PDA

Դիտել ողջ տարբերակը : Կին նախագահ



Artgeo
29.09.2006, 19:15
Ի՞նչ եք կարծում։ Հնարավո՞ր է Հայաստանում տենց բան։
Իմ կարծիքով ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է, քանի որ տղամարդկությունն ու տղամարդը հայկական քաղաքականության մեջ իրեն վարկաբեկել է։

StrangeLittleGirl
29.09.2006, 22:51
Շատ լավ կլիներ: ;) Բայց միանշանակ ասել չի կարելի: Պետք է կոնկրետ կանայք լինեն, որ ասենք կոնկրետ տղամարդկանցից լավն են:

Ուլուանա
02.10.2006, 10:28
Շատ լավ կլիներ: ;) Բայց միանշանակ ասել չի կարելի: Պետք է կոնկրետ կանայք լինեն, որ ասենք կոնկրետ տղամարդկանցից լավն են:
Լրիվ համաձայն եմ։ ;)

Artgeo
02.10.2006, 10:54
Իսկ ներկայում հայտնի կանանցից, ո՞վ կարող է դառնալ ըստ ձեզ

Ուլուանա
02.10.2006, 11:14
Շատ ծանոթ չեմ կին քաղաքական գործիչներին, բայց որքանով որ տեսել ու լսել եմ, հնարավոր թեկնածու եմ համարում, օրինակ, Հրանուշ Հակոբյանին։ Դժվարանում եմ ասել, թե նա որպես նախագահ իրեն ինչպես կդրսևորեր, բայց, ինչքան նկատել եմ, բավականին ակտիվ, կազմակերպված ու նպատակասլաց գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում։ Նրա ելույթներն էլ եմ հավանում. իմ կարծիքով շատ խելացի ու կշռադատված է խոսում, ջուր չի ծեծում, ինչպես շատ-շատերը...:think

Հաշվի առեք, որ սա ընդամենը ընդհանուր տպավորության վրա հիմնված կարծիք է։ :oy

Taurus
02.10.2006, 12:34
Իսկ ներկայում հայտնի կանանցից, ո՞վ կարող է դառնալ ըստ ձեզ

Ոչ ոք էլ չի կարող, մոտակա տաս քսան տարվա մեջ, բայց որ լինի ես դեմ չեմ:

StrangeLittleGirl
02.10.2006, 13:36
Իսկ ներկայում հայտնի կանանցից, ո՞վ կարող է դառնալ ըստ ձեզ
Գոհար Քյալյան :P

Artgeo
14.01.2007, 15:43
Կնոջ տեղը… խորհրդարա՞նն է. կանանց ֆորումը պահանջում է տեղ տալ Հայաստանի բնակչության մեծամասնությանը

http://users.freenet.am/~lamazi/ai172701s.jpg22 կուսակցություն և 40 ՀԿ ներկայացնող ֆորումն այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ վաղուց ժամանակն է բարձրացնելու կանանց դերը Հայաստանի քաղաքական կյանքում:

«Հայ կանանց մեջ այդ ներուժը կա,- «Կին առաջնորդ» ֆորումի անունից հայտարարեց Ռուզան Խաչատրյանը: - Պարզապես քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ընտրությունների անցկացման արդարացի մեխանիզմ, կանայք իրենց թույլ չեն տա մտնել «կեղտոտ քաղաքական դաշտ»:

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի բնակչության 60 տոկոս կազմող կանանց 40 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, սակայն խորհրդարանում կա ընդամենը 7 կին պատգամավոր, իսկ 926 գյուղապետներից ու քաղաքապետներից ընդամենը 15-ն են կին:

Միացյալ Նահանգների զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հետազոտությունների արդյունքներն ուղարկելով Ազգային ժողով` ֆորումն առաջարկում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում և մեծացնել կանանց ներկայությունը խորհրդարանում:

«Առաջարկվում է, որ համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրացուցակներում առնվազն 25 տոկոսը կանայք լինեն, նախկին 5 տոկոսի փոխարեն,- ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության անդամ Խաչատրյանը: - Ընտրական ցուցակում յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի»:

Ըստ Խաչատրյանի` իշխող Հանրապետական կուսակցությունը հրաժարվել է միանալ նախաձեռնությանը, չնայած իր շարքերում կանանց մեծ թվին:

Խաչատրյանը վախենում է, որ ՀՀԿ դիրքորոշումը կարող է վատ անդրադառնալ ֆորումի նախաձեռնության վրա:

Նա ասում է, որ քաղաքականության մեջ կանանց ներգրավմանը խոչընդոտում են նաև «ոչ արդար ընտրություններն ու քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաները», որոնք իրականում բիրտ ուժի, բռնության ու կեղծիքի արտացոլում են:

Այդուհանդերձ, Խաչատրյանը հուսով է, որ առաջարկը կընդունվի, և կանայք ավելի ակտիվ դեր կստանձնեն:

Նրա կարծիքով` արդար ընտրությունների դեպքում կանայք իրենց տղամարդ հակառակորդներին հաղթելու մեծ հնարավորություն ունեն:

Եթե կանայք համապատասխան հարաբերակցությամբ ներկայացված լինեին քաղաքական դաշտում, ապա «քաղաքականության մեջ շատ հարցեր` հանդուրժողականությունից մինչև կաշառակերություն, էապես փոխված կլինեին»,- ասաց նախաձեռնությանը միացած նախկին վարչապետ, ներկայումս Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Մանե
14.01.2007, 17:07
Իսկ ինչո՞ւ ոչ.Չ՞է որ ամեն ինչ առաջին անգամ է լինում.Ինձ թվում է կին նախագահը ավելի շատ կմտածի ժողովրդի շահերի մասին,քան տղամարդը/նայած/. Ուղղակի պետք է փորձել

Արսեն
14.01.2007, 23:03
Միգուցե պատասխանատու գործերը կանայք աելի լավ են անում:think , բայց կին - ՆԱԽԱԳԱՀ:8 , ետ վերջնա…;) Դեմ եմ, եթե դա իմ կինը չի լինի:oy

arman1993
14.01.2007, 23:12
Արսեն ջան չեմ հասկանում թե խի ես զարմանում, որ կիննել կարողա լինի նախագահ:
Օրինակ Կոնդոռիսա Ռայսը ինչ վատ նախագահա՞:think

Artgeo
14.01.2007, 23:38
Կոնդոլիզա Ռայսը նախագահ չի: Նա ԱՄՆ-ի պետ. քարտուղարն է: Նախագահա օրինակ Լատվիայի նախագահը Վայրա Վիկե-Ֆրեյբերգան:

Արսեն
14.01.2007, 23:43
Ես դա իմ սուբեկտիվ կարծիքն եմ հայտնել, բացատրելը երկար ա ու դժվար...

քաղաքացի
14.01.2007, 23:43
Ֆրանսիայում կին նախագահ լինելու շատ մեծ հույսեր կան: ԱՄՆ-ում 2008-ին Հիլարի Քլինթոնը (Բիլ Քլինթոնի կինը) իր թեքնածությունը ուզում է դնել: Շատանում են կին նախագահները և ես ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Արշակ
15.01.2007, 13:07
Ընդհանրապես ամբողջ աշխարհում ու հատկապես Հայաստանում կնոջ դերը նսեմացված է։ Ու դրանից աշխարհը շատ է տուժում։ Ու կին նախագահն էլ երկրի համար շատ լավ նախագահ կարող է լինել։ Մի խոսքով՝ լրիվ նորմալ եմ վերաբերվում։
Բայց դե հակառակ ծայրահեղության մեջ էլ պետք չի ընկնել։ Այսինքն՝ պետք չի մտածել՝ մենակ թե կին լինի։ Պետք է ընտրել տվյալ պաշտոնը, պարտականություններն իրականացնելու համար ամենահարմար թեկնածուին, անկախ նրանից, կին է, թե՝ տղամարդ։
Ինչպես Բյուրակնն ասաց՝ նայած կոնկրետ ու՞մ մասին է խոսքը։

Գոռ Ջան - Հայ
15.01.2007, 20:44
Հնարավորա միայն մի դեպքում, եթե Հայաստանում ամյրիշխանություն լինի:[ :D :D :D

Մանե
15.01.2007, 21:00
Հնարավորա միայն մի դեպքում, եթե Հայաստանում ամյրիշխանություն լինի:[ :D :D :D

Կարծում եմ որ պարտադիր չի

Ծով
19.01.2007, 01:20
Է՚՚՚՚…չէ…ես համաձայն չեմ…
Չեմ հասկանում ,հենց տղամարդկանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, սկսում են համոզվել,որ կինն էլ կարող է դա անել…
ես կարծում եմ,որ խելքը գլխին,դիվանագիտական տաղանդով և ուժեղ տղամարդ նախագահ է մեզ պետք…
Կանայք,ինչքան էլ իրենց համոզեն,չափից շուտ են տրվում զգացմունքներին,իսկ մեզ մի ողջ ժողովրդի զգացմունքները հանդարտեցնող է պետք անհրաժեշտ պահին…
Մեզ կռվող է պետք…
բայց կարծես թե միայն մեր մասին չէր խոսքը…
:think
ուրեմն այսպես…բոլոր երկրները թո՛ղ կին նախագահ ունենան,միայ Հայաստանինը թո՛ղ տղամարդ լինի…էս բոլոր կանայք կսիրահարվեն մեր մինուճարին, ու մենք կգրավենք ամբողջ աշխարհը…:D

ladyARM
12.02.2007, 01:01
Անկեղծ ասած այս պահին ոչ մի թկնածում չեմ մտաբերում, բայց կարծում եմ , որ ՀՀ նախագահը կին կամ տղամարդ լինիը ոչինչ չի փոխի, եթե վերջինս իրեն պատասխանատու չզգա հայազգի ցանկացած ներկայացուցչի մատի փուշի համար...

Մենք նոր, ազգասեր և ուժեղ առաջնորդի կարիք ունենք և սեռը կապ չունի...

Հեթանոս Հրեշտակ
12.02.2007, 01:41
Ես կասեի ուղղակի պետք չի դա Հայաստանին: Ավելի լավ ա մի հատ Կաստրոյի նման մեկը լինի, պետությունը էս անցքից հանի, հետո կերեվա

Սալբի
12.02.2007, 14:43
Իսկ ներկայում հայտնի կանանցից, ո՞վ կարող է դառնալ...

Շատերը կարող են հավակնել այդ պաշտոնին,հատկապես հասարակական սեկտորից,պարզապես ամեն կին չէ ,որ պատրաստ է հաջողության համար օգտագործել ընտրական կեղտոտ տեխնոլոգիաները,ինչպես անում են որոշ տղամառդիկ:Եթե կանայք ընտրեն իրենց տեսակին,գոնե ապագայում կին նախագահ ունենալու հավանականությունը կավելանա:

Մելիք
12.02.2007, 15:01
Շատերը կարող են հավակնել այդ պաշտոնին,հատկապես հասարակական սեկտորից,պարզապես ամեն կին չէ ,որ պատրաստ է հաջողության համար օգտագործել ընտրական կեղտոտ տեխնոլոգիաները,ինչպես անում են որոշ տղամառդիկ:Եթե կանայք ընտրեն իրենց տեսակին,գոնե ապագայում կին նախագահ ունենալու հավանականությունը կավելանա:
Ես ոնց որ էդ շատերից ոչ մեկին չգիտեմ, միեկի անունը կասե՞ս, որ լուրջ կարող է հավակնել այդ պաշտոնին: Հետո մենք հո անգիտակից կենդանի չենք, որ մեր ընտրությունը կատարենք ըստ մեր տեսակի, ընտրությունը պետք ա կատարել, ելնելով մարդու արժանիքներից, ոչ թե սեռից: Համաձայն չե՞ք;) :

Սալբի
12.02.2007, 16:40
Ես ոնց որ էդ շատերից ոչ մեկին չգիտեմ, միեկի անունը կասե՞ս, որ լուրջ կարող է հավակնել այդ պաշտոնին: Հետո մենք հո անգիտակից կենդանի չենք, որ մեր ընտրությունը կատարենք ըստ մեր տեսակի, ընտրությունը պետք ա կատարել, ելնելով մարդու արժանիքներից, ոչ թե սեռից: Համաձայն չե՞ք;) :

Օրինակ Սրբուհի Քալանթարյանը,Իզաբել Սարուխանյանը,Անահիտ Իսաբեկյանը:Իսկ սկզբի համար կարելի է սուբյեկտիվ լինել մի քիչ: Դե կանայք մեղավոր են ,որ տղամարդիկ գիտեն միայն Խաչատուր Սուքիասյանի,Գագիկ Ծառուկյանի,Հովիկ Աբրահայանի անունները /մականուններ չեմ օգտագործում,կներեք վախկոտությանս համար/
:(

Vive L'Armenie
17.02.2007, 01:46
Ի՞նչ եք կարծում։ Հնարավո՞ր է Հայաստանում տենց բան։
Իմ կարծիքով ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է, քանի որ տղամարդկությունն ու տղամարդը հայկական քաղաքականության մեջ իրեն վարկաբեկել է։


Վատ միտք չի գիտես՞:think, նույնիսկ կասեի շա՜տ լավն ա:;) :ok

Լէգնա
26.10.2007, 12:19
Հիմա դրա կարքիը չկա, մինչ կին նախագահը պետք է ընտրել Ճիշտ նախագահի ,մի քանի ամսից, հետո գո՞ւցե հայ կինը դուրս գա բոլոր գծված շինծու սահմաններից ու դառնա `


լավ կլիներ ուժեղ, մաքուր ու հզոր կին նախագահ...

Գուցե: