PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուզու՞մ ես սովորել



VisTolog
01.02.2008, 20:04
ՈՒզու՞մ ես սովորել...

Sunny Stream
01.02.2008, 20:54
Երբ դժգոհում եմ ինստ-ից, դասախոսն-ուսանող-դեկանատցիները հենց էս հարցն են տալիս, ես պատասխանում եմ, որ "ուզում եմ սովորել", բոլորը շշմած ինձ են նայում... :angry

Apsara
01.02.2008, 21:27
Սովորել ուզում եմ, եթե չուզենք էլ մեկ է ամբողջ կյանքում սովորում ենք, ուղակի դրա համար դասախոսները, քննությունները ու լեքցիաները պարտադիր չեն, դրանք միայն դիպլոմ ստանալու համար են պարտադիր:ok

Գաղթական
03.02.2008, 22:21
Գլխավորը՝ կյանքի դպրոցում լավ սովորելն է
իսկ ով նույն դասարանում մնաց՝ վտանգվում է շատ արժեքներով վարձահատույց լինել..

Anchi
04.02.2008, 13:50
Որտե՞ղ սովորելու մասին է խոսքը:
Շատ կարևոր է սովորել: Սկզբում սովորում ենք դպրոցում ու դա այնուհետև հիմք է դառնում մեր՝ բուհ-ում սովորելու: Որովհետև եթե հիմք չունենաս, ոչինչ չես կարող կառուցել: Բուհ-ում շատ կարևոր է սովորել, որովհետև եթե չսովորես, չես դառանա ՄԱՍՆԱԳԵՏ, այլ փինաչի:
Որովհետև այն, ինչ տալիս են ուսումնական հաստատությունները, անփոխարինելի են:
Ինչ վերաբերում է կյանքի դպրոցին՝ բոլորս էլ սովորում ենք մարդկանց հետ շփվելու արդյունքում, կենցաղային գործերում:
Բայց կյանքի դպրոցը առանց ակադեմիական գիտելիքների ոչինչ է, որովհետև կյանքի դպրոցը, օրինակ չի սովորեցնի, թե ով է Հովհաննես Թումանյանը:
Այն կարող է սովորեցնել, որ մարդիկ տարբեր տեսակի են լինում, որ կրակն այրում է և այլն:

Guest
04.02.2008, 15:15
Սովորելու ծարավ եմ…
Արդեն 10 տարի դպրոցում, 4 տարի ինստիտուտ բակալավրյատ ու 4 տարի մագիստատուրա չեմ սովորել ու այդ ընդացքում միշտ գոռացել եմ, որ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐԵ՜Մ…

Տեսնես բախտ կվիճակվիինչ-որ պահ սովորելու :(