PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրանկոմանների ակումբ :)



Sunny Stream
01.02.2008, 16:54
Վերջը որոշեցի բացել էս թեման, որովհետև Զրուցարանում մեր փոխանակած կարծիքներն ու Բյուրի` ֆրանսերեն սովորեցնելու խոստումներն արդեն ջնջված են...
Ինչու՞ եք սիրում Ֆրանսիան, ֆրանսերենը, ֆրանսիականը...
Հատկապես ի՞նչն եք սիրում...
Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ, որ սկսեցիք տարվել ֆրանսիական հովերով...
Ու էլի լիքը հարցեր... ;)

---------------------------------------
Ես անհիշելի ժամանակներից ու անհիշելի (կամ դրանք չեն էլ եղել) պատճառներով սիրել եմ Ֆրանսիան, միշտ ականջներս սրվել են հենց Ֆրանսիայի անուն եմ լսել, էլ չեմ ասում` ֆրանսերեն խոսք... Դե, Ազնավուրը միշտ էլ ներկա է եղել, հատկապես ամեն դեկտեմբերի 7-ին հեռարձակում էին նրա "Հայաստան" երգը...
Էդպես էլ երբ 99, թե 2000 թիվն էր մի հատված լսեցի "Փարիզի Աստվածամոր տաճարը" ռոք-օպերայից ու խփնվեցի...:love Գրենգուարի երգերից էր, մտքիցս դուրս չէր գալիս... Քույրիկս, իմ խնդրանքով, ռադիոյից բերեց օպերայի հիմնական երգերը ձայներիզի վրա... Լսեցի-լսեցին-լսեցինք, վերջը ձայներիզը սկսեց "ծամել" ու աղավաղել... Կարդացի գիրքն ու ավելի սիրեցի Հյուգոյին (դպրոցից շատ էի սիրում նրա, եթե անունը ճիշտ եմ հիշում, "Բարիկադներում" բանաստեղծությունը, իսկ "Թշվառները" մուլտսերիալը Հ1-ով իմ ամենասիրելի մուլտերից էր, ոչ մի սերիա բաց չէի թողնում)... Վերջապես էդ ռոք-օպերան էստեղ "մոդա" ընկավ 2001-ին, Հայրենիքի "Համաշխարհային երաժշտության գանձարան"-ով հաճախ ցուցադրում էին, ես էլ մի մասը էդտեղից տեսագրեցի, մյուսը` Հ2-ից (դեռ Պրոմեթևս էր), մենակ Քվազիմոդոյի վերջին երգը, որ Էսմերալդայի վրա լաց է լինում ու գլուխ տալու երգերը չկային... Իսկ դրանք շատ էի սիրում... Բարեբախտաբար, Հայրենիքից տեսագրածը անգլերեն սուբտիտրերով էր ուղակցվում, քույրիկներս օգնում էին, որ հասկանայի... Բայց հետո դադարեցին օգնել, որովհետև հիմա էլ վիդեոյով սկսեցի զզվեցնել, առավոտից-երեկո նայում էի ու լսում, շատ էի սիրում Գրենգուարին իր բոլր երգեով` մանավանդ, որ "Lune" երգի ժամանակ ձայնը չէր հերիքում ու վերջին ճիգերով խռպոտացրած ձայնով էր երգում... Երկար տևեց էս օպերայով տարվածությունս, տեսաերիզն էլ սկսեց փչանալ, Ռուսաստանից CD-ները բերեցին... Հետո Ի-նետով գտնվեցին բառերն ու ես` 11 կամ 12 տարեկան բալիկ, որը ոչ ֆրանսերեն է հասկանում, ոչ էլ նորմալ անգլերեն, որոշեցի թարգմանել երգերը. առաջինը ու Էսմերալդայի "Vivre" երգերը քչից-շատից ստացվեցին, բայց "Belle"-ի երաժշտության մեջ ոչ մի կերպ չէի տեղավորվում... Սկսեցի գամվել հեռուստացույցին հենց որևէ կադրում Փարիզի Աստվածամոր Տաճարն էի տեսնում կամ Էյֆելյան աշտարակի ծայրը... Հետո մեզ մոտ սկսեցին արդեն բեմադրել օպերան, չուզեցի դիտել հայկական տարբերակը, որովհետև հեռուստատեսությամբ տեսել էի ոնց է Գրենգուարը իր գլխին ինչ-որ կարմիր բիզ-բիզ բան դնում ու Քվազիմոդո դառնում...:[... Բայց պատանեկան բեմադրությունը նայեցի Կամերայինում, բավականին հաջող էր` ամբողջն իրենց ուժերով էին արել... Հետո սկսեցի հետաքրքրվել դերասաններով` Պատրիկ Ֆիորի, Հելեն Սեգարա, Գարու` երեքի մեջ էլ հայկական արյուն կա... Վերջը սկսեցի Գարուին հետապնդել` կենսագրություն (Պիեր Գարանյան, ու ոչինչ, որ իրականում կանադացի է, կարևորը` ֆրանսերեն է երգում), CD, մինչև որ վերջապես ինքն էլ մեզ մոտ "մոդա" ընկավ ու կարող էի համերգները համարյա ամեն շաբաթ նայել որևէ ալիքով... Նոր հիշեցի, Համալիրի մոտ ինչ-որ մեծ միջոցառում էր, դասարանցիներով գնացել էինք, լիքը սփյուռքահայեր կային... 2 տարեց կին ֆրանսերեն էին խոսում, որոշեցի անպայման մեջ ընկնել... Կոտրված անգլերենով սկսեցի հարցեր տալ, պարզվեց Կանադայից են` Մոնրեալից, իրենց աղջիկն էլ անձամբ ճանաչում է Գարուին... դպրոցական ֆանատիկ աղջկան դրանից ավել էլ ի՞նչ է պետք, մանավանդ, որ ընկերուհիներիցս մեկն էլ էր իմ խելքին... Նկարվեցինք էդ կանանց հետ ու խոստացան, որ անպայման ցույց կտան Գարուին, ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում... :D (կաշմաաար)
Մի անգամ էլ դասարանով Սբ. Սարգիս եկեղեցի էինք գնացել (միշտ զզվել եմ դասարանով եկեղեցիներ այցելելու ապուշ ավանդույթից), մեկ էլ մի արտասահմանցի մտել է երեխեքի մեջ, ինչ-որ բան է հարցնում, ինձ առաջ հրեցին, ուզում էի հասկանալ ինչ լեզվով է խոսում (գերմաներեն էր), որ լսեց անգլերենին նման ինչ-որ բառեր եմ ասում, ինքն էլ անցավ անգլերենի... Ընդամենը հարցնում էր, թե ինչպես հասնի Փարաջանովի տուն-թանգարան, բայց սխալվեց` ասեց, որ ֆրանսիացի է, ես չողած անգլերենս մոռացա ու չեղած ֆրանսերենով ասեցի. "Je n'parle pas francais.", ինքն էլ, թե` լավ էլ խոսում ես:D Էդ մի նախադասությունը ինձ հերիք էր, որ ամբողջ օրը շողարձակեի ուրախությունից... Ինչու՞, չգիտեմ, բայց էդ մի կինը իր մի նախադասությամբ ինձ էնքան մեծ լիցքեր տվեց...
Հետո Ինդոնեզիայի ցունամիի զոհերին ֆրանսալեզու աստղերը երգ ու տեսահոլովակ նվիրեցին, որ Դար21-ով բավականին հաճախ ցուցադրում էին, դա էլ էի շատ սիրում` Ազնավուրով ու Գարուով...
Հետո Ազնվավուրը համերգ տվեց Հրապարակում :love Սկզբում ինձ ասել էին, թե Գարուն էլ է լինելու, ու, թեև վաղուց արդեն նրա սկավառակը չէի լսել, բայց էնպիսի մի ճիչ արձակեցի ինստ-ի միջանցքում, որ ինքս ամաչեցի, մի կողմ քաշվեցի, որ չկարծեին, թե ես էի... Բայց համերգը, իհարկե, հրաշք էր... Կուրսեցիրներով շատ հաճելի ժամանակ անցկացրինք, հետո էլ միացա ընտանիքիս անդամներին (էնպիսի տպավորություն էր, որ ամբողջ Հայաստանը էդտեղ էր, լիքը-լիքը ծանոթ հանդիպեցի... 2 վատ բան կար, որ դիմացի շարքերից պարտադիր մի քյառթու ծխում էր ու փչում դեմքներիս, մեկ էլ, որ Լուսինե Թովմասյանը անընդհատ Անձնավուր էր ասում :angry)... Երբ ասացին, որ Հելեն Սեգարան է բեմ բարձրանալու, բոլորի համար անակնկալ ճիչով վեր թռա, որովհետև ուրիշ ոչ մեկին իմ շուրջը էդ անունը ոչինչ չէր ասում... Սպասում էի, որ Էսմերալդայի երգերից կերգի, բայց չերգեց... Ամեն դեպքում, անկրկնելի օր էր, շատ-շատ հաճելի. թե' որպես համերգ ու հրավառություն նոր էր Երևանի համար, թե' որպես մթնոլորտ եզակի էր... Մեկ էլ ե՞րբ Ազնավուրը էդպիսի նվեր կանի (մինչև համերգն էլ ամբողջ հրապարակով Պիաֆի երգերը հնչեցնելով... հենց դրանից առաջ էի կարդացել Ազնավուրի ինքնակենսագրության առաջին գիրքն ու ինձ համար բացահայտել Պիաֆին)...
Էսքանից հետո էլ ավելի "ֆրանկո-միջավայրում" հնարավոր չի լինել...
Հաջորդ ֆրանկացումը "Ամելին" էր :love Առաջին հերթին ու գլխավորապես` որպես ֆիլմ ինձ համար բացահայտում էր, այն էր, ինչ փնտրում էի... համ էլ ֆրանսիական է... Շատ բարի է ու պայծառ... (ահավոր էր, երբ գրեթե նույն նկարահանող խմբի մեկ այլ ֆիլմ դիտեցի` 5 րոպեից անջատեցի, տհաճ-գազանություն էր :tomato)... Սկսեցի հետաքրքրվել ֆրանսիական կինոյով, նախորդ տարի Ոսկե Ծիրանի օրերին ու դրանից հետո The Club-ում (սեպտեմբերին) ֆրանսիական-շվեյցարական կինոների ցուցադրություններ էին, որոնց ընթացքում լիքը-լիքը ֆրանսերեն լսեցի... Հետո ծանոթացա մի շատ-շատ հաճելի երիտասարդ ֆրանսուհու հետ, ով մի տեսակ էդ ամբողջ լավ ֆրանսիականի մարմնացումն էր դառել, շատ բաց էր ցանկացած զրույցի ու հարցի համար... էն էլ վերջը շվեյցարացիները գնացին Ժնև, ինքը գնաց Փարիզ ու էդ ամեն ինչը վերջացավ, ու ես մի տեսակ լքվածություն զգացի էդքան շատ ֆրանսիակաինց հետո... :( ...բայց դեռ երկար ժամանակ էդ օրերի ու միջավայրի տպավորության տակ էի... Էդ ժամանակ էլ սկսեցի կամաց-կամաց ֆրանսերեն սովորել, դեռ շաաատ պարզ մակարդակի վրա եմ, բայց պիտի լավ աշխատեմ... համ էլ բացվեցին Հրապարակի շատրվանները, որոնք էլի ֆրանսիացիների շնորհիվ է, որ ունենք... Ի դեպ էդ Ֆրանսուհին էլ հիացած նայում էր ու ասում, որ Վերսալում ու լիքը-լիքը տեղ էլ տարբեր շատրվաններ ունեն, բայց մերը շատ յուրահատուկ է, էդպիսի գունավոր գեղեցկություն ու ներդաշնակություն շրջապատող շինությունների հետ ինքը դեռ չէր տեսել (խոսում էինք անգլերեն):
Հիմա մեկ-մեկ Շողակաթի "Հանդիպումներ Էյֆելի" հետն եմ դիտում (թե ինչու՞ հենց սկզբից էլ էդ հաղորդման հետ չսովորեցի...:fool ), դասագրքերը շարել եմ սեղանին ու ուզում եմ շարունակեմ սովորել...
Երեկ էլ "Культура" ալիքի լուրերով տեսանյութ էին ցույց տալիս Հելեն Սեգարայի` Մոսկվայում տված համերգի մասին, հարցազրուցում մի բան ասեց, որ համ թախծեցի, համ էլ ծիծաղս եկավ ձևակերպման վրա. "Մայրս հայ է, հայրս` իտալացի: Մի քանի տարի առաջ Շարլ Ազնավուրն ինձ հրավիրեց Հայաստան` համերգի, ես էլ մայրիկիս ինձ հետ վերցրեցի, և մենք միասին լալիս էինք հայկական հողերի վրա"... :cry

Էսքանը՞... Չէ, հազիվ թե, բայց էսօրվա համար էսքանն էլ է հերիք... :)

StrangeLittleGirl
01.02.2008, 17:06
Ես քեզ սպանելու եմ: Հենց գնալուցս առա՞ջ պիտի էս թեման բացեիր… Լավ, մի քիչ էլ ես պատմեմ: Ասեմ, որ ես Ֆրանսիայով բացարձակապես տարված չեմ, չնայած երկու անգամ այնտեղ եղել եմ: Ու չնայած տարված չեմ, բայց ահավոր շատ եմ ուզում երրորդ անգամ լինել, բայց լրիվ մենակ կամ էլ շատ մտերիմ գրող մարդու (օրինակ՝ Ծովոյի) հետ…
Բայց ֆրանսերենն ուրիշ հարց է… Լեզուն շատ եմ սիրում: Ինչքան էլ դժվար լինի, միակն է, որ առանց ալարելու ինքնուրույն նստում, պարապում էի:
Իսկ թե ինչու՞ հանկարծ նորից Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ գնալու ցանկություն առաջացավ: Վերջերս կարդում էի Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպը: Անկեղծ ասած, այդ ժամանակ ո՛չ Հեմինգուեյն էր աչքիս լույսը, ո՛չ Փարիզը: Դե հա՛, Հեմինգուեյ էլի էի կարդացել, բայց կարծիքս սահմանափակվում էր այսքանով. «Լավ գրող է»: Իսկ գիրքը սկսեցի կարդալ, որովհետև հայրս ասել էր, որ այնտեղ սիրածս գրողի՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի մասին կա… Բայց դե կարդում էի, ամեն տողը մի քանի անգամ կրկնում, որ լավ հիշեմ, ոնց որ ամեն մի բառը ներծծվեր: Գրականության բաժնում գրել եմ դրա մասին: Ու էդպես Փարիզը սկսեցի սիրել: Դրա համար ուզում եմ նորից գնալ, որ Հեմինգուեյի նկարագրածն ընկալեմ: Յոթ տարի առաջ, երբ Փարիզում էի, ընդամենը մի օր այդ զգացողությունն ունեցա. մորս ընկերուհու հետ չորս ժամ շարունակ զբոսնում էինք քաղաքի փողոցներում: Մի անգամ էլ մի սրճարան մտանք, որ շատ ակումբային տեղ էր, ճիշտ Հեմինգուեյի նկարագրածներից: Իսկ հետո երբ նորից գնացի տատիկիս մոտ, հարցրեց, թե ինչ եմ արել Աննայի հետ, և ես հրճվանքով պատմեցի, նա պատասխանեց. «Առանձնապես ոչինչ չեք արել»: Դե արի ու մի ասա… Փարիզից ոչինչ այդքան լավ չի տպավորվել, ինչքան այդ զբոսանքը:

Լէգնա
01.02.2008, 17:25
Պաշտում եմ ֆրանսերենը, ինչո՞ւ
իմ նման գզգզված համ ունի ուղղակի :)

