PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեկան հիվանդներ

Ուլուանա
29.09.2006, 12:34
Ինձ միշտ հետաքրքրել է, թե կոնկրետ ինչ հատկությունների ու ինչպիսի վարքի առկայության դեպքում է մարդը համարվում հոգեկան հիվանդ։ Կա՞ն արդյոք որոշակի ախտանիշներ, որոնց դրսևորման դեպքում կարելի է համոզված ասել, որ տվյալ մարդը հոգեկան հիվանդ է։ :think

Բյուր, եթե դժվար չի, խնդրում եմ, որպես ապագա հոգեբույժ՝ մասնագիտական սահմանումը տուր։ ;)

Ճիշտն ասած, ինձ ավելի շատ հետաքրքրում են ուղղակի ոչ մասնագետ մարդկանց կարծիքները։ Բայց մասնագիտական բնորոշումը հաստատ պետք կգա։

Artgeo
29.09.2006, 13:01
Ինձ համար նոռմալ համարվողները հոգեկան հիվանդ են

Delicada
29.09.2006, 13:06
Ինձ համար նոռմալ համարվողները հոգեկան հիվանդ են
Դե հենց դա է
Շատ դժվար տալ հոգեկան հիվանդի սահմանումը: Որովհետև նորմալ համարվող մարդու համար աննորմալ է այն մարդը որը իր պատկերացրած նորմերից ու կանոններից դութս է: Բայց միևնույն պահին հենց այդ մարդու համար էլ աննորմալ է այն մարդը որը իր պատկերացումներից դուրս է:
Նենց որ վիճելի հարց է ու դժվար է բնորոշում տալ բոլորի համար:

Ուլուանա
29.09.2006, 13:15
Համաձայն եմ ձեզ հետ, բայց բժշկության մեջ հաստատ ինչ-որ բնորոշում կլինի։ Թեև ես նախօրոք գիտեմ, որ այն ինձ չի բավարարելու և սպառիչ չի լինելու, բայց, ամեն դեպքում, սպասենք, տեսնենք, թե որն է այդ բնորոշումը...;) Բայց սպասել ասելով՝ նկատի չունեմ, որ մինչ այդ քննարկումը դադարեցնենք։:)

StrangeLittleGirl
29.09.2006, 13:19
Ես էլ եմ հոգեկան հիվանդ :D
Հիմա չեմ կարող բնորոշումը տալ, զբաղված եմ: Վաղը կզբաղվեմ դրանով: Հատուկ դասագրքից կգրեմ, որպեսզի ավել-պակաս դուրս չտամ:

Lionne_en_Chasse
29.09.2006, 14:56
Վաղը կզբաղվեմ դրանով: Հատուկ դասագրքից կգրեմ, որպեսզի ավել-պակաս դուրս չտամ:
Դե ուրեմն ես էլ բան չեմ գրի, կսպասենք քեզ , հետո կանցնենք քննարկմանը ;)

Որովհետև նորմալ համարվող մարդու համար աննորմալ է այն մարդը որը իր պատկերացրած նորմերից ու կանոններից դութս է
Խոսքը գնում է հոգեկան հիվանդների մասին, իսկ աննորմալ համարվող մարդը, որը չի համաձայնվել նորմալ մարդու աշխարահայացքների հետ դեռևս չի նշանակում հիվանդ ( այսինքն առողջական պրոբլեմ ունեցող)

Վազգեն
29.09.2006, 16:30
Ինձ համար նոռմալ համարվողները հոգեկան հիվանդ են
Իմ կարծիքով հենց ամենաառաջին տարաված սխալն այն է, որ նորմալն ու ոչ նորմալը համարում են նույն բանը, ինչ հոգեկան հիվանդը ու հոգեպես առողջը։ ;) Նորմալ–ոչ նորմալը շատ հարաբերական հասկացություն է, իսկ առողջն ու հիվանդը այդքան էլ չէ։
Բյուրակն, ես էլ եմ անհամբեր սպասում, գրի։:)

Վազգեն
29.09.2006, 16:37
Վա՜յ, գրելուցս հետո նոր նկատեցի, որ Arm_Lionn էլ է նույն բան գրել։ :D
Է՜հ, չեմ սիրում կրկնվել։ :oy Ոչինչ, լավ, ի մենյա վիլեչատ։ ;)

Vaho
04.10.2006, 12:10
նրանք աշխարհը տեսնում են մեկ այլ ուրիշ ձեվ ոչ սովորական քան այն կա նրանց աշխարհայացքը ամեն ինչի նկատմամբ ամեն մի մանրուքի անգամ մի փոքր իրի տեկուզ ,այնպես չե ինչպես մենք ենք սովոր տեսնել:
Բայց միևնույն է ոչ ոք չի կարող հստակ նկարագրել թե ինչ է կատարվում նրանց ««աշխարհում»» նրանց հոգում

Ուլուանա
04.10.2006, 16:40

Իսկ ինչի՞ հիման վրա կարող ենք վստահ լինել, որ հենց մենք ենք ճիշտը տեսնում ու հասկանում, ոչ թե նրանք՝ հոգեկան հիվանդ համարվողները։ Ասում ես՝ այնպես չէ, ինչպես մենք ենք սովոր տեսնել։ Այսինքն՝ զուտ սովորությա՞ն հարց է...:think այդ դեպքում, կարծում եմ, սխալ կլինի պնդել, որ այդպիսի մարդիկ հոգեկան հիվանդներ են։

Բայց Բյուրն այդպես էլ չդրեց հոգեկան հիվանդի մասնագիտական բնորոշումը...:(

քաղաքացի
04.10.2006, 18:01
Ինձ համար նոռմալ համարվողները հոգեկան հիվանդներ են
Համաձայն եմ: :P

StrangeLittleGirl
04.10.2006, 19:13
Կներեք, որ դեռ չեմ գրել: Ուղղակի շատ զբաղված եմ իմ անտեր դասերով: Ուրբաթ օրը կդնեմ, միայն ինձ հիշեցրեք, լա՞վ:

Esmeralda
04.10.2006, 21:53
Ինձ համար նոռմալ համարվողները հոգեկան հիվանդ են
Քննարկենք երկու դեպք

դու քեզ համարում ես հոգեկան հիվանդ => դու նորմալ մարդ ես... (ըստ քո դատողության)
դու քեզ չես համարում հոգեկան հիանդ => դու նորմալ մարդ չես...

Այսինքն դու կամ հոգեկան հիվանդ ես, կամ ոչ նորմալ մարդ....

:oy սպասում եմ ընտրությանդ
Հ.Գ. իսկ ոչ նորմալ.... դա հարաբերական է... ի՞նչ ես հասկանում դու ասելով "ոչ նորմալ..."

Artgeo
04.10.2006, 22:01

Նորությո՞ւն ասիր :D Իհարկե ես ոչ նոռմալ եմ ;)

Kristin
09.10.2006, 09:24
Համաձայն եմ: :P
:8 Պահօօօօօ ՜ ՜ :o

քաղաքացի
09.10.2006, 11:04
:8 Պահօօօօօ ՜ ՜ :o
Ես ու Artgeo-ն հոգեկան հիվանդ ենք ձեր կարծիքով, իսկ դուք՝ մեր կարծիքով: :D

Esmeralda
09.10.2006, 13:35
Ես ու Artgeo-ն հոգեկան հիվանդ ենք ձեր կարծիքով, իսկ դուք՝ մեր կարծիքով: :D
ոնց ջոկում եմ, "ձեր"-ի մեջ ես ել մտնում... ուրեմն ես քո աչքերում հոգեկան հիվա՞նդ եմ:o :o :o

StrangeLittleGirl
26.10.2006, 17:39
Ներողություն եմ խնդրում այսքան ուշացնելու համար: Պարզապես իմ ձեռքի տակ եղած գրքում ոչ մի կոնկրետ սահմանում չկար, իսկ ընթերցասրահ էլ քիչ էի գնում, այն էլ՝ կոնկրետ նպատակներով:
Բարեբախտաբար, այսօր ազատ ժամանակ ունեցա և կարողացա մի քանի գիրք քանդել: Պատկերացրեք, ահագին զարմացա, երբ գտա 2006թ. լույս տեսած Ս. Հ. Սուքիասյանի և Ս. Պ. Մարգարյանի հեղինակած «Հոգեբուժություն» դասագիրքը: Ընդամենը մի քանի օր առաջ մի հինգերորդ կուրսեցու հետ էի խոսում: Նա կարծում էր, թե ամենանոր հայերեն դասագիրքը ավելի քան տասը տարի առաջ լույս տեսածն է: Իմ աչքով էլ ավելի նորը չէր ընկել: Իսկ այսօր ահա հայտնաբերեցի նշված դասագիրքը, որն, ի դեպ, բավական հաջող էր:

Հիմա անցնենք բուն նյութին: Անահիտն ինձ խնդրել էր, որ տամ «հոգեկան հիվանդության» սահմանումը: Մեջբերում եմ նշված գրքից. «"Հոգեկան հիվանդություն" հասկացությունը ներառում է ոչ միայն ավանդական փսիխոզները, այլև նևրոզները, թուլամտությունը, անձնային խանգարումները և այլն»:

Այս տողերը արտագրելիս ես միանգամից պատկերացրեցի հաջորդ հարցը. «Իսկ ի՞նչ է փսիխոզը»: Այդ պատճառով շարունակեցի արտագրությունը.
«Ավանդաբար, փսիխոզ հասկացությունը վերաբերում է հոգեկան գործունեության այն ախտաբանական վիճակներին, որոնց ժամանակ հոգեկան հակազդումները (ռեակցիաները) էականորեն հակասում են իրական հարաբերություններին, ինչն արտահայտվում է արտաքին աշխարհի խաթարված ճանաչմամբ (արտացոլմամբ) և լուրջ վարքագծային շեղումներով»:

Առայժմ այսքանը: Շատ լավ գիտեմ, թե ինչ հարցեր կամ կարծիքներ են հաջորդելու այս գրառմանը: Պատասխաններն էլ մոտավորապես պատրաստ են: Ինձ կներեք, եթե դրանք ուշանան, որովհետև դասագիրքը ձեռքիս տակ չկա, ստիպված գնում եմ գրադարան ու արտագրում:

Աբելյան
30.11.2006, 17:30
Մի հատ հարց. հնարավոր ա՞ մարդը հոգեկան հիվանդ լինի ու գիտակցի որ ինքը հիվանդ ա: :think

Angelina
30.11.2006, 17:39
Կարծում եմ, որ ոչ:

StrangeLittleGirl
30.11.2006, 18:14
Մի հատ հարց. հնարավոր ա՞ մարդը հոգեկան հիվանդ լինի ու գիտակցի որ ինքը հիվանդ ա: :think
Միանշանակ չի կարելի ասել հնարավոր է, թե ոչ: Նույնիսկ եթե այդպիսի դեպք ոչ մի անգամ եղած չլինի պատմության մեջ, էլի իրավունք չունենք ասելու, որ հնարավոր չէ:
Բայց իրականում որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ մարդը գիտակցում է, որ հիվանդ է, իսկ որոշների ժամանակ՝ ոչ:

Է Ն Ց Ո
01.12.2006, 11:19
Ներողություն եմ խնդրում այսքան ուշացնելու համար: Պարզապես իմ ձեռքի տակ եղած գրքում ոչ մի կոնկրետ սահմանում չկար, իսկ ընթերցասրահ էլ քիչ էի գնում, այն էլ՝ կոնկրետ նպատակներով:
Բարեբախտաբար, այսօր ազատ ժամանակ ունեցա և կարողացա մի քանի գիրք քանդել: Պատկերացրեք, ահագին զարմացա, երբ գտա 2006թ. լույս տեսած Ս. Հ. Սուքիասյանի և Ս. Պ. Մարգարյանի հեղինակած «Հոգեբուժություն» դասագիրքը: Ընդամենը մի քանի օր առաջ մի հինգերորդ կուրսեցու հետ էի խոսում: Նա կարծում էր, թե ամենանոր հայերեն դասագիրքը ավելի քան տասը տարի առաջ լույս տեսածն է: Իմ աչքով էլ ավելի նորը չէր ընկել: Իսկ այսօր ահա հայտնաբերեցի նշված դասագիրքը, որն, ի դեպ, բավական հաջող էր:

Հիմա անցնենք բուն նյութին: Անահիտն ինձ խնդրել էր, որ տամ «հոգեկան հիվանդության» սահմանումը: Մեջբերում եմ նշված գրքից. «"Հոգեկան հիվանդություն" հասկացությունը ներառում է ոչ միայն ավանդական փսիխոզները, այլև նևրոզները, թուլամտությունը, անձնային խանգարումները և այլն»:

Այս տողերը արտագրելիս ես միանգամից պատկերացրեցի հաջորդ հարցը. «Իսկ ի՞նչ է փսիխոզը»: Այդ պատճառով շարունակեցի արտագրությունը.
«Ավանդաբար, փսիխոզ հասկացությունը վերաբերում է հոգեկան գործունեության այն ախտաբանական վիճակներին, որոնց ժամանակ հոգեկան հակազդումները (ռեակցիաները) էականորեն հակասում են իրական հարաբերություններին, ինչն արտահայտվում է արտաքին աշխարհի խաթարված ճանաչմամբ (արտացոլմամբ) և լուրջ վարքագծային շեղումներով»:

Առայժմ այսքանը: Շատ լավ գիտեմ, թե ինչ հարցեր կամ կարծիքներ են հաջորդելու այս գրառմանը: Պատասխաններն էլ մոտավորապես պատրաստ են: Ինձ կներեք, եթե դրանք ուշանան, որովհետև դասագիրքը ձեռքիս տակ չկա, ստիպված գնում եմ գրադարան ու արտագրում:
Ով հասկացավ թե ինչի մասին է խոսքը կարծում եմ մենակ հոգեբուժը ետ էլ կիսատ-պռատ;)

ապագա հոգեբուժ ջան իսկ դու քեզ համարում ես նոռմալ մարդ
լավ մտածի ,որովհետև 2 տարբերակում էլ ես հարցեր ունեմ
բայց ողջունում եմ քո համարձակությունը, որ ընտրել ես ետ մասնագիտությունը
շատ դժվարա մարդկանց շրջապատում աշխատել ու չվարակվել նրանցից ինչ-որ բանով;)

StrangeLittleGirl
01.12.2006, 21:23
Կարող ես հանգիստ լինել: Ում համար որ նախատեսված էր գրառումս, շատ լավ հասկացել է: ;)
Նորմալ-աննորմալ հասկացությունները հոգեբուժության մեջ չեմ ընդունում:
Ես առողջ հոգեկանով մարդ եմ, որն ունի հոգեկան որոշ խնդիրներ:

Է Ն Ց Ո
04.12.2006, 10:13

դե իհարկե սոփեստությունով ուզում ես փախչես հարցերից:P

չէ դու ինձ են ասա եթե ես ու դու նույն համակարգում ենք ծնվել ու ստացել ենք համարյա նույն (խոսքս մենտալիտետի մասինա ) դաստիրակությունը և դու մի քանի տարի սովորելով կարող ես ինձ բուժել ինքդ լինելով քո-իսկ հաճախորդը?:think
ես զարմացած եմ :o
չէ մի մտածի թե զարմանքս նորվանիցա դա շատ վացուցվա զարմանքա մենակ թե մասնագետ չկար, որ հարցնեի

կներես եթե չեմ պահպանել էտիկայի կանոնները դա ստացվելա ոչ մտադրված;)

Artgeo
04.12.2006, 10:22

Հոգեբանական խնդիրները կարող են լինել ոչ միայն մենթալիտետի, դաստիրակության պատճառով։ Վստահաբար կարող եմ ասել, որ մենթալիտետի հետ կապված բոլոր խնդիրները լուծել եմ ինքս, առանց որևէ մեկի օգնության։ Մի քանի խնդիր ունեմ դաստիրակությունից մնացած, որոնք մոտ ապագայում նույնպես կլուծվեն։ Սրա հետ մեկտեղ կարող եմ վստահաբար ասել, որ առանց հոգեբանական խնդիրների մարդ չկա։ Կան մարդիկ, որոնք որոշ չափով կարողանում են «լեզու գտնել» իրենք իրենց ու շրջապատի հետ, կան որ գրեթե լուծել են, սակայն հարյուր տոկոսանոց չկա։ Միշտ նորերն են հայտնվում։ Ու հենց դրանք են առողձ մարդիկ։ Միայն հիվանդ մարդում մոտ կարող են խնդիրներ չլինել։

Է Ն Ց Ո
04.12.2006, 10:27

Դու հոքեբան ես?
կամ նման գործունեությամբ զբաղվում ես?
ես ուզում եմ համոզվեմ,որ հարցիս պատասղանեց նա ով պետք էր:P

Artgeo
04.12.2006, 10:45
Դու հոքեբան ես?
կամ նման գործունեությամբ զբաղվում ես?
ես ուզում եմ համոզվեմ,որ հարցիս պատասղանեց նա ով պետք էր:P

Ես շատ ավելի հոգեբան եմ, քան որոշ հոգեբաններ ու ոչ հոգեբան եմ, համեմատած որոշ ոչ հոգեբան մարդկանց։ Ընդամենը վաղուց փորձում հասկանալ ինձ ու շրջապատին, վերջերս բավականին լավ էլ ստացվում ա։ Շրջապատին վաղուց էի հասկանում, հիմա հետս էլ եմ լեզու գտել ;)
Ի՞նչ հարց։ Ի՞նչ պատասխան ես ակընկալում։

StrangeLittleGirl
08.12.2006, 01:42
դե իհարկե սոփեստությունով ուզում ես փախչես հարցերից:P

