PDA

Դիտել ողջ տարբերակը : Համեստն ու հնդիկը



StrangeLittleGirl
29.01.2008, 23:56
Նա ծնվել էր Կուսիկյանների ընտանիքում: Նախկինում նրանց ազգանունը Բոզիկյան է եղել, բայց որովհետև քաղաքի ամենանամուսով ընտանիքներից էին, պապը դեռ երիտասարդ ժամանակ ընտրել էր իրենց ավելի համապատասխան ազգանուն: Նրա հայրը` պարոն Մուրազը, ինժեներ էր: Ջանք չէր խնայում, որ աղջկա օժիտի համար փող բերի: Դրա համար մեկ-մեկ սոված էին մնում, բայց իրենց մխիթարում էին նրանով, որ աղջկան բարեհաջող կպսակեն: Մայրը` տիկին Սիրուհին, տնային տնտեսուհի էր. ընտանիքի պատիվը չգցելու համար չէր աշխատում: Առանց այդ էլ անունը հեչ սազական չէր Կուսիկյաններին: Դրա պատճառով Մուրազը շատ է վիճել հոր հետ, մինչև վերջինս կաթվածահար է եղել, մահացել, և Մուրազը հասել է իր մուրազին… Է՜հ, կներեք… Սիրուհուն: Չէ՛, չէ՛, հանկարծ սխալ չհասկանաք: Սիրուհին երբեք Մուրազի սիրուհին չի եղել: Նրանց առաջինը միացրել է ամուսնական մահիճը:
Աղջկա անունը Համեստ էին դրել: Մայրը շատ էր ուզում, որ Լուսինե կոչվեր, բայց որովհետև դիմացի մայթին կանգնող մարմնավաճառի անունն էր, Մուրազը հրաժարվեց դրանից: Բացի դրանից, եթե տեսնեիք նրան, կհամոզվեիք, որ հենց ինքն է` Կուսիկյան Համեստը, որին ո՛չ ուրիշ անուն կսազեր, ո՛չ ուրիշ ազգանուն:
Կուսիկյաններն ընտանեկան հարստություններ ունեին: Մեկը տիկին Սիրուհու կարմիր դիպլոմն էր, որը պինդ-պինդ պահվում էր ապակու հետևում, որպեսզի հա՛մ փոշի չնստի, հա՛մ եկող-գնացողը տեսնի: Երկրորդը նրա և պարոն Մուրազի առաջին ամուսնական գիշերվա սավանն էր: Այն գեղեցիկ կտրել էին, որպեսզի կարմիր բիծը հայտնվի ճիշտ կենտրոնում, նկարի շրջանակի մեջ դրել ու փակցրել պատին այնպես, որ տուն մտնողի ուշադրությունն առաջինը հենց դա էր գրավում: Տիկին Սիրուհին չէր զլանում աղջկան ամեն անգամ հիշեցնել, որ իսկական նամուսով տանտիկինն այդպիսին պիտի լինի. կարմիր դիպլոմով և ոչ պակաս կարմիր բիծ ունեցող սավանով:
Երրորդ հարստությունը Համեստի օժիտն էր, որի պարունակությունը, երբ Համեստը մեծանար ու մարդու տալու աղջիկ դառնար, պիտի ընտանեկան ցուցահանդեսի նյութ դառնար: Իսկ քանի որ Համեստին ամուսնացնելու ժամանակը դեռ չի եկել, նրա օժիտը թողնենք հանգիստ մնա տիկին Սիրուհու գաղտնարաններում:

Համեստը դպրոցում աչքի էր ընկնում իր համեստությամբ: Ընկերուհիների մայրերը միշտ օրինակ էին բերում նրան. «Աղջիկը սենց պիտի լինի. ո՛չ ձայն-ծպտուն է հանում, ո՛չ դիսկոներ գնում, ո՛չ հուշատետր պահում, ո՛չ Love Is ծամում, ո՛չ ոտքերը բացում, ո՛չ էլ ընդհանրապես տղաների հետ շփվում»: Իսկապես, Համեստը դեռ փոքրուց գիտեր, որ տղաների հետ ընկերություն անելը ճիշտ չէ: Անգամ առաջին դասարանում տիկին Սիրուհին եկել էր դպրոց և խնդրել, որ իր աղջկան որևէ տղայի կողքը, դիմացը և հետևը չնստացնեն: Ճիշտ է` դա դժվար գործ էր, որովհետև դասարանում տղաներն ավելի շատ էին, բայց բազմամյա փորձ ունեցող ուսուցչուհին, որը պարոն Մուրազին դաս տալու բախտ էլ էր ունեցել, կարողացավ ելքը գտնել. հատուկ Համեստի համար մի նոր նստարան բերեցին: Տարիներ առաջ Մուրազի հայրը պատվիրել էր, որ որդու թե՛ կողքը, թե՛ դիմացը, թե՛ հետևը աղջիկներ նստեն, իսկ դա առանձնապես բարց գործ չէր. ընդամենը պետք էր աղջիկ-տղա զույգերին խաչաձև շարել:
Համեստը երբեք դասարանի քեֆերին չէր գնում: Տիկին և պարոն Կուսիկյանները վախենում էին, որ հանկարծ իրենց աղջիկը տղաներից մեկին քսվի, և իրենք ամբողջ ցեղով խայտառակ լինեն: Ընդհանրապես, ծնողները Համեստի համար խիստ օրենքներ էին մշակել. մութն ընկնելուց երկու ժամ առաջ տանը լինել, կարճ յուբկա չհագնել, կինո, թատրոն, դիսկո ընդհանրապես չգնալ, զբոսնել միայն աղջիկների հետ, տղաների հետ ոչ մի բառ չփոխանակել, անգամ եթե շատ խնդրեն, պաղպաղակը լիզելով չուտել, գազարը, վարունգը և նրբերշիկը միայն կտրտված ուտել, եղունգները չքսել, երեկոյան ժամը տասից հետո հեռուստացույց չդիտել, ամսագրեր ընդհանրապես չկարդալ:

Ու այսպես համեստ մեծանում էր մեր Համեստը: Նա արդեն տասնվեց տարեկան էր, բայց բառիս բուն իմաստով չգիտեր, թե ինչ է տղան: Անգամ ութերորդ դասարանում, երբ մարդու անատոմիայից սեռական օրգաններն էին անցնում, պարոն Մուրազը պատռեց դասագրքի համապատասխան էջերը, գնաց դպրոց և պատվիրեց, որ Համեստին այդ դասին թույլ չտալ: Բա ի՞նչ, հո ամբողջ ազգով չէի՞ն խայտառակվելու:
Հա՛, ուրեմն Համեստն արդեն ավարտում էր դպրոցը: Կուսիկյանների ընտանիքում ժողով էր. որոշվում էր աղջկա ճակատագիրը: Մուրազի եղբայրը` Չամուռը, պնդում էր, որ սովորելն աղջկան վայել չէ, մինչդեռ տիկին Սիրուհին վստահ էր, որ օժիտը լիարժեք չի լինի, եթե մեջը դիպլոմ չլինի: Ու էդպես երկար մտորումներից հետո որոշեցին իրենց աղջկան ուղարկել Երևանի «ամենանամուսով» բուհը` բժշկական համալսարան:

Այո՛, Համեստն առաջին անգամ տասնվեց տարեկանում իմացավ տղամարդու և կնոջ տարբերությունների մասին: Այս դեպքում արդեն պարոն Մուրազն անզոր էր. Համեստը պարապում էր, որ ընդունվի, և երբ դասախոսը տեսել էր, որ համապատասխան թեմայի էջերը բացակայում են, թելադրել էր, որ գրի: Այդ օրը նա ոգևորված տուն եկավ, մորը հարցրեց, թե. «Մա՛մ, պապան առնանդամ ունի՞»: Այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին. կիկին Սիրուհին աչքերը լցրեց, դեմքը ծածկեց, վազեց ամուսնու մոտ ու արտասվախառը ձայնով ասաց. «Մու՛ր, մեր աղջիկը փչացել է»: Համեստը հասկացավ, որ նման թեմաներով խոսելը տանն արգելվում է, իսկ որպեսզի իր մեղքը ներվի, գնաց եկեղեցի, յոթ հատ մոմ վառեց:
Ու խեղճ Կուսիկյան Համեստը հայտնվեց բժշկականում: Ի՜նչ նամուս, ի՜նչ բան: Այստեղ արդեն ծնողները չէին կարող պարտադրել, որ Համեստը համապատասխան դասերին չհաճախի, այլապես կարմիր դիպլոմը օժիտում չէր հայտնվի: Ավելին` կուրսեցիները միշտ խուժան անեկդոտներ էին պատմում, և ոչ ոք չկար, որ նրա ականջները փակի: Բայց Համեստը ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր հասկանում: Հաճախ միամիտ հարցեր էր տալիս, իսկ բանիմաց դասընկերները բացատրելու փոխարեն հռհռում էին: Օրինակ, մի անգամ ուսանողներից մեկը դասախոսներից մեկին անվանեց «խոլինոմինետիկ»: Բոլորը ծիծաղից թուլացան, իսկ Համեստը շվարած նայում էր նրանց: Հետո համարձակվեց հարցնել.
- Դա ի՞նչ է:
- Դե մինետ բառից, չգիտե՞ս,- պատասխանեց առավել բարեհամբույր գտնված դասընկերը:
- Մինե՞տ: Էդ ի՞նչ է:
Նորից հռհռոց:
Մի անգամ վիրահատություն էին դիտում: Շատ չմանրամասնեմ, միայն ասեմ, որ վիրահատական մուտքն առնանդամից էր: Հանկարծ չնախատեսված էրեկցիա եղավ: Ուսանողները հազիվ ծիծաղները զսպեցին, իսկ Համեստը վախեցած բացականչեց.
- Էս ի՞նչ էր:
Բայց չորրորդ կուրսում Համեստն արդեն ամեն ինչից տեղյակ էր: Նույնիսկ եթե դասընկերները չբացատրեին, երկար ժամանակ այդ միջավայրում լինելով կամաց-կամաց սովորում էր բոլոր խուժան բառերը, բայց տանը ոչինչ չէր ասում: Սիրուհին ու Մուրազը չգիտեին, որ իրենց աղջիկը վաղուց արդեն փչացած է, որովհետև արգելված բառերի մի հսկայական կույտ էր անգիր արել:
Համեստը գրադարանում ինչ-որ բան էր կարդում, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը սեղմում է ոտքը: Սկզբում կարծեց, թե պատահական է, բայց նորից ու նորից էր զգում տաք ճնշումը: լուխը բարձրացրեց, տեսավ հաճախացած շնչառությամբ մի հնդիկի: Շտապ գլուխը կախեց, ոտքերը հետ տարավ: Բայց հնդիկը համառ էր. նա հանեց կոշիկը, սկսեց ոտնաթաթով Համեստի ոտքը շոյելով վեր բարձրանալ: Աղջկան դուր եկավ դա: Կամաց-կամաց առաջ եկավ` հուսալով, որ հնդիկը ոտքերի արանքին էլ կհասնի, բայց սեղանը լայն էր, հեռավորությունը` մեծ, և հնդկական ոտնաթաթը հայկական ծնկից վեր հազիվ բարձրացավ: Համեստն ամաչեց, գրքերը հավաքեց, դուրս եկավ գրադարանից: Հնդիկը հետևեց նրան:
Չգիտեմ, թե ինչպես ստացվեց, չգիտեմ, թե ինչպես կարողացավ հնդիկը համոզել Համեստին, բայց նրանք հայտնվեցին նրա բնակարանում: Էս Հնդիկը սուսուփուս մի քանի րոպե նստելուց հետո հարձակվեց Համեստի վրա, որ համբուրի, բայց նա թույլ չտվեց: Ստիպված եղավ բավարարվել մարմնի մյուս մասերով: Ամբողջ դեմքը ծածկել էր համբուրներով, իսկ Համեստը շշմած առաստաղին էր նայում: Մեկ էլ հնդիկն ասաց.
- Կանգնեց:
Համեստը սկսեց մտածել, թե ինչը նկատի ունի: Հաջորդ վայրկյանին հնդիկը խնդրեց.
- Բռնի՛ր:
Համեստի հեչ պետքը չէր: Հնդիկը սկսեց հերթով գրգռել բոլոր էրոգեն կետերը. ականջները, պարանոցը, կրծքերը, որովայնի ստորին մասը, ազդրերի ներքին մակերեսը, բայց Համեստը շարունակում էր շշմած առաստաղին նայել: Նա միայն կարմիր դիպլոմի ու սավանի ոչ պակաս կարմիր բծից զրկվելու մասին էր մտածում… Չէ՞ որ այդ պահին տղայի հետ մեղմ ասած շփվում էր, իսկ ծնողները եթե իմանային, անկասկած կպատժեին:
- Խնդրում եմ, բռնիր,- նորից ասաց հնդիկը:
Վերջապես Համեստը հասկացավ, թե խոսքն ինչի մասին է, հնդիկին սարսափած հետ հրեց, որը ստիպված ինքն էր բռնել առնանդամը և աչքերը փակ տնքում էր, բացեց բնակարանի դուռը և դուրս փախավ. քիչ էր մնում` Կուսիկյաններին խայտառակ անի: Չէ՜, արդեն արել էր: Վազեց եկեղեցի, հիսուն հատ մոմ վառեց` հույս ունենալով, որ դրանք բավական են, որ ծնողների դեմ գործած մեղքերը ներվեն: Այո՛, շա՜տ քիչ էր մնացել, որ զրկվեր վաղեմի երազանքից, այն է` իր սեփական տանը իր սեփական սավանը ցույց տալու բերկրանքից ու կարմիր դիպլոմից:

Ուլուանա
30.01.2008, 00:09
Հետաքրքիր էր։ :)) Բայց, չգիտես ինչու, շարունակություն էի սպասում... :think Էդ ընտանիքում ինչ–որ շատ միապաղաղ «կուսություն» ու «համեստություն» էր տիրում, ես էլ սպասում էի, որ վերջապես ինչ–որ սկանդալային ձևով կխախտվի էդ մթնոլորտը։ :D

Selene
30.01.2008, 00:35
Լավն էր:hands
Հետաքրքիր էր։ :)) Բայց, չգիտես ինչու, շարունակություն էի սպասում... :think Էդ ընտանիքում ինչ–որ շատ միապաղաղ «կուսություն» ու «համեստություն» էր տիրում, ես էլ սպասում էի, որ վերջապես ինչ–որ սկանդալային ձևով կխախտվի էդ մթնոլորտը։ :D

Ինձ էլ թվաց որ էտպես պիտի ավարտվեր՝ մեծ սկանդալով, վերջում էլ գուցե ազգանունը վերափոխեին:D
Ամենազվարճալին այն էր, որ կախված մեղքերի չափից ավելանում էր մոմերի քանակը:think հա, մեկ էլ հնդկական ոտքերի կարճությունը:D:oy

Ուլուանա
30.01.2008, 00:36
Հա, մոռացա ասել գրելաոճի մասին. շատ «թունդ» էր, :hands դիպուկ և, որ ամենակարևորն է, առանց ավելորդ ու ձանձրացնող մանրամասների, նկարագրությունների։ ;) Սիրում եմ էդ գրելաոճը, երբ կարդալիս զգում ես, որ ոչ մի նախադասություն չէիր հանի։

Երվանդ
30.01.2008, 01:14
Լավն էր Բյուր:)

Cassiopeia
30.01.2008, 01:38
Լավն էր…
Երբեմն "պահպանողականությունն" ու ավանդապաշտությունը քաղքենիության նման զզվելի են լինում:

Sunny Stream
30.01.2008, 03:12
Անունները գոգոլական սրություն ունեն ;)
Կարդալիս մտածում էի, որ մանկության սահմանափակումները կարելի էր 1-2 փոքր սուր պատահարով նկարագրել բայց էդ արեցիր ուսանողական շրջանում...

Երկրորդը նրա և պարոն Մուրազի առաջին ամուսնական գիշերվա սավանն էր: Այն գեղեցիկ կտրել էին, որպեսզի կարմիր բիծը հայտնվի ճիշտ կենտրոնում, նկարի շրջանակի մեջ դրել ու փակցրել պատին այնպես, որ տուն մտնողի ուշադրությունն առաջինը հենց դա էր գրավում: Տիկին Սիրուհին չէր զլանում աղջկան ամեն անգամ հիշեցնել, որ իսկական նամուսով տանտիկինն այդպիսին պիտի լինի. կարմիր դիպլոմով և ոչ պակաս կարմիր բիծ ունեցող սավանով:
Առաջին ռեակցիաս` սիրտս խառնեց... Բայց ախր ճիշտ է ու տեղին... :(

StrangeLittleGirl
30.01.2008, 10:03
Ի դեպ, Կուսիկյան և Մուրազ անունների համար շնորհակալություն եմ հայտնում Ivy-ին:

Աբելյան
30.01.2008, 12:08
ով գիտի մի օր էլ իսկականից էտ հնդիկները էտքան հաբրգեն

Գալաթեա
30.01.2008, 14:05
Հետաքրքիր էր, Բյուր: Հնդիկը մեղքս եկավ :)

impression
30.01.2008, 15:00
Էս էն կիսաէրոտիկ պատմվածքդ է՞ր :D:D:D
Բյուր, հազիվ էի ծիծաղս զսպում, մերոնք էլ գիտեն, թե տվյալների բազա եմ լրացնում :)

Ariadna
30.01.2008, 15:31
Իմ մոտ էնպիսի տպավորություն էր, որ ես էդ Կուսիկյանին ճանաչում եմ։ Մեր անգլերենի խմբում, ամերիկյան համալսարանում, մի աղջիկ կար, բութերից բութ, էլի սովորում էր բժշկականում, էլի գերազանցիկ էր, իրան արդեն հասցրել էին բարով խերով նշանել, շատ հարուստ ընտանիքից էր, ռաբիզության վերջն էր, իսկ մակարդակի մասին չասեմ, ինչից խոսում էինք ինքը առաջին անգամ էր լսում, օրինակ, ասենք, աբստրակցիոնիզմից ։))))))))))) Մի խոսքով, շատ երկարացրի, բայց հաստատ իմացեք, որ մեր դարում դեռ կան Կուսիկյաններ։ Հա, ու իրա պապան չէր թողնում, որ իրենք դիտեն իրենց հեռուստացույցի արբանյակային ալիքների հաղորդումները։:D

Anika Verdy
31.01.2008, 01:20
Լավն էր Բյուր, շատ լավն էր, ու ես ուրիշ վերջ չէի սպասում,
չգիտեմ խայտառակ լինելը էդքան էլ չէր ազդի, որովհոտեւ մարդիկ միշտ սիրում են տենց տեսարաններ՝՝՝՝ Շոու ծրագիր «Խայտառակ» ՝ համապատասխան մերկացումներով եւ այլ ատրակցիոններով, չէ, սա էդ գործերից չի
Իսկ այ 50 հատ մոմ վառելը....
Մարդու ներքին տրագեդիանա, որին ինքը շատ ուշա տեղեկանում, ու դա էնքան տրագիկա, որ շատ ծիծաղալու ա ստացվում
Ու էստեղ չգրված հետոն ա գալիս, ինչ ա լինում հետո, հետո լինում ա գլորվող ձնագնդի պես մի բան, ու մարդը չի հասկանում իր ուղղությունն ու տեղը
ինձ թվում ա շատերս էդ ներքին տրագեդիաներից փայ ունենք, Ցավոք

Ուլուանա
31.01.2008, 05:14
Ի դեպ, Կուսիկյան և Մուրազ անունների համար շնորհակալություն եմ հայտնում Ivy-ին:
Վայ, փաստորեն, իզուր չէր, որ էդ անունները կարդալու ժամանակ ivy–ի հեքիաթներն ակամա մտքիս եկան։ :))

Սերխիո
01.02.2008, 02:15
Ուղղակի հեղինակը ծայրահեղ նկարագրումներով փորձում է ծաղրել որոշ ավանդույթներ:think
Բնական է , յուրաքանչյուր երևույթ այսքան ուռճացելու դեպքում տհաճ կթվա:[

Վարպետ
01.02.2008, 06:33
Անավարտ ա, ֆաբուլա չկա, գրոտեսկը արհեստական ա ու ոչ սրամիտ, նեկայացման ձեւը` կենցաղային, բուն ասելիքը` անընկալելի:
Ներող, Բյուր ջան:)

Դեկադա
01.02.2008, 22:17
Հետաքրքիր էր: Ճիշտ ասած սպասում էի շարունակության:Շատ բաներ համապատասխանում են իրականությանը: Մտածելու տեղիք է տալիս: Տեսնես մեր օրերում շատ ե՞ն Կուսիկյանները.......

Սերխիո
01.02.2008, 22:21
Տեսնես մեր օրերում շատ ե՞ն Կուսիկյանները.......

միգուցե ,բայց Բոզիկյաններ ավել շատ են....

Հ.Գ.
ազգանունը վերցրել եմ պատմվածքից:oy