Sunny Stream
01.02.2008, 20:45
Պաշտում եմ ֆրանսերենը, ինչո՞ւ
իմ նման գզգզված համ ունի ուղղակի :)
:hands Լրիվ համը տեղ հասցրեցիր ;)

Բյուր, մի սպանիր... Քեզ բարի ճանապարհ, էս թեման էլ, հույս ունեմ, չի փախնի... Իսկ Հեմինգուեյի Տոնը միշտ ուզում եմ կարդալ, բայց դեռ չի ստացվում, տանն էլ, կարծեմ, չունենք... Առաջիկա ամսվա մեջ կվերցնեմ գրադարանից ;)

Քանի որ Զրուցարանից էս էլ են ջնջել, նորից գրեմ. Աղասի Այվազյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. "Ես, ինչպես հայերի մեծ մասը, փոքր ժամանակ կարծում էի, թե պետք է Փարիզում ծնված լինեի, անգիր էի արել քաղաքի քարտեզն իր բոլոր փողոցներով..." :love

Բայց ինչու՞... երևի ինքն էլ չգիտեր... Ես էլ չգիտեմ... Դե, ո՞վ գիտի, է~... :oy

StrangeLittleGirl
01.02.2008, 20:59
Բյուր, մի սպանիր... Քեզ բարի ճանապարհ, էս թեման էլ, հույս ունեմ, չի փախնի... Իսկ Հեմինգուեյի Տոնը միշտ ուզում եմ կարդալ, բայց դեռ չի ստացվում, տանն էլ, կարծեմ, չունենք... Առաջիկա ամսվա մեջ կվերցնեմ գրադարանից
Ես անգլերեն տարբերակն ունեմ: Եթե ուզում ես, կարող եմ տրամադրել (երբ կուրսեցիս վերադարձնի): Չեմ կարծում, թե ուրիշ լեզուներով համն ու հոտն այդքան տեղը կլինի, ինչքան անգլերենով: Դրա վառ ապացույցն այն է, որ կուրսեցիս երբ տեսավ, որ անգլերենն եմ կարդում ու երբ միասին մի քանի տող կարդացինք, ռուսերենը կիսատ թողեց ու որոշեց իր չիմացած անգլերենով անգլերենը կարդալ:

otar
01.02.2008, 22:11
սկսենք Ֆրանսերենից ... սիրում եմ որովհետև շատ նուրբ, զգացմունքային ու ԿՐՔՈՏ ( ոնց ուզում եք հասկացեք ) լեզու է :love շատերը Իտալերենը համարում են սիրո լեզու, իմ կարծիքով նրանք չարաչար սխալվում են ;)
Ֆրանսիան սիրում եմ որովհետև շատ գեղեցիկ քաղաք է! չիշտ է այնտեղ եղել եմ 10 տարեկանում, բայց դա ինձ չի խանգարել սիրահարվել այդ քաղաքին ... կյանքը իրականում շատ հասարակ է, բայց երբ որպես տուրիստ գնում ես քեզ այն տվում է շքեղ ու գեղեցիկ... շքեղության տակ թաքնված է հանգիստ ու նուրբ մի քաղաք գեղեցիկ պուրակներով ու այգիներով, շատ դուր եկավ այն հանգամանքը որ պողոցներում կային ԱՆԹԻՎ ծաղիկներ :love քայլում էի ու սիրահարվում բոլոր ծաղիկներին հերտով... :love հետո շատ եմ սիրում Փարիզը իր տանգարանների ու գեղեցիք հուշարձանների, հուշակոտողների համար :) ... րոմանտիկայի քաղաք է! ... րոմանտիկան մերնում է երբ սկսում ես քայլել դեպի Մոուլին Րոուգե տանող փողոցով ... :D դուրս չեկավ հյուրանոցը որը չգիտես ինչի շատ ՆԵՂ միջանցքներ ուներ ու փոքրիկ համարներ, չնայած համարվում էր Փարիզի ԼԱՎ հյուրանոցներից...
Ֆրանսիականը դե նայած ինչ... որոշ երգեր եմ սիրում... Մոպասանին և Ապոլիներին եմ սիրում :) :love մի խոսքով շատ-շատ եմ սիրում

StrangeLittleGirl
01.02.2008, 22:16
Մի բան էլ հիշեցի… croissant-ը… վա՜խ, դրանից համով ուտելիք չկա: Հիշում եմ՝ առաջին անգամ երբ գնացի, հյուրանոցում էինք մնում (ի դեպ, Արմուլ ջան, ես էլ էի 10 տարեկան), առավոտները դրանից էին տալիս: Ի՜նչ համով էր: Իմ առաջին այցելությունից մի հետաքրքիր բան էլ եմ հիշում. ես, մայրս, եղբայրս, հորեղբայրս և տատիկս հանդիպեցինք Լուվրի բուրգերի մոտ. տարբեր հանգամանքների բերումով նույն ժամանակաշրջանում բոլորս Փարիզում էինք հայտնվել:

impression
02.02.2008, 00:22
Օյյյյ դժվար է հիշել, թե հատկապես ինչն է Ֆրանսիան ու ֆրանսիացիներին ինձ հոգեհարազատ դարձնում....
Նշեմ միայն անուններ, էմոցիաներս պահեմ ինձ. :)

Շառլ Ազնավուր
Էդիտ Պիաֆ
Ռենուար
Մոդիլիանի (հա ինչ անենք ֆրանսիացի չի, սաղ կյանքը Ֆրանսիայում ա ապրել)
Պոլ Գոգեն
Ժերար Ֆիլիպ
Օգյուստ Ռոդեն
Ալբեր Կամյու
Պոլ Սարտր
Ֆրանսուազ Սագան
Վիկտոր Հյուգո
Արթյուր Ռեմբո
Ժյուլ Վեռն
Ժակ Բրել
Վինսենտ Վան Գոգ
Շառլ Բոդլեր
Վենսան Կալես
ու էլի տենց մի քանի էջ կգրեմ, բայց կարծես թե արդեն պարզ է :)

impression
02.02.2008, 00:23
հա մեկ էլ՝ Ռընե Շար

Վերջ, մնացածը՝ հետո

StrangeLittleGirl
02.02.2008, 00:30
Վինսենտ Վան Գոգ
Հո՛պ, էս մեկը ֆրանսիացի չի: Հետո՞ ինչ, որ կյանքի որոշակի շրջան էնտեղ է ապրել:

impression
02.02.2008, 00:34
Թն, որ Մոդիլիանիի մոտ եմ գրել, պատկերացրու, որ Վան Գոգի մոտ էլ կա ;)

StrangeLittleGirl
02.02.2008, 00:37
Թն, որ Մոդիլիանիի մոտ եմ գրել, պատկերացրու, որ Վան Գոգի մոտ էլ կա
Դե ես ուզում էի, որ Վան Գոգի մոտ էլ գրես ԽՈՇՈՐ տառերով: Խեղճ հոլանդացիք ունեն-չունեն, մի հատ Վան Գոգ ունեն, դու էլ բռնում, սարքում ես ֆրանսիացի:

Սերխիո
02.02.2008, 00:41
ուպս:o
ես գիտեի ,թե այս թեման ֆրանսերենի մասին ,ու քանի որ թե' դպրցում ,թե' բուհում ես ատել եմ ետ լեզուն, գրառում չարեցի,բայց Ֆրանսիան ուրիշ հարց է...

Ֆրանսիան արդեն 10 տարուց ավել է կարծես իմ երկրորդ հայրենիքը լինի ,չնայած այնտեղ չեմ եղել ,բայց եթե գնամ երևի չուզենամ ետ գալ...տեսնեմ Փարիզը ու մեռնեմ:D

Պաշտում եմ Ֆրանսիային իրա ֆուտբոլի հավաքականի համար ,սիրում եմ ֆրանսիական ֆուտբոլը `<<Լիոն>>,<<Մարսելի Օլիմպիկ>>ակումբները :love
Զիդանը լրիվ ուրիշ թեմա է, իրա խաթր Մարսել եմ տեղափոխվելու...
իմ կողմից ամենահարգված պատմական դեմքերից մեկը Նապոլեոնն է:ok

սիրում եմ Ֆրանսիական արվեստը` հատկապես կինոն ,բոլորն էլ ընտիր են:hands
դերասաններից սիրում եմ Ժան Ռեանոյի ,Վենսան Կասելի,Դեպարդյեին...

Շատ եմ սիրում Ադամյոի << tombe la neige>>երգը ...

Մեկել Փարիզի ճարտարապետությունը:ok

Մեղսի բոքու ուշադրության համար

Sunny Stream
02.02.2008, 02:13
Ֆրանսիան արդեն 10 տարուց ավել է կարծես իմ երկրորդ հայրենիքը լինի ,չնայած այնտեղ չեմ եղել ,բայց եթե գնամ երևի չուզենամ ետ գալ...տեսնեմ Փարիզը ու մեռնեմ:D
:hands Հոգով-սրտով համաձայն եմ :)

Հա լավ հիշեցրիք`

Ժյուլ Վեռն
Զիդան

նկարիչներին դեռ մանր-մանր բացահայտում եմ, դեռ մենակ կգրեմ
Կլոդ Մոնե :love

Սերխիո ջան, հա~, ճարտարապետությու~նը... Չնայած, մեկ-մեկ ինձ թվում է, թե միգուցե Եվրոպայի ընդհանուր ճարտարապետությունից քիչ է տարբերվում (հանած չորս բան` Էյֆել, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոնմարտրը, Վերսալի պալատը)... Այ շատ եմ սիրում Բարսելոնայի ճարտարապետությունը` Գաուդի...

Իսկ քաղաքային առումով մենակ Փարիզը չի, որ սիրում եմ... Ծնողներս եղել են նաև Կլերմոնտ-Ֆերրան քաղաքում, փոքրիկ բնակավայրերում, լուսանկարները նայում եմ, երանի տասլի` անչափ խաղաղ, բարի, ծաղկաշատ-շատ-շատ, հաճելի վայրեր...

Հ.Գ.impression քո ֆրանկոմանության հիմնական պատճառներից մեկը գիտեմ (գրքից ;) ), չե՞ս գրելու էստեղ...

StrangeLittleGirl
02.02.2008, 02:21
Հա՛, Փարիզը որպես քաղաք եվրոպական մյուս քաղաքներից գրեթե չի տարբերվում: Իսկ Էյֆելյան աշտարակից տրաքվում եմ: Ա՛յ, Աստվածամոր տաճարն ուրիշ է… Հիշում եմ՝ ոնց խեղճ տատիկիս համոզեցի, որ բարձրանանք: Ո՜նց էր շունչը կտրվում, բայց չէր փոշմանել… Էն հրեշիկների հետ էլ նկարվել եմ:

Sunny Stream
02.02.2008, 02:27
Հա՛, Փարիզը որպես քաղաք եվրոպական մյուս քաղաքներից գրեթե չի տարբերվում: Իսկ Էյֆելյան աշտարակից տրաքվում եմ: Ա՛յ, Աստվածամոր տաճարն ուրիշ է… Հիշում եմ՝ ոնց խեղճ տատիկիս համոզեցի, որ բարձրանանք: Ո՜նց էր շունչը կտրվում, բայց չէր փոշմանել… Էն հրեշիկների հետ էլ նկարվել եմ:
Դու դեռ ստե՞ղ ես :D

Հա, ես էլ ծնողներիս հատուկ հրահանգ էի տվել Քվազիմոդոյի զանգերի մոտ նկարվել... խեղճերը ամառվա փարիզյան անտանելի շոգին հերթ էին կանգնել, բայց հրահանգս կատարել էին :oy
Ճիշտն ասա, Էյֆելը չես սիրում, որովհետև Հեմինգուե՞յն էլ չէր սիրում...:think
Ես ուզում եմ միայն գիշերով տեսնել...

Իսկ ցերեկով տեսել եմ, էն էլ մի քանի անգամ... երազում:oy... լուրջ եմ ասում, գնում եմ Փարիզ ու փնտրում եմ Էյֆելյան աշտարակը... ծայրը ամեն անկյոնց տեսնում եմ, բայց ոչ մի ձև չեմ կարողանում գտնել... Ես նույնիսկ Երևանից Փարիզ հասնելու կարճ (իրական) ճանապարհը գիտեմ, բայց ձեզ չեմ ասի :P Միշտ էդ ճանապարհով եմ ընկել Փարիզ, իրական կյանքում էլ, որ երթուղայինով կողքով անցնում եմ, հայացքս անընդհատ դրա վերջում երևացող սուր ծայրին է... (չեմ ասի, թե ինչի սուր ծայրին, թե չէ էլ էդ երազից չեմ տեսնի, առանց այդ էլ վաղուց եմ տեսել վերջինը...)

StrangeLittleGirl
02.02.2008, 02:45
Ճիշտն ասա, Էյֆելը չես սիրում, որովհետև Հեմինգուե՞յն էլ չէր սիրում...
Չէ՛… Չգիտեմ, թե որտեղից է այդ հակակրանքը: Ոչ մի սիրուն բան չկա մեջը: Հա՛, գիշերով ուրիշ է: Գիշերային Փարիզն ընդհանրապես ուրիշ է: Իսկ զանգը ես նկարել եմ… Մենակ մեկը՝ ամենամեծը: Մոտը չկարողացա նկարվել. շատ մեծ էր, տեղն էլ քիչ էր. մի կերպ տեղավորեցի, որ գոնե իրեն նկարեմ:


Միշտ էդ ճանապարհով եմ ընկել Փարիզ, իրական կյանքում էլ, որ երթուղայինով կողքով անցնում եմ, հայացքս անընդհատ դրա վերջում երևացող սուր ծայրին է... (չեմ ասի, թե ինչի սուր ծայրին, թե չէ էլ էդ երազից չեմ տեսնի, առանց այդ էլ վաղուց եմ տեսել վերջինը...)
Չլինի՞ հեռուստատեսության աշտարակի մասին ես ասում: Երբ նոր էինք վերադարձել Պրահայից, եղբորս աչքով ընկավ էդ աշտարակը ու բացականչեց.
- Մա՜մ, նայի՛ր, էյֆելյան աշտարակն է:

Sunny Stream
02.02.2008, 02:47
Չլինի՞ հեռուստատեսության աշտարակի մասին ես ասում: Երբ նոր էինք վերադարձել Պրահայից, եղբորս աչքով ընկավ էդ աշտարակը ու բացականչեց.
- Մա՜մ, նայի՛ր, էյֆելյան աշտարակն է:
Չէ, էդպես էլ գիտեի, որ առաջին միտքը ինքը պիտի լինի... քանի որ սուր ծայրով բարձր բաներ քաղաքում քիչ կան, խնդրում եմ` չգուշակել, թե չէ հրաշքը կկորի... :oy

Սերխիո
02.02.2008, 18:52
Սերխիո ջան, հա~, ճարտարապետությու~նը... Չնայած, մեկ-մեկ ինձ թվում է, թե միգուցե Եվրոպայի ընդհանուր ճարտարապետությունից քիչ է տարբերվում (հանած չորս բան` Էյֆել, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոնմարտրը, Վերսալի պալատը)...


բա Հաղթանակի կամարը ? ,Պեր Լաշեզը:(:D ,Բուլոնյան անտառները... ?
Բայց հաստատ շատ է տարբերվում եվրոպական քաղաքներից ,օրինակ `իմ իմանալով շատ գեղեցիկ է Պրահան ,բայց դե ֆիլմերից ,նկարներից տեսածներով կարող եմ եզրակացնել ,որ Փարիզը չես համեմատի այլ մայրաքաղաքների հետ , Փարիզի կոլորիտը ուրիշ ա , են բացօթյան սրճարանները ամնե ինչ արժեն ,մի բաժակ կապուչինո կխմեյի սիրելիիս հետ:hands

Sunny Stream
02.02.2008, 19:16
Բայց հաստատ շատ է տարբերվում եվրոպական քաղաքներից ,օրինակ `իմ իմանալով շատ գեղեցիկ է Պրահան ,բայց դե ֆիլմերից ,նկարներից տեսածներով կարող եմ եզրակացնել ,որ Փարիզը չես համեմատի այլ մայրաքաղաքների հետ ,
Չէ, ուղղակի ֆրանսիական կինոն ա ուրիշ :D

իսկականից, ֆրանսիական կինոն, մեծ մասամբ, կարելի է մի քանի կադրից ճանաչել... օպերատորական աշխատանքը, գույները, կերպարները... ամեն ինչ յուրահատուկ են...:love

Ծով
03.02.2008, 00:30
Սկսեցինք.
Ֆրանսիայի նկատմամբ ունեցածս սերը մեխանիկորեն փոխանցվեց ինձ հայրիկիցս, որ մի ժամանակ հաճախ էր մեկնում գործի բերումով։ Պուճուր ժամանակվանից իմ մեջ սկսեց ձևավորվել երազանք ոչ միայն լինել ֆրանսիայում, այլև սովորել /դե քիչ մնաց/։
Երբ կարդացի Դեվիդ Վեյսի «Օգյուստ Ռոդեն» կենսագրական ստեղծագործությունը , ինձ թվաց թե 19-րդ դարի ու 20-ի սահմանում եմ, ապրում եմ ֆրանսիայում ու փոքրիշատե ճանաչում եմ նույնիսկ այդ ժամանակվա գրականության ու արվեստի զիլ դեմքերին՝ Հյուգոյին, Զոլային, Ռենուարին, Մոնեին և այլն...
Ռոդենի կյանքը, ֆրանսիացի մարդու դիմագիծը, պայքարը, էդ ամեն ինչն այնքան տպավորիչ էր...
Երբ Ասում են բոհեմական կյանք, չգիտես ինչու հենց Ֆրանսիայում եմ տեսնում դա:hands ու միանգամից հիշում եմ Ազնավուրի համանուն երգը...
Նախադեռահասական:D տարիքում իմ հերոսուհին Կոզետն էր, հերոսը Բոնապարտը..զիլ ա, չէ՞...
Կվազիմոդոն էլ փեսացուս էր, եթե մինչև վերջ հացս չուտեի:D
Կոսմետիկան նախընտրում եմ հիմնականում ֆրանսիականը։ /Loreal հատկապես/
Օծանելիքը դե էլ չասեմ:love
Ֆրանսերեն պարապում եմ արդեն երեք տարի ու որ անհրաժեշտ արդյունքին չեմ հասել զուտ ծուլությունից, ժամանակից, մեկ էլ «պարտականություն» ածականից ա, բայցևայնպես պաշտում եմ ֆրանսերենը:love
էէէէ..հիմա չեմ կենտրոնանում. հետո կգրեմ:)
մանրամասն կանդրադառնամ արվեստին ու գրականությանը...
Միայն ավելացնեմ, որ հենց հիմա վայելում եմ Ազնավուրիս ''Qu' avons-nous fait de nos vingt ans'' երգը ու մտածում, թե ինչ կլինի իմ քսան տարեկանում:D
Մեկ էլ քանի հիշում եմ. իրականում հիմա երազանքս, ոչ թե Ֆրանսիայում, այլ վերջինիս ու իսպանիայի սահմանում մի շաբաթ բասկերով հիանալն է:D
Շարունակելի.../տրամս այ սենց ա ուղղակի:hands/

Sunny Stream
06.02.2008, 19:11
Վայ, փաստորեն գրել ես :D ;)

Ֆրանսիայի նկատմամբ ունեցածս սերը մեխանիկորեն փոխանցվեց ինձ հայրիկիցս, որ մի ժամանակ հաճախ էր մեկնում գործի բերումով։
Ճիշտ հիշեցրիր... գուցե ինձ համար էլ հայրիկիս ուղևորությունները դեր խաղացին... եսի՞մ...
ընդհանրապես լավ ես գրել :hands մանավանդ Քվազիմոդոյի պահը :D

նախորդ չէ նախորդ գիշերը վերցրեցի դասագիրքն ու առաջին 4 դասը անցա, ավելի շուտ կրկնեցի իմացածս, հետն էլ սովորեցի նոր բառեր`
une Fenetre, un plancher, un plafond, un mouchoir, un sac, une cravate...
Ե՞րբ ա էս ամեն ինչը նորմալ մտնելու գլուխս, որ էլ տետրին նայելու կարիք չունենամ (ոչ թե հիմիկվա պես) :fool :roll

Սերխիո
06.02.2008, 20:24
Վերևի գրառումներս ավելի ընդհանրացնելու համար;)

ֆրանսիական ինչ եմ սիրում:love

Ֆուտբոլ- Հավաքականը և Լիոնի<<Օլիմպիկ >> , Մարսելի <<Օլիմպիկ>>
Մարզիկ-Զիդան ,Անրի ,Գալլաս ,Թոնի Պարկեր
Ավտոմեքենա-Պեժո
Օծանելիք-Givenchy
Կինո- ու ընդհանրապես ամենասիրելի ֆիլմը` <<Մայրիկ>>
Ռեժիսոր-Անրի Վեռնոյ ,Ալեն Բերբերյան
Դերասան- Ժան Ռենո , Վենսան Կասսել ,Ժ.Դեպարդյե
Դերասանուհի-Սոֆի Մարսո
Քաղաք-Մարսել / չնայած չեմ եղել:( /
Գրականություն- Դյումա ,Հյուգո
Նկարիչ-միանշանակ Ռենուար
Պատմական դեմք-Նապոլեոն
Պետական գորժիչ-Շառլ Մորիս Թալեյրան

շարունակել ...

Sunny Stream
07.02.2008, 13:19
Ավտոմեքենա-Պեժո


:love:love:love Մանավանդ էն պուճուր-սիրուն-նուրբիկ մեքենաները... :roll

*e}|{uka*
07.02.2008, 13:43
Ես էլ եմ ոտից գլուխ ֆրանկոման ինձ ձեր ակումբ ընդունում ե՞ք:oy

Ռեժիսյոր -Լյուկ Բեսոն
Դերասանուհի -Սոֆի Մարսո , դերասան -Ժան Ռենո :love
Ֆիլմ -Լեոն :B
երգչուհի- Լառա Ֆաբիան , երգիչ- Շառլ Ազնավուր ...
Էլ չասած Ֆրանսիական ռեպի մասին , որի համար գժվյում եմ:P
Ֆուտբոլիստ- Թիերի Անրի :love
Փարիզի Աստվածամոր տաճարը , Մոնմարտրը , Վերսալի պալատը ,Լուվրը :love
Բայց եկեք համաձայնենք , որ մի այն ֆրանսիացիները կարող են իրենց ֆիլմերի միջոցով տասնամյակներ շարունակ ծաղրեն իրենց ոստիկաններին :D

Sunny Stream
07.02.2008, 21:06
Ես էլ եմ ոտից գլուխ ֆրանկոման ինձ ձեր ակումբ ընդունում ե՞ք:oy

Բարով եկար ;)

Բայց եկեք համաձայնենք , որ մի այն ֆրանսիացիները կարող են իրենց ֆիլմերի միջոցով տասնամյակներ շարունակ ծաղրեն իրենց ոստիկաններին :D
Հա, էդ առանձին թեմա է ֆրանսիական կինոյում :hands
Բայց ինձ ֆրանսիական կինոյում հատկապես դուր են գալիս հետևյալ բաները.
1, պայծառ, վառ-վառ գույները` կարմիր, կանաչ, դեղին, կապույտ... Էնքան մեծ թեթևություն ու օպտիմիզմ են տալիս էդ ֆիլմերին` անկախ սյուժեից, որ մեկ է, ինչ-որ լուսավոր բան է մնում ֆիլմի դիտումից հետո...
2, շատ օրեգինալ, գտած ու տեղին ռակուրսները, տեսախցիկի անակնկալ շարժումները...
3, մառազմատիկ, տափակագույն հումորը, որ միայն ֆրանսիացիների մեկնաբանությամբ կարող է այդքան ծիծաղելի լինել... այսինքն ծիծաղելին հենց ապուշության այդ աստիճանն է :D օրինակ` "Միլիոն տարի մ.թ.ա." :hands

