PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարեկենդան կամ ինչպես պայթեց Փուչոն :)



Sunny Stream
31.01.2008, 13:47
Սկսելա երիտասասրդական շարժումը հրավիրում է Բարեկենդանի տոնակատարության ս.թ. փետրվարի 3-ին ժամը 13.00-ին Կոմիտասի արձանի շրջակայքում (Կոնսերվատորիայի դիմաց):
Բարեկենդանը հայ ժողովրդի ամենաուրախ ու անհոգ տոներից մեկն է, մի օր, երբ մարդիկ ազատորեն ուտում-խմում են, կատակում ու ասում ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...
Եկեք նշենք մեր Բարեկենդանը, ուախանանք, մասնակցենք 3 տարօրինակ թեկնածուների քվեարկությանը, ծանոթանանք նրանց ծրագրերին, ծիծաղենք Փուչո թագավորի վրա ու պահանջենք մեր ուզածը;)
http://www.imageshare.am/thumb/67740760/04_02.jpg (http://www.imageshare.am/view/67740760/04_02.jpg)
Շարժմանը կարող եք ծանոթանալ www.sksela.info կայքում :)

Ձայնալար
31.01.2008, 14:40
Եկե՛ք տեր կանգնենք մեր եղին ու բրնձին:
Անցյալ տարի շատ լավ անցավ բարեկենդանը կոնսի բակում: Բամբիռն էր նվագում, լավ եղանակ էր, ու լիքը հաճելի երիտասարդներ:
Եթե հաջողվի անպայման կգամ :yahoo

Արշակ
31.01.2008, 16:32
Երևի կգամ :)

Apsara
31.01.2008, 16:36
Վայ շաատ հետաքրքիրա հնչում, ես էլ եմ ուզում գալ, մնումա Հայկին ասեմ և ընդհանուր հայտարարի գալուց հետո կգանք երկուսով/ երևի:oy/

Sunny Stream
31.01.2008, 18:48
Եկե՛ք տեր կանգնենք մեր եղին ու բրնձին:
Անցյալ տարի շատ լավ անցավ բարեկենդանը կոնսի բակում: Բամբիռն էր նվագում, լավ եղանակ էր, ու լիքը հաճելի երիտասարդներ:
Եթե հաջողվի անպայման կգամ :yahoo
Հա, էդ նույն Սկսելայի ակցիան էր... Բարեկենդանը ավանդույթ ա;)

Մոռացա ասել. երաժշտություն կլինի, եթե չհաջողացնենք կենդանի, ապա կլինի շատ ուրախ ոչ կենդանի (ծրագրում անպայման` Բրեգովիչ);) լինելու է կառնավալ, եթե շուտ գաք, կհասցնեք ներկել ձեր դեմքերն ու դիմակավորվել... կսպասենք բոլորին!!! :)

Հ.Գ. կայքում նայեք անցած ակցիաները, միգուցե պատահաբար ներկա եք եղել` չիմանալով ինչ է ու ովքեր են կազմակերպել...

StrangeLittleGirl
31.01.2008, 19:48
Ես էդ ժամին լրիվ ուրիշ պայմանավորվածություն ունեմ: Շատ ափսոս, չեմ գա: Բայց եթե հորեղբայրս ներկա լինի, իմ կողմից բարևեք:

Sunny Stream
31.01.2008, 19:48
Ես էդ ժամին լրիվ ուրիշ պայմանավորվածություն ունեմ: Շատ ափսոս, չեմ գա: Բայց եթե հորեղբայրս ներկա լինի, իմ կողմից բարևեք:
:oy դեմքից չգիտեմ... կարծում եմ...

