Դիտել ողջ տարբերակը : Լևոն Շանթի «Հին Աստվածները»
Կարծում եմ շատերն են կարդացել այս գլուխգործոցը, որն ինձ համար հայ գրականության ամենաարժեքավոր գործն է: Շատ հաճախ այս գլուխգործոցը բանավեճերի առիթ է հանդիսացել: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը, արդյոք այն իր մեջ ունի ինչ-որ հակակրոնական շեղումներ:
քաղաքացի
30.09.2006, 23:48
Ես հիշում եմ, որ մեր դպրոցի (78) էրեխեքով գնացել էինք Սունդուկյան թատրոն և այնտեղ նայել էինք Լ. Շանթի այս ներկայացումը: Դուրս շատ եկավ: Հիշում եմ, որ ներկայացումից հետո բոլորս էլ ապշած էինք և սկսել էինք հին աստվածներին հավատալ:
Ինձ չի կարողացել հակակրոնական շեղումներ իրագործել:
Ես լսել էի «Մխիթարյանների» կարծիքները, որոնք շատ հետաքրքիր կերպով ներկայացնում են իրենց ասած «չաստվածներին». (հին աստվածներին, նրանք անվանում են չաստվածներ): Ես հետո ավելի կոնկրետ պատասխան կտամ:
Կոնֆլիկտը էստեղ կոնկրետ ոչ թե կրոնական բնույթ ունի, այլ ավելի շատ հոգեբանական, ես էդպես եմ ընկալել:
Իսկ ընդհանրապես «Հին Աստվածները» իմ ամենասիրած գործերից է, ու որ մի ժամանակ ուզում էի ռեժիսուրա սովորել, մտածում էի, որ առաջին ֆիլմս հենց էդ պիտի լինի: Բայց ի՜նչ ֆիլմ կլինի:good
շատ հոգևոր իմաստ կա ... մտքերին հաղթելու համար. երանի :( թե բոլորը դա հաղթեն ու հասկանան
Cassiopeia
07.10.2006, 14:48
Անձամբ ես շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը, մանավանդ Աբեղայի կերպարը: Իրոք գլուխգործոց է, իսկ ես նրանում ոչ մի աթեիստական բան չեմ տեսնում: Չէ որ ի վերջո բոլորն էլ հավատում են ինչ-որ մի բանի: Ու հենց այդ հավատն է աստվածը…
Ունայնության փոսի գաղափարը շատ տպավորիչ էր: Համաձայն եմ, որ հրաշալի ֆիլմ կստացվեր:
մեծ, հանչարեղ գործ է իրոք, իսկ ֆիլմը կստացվի միայն այն դեպքում ` երբ այն նկարահանի մի որեւէ մեծատաղանդ ռեժիսյոր /երեւի ոչ հայ/,
մեծ, հանչարեղ գործ է իրոք, իսկ ֆիլմը կստացվի միայն այն դեպքում ` երբ այն նկարահանի մի որեւէ մեծատաղանդ ռեժիսյոր /երեւի ոչ հայ/,Ես լավ կնկարեի:sm :aggressive :angry :diablo
Tigran.K
08.11.2006, 15:39
իմ կարցիքով վտանգավոռ գործա .....ՊԵՏՔԱ ԱՐԳԵԼՎԻ
իմ կարցիքով վտանգավոռ գործա .....ՊԵՏՔԱ ԱՐԳԵԼՎԻ
Հեչ լավ հումոր չեր:tease
Angelina
14.11.2006, 15:06
իմ կարցիքով վտանգավոռ գործա .....ՊԵՏՔԱ ԱՐԳԵԼՎԻ
Իսկ դու այն լա՞վ ես կարդացել: Նման արտահայտություն պետք չէ անել::B
StrangeLittleGirl
14.11.2006, 17:25
Հետաքրքիր է, ի՞նչ վտանգ է այն պարունակում :think
Կարդացել եմ ու էնօրն էլ Սունդուկյանում նայեցինք:)
Շատ հավանեցի,հատկապես Աբեղայի կերպարը շատ լավն ա.:) :hands
Բայց մի քիչ ջղայնանում էի էն ժամանակվա մտածելակերպի վրա:(
Ու էնքան էի էդ մասին խոսում ու ասում,որ սա ճիշտ չի,նա ճիշտ չի,աշխատողը քիչ էր մնում դուրս հաներ:D :(
Ես գտնում եմ ,որ այս գործում կա աթեիստություն,քանի որ ինչքան ես եմ հասկացել այնտեղ հեթանոսական լույսն ու գեղեցկությունը հակադրվում է քրիստոնեական տաղտուկին ու խավարին:
Հ.Գ.
Ֆանտաստիկ գործ է,պաշտում եմ,դասական գործ է,կարող է մրցել յուրաքանչյուր մեծանուն պիեսի հետ:Բռավո Շանթ:hands
Կարծում եմ շատերն են կարդացել այս գլուխգործոցը
Կարդացել են, կարդում են, կկարդան, բայց չեն հասկանում ու երևի չհասկանան։ Մարդիկ կան, որ չեն կարող ասել, որ վատ գործ է, ստիպված սիրելու տեղ են դնում, բայց հոգու խորքում թեման շրջանցում են, որովհետև իրեն քրիստոնեական սկզբունքներին դեմ է։
Շանթը այն հանճարներից էր, որոնց եկեղեցին ուղղակի չի կարող սիրել։
Լիովին համամիտ եմ վերջին տեսակետի հետ ու նաև կավելացնեմ, որ այս գործը մեկ անգամ կարդալով կամ նույնիսկ թատրոնի ներկայացումը մեկ անգամ դիտելով դժվար է հասկանալ նրա ամբողջ իմաստը: Ամեն անգամ կրկին կարդալով այն` մի նոր իմաստ ու ենթատեքստ ես հայտնաբերում այնտեղ:Ինչ վերաբերում է հանճարին, ասեմ, որ հանճարները գրեթե միշտ էլ հալածվել են իրենց հանճարեղ լինելու պատճառով:
Hripsimee
22.05.2008, 15:05
պաշտում եմ...:love
Շատ լավ գործ է և էն ընտիր ստացված ներկայացումներից Սունդուկյանի, երեք անգամ նայել եմ::)
Sunny Stream
22.05.2008, 22:08
հազիվ մի կարգին պիես ունենք :good
շատ սիրում եմ, :love
շատ հետաքրքիր, մտածելու տեղիք տվող գեղարվեստական-փիլիսոփայական ստեղծագործություն է (ի տարբերություն Պարոնյանի, իմ նեղ անձնական կարծիքով նաև Սունդուկյանի դրամատուրգիայի, որոնց գործողությունները շատ ավելի կենցաղային խնդիրների շուրջ են ծավալվում):
ես էլ եմ շատ սիրում ունայնության փոսի գաղափարը, աբեղայի երկվածությունը, կույր քահանայի խորհուրդները, աբեղայի տեսիլքներն ու արևի երկրպագությունը... էդ էլ ոչինչ, բա Սեդա~ն :P
ու որքան ծանոթ եմ Սունդուկյանի բեմադրություննեին, «Հին աստվածներ»-ը ամենահաջողվածն է... գոնե բեմի օգտագործումը ճիշտ է արված, չկա քնեցնող սև ֆոնը, խորհրդավորության էֆեկտն էլ են փորձել ստանալ, բայց մեկ-մեկ բարձրախոսը աղմուկ է հանում ու փչացնում ամբողջը...
Superportal
19.10.2008, 21:28
իմ կարցիքով վտանգավոռ գործա .....ՊԵՏՔԱ ԱՐԳԵԼՎԻ
Էս ստեղծագործությւն, տարին շարունակ արգելվածա եղել:
Թույլ գործ ա: Այլաբանությունը լավ չի կառուցված: Կարող եմ նույնիսկ որոշ օրինակներ բերել:
Զարմանում եմ, որ կարելի է չհավանել այս գործը ու նույնիսկ քննադատել , բազմաշերտ, խորը գործա, ստիպումա մտածել, խորքդ նայել, հասկանալ քեզ ու քո էությունը: Իսկ դա գրականության համար ամենակարևորն է::think
Եթե դժվար չի, կարո՞ղ եք կցորդով դնել պիեսը գրառման մեջ: