PDA

Դիտել ողջ տարբերակը : ODC քաշել, ապա տեղադրել:



Vishapakah
30.01.2008, 02:27
Այս ծրագիրը, ինձ հանդիպած ամենալավ ծրագրերից մեկն է, որը թույլ է տալիս գտնել ամենանոր դուրս եկած ֆիլմերը և երգերը: ODC-ից օգտվում են ամբողջ աշխարհում բազմահազար մարդիկ, որոնք իրենց համակարգիչում գտնվող լավագույն երգերը կամ ֆիլմերը տեղադրելով այդ ծրագրում, որպեսզի մյուսները կարողանան դա քաշել, հնարավորություն են ստանում իրենք օգտվել ODC-ի մեծ արխիվից, որը հարստանում է տարբեր օգտագործողների արխիվների շնորհիվ:

Միայն սկզբից կարող է թվալ, թե ծրագիրը բարդ է, բայց հավատացեք՝ երբ սկսեք օգտագործել, ամենինչ կդառնա մատչելի և հետագայում դժվար ինչ որ երգ գտնելու համար շատ չարչարվեք:

Ծրագիրը կարող եք քաշել այստեղից. http://www.amp3s.com/directions.htm

Եթե ոչ բոլորի համար է անգլերենը մատչելի, ապա կարող եք ոգտվել նաև հայերեն և ռուսերեն տարբերակներից:

Հայկական բացատրությամբ տարբերակը կարող եք քաշել այս կայքից. http://www.amp3s.com/hrahangner.htm

Իսկ ում մոտ չեն երևում հայերեն տառերը, ապա Ձեզ համար կա նաև գրված հայերեն լատիներեն տառերով այստեղ. http://www.amp3s.com/hrahangner2.htm

Իսկ ռուսերեն ավելի լավ տիրապետողների համար այստեղ. http://www.amp3s.com/rukovodstva.htm

Հ. Գ.
Հավելյալ հարցեր առաջանալու դեպքում, կարող եք դիմել ինձ այս թեմայում: Սիրով կոգնեմ::)