PDA

Դիտել ողջ տարբերակը : Թշնամուցդ օգնություն կխնդրե՞ս



VisTolog
30.01.2008, 14:56
Թշնամուցդ օգնություն կխնդրե՞ս

dvgray
30.01.2008, 15:47
Հասկանում եմ, որ հարցը անձնական բնույթ է կրում, այլ ոչ թե մոնղոլ-խանական թշնամինեին: :think

Undina
30.01.2008, 15:55
Եթե զգամ, որ ինքս չեմ կարող, կողքիս մարդիկ էլ չեն կարող, և դա ոչ թե իմ այլ հարազատ մարդու համար է…միգուցե և խնդրեմ…
ես թշնամի բառը մի քիչ ուրիշ եմ հասկանում…

VisTolog
30.01.2008, 15:57
Կան պահեր, որ էլ ուշադրություն չես դարձնում թե կողքդ ով է կանգնած:
Ինձ թվում է, որ կարելի է օգնություն խնդրել թշնամուց, բայց օրինակ պարտքով 100$ վերցնել, չի կարելի::D

Ձայնալար
30.01.2008, 16:02
1. Երբեք մի ասա երբեք
2. Հավիտենական թշնամիներ գոյություն չունեն

egoist
30.01.2008, 16:23
Եթե ստիպված եմ օգնություն խնդրել ինչ-որ մեկից ,
1.պարզում եմ էդ մարդը ի վիճակի է ինձ օգնելու(լավ չի երբ մերժում են և մերժողը մրժվողը վատ վիճակի մեջ են ընկնում )
2. հաշվի եմ առնում դիմացի որոշ բնավորության գծեր (մարդ կա մի բան ես խնդրում էնքան ա իրան թանգացնում , որ չես էլ ուզում իրանից օգնություն ընդունել)
3. և վերջում, ինչ կարժենա այդ օգնությունը (չէ որ երբ մեկը քեզ օգնում է պարտվորված ես քեզ զգում)
եթե այս կետերին բարեկամներից ոչ մեկը չհամապատասխանի կանցնել թշնամիներս (եթե այդպիսիք գտնվեն)…

Script
30.01.2008, 16:34
Թշնամուցդ օգնություն կխնդրե՞ս
Եթե ինչ-որ մեկին թշնամի եմ համարում ,նշանակում է ինչ-որ ահավոր բանա արել իմ կամ իմ մտերիմների հանդեպ ,իսկ էդ էլ նշանակումա որ էդ մարդը իմ համար գոյություն չունի ու հետևաբար ես չեմ կարող օգնություն խնդրել գոյություն չունեցող մեկից::)

lulu
30.01.2008, 17:35
եթե թշնամի է ուրեմն օգնություն խնդրելուց հաստատ մի վատություն էլի կանի , իսկ եթե բախտի բերմամբ օգնի ուրեմն շատ թանգ կնստի ու սաղ կյանքում երեսով կտա ,
ինչ ուզում ա լինի ամեն պարագայում մի ելք կա

Դեկադա
30.01.2008, 19:04
Գուցեև խնդրեմ.......Չնայած համոզված երևի չլինեմ, որ այդ օգնության արդյունքում էլ ավելի չենք թշնամանա:Բայց ոնց մտածում եմ ես թշնամի չունեմ կամ էլ ունեմ ու չգիտեմ:[

Ուլուանա
31.01.2008, 08:56
Ճիշտն ասած՝ հարցման երկրորդ ու երրորդ տարբերակների միջև տարբերություն չտեսա... Միայն ձևակերպումն էր տարբեր... :esim

Ընտրել եմ առաջին տարբերակը։ Ես ինքս որևէ մեկին իմ թշնամին չեմ համարում, իսկ ով ինձ իր թշնամին է համարում, իր գործն է. ինչպես ասում են՝ իր մեղքն իր վիզը։ :P :)) Ուրիշ բան, որ ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ օգնություն խնդրել ցանկացած մարդուց, իսկ թշնամուց՝ առավել ևս, բայց ծայրահեղ դեպքում, այսինքն՝ եթե ուրիշ ոչ մի ճար չունենամ, թշնամուց էլ կխնդրեմ. դա իմ սկզբունքներին չի հակասում։ Համ էլ, եթե նույնիսկ թշնամիներ ենք, կամ ինքն ինձ իր թշնամին է համարում, ապա դրանով ցույց կտամ նաև, որ իրեն թշնամի չեմ համարում։ ;)

Արշակ
31.01.2008, 11:59
Համ էլ, եթե նույնիսկ թշնամիներ ենք, կամ ինքն ինձ իր թշնամին է համարում, ապա դրանով ցույց կտամ նաև, որ իրեն թշնամի չեմ համարում։ ;)
Համարյա էն ասեցիր, ինչ ուզում էի ասել։ Ընդհանրապես հաճախ է լինում, որ թշնամուց օգնություն խնդրելուց հետո, երկուսն էլ արդեն չեն կարողանում միմյանց որպես թշնամի վերաբերվել, ու հարաբերությունները շտկվում են։:)

