PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոդիտումներ Երևանում



Sunny Stream
29.01.2008, 00:47
Ժողովուրդ, ինչ-որ մեկը տեղյակ է՞ Երևանում տեղի ունեցող կինոդիտումներից, հաճախում ե՞ք...
Ես հաճախ եմ գնում եմ Պատկերասրահի 9-րդ հարկ` Մելիքի մոտ... Հիմա Հիչքոք է ցուցադրում, իսկ գեղանկարչությունից` իմպրեսիոնիզմի մասին ֆիլմեր... մուտքը 300դր է, բայց անվճար Գեղարվեստի ուսանողների համար... Իմ նման պնդաճակատները կարող են չխաբել` ասելով, թե Գեղարվեստից են, բայց էլի անվճար մտնել :oy դե էնքան եմ գնացել, հսկիչներն ինձ արդեն ճանաչում են... Բայց էս կիրակի անծանոթ կին էր, ասացի Թատերականից եմ, բան չասեց... կարող է արդեն մեզ էլ են անվճար թողնում, ես տեղյակ չեմ... Այստեղ կինոդիտումները լինում են շաբաթ, կիրակի, չորեքշաբթի ժամը 11-ից կամ 12-ից սկսած... եթե հետաքրքրեց` կարող եմ պարբերաբար տեղեկացնել ;)
Էլի կինոդիտումներ, այս անգամ` Նարեկացի Արվեստի Կենտրոնում... Մուտքն ազատ է: Կինոները ցուցադրվում են չորեքշաբթի օրերին, 1 օրում սովորաբար 1 ֆիլմ է լինում... Այս չորեքշաբթի ռուսների պատրաստած "Ջուր" դոկումենտալ ֆիլմն է` անհավանական հաստատումն այն բանի, թե ինչպես են մեր խոսքերն ու մտքերն ազդում բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների, այդ թվում` նաև ջրի վրա...
Կինոներ են ցուցադրվում նաև Թամանյանի թանգարանում, բայց դեռ չեն սկսվել... էստեղ դեռ ոչ մի անգամ չեմ այցելել, բայց շատ եմ լսել, որ հետաքրքիր ֆիլմեր են լինում...
Ի՞նչ կասեք... :)

Արշակ
29.01.2008, 01:03
Այս չորեքշաբթի ռուսների պատրաստած "Ջուր" դոկումենտալ ֆիլմն է` անհավանական հաստատումն այն բանի, թե ինչպես են մեր խոսքերն ու մտքերն ազդում բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների, այդ թվում` նաև ջրի վրա...

Լավ թեմա է, կուզեի նայել։ Իսկ ժամը քանիսի՞ն է։ Եթե ակումբից էլի էկող լինի ու գործիս ժամին չլինի, երևի կգնամ։ Երեխեք, եկեք գնանք։:)
Ձնծաղիկ, շնորհակալություն ինֆորմացիայի համար։ :)

StrangeLittleGirl
29.01.2008, 01:05
Վա՜յ, էդ ֆիլմը ես էլ կուզենայի դիտել: Ա՞յս չորեքշաբթի: Գուցե հարմարացնեմ, գամ:

Sunny Stream
29.01.2008, 01:06
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
Այս չորեքշաբթի` Հունվարի 30-ին ժամը 19:00 դիտելու ենք վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմ ջրի մասին:

ՋՈՒՐ
(2006թ, Ռուսաստան, ռեժ.` Անաստասիա Պապովա, 67ր.)

Ֆիլմի պրոդյուսերի`Սերգեյ Շումակովի խոսքերից. <Մենք սկսեցինք նկարել ֆիլմ ջրի մասին, բայց ընթացքում հասկացանք, որ ստացել ենք ֆիլմ այն մասին, թե մեր ասածները ինչպես են ազդում մեզ շրջապատող աշխարհի վրա>:

Ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ մեր ինտերնետային կայքէջից` www.naregatsi.org (/ events / Wednesday Film Night Series)
Խնդրեմ ;) Ես կիսատ-պռատ դիտել եմ... տանն էի, քունս ահավոր տանում էր ու իմ տեսած ոչ մի բանին չէի հավատում, իսկ տանեցիները բուռն բանավճիում էին` ճիշտ է, թե ոչ... Բայց ընկերներիցս DVD-ն վերցրել եմ, երևի, ցանկության դեպքում, տանը նայեմ...

StrangeLittleGirl
29.01.2008, 01:09
Իմ ընկերները շատ էին պատմում այս ֆիլմի մասին: Եթե թեկուզ մի հոգի լինի, որ ինձ մենակ չի թողնի, ես անպայման կգնամ:

Sunny Stream
29.01.2008, 01:16
Ուռռա~... պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին...
ooops...:oy ուզում էի ասել, ըհը` Բյուրն ու Արշակը կգնան էս ֆիլմը դիտելու.:D
Դե որ էդպես է, տեղադրում եմ նաև Պատկերասրահի դիտումների աֆիշան, նույն օրը առավոտն էլ կարող եք էնտեղ գնալ ;)


The Abbreviations for the Art-Doc Series and Film Retrospectives:

[ART] The Impressionists / The Post-Impressionists
[AHR] Alfred Hitchcock’s Retrospective (1926-1976)
[AHP] Alfred Hitchcock Presents - Season One (1955. 39 Episodes)

Wednesday, January 30, 2008
13:00 The Impressionists: Renoir [ART]
14:00 Episode 10-12:
The Case of Mr. Pelham / Guilty Witness / Santa Claus and the 10th Avenue Kid [AHP]

Saturday, February 2, 2008
11:00 The Impressionists: Renoir [ART]
12:00 Secret Agent 1936, 86 min. [AHR]
14:00 Jamaica Inn 1939, 98 min. [AHR]

Sunday, February 3, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 3&4 [AHP]
12:00 Foreign Correspondent 1940, 120 min. [AHR]
14:00 Rebecca 1940, 130 min. [AHR]

Wednesday, February 6, 2008
13:00 The Impressionists: Pissarro [ART]
14:00 Episode 13-15: The Cheney Vase / A Bullet for Baldwin / The Big Switch [AHP]

Saturday, February 9, 2008
11:00 The Impressionists: Pissarro [ART]
12:00 Mr. & Mrs. Smith 1941, 95 min. [AHR]
14:00 Suspicion 1941, 99 min. [AHR]

Sunday, February 10, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 5&6 [AHP]
12:00 Saboteur 1942, 104 min. [AHR]
14:00 Shadow of a Doubt 1943, min., 103 min. [AHR]

Wednesday, February 13, 2008
13:00 The Impressionists: Seurat [ART]
14:00 Episode 16-18: You Got to Have Luck / The Older Sister / Shopping for Death [AHP]

Saturday, February 16, 2008
11:00 The Impressionists: Seurat [ART]
12:00 Bon Voyage / Aventure Malgache 1944, 57 min. [AHR]
13:30 Lifeboat 1944, 93 min. [AHR]

Sunday, February 17, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 7&8 [AHP]
12:00 Spellbound 1945, 117 min. [AHR]
14:00 Notorious 1946, 102 min. [AHR]

Wednesday, February 20, 2008
13:00 The Post-Impressionists: Toulouse-Lautrec [ART]
14:00 Episode 19-21: The Derelicts / And So Died Riabouchinska / Safe Conduct [AHP]

Saturday, February 23, 2008
11:00 The Post-Impressionists: Toulouse-Lautrec [ART]
12:00 The Paradine Case 1947, 110 min. [AHR]
14:00 Rope 1948, 77 min.+ [AHR]

Sunday, February 24, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 9&10 [AHP]
12:00 Under Capricorn 1949, 117 min. [AHR]
14:00 Stage Fright 1950, 110 min.+ [AHR]

Wednesday, February 27, 2008
13:00 The Post-Impressionists: Van Gogh [ART]
14:00 Episode 22-24 Place of Shadows / Back for Christmas / The Perfect Murder [AHP]

Saturday, March 1, 2008
11:00 The Post-Impressionists: Van Gogh [ART]
12:00 Strangers on a Train 1951, 103 min. [AHR]
14:00 I Confess 1953, 90 min.+ [AHR]

Sunday, March 2, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 11&12 [AHP]
12:00 Dial M for Murder 1954, 105 min.+ [AHR]
14:00 Rear Window 1954, 110 min.+ [AHR]

Wednesday, March 5, 2008
13:00 The Post-Impressionists: Gauguin [ART]
14:00 Episode 25-27: There Was an Old Woman / Whodunit? / Help Wanted [AHP]

Sunday, March 9, 2008
11:00 The Post-Impressionists: Gauguin [ART]
12:00 To Catch a Thief 1955, 106 min.+ [AHR]
14:00 The Trouble with Harry 1955, 99 min.+ [AHR]

Wednesday, March 12, 2008
13:00 The Post-Impressionists: Cézanne [ART]
14:00 Episode 28-30: Portrait of Jocelyn / The Orderly World of Mr. Appleby / Never Again [AHP]

Saturday, March 15, 2008
11:00 The Post-Impressionists: Cézanne [ART]
12:00 The Man Who Knew Too Much 1956, 114 min.+ [AHR]
14:00 The Wrong Man 1956, 105 min.+ [AHR]

Sunday, March 16, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 13&14 [AHP]
12:00 Vertigo 1958, 125 min.+ [AHR]
14:00 North by Northwest 1959, 130 min.+ [AHR]

Wednesday, March 19, 2008
13:00 The Post-Impressionists: Rousseau [ART]
14:00 Episode 31-33: The Gentleman from America / The Babysitter / The Belfry [AHP]

Saturday, March 22, 2008
11:00 The Post-Impressionists: Rousseau [ART]
12:00 Psycho 1960, 104 min. [AHR]
14:00 The Birds 1963, 114 min. [AHR]

Sunday, March 23, 2008
11:00 A Talk with Hitchcock 1964, 60 min., Doc. [AHR]
12:00 All About The Birds Doc., 80 min. [AHR]
14:00 Marnie 1964, 131 min.+ [AHR]

Wednesday, March 26, 2008
13:00 The Post-Impressionists: Munch [ART]
14:00 Episode 34-36: The Hidden Thing / The Legacy / Mink [AHP]

Saturday, March 29, 2008
11:00 The Post-Impressionists: Munch [ART]
12:00 Torn Curtain 1966, 128 min.+ [AHR]
14:00 Topaz 1969, 143 min.+ [AHR]

Sunday, March 30, 2008
11:00 Episode 37-39: The Decoy / The Creeper / Momentum [AHP]
12:00 Frenzy 1972, 111 min.+ [AHR]
14:00 Family Plot 1976, 115 min.+ [AHR]
Կներեք, որ անգլերեն է :oy... ֆիլմերն էլ են անգլերեն...

Արշակ
29.01.2008, 01:29
ooops...:oy ուզում էի ասել, ըհը` Բյուրն ու Արշակը կգնան էս ֆիլմը դիտելու.:D

Ջրիկ :P Իսկ դու չես գա՞։:oy

Խնդրեմ ;) Ես կիսատ-պռատ դիտել եմ... տանն էի, քունս ահավոր տանում էր ու իմ տեսած ոչ մի բանին չէի հավատում, իսկ տանեցիները բուռն բանավճիում էին` ճիշտ է, թե ոչ... Բայց ընկերներիցս DVD-ն վերցրել եմ, երևի, ցանկության դեպքում, տանը նայեմ...
Իսկ կարո՞ղ է համ էլ կարողանաս DVD-ն տալ copy անեմ։:oy

Sunny Stream
29.01.2008, 02:56
Չգիտեմ, է~... քիչըմ զբաղված եմ երեկոյան, բայց հստակ պլաններս դեռ չգիտեմ... Ամեն դեպքում հետս կվերցնեմ սկավառակը, որ ազատ եղա, կմտնեմ Նարեկացի, կտամ ;)
Դուք, ամեն դեպքում, գնացեք, թե չէ իմ վրա հույս դնել չի կարելի :D

StrangeLittleGirl
29.01.2008, 03:03
Դե հա, մենք ամեն դեպքում գնալու ենք, բայց լավ կլիներ՝ դու էլ գայիր:

Sunny Stream
29.01.2008, 03:04
Դե հա, մենք ամեն դեպքում գնալու ենք, բայց լավ կլիներ՝ դու էլ գայիր:
Կանեմ ուժերիս ներածը ;) Համ էլ վաղուց չեմ եղել Նարեկացիում...
Հավանաբար կհանդիպենք, պՕկ!

StrangeLittleGirl
29.01.2008, 03:08
Wednesday, February 27, 2008
13:00 The Post-Impressionists: Van Gogh [ART]
Էս էլ ինձ հետաքրքրեց: Եթե հոգեբուժությունից հետաքրքիր լինի, սա էլ անպայման կգնամ:

Sunny Stream
29.01.2008, 11:26
Կարծում եմ` շատ հետաքրքիր պիտի լինեն իմպրեսիոնիզմի մասին ֆիլմերը...
Ես չորեքշաբթի առավոտյան ուզում եմ գնալ Ռենուարին դիտել... Եթե գործերս չխանգարեն...
Ճիշտն ասած, չգիտեմ` դրանք անգլերեն են, թե այլ լեզվով ու անգլերեն սուբտիտրերով... Ես կգերադասեի երկրորդը, էդպես ավելի լավ եմ հասկանում, բայց ամենայն հավանականությամբ առաջին դեպքն է...

Հ.Գ. Բյուր, իսկ կարող ե՞մ խնդրել, որ դու էլ Ջոան Բաեզի Imagine-ի տեսաերիզը բերե՞ս...:oy խոստանում եմ շուտ վերադարձնել, ուղղակի շատ եմ ուզում տեսնել-լսել, թե դա ինչ է...

StrangeLittleGirl
29.01.2008, 12:20
Վա՜յ, Ռենուարին ես էլ կուզեի… Էն էլ էդ ժամերին շատ զբաղված եմ, բայց աչքիս մի բան անելու եմ, գամ:

Հ.Գ. Տեսաերիզ չի, ձայնասկավառակ է: Որ հիշեմ, կբերեմ: Վատ չէր լինի, եթե վաղը մի հատ էլ ինձ հիշեցնեիր:

Sunny Stream
29.01.2008, 12:26
Վա՜յ, Ռենուարին ես էլ կուզեի… Էն էլ էդ ժամերին շատ զբաղված եմ, բայց աչքիս մի բան անելու եմ, գամ:
Դե տես ինչ ես անում;) չնայած ես էլ վստահ չեմ, որ կլինեմ, բայց եթե միասին մտնենք, կհարմարեցնեմ, չվճարես մուտքի փողը, կամ էլ կասես Գողարվեստից ես, ուսանողականդ էլ տանն ես թողել ;)

Վատ չէր լինի, եթե վաղը մի հատ էլ ինձ հիշեցնեիր:
Խնդիր չկա :P

StrangeLittleGirl
29.01.2008, 12:29
չնայած ես էլ վստահ չեմ, որ կլինեմ, բայց եթե միասին մտնենք, կհարմարեցնեմ, չվճարես մուտքի փողը
Մի րոպե… Էս դու՞ չէիր գրել:

Էլի կինոդիտումներ, այս անգամ` Նարեկացի Արվեստի Կենտրոնում... Մուտքն ազատ է:


կամ էլ կասես Գողարվեստից ես, ուսանողականդ էլ տանն ես թողել
Ես խաբելու սովորություն չունեմ:

Ավելացվել է 2 րոպե անց
Լօօօօօօօլ, լավ, տեսա, սա պատկերասրահն էր: Ես էլ Նարեկացի էի գնալու: Լավ է՝ նկատեցի: Մի կողմից էլ զարմացա. Նարեկացիում նման ֆիլմեր ցույց չեն տալիս:

Sunny Stream
29.01.2008, 12:36
Մի րոպե… Էս դու՞ չէիր գրել:
Ես խաբելու սովորություն չունեմ:
Ավելացվել է 2 րոպե անց
Լօօօօօօօլ, լավ, տեսա, սա պատկերասրահն էր: Ես էլ Նարեկացի էի գնալու: Լավ է՝ նկատեցի: Մի կողմից էլ զարմացա. Նարեկացիում նման ֆիլմեր ցույց չեն տալիս:
Դու էլ մտածեցիր մտնելուց առաջ փող կվերցնեմ, հետո անվճար կմտնե՞նք :D
Լավ, որ գալու լինեմ Պատկերասրահ, տանից դուրս գալուց կգրեմ, էդ կլինի մոտավորապես 10:30... ուղղակի կարող ա ինստ-ից կանչեն, իսկ էդ 2 քայլ ա հրապարակից, էդ դեպքում չեմ հասցնի քեզ ասել, որ չեմ լինի...
Լավ, օրը կգա, բարին էլ հետը... Առավոտյան չհանդիպենք, երեկոյան կհանդիպենք ;)

StrangeLittleGirl
29.01.2008, 12:39
Մի րոպե, ի՞նչ առավոտ: Ժամը մեկի՞ն չէր:

Sunny Stream
29.01.2008, 12:41
Մի րոպե, ի՞նչ առավոտ: Ժամը մեկի՞ն չէր:
Օֆ-օ~ֆ... գիշերը 5-ին եմ քնել, մի քիչ վիճակիս մեջ մտիիի...
Հա 13:00 The Impressionists: Renoir [ART]... :think վախենամ, իսկականից արդեն զբաղված լինեմ...
Վ0բշչեմ.... իրարից անկախ կգնանք, կհանդիպենք` կհանդիպենք, չէ` Նարեկացիում ;)
Թռա!

StrangeLittleGirl
29.01.2008, 12:49
Իսկ Ջուրը Նարեկացիու՞մ էր: Արդեն սաղ խառնում եմ իրար:

Sunny Stream
29.01.2008, 12:52
Իսկ Ջուրը Նարեկացիու՞մ էր: Արդեն սաղ խառնում եմ իրար:
:) հա...

Չորեքշաբթի` 30.01.2008` վաղը
13:00 Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում "Ռենուար" - իմպրեսիոնիստների մասին ֆիլմերի շարքից: Մուտքը 300դր կամ համառության գնով` անվճար:
19:00 Նարեկացի Արվեստի Միությունում "Ջուր" դոկումենտալ ֆիլմը: Մուտքն ազատ է:

Հույս ունեմ էլ ես էլ չեմ խառնի... :)

Sunny Stream
01.02.2008, 21:04
Ժող, բոլոր նրանց, ովքեր բաց թողեցին չորեքշաբթի օրվա Ռենուարը Պատկերասրահում... Այսինքն քո համար էլի, Բյուր... Վաղը 11-ին կրկնությունն է ;)

StrangeLittleGirl
01.02.2008, 21:06
Ժող, բոլոր նրանց, ովքեր բաց թողեցին չորեքշաբթի օրվա Ռենուարը Պատկերասրահում... Այսինքն քո համար էլի, Բյուր... Վաղը 11-ին կրկնությունն է
Ահա, ես Պրահայի օդանավակայանից ուղիղ կապով կմիանամ: Համ էլ վեց ժամ լոքշ չեմ լռվի :D

Sunny Stream
01.02.2008, 21:11
Դե լավ... համ էլ, ես էն անգամ թեև ուշացումով, բայց ասեցի` գոնե վերջին հասցնեմ, Բյուրը մենակ չլիներ, ֆիլմի վերջին 5 րոպեին հասա, էն էլ Բյուրը չկար... Բայց քեզ նման մի աղջիկ էի տեսել, էն էլ մեջքից, էն էլ նստած, կպած վրան էի նայում, խեղճ աղջիկը սկզբում նեղվում էր, հետո հասկացա, որ դու չես, "ներողամտություն հայցող ժպիտով" նայեցի իրեն, ինքն էլ ժպտաց... Երևի էդքան էլ գժի տեղ չդրեց :D