չէ դու ինձ են ասա եթե ես ու դու նույն համակարգում ենք ծնվել ու ստացել ենք համարյա նույն (խոսքս մենտալիտետի մասինա ) դաստիրակությունը և դու մի քանի տարի սովորելով կարող ես ինձ բուժել ինքդ լինելով քո-իսկ հաճախորդը?:think
ես զարմացած եմ :o
չէ մի մտածի թե զարմանքս նորվանիցա դա շատ վացուցվա զարմանքա մենակ թե մասնագետ չկար, որ հարցնեի

կներես եթե չեմ պահպանել էտիկայի կանոնները դա ստացվելա ոչ մտադրված;)
Եթե ես հոգեբանական խնդիրներ ունեմ, դա չի նշանակում, որ ես հոգեբույժի կարիք ունեմ: Ես կարող եմ դրանք ինքնուրույն հաղթահարել (ինչով զբաղված եմ այս մի քանի օրվա ընթացքում, պատրեկրացրու, ստացվել է), իսկ հակառակ դեպքում կարող եմ դիմել հոգեբանի (բարեբախտաբար, մտերիմ ընկերուհիներիցս մի քանիսը մասնագիտությանմբ հոգեբան են, և նրանց դիմելն ավելորդ ճոխություն չէ): Այսպիսով, ես ինքս իմ հաճախորդը չեմ լինում:

Է Ն Ց Ո
08.12.2006, 09:59

Մի հարց ևս դու երբ հաղթահարում ես քո հոքեբանական խնդիրները միթե նորերը չեն առաջանում :
Եվ մյուսը դու նշում ես թե դու ես հաղթահարում կնշանակի դու քո հաճախորդն ես դառնում;)

StrangeLittleGirl
08.12.2006, 22:21
Մի հարց ևս դու երբ հաղթահարում ես քո հոքեբանական խնդիրները միթե նորերը չեն առաջանում :
Եվ մյուսը դու նշում ես թե դու ես հաղթահարում կնշանակի դու քո հաճախորդն ես դառնում;)
Աչքիս դու հոգեբանի ու հոգեբույժի տարբերությունը չես հասկանում:
Հա՛, նոր խնդիրներ առաջանում են: Հետո ի՞նչ: Դրանք ինձ հոգեկան հիվանդ չեն դարձնում:
Իսկ ինքնուրույն խնդիր լուծելը բնավ չի նշանակում ինքդ քո հաճախորդը լինել: Դա նույնն է, երբ որոշում ես տանդ պատերը ինքդ ներկել, բայց երբ վերանորոգման աշխատանքները մեծ են, բանվոր ես կանչում:

Է Ն Ց Ո
11.12.2006, 10:35

Իսկ ինչ տարբերություն կա հոքեբուժի և հոքեբանի միջև մենակ են .որ մեկը հաբերովա բուժոմ մյուսը հնարավորության դեփքում խուսափումա հաբերից?
Թե մեկը նորմալ հոքեկան հիվանդների հետա աշխատում մյուսը աննորմալ հիվանդների ?
ես գիտեմ քո մոտ հարցա ծագում թե որոնք են նորմալ և որոնք աննորմալ ?;)

StrangeLittleGirl
11.12.2006, 12:14
Իսկ ինչ տարբերություն կա հոքեբուժի և հոքեբանի միջև մենակ են .որ մեկը հաբերովա բուժոմ մյուսը հնարավորության դեփքում խուսափումա հաբերից?
Տարբերությունը հսկայական է, այստեղ հաբերը բնավ կապ չունեն: Հոգեբույժը բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձ է, որը ստացել է համապատասխան մասնագիտացում: Հոգեբանը ստանում է հոգեբանի կրթություն: Հոգեբանը ոչ թե հնարավորության դեպքում խուսափում է հաբերից, այլ պարզապես հաբեր նշանակելու իրավունք չունի: Հոգեբանի դերը հոգեկան խնդիրները հայտնաբերելն է, դրանց լուծում տալը: Իսկ հոգեբույժը զբաղվում է հիվանդության պատճառագիտությամբ, ախտածնությամբ, կատարում է ախտորոշում, բուժում նշանակում, որը բոլորովին էլ պարտադիր չէ, որ հաբերի տեսքով լինի. կարող են լինել տարբեր բուժումների զուգակցումներ; Օրինակներ եմ բերում. խաղային թերապիա, եթե գործ ունենք երեխաների հետ (ցանկալի է նրանց դեղեր չնշանակել), պսիխոթերապիա, հենց քո ասած «հաբերը» ու լիքը ուրիշ միջոցներ: Հոգեկան հիվանդների հետ միաժամանակ աշխատում են հոգեբանն ու հոգեբույժը (նորից էն գրքի կարիքը զգացի, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե ովքեր են աշխատում հոգեկան հիվանդների հետ): Իսկ հոգեբանն առանձին կարող է աշխատել հոգեկան խնդիրներ ունեցող առողջ մարդու հետ, այստեղ պետք չէ, որ բանը հասնի հոգեբույժին:

Ես այսքան համբերատար պատասխանում եմ քո հարցերին, բայց իմացիր, որ սա վերջին անգամն է: Դու ոչ թե ուզում ես ինչ-որ բան իմանալ, այլ պարզապես ծաղրում ես տարբեր մասնագիտություններ: Իսկ այդ դեպքում պարզապես անիմաստ է դառնում հարցերիդ պատասխանելը, և դա ժամանակի ավելորդ կորուստ է:

Է Ն Ց Ո
11.12.2006, 13:51
Ես այսքան համբերատար պատասխանում եմ քո հարցերին, բայց իմացիր, որ սա վերջին անգամն է: Դու ոչ թե ուզում ես ինչ-որ բան իմանալ, այլ պարզապես ծաղրում ես տարբեր մասնագիտություններ: Իսկ այդ դեպքում պարզապես անիմաստ է դառնում հարցերիդ պատասխանելը, և դա ժամանակի ավելորդ կորուստ է:Կներես եթե վիրավորեցի բանականությունդ:
Ես բնավ շատ շնորհակալ եմ քո համբերատարություից, բայց ես չգիտեմ թե դու ոնց ես գալիս նրան թե մարդը ինչա ուզում ու ինչա անում ելնելով նրա որևէ գործողությունից :
Ես քեզ էլ հարց չեմ տա դու ջղայնանում ես:P

StrangeLittleGirl
11.12.2006, 13:58
Հարգելի՛ս, սա այն հազվագյուտ դեպքերից է, որ ես չեմ ջղայնանում: Դու ինձ չես էլ վիրավորել: Պարզապես ես արդեն մի քանի գրառում եմ արել ու ինչ-որ բան եմ փորձում քեզ բացատրել, բայց դու ոչ մի կերպ չես ընկալում կամ չես ուզում ընկալել: Դրա համար էլ անիմաստ եմ համարում շարունակելը:

Hayazn
15.04.2010, 22:37
հոգեկան հիվանդ կոպիտ ասած « գիժ »
Եթե ուզում էս պարզաբանել դիմացինդ հոգեկան հիվանդ է թէ ոչ նաիր նրա վրա և ասա գիժ եթե բորբոքվեց վիրավորվեց կամ ասաց գիժը դու էս ուրեմն ախտորոշումը ճիշտ է : Մարդու հոգին , այն , որ հոգեբույժները ջանասիրաբար փորձում են բուժել , իրականում դա մարդու ամենաանձեռնմխելի մասն է , որին ոչ միայն բուժելու այլ մոտենալու անգամ ունակություն և հնարավորություն չունենք և քանի որ հոգեկան հիվանդությունը միայն մեկ աստիճանի չի լինում այլ բազմաթիվ ուրեմն ամեն մարդ , ինչ որ չափով « գիժ » է : Ինչպես Պարույր Սևակն է ասում « մինչև չգժվի ջուրը չի եռա կեղև չի պատռի հատիկը նռան , մինչև չգժվի չի ծնվի նոր մարդ , մինչև չգժվի չի գրվի նոր երգ » և վերջում ավելացնում է « ախ ուր էր , որ ես միշտ գիժ լինեի » : Սա իհարկե ես բառացիորեն չեմ գրում ուղղակի մտքերիս շտեմարանից : Ախտորոշման նշաններից են աչքերի ցրված արտահայտությունը , եթե աչքերը սովորականից ավելի մոտ են իրար , եթե անձը « հատկապես երեխան » նորմալից ավելի երկար է զբաղվում մի որևե իրի հետ , եթե անձը իր ամենորյա գործածման առարկան հանկարծ իր տեղում չգտնելով նորմալից ավելի շատ է զայրանում մի խոսքով ախտորոշման ցուցիչները այնքան շատ են , որքան որ հիվանդության աստիճանները : Եթե ստիպված էք նման անձնավորության հետ ապրելու կամ աշխատելու , ապա նրանց ձեր ազդեցության տակ պահելու համար լավ է , որ շփվելու ընթացքում առաջին հարցը դուք չտաք , սա հոգեբանական պահ է , որը նրանց հասկացնել է տալիս , որ խելացին իրենք չեն :

*e}|{uka*
15.04.2010, 23:27

:o :o Այ քեզ երկաթյա մտածելակերպ:

Magic-Mushroom
16.04.2010, 00:58
ես գիժ եմ ու շատ ուրախ եմ:hands

Gayl
16.04.2010, 02:28
հոգեկան հիվանդ կոպիտ ասած « գիժ »
Եթե ուզում էս պարզաբանել դիմացինդ հոգեկան հիվանդ է թէ ոչ նաիր նրա վրա և ասա գիժ եթե բորբոքվեց վիրավորվեց կամ ասաց գիժը դու էս ուրեմն ախտորոշումը ճիշտ է :

Այսինքն, եթե մեկը նայի աչքերիս մեջ և ինձ գիժ ասի ու թե դրանից հետո ինքը հիշողությունը կորցնի ուրեմն ես գի՞ժ եմ:D:D
Եթե նայում եք կենդանի էակի վրա և նրան կապիկ ասում ու թե զայրացավ ուրեմն ախտորոշումը ճիշտ է:

Ուլուանա
16.04.2010, 04:59
հոգեկան հիվանդ կոպիտ ասած « գիժ »
Եթե ուզում էս պարզաբանել դիմացինդ հոգեկան հիվանդ է թէ ոչ նաիր նրա վրա և ասա գիժ եթե բորբոքվեց վիրավորվեց կամ ասաց գիժը դու էս ուրեմն ախտորոշումը ճիշտ է : Մարդու հոգին , այն , որ հոգեբույժները ջանասիրաբար փորձում են բուժել , իրականում դա մարդու ամենաանձեռնմխելի մասն է , որին ոչ միայն բուժելու այլ մոտենալու անգամ ունակություն և հնարավորություն չունենք և քանի որ հոգեկան հիվանդությունը միայն մեկ աստիճանի չի լինում այլ բազմաթիվ ուրեմն ամեն մարդ , ինչ որ չափով « գիժ » է : Ինչպես Պարույր Սևակն է ասում « մինչև չգժվի ջուրը չի եռա կեղև չի պատռի հատիկը նռան , մինչև չգժվի չի ծնվի նոր մարդ , մինչև չգժվի չի գրվի նոր երգ » և վերջում ավելացնում է « ախ ուր էր , որ ես միշտ գիժ լինեի » : Սա իհարկե ես բառացիորեն չեմ գրում ուղղակի մտքերիս շտեմարանից : Ախտորոշման նշաններից են աչքերի ցրված արտահայտությունը , եթե աչքերը սովորականից ավելի մոտ են իրար , եթե անձը « հատկապես երեխան » նորմալից ավելի երկար է զբաղվում մի որևե իրի հետ , եթե անձը իր ամենորյա գործածման առարկան հանկարծ իր տեղում չգտնելով նորմալից ավելի շատ է զայրանում մի խոսքով ախտորոշման ցուցիչները այնքան շատ են , որքան որ հիվանդության աստիճանները : Եթե ստիպված էք նման անձնավորության հետ ապրելու կամ աշխատելու , ապա նրանց ձեր ազդեցության տակ պահելու համար լավ է , որ շփվելու ընթացքում առաջին հարցը դուք չտաք , սա հոգեբանական պահ է , որը նրանց հասկացնել է տալիս , որ խելացին իրենք չեն :
:o Բայց իր հասցեին «Դու գիժ ես» լսելով՝ մարդկանց մեծ մասը կպատասխանի. «Գիժը դու ես»։ Ուրեմն էդ բոլորը գի՞ժ են։ :D

Այսինքն, եթե մեկը նայի աչքերիս մեջ և ինձ գիժ ասի ու թե դրանից հետո ինքը հիշողությունը կորցնի ուրեմն ես գի՞ժ եմ:D:D
Եթե նայում եք կենդանի էակի վրա և նրան կապիկ ասում ու թե զայրացավ ուրեմն ախտորոշումը ճիշտ է:
Կամ, եթե նայում եք կապիկին ու ասում՝ դու գիժ ես, իսկ ինքը պատասխանում է (կապ չունի՝ ինչ է պատասխանում), ուրեմն հոգեկան հիվանդ է, քանի որ նորմալ կապիկներն ընդհանրապես չեն խոսում։ :D

Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, որ հոգեկան հիվանդների բնորոշման հարցում որևէ հստակ ու սպառիչ պատասխան գոյություն ունի ընդհանրապես... Այսինքն՝ գուցե պաշտոնապես գոյություն ունի, բայց ես դրան նախապես չեմ հավատում։ :8

Hayazn
16.04.2010, 10:06

լրիվ ասածներս աղավաղել էս դրա համար չեմ կարող պատասխանել էտ կապիկ- մապիկը որտեղից գտար :

Hayazn
16.04.2010, 10:20
:o Բայց իր հասցեին «Դու գիժ ես» լսելով՝ մարդկանց մեծ մասը կպատասխանի. «Գիժը դու ես»։ Ուրեմն էդ բոլորը գի՞ժ են։ :D

Կամ, եթե նայում եք կապիկին ու ասում՝ դու գիժ ես, իսկ ինքը պատասխանում է (կապ չունի՝ ինչ է պատասխանում), ուրեմն հոգեկան հիվանդ է, քանի որ նորմալ կապիկներն ընդհանրապես չեն խոսում։ :D

Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, որ հոգեկան հիվանդների բնորոշման հարցում որևէ հստակ ու սպառիչ պատասխան գոյություն ունի ընդհանրապես... Այսինքն՝ գուցե պաշտոնապես գոյություն ունի, բայց ես դրան նախապես չեմ հավատում։ :8
ինչ որ տեղ ճիշտ էք մարդկանց մեծամասնությունը կասի « գիժը դու էս » իսկ ով որ «գիժ » չի կասի - իսկ ազգզնունդ ինչ է : Ցանկանում եմ այտեղ կրկնվել . Քանի որ հոգեկան հիվանդությունը ունի բազում աստիճաններ , ապա ամեն մարդ ինչ որ չափով « գիժ » է : Տարբերությունը աստիճանների մեջ է , շատ դեպքերում այնքան քիչ է , որ համարյա թէ զերո-ի մոտ է :

KiLa
16.04.2010, 18:26

Ես տարբերում եմ հոգեկան հիվանդների երկու մեծ խումբ. Հոգեկան արատով ծնված հիվանդներ և կյանքի ընթացքում այդ արատը ձեռք բերած հիվանդներ: Որքան էլ տաօրինակ թվա քեզ, հարգելի Հայազն, այս երկրորդ խմբին պատկանող շատ հիվանդներ, ես կասեյի ինձ հանդիպածների մեծամասնությունը, ընդունում են, որ իրենք հոգեկան հիվանդ են, և շատ դեպքերում ուղղակի այդպես էլ արտահայտվում են. ,,ես գիժ եմ...": Կամ քո տված հարցին, թե ի՞նչ հիվանդ են իրենք, պատասխանում են. ,,Գիժ եմ...": Այնպես որ քո ախտորոշման մեթոդը լուրջ վտանգ է ներկայացնում:

Hayazn
16.04.2010, 20:34
Ես տարբերում եմ հոգեկան հիվանդների երկու մեծ խումբ. Հոգեկան արատով ծնված հիվանդներ և կյանքի ընթացքում այդ արատը ձեռք բերած հիվանդներ: Որքան էլ տաօրինակ թվա քեզ, հարգելի Հայազն, այս երկրորդ խմբին պատկանող շատ հիվանդներ, ես կասեյի ինձ հանդիպածների մեծամասնությունը, ընդունում են, որ իրենք հոգեկան հիվանդ են, և շատ դեպքերում ուղղակի այդպես էլ արտահայտվում են. ,,ես գիժ եմ...": Կամ քո տված հարցին, թե ի՞նչ հիվանդ են իրենք, պատասխանում են. ,,Գիժ եմ...": Այնպես որ քո ախտորոշման մեթոդը լուրջ վտանգ է ներկայացնում:Զարմանալիէ « ձեզ ոչ թէ տանձն է հետաքրքրում այլ պոչը » բուն նյութով հետաքրքրվելու փոխարեն ախտորոշման մեթոդով էք հետաքրքրվում : Հետո չհասկացա այդ ինչն է լուրջ վտանգ ներկայացնում , ինչից էք այդքան սառսափած :

KiLa
16.04.2010, 20:53
Զարմանալիէ « ձեզ ոչ թէ տանձն է հետաքրքրում այլ պոչը » բուն նյութով հետաքրքրվելու փոխարեն ախտորոշման մեթոդով էք հետաքրքրվում : Հետո չհասկացա այդ ինչն է լուրջ վտանգ ներկայացնում , ինչից էք այդքան սառսափած :

Անձամբ ես սարսափելու առիթ չունեմ ու չեմ էլ տեսնում: Ուղղակի համաձայն քո ախտորոշման շատ առողջ մարդիք կարող են հայտնվել քո ,,հիվանդների" ցուցակում: Քեզ վիրավորելու նպատակ չունեմ... ու երևի դրա համար ժամանակ էլ չունեմ...