PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեպուտանտ

Adam
30.01.2008, 02:33
Ձեր դատին եմ ներկայացնում մի պիես, որը գրել եմ 2007-ի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, բայց անավարտ եմ թողել: Ու չգիտեմ, կարիք կա՞ արդյոք շարունակել թե ոչ:
Պատրաստ եմ լսել ամեն տեսակի կարծիքներ:
Ուղղակի կոմպումս դրած փտում էր, ասի դնեմ կարդաք :)

Քաշեք http://freenet.am/~ame -ից :)

Sunny Stream
30.01.2008, 03:54
Դեռ մինչև գողականների հայտնվելն եմ կարդացել...
Անկեղծ ասե՞մ...
Ինչ խոսք, շատ արդիական է ու կարևոր... Բայց լեզուն ու մի քանի փոքր թեմաներ շատ կենցաղային են... էդքան կենցաղային ես չեմ ուզի տեսնել բեմում... Հասկանում եմ, որ անուս մարդը չի կարող խիստ գրագետ խոսել, բայց բեմը իր պահանջներն ունի, արվեստը էսպիսի դեպքերում սիմվոլիկային է դիմում, կամ զիջումների է գնում... Որպես զիջում, ասենք, կարելի է որպես գլխավոր հերոս վերցնել բարձրագույն կրթությամբ անգործ մարդուն, ինչը շատ ավելի ցավալի է ու լուրջ, ու ցույց տալ, թե ինչպես իր աչքի առաջ մի ժամանակ իրենից կախվածություն ունեցող անուս հարևանը դառնում է դեպուտանտ... վերջում էլ էս ուսյալ մարդը կթքի ամեն ինչի վրա ու բոլորի ճակատին կասի ճշմարտությունը, ու գործն էլ դրանից կշահի ու լուրջ երանգ կստանա... Թե չէ հերիք է ամեն տեսակ "գողականություն" բեմ բարձրանա... Ինձ թվում է, "Մեա Կուլպան" սահմանագիծն է, որովհետև վարպետորեն է արված, բայց դրանից էն կողմն արդեն շատ է հեռանում արվեստից...

Adam
30.01.2008, 15:38

Այս պիեսում իմ միակ նպատակն էր պատկերել մի ապուշ անխելք մարդու, որին բախտը ժպտում է և հանկարծ դառնում է պատգամավոր, սակայն ինքն էլ չգիտե, թե ընդհանրապես ինչ է նշանակում դա: Այն մեր էսօրվա իրականություննա, որովհետև պատգամավորների կեսից շատը գրածս կերպարից համարյա թե ոչնչով չեն տարբերվում:
Մի քիչ չափազանցրածա, բայց խորը նայելով կարող ես հասկանալ, որ այն էսօրվա դեբիլներինա նկարագրում: Ճիշտա, դեռ չեմ վերջացրել, բայց կարող եմ ասել, որ վերջում հենց էդ պատգամավորի թեկնածուն իր հիմար կնոջ հետ էնպիսի մի ճառ է գրում, որ ամբողջ ժողովուրդը թքում ու մրում են: Ճիշտա սենց դեպք չի եղել դեռ, բայց համենայնդեպս ես որոշեցի էդպիսի ընթացք տալ: Եվ այն նույն իմիջմեյքերը, որը գալիս էր նրա իմիջը քննարկելու, պայմանավորված մարդ է, որը ցանկանում է մերկացնել էսօրվա հիմարներին: Գլխավոր կերպարը լինելով բավականին բութ, առանց մեկնաբանությունների համաձայնում է իմիջմեյքերի խորհուրդ տված հագուստին (որը իրականում ծաղրածուի հագուստ է): Մի խոսքով, վերջում էս պատգամավորը շատա երազելու լսի իրա հին ռադիոն և ուտի իր մի հացի մի փշուրը:
Իսկ ինչ վերաբերվում ա Մեա Կուլպային, կարող եմ ասել, որ քո գրած կարծիքը նրա հանդեպ, միայն նրանից ելնելով է, որ նայել ես ներկայացումը: Իսկ իրական պիեսը չես կարդացել, որովհետև բեմականացնելուց ռեժիսորները պիեսի համարյա 40 տոկոսը կոպիտ ասած փռթում թափում են և այդ բացը իրենք են սկսում լրացնել:
Իմ գրածը ես միտք չունեմ բեմականացնելու, ուղղակի էնքան որ... :):)

Sunny Stream
30.01.2008, 17:58
Ես հասկացել եմ, թե ինչ ու ում ես ուզեցել պատկերել, դրա համար էլ ասում եմ՝ շատ արդիական է ու կարևոր... Բայց, օրինակ, կարող ե՞ս ասել, բա "Քաջ Նազար"-ն ի՞նչ ա :) Նույն բանն ա, չէ՞, ուղղակի կոնկրետ կերպարներ չկան, որովհետև ժողովրդական է ու ընդհանրացված... Բայց նկատիր՝ ժողովրդական է, ոչ թե կենցաղային... Հիմա շատ լավ է, որ դու ուզում ես դրա ժամանակակից տարբերակը ստեղծել, բայց,էլի եմ ասում, փորձիր հեռու մնալ կենցաղային լեզվից, տեսարաններից ու իրադրություններից...
Մի խոսքով՝ քեզ հաջողություն... Բայց մի քիչ չեմ հավատում, որ չես ուզում բեմադրել... Այսինքն հնարավոր չի, որ պիես գրես ու չպատկերացնես, թե ինչպիսին կլինի բեմի վրա...

Adam
30.01.2008, 20:41
Մի խոսքով՝ քեզ հաջողություն... Բայց մի քիչ չեմ հավատում, որ չես ուզում բեմադրել... Այսինքն հնարավոր չի, որ պիես գրես ու չպատկերացնես, թե ինչպիսին կլինի բեմի վրա...

Դե եթե չպատկերացնեի, չէի կարողանա գրեի: Բայց ինչ-որ լուրջ մտադրություններ չունեմ:
Համենայնդեպս Շնորհակալություն: :):)