Դիտել ողջ տարբերակը : Զանազան լեզվական հարցեր
Էջեր :
1
2
3
4
5
6
7
8
9
[
10]
Միավանկ գոյականների դեպքում էդ հարցը լուծվում ա «-եր» վերջավորությունից առաջ ն ավելացնելով: Դե, միավանկ բառերի հոգնակին, բացառությամբ որոշ բառերի, որոնք գրաբարից պահպանել են բառավերջի ն-ն (մուկ(ն) - մկներ, մատ(ն) - մատներ և այլն), կազմվում ա «-եր» ավելացնելով, ի տարբերություն բազմավանկ բառերի, որոնց հոգնակին կազմվում ա -ներ ավելացնելով: Հիմա, օրինակ, վերցնենք «աչքդ լույս» արտահայտությունը: Եթե մի քանի հոգու ենք ասում, «աչքՆերդ լույս» ենք ասում, ոչ թե «աչքերդ լույս»: Բայց բազմավանկ բառերի դեպքում էդ հնարավորությունը չկա, քանի որ դրանք էսպես թե էնպես ն ունեն արդեն, էդ ձևն էլ մի օգտագործի, աշխարհի վերջը չի: Էս եղածն էլ դիտարկի որպես առավելություն, ոչ թե էն չեղածը` թերություն: Ուրիշ լեզուներում, որ ընդհանրապես ոչ էդ ս-ն կա, ոչ էլ նշածս ձևը, չես բողոքում ու համարում թերություն, չէ՞ :)):
խոսակցականում մեկ-մեկ երկրորդ -ներ են ավելացնում, ասենք՝ հարևանի պատուհանները, հարևանների պատուհաններները, յանի՝ տարբեր հարևանների, բայց չեմ կարծում ստանդարտացված լինի դա: Ընդհանրապես լեզուն ավելի ճկուն ա, քանի դասագրքային կանոնները, բայց դե բնականաբար չի կարա ամեն բան հստակ ասվի, լիքը բան մնում ա կոնտեքստում: Նույն մեր մոտոցիկլետները արտահայտությունը չի հստակեցնում, թե կոնկրետ յուրաքանչյուրիս մեկական մոտոցիկլետներն են էդ մեր մոտոցիկլետները, թե էդ բոլոր մոտոցիկլետները հավասարապես մեր բոլորինն են: Դե ոչինչ:
Լիքը բաներ էլ ստանդարտ կանոնների մեջ մտնում ա, բայց մարդիկ տենց չեն խոսում: Ասենք մեկ մեկ որ արաբերեն նամակ եմ գրում, եթե շատ կարևոր ա, լեզվակիրների եմ ցույց տալիս: Ասում են՝ օգտագործածդ ոչ մի կոնկրետ կառույցին քերականության տեսանկյունից կպչելու բան չկա, սաղ կանոնները պահպանած ա, բայց կոնկրետ նախադասությունը արաբերեն չի, արաբները տենց չեն ձևակերպի միտքը :)) Մեղա քեզ, էս ինչ կոմպրոմատ օրինակ բերեցի իմ մասնագիտական հմտությունների դեմ :D
Ուլուանա
28.02.2019, 00:55
խոսակցականում մեկ-մեկ երկրորդ -ներ են ավելացնում, ասենք՝ հարևանի պատուհանները, հարևանների պատուհաններները, յանի՝ տարբեր հարևանների, բայց չեմ կարծում ստանդարտացված լինի դա: Ընդհանրապես լեզուն ավելի ճկուն ա, քանի դասագրքային կանոնները, բայց դե բնականաբար չի կարա ամեն բան հստակ ասվի, լիքը բան մնում ա կոնտեքստում: Նույն մեր մոտոցիկլետները արտահայտությունը չի հստակեցնում, թե կոնկրետ յուրաքանչյուրիս մեկական մոտոցիկլետներն են էդ մեր մոտոցիկլետները, թե էդ բոլոր մոտոցիկլետները հավասարապես մեր բոլորինն են: Դե ոչինչ:
Հա, ճիշտն ասած` էդ ավելացվող երկրորդ «-ներ»-ի մասին էլ էի ուզում գրել, որ խոսակցականում տենց ասում են երբեմն, բայց սխալ ա համարվում, հետո մտածեցի` լավ, սխալ բանի մասին ինչի՞ գրեմ իզուր, մարդուն սխալի դրդեմ, կարող ա` ինքը չի էլ օգտագործում դա, ավելի լավ ա` տենց էլ մնա :D:
Օտար լեզուներից խոսք գնաց ու իրանց ընդհանրություններից ու տարբերություններից՝ հայերենի հետ, ինձ հետաքրքիր ա՝ արդյո՞ք Հայաստանում հիմա որ օֆիցիալ ինչ-որ մեկին մի նամակ են ուղարկում՝ ամենավերջում քաղաքավարության ֆորմուլա տեղադրում են, թե չէ: Բերեմ օրինակ. ես էս վերջին տարիների էնքան թղթաբանախեղդ եմ եղել (երևի արդեն մոտ 500 ից ավելի նամակներ եմ գրել՝ հասցեագրված ստեղ-ընդեղ՝ թե՛ անգլերենով, թե՛ ֆրանսերենով) ու արդեն սովորություն ա դարձել ամեն մի նամակի տակ քաղաքավարության ֆորմուլա տեղադրելը ու նենց ինձ դա մեծ բավականություն ա պատճառում: Օրինակ՝ ուղղակի հասարալ Best Regards -ի կամ Cordially-ի փոխարեն ֆրանսիացիները սիրում են ճոխ-ճոխ բաներ գրել ու դա ֆրանսիական կուլտուրայի մի մասն ա ու առանց դրա ստեղ եթե նամակ գրեց՝ լավ չեն նայի: Մասնավորապես՝ Please accept, Sir, the assurance of my highest consideration. Խնդրում եմ, պարոն, ստացեք բարձր ուշադրությանս հավաստիքը :D , կամ ես արդեն ինչ ասես չեմ դնում տակը, որ ճոխ էրևա ու սիրում են իրանք … ասենք ֆրանսերենում շատ ընդունված Je vous prie d’agréer, Madame, l’expression de mes salutations les plus distinguées, կամ Je vous prie de croire, Madame, Monsieur, à mes sentiments les plus cordiaux. (Խնդրում եմ ընդունեք բարձր ողջույններիս արտահայտումը :D , կամ Խնդրում եմ, տիկնայք և պարոնայք, ընդունեք ամենասիրալիր զգացմունքներիս հավաստիքը :Ճճճ : Սենց բաներ հիմա գրվու՞մ են Հայաստանյան նամակներում …

Խաթաբալան հիշեցի ...
Կարելի՞ է հրամանքդ իմանամ, Մարտիրոսյանցի տունը որտե՞ղ է այստեղ:
Հրամանքդ իմանամ .... հանճարեղ ա:
Հայերենում վայթե միայն «հարգանքներով» կամ «սիրով»-ն ա:
Ես էլ ներվայնանում եմ, որ էս ֆլամանացիք ալարում են լրիվ վերջաբանը գրել:
Ասենք ընդունված տարբերակը «met vriendelijke groeten»-ն ա (ընկերական ողջույններով), որի փոխարեն շատերը հապավումն են գրում՝ mvg..
Հարգանքով առանց ների
Գաղթական
24.06.2019, 14:03
Հարգանքով առանց ների
Հմմ, հավանաբար 2-ն էլ ճիշտ են:
Ես միշտ ներ-ով տարբերակի հետ եմ առնչվել, բայց նոր գուգոյին հարցրի՝ 2 ձևերով էլ լիքը բերեց..
Հմմ, հավանաբար 2-ն էլ ճիշտ են:
Ես միշտ ներ-ով տարբերակի հետ եմ առնչվել, բայց նոր գուգոյին հարցրի՝ 2 ձևերով էլ լիքը բերեց..
Իմաստ չունի ուղղակի հոգնակին: իմհկ
Ինձ թվում ա հարգանքի հոգնակին ըմդհանրապես չկա, ոնց որ ակնածանքի, մեծարանքի, արհամարանքի ....
Ուլուանա
24.06.2019, 16:48
Հմմ, հավանաբար 2-ն էլ ճիշտ են:
Ես միշտ ներ-ով տարբերակի հետ եմ առնչվել, բայց նոր գուգոյին հարցրի՝ 2 ձևերով էլ լիքը բերեց..
Չէ, ճիշտը «հարգանքով» ձևն ա: «Հարգանք» բառը վերացական գոյական ա, հետևաբար հոգնակի չի կարող ունենալ: Օրինակ` նույն կերպ չես ասի, չէ՞, սերերով` Էսինչ:
Իսկ էն, որ երկու տարբերակներն էլ հանդիպել ես, ընդամենը ցույց ա տալիս, որ էդքան շատ մարդիկ ճիշտ ձևը չգիտեն ուղղակի, ոչ թե որ դա էլ ա ճիշտ: Ընդհանրապես առնվազն հայերենի դեպքում ճիշտ ու սխալի հարցում տարածվածությամբ կողմնորոշվելը սխալ ա, որովհետև շատ հաճախ սխալ տարբերակն ավելի տարածված կարող ա լինել, քան ճիշտը, ցավոք:
Ուլուանա
24.06.2019, 16:53
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Ինչու՞ չենք խոսում հայերեն» (https://www.akumb.am/showthread.php/11530-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%B9%D5%A5%D5%B6%D6%84-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6?p=2592030#post2592030) թեմայից:
StrangeLittleGirl
24.06.2019, 17:25
Չէ, ճիշտը «հարգանքով» ձևն ա: «Հարգանք» բառը վերացական գոյական ա, հետևաբար հոգնակի չի կարող ունենալ: Օրինակ` նույն կերպ չես ասի, չէ՞, սերերով` Էսինչ:
Իսկ էն, որ երկու տարբերակներն էլ հանդիպել ես, ընդամենը ցույց ա տալիս, որ էդքան շատ մարդիկ ճիշտ ձևը չգիտեն ուղղակի, ոչ թե որ դա էլ ա ճիշտ: Ընդհանրապես առնվազն հայերենի դեպքում ճիշտ ու սխալի հարցում տարածվածությամբ կողմնորոշվելը սխալ ա, որովհետև շատ հաճախ սխալ տարբերակն ավելի տարածված կարող ա լինել, քան ճիշտը, ցավոք:
Ոչ, դա ընդամենը ցույց ա տալիս, որ պրեսկրիպտիվիստները չգիտեն, որ դա էլ ա ճիշտ ձև։ Հա՛, հենց տարածվածությամբ ու լեզվի գործածությամբ ա որոշվում ճիշտն ու սխալը, ոչ թե իրա կաբինետում լռված ինչ֊որ բիձա
Գաղթական
24.06.2019, 18:12

ՈՒլուանա ջան, նախ՝ տեղեկացնեմ, որ, տեղափոխության ընթացքում, գրառումներիցս մեկը թողել ես նախնական թեմայում:
Խնդրո առարկայի մասին.
Բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, որ դու հայերենի քերականությանն ավելի լավ ես ծանոթ, քան ես:
Դրա համար՝ գուցե և համաձայնեի հետդ, եթե «հարգանքներ» ձևին չհանդիպեի էնպիսի մարդկանց մոտ՝ ինչպիսիք են.
Ավետիք Իսահակյան,
նամակ Նիկողայոս Մառինին (https://haykkhachatryanblog.wordpress.com/2017/10/18/)
Ընդունեցեք հարգանքներս և ողջույններս`
Եղիշե Չարենց.
նամակ Հովհ. Թումանյանին (https://blog.168.am/blog/202127.html)
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին:
Նիկողայոս Ադոնց.
նամակ No.5 (http://ysu.am/files/09P_Hovhannisyan.pdf)
Ընդունեցեք, խնդրեմ, հարգանքներս և ողջույններս
Էդուարդ Աղայան
Արդի հայերենի բացատրական բառարան (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&pageNumber=859)
Հարգանացս հավաստիքը
Վիլյամ Սարոյան. «Մարդկային կատակերգություն» (http://www.armeniapedia.org/wiki/Մարդկային_կատակերգություն)
Թարգմ. և հրատարակություն՝ Հայպետհրատ, 1959
կանգ առա գեղեցկությանն ու անմեղությունը հարգանքներս մատուցելու:
Ուլուանա
24.06.2019, 20:39
ՈՒլուանա ջան, նախ՝ տեղեկացնեմ, որ, տեղափոխության ընթացքում, գրառումներիցս մեկը թողել ես նախնական թեմայում:
Խնդրո առարկայի մասին.
Բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, որ դու հայերենի քերականությանն ավելի լավ ես ծանոթ, քան ես:
Դրա համար՝ գուցե և համաձայնեի հետդ, եթե «հարգանքներ» ձևին չհանդիպեի էնպիսի մարդկանց մոտ՝ ինչպիսիք են.
Ավետիք Իսահակյան,
նամակ Նիկողայոս Մառինին (https://haykkhachatryanblog.wordpress.com/2017/10/18/)
Եղիշե Չարենց.
նամակ Հովհ. Թումանյանին (https://blog.168.am/blog/202127.html)
Նիկողայոս Ադոնց.
նամակ No.5 (http://ysu.am/files/09P_Hovhannisyan.pdf)
Էդուարդ Աղայան
Արդի հայերենի բացատրական բառարան (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&pageNumber=859)
Վիլյամ Սարոյան. «Մարդկային կատակերգություն» (http://www.armeniapedia.org/wiki/Մարդկային_կատակերգություն)
Թարգմ. և հրատարակություն՝ Հայպետհրատ, 1959
Գաղթական ջան, չգիտեմ` գուցե սկսել ա ճիշտ համարվել զուտ էն պատճառով, որ շատ ա գործածվում, բայց տրամաբանորեն ճիշտ չի, ըստ իս, ու ճիշտ չլինելու մասին նաև տարբեր մասնագետներից եմ լսել: Իսկ հայտնի գրողների կողմից օգտագործված լինելը չափանիշ չի, քանի որ նույնիսկ ամենահայտնի ու ամենասիրված գրողներից շատերի գրվածքներում լիքը լեզվական սխալներ կարելի ա գտնել, էդ թվում` շատ ավելի ակնհայտ ու անժխտելի սխալներ:
Հ.Գ. Էն մի գրառումդ չեմ վրիպել, հատուկ չեմ տեղափոխել, որովհետև մի քիչ ուրիշ բնույթի էր, էն թեմային քիչ թե շատ համապատասխանում էր, իմ կարծիքով:
Ուլուանա
24.06.2019, 20:46
Հա, պարզվում ա` էն սխալ ձևերից ա, որ ուղղակի էնքան են օգտագործել, որ ստիպված սկսել են ճիշտ համարել :)):
Ոչ, դա ընդամենը ցույց ա տալիս, որ պրեսկրիպտիվիստները չգիտեն, որ դա էլ ա ճիշտ ձև։ Հա՛, հենց տարածվածությամբ ու լեզվի գործածությամբ ա որոշվում ճիշտն ու սխալը, ոչ թե իրա կաբինետում լռված ինչ֊որ բիձա
Բյուր ջան ուղղակի ասացի իմաստ չունի որովհետև հարգանքը հաշվելի չի ոնց ուզում եք գրեք ես չեմ որոշողը բիձեն որս ա ոչ էլ կաբինետում եմ տեղիս մեջ պառկած եմ
հարգանք - բացատրություն
հարգանքի, [գոյական]
1. Պատվի՝ մեծարանքի զգացում մեկի նկատմամբ՝ նրա արժանիքների՝ վաստակի ևն գնահատման համաձայն:
2. Հարգելու՝ պատիվ տալու արտահայտություն (խոսք, արարք ևն):
3. Մեկի նկատմամբ ցուցաբերված՝ արտահայտված մեծարանք՝ պատիվ: (https://bararanonline.com/%D5%B0%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84)
1-ին իմաստով հաշվելի չի, սակայն 2-րդ իմաստով լավ էլ հաշվելի ա («հարգանքներս տվեցի Սիրուշին ու Վալոդին»՝ և՛ նրան, և՛ մյուսին, առանձին-առանձին, հոգնակի կարգով)։ Այնպես որ ամեն ինչն էլ տրամաբանական է, «հարգանքներս» էլ՝ ճիշտ։
StrangeLittleGirl
24.06.2019, 21:17
Շին, հասկանում եմ, որ քեզ համար կարա տրամաբանորեն ճիշտ չլինի, դու չգործածես, քո գործն ա։ Հայերենում կան արտահայտություններ, որ ես էլ չեմ սիրում կամ իմ ականջին սխալ են, չեմ գործածում։ Բայց ասածս ուղղված էր Անուկին, որ մասնագետներ ա մեջբերում։ Մասնագետը լեզվակրից լավ լեզվի ճիշտ ու սխալը չգիտի։ Մասնագետի գործը լեզուն նկարագրելն ա, ոչ թե պարտադրելը։ Թե չէ հիմա գրաբարն էր միակ ճիշտը լինելու։
Ասենք մասնագետը կարա իրա կաբինետում նստած կանոններ հորինի, բայց լեզուն իրան կաբինետից դուրս ա զարգանում։ Ու չկա տենց բան, թե սխալն էնքան գործածվեց, որ ճիշտ համարվեց։ Ես չգիտեմ, թե հայ լեզվաբանները երբ են էս հանձնարարական կաղապարից դուրս գալու ու երբ են հասկանալու, որ հայերենը իրանց մենաշնորհը չի, հայերենը լեզվակրինն ա։
Բյուր, 100%: Հենց նույն «այլևս»-ը ոչ ժխտական նախադասություններում դնելու անկապ կանոնը, որ ինչքան էլ ընդունեն ու ասեն ճիշտ ա՝ մեկ ա իմ ականջին դա սխալ ա հնչելու՝ անկախ որևէ մասնագետի դաբռո-ից: Որ այսուհետ-ի փոխարեն ասում են այլևս: Նա այլևս հասանելի է: Ահավոր սխալ ու դիսբալանս առաջացնելու կարգի սխալ ա հնչում:
Էնքան օրինակներ կարանք բերենք հենց նույն անգլերենից, որ իրոք գործածումն ա որոշում՝ որն ա ճիշտ, որը սխալ: Anyway vs anyways, առաջ դեբատի տեղ կտար, հիմա՝ չէ: Էրկուսն էլ հավասարապես օգտագործվում ա ու մարդիկ թքած ունեն՝ որն ա ճիշտ, որը՝ սխալ: Կամ՝ երկար ժամանակ I’ve been having -ը սխալ էին համարում, իսկ հիմա՝ ավելի հաճախ կլսես: Մինչդեռ I’ve been knowing him for-ը ոնց տենց սխալ համարում էին՝ տենց էլ շարունակվում ա ու ասում են I’ve known him for .. կարող ա ժամանակի ընթացքում էս էլ փոխվի, ինչ գիտես:
Հարգանքներս-ը նաև ճիշտ ա, որտև հենց նույն սեր բառը. «քանի՜ քանի՜ սերեր եմ ունեցել …»
Հարգանքներս-ը նաև ճիշտ ա, որտև հենց նույն սեր բառը. «քանի՜ քանի՜ սերեր եմ ունեցել …»
Էդ լրիվ ուրիշ օրինակ ա սեր ասելով սիրած նկատի ունի
Շին, հասկանում եմ, որ քեզ համար կարա տրամաբանորեն ճիշտ չլինի, դու չգործածես, քո գործն ա։ Հայերենում կան արտահայտություններ, որ ես էլ չեմ սիրում կամ իմ ականջին սխալ են, չեմ գործածում։ Բայց ասածս ուղղված էր Անուկին, որ մասնագետներ ա մեջբերում։ Մասնագետը լեզվակրից լավ լեզվի ճիշտ ու սխալը չգիտի։ Մասնագետի գործը լեզուն նկարագրելն ա, ոչ թե պարտադրելը։ Թե չէ հիմա գրաբարն էր միակ ճիշտը լինելու։
Ասենք մասնագետը կարա իրա կաբինետում նստած կանոններ հորինի, բայց լեզուն իրան կաբինետից դուրս ա զարգանում։ Ու չկա տենց բան, թե սխալն էնքան գործածվեց, որ ճիշտ համարվեց։ Ես չգիտեմ, թե հայ լեզվաբանները երբ են էս հանձնարարական կաղապարից դուրս գալու ու երբ են հասկանալու, որ հայերենը իրանց մենաշնորհը չի, հայերենը լեզվակրինն ա։
Դե իմ սաղ ասելս էդ էր որ իմհկ իմաստ չունի
Իմ կարծիքով գործնական, կամ պաշտոնական նամակներում գերադրական-ֆետիշացված նախերգանքն ու վերջաբանը նորմալ են, ու հոգնակիակերտ ածանցներով էլ ֆետիշացվում են այն բառերը, որոնք այլ կերպ հնարավոր չէ ֆետիշացնել, ինչքան էլ սա կապ չունենա դասագրքային ձևաբանությունների հետ:
Օրինակ «խորին հարգանքներով», կամ «հարգանքներիս խորին հավաստիքը»-ը եթե համեմատենք «խորին հարգանքով», կամ «հարգանքիս խորին հավաստիքը»-ի հետ, ապա առաջին «վերաբերմունքի» արտահայտությունը թվում է ավելի ընդհանրացված, երկարաժամկետ, իսկ երկրորդ «վերաբերմունքը» թվում է որպես տվյալ պահին ունեցած, որն հաջորդ անգամ կարող է չլինել:
Նույն կերպ ասենք «ջերմ»-ի փոխարեն հաճախ օգտագործում են «ջերմագին», «ամենաջերմ», «ջերմագույն», որոնք ստանդարտ, կամ հիմնական խոսքի մեջ գրեթե չեն օգտագործվում, օգտագործելիս էլ ճոռոմախոսություն կարող են թվալ:
Անգլերենում էլ օրինակ եթե օգտագործում են «regards» առանց «best»-ի, ապա դա ավելի չոր ու ձևական է «թվում», չնայած «regards»-ը առհասարակ պրակտիկ տեսակետից լրիվ անիմաստ բան է :Ճ
Գաղթական
16.06.2020, 09:00
Հնարավոր ա թեման մաքսիմալ ճիշտ չի ընտրված..
«Դասի» (հաջող) բառն ի՞նչ լեզվով ա, ո՞վ ա տեղյակ:
Միշտ համարել եմ այն ոչ-հայերեն:
Բայց էն օրը հիշեցի ու, ոնց գցում-բռնում եմ, տեղը չեմ բերում, թե որ լեզվից որ բառը կարող էր ներմուծվելով հայերենում ձևափոխվել «դասի»-ի..
#Դուխով
Ներսես_AM
16.06.2020, 11:24
Հնարավոր ա թեման մաքսիմալ ճիշտ չի ընտրված..
