PDA

Դիտել ողջ տարբերակը : Մկրտվա՞ծ ես, թե՞ ոչ…

Malu
29.01.2008, 01:28
Սիրելի ակումցիներ, կխնդրեի, որ պատասխանեք արդյո՞ք մկրտված եք, թե՞ ոչ:
Հարցումը հենց այնպես, ինքնանպատակ չեմ ուզում անց կացնել, այլ ունեմ մի ծրագիր, որին հուսով եմ կմիանան ակումբի եթե ոչ բոլոր, ապա մի որոշ զանգված:
Ցավով եմ ասում, բայց ես ինքս դեռևս մկրտված չեմ, սակայն ունեմ մեծ ցանկություն մկրտվելու :) Եվ եթե ակումբում կան նման անդամներ, որոնք նույնպես կցանկանան մկրտվել, ապա նշեն այդ մասին այս թեմայում:
Ես մեծ հաճույքով ակումբի անդամների հետ միասին կգնայի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ասենք մոտ մեկ ամսից (թող դա լինի մարտի 1-ը, մի հիշարժան օր, գարնան առաջին օրը ), ու ձեր մասնակցությամբ կկնքվեի: Սովորաբար հարազատ - բարեկամներն են ներկա լինում այս արարողությանը, սակայն դուք էլ աստիճանաբար դառնում եք իմ հարազատները: Այնպես որ այս հարցում ուզում եմ օրիգինալ գտնվել :) Եվ եթե էլի կնքվել ցանկացողներ լինեն, ես մեծ հաճույքով այդ օրը կկիսեմ նաև նրանց հետ ;)

P.S. Հարգելի մոդերներ, ես մտածված այս թեման Կրոն բաժնում չբացեցի՝ վախենալով, որ այն կճահճանա և կդադարի քննարկվել: Եվ քանի որ սա լինելու է ակումբի անցուդարձի մի մաս, ապա ճիշտ համարեցի թեման այստեղ բացել :)

Ֆելո
29.01.2008, 01:30

բա կնքահայրը ովա լինելու՞;)

ես մկրտված եմ նենց որ իմ վրա հույս չդնեք

StrangeLittleGirl
29.01.2008, 01:32
Ես մկրտվել եմ դեռ վեց տարեկանում: Բայց գիտե՞ք ինչ է նշանակում մկրտվել: Այն ժամանակ չգիտեի ու շատ եմ ափսոսում, որ մեծ ժամանակ չեմ մկրտվել:

Cassiopeia
29.01.2008, 01:37
Լավ միտք է… լավ կուրախանանք…
Ինքս մկրտվել եմ 10-րդ դասարանում, Սուրբ Հովհաննես եկեղեցում: Չքնաղ օր էր, լավ եմ հիշում: Երբեք այդ օրվա հոգեկան ջերմությունն ու մյուռոնից դեմքիս և այլուր առաջացած կարմրությունը չեմ մոռանա:oy

Adam
29.01.2008, 01:50
Malu ջան միտքը շատ լավն է: Ես ինքս կնքված չեմ, բայց շատ եմ ուզում: Ես համաձայն եմ :)

Amaru
29.01.2008, 02:03
Մկրտված չեմ :)
Բարի մկրտում ձեզ ;)

Արշակ
29.01.2008, 02:11
Ինքս մկրտված չեմ։ Երևի կմկրտվեմ այն ժամանակ, երբ լիովին կհասկանամ մկրտվելու իմաստն ու նշանակությունը։:)

Ինչևէ,
Malu, տպավորված եմ, որ քո համար տենց կարևոր իրադարձության ժամանակ ուզում ես, որ կողքիդ ակումբցիները լինեն։ :)
Կուզեի ներկա լինել։ Համ էլ կարծեմ երբևէ սեփական աչքերով չեմ տեսել այդ արարողությունը։

Malu
29.01.2008, 02:19

Արշակ ջան, չկարծես թե թեթևամտորեն եմ մոտենում այս հարցին, կամ էլ ինձ համար խաղ ու պար է մկրտվելը: Պարզապես շատ եմ լսել այն մասին, որ մարդիկ համպատրաստից են կնքվել, և կնքահայրը եղել է հենց քահանան, քանի որ ուրիշ մարդ չի եղել այդ պահին ներկա: Այս առումով ես ավելի պատրաստված կլինեմ, ու շատ հնարավոր է, որ կնքահայրս լինի հենց ակումբից, ո՞վ գիտե:
Կարևորը ներկաները չեն, կամ էլ թե ինչպես եմ պատրաստվում այդ արարողությանը, կարևորը հենց ինքը փաստն է կնքվելու, ու թե ինչ արժեք այն ունի ինձ համար…

Sunny Stream
29.01.2008, 02:50

Վայ, շատ գովելի է էս նախաձեռնությունդ, Մալու ջան :)
Իրականում Հայաստանում կնքահայրը շատ մեծ առաքելություն ունի կատարելու ու շատ ահավոր է, որ հաճախ մարդիկ ինչ-որ մեծահարուստի են դիմում կնքահայրության համար, որպեսզի հոգա սանիկի հոգսերը...
Կնաքահայրը պետք է շատ մտերիմ մարդ լինի` և' հայ, և' ընկեր, և' ուսուցիչ, նա պետք է քաջ ծանոթ լինի քրիստոնեական սովորույթներին ու հետևի իր սանիկի քրիստոնեական դաստիարակությանը...
Ափսոս, իմ կնքահայրը շատ հեռու է այս ամենից, վերջին տարիներին ընդհանրապես ձայն-ծպտուն չկա... շատ ֆիկտիվ է հիմա դարձել ամեն ինչ :(
Ես մկրտվել եմ, եթե ճիշտ եմ հիշում, 1999թվի վերջին, երբ մտածում էի, որ 2000-ին աշխարհի վերջը կլինի ու ուզում էի անպայման մկրտված դիմավորել Երկրի կործանումը... պուճուր էի, բայց բավականին տեղյակ էի մկրտության խորհուրդից ու ինքս շատ էի ուզում մկրտվել...
Ի դեպ, Մալու ջան, առհասարակ մկրտության մասին գիտե՞ք ամեն բան, որ 7 խորհուրդներից մեկն է, որ երկրորդ ծնունդ է, որ ադամական մեղքից մաքրում է ու էլի շատ կարևոր բաներ...

Արշակ
29.01.2008, 02:51
Արշակ ջան, չկարծես թե թեթևամտորեն եմ մոտենում այս հարցին, կամ էլ ինձ համար խաղ ու պար է մկրտվելը: Պարզապես շատ եմ լսել այն մասին, որ մարդիկ համպատրաստից են կնքվել, և կնքահայրը եղել է հենց քահանան, քանի որ ուրիշ մարդ չի եղել այդ պահին ներկա: Այս առումով ես ավելի պատրաստված կլինեմ, ու շատ հնարավոր է, որ կնքահայրս լինի հենց ակումբից, ո՞վ գիտե:
Կարևորը ներկաները չեն, կամ էլ թե ինչպես եմ պատրաստվում այդ արարողությանը, կարևորը հենց ինքը փաստն է կնքվելու, ու թե ինչ արժեք այն ունի ինձ համար…
Malu ջան, բոլորովին նկատի չունեի, թե թեթևամտորեն ես մոտենում։ Երևի ինձ սխալ հասկացար։:)
Մայրս 5–րդ դասարանում էր կարծեմ կնքվել։ Պատմում է, որ իրեն ասել էին, որ կնքվելուց հետո կփոխվի, ավելի լավ մարդ կդառնա։ Ու ասում է, որ իրոք այդպես էլ եղել է՝ կնքվելուց հետո շատ դրական փոփոխություններ է զգացել իր մեջ։

StrangeLittleGirl
29.01.2008, 04:04
Ի դեպ, Մալու ջան, առհասարակ մկրտության մասին գիտե՞ք ամեն բան, որ 7 խորհուրդներից մեկն է, որ երկրորդ ծնունդ է, որ ադամական մեղքից մաքրում է ու էլի շատ կարևոր բաներ...
Մի քիչ համաձայն չեմ դրա հետ: Ադամական մեղքից մաքրումը, երկրորդ ծնունդը ապաշխարությունն է, իսկ մկրտությունը դրա միայն արտաքին, խորհրդանշական դրսևորումն է:

Աթեիստ
29.01.2008, 10:07
Մկրտված եմ, հասկանալի պատճառներով ընտրել եմ 3-րդ տարբերակը :)

Dayana
29.01.2008, 10:17
Մալու ջան , ես էլ դեռ մկրտված չեմ, բայց ունեմ դրա անձնական պատճառները :oy հուսվ եմ որ շուտով կմկրտվեմ։ Իսկ քո մկրտությանը երևի ամենահավանականը ես կլինեմ, որ մասնակցեմ, քանի որ ինքս Էջմիածնից եմ ;)

Լէգնա
29.01.2008, 10:23
Մկրտված չեմ, կմկրտվեմ Գառնիիում, Արիացիների Քրմապետի օրհնությամբ :)

հ.գ. Ես կրոնական հանգույցներում դեռ ինձ չեմ գտել:

Undina
29.01.2008, 11:13
Կնունքս եղել է, երբ ես 42 օրեկան էի… Ափսոսում եմ ու փոքր-ինչ մեղադրում ծնողներիս, որ ինձ իմ սեփական կրոնն ու դավանանքը ընտրելու իրավունքից զրկել են… չնայած………
ուղղակի կարծում եմ, որ մարդ պիտի մկրտվի հասուն տարիքում, երբ արդեն գիտակցում է, թե ինչ է անում և ինչի հետ է իրեն կապում…

քաղաքացի
29.01.2008, 11:19
Ես մկրտվել եմ 4 տարեկանում: Առաջին անգամ էի Հայաստան եկել: Մկրտվեցի Սրբ. Զաորավոր Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հիմա ես կրոնի նկատմամբ անտարբեր եմ:

Բայց մի հարց կարելի՞ է: Ի՞նչ կլինի եթե 2 անգամ մկրտվես:

Selene
29.01.2008, 11:26
Ես էլ եմ փոքր տարիքում մկրտվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Ափսոսում եմ միայն, որ ավելի մեծ հասակում չեմ եղել, որովհետև անհասկանալ մկրտվել եմ, հիշողությանս մեջ միայն մկրտող քահանայի դեմքի արտահայտությունն է մնացել մեկ էլ այն, որ մեր մկրտությանը լիքը մարդ էր ներկա:o:oy

Բայց մի հարց կարելի՞ է: Ի՞նչ կլինի եթե 2 անգամ մկրտվես:

Երևի պետք է «Հարցեր քահանային» թեմայում գրես, Սասուն, իրենից լավ ոչ ոք չի պատասխանի էս հարցին:

Հ.Գ. Մալու ջան, քեզ ամենահետաքրքիր մկրտությունն է սպասվում:)

Sunny Stream
29.01.2008, 11:32
Բայց մի հարց կարելի՞ է: Ի՞նչ կլինի եթե 2 անգամ մկրտվես:
Վա~յ, հարա~մ, հարա~մ...
:nono Չի կարելի, եթե նկատի ունես` քրիստոնեական եկեղեցում կրկնել մկրտությունդ... Դա անթույլատրելի բան է ու շատ-շատ մեծ մեղք :stop
Մանրամասները երևի մեր սարկավագ կամ քահանա անդամենրը կասեն...

Մի քիչ համաձայն չեմ դրա հետ: Ադամական մեղքից մաքրումը, երկրորդ ծնունդը ապաշխարությունն է, իսկ մկրտությունը դրա միայն արտաքին, խորհրդանշական դրսևորումն է:
Դե հա, Բյուր ջան, մկրտությունն առանց ապաշխարության նույնն է, ինչ էդ մեխանիկական մկրտությունը փոքր հասակում... առանց ապաշխարության չկա մկրտություն, առանց մկրտության ապաշխարությունն իմաստ չունի...:)

Աթեիստ
29.01.2008, 11:39
Դե հա, Բյուր ջան, մկրտությունն առանց ապաշխարության նույնն է, ինչ էդ մեխանիկական մկրտությունը փոքր հասակում... առանց ապաշխարության չկա մկրտություն, առանց մկրտության ապաշխարությունն իմաստ չունի...:)

Հետևաբար ես մկրտված չեմ :)
Պետք լինի մի քանի անգամ էտ արարողությունը կկրկնեմ :)
Ասենք կնքվում եմ, հետո հիշում, որ վերջին պահին մոռացա ապաշխարել:

(կներեք, եթե որևէ մեկին վիրավորեցի, չէի ուզում):

Sunny Stream
29.01.2008, 12:24
Հետևաբար ես մկրտված չեմ :)
էսքանի հետ մի պուճու~ր համաձայն եմ... բայց դե, երբ խոսքը ծնողների շտապողականության մասին է, դա կարելի է ուղղել հասուն տարիքում, երբ ուզում ես ինքդ հաստատել քո մկրտությունը` հետևելով մեր եկեղեցու տոնացույցին, պահք պահելով ու ապաշխարելով (դե, իհարկե, սա աթեիստներին չի վերաբերում :P)

Պետք լինի մի քանի անգամ էտ արարողությունը կկրկնեմ :)
Ասենք կնքվում եմ, հետո հիշում, որ վերջին պահին մոռացա ապաշխարել:

(կներեք, եթե որևէ մեկին վիրավորեցի, չէի ուզում):
:beee

Աթեիստ
29.01.2008, 12:28
էսքանի հետ մի պուճու~ր համաձայն եմ... բայց դե, երբ խոսքը ծնողների շտապողականության մասին է, դա կարելի է ուղղել հասուն տարիքում, երբ ուզում ես ինքդ հաստատել քո մկրտությունը` հետևելով մեր եկեղեցու տոնացույցին, պահք պահելով ու ապաշխարելով (դե, իհարկե, սա աթեիստներին չի վերաբերում :P)

Մկրտվել եմ հասուն տարիքում (20-ն անց), կնքահորս խնդրանքով (նրան մերժել չէի կարող):

Դեկադա
29.01.2008, 13:41
Այո մկրտված եմ և կարծում եմ կյանքիս ամենակարևոր քայլերից մեկն է:

Guest
29.01.2008, 14:17
Պատասխանել եմ «Դրան այդքան էլ մեծ կարևորություն չեմ տալիս», քանի որ այն փարբերվում էր իմ մտածածից ընդամենը մեկ բարով: Իրականում ես դրան ընդարապես կարևորություն չեմ տալիս:

Cassiopeia
30.01.2008, 23:26
Ափսոս հայ առաքելական եկեղեցին չի ընդունում միայն կնքամորը, այլապես մեծ սիրով կնքամայր կդառնայի քո համար, Մանե ջան:

Adam
10.02.2008, 22:37
Malu ջան ի՞նչ էղավ էս միտքդ:

Monk
11.02.2008, 20:26
Բայց մի հարց կարելի՞ է: Ի՞նչ կլինի եթե 2 անգամ մկրտվես:
Դա մոտավորապես նման կլինի այն բանին, որ մարդ երկրորդ անգամ փորձի ֆիզիկապես ծնվել: Ինչպես որ ֆիզիկական ծնունդն է մեկ անգամ լինում, այնպես էլ հոգևոր ծնունդը:
Երկրորդ անգամ որևէ հոգևորական նման խորհուրդ չի կատարի: Իսկ եթե դա արվի առանց հոգևորականին տեղեկացնելու արդեն մկրտված լինելու մասին, ապա նման մարդն իրեն սարսափելի մեղքի տակ է դնում, որն անհետևանք չի մնա: Ես նման դեպքերի մասին լսել եմ, որ մարդիկ հոգեկան խանգարումներ են ունենում հետագայում: Այդ դեպքերից գոնե մեկը ես վստահորեն կարող եմ ասել, որ համապատասխանում է իրականությանը, քանի որ ճանաչում էի այդ մարդուն:

Paradise
27.03.2008, 19:26
Ոչ միայն մկրտված եմ այլ արդեն 10 տարուց էլ ավելի կնունքի քավոր եմ

Tigran Adunts
27.03.2008, 22:12
Չնայած ես լրիվ անտարբեր եմ էտ պրոցեսների հանդեպ(3-րդն եմ ընտրել), բայց ուզում եմ իմանամ կնքնվելու և մկրտվելու մեջ տարբերություն կա ու ինչն ա?

Annychka
28.03.2008, 00:55
Մկրտված եմ արդեն 5տարի

Modigliani
30.03.2008, 11:24
ես մկրտված եմ Գերմանիայում բողոքական եկեղեցում

Anchi
30.03.2008, 21:26
Վա~յ, հարա~մ, հարա~մ...
:nono Չի կարելի, եթե նկատի ունես` քրիստոնեական եկեղեցում կրկնել մկրտությունդ... Դա անթույլատրելի բան է ու շատ-շատ մեծ մեղք :stop
)

Այնքան էլ այդպես չէ, որովհետև օրթոդոքս եկեղեցին էլ է քրիստոնյա (Ռուսաստան, Վրաստան, Հունաստան), բայց այն չի ընդունում կաթոլիկ և առաքելական եկեղեցիների մկրտությունը, հետևաբար եթե մեկը ուզում է կնքվել ուղղափառ եկեղեցով, բայց մինչ այդ կնքված է եղել վերոնշյալ եկեղեցիներից մեկում, շատ հանգիստ կարող է մկրտվել, ի տարբերություն առաքելական եկեղեցու, որը ընդունում է ուղղափառ եկեղեցու մկրտությունը:)

Ավելացվել է 3 րոպե անց

Այո մկրտված եմ և կարծում եմ կյանքիս ամենակարևոր քայլերից մեկն է:

Ես էլ եմ այդպես կարծում: Ես էլ եմ հասուն տարիքում մկրտվել, սեփական ցանկությամբ և նախաձեռնությամբ:)

Mitre
18.08.2008, 13:16
Քվեարկել եմ ,այո:
Ինձ թվում է ,ոչ մի տարբերություն չկա ,կնքվելուց առաջ ,թե հետո:
Մանավանդ որ հավատացյալ չեմ

Աթեիստ
18.08.2008, 13:17
Այո, մկրտված եմ: Կնքահայրս իմ կողմից շատ հարգված մարդ է, չուզեցի մերժել: Իսկ նման արարությունը միշտ ել համարել եմ թատրոն: Խաչը կրել եմ 1 շաբաթ, հիմա չգիտեմ էլ որտեղ է պահված:

ars83
18.08.2008, 13:18
Քվեարկել եմ ,այո:
Ինձ թվում է ,ոչ մի տարբերություն չկա ,կնքվելուց առաջ ,թե հետո:
Մանավանդ որ հավատացյալ չեմ
Ո՞ր տարիքում եք մկրտվել։

Mitre
18.08.2008, 13:39
Ո՞ր տարիքում եք մկրտվել։

Փոքր տարիքում են մկրտել, ինձ չեն հարցրել

ars83
18.08.2008, 14:43
Մոդերատորական։ Այսպիսի թեմա կա, http://www.akumb.am/showthread.php?t=19989 շնորհակալություն BOBO -ին տեղեկացնելու համար։
Թեման փակվում է։

Շատ լավ։
Artgeo, խնդրում եմ իմ բացած թեման միացնել տվյալ թեմային։ Թեման բացելուց առաջ ես փնտրում եմ կատարել «Կրոն» բաժնում, չգտնելով նմանատիպ թեմա՝ բացել եմ իմը։ Մտքովս չէր անցնում, որ մկրտության մասին թեման պետք է փնտրել «դեսից–դենից» բաժնում :o

Նախապես շնորհակալություն։