PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ թերթ եք կարդում

Artgeo
29.09.2006, 19:15
ի՞նչ թերթեր եք կարդում։

John
29.09.2006, 19:47
Միայն «Ֆուտբոլ+»:

Sergey
29.09.2006, 21:13
6-7 տարի կլինի «Հայկական ժամանակ» և «Առավոտ», առաջ մեկ–մեկ էլ «Չորրորդ իշխանություն» էի կարդում։

kiki
29.09.2006, 21:26
աշխատանքի բերումով ինչ թերթ ասես չէի կարդում , հիմա համեմատաբար ավելի քիչ ...

StrangeLittleGirl
29.09.2006, 22:36
Միայն Medicus :)
Մնացածը կարդում եմ առիթից առիթ, երբ կոնկրետ հոդված կա, որն ուզում եմ կարդալ:

Ուլուանա
30.09.2006, 08:30
Աշխատանքի բերումով միշտ կարդում եմ միայն «Տնային առողջարան» թերթը, որի սրբագրիչն եմ (ուզած-չուզած պիտի կարդամ:P ) և «TV-ալիք» շաբաթաթերթը, որն ամեն շաբաթ ստանում ենք։ Բայց չէի ասի, թե շատ եմ հավանում։ Հատկապես վերջին մոտ մի տարվա ընթացքում չափից դուրս շատ են հայկական հեռուստատեսության ու ընդհանրապես շոու բիզնեսին վերաբերող հոդվածները, որն ինձ քիչ է հետաքրքրում։ Բայց հետաքրքիր բաներ էլ են լինում։

Մեկ-մեկ էլ կարդում եմ «Լույս և ստվեր» ամսագիրը։
Ի դեպ, ուրիշ երկրներում չգիտեմ՝ ինչպես է, բայց մեզ մոտ բոլոր ժամանցային ամսագրերը ոնց որ լրիվ նույնը լինեն. նույն բովանդակությունը են, նույն խորագրերը և այլն... :| Տխուր է...:(

Cassiopeia
30.09.2006, 11:32
Մոտ 5-7 տարի առաջ լույս էր տեսնում "Գոլոս Արմենիի" թերթի հավելվածը "Աստղերի ներքո" շաբաթաթերթը: Մեծ հաճույքով դա կարդում էի ու հավաքում համարները: Սակայն հետո դադարեց լույս տեսնել… մինչև օրս նման թերթ չի հանդիպել: Այժմ թերթ չեմ կարդում, նորություններ ու ինֆորմացիա ստանում եմ ինտերնետի միջոցով:

StrangeLittleGirl
30.09.2006, 12:29
«TV-ալիք» շաբաթաթերթը, որն ամեն շաբաթ ստանում ենք
Ես էս թերթից մենակ երկու հոդված եմ կարդում, էն էլ մինչև տպագրվելը :D

Մեկ-մեկ էլ կարդում եմ «Լույս և ստվեր» ամսագիրը։
Ձե՞զ էլ են զոռով բերում: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ էլ չբերեն, բայց էլի բերում են: Մենք էլ փոստատարին վռնդում ենք, տանում է հարևանի տուն: :D
Բայց ախր դա կարդալու բան չի: Ծայրից ծայր ջուր է:

Ուլուանա
30.09.2006, 13:06
Ես էս թերթից մենակ երկու հոդված եմ կարդում, էն էլ մինչև տպագրվելը :D

Ձե՞զ էլ են զոռով բերում: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ էլ չբերեն, բայց էլի բերում են: Մենք էլ փոստատարին վռնդում ենք, տանում է հարևանի տուն: :D
Բայց ախր դա կարդալու բան չի: Ծայրից ծայր ջուր է:
Մեզ զանգել են, հարցրել են՝ ուզու՞մ եք բերենք։:D Դե, ես էլ, քանի որ չգիտեի, ասեցի, որ բերեն, տեսնեմ՝ ինչ է։ Դե, ասում եմ, այդ ամսագիրը պարզապես մեկն է բազմաթիվ մյուս ժամանցային ամսագրերից, ոչ ավելի լավն է, ոչ էլ ավելի վատը, իմ կարծիքով։
Բյուր ջան, կարդալու բան լինել կամ չլինելը կախված է մարդուց։ Ոչ մի զարմանալի բան չկա նրա մեջ, որ այսօրվա ամսագրերը հրապարակում և արտացոլում են մեր այսօրվա երիտասարդության նախասիրությունների ու հետաքրքրությունների շրջանակը։ Նման թերթերն ու ամսագրերը ստեղծվում եմ՝ ըստ ներկայիս հասարակության պահանջարկի։ Դրանք չեն կարող ավելի լավը լինել, քան դրանցով հետաքրքրվող մարդիկ...:think