«Դասի» (հաջող) բառն ի՞նչ լեզվով ա, ո՞վ ա տեղյակ:
Միշտ համարել եմ այն ոչ-հայերեն:
Բայց էն օրը հիշեցի ու, ոնց գցում-բռնում եմ, տեղը չեմ բերում, թե որ լեզվից որ բառը կարող էր ներմուծվելով հայերենում ձևափոխվել «դասի»-ի..
#ԴուխովԵնթադրում եմ, որ ռուսերեն «до свида́ния» հայաֆիկացրած-կրճատված տարբերակն ա։ Ճիշտն ասած իննսունականներից էս կողմ չեմ լսել։
Overdose
13.10.2022, 11:39
Ժողովուրդ, ուզում եմ գրաբար սովորեմ։ Ո՞վ ա տեղյակ, ինչից սկսեմ, ի՞նչ ռեսուրսներ կան հասանելի։ Գուգլով նայել եմ, վախտին grabar.am կայք կար, բայց հիմա ոնց որ հասանելի չի
Ժողովուրդ, ուզում եմ գրաբար սովորեմ։ Ո՞վ ա տեղյակ, ինչից սկսեմ, ի՞նչ ռեսուրսներ կան հասանելի։ Գուգլով նայել եմ, վախտին grabar.am կայք կար, բայց հիմա ոնց որ հասանելի չի
Ֆեյսում խմբերում պտի հարցնես, հաստատ կլնեն պարապողներ։
Կամ էլ սենց բաներով։
https://zangak.am/product_info.php?products_id=261
Չէ :) Սովորաբար հակաճառելու խասյաթ ունեմ, բայց սա էդ դեպքը չէր։ Ուղղակի ներքին անհարմարավետության մղում ա մոտս առաջանում, երբ լեզվական սխալ են թույլ տալիս։ Նմանապես հազիվ եմ ինձ զսպում (երբեմն չեմ էլ զսպում) ուղղելու, երբ հայերեն սխալ են խոսում, ասենք՝ ես ուզում եմ երգեմ, մոտովորապես, ու տենց․․․ ՝
Եթե ասեի "ինչպես մոլեռանդ կրոնավոր" կլիներ համեմատություն։ Ամեն դեպքում, "կրոնական մոտեցում"-ը (religious approach) անգամ անգլերենում փոխաբերություն չի։ Քո կիրառած արտահայտությունը մի ձևով են միայն ասում՝ religiously.
Թեմայի հետ կապ չունի, բայց ասեմ, որ անգլերենի էդ փոխաբերությունը (religiously) հայերենում կլինի "կրոնավորի մոլեռանդությամբ"։ "Կրոնական մոտեցումը" բառացի է հասկացվում, ինչպես և անգլերեն religious approach-ը։
Մի քիչ անհարմարավետությունդ ավելացնեմ, ուրեմն փոխաբերության համար որոշակի սահմանափակումներ չկան, և կամայական համեմատություն առանց «ինչպես»-ի, կամ ասենք «նման»-ի կարելի է փոխաբերություն համարել: «կրոնավորի մոլեռանդությամբ»-ը հենց հնշանակում է «կրոնավորի մոլեռանդության նման», այսինքն «ինչպես» բառը փոխարինվում է համարժեք վերջացածով: Եթե ուզում ենք բացահատորեն ընդգծել փոխաբերությունը, ապա կարելի է կիրառել ասենք «կարծես» բառը, և «կարծես կրոնական մոտեցում»-ը վավեր փոխաբերություն է:
Արհեստական բանականությունն էլ դեմ չի ոնց որ՝
Can you use "religious approach" as a metaphor?
Yes, "religious approach" can be used as a metaphor. It can describe an approach that is taken with a kind of fervent dedication, a strong belief in something (not necessarily religious), and a willingness to follow a certain set of rules or beliefs, much like religious followers follow their faith.
Examples:
"He took a religious approach to his work, dedicating every waking hour to his craft."