StrangeLittleGirl
01.02.2008, 22:31
Հա՛, չկարողացա գալ: Քանի որ նախորդ օրը սարսափելի վատ էի զգում, «այսօրվա գործը վաղվան էի թողել»:
Բայց Ռենուարին շա՜տ եմ սիրում: Մայրս էլ ասում է, որ նրա նկարներից մեկի աղջկան շատ նման եմ: Ես էլ համաձայն եմ: Ռենուարն իմ սիրելի իմպրեսիոնիստն է: Եթե նորից լինի, անպայման տեղեկացրու:

Sunny Stream
04.02.2008, 14:13
Ժող!
Այս չորեքշաբթի (փետրվարի 6-ին, ժամը 19:00) Նարեկացիում համաշխարհային կինոյի դասականներից մեկի` Անդրեյ Տարկովսկու "Ստալկեր" ֆիլմն է ցուցադրվում (1979թ., 163 րոպե Fantasy/Drama/Mystery)!!! Ով չի դիտել, թող անպայման գնա Նարեկացի!!! Ես շատ կուզեմ գալ, բայց տեսնեմ... իհարկե ֆիլմը բավականին ծանր է ու ինձ, որքան դիտել եմ, միշտ շատ երկար է թվացել, բայց, ինչևէ, դա Տարկովսկուն հատուկ է, իսկ ֆիլմն իհարկե շատ Մեծ աշխատանք է ;)

Sunny Stream
10.02.2008, 18:35
Ու թեև ոչ ոք չի արձագանքում (Բյուրի ականջը կանչի) :D, ես շարունակում եմ կատարել իմ միսսիան :)

Չորեքշաբթի` 13.02.2008-ին
Ազգային Պատկերասրահում

13:00 The Impressionists: Seurat [ART]
14:00 Episode 16-18: You Got to Have Luck / The Older Sister / Shopping for Death [AHP=ներկայացնում է Ալֆրեդ Հիչքոքը...(շատ զվարճալի է;) )]

Իսկ Նարեկացի Արվեստի Միությունում`
20877
Այս պարսկական ֆիլմերն ինձ շատ հետաքրքեցին, կաշխատեմ դիտել... Պատկերասրահն էլ... վաղը տեսնեմ, թե ինչ ունեմ չորեքշաբթի ինստ-ում, եթե շանս եղավ դուրս գալու, կգնամ :)

Աթեիստ
10.02.2008, 21:06
Ես հետևում եմ նորություններիդ, սակայն ժամը 19:30-ից շուտ չեմ ազատվում և չեմ կարողանում օգտվել:
Ամեն դեպքում շարունակիր:

Sunny Stream
19.02.2008, 19:19
Այս չորեքշաբթի` վաղը` 20.02.2008, Նարեկացիում կինոդիտում չի լինելու... Պատկերասրահից հաստատ տեղեկություն չունեմ, բայց պետք է որ լինի.

Wednesday, February 20, 2008
13:00 The Post-Impressionists: Toulouse-Lautrec [ART]
14:00 Alfred Hitchcock: Episode 19-21: The Derelicts / And So Died Riabouchinska / Safe Conduct [AHP]

Sunny Stream
28.02.2008, 00:41
Թյու...
մոռացել էի գրել, որ էսօր Պատկերասրահում Վան Գոգի մասին ֆիլմն էր, որը կլինի նաև շաբաթ առավոտյան, իսկ Նարեկացիում "21 գրամ" թրիլլերն էր...
վերջինը բավականին հետաքրքրիր էր, էդ ռեժիսորի աշխատանքներից դեռ չէի դիտել, էդ պատճառով օպերատորական-մոնտաժային-սյուժետային լիքը նորություններ կային ինձ համար: Երկար ժամանակ հիացած նայում էի ու մտքումս հաստատում, որ էդ ֆիլմը շատ մեծ շանսեր ունի` համալրելու իմ ամենասիրած ֆիլմերի շարքը... էն էլ վերջում մի քիչ համը հանեցին, համ էլ արդեն պարզ էր` ինչ էր լինելու, իսկ իրենք հավատարիմ էին մնում խուճուճ ներկայացնելու ձևին ու արդեն ձգձգում էին... ամենավերջում էլ դիսկը "թռավ" վերջին կարևոր հարցադրումը չլսեցինք... ով գիտի էդ էլ էր ռեժիսորի մտածածը... :D
Մյուս չորեքշաբթի լավ վավ. ֆիլմ է, կգրեմ ;)

StrangeLittleGirl
28.02.2008, 00:47
21 գրամը վերջն ա… Իմ սիրած ֆիլմերից:
Իսկ Վան Գոգը շաբաթ օրը ժամը քանիսի՞ն է: Այսօրվա մասին հիշում էի, ուղղակի ես հոգեբուժությունը աշխարհում ոչնչի հետ չեմ փոխի, դրա համար չկարողացա գալ:

Sunny Stream
28.02.2008, 00:53
21 գրամը վերջն ա… Իմ սիրած ֆիլմերից:
Իսկ Վան Գոգը շաբաթ օրը ժամը քանիսի՞ն է: Այսօրվա մասին հիշում էի, ուղղակի ես հոգեբուժությունը աշխարհում ոչնչի հետ չեմ փոխի, դրա համար չկարողացա գալ:


Saturday, March 1, 2008
11:00 The Post-Impressionists: Van Gogh [ART]
12:00 Strangers on a Train 1951, 103 min. [AHR]
14:00 I Confess 1953, 90 min.+ [AHR]

Հ.Գ. որ ես էլ հոգեբուժություն անցնեի, չէի փոխի, բայց դե դպրացական մակարդակի հայ գրակից առանց դժվարության, հաճախ էլ հաճույքով դուրս եմ գալիս :)

Ռուֆուս
28.02.2008, 11:18
21 գրամը երբ առաջին անգամ տեսա շատ սիրեցի, բայց Կշիշտոֆ Կիսլեվսկու "Երեք Գույն, Կապույտ" ֆիլմից հետո մի քիչ իր նշանակությունը կորցրեց: Ճիշտ է Կապույտը և 21 Գրամը քննարկում են լրիվ տարբեր բաներ, բայց Ինյառիտուին չեմ կարող ներել այն նմանությունների համար որոնք կան այս երկու ֆիլմերում....

Sunny Stream
02.03.2008, 09:25
Պատկերասրահ եկող կա՞...

Sunday, March 2, 2008
11:00 Alfred Hitchcock Presents - Season One 11&12 [AHP]
12:00 Dial M for Murder 1954, 105 min.+ [AHR]
14:00 Rear Window 1954, 110 min.+ [AHR]

:cry

Apsara
02.03.2008, 13:32
Պատկերասրահ եկող կա՞...


:cry

եկող կա, բայց թողող չկա, հիմա դուրս գալը վտանգավորա, ավելի լավա տանը նստենք

Sunny Stream
02.03.2008, 13:50
եկող կա, բայց թողող չկա, հիմա դուրս գալը վտանգավորա, ավելի լավա տանը նստենք

Է~հ... երևի փակ է Պատկերասրահը, չգիտեմ, ամեն դեպքում դիմացը լիքըըը զինվոր կա ու շրջակայքում` տանկեր...

Sunny Stream
05.03.2008, 18:57
Վա~յ, 6 րոպե է մնացել, բայց գրեմ...
Կոյանիսկացին Գոդֆրի Ռեջիո վավերագրող ռեժիսորի տրիլոգիայի առաջին մասն է... Կոյանիսկացի նշանակում է շեղված, խեված աշխարհ (կյանք) ինչ-որ ցեղի լեզվով...
Ռեժիսորը մեծ հումանիստ է,.. նա եղել է կաթոլիկ հոգևորական ու ուխտ է արել երկար տարիներ ընդհանրապես չխոսել... ուխտը կատարելուց հետո սկսել է վավերագրական ֆիլմեր նկարել աշխարհի կատարելության ու մարդու անկատարության ու կործանիչ հատկության մասին... չէ շատ նեղ ձևակերպեցի, բայց Ռեջիոն այսօրվա վավերագրության ամենամեծ դեմքերից է, եթե ոչ ամենամեծը... ինքը, երբ 2 տարի առաջ եկել էր մասնակցելու "Ոսկե Ծիրանին", ասաց "Արտավազդ Փելեշյանը կրակ է, իսկ ես` միայն մի կայծ"...

Sunny Stream
25.03.2008, 16:53
վերականգնում եմ բարի ավանդույթը ;)


Բարև ձեզ.

Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
Այս չորեքշաբթի` Մարտի 26-ին ժամը 19:00 դիտելու ենք ռեժիսոր Ջոել Կոհենի ֆիլմը`

Մարդը, որ չկար / The Man Who Wasn’t There
(116ր, 2001թ, ԱՄՆ, Դրամա)

ֆիլմը ռուսերեն լեզվով է.

Ով է մարդ և ինչ է նրա արժեքը… Ինչպես կարելի է լինել ու չլինել միաժամանակ…

Ֆիլմերի ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ նաև մեր ինտերնետային կայքէջից` http://www.naregatsi.org/DM/wnfs2/index.htm

Ինչպես միշտ մուտքն ազատ է:
Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ

www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

դե, իսկ այս չորեքշաբթի Ազգային Պատկերասրահում 20-րդ դարի գեղանկարչությամբ հետաքրքրվողների համար շատ հետաքրքիր հեղինակի մասին ֆիլմ է ցուցադրվելու`


Wednesday, March 26, 2008
13:00 The Post-Impressionists: Munch [ART]
14:00 Episode 34-36: The Hidden Thing / The Legacy / Mink [AHP]

ֆիլմերը անգլերեն են:
Մունք` հայտնի "Ճիչ" նկարի հեղինակը ;) անպայման ուզում եմ գնալ!
դե, Հիչքոքին էլ կաշխատեմ ներկա լինել, եթե հետո ինստիտուտ գնալու կարիք չլինի: Ահավոր ցավում եմ, որ բաց թողեցի ամենահայտնի ֆիլմերի ցուցադրությունը շաբաթ օրը :( աշխատանք-աշխատանք-(է հետո՞)...

Ռուֆուս
25.03.2008, 16:58
Բարև ձեզ.

Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
Այս չորեքշաբթի` Մարտի 26-ին ժամը 19:00 դիտելու ենք ռեժիսոր Ջոել Կոհենի ֆիլմը`

Մարդը, որ չկար / The Man Who Wasn’t There
(116ր, 2001թ, ԱՄՆ, Դրամա)

ֆիլմը ռուսերեն լեզվով է.

Ով է մարդ և ինչ է նրա արժեքը… Ինչպես կարելի է լինել ու չլինել միաժամանակ…

Արտակարգ ֆիլմ է, արժի մեկ անգամ էլ նայել: Եթե զբաղված չլինեմ, կաշխատեմ գալ :)

Արշակ
25.03.2008, 18:20
Արտակարգ ֆիլմ է, արժի մեկ անգամ էլ նայել: Եթե զբաղված չլինեմ, կաշխատեմ գալ :)
Փաստագրակա՞ն է, թե՞ գեղարվեստական։

Ռուֆուս
26.03.2008, 10:53
Փաստագրակա՞ն է, թե՞ գեղարվեստական։

Չէ, գեղարվեստական ֆիլմ է ;)

Մարդը, որը չկար (http://www.imdb.com/title/tt0243133/)

Ֆիլմը սև ու սպիտակ է, դիտելիս այնպիսի տպավորություն է, որ նկարահանվել է 40-50-ական թվականներին, այլ ոչ թե 2001-ին

Sunny Stream
26.03.2008, 18:34
Չէ, գեղարվեստական ֆիլմ է ;)

Մարդը, որը չկար (http://www.imdb.com/title/tt0243133/)

Ֆիլմը սև ու սպիտակ է, դիտելիս այնպիսի տպավորություն է, որ նկարահանվել է 40-50-ական թվականներին, այլ ոչ թե 2001-ին

վա~յ... տես հա...լրիվ մոռացել էի... թեև քաղաքում անկապ պիտի թափառեի 1-2 ժամ, որ գայի... ձեզ հաճելի դիտում ;)
իսկ Մունքի մասին ֆիլմը հետաքրքիր էր, պարզվեց էդ մարդը Ճիչից բացի էլի շատ լավ "սոցիալական' նկարներ ունի, շատ ծանր մանկություն է ունեցել... ու էլի հասկացա, որ Մոդիլիանիին չեմ սիրում, որովհետև էն, ինչը անվանում են "տես` թշվառությունը ոնց ա պատկերել, իրա ապրումներն ա դրել...", ես իմ ուզած ձևով տեսա Մունքի նկարներում ;) (իհարկե խորը մասնագիտական թեմաներով չեմ վիճում. ասում են, թե Մոդիլիանիի գիծը մեծ նորություն է եղել ու օգտագործվել Պիկասոյի կողմից. իմ գրածը միայն ճաշակի հարց էր):

Heqim
28.03.2008, 14:23
Ժողովուրդ, ինչ-որ մեկը տեղյակ է՞ Երևանում տեղի ունեցող կինոդիտումներից, հաճախում ե՞ք...
Ես հաճախ եմ գնում եմ Պատկերասրահի 9-րդ հարկ` Մելիքի մոտ... Հիմա Հիչքոք է ցուցադրում, իսկ գեղանկարչությունից` իմպրեսիոնիզմի մասին ֆիլմեր... մուտքը 300դր է, բայց անվճար Գեղարվեստի ուսանողների համար... Իմ նման պնդաճակատները կարող են չխաբել` ասելով, թե Գեղարվեստից են, բայց էլի անվճար մտնել :oy դե էնքան եմ գնացել, հսկիչներն ինձ արդեն ճանաչում են... Բայց էս կիրակի անծանոթ կին էր, ասացի Թատերականից եմ, բան չասեց... կարող է արդեն մեզ էլ են անվճար թողնում, ես տեղյակ չեմ... Այստեղ կինոդիտումները լինում են շաբաթ, կիրակի, չորեքշաբթի ժամը 11-ից կամ 12-ից սկսած... եթե հետաքրքրեց` կարող եմ պարբերաբար տեղեկացնել ;)
Էլի կինոդիտումներ, այս անգամ` Նարեկացի Արվեստի Կենտրոնում... Մուտքն ազատ է: Կինոները ցուցադրվում են չորեքշաբթի օրերին, 1 օրում սովորաբար 1 ֆիլմ է լինում... Այս չորեքշաբթի ռուսների պատրաստած "Ջուր" դոկումենտալ ֆիլմն է` անհավանական հաստատումն այն բանի, թե ինչպես են մեր խոսքերն ու մտքերն ազդում բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների, այդ թվում` նաև ջրի վրա...
Կինոներ են ցուցադրվում նաև Թամանյանի թանգարանում, բայց դեռ չեն սկսվել... էստեղ դեռ ոչ մի անգամ չեմ այցելել, բայց շատ եմ լսել, որ հետաքրքիր ֆիլմեր են լինում...
Ի՞նչ կասեք... :)


Ձնծաղիկ ջան երկու ձեռքով կողմ եմ արվեստի միջցառումների Պիառաին, բայց առանց կողմնապահության.

Իմ կողմից ավելացնում եմ`

Ամեն շաբաթ օր ՆՓԱԿ-ում ներկայացվում է համաշխարհային կինոմատոգրաֆը կինոգետ Զավեն Բոյաջյանի վերլուծությամբ: Մուտքի համար անհրաժեշտ է օր առաջ վերցնել ֆիլմի կտրոնը, որն անվճար տրվում է անձը հաստատող փասթաթուղթ ներկայացնելու դեպքում: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են մշտապես տեղեկացված լինել գալիք միջոցառումներից, կարող են թողնել իրենց email - ը մեյլինգ լիսթում ավելացվելու համար: :)

Sunny Stream
28.03.2008, 15:57
Շնորհակալ եմ поддержка-ի համար ;)


Ամեն շաբաթ օր ՆՓԱԿ-ում ներկայացվում է համաշխարհային կինոմատոգրաֆը կինոգետ Զավեն Բոյաջյանի վերլուծությամբ: Մուտքի համար անհրաժեշտ է օր առաջ վերցնել ֆիլմի կտրոնը, որն անվճար տրվում է անձը հաստատող փասթաթուղթ ներկայացնելու դեպքում: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են մշտապես տեղեկացված լինել գալիք միջոցառումներից, կարող են թողնել իրենց email - ը մեյլինգ լիսթում ավելացվելու համար: :)

Իսկ ՆՓԱԿ-ի մասին չեմ գրել, որովհետև տեղյակ չեմ ծրագրից, օրերից, թեև կարող էի գրել, որ էնտեղ էլ են ֆիլմեր ցուցադրվում :fool
եթե խնդրեմ էստեղ կտեղադրե՞ք ՆՓԱԿի ֆիլմերի ծրագիրը: Ինձ շատ հետաքրքիր է լսել Զավեն Բոյաջյանի "կենդանի" մեկնաբանությունը, ենթադրում եմ, որ դիտումից հետո քննարկումներ էլ են լինում :)

Heqim
28.03.2008, 16:31
Շնորհակալ եմ поддержка-ի համար ;)


Իսկ ՆՓԱԿ-ի մասին չեմ գրել, որովհետև տեղյակ չեմ ծրագրից, օրերից, թեև կարող էի գրել, որ էնտեղ էլ են ֆիլմեր ցուցադրվում :fool
եթե խնդրեմ էստեղ կտեղադրե՞ք ՆՓԱԿի ֆիլմերի ծրագիրը: Ինձ շատ հետաքրքիր է լսել Զավեն Բոյաջյանի "կենդանի" մեկնաբանությունը, ենթադրում եմ, որ դիտումից հետո քննարկումներ էլ են լինում :)

Կաշխատեմ տեղյակ պահել :friends:

Sunny Stream
11.04.2008, 19:25
Ժողովուրդ!!!
գուցե սխալ թեմայում եմ տեղադրում, բայց ավելի համապատասխանը չգտա:
Այսօր եմ ստացել այս հրավերը,

ապրիլի 18-ից Ազգային Պատկերասրահում բացվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզների ցուցահանդեսը` նվիրված նկարիչ Հովսեփ Կարալյանի 110-ամյակին!!!

անհամբերությամբ կսպասեմ բացմանը (կկայանա ապրիլի 18-ին, ժամը 15-ին, բայց, ինչպես հասկացա, հրավիրատոմսերով է... սա կարելի է ճշտել )!
:love

23665

Sunny Stream
11.04.2008, 19:50
էս էլ թեմայի վերաբերյալ`


Movie Series at the National Gallery of Armenia, April 2008

The Abbreviations for Art-Doc Series and Film Retrospectives:

[ART] Great Women Artists / Artists of the 20th Century
[RSFF] Regional Silent Film Festival 4th Edition
[JSR] Jan Svankmajer’s Film Retrospective
[GCF] German Classic Cinema and Fassbinder’s Films


Wednesday, April 2, 2008
13:00 The Post-Impressionists: Klimt [ART]
14:00 August Sander [ART]

Saturday, April 5, 2008
11:00 The Post-Impressionists: Klimt [ART]
12:00 Uccellacci e Uccellini 1966, 91 min. [PPP]
14:00 Dial M for Murder 1954, 105 min. [AHR]

Sunday, April 6, 2008
11:00 August Sander [ART]
12:00 Rear Window 1954, 110 min. [AHR]
14:00 Marnie 1964, 131 min. [AHR]

Wednesday, April 9, 2008
13:00 Great Women Artists: Mary Cassatt [ART]
14:00 Rekopis znaleziony w Saragossie 1965, 182 min., by Wojciech J. Has
TALK TO Composer Krzysztof Penderecki (Poland)

Saturday, April 12, 2008
4th RSFF / Silent Cinema of South Caucusus
11:00 Tasnvetserorde 1928, 60 min., by. P.Barkhudaryan
12:00 Zamallu 1928, 107min. by I.Perestiani
14:30 Sevile 1929, 113 min., by H.Bek-Nazarov

Sunday, April 13, 2008
4th RSFF / World Silent Classics
11:00 The Movies Begin: The Magic of Melies 1904-1908, 103 min.
13:00 