Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Mail սիրած աղջկան
Իմ միակ հայերեն գրված բանաստեղծությունը.
Հայերենից "մի քիչ" անգրագետ եմ
.....
Մոդերատորական։ Առաջին տունը ջնջվել է հեղինակի խնդրանքով։
.....
Սիրում եմ քեզ ես, շատ սիրում,
Չեմ դադարի, ես չեմ կարում,
Թեկուզ հարյուր տարի անցնի,
Իմ սիրտը սերը չի կորցնի:
Ես իմ ողջ կյանքը կծախեի,
Որ քո նուրբ շուրթերին դիպչեի,
Որ քո հոգին մոտիկ ես զգայի,
Իմ լի ջերմ սիրտը քեզ ես տայի:
Ես քո հավերժ պաշտպան լինեմ,
Ես քո ծառան, քեզ փայփայեմ,
Դու իմ մասին չմտածես,
Ես քոնն եմ, ինչ էլ որ ասես…
Esmeralda
29.09.2006, 19:28
Որպես սրտի խոսք լավն է...
անկեղծ էր ... համենայն դեպս ինձ այդպես թվաց ... :)
Շատ հարմար բառեր են ռաբիս երգ ստեղծելու համար: միգուցե վիրավորական հնչի, բայց կարող էր ավելի լավը լինել:
Գուցե երբ ավելի ընտելանամ ֆորումին կգրեմ իմ ռուսերեն գրված բանաստեղծությունները, համաայն եմ, որ հաըերեն միտքս շա~ատ թույլ ա
Lionne_en_Chasse
29.09.2006, 21:24
Շատ հարմար բառեր են ռաբիս երգ ստեղծելու համար:
Հենց դա մտքով անցավ, երբ հասա երկրորդ քառյակին ...
Հուսով եմ չես նեղանա քննադատություններից, բայց իրոք չի ստացվել...(ըստ իս) Ընդհանրապես հայերեն բանաստեղծությունը առօրյա խոսակցական ոճով չի ստացվում
StrangeLittleGirl
29.09.2006, 22:39
Թեկուզ հարյուր տարի անցնի,
Իմ սիրտը սերը չի կորցնի:
Երանի՜ այն մարդկանց, որ այդքան վստահ են, թե երկար սիրելու են :P
Cassiopeia
30.09.2006, 10:40
Իմ միակ հայերեն գրված բանաստեղծությունը.
Հայերենից "մի քիչ" անգրագետ եմ
Կներես, չէի նկատել այս տողերը.
Կներես, չէի նկատել այս տողերը.
Ես էլ ասեմ.... :P
Վոչինչ ես ավելի վատի էի սպասւմ:)
Շատ հարմար բառեր են ռաբիս երգ ստեղծելու համար: միգուցե վիրավորական հնչի, բայց կարող էր ավելի լավը լինել:
Անկեղծ, էս միտքը միանգամից իմ գլուխն էլ եկավ:
Լաաավ, քանի որ դուք բոլորտ առդեն գիտոք իմ հայերեն պառզամտությունը առանձ ամանչելու ես մեկն էլ գրեմ:)
( Փաստորեն խաբեցի, որ այն միակն էր;) )
Սիրուն ամառ էր իմ սրտում,
Ես փոքր էի, խաղում, խնդում,
Զվարճանում էի իմ համար,
Վազում, ճչչում, բռնում էի պար:
Աշուն եկավ երբ մեծացա,
Անհոգ օրերս մոռացա,
Դասի գնում էի՝ մտածում,
Որ շատ դժվար է դպրոցում:
Ձմեռ եկավ վարժարանում,
Երբ ամբողջ օրը պարապում
Եվ սովորում էի անմորաց,
Անգամ քնում աչքերս բաց:
Եվ միայն դու ինձ հալեցրիր,
Գարուն բերիր ու զարդնացրիր,
Սիրում եմ քեզ իմ անբասիր,
Չի փոխանցի քեզ ոչ մի գիր…
:)))))
կարծես հինգ տարեկանի գրած լինի ... լավն էր,ահագին ծիծաղեցի ...
Ուլուանա
15.10.2006, 08:33
Չբռնե՞մ տեղափոխեմ դատարկացնդաբանակա՞ն... :oy :tomato :D
Իմ միակ հայերեն գրված բանաստեղծությունը.
Հայերենից "մի քիչ" անգրագետ եմ
.....
Մոդերատորական։ Առաջին տունը ջնջվել է հեղինակի խնդրանքով։
.....
Սիրում եմ քեզ ես, շատ սիրում,
Չեմ դադարի, ես չեմ կարում,
Թեկուզ հարյուր տարի անցնի,
Իմ սիրտը սերը չի կորցնի:
Ես իմ ողջ կյանքը կծախեի,
Որ քո նուրբ շուրթերին դիպչեի,
Որ քո հոգին մոտիկ ես զգայի,
Իմ լի ջերմ սիրտը քեզ ես տայի:
Ես քո հավերժ պաշտպան լինեմ,
Ես քո ծառան, քեզ փայփայեմ,
Դու իմ մասին չմտածես,
Ես քոնն եմ, ինչ էլ որ ասես…
HaykMan, հայերենի "մի քիչ անգրագետ" իմացության շնորհիվ գրածդ ավելի հետաքրքիր ա կարդացվում, քան պոեզիայի բազմածալ ու բազմաշերտ գալարապտույտներով երկնված փուչիկները: Համենայն դեպս, բառապաշարիդ ու երևակայությանդ զոռ չես տվել, դրա համար մտքինդ պարզվել ա:
Մենակ հանելուկ մնաց "Դու իմ մասին չմտածես,"-ը :think ;)
StrangeLittleGirl
16.10.2006, 10:07
Սիրուն ամառ էր իմ սրտում,
Ես փոքր էի, խաղում, խնդում,
Զվարճանում էի իմ համար,
Վազում, ճչչում, բռնում էի պար:
Ոնց որ «Լենին պապին էլ մանուկ է եղել» բանաստեղծությունը լինի :D
Ուլուանա
16.10.2006, 14:31
Ոնց որ «Լենին պապին էլ մանուկ է եղել» բանաստեղծությունը լինի :D
Լրիվ համաձայն եմ: :D Ես էլ կարդալու ժամանակ զգում էի, որ ինչ-որ ծանոթ մանկական բանաստեղծություն է հիշեցնում, բայց տենց էլ չմտաբերեցի, թե որը... :D
:)))))
կարծես հինգ տարեկանի գրած լինի ... լավն էր,ահագին ծիծաղեցի ...
Լավ ա, ես հենց ուզում էի գոնը մեկին ծիծաղացնեի…
Չբռնե՞մ տեղափոխեմ դատարկացնդաբանակա՞ն... :oy :tomato :D
Իրոք սխալ տեղ եմ գրել, չմտածեցի սկզբից, բայց իրոք դատարկացնդաբանության համար եմ գրել;)