Սերխիո
07.02.2008, 23:41
Բայց եկեք համաձայնենք , որ մի այն ֆրանսիացիները կարող են իրենց ֆիլմերի միջոցով տասնամյակներ շարունակ ծաղրեն իրենց ոստիկաններին :D

ինչպես իրենք են ասում `փարավոնններին

StrangeLittleGirl
12.02.2008, 20:38
Բայց հաստատ շատ է տարբերվում եվրոպական քաղաքներից ,օրինակ `իմ իմանալով շատ գեղեցիկ է Պրահան ,բայց դե ֆիլմերից ,նկարներից տեսածներով կարող եմ եզրակացնել ,որ Փարիզը չես համեմատի այլ մայրաքաղաքների հետ , Փարիզի կոլորիտը ուրիշ ա , են բացօթյան սրճարանները ամնե ինչ արժեն ,մի բաժակ կապուչինո կխմեյի սիրելիիս հետ
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Պրահան ոչնչով չի զիջում Փարիզին: Երկու քաղաքներում էլ եղել եմ: Ամեն մեկն իր տեղն ունի: Ու ընդհանրապես, եվրոպական բոլոր քաղաքներն էլ իրենց գեղեցկությամբ շատ նման են իրար. մեկը մի քիչ ավելի, մյուսը մի քիչ պակաս: Բայց պետք է ասեմ, որ Լոնդոնն իր գեղեցկությամբ գերազանցում է բոլորին: Եթե այս կամ այն քաղաքը սրանից-նրանից էսքան-էնքան ունի, ապա Լոնդոնում ամեն ինչը շատ-շատ էր: Բայց դա չէր խանգարում, որ ամեն առավոտ մտնեի խանութ, ֆրանսիական առոգանությամբ քրուասան ուզեի, իսկ վաճառողը իտալական առոգանությամբ հետաքրքրվեր, թե որտեղից եմ: Ու հետո էլ ասեր, որ խանութի տերը հայ է:

Սերխիո
12.02.2008, 20:55
իսկ վաճառողը իտալական առոգանությամբ հետաքրքրվեր, թե որտեղից եմ:

իսկ եթե հայ չլիներ , երևի ստիպված պիտի ասեիր Արամ Խաչատրյանի երկրից ես:B

Lady SDF
16.03.2009, 22:29
Շաբաթավերջին Պիաֆի կենսագրություններից մեկը կարդացի և նորից Պիաֆյան տրամադրության մեջ եմ վերջին մի քանի օրը: La Foule-ը լսելուց (և հատկապես կատարման տեսահոլովակը դիտելուց) չեմ կշտանում: Ո՜նց է ապրում երգը: :(

http://www.youtube.com/watch?v=1iNchhJI694

Sunny Stream
23.03.2009, 21:15
Շնորհավորում եմ Երևանում ֆրանկոֆոնիայի օրերի առթիվ!!! :)
Առավել շնորհավորում եմ GAROU-ի համերգի կապակցությամբ!!! Ես մե~ծ ու հաճելի պատահականությամբ վայելեցի այն... մենակ վերջին 20 րոպեն դուրս եկա, բայց մեկ է` հրաշք էր!!! :love մի 3-4 տարի առաջ երևի երանկությունից ինձ պատեպատ կծեփեի էս համերգի համար, իսկ հիմա ուղղակի ուզում էի կողքից ուրախությամբ վկան լինել, որ ինքը եկել է, էն էլ հնարավորությունն ինքը եկավ ինձ մոտ :)

Հայկօ
23.03.2009, 21:18
Էս ի՞նչ անհասկանալի թեմա ա... :8

Mariam1556
23.03.2009, 22:46
Արդեն 5 տարի է ինչ ապրում եմ Ֆրանսիայում:Գիտեք նախքան գալս,լրիվ այլ կերպ էի պատկերացնում այս երկիրը,կարծում էի թե կանայք կինոների նման են հագնվում,գեղեցիկ ցիլոներով,կաշվե ձեռնոցներով և այլն...
Սակայն գալով այստեղ հասկացա որ շատ հասարակ ազգ են , ձևականույունների հետևից չեն սիրում ընկնել,ավելի շուտ իրենց համարավետությանն են նայում:
Բայց այնուամենայնիվ ի տարբերուցիուն ֆրանսիացիների հասարակությանը ֆրանսերեն լեզուն մնում է շատ պոետիկ , լիրիկական և ճոխ լեզու:

syndy
15.08.2009, 02:39
Արդեն 5 տարի է ինչ ապրում եմ Ֆրանսիայում:Գիտեք նախքան գալս,լրիվ այլ կերպ էի պատկերացնում այս երկիրը,կարծում էի թե կանայք կինոների նման են հագնվում,գեղեցիկ ցիլոներով,կաշվե ձեռնոցներով և այլն...
Սակայն գալով այստեղ հասկացա որ շատ հասարակ ազգ են , ձևականույունների հետևից չեն սիրում ընկնել,ավելի շուտ իրենց համարավետությանն են նայում:
Բայց այնուամենայնիվ ի տարբերուցիուն ֆրանսիացիների հասարակությանը ֆրանսերեն լեզուն մնում է շատ պոետիկ , լիրիկական և ճոխ լեզու:

դու ավելի շատ խոսեցիր արաբների մասին, իսկական ֆրանսիսացին ասում է, որ այսօր իրենց դեմքը փոխվել է , որը կատարվել որոշակի ժամանակի ընթացքում...
այսօր հայ ազգի աղջիկներն ավելի շատ են ներկայանալի , ավելի եվրոպական տեսք ունեն քան այստեղ
սա նույնպես բացատրվում է մի շարք հանգամանքերով, որոնցից մոկը
1 բացահայտ է մուսուլմանական կրոնի բարոյախոսություն և դրա ընդունում մեծամասնության կորմից ( չալմաների կրում,գլխաշորեր, երկար հագուստեր, կանացի շալվարներ երկար կիսաշրջազգեստով կամ շրջզգեստով, տենդենց դեպի կնոջ իրավունքների բռնաբարում շատ արաբական ծագում ունեցող ընտանիքներում, մի պահ ես մտածում եմ որ իրականում են 19 դարի հեքիաթներ հասարակակն հարաբերությունների մասին, մեր հայ գրողների նկարագրուտյունը մուսուլմանական իրականութայն մասին
այս հանգամնաքը մի խոսքով շատ դժվար է բացատրել...
շատ ժամանակ , եթե դասընթաց չես ունեցել կարող ես իրենցից սխալ արտահայտություններ սովորել

ֆրանսերեն լազուն շատ սիրուն լեզու է...