Amaru
31.01.2008, 19:55
գիտեի, որ Սկսելա-ն նշելու ա… եթե տրամադրություն ունենամ, կգամ…

Sunny Stream
31.01.2008, 19:57
գիտեի, որ Սկսելա-ն նշելու ա… եթե տրամադրություն ունենամ, կգամ…
Որ լավ տրամադրություն ունենա՞ս, թե՞ վատ...
Վատի դեպքում անպայման արի, հաստատ միանգամից լաաավ կուրախանաս ;) Դե լավի դեպքը չի էլ քննարկվում :P

Amaru
31.01.2008, 20:00
:) ես իմ թթված դեմքով ուրիշների ուրախությունը փչացնել չեմ սիրում… :) մի քանի կարևոր հանգամանքներից ա կախված գալս… եթե ամեն ինչ նորմալ լինի, կգամ :) համ ել հետդ ծանոթանալ եմ ուզում, Ձնծաղի՛կ :)

Sunny Stream
31.01.2008, 20:01
համ ել հետդ ծանոթանալ եմ ուզում, Ձնծաղի՛կ :)
Այ էդ ուրիշ, հազիվ ինձ էդքան էլ փոքր չեմ զգա :hands լավ, կսպասեմ քեզ, ինձ ճանաչիր ձեռքիս պուճուր-մուճուր կամերայով ;)

Belle
31.01.2008, 20:19
Ես էլ կարողա գամ, հետաքրքրեց :oy

Sunny Stream
02.02.2008, 19:23
Ժողովուրդ!!!
Վաղը անպայման եկեք!!!
Էսօր վերջին պատրաստություններն էինք տեսնում... Պիտի ՇԱՏ ՈՒՐԱԽ, բայց միաժամանակ ՇԱՏ ԼՈՒՐՋ լինի...
Ու ինչքան ժողովուրդը հավես լինի ու ներգրավվի ակցիային, էնքան հավես կանցնի այն...
Կսպասեմ բոլորին! ;)

Նորմարդ
02.02.2008, 19:30
Ժողովուրդ!!!
Վաղը անպայման եկեք!!!
Էսօր վերջին պատրաստություններն էինք տեսնում... Պիտի ՇԱՏ ՈՒՐԱԽ, բայց միաժամանակ ՇԱՏ ԼՈՒՐՋ լինի...
Ու ինչքան ժողովուրդը հավես լինի ու ներգրավվի ակցիային, էնքան հավես կանցնի այն...
Կսպասեմ բոլորին! ;)
Ես ու Ձայնալարը գալու ենք, ժամը 12:30 կլինենք նախանշված վայրում, հուսով եմ կհասցնեք մեզ ներկել:lol

Sunny Stream
02.02.2008, 22:06
Ես ու Ձայնալարը գալու ենք, ժամը 12:30 կլինենք նախանշված վայրում, հուսով եմ կհասցնեք մեզ ներկել:lol
Ապրեք!
Հա, լավ հիշեցրիր, ներկեր պիտի վերցնեմ :D ;)

Sunny Stream
03.02.2008, 10:37
Ժողովուրդ, շատ-շատ-շատ շտապ հարկավոր է
"Ձեզ Բարեկենդան, մեզ Բարի Զատիկ"
երգը... խնդրում եմ, եթե ունեք, մի տեղ տեղադրեք... Կամ գոնե բառերը ուղարկեք ինձ...
Նախապես շնորհակալություն:
Եթե ինչ-որ մեկն ունի ու գալու է, թող որևէ նորմալ կրիչի վրա բերի հետը, լա՞վ...
Ապրեք!

Chuk
03.02.2008, 11:01
Ոնց որ թե ես էլ եմ գալիս :)

Sunny Stream
03.02.2008, 17:26
Ոնց որ թե ես էլ եմ գալիս :)
Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցի քեզ :oy
Belle, Ձայնալար ջաններ, ձեզ հետ ծանոթանալու համար նույնպես ուրախ եմ :) Է՞լ ում առաջին անգամ տեսա... :think
Կներեք, զբաղված էի, չկարողացա երկար խոսել... Դուք էլ շուտ գնացիք... Չհավանեցիք, հա՞ :( ...

Իմ կարծիքով, շատ լավ անցավ!!! Ուղղակի դերասաններին ուշ էին տվել տեքստերը, մեծ մասը իմպրովիզ ստացվեց, բայց լավ տակից դուրս եկան, շատ ուրախացանք :B

Արշակ
03.02.2008, 18:19
Ափսոս չկարողացա գալ։ Հիվանդացել եմ։ :(

Իսկ ո՞նց անցավ, վերջը ինչպե՞ս պայթեց Փուչոն, ու ընդհանրապես ո՞վ էր էդ Փուչոն։ :)

Sunny Stream
03.02.2008, 19:08
Հա, Արշակ ջան, շատ ափսոս, որ չեկար...
Ինձ իսկապես դուր եկավ :) Դե 3 շաբաթ է որոշում-պայմանավորվում էինք, վերջին մի շաբաթը գրեցինք սցենարը, վերջին 2 օրվա մեջ գնեցաինք-ճարեցինք պետք եկած ամեն ինչ, դերասանները վերջին օրը ծանոթացան իրենց դերերին... Ու արդյունքում իմպրովիզախառը ուրախ միջոցառում եղավ :hands
Ինքը նախևառաջ Բարեկենդանի տոնակատարություն էր` ուրախանալ, պարել, փուչիկներ, դիմակներ, ճիշտ ասել ու գոռալ էն բողոքը, որ ունես քո մեջ...
Բեմականացումը ընտրություն էր (դե հնարավոր չի առանց դրա, թեև արդեն բոլորս էլ զզվել ենք). 3 թեկնածու կար` Գահմետ Լպրծունյան Սապոնիչի, Հերյուրանք Զրպարտյան Պառակտիչի, Փուչո Գրդոնի (չեմհիշումինչ)յան... Էս թեկնածուների կենսագրություններն են ներկայացվում, մոտավորապես գրեմ Հերյուրանքի կենսագրությունը`
Ծնվել է Թուքումուր գյուղում դժվարությամբ տնային պայմաններում` գյուղում բժիշկների բացակայության պատճառով: Սովորել է քայլել, ուտել, խմել... Տարբեր մրցույթների դափնեկիր է, հատկապես հպարտանում է Համահայկական Զրպարտական խաղերի իր` ոսկե մեդալով :D
Մի խոսքով, անգիր չեմ հիշում... Ամեն մեկը ներկայացնում է իր ծրագիրը` արտաքին ու ներքին քաղաքականություն, տնտեսություն, կրթություն և այլն: Հետո ժողովուրդը քվեարկում է` տոպրակների մեջ չորացած տերևներ լցնելով: Վերջում Փուչոյի տոպրակի կեղքին նոր տոպրակ են դնում` տերևներով լցված, վրան գրած` "Հանուն Փուչոյի": Այսպիսով Փուչոն հաղթում է, թագավորի երդում տալիս ("հորս արև") ու սկսում օրենքներ ընդունել` "Պատրոն դաշը" դարձնել Փուչիկաստանի հիմն, կտրել բոլոր ծառերը, որ Արարատը լավ երևա ե այլն... Հետո հանդիսատեսը հարցեր է ուղղում Փուչոյին.
1. ո՞վ է իր թշնամին - ցանկացած սուր բան, հատկապես` սուր լեզուները, որոնք ինքը արմատախիլ է անելու
2. ի՞նչ կանի, եթե հարևան երկրները նեղեն - քանի որ ռեզինից է, ոչ մի վատ բան էլ չի լինի, իր ճկուն քաղաքականության շնորհիվ երկիրը հանգիստ ձգվի ու կնեղվի
3. Եթե բոլոր ծառերը կտրեն, ինչո՞վ պիտի շնչեն - փուչիկներին պետք չէ թթվածին, դրա փոխարեն գործարաններ կկառուցենք, լիքը ծուխ ու գազեր կարտադրենք, փուչիկների համար էլ մեծ ընտրություն կստեղծենք, թե չէ թթվածինն ում է պետք...
4. վաղվանից պահք է, ի՞նչ եք ուտելու - դե, որպես իսկական հայ քրիստոնյա փուչիկ կհրաժարվեմ կենդանական ու յուղոտ կերակուրից, այսինքն պահքի օրերն կենդանի ու յուղոտ մարկդանց չեմ ուտի, իսկ մնացածն էլ ինձ պետք չեն: Փոխարենը կուտեմ մարդկանց ներվերը, իրավունքները, ձայները...

