմ մատին ամուսնական մատանի ա դնելու:

Չգիտեմ ով որ տարբերակը կընտրեր, ես ընտրել եմ 2-րդ-ը: Զանգեցի կնոջս ու հայտնեցի, որ ամուսնական մատանիս Սևանի հատակում ա, բայց ես լավ լողացել եմ ու հրճվել: Ինքն էլ նորմալ ընդունեց ու ասեց, որ էլի կառնենք:
Հիմա ուրախ եմ, որովհետև ամեն մարդու չի բախտ վիճակվում սեփական կնոջից 2 անգամ ամուսնական մատանի նվեր ստանալ: :yahoo
Հեսա գնալու ենք, համատեղ աշխատած գումարով նոր մատանի առնենք:

Դա մի օրինակ էր, ես 10000 նման դեպք եմ ապրել կյանքում:

Ուրախ եղեք:

hamLT
15.07.2009, 17:04
Նորից այդ 4-րդ չափման միավորը՝ ժամանակ:
Երջանկությունը, ինչպես ցանկացած այլ, մարդուն բնորոշ զգացմունք, մշտական չի: Երջանիկ է այն մարդը, ով կարողանում է որսալ այդ պահը, ու լիարժեք ապրել իրեն բաժին ընկած երջանկությունը, չստեղծելով արհեստական խոչընդոտներ, դրանք կարող են լինել թ՛ե պեսիմիստները թե օպտիմիստները:

ՀԳ. Ջուրը ոսկի է սիրում :)

Ֆրեյա
15.07.2009, 20:26
Եթե մարդ օպտիմիստ է, դրական է տրամադրված, չի տխրում, չի հիասթափվում, չի վհատվում, շանս կա, որ նրան հաջողությունը կժպտա:
Իսկ պեսիմիստորեն մտածելուց այդ շանսն էլ չկա: ;)

Էմլօ :) Էնքան դրական լիցքեր հաղորդեցիր գրառումովդ :)
Մի հատ էլ :kiss պուպուշ կնոջդ :love Շատ լավն եք :)

Vaho
15.07.2009, 20:51
Միանգամից պատասխանեմ սենց, Երջանիկ են Էլմոն իր ընտանիքի հետ և նրանց նմանները:ok:

Անահիտ
15.07.2009, 21:19
ես էլ կարծում եմ, որ երջանիկ պահեր են լինում, իսկ մարդը սառույց չի, տխրում ու ուրախանում է, երջանկանում ու դժբախտ լինում

Ariadna
15.07.2009, 21:28
ես էլ կարծում եմ, որ երջանիկ պահեր են լինում, իսկ մարդը սառույց չի, տխրում ու ուրախանում է, երջանկանում ու դժբախտ լինում

Դե հա, չտխրող մարդ չկա, օպտիմիստն էլ է տխրում, պարզապես պեսիմիստի մոտ ամեն ինչ ավելի դժգույն է, նա լավն էլ չի տեսնում, միայն վատն է տեսնում իր շուրջը, դա է տարբերությունը, իսկ օտիպմիստը կարողանում է էդ վատի կողքին մի փոքր լավն էլ տեսնել ու էդքանով էլ բավարարվել կամ նույնիսկ ուրախանալ:

Vaho
15.07.2009, 21:29
Ես կարծում եմ, որ երջանիկ պահեր լինում են նրանց մոտ, ովքեր երջանիկ չեն, բայց կան նայեվ վերջապես երջանիկ դարձաց մարդիկ, որ անցել են շատ ու շատ դժբախտությունների ու տառապանքների միջով, բայց հետո հասել են երջանկության

Ariadna
15.07.2009, 21:39

Ես չեմ պատկերացնում էդպիսի մարդ, որը ամեն վայրկյան իրեն երջանիկ զգա, եթե մարդը մի քիչ զգայուն է, չի կարող էդպես լինել, նույնիսկ եթե աստված տա, մարդը ինքը իր ընտանիքում լինի երջանիկ, միևնույնն է, հասարակության անդամ ես ու ամեն վայրկյան շուրջդ մի վատ բան լինում է, մի վատ բան լսում ես, նույնիսկ եթե ոչ քո ծանոթների ու բարեկամների մեջ, ապա գոնե հեռուստացույցով ես տեսնում, մամուլում ես կարդում, էլ չեմ ասում երկրիդ վիճակը, եթե թքած չես ունենում էդ ամեն ինչի վրա: Չես կարող ամեն վայրկյան երջանիկ լինել, էլի տխրում ես, մտածում, նեղվում: Ասածս էն է, որ լիակատար երջանկություն չի կարող լինել, եթե մի քիչ գոնե սրտացավ մարդ ես, բայց դա ոչ մի կապ չունի օպտիմիզմի ու պեսիմիզմի հետ:

Vaho
15.07.2009, 21:50

Հա, ամեն վայրկյանի մասին խոսք չի գնացել, ես գիտեմ որ ըտենց չի լինում, բայց մարդ կարող էլինել երջանիկ, իսկ շուրջդ կատարվող վատ բաները բնականաբար ազդում են քո վրա, երբեմն դու ել էս դառնում դրա մի մասը, եթե քո ամենամոտ հարազատի հետ է մի ինչ որ բան լինում, բայց ընդանուր առմամբ եթե դու արդեն երջանիկ մարդ ես, և գտել էս կյանքում քո երջանկության բաժինը, ուրեմն պետք է շարունակել մնալ այդպես

Elmo
22.07.2009, 17:13
Մի քանի իմաստուն խոսքեր եմ վիզ դրել :))
Լավ հարցի պատասխան են, բայց մեկ ա պեսիմիստները չեն ընդունի:

Զգուշավոր օպտիմիզմ: Չեմ հավատում, բայց այնուամենայնիվ հուսով եմ:

Աշխարհը պատկանում է օպտիմիստներին: Պեսիմիստները ընդամենը հանդիսատես են:

Արծաթե սկուտեղի վրա պեսիմիստը բացի հաշվից ուրիշ ոչինչ չի փնտրում:

Ինքն իր հետ շախմատ խաղալուց օպտիմիստը ուրախանում է, որ հաղթում է, իսկ պեսիմիստը տխրում է, որ պարտվում է:

Հիմա հետրություն, ո՞վ է երջանիկ:

Ռեդ
22.07.2009, 17:16
Հիմա հետրություն, ո՞վ է երջանիկ:
Օպտիմիստը:

Փիսիկ
24.07.2009, 09:50
չգիտեմ, ով կհասկանա թե ինչքանով է ասածս մոտ թեմային, բայց գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ , ովքեր իրենց դպրոցական նկարներում կամ խմբակային նկարներում փոքր ժամանակ ժպտում են, ավելի քիչ հավանականություն ունեն հետագայում անհաջող ամուսնական կյանք ունենալու, քան նրանք, որ չեն ժպտում =)

Գոռ Ջան - Հայ
24.07.2009, 17:10
Կամ շատ խելացիներն են կատարյալ երջանիկ /որովհետև խենթ են/ կամ ծայրահեղ հիմարները/որովհետև մտացելու բան չունեն/...:)

Սարգսյան
24.07.2009, 17:42
Ավելի երջանիկ ա նա, ով համեմատաբար շատ ա գրանցում իր հաշվին երջանիկ ակնթարթներ: Գրանցողը կարող ա և օպտիմիստ, և պեսիմիստ լինել:

Adriano
24.07.2009, 19:17
Իհարկե օպտիմիստները, նրանք գոնե փորձում են ստեղծված ցանկացած իրավիճակից դուրս գալ, իսկ պեսիմիստները նստում են թախտին ու դարդ անում, լացուկոց դնում, էն Վարդան Պետրոսյանի ասած եկենք խորանանք են անում::think

Dragon
24.07.2009, 19:35
Իհարկե օպտիմիստները: Ինչպե՞ս կարող է կյանքին անընդհատ գորշ նայող մարդը ավելի երջանիկ լինել, քան լավատեսը:
Ավելին, իմ կարծքով վատատատեսը երջանիկ լինել ընդհանրապես չի կարող:
Երջանիկ մարդը լավատես է, հենց միայն նրա համար որ երջանիկ է:

Հ.Գ. Խոսքս տիպային լավատեսի և վատատեսի մասին է: Պահային տրամադրվածություններին չի վերաբերում:

Գևոր
24.07.2009, 19:55
Չեմ հիշում որտեղ եմ կարդացել.
"Երջանկությունը գալիս է երջանիկների մոտ,
Դժբախտությունը` դժբախտների"

*e}|{uka*
24.07.2009, 20:46
Չեմ հիշում որտեղ եմ կարդացել.
"Երջանկությունը գալիս է երջանիկների մոտ,
Դժբախտությունը` դժբախտների"

Լավ էլի, մի լացացրեք :D :(

Պեսիմիսները իրենց պեսիմիստությամբ են երջանիկ , օպտիմիստները իրենց լավատեսությամբ: :P Էտ մարդիկ չեն կարա էլի ուրիշ ձև, համ էլ երջանկությունը չափելի չի: Պես-ը միշտ վատն ա տեսնում ամեն ինչի մեջ ու հենց վատ բան է լինում, ինքը հաստատ պատվով ա տանում, ինչը չես ասի օպտի մասին, էնքան ա լավատեսությամբ լցված , որ վատ բան լինելու դեմքում լոմկ է առաջանում :P, Իսկ լավ բան լինելու դեպքում, դե պատկերացրեք պես-ը , որի համար էտ ուրախությունը հրաշքի նման մի բան է դարձած լինում :D, ինչքան է ուրախանում, իսկ օպտ-ի համար այդ վիճակը սովորական բան է : :P

Երվանդ
24.07.2009, 21:04
Ամեենակայֆը էտ երկուսի արանքում գտնվող մարդու վիճակն ա, ոչ պեսիմո ոչ օպտմ:D, արանքում:love, երբ ուզես կդառնաս պեսիմո երբ ուզես օպտմ, կայֆ:8, էս իմ գրառումը բայց լրիվ օպտիմիստական գրառում դուրս էկավ:cry, վերջում չէ լացեցի գնացի մեջտեղ:love

*e}|{uka*
24.07.2009, 21:07
Ամեենակայֆը էտ երկուսի արանքում գտնվող մարդու վիճակն ա, ոչ պեսիմո ոչ օպտմ:D, արանքում:love, երբ ուզես կդառնաս պեսիմո երբ ուզես օպտմ, կայֆ:8, էս իմ գրառումը բայց լրիվ օպտիմիստական գրառում դուրս էկավ:cry, վերջում չէ լացեցի գնացի մեջտեղ:love

Դու էն դժբախտ երջանիկներից ես էլի ասա : :yea

Interdenominational
24.07.2009, 21:42
Ողջույն: Ինձ թույլ կտամ նկատել, որ թեմայի անվանումը, կամ ավելի ճիշտ՝ հարցադրումը շատ մշուշոտ է: Նույն հաջողությամբ կարելի էր ձևակերպել. «նրանցից ովքե՞ր են ավելի երկարակյաց…»: Նախ փորձում եմ տարանջատել ու պատկերացնել լավատեսներին մեկ կերպարով, իսկ հոռետեսներին՝ այլ: Զավեշտական բան է ստացվում, եթե առաջիններին, դիցուք, սպիտակ հանդերձանքով պճնենք, իսկ երկրորդներին՝ սև, պարզվում է, որ /ըստ իս/ հասարակության «մոդայիկ» հարդերձանքը՝ մոխրագույնն է: Սա պատկերավորության համար: :) Իսկ երջանկությունը ու՞մ է հաջողվել կշռել, չափել: Դիագրամների, սանդղակի, թե՞ ինչի տեսքով կարելի է տարբերակել այն, ասենք՝ օրվա, ամսվա, կամ եռամսյակի կտրվածքով:

Թեմայի հարցադրումը, ներեցեք, իմաստազրկման է դատապարտված: Ինքս չեմ պատկերացնում, կարելի է՞, հրապարակել «տարվա լավատես» կամ «հոռետես» ճանաչված անձին…
Շնորհակալություն:

Ariadna
25.07.2009, 14:10
Թեմայի հարցադրումը, ներեցեք, իմաստազրկման է դատապարտված: Ինքս չեմ պատկերացնում, կարելի է՞, հրապարակել «տարվա լավատես» կամ «հոռետես» ճանաչված անձին…
Շնորհակալություն:

Ճիշտ ես, երևի թե ավելի ճիշտ կլիներ թեման վերնագրել "Ովքեր են ավելի հեշտ ապրում իրենց կյանքը՝ լավատեսները, թե՝ հոռետեսները":

Գևոր
27.07.2009, 00:50
Չեմ հիշում որտեղ եմ կարդացել.
"Երջանկությունը գալիս է երջանիկների մոտ,
Դժբախտությունը` դժբախտների"

Փաստորեն "Դժբախտ երջանկություն" սերյալի գովազդից էր

Koms
30.07.2009, 09:11
Օպտիմիստները այն մարդիկ են, որոնք երբեվիցե ոչ մի երեւույթ իրենց կյանքում "սրտին մոտ" չեն ընդունում, եւ գուցե նրանք ավելի երջանիկ են, քան պեսիմիստները, որոնք ամեն ինչում ինչ-որ "բան" են տեսնում ?..

armena
06.08.2009, 21:52
ոչ թե օպտիմիստ ու պեսիմիստ,այլ լավատես ու հոռետես :B