Ուլուանա
18.08.2009, 00:47
Մոդերատորական։ Թեման «Լեզուներ» բաժնից տեղափոխվել է «Ժամանց»՝ իր բնույթով ու զարգացմամբ բաժնին չհամապատասխանելու պատճառով։ Իսկ հենց ֆրանսերենին նվիրված թեմա «Լեզուներ» բաժնում արդեն կա։

AniwaR
24.09.2009, 00:49
Քանի չգիտեի, իմ ականջին էլ էր սիրուն թվում: Հիմա զզվում եմ գրեքե: Ամենասիրունը գերմաներենն ա,,,,,,,, գնացի գերմաներենի թեմա բացելուււ:)

Sayuri
24.09.2009, 13:18
Ամեն լեզու գեղեցիկ է յուրովի,ու իմ կարծիքով լեզուն գեղեցիկ է երբ այն հնչում է մաքուր,(Երբեևե լսելեք ոնցեն ռուսները խոսում ֆռանսերեն?) նույն հայերենը կարելի է նենց աղավաղել որ անտանելի լինի լսել, նույննել ֆռանսերենի հետ :Ֆռանսերենը ինտուիցիաի լեզու է,ու դրանով շատ նման ռուսերենին,ինչևե գեղեցիկ ֆռանսերենը ամեն մեկի բանը չի:

AniwaR
24.09.2009, 17:26
լեզուն գեղեցիկ է երբ այն հնչում է մաքուր
Չէ, իմ կարծիքով, երբեմն լինում են շատ սիրունիկ ու հավեսիկ ակցենտներ:


Ֆռանսերենը ինտուիցիաի լեզու է,ու դրանով շատ նման ռուսերենին,

Հմմ, ի՞նչ նկատի ունես «ինտուիցիայի լեզու» ասելով: Որ անհնա՞ր է քերականական կանոններն անգիր անել, ու պետք է լեզուն զգա՞լ ճիշտ խոսելու համար: Եթե այո, խնդրում եմ նշիր մի լեզու, որը դու գիտես, ու որը համարում ես «ոչ ինտուիցիայի լեզու» (իհարկե, համապատասխան հիմնավորմամբ)::think


Ամեն լեզու գեղեցիկ է յուրովի,ու իմ կարծիքով լեզուն գեղեցիկ է երբ այն հնչում է մաքուր,(Երբեևե լսելեք ոնցեն ռուսները խոսում ֆռանսերեն?) նույն հայերենը կարելի է նենց աղավաղել որ անտանելի լինի լսել, նույննել ֆռանսերենի հետ :Ֆռանսերենը ինտուիցիաի լեզու է,ու դրանով շատ նման ռուսերենին,ինչևե գեղեցիկ ֆռանսերենը ամեն մեկի բանը չի:

Ահա, գեղեցիկ հայերենն էլ: :))

Yevuk
24.09.2009, 21:30
Քանի չգիտեի, իմ ականջին էլ էր սիրուն թվում: Հիմա զզվում եմ գրեքե: Ամենասիրունը գերմաներենն ա,,,,,,,, գնացի գերմաներենի թեմա բացելուււ:)

Չէի ասի… Ես, որ ժամանակին ֆրանսերեն չգիտեի, հավանում էի այդ լեզուն, իսկ հիմա, որ համալսարանում արդեն կարգին անցնում եմ ավելի ու ավելի եմ հավանում, շա՜տ գեղեցիկ լեզու է… Իսկ այ գերմաներենը, չէի հավանում, հիմա էլ անցնում եմ, իհարկե ոչ այնպես, ինչպես ֆրանսերենը, բայց մեկ է, չեմ հավանում, գեղեցիկ չի հնչում, շատ կոպիտ է…

Հ.Գ. Իմիջիայլոց, Velvet Bride, մենք կարծես նույն համալսարանում ենք սովորում ;)

Sayuri
25.09.2009, 12:56
Հմմ, ի՞նչ նկատի ունես «ինտուիցիայի լեզու» ասելով: Որ անհնա՞ր է քերականական կանոններն անգիր անել, ու պետք է լեզուն զգա՞լ ճիշտ խոսելու համար: Եթե այո, խնդրում եմ նշիր մի լեզու, որը դու գիտես, ու որը համարում ես «ոչ ինտուիցիայի լեզու» (իհարկե, համապատասխան հիմնավորմամբ)::think


Հա, դու ճիշտ հասկացար ինչ նկատի ունեի "ինտուիցիայի լեզու"( ամեն դեպքում ես եմ դա տենց անվանում): Ես գիտեմ անգլերեն, որը համարում եմ ոչ ինտուիցիայի լեզու,որպես հիմնաորում կարողեմ բերել մի օրինակ: անգլերենում չկան բառերի feminin /mascուlin, ֆրանսերենում դա առկէ ամեն բառի համար,և հավատացնում եմ , 10 ֆռանսիացուց 9 քեզ չեն բացատրի թե, ոնց են տարբերում "le jour" և "la nuit" : Ինչ վերաբերվում է ռուսերենին,կան կանոններ, բայց իրենց բացարուտյունների բազմատիվ լինելու պատճարով,այդ կանոնների մեջ շատերը խճճվում են , ու ասում օրինակ "Мое день рожденья". Ես լեզվագետ չեմ , ու դա է պարճարյ որ ես խոսում եմ ինտուիցիաի մասին:

AniwaR
25.09.2009, 16:09
Ես գիտեմ անգլերեն, որը համարում եմ ոչ ինտուիցիայի լեզու,որպես հիմնաորում կարողեմ բերել մի օրինակ: անգլերենում չկան բառերի feminin /mascուlin, ֆրանսերենում դա առկէ ամեն բառի համար,և հավատացնում եմ , 10 ֆռանսիացուց 9 քեզ չեն բացատրի թե, ոնց են տարբերում "le jour" և "la nuit" :

Իսկ ես բացարձակապես համաձայն չեմ: Քո բերած մի օրինակը շատ քիչ է հիմնավոր համարելու համար: Ես անձամբ անգլերեն գիտեմ և խոսում եմ լեզվական հոտառությամբ (նույնիսկ գրավոր հարցաշար լրացնելիս ավելի շատ զգում եմ), ու դա միշտ էլ այդպես է դառնում, երբ լեզվի հետ շատ ես շփվում և ինքնըստինքյան այլևս չես փորձում քերականական կանոնները մտաբերել խոսելու ընթյացքում (որը ես հիմա անում եմ գերմաներեն խոսելիս):

Հնարավոր է՝ LE jour-ի և LA nuit-ի բացատրությունը կա, բայց դա կկարողանան տալ թերևս թունդ լեզվաբանները: Ֆրանսերենի գոյականների սեռը որևէ կանոնի չի ենթարկվում: Միայն կան որոշ վերջավորություններ, որոնք ԳՐԵՔԵ միշտ բառը սարքում են կամ արական (-ment, -age և այլն), կամ իգական (-tion, -sion և այլն), իսկ ռուսերենում գոյականի սեռը, որպես կանոն, որոշվում է բառի վերջին տառով: Իսկ ֆրանսիացիները և ցանկացած այլ անձ իր մայրենի լեզվի լեզվական կանոնները սովորաբար կպահպանի, որովհետև դա, կարելի է ասել, իր գեների մեջ է արդեն: :)

Sayuri
25.09.2009, 16:31
Իսկ ես բացարձակապես համաձայն չեմ: Քո բերած մի օրինակը շատ քիչ է հիմնավոր համարելու համար: Ես անձամբ անգլերեն գիտեմ և խոսում եմ լեզվական հոտառությամբ (նույնիսկ գրավոր հարցաշար լրացնելիս ավելի շատ զգում եմ), ու դա միշտ էլ այդպես է դառնում, երբ լեզվի հետ շատ ես շփվում և ինքնըստինքյան այլևս չես փորձում քերականական կանոնները մտաբերել խոսելու ընթյացքում (որը ես հիմա անում եմ գերմաներեն խոսելիս):

Դու անվանումես դա հոտառություն, ես' ինտուիցիա,ոմանք ել դրան ասում են լեզվական տրամաբանուտյուն "Роза пахнет розой хоть розой назови ее хоть нет" )


Հնարավոր է՝ LE jour-ի և LA nuit-ի բացատրությունը կա, բայց դա կկարողանան տալ թերևս թունդ լեզվաբանները: Ֆրանսերենի գոյականների սեռը որևէ կանոնի չի ենթարկվում: Միայն կան որոշ վերջավորություններ, որոնք ԳՐԵՔԵ միշտ բառը սարքում են կամ արական (-ment, -age և այլն), կամ իգական (-tion, -sion և այլն), իսկ ռուսերենում գոյականի սեռը, որպես կանոն, որոշվում է բառի վերջին տառով: Իսկ ֆրանսիացիները և ցանկացած այլ անձ իր մայրենի լեզվի լեզվական կանոնները սովորաբար կպահպանի, որովհետև դա, կարելի է ասել, իր գեների մեջ է արդեն:

"Լե " ի ու "Լա " ի բացատրությունը կա , բայց լեզուն սովորելիս այդ բացատրության մեջ հնարավոր է կորել (ինչպես ապարանցին , ինտերնետում),դրա համար գործի է անցնում ինտուիցիան, կամ ել հոտառությունը: Անկախ գեներից,անգամ նրանք ում գեների մեջ չկա ֆրանսերենը կարողանում են ժամանակի ընտացքում զգալ "լե" թե "լա" ...Իսկ ռուսերենում ինչպես ասումեի , կան շատ բացառութուուններ,ու ելի միաջն սովորելով կանոնները "On n'est pas sorti de l'auberge" :)

AniwaR
25.09.2009, 16:49
Ես չեմ էլ առարկում, որ կա լեզվական հոտառություն կամ ինտուիցիա կոչվածը::aha Ուղղակի դա բոլոր լեզուներին էլ բնորոշ է:

Mariam1556
30.11.2009, 01:14
Ես էլ եմ համաձայն որ դա ինտուիցիայի,հետ է կապված,ավելի շուտ բնազդի: Որ նոր էի եկել ֆրանսիա ես էլ էի միշտ խառնում le la, un,une - երեը ու միշտ խոսելուց առաջ մտկիս մեջ երկու ձեվերով էլ փորձում էի ու որը որ գեղեցիկ էր հնչում նա էլ ասում էի)) Բայց դե ժամանակի ընթացքում արդեն ուղեղիտ մեջ ասես դաջվում է ու էլ կարիք չի լինում մտածելու:Նույնն էլ passé composé -ի ժամանակ,էլ չես նստում մտածես թե արդյոք տվյալ բայը 12 բայերի մեջ է մտնում թե ոչ....)))

Ծով
30.11.2009, 03:05
ֆրանսիացիների ասեմ ինչն եմ սիրում..ամեն ինչ կանեն , եմնակ թե իրանց հետ իրանց լեզվով խոսես:)

Ծով
30.11.2009, 03:12
ֆրանսիացիների ասեմ ինչն եմ սիրում..ամեն ինչ կանեն , եմնակ թե իրանց հետ իրանց լեզվով խոսես:)

մեկ էլ, էս վերջերս հերթով Ֆրասիայում ինչ տեսակ հեղափոխություն եղել ա կարդում եմ:D
մտածում էի՝ սրանք էսքանը արել են, որ հետո կինո հանեն:D
Բարդուղիմեոսյան գիշերներ...սիրում եմ էդ կինոն, ավելի շուտ Մարգո թագուհի...
մեկ էլ...ահավոր , ահավոր շատ զիլ գրականություն ունեն ֆրանսիացիները, իսկ այ արվեստի դպրոցը իսկապես շատ զարգացած է: Իզուր չի, որ Մոդի, Պիկասո, Վան Գոգ, մեր հայերից զիլ նկարիչներ Գառզու, Ժանսեմ այնուամենայնից ներկայացնում են ֆրանսիական դպրոցը:)
Ֆրանսիան շատ խառը երկիր ա...շատ ու դրանով իսկ ինձ դուր ա գալիս....
մեկ էլ վերջերս կարդացի:D ասում են միակ երկիրը, որտեղ դավաճանությունից չեն տառապում, Ֆրանսիան ա, քնաի որ այնտեղ երկու կողմն է դավաճանում:D

StrangeLittleGirl
10.12.2009, 00:12
Ես էլ եմ համաձայն որ դա ինտուիցիայի,հետ է կապված,ավելի շուտ բնազդի: Որ նոր էի եկել ֆրանսիա ես էլ էի միշտ խառնում le la, un,une - երեը ու միշտ խոսելուց առաջ մտկիս մեջ երկու ձեվերով էլ փորձում էի ու որը որ գեղեցիկ էր հնչում նա էլ ասում էի)) Բայց դե ժամանակի ընթացքում արդեն ուղեղիտ մեջ ասես դաջվում է ու էլ կարիք չի լինում մտածելու:Նույնն էլ passé composé -ի ժամանակ,էլ չես նստում մտածես թե արդյոք տվյալ բայը 12 բայերի մեջ է մտնում թե ոչ....)))

Դա ինտուիցիա չի, ուղղակի վարժվելու հարց է: Ինչպե՞ս քայլելիս չենք մտածում ինչպես քայլենք, երբ արդեն վարժվում ենք: Նույնն էլ լեզուն է: Գալիս է մի պահ, երբ այնքան վարժ են որոշ կանոններ նստում, որ դրանք կիրառելիս այլևս չես մտածում այդ մասին: Ու le jour-ը և la nuit-ն ֆրանսիացին սովորում է շատ փոքր տարիքում, երբ մենք էլ սովորում ենք, որ ես ուտում եմ, բայց դու ուտում ես, այսօր ուտում եմ, իսկ երեկ ոչ թե ուտեցի, այլ կերա:

StrangeLittleGirl
28.11.2010, 00:07
Ժողովուրդ ջան, ուրեմն էսօր Սեդային եմ տեսել, իսկ նա էս թեմայի ակտիվ մասնակիցներից էր: Ինձ հիշեցրեց, որ տարիներ առաջ էստեղ ինչ-որ բաներ էինք որոշել: Ճիշտն ասած, փնտրեցի ու չգտա էդ գրառումները, բայց վստահ եմ, որ եղել են: Երևի զրուցարանում էր, հետո կորավ-գնաց:

Հա, ասածս ինչ էր: Եկել եմ խոստումս կատարելու: Ո՞վ է գալիս հավաքվենք, ֆրանսերեն զավզակլամիշ անենք: Էստեղ ընդունվում են առաջարկներ: Քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք: Իմ միտքը սա է. ոչ մի ուսումնական բան, ոչ մի կոնկրետ թեմա, ոչ մի բան: Ուղղակի հավաքվում ենք, մի բան խմում ու էն, ինչ պիտի հայերեն զավզակեինք, ֆրանսերեն ենք զավզակում:

Sunny Stream
28.11.2010, 21:55
Ժողովուրդ ջան, ուրեմն էսօր Սեդային եմ տեսել, իսկ նա էս թեմայի ակտիվ մասնակիցներից էր: Ինձ հիշեցրեց, որ տարիներ առաջ էստեղ ինչ-որ բաներ էինք որոշել: Ճիշտն ասած, փնտրեցի ու չգտա էդ գրառումները, բայց վստահ եմ, որ եղել են: Երևի զրուցարանում էր, հետո կորավ-գնաց:

Հա, ասածս ինչ էր: Եկել եմ խոստումս կատարելու: Ո՞վ է գալիս հավաքվենք, ֆրանսերեն զավզակլամիշ անենք: Էստեղ ընդունվում են առաջարկներ: Քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք: Իմ միտքը սա է. ոչ մի ուսումնական բան, ոչ մի կոնկրետ թեմա, ոչ մի բան: Ուղղակի հավաքվում ենք, մի բան խմում ու էն, ինչ պիտի հայերեն զավզակեինք, ֆրանսերեն ենք զավզակում:
աաաաա. ինչ լավ աաա )))
լսի բայց ախր իմ ֆրանսերենի Չգիտելիքները հեչ չեն ների, որ որևէ բան կարողանամ բլբլալ կամ հասկանալ... դե լավ ես Գուգլ Թրանսլեյթով կգամ :)
երեկոյան ժամերին, հատկապես weekendներին, շատ հավես կլինի!!!

StrangeLittleGirl
28.11.2010, 22:21
աաաաա. ինչ լավ աաա )))
լսի բայց ախր իմ ֆրանսերենի Չգիտելիքները հեչ չեն ների, որ որևէ բան կարողանամ բլբլալ կամ հասկանալ... դե լավ ես Գուգլ Թրանսլեյթով կգամ :)
երեկոյան ժամերին, հատկապես weekendներին, շատ հավես կլինի!!!

Թե չէ իմն ու մյուսներինը շատ ա ներում :)) Մյուս շաբաթ օրը հավաքվենք, հը՞ ;)