Հետո հայտնվում է Բարեկենդանը` նա, ով ճիշտն է ասում` ծաղրածուի գլխարկով ուդիմակով ու ծաղրածուների պես էլ չափածո սկսում է հակաճառել ու ամեն խոսքի հետ պայթեցնում է Փուչոյի "գահի"-ն ամրացված փուչիկները... Նա ասում է, որ Փուչոն դատարկ է,որ ասեղ տեսնի, թե չէ` կփախչի, որ մեզ ոչ թե Փուչոներ են պետք, այլ Մարդիկ, ովքեր լուրջ օրենքներ կընդունեն ու կհիմնեն ազատ երկիր` առանց կեղծիք ու բռնություն...
Բարեկենդանը հռչակագիր է կարդում, որում Հայաստանի ցանկացած քաղաքացու պոտենցյալ հերոս է հռչակում, որը կարող է պայթեցնել բոլոր փուչ փուչոներին... Մարդիկ էլ ստորագրեցին էդ հռչակագրի տակ, հետո շրջան բռնեցինք Կոմիտասի արձանի շուրջը, պարեցինք մի քանի ուրախ երգի տակ, տաք-տաք գինի խմեցինք ու ցրվեցինք... Ես էլ 2 փուչիկ տարա ու դիմակս, դիամկս զոհվեց հերոսի մահով, փուչիկներն էլ պայծառ-պայծառ հրաշք բալիկների նվիրեցի...


Ինձ շատ հետաքրքիր է իմանալ ակումբցիների կարծիքը... ինձ համար ամեն ինչ շատ լավ էր, միգուցե որովհետև ես "ներսի մարդ եմ" (թեև "դրսի" ընկերներս էլ էին շատ հավանել)... ուզում եմ լսել (կարդալ էլի :D) ձեր նկատողություններն ու առաջարկությունները ;)

Chuk
03.02.2008, 19:45
Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցի քեզ :oy
. . .
Կներեք, զբաղված էի, չկարողացա երկար խոսել... Դուք էլ շուտ գնացիք... Չհավանեցիք, հա՞ :( ...
Հուսով եմ, հաջորդ անգամ ավելի երկար ու հանգիստ կզրուցենք :)
Ես գիտեի, որ դրական տպավորություն եմ ստանալու, բայց չգիտեի, որ այսքան դրական ;)

Միջոցառումը հետաքրքիր էր մտածված: Ցավոք մեզ սպասում էին ու մենք պետք է չվեինք տաք երկրներ (մեզնից մի քանիսը մրսում էին նաև): Քեզ չուզեցինք մոտենալ, որ չխանգարենք, բայց ամեն ինչ լավ էր, կեցցե՛ք :)

Sunny Stream
03.02.2008, 23:04
Հա, էդ դեպքում (եթե ձեզ սպասել են) ոչինչ... :oy
Իսկ տպավորություններս նույնպես շատ-շատ դրական են (գերադրական - նոր իմաստ տվեցի էս բառին ;) )... Բայց ես էլ կսպասեմ ավելի տևական հանդիպման ավելի ամբողջականացնելու համար տպավորություններս ;)
Իսկ մրսողներին մի մխիթարանք կար... գլինտվեյն էր պատրաստվում, ու վերջում բոլորս խմեցինք, տաքացանք, իսկ նրանք, ովքեր ափսոսում էին ավելցուկը, իմ գնալուց հետո վերջացրին այն ու, լուրջ կասկածներ ունեմ, որ լա~վ արբեցին (բայց դե դա արդեն միջոցառումից դուրս...) :P

Նորմարդ
03.02.2008, 23:29
Շատ լավն էր, չնայած երկար չկարացա մնալ:(
Ես էլ ռազմավար ունեցա, ստորև ներկայացնեմ ցուցակը
1. Մեկ հատ «Սկսելա» պիտակ, որը միանգամից փակցրեցին մեջքիս:D
2. Մեկ հատ թղթե թևնոց դեղին գույնի :D
3. Մեկ հատ արզաթագույն դիմակ ռեզինե գոտիով:D
4. 2 հատ թերթիկ Բարեկենդանի տոնի բացատրությամբ, մեկ հատ կանաչ մեկ հատ էլ կարմիր գույնի:

Շատ եմ ափսոսում որ այդպես էլ փուչիկ չկարողացա գրավեմ:(

Sunny Stream
03.02.2008, 23:32
1. Մեկ հատ «Սկսելա» պիտակ, որը միանգամից փակցրեցին մեջքիս:D
2. Մեկ հատ թղթե թևնոց դեղին գույնի :D
3. Մեկ հատ արզաթագույն դիմակ ռեզինե գոտիով:D
4. 2 հատ թերթիկ Բարեկենդանի տոնի բացատրությամբ, մեկ հատ կանաչ մեկ հատ էլ կարմիր գույնի:

:D Լավ նկարագրություն էր...


Շատ եմ ափսոսում որ այդպես էլ փուչիկ չկարողացա գրավեմ:(

Բա որ ինձ ոչ մի բան չմնա՞~ց :cry գնամ, թալանեմ ինչ մնացել է ... :vayreni

շատ ուրախ եմ, որ հավանել եք... հաջորդ ակցիաների մասին էլ անպայման կգրեմ, հույս ունեմ Ակումբում արդեն ունենք մեզ սատարողներ ;):yahoo

Նորմարդ
03.02.2008, 23:34
:D Լավ նկարագրություն էր...


Բա որ ինձ ոչ մի բան չմնա՞~ց :cry գնամ, թալանեմ ինչ մնացել է ... :vayreni

շատ ուրախ եմ, որ հավանել եք... հաջորդ ակցիաների մասին էլ անպայման կգրեմ, հույս ունեմ Ակումբում արդեն ունենք մեզ սատարողներ ;):yahoo
Հա լավ գաղափար ա, տենց լավ ակցիաներին անպայման կմասնակցենք ու կաշխատեմ մյուս անգամ մասնակցել մինչև վերջ:D

Ծով
03.02.2008, 23:43
Դե դուք ուրիշ եք էլի;)
Ուրախ եմ, որ լավ է անցել ու հետաքրքրությամբ կարդացի։ Շնորհակալություն:love:oy:)
Ավելացնեմ, որ Ձնծաղի՛կ ջան, այնպես էիր նկարագրել, որ ինձ թվաց՝ ձեզ հետ էի...

Sunny Stream
04.02.2008, 00:33
Ավելացնեմ, որ Ձնծաղի՛կ ջան, այնպես էիր նկարագրել, որ ինձ թվաց՝ ձեզ հետ էի...
:oy
Մյուս անգամ կգա'ս :angry....հա՞ :oy

Ծով
04.02.2008, 02:21
:oy
Մյուս անգամ կգա'ս :angry....հա՞ :oy

Հա:love:oy:)

Sunny Stream
04.02.2008, 02:25
Հա:love:oy:)
Ապրես

Հ.Գ. տեսար, չէ՞, ստորագրությունիցդ ինչ "սմայլա-մտքագողություն" արեցի (փոքրիկ մշակմամբ) :D

Ծով
04.02.2008, 02:30
Ապրես

Հ.Գ. տեսար, չէ՞, ստորագրությունիցդ ինչ "սմայլա-մտքագողություն" արեցի (փոքրիկ մշակմամբ) :D
ջնջի..դեռ ուշ չի..օֆֆտոպում ենք:D
էս մեկը մենակ:hands

Sunny Stream
04.02.2008, 02:33
Սկսելան սիրում ա օֆֆտոպներ, ոչինչ , էդ մեզ մոտ թեմայից դուրս չի ;)
Լավ, պրծ, չխկլը-փակ (օֆֆտոպներին)

Sunny Stream
06.02.2008, 19:15
Ուխ, գրել են արդեն...
Ռադիոյի նյութը, ցավոք, չհասցրեցի լսել ("Լյուն-Սե"երիտասարդական հաղորդման շրջանակներում)...
Իսկ Ի-նետում`
www.e-channel.am -ի Ուսանողական էջում կա հոդված, մեկ էլ Ա1+,168Ժամ, Առավոտ-ի ուսանողականներում պիտի գրեին, տեսնես գրել ե՞ն...