Sunlight
30.11.2006, 15:37
Վերջին շրջանում կարդում եմ հիմնականում թերթերի ինտերնետային էջերը. Չորրորդ իշխանություն, Հայկական ժամանակ և Առավոտ, երբ տրամադրությունս ցածր է և ցանկություն ունեմ բարձրացնելու (ախր շաատ "սրամիտ" հոդվածներ են հանդիպում):ok :
Լրատվություն ստանալու նպատակով` Ա1+, երբեմն էլ` Լրագիր:
Շաբաթը մեկ անգամ էլ թերթում եմ "Եթեր"-ը, որը, ծանոթներիցս մեկի ճիշտ բնորոշմամբ` ստանում են բոլորը բայց ոչ ոք չի կարդում:D

Malu
01.12.2006, 15:55
Հիշում եմ մի ժամանակ բոլորը համատարած «02» էին կարդում :D
Հիմա ժամանակի սղության պատճառով գրեթե թերթ չեմ կարդում, իսկ առաջ կարդում էի «Առավոտ», «Իրավունք», ժամանցային թերթրից «TV մոլ»

Մելիք
01.12.2006, 16:06
Հիմա ընդհանրապես թերթ չեմ կարդում:

Գոռ Ջան - Հայ
01.12.2006, 19:00
Հայաստանի հանրապետություն, Առավոտ, մեկ մեկ էլ Ազգ

Մանե
02.01.2007, 20:28
TV-ալիք
TV-մոլ
Սիրում եմ Դե-Ֆակտո ամսագիրը

Mesrop
02.01.2007, 20:42
Мир ПК

Աբելյան
03.01.2007, 09:44
вообще թերթ չեմ կարդում:

Goga
04.01.2007, 00:00
Ոչ մի թերթ էլ չեմ կարդում, որովհետև գրեթե բոլորն էլ հօգնեցնող, միօրինակ, բամբասանքներով ու քննադատությամբ են լցված:beee

Amaru
10.01.2007, 12:39
Ֆուտբոլ +,Ֆուտբոլ 365,Ֆուտբոլ review,90 րոպե...Ամսագրերից՝ Մեծ Ֆուտբոլ :P

Angelina
10.01.2007, 13:22
Թերթ չեմ կարդում, բայց ամսագրերից «Լույս և Ստվերը»:

Երվանդ
10.01.2007, 15:06
Առավոտ, Ազգ, 168ժամ, Չորրորդ իշխանություն, Ֆուտբոլ+

Angelina
10.01.2007, 17:32
Առավոտ, Ազգ, 168ժամ, Չորրորդ իշխանություն, Ֆուտբոլ+
Լավ էլ թերթ ես կարդում հա, մալադեց:

Երվանդ
10.01.2007, 18:12
Լավ էլ թերթ ես կարդում հա, մալադեց:
Հա ես քաղաքականցված ՀՀ քաղաքացիների թվին եմ պատկանում, ու միշտ հետևում եմ ինչա կատարվում, ուղղակի ստեղ քաղաքականության բաժնում գրառումներ չեմ անում քանի որ սովորաբար երկար գրել չեմ սիրում:(

John
11.01.2007, 00:07
Ֆուտբոլ +,Ֆուտբոլ 365,Ֆուտբոլ review,90 րոպե...Ամսագրերից՝ Մեծ Ֆուտբոլ :P
Բայց ախր առաջին 4-ում նույն բաներն են գրում… ո՞նց ես նույն բանը 4 անգամ կարդում, չհաշված ամսագիրը…

Kita
11.01.2007, 00:09
իրավունք
տատիկս է կարդում ու ես էլ ուզած-չուզած մասնակցում եմ...