Ծով
31.01.2008, 18:53
Դժվար է ասել...
Վերջերս մեկն ինձ ասաց.
-Ծո՛վ, իմ շրջապատում դու միակն ես, ով, կարծում եմ, անհնար է, որ թշնամի ունենա...
Ես մտածեցի, որ իրոք չեմ գտնում նման մեկի, ում համարում եմ իմ թշնամին։
Ավելը խորը մտածելուց հետո գտա նույնիսկ շատ քիչ մարդկանց, ովքեր ինձ հնարավոր է, որ համարում են իրենց թշնամին..ու..կարծում եմ եթե աշխարհում կա մեկը, ում թշնամին ես դու, ուրեմն հակառակը չի ուշանա, եթե անգամ մտածես, որ անհնար է...
Թշնամուցս օգնություն գուցե խնդրեմ, եթե նա գիտի, որ թշնամիս է ու եթե հանգամանքներն այլ տարբերակ չեն թողնում, բայց բարեկամիցս, որ ինձ իր թշնամին է կարծում..երբեք:B

Apsara
31.01.2008, 19:03
Եթե բանը դրանա հասել, ուրեմն ինչ անելանելի իրավիճակ է:think

պխատասխանել եմ այո, «թշնամի» ասելով չգիտեմ ինչ եք հասկանում, կարծես թե այդպիսիք չունեմ, կան մարդիք ում չես սիրում և դժվար հարաբերությունների մեջ ես, եթե սա համարենք թշնամություն, ուրեմն արդեն դիմոլ եմ, ինչպես նաև առանց նրանց ասելու օգնել եմ

Օգնություն խնդրելը վատ բան չի, իմ կարծիքով, եթե իսկապես դրա կարիքը զգում ես և ոչ մի ուրիշ ելք չկա տվյալ իրավիճակից

Գաղթական
03.02.2008, 22:41
իսկ ի՞նչ իմաստ է իր մեջ պարունակում «օգնություն» բառն այս թեմայում..
նյութական, էմոցիոնալ, որևէ հարցում օժանդակություն և այլն և այլն..

բայցևայնպես՝ ես ընդհանրապես հազվադեպ եմ օգնություն խնդրում..
խնդրելուց էլ՝ ոչ բոլորից, այլ՝ ինձ սրտացավ մարդկանցից..
ո՛չ նրա համար որ մեծամիտ եմ (բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ այս զգացմունքն ինձ անծանոթ է), այլ՝ գտնում եմ, որ եթե ուրիշների մոտ մի բան ստացվում է, ուրեմն ինձ մոտ էլ պետք է որ ստացվի.. հարկ եղած դեպքում՝ կարելի է սովորել մարդուց, թե նա ինչպես է դա անում (եթե իհարկե «օգնություն»-ը որևէ բանում օժանդակության իմաստով է..), և սկսել անել ինքդ, և, դեռ մի բան էլ՝ ուրիշներին օգնել

նյութական՝ դարձյալ քչերից կխնդրեմ.. թե հարազատներս չունենան, նոր կսկեմ մտածել այլ թեկնածուների մասին..

էմոցիոնալ - դեռ նման բան չի պատահել.. չգիտեմ.. ես ինքնամփոփ եմ


իսկ ինչ վերաբերում է հարցադրմանը՝ 3-րդ կետը ավելորդ եմ համարում.. նախ՝ երբեէ մի ասա երբեք, և 2-րդ՝ նույն իմաստն է կրում, ինչ և 2-րդ կետը..
թշնամիներ ընդհանրապես չունեմ, հակառակորդներ՝ ինչքան ուզես..
և օգնություն չեմ խնդրի.
1. թշնամուցս
2. մարդուց ում արհամարհում եմ
3. մարդուց ում ատում եմ
4. մարդուց, ով ինձ թշնամի համարելով, ամեն կերպ փորձում է վնաս հասցնել

ChildOfTheSky
03.02.2008, 23:03
Եթե ունես օգնության կարիք և կա մեկը , ով կարող է քեզ օգնել , ապա քո թշնամին միայն այն անձն է կամ իրավիճակը , ինչի պատճառով դու ունես օգնության կարիք , և յուրաքանչյուրը , ով քեզ կօգնի , քո բարեկամն է :

NetX
03.02.2008, 23:57
Գլոբալ նայելիս, աշխարհում չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան միայն մշտական շահեր, մնացածը արդեն քո մոտեցումների և սկզբունքների դրսևորումն է հանդսանում:B

Աբելյան
04.02.2008, 12:06
ծայրահեղ դեպքում՝ հա

եթե իմ թշնամին էլ ինձնից օգնություն խնդրի, երևի ես էլ իրան կօգնեմ

Dayana
04.02.2008, 12:12
Թշնամի չունեմ :8 եթե գլոբալ իմաստը վերցնենք, ապա ազգիս թշնամի ազգեր ունի, սակայն որպես էդպիսին ինչ-որ մեկը չի, այլ ազգ կամ ավելի շատ ազգային մտածելակերպ ու օգնել կամ օգնություն խնդրել եթե կարքը լինի, չես նայի ազգությանը։ Օրինակ եթե խեղդվելիս լինեմ, չեմ կարծում թե կասեմ դու թշնամի ազգից ես՝ ես ավելի լավ է մեռնեմ, քան դու ինձ օգնես :8 բայց հնարավոր է այնպիսի դեպք, որ կգերադասեմ մեռնել, քան օգնություն խնդրեմ՝ անկախ թշնամական կամ բարեկամանակ հարաբերությունների :8 այնպես որ պատասխանն իմ համար միանշանակ լինել չի կարող :8