Philosopher
11.01.2007, 00:13
"Հայկական ժամանակ", "Գրական թերթ', "Совершенно секретно', Литгазета, New York Times, Washington Post

Amaru
11.01.2007, 00:44
Բայց ախր առաջին 4-ում նույն բաներն են գրում… ո՞նց ես նույն բանը 4 անգամ կարդում, չհաշված ամսագիրը…

Բացատրեմ տարբերությունը :P Ֆուտբոլ պլյուսը,երբ ասում ա,որ,ասենք Ռեալը կգնի եսիմ ում,էտ նշանակում ա ,որ տենց բան հաստատ չի լինի :P Հարցնում ես խի՞ եմ բա էտ կարդում... Որ իմանամ՝ինչ չի լինելու: :)) Ֆուտբոլ Ռիվյուն Արարատիս թերթն ա...Մերոնց հարցազրույցներն են շատ լինում...Ֆուտբոլ 365ի հոդվածներն են լավը լինում,Իննսուն րոպեինն էլ...Մնաց ամսագիրը :P Լավն ա: :) Ֆ-ս-յ-ո :))

John
11.01.2007, 00:48

Իսկ ես մենակ «Ֆուտբոլ+» եմ կարդում…
Փաստորեն Միլան Բարոշը «Չելսի» չի գնա :think լավ է :hands

Amaru
11.01.2007, 01:06
Իսկ ես մենակ «Ֆուտբոլ+» եմ կարդում…
Փաստորեն Միլան Բարոշը «Չելսի» չի գնա :think լավ է :hands

Ուհու :hands Հուսով եմ :P

StrangeLittleGirl
12.01.2007, 19:18
Թերթ չեմ կարդում, բայց ամսագրերից «Լույս և Ստվերը»:
Մի անհամեստ հարց. դու քո՞ կամքով ես գնում, թե՞ զոռով ձեր տուն են բերում:

Shushan
21.01.2007, 20:15
Թիվիմոլ, հետաքրքիր նորություններ կան…

Srtik
22.01.2007, 02:26
LA Times

Koroleva
23.01.2007, 15:05
Հայաստանում շատ են այնպիսի թերթերը, որոնք ուղղակի հնարավոր չէ կարդալ վատ գրված նյութերի և էթիկայի տարրական օրենքները չպահելով, բայց կան թերթեր, որոնք կարդալիս երևում է պրոֆեսիոնալիզմ, ինչը շատ է պետք մեր լրագրողներին
www.ArmeniaNow.com

Angelina
23.01.2007, 15:17
Հայաստանում շատ են այնպիսի թերթերը, որոնք ուղղակի հնարավոր չէ կարդալ վատ գրված նյութերի և էթիկայի տարրական օրենքները չպահելով, բայց կան թերթեր, որոնք կարդալիս երևում է պրոֆեսիոնալիզմ, ինչը շատ է պետք մեր լրագրողներին
www.ArmeniaNow.com
Համամիտ եմ քեզ հետ:

Koroleva
24.01.2007, 12:18
Համամիտ եմ քեզ հետ:
Դու կարդո՞ւմ ես ArmeniaNow.com

Amarasos
26.01.2007, 11:30
թերթ ընդհանրապես չեմ կարդում:B

StrangeLittleGirl
26.01.2007, 18:48
Դու կարդո՞ւմ ես ArmeniaNow.com
Ես մեկ-մեկ կարդում եմ :hands Վահան Իշխանյանը շատ լավ է գրում :)

Ֆելո
26.01.2007, 23:47
http://day.az. հետաքրքիրա ադրբեջանցիները ինչ են գրում մեր մասին:B

Lilushik
13.02.2007, 02:38
Դասերի բերումով թերթ շատ եմ կարդում ,նույնիսկ այնպես է ստացվում,որ ստիպված եմ լինում միևնույն նյութի մասին տարբեր թերթերում կարդալ՝ գտնելու տարբերությունը,էթիկական սղալները և այլն... Սակայն մեծ հաճույքով կարդում եմ ««Ազգ»» օրաթերթի ի-նեթ տարբերակը...
Հանգստի համար նախընտրում եմ ««Ես՞ Yes!»» ամսագիրը…:hands

P.S.
13.02.2007, 18:36
»Հայկական ժամանակ«-ի առաջին էջը եւ քիչ հոդվածներ մյուս էջերում: Հիմնականում Հայկ Գեվորգյանի հոդվածները: Ափսոս Նաիրա Զոհրաբյանը հեռացավ: Շատ լավ էր գրում:

»Առավոտի« խմբագրականը- կլասս, Արամ Աբրահամյանը ամենալավ խմբագիրն է, եվրոպական ճաշակով եւ հայկական իրատեսությամբ եւ լրագրողական իսկական ոճով: Ուղղակի շնորհակալ եմ իրենից:

168 ժամի հեղինակներին, հիմնականում Տիգրան Պասկևիչյան, Արա Գալոյան, Լիլիթ Ավագյան եւ մյուս հեղինակներին: Պասկը երբեմն շատ դիպուկ է ու սիրուն գրում:

Չորրորդ իշխանություն եւ Հայոց աշխարհ խժալու համար: Երկու ծայրահեղ եւ խելագառ թերթեր են: Երբեմն Հայկական ժամանակի Նիկոլի խմբագրականները նույնն են հիշեցնում:

Ազատություն ռադիոկայանի վեբ-կայքը: Շատ լավն է:

Ասյքանը: ԱրմենիաՆաու չեմ կարդում, ձանձրալի է: Ու երկար են հոդվածները: Ազգը՝ երբեմն...Տարեգիր, լրագիր, սենց օն-լայն թերթեր կան, բայց դե էն չեն: Ամբողջական պատկեր չեն տալիս եւ հավանականությունը լավ հոդվածի հանդիպելու աննշան է:

Մի ժամանակ Ամեկ պլյուսի սայթը լավն էր: Հիմա թե լրագրող չկա, թե հավես չունեն, բայց այլևս օպերատիվ չեն: Տեսնենք, էս ընտրություններին ոնց կաշխատեն....

kiki
13.02.2007, 23:04
երկու օր առաջ ձեռքս ընկավ "Ե՞ս" ամսագիրը... անկեղծ և կարճ ասած՝ հիմարություն էր...

Artgeo
14.02.2007, 02:40
երկու օր առաջ ձեռքս ընկավ "Ե՞ս" ամսագիրը... անկեղծ և կարճ ասած՝ հիմարություն էր...
Մի քանի տարի առաջ, որ դեռ Թբիլիսի էի մաման էր բերել... Համաձայն եմ :)

Tumbler
15.02.2007, 17:02
El Style ահագին հետաքրքիր բանա լինում բայց ոչ միշտ:B

Lilushik
16.02.2007, 03:08
Մի քանի տարի առաջ, որ դեռ Թբիլիսի էի մաման էր բերել... Համաձայն եմ :)
Ո՞նց կարող ես մի քանի տարի առաջ կարդացած լինես,եթե այն դեռևս 7 ամիս է,ինչ լույս է տեսնում…:o

Vive L'Armenie
19.02.2007, 04:30
Հայկական թերթեր էստեղ չեն արտադրվում, ստիպված կարդում եմ
-> 20 minut
-> metro
:( :( :(

Artgeo
19.02.2007, 11:39
Ո՞նց կարող ես մի քանի տարի առաջ կարդացած լինես,եթե այն դեռևս 7 ամիս է,ինչ լույս է տեսնում…:o
Ուրեմն կամ ժամանական եմ խառնել, կամ թերթը:
1) Կամ ամառն ա բերել ու ինձ թվում է, որ շուտ եմ կարդացել։
2) Շուտ ուրիշ թերթա բերել ու դրա տեղն եմ դնում:

Բայց մեկա ԵՍ -ն էր, ուրեմն առաջին տարբերակնա: Արխիվում պտի որ ունենամ պահած: Որ կգնամ կնայեմ մի հատ: ;)

Tumbler
19.02.2007, 23:24
Հիմնականում АиФ եմ կարդում. Մեկ-մեկ Эфир. Ու լիքը El Style.:B

Պանդուխտ
24.02.2007, 15:26
Ինֆորմացիա = տեղեկանք, տեղեկութիւն
Էթիկ= վարք, բարք

Էդգար
24.06.2007, 18:37
«Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Երկիր», «168 ժամ»

Dr. M
24.06.2007, 19:48
ԳԻՆԴ եմ կարդում ես վերջերս :angry
աշխատանք եմ ուզում, հետաքրքիր գործ, թեկուզ ոչ մասնագիտական :(

Root
25.06.2007, 09:01
Մի ժամանակ "Առավոտ" էի կարդում , բայց քանի որ վերջին տարիներին այն անբարոյականացվեց, սկսեցի "Իրավունք" կարդալ , ...իսկ Հրատնի ` հայտնի դեպքերից հետ գնալուց հետո երբեք էլ չեմ կարդացել, այժմ "Չորրորդ իշխանության" Նանարիկի հարցազրույցներն եմ կարդում մեկ էլ Մոզամբիկի պատմությունները:
Մամուլում այլևս նորմալ թերթ չմնաց, թրևս մենակ Ծրագիրը ~

Kheranyan
25.06.2007, 11:24
Հիմանակնում թերթ չեմ կարդում, որովհետև հետաքրքիր ձևով չեն մատուցում ինֆորմացիան: Թերթ կարդալուց մի տեսակ ձանձրույթ եմ զգում: Եթե կարդում եմ, ապա Չորրորդ Իշխանություն կամ 168 Ժամ:

Էդգար
26.06.2007, 00:05
"Չորրորդ իշխանության" Նանարիկի հարցազրույցներն եմ կարդում մեկ էլ Մոզամբիկի պատմությունները:
Ես էլ եմ դրանք շատ սիրում, բայց ի տարբերություն քեզ ես ամբողջ թերթն եմ կարդում:
Բայց ամեն դեպքում մի հարց էտ երբ ա «Առավոտ»-ը անբարոյականացել?:o

Root
26.06.2007, 00:15
Երբ որ սկսելա սուտ ինֆորմացիա `Չպարզված ու վարկաբեկված հրապարակել . ամենևին չհետաքրքրվելով դե ինչ հետևանքներ կարողա ունենան: Չեմ մանրամասացնելու, բայց հաստատ ապացույցներ ունեմ:

Artgeo
27.06.2007, 23:57
Ընդհանրապես Առավոտի հոդվածներին վաղուց եմ հետևում ու ինչ-որ չափով համաձայն եմ Root-ի հետ։

Root
28.06.2007, 00:05
Թերթը , անկախ նրանից թե ինչ քաղաքական ու սոցիալական խմբավորման պարբերականն է հանդիսանում, ամենից առաջ օբյեկտիվության խնդիր ունի ... ամենակարդացվող թերթերը օբյեկտիվ հավաստի տեղեկություններ պարունակող ու էնպիսի սենսացիոն բովանդակությամբ լրագրերն են որոնք ոչ միայն պատճառահետևանքային հիմքի վրա են կառուցված այլև նաև արդարության ժողովրդավարական արժեքների և ինֆորմացիայի ճշտության:
Հայաստանում այդպիսի թերթ ցավոք արդեն չեմ տեսնում ... թերևս Ա1+ կայքի բովանդակությունն էլ եմ երբեմն կարդում:

Էդգար
02.07.2007, 13:59
«Տարեգիր» կամ «Երկիր» կարդացող չկա?

asho
24.07.2007, 09:56
Ես մենակ <<Yes>> մեկ էլ <<Boom>> եմ կարդում: Դրանք ամենահետաքրքիր և երիտասարդականն են:

kaprizka-15
28.07.2007, 15:47
թերթ TV-mol, ֆուտբոլ +

Hardcore Տատի
17.08.2007, 00:20
Стрна Игр

Хакер спец

Железо

EDGE ես մեկը Անգլիաից ամիսը 2 անգամ ստանում եմ

Ariadna
17.08.2007, 11:07
«Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Երկիր», «168 ժամ»

Եթե ավելի շատ ժամանակ կոմպի դիմաց եք անցկացնում, ապա էս բոլորի փոխարեն կարող եք www.lragir.am կարդալ։:8

Norton
20.04.2008, 22:40
Ազատություն
Ա1պլյուս
Հայկական ժամանակ
Առավոտ
Չորրորդ իշխանություն
Լրագիր
Պանորամա
Ազգ
Հետք
168 ժամ

Fedayi
20.04.2008, 22:45
Делoвой экспресс

IT-media ամսագիր

Սահակ
20.04.2008, 23:01
Թերթ.am (http://www.tert.am/)

Yellow Raven
21.04.2008, 14:41
Չորրորդ իշխանություն

Լ.յ.ո.վ.
21.04.2008, 17:06
Չորրորդ իշխանություն

Հայլուրի հետ չես համեմատի, բայց որ ճիշտն ասեմ մի անհավաստի աղբյուր էլ էդ թերթնա: :)

Ես ինքս տեղեկանում եմ. Ա1+, Առավոտ եվ երբեմն էլ day.az թերթերից:

Yellow Raven
21.04.2008, 17:17
Հայլուրի հետ չես համեմատի, բայց որ ճիշտն ասեմ մի անհավաստի աղբյուր էլ էդ թերթնա: :)

Ես ինքս տեղեկանում եմ. Ա1+, Առավոտ եվ երբեմն էլ day.az թերթերից:
Դե չգիտեմ անհավաստիա,թե չէ,բայց երևի ամենահետաքրքիր թերթնա՝հետաքրքիր հոդվածներ են տպագրվում ու կարդալը միապաղաղ չի անցնում…
Հատկապես շատա դուր գալիս Քյոհնա կտակարանի մասըhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif

Աբելյան
21.04.2008, 17:18
ՀԺ, բայց իրանց գրածներին էլ չեմ վստահում :P
www.lragir.am-այ էս ա ամենաօբյեկտիվ թերթը

Նարե
21.04.2008, 18:15
Հայկական ժամանակ-the best
Չորորդ Իշխանություն
Ժամանակ Երևան
Հայք
Հրապարակ( մի քանի որ արաջ եմ սկսել կարդալ)
Արավոտ
Ա1+

.............. և այս բոլոիրց հետո գալիս ա Հայլուրը

Kuk
21.04.2008, 22:46
«Չորրորդ Իշխանություն»
«Հայկական Ժամանակ»

Anchi
29.04.2008, 18:42
Մասնագիտության բերումով ամեն ինչ կարդում եմ: "Ազգ", "Առավոտ", "Հայկական ժամանակ", "Չորրոդ իշխանություն", Lragir.am, A1plus, Hetq.am, Media.am
Տարբեր ամսագրեր- "Elle style'', "Elite life", "3 միլիոն","Քեզ համար" և այլն:

Sator
30.04.2008, 17:54
ՀԺ, բայց իրանց գրածներին էլ չեմ վստահում :P
www.lragir.am-այ էս ա ամենաօբյեկտիվ թերթը

Հետաքրքիր է, տեղյակ եք արդյոք, որ լրագիրը Օրինաց Երկիր կուսակցությանն է պատկանում ;)

Artgeo
30.04.2008, 17:59
Հետաքրքիր է, տեղյակ եք արդյոք, որ լրագիրը Օրինաց Երկիր կուսակցությանն է պատկանում ;)
Բայց մի՞թե դա կարևոր է :o Կարծում եմ ցանկացած մարդ կհավատա նույնիսկ Հայլուրին, եթե նրանք օբյեկտիվ լինեն։

Sator
30.04.2008, 19:45
Բայց մի՞թե դա կարևոր է :o Կարծում եմ ցանկացած մարդ կհավատա նույնիսկ Հայլուրին, եթե նրանք օբյեկտիվ լինեն։
Չեմ կարծում, որ դու լուսնից հենց նոր իջար ու միացար այս քննարկմանը: Մի թե քեզ համար դեռ գաղտնիք է, որ Հայատսանում որևէ օբյեկտիվ լրատվամիջոց գոյություն չունի, մի թե քեզ համար դեռևս հասկանալի ու պարզ չէ, որ բոլոր ԶԼՄ-ները աշխատում են կոնկրետ ուժերի համար, իսկ եթե հայտնի դարձավ գոնե հիմա, ապա իմացիր, որ լրագիրն աշխատում է Արթուր Բաղդասարյանի համար, ինչը նշանակում է, որ շատ շուտով այն կաշխատի նաև իշխանության համար ;)

Թարմ է դեռ այն հիշողությունը, երբ Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր և լրագիրը խիստ իշխանական ԶԼՄ

Արամ
30.04.2008, 19:48
Թերթ չէ ժուռնալ եմ կարդում՝ Կոմպյուտեր Պրեսս

Artgeo
30.04.2008, 19:55
Չեմ կարծում, որ դու լուսնից հենց նոր իջար ու միացար այս քննարկմանը: Մի թե քեզ համար դեռ գաղտնիք է, որ Հայատսանում որևէ օբյեկտիվ լրատվամիջոց գոյություն չունի, մի թե քեզ համար դեռևս հասկանալի ու պարզ չէ, որ բոլոր ԶԼՄ-ները աշխատում են կոնկրետ ուժերի համար, իսկ եթե հայտնի դարձավ գոնե հիմա, ապա իմացիր, որ լրագիրն աշխատում է Արթուր Բաղդասարյանի համար, ինչը նշանակում է, որ շատ շուտով այն կաշխատի նաև իշխանության համար ;)

Թարմ է դեռ այն հիշողությունը, երբ Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր և լրագիրը խիստ իշխանական ԶԼՄ
Կարծում եմ իմ պատասխանում հստակ գրված էր, որ ամենևին չի հետաքրքրում ում է պատկանում այս կամ այն ԶԼՄ-ն։ Ես պատրաստ եմ նույնիսկ Սերժ Ազարտիչի Հայլուրը նայել մեծ հաճույքով, եթե այն դառնա օբյեկտիվ ԶԼՄ ու պատրաստ եմ միանգամից դադարել կարդալ Ա1+, եթե այն դառնա Հայլուրի նման, իսկ դու շարունակում ես պնդել, որ Լրագիրը ազգային անվտանգության քարտուղարուհունն է…

Sator
30.04.2008, 20:04

Ցավում եմ, որ այդպես էլ չկարողացար հասկանալ թե ինչ կապ ունի, որ այն ազգային անվտանգության քարտուղարուհունն է, բայց չեմ պատրաստվում շարունակել բացատրական աշխատանքը, մեկ է չես հասկանա:

Արամ
30.04.2008, 20:08
Ցավում եմ, որ այդպես էլ չկարողացար հասկանալ թե ինչ կապ ունի, որ այն ազգային անվտանգության քարտուղարուհունն է, բայց չեմ պատրաստվում շարունակել բացատրական աշխատանքը, մեկ է չես հասկանա:

մեկ հարց, իսկ ինչ կապ ունի ՍՍ ա թե ԱԱՔ-ինը:)

Sator
30.04.2008, 20:10
մեկ հարց, իսկ ինչ կապ ունի ՍՍ ա թե ԱԱՔ-ինը:)

Այ հենց հարցն էլ դրանում էր, որ որևէ կապ չունի, ուստի և շատ արագ լրագիրը կդառնա նույն հայլուրի ինտերնետային տարբերակը

Artgeo
30.04.2008, 20:43
Այ հենց հարցն էլ դրանում էր, որ որևէ կապ չունի, ուստի և շատ արագ լրագիրը կդառնա նույն հայլուրի ինտերնետային տարբերակը
Որ կդառնա, չենք կարդա ;)

Աբելյան
01.10.2008, 18:53
"Չորրորդ Իշխանություն", մեկ մեկ էլ "Հայք"

Հակոբ Գեւորգյան
02.10.2008, 09:44
Էկոլոգիային նպաստելու նպատակով, աշխատում եմ չաջակցել թերթ արտադրող ձեռնարկություններին. թերթ չեմ կարդում՝ այլ կարդում եմ համակարգչի էկրանից։:erexa

Rammstein
02.10.2008, 16:08
Էկոլոգիային նպաստելու նպատակով, աշխատում եմ չաջակցել թերթ արտադրող ձեռնարկություններին. թերթ չեմ կարդում՝ այլ կարդում եմ համակարգչի էկրանից։:erexa

Մի քիչ թեմայից շեղվեմ, ու ասեմ, որ համակարգչի էկրանը էլեկտրաէներգիա է սպառում, որ արտադրվում է ջերմակայաններում գազ վառելով, որն էլ իր հերթին աղտոտում է շրջակա միջավայրը։ Նենց որ թերթ կարդալը էկոլոգիային նպաստելու հետ որեւէ կապ չունի։:)

Հ.Գ. Ես էլ թերթ չեմ կարդում։

Chuk
02.10.2008, 16:21
Շատ թերթեր եմ կարդում, բայց հիմնականներն են «Հայկական ժամանակ», «Առավոտ», «168 ժամ», երբեմն (առաջ հաճախ) «Չորրորդ իշխանություն», երբեմն «Ժամանակ Երևան», «Հրապարակ»:

dvgray
22.01.2010, 04:40
էսօր բացեցի "Հայկական ժամանակի" սայթը -
հինը hzh.am
նորը http://www.armtimes.com/
ու հաճելիորեն զարմացա: լավ սայթ է,
վերջապես իմ նախընտրած թերթը կրկին կարդալու հնարավորություն ունեմ:

Askalaf
22.01.2010, 16:29
Ներկայումս Հայաստանում չեմ գտնվում, դրա համար հիմնականում կարդում եմ հայկական թերթերի էլեկտրոնային տարբերակները՝

«Առավոտ» — www.aravot.am
«Ա1պլյուս» www.a1plus.am
«Հայկական ժամանակ» - http://www.armtimes.com
«Հետք» – www.hetq.am
«168 ժամ» - http://168.am
«Չորրորդ իշխանություն» – www.chi.am

երբեմն էլ օգտվում եմ www.armtown.com կայքից լուրերին տարբեր աղբյուրներից արագ ծանոթանալու համար։

pispers
22.01.2010, 16:49
Հարցը այնքան էլ հստակ չի: Ո՞ր մամուլի մասին է խոսքը՝ միայն հայկակա՞ն: Եթե այո, ապա Լրագիր և Հայկական Ժամանակ:

Gayl
22.01.2010, 20:05
«Հայկական Ժամանակ» մեկ-մեկ էլ «Չորրորդ Իշխանություն»:

Ֆոտոն
12.02.2010, 14:24
Մի քանի տարի առաջ շատ փնտրեցի ու գտա արվեստի մասին «Առագաստ» ամսագիրը: Շատ լավն է: Գրական ստեղծագործությունների, նկարիչների հարցազրույցներ ու անպայման նկարներ, երաժիշտներ... բովանդակալից ու մատչելի: Ափսոս վաղուց չի հրատարակվում, թե մեզ մոտ չեն ստանում:

Հ.Գ. Եթե արվեստին վերաբերվող ամսագիր գիտեք, ասեք: :)

ՄՄարիամ
14.08.2013, 15:21
<<Կրթություն>> շաբաթաթերթը

Այբ
02.05.2014, 12:48
Սկզբում պետք է խոստովանեմ, որ դժգոհելով էի ամեն շաբաթ ամբիոնից «Գրական թերթ» գնում: Կուրսով նույնիսկ բողոքեցինք:
Ճիշտ է, եսիմինչեր չեն գրում «Գրական թերթ» -ում ( թերություններով հանդերձ՝ սա է մեր գրական կյանքի վիճակը), բայց հետաքրքիր հոդվածներ, լավ գործեր մեկ-մեկ հանդիպում են, հետո էլ իմանում ես, թե ինչ նոր գրքեր են լույս տեսել, ինչ գրական միջոցառումներ են տեղի ունեցել...
Ամեն շաբաթ պարտադիր գնում ու կարդում եմ:

Հ.Գ. Կուրսով աղմուկ բարձրացնելուց հետո ոչ ամբիոնից:

Զաքար
05.01.2015, 14:38
Կարդում եմ հիմնականում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թերթը:
Ընտիր թերթ է (բառիս բոլոր իմաստներով): :)

Areg ak
12.08.2015, 23:05
համաձայն եմ

Գայանա
27.08.2016, 17:01
«Հայկական ժամանակ» և «168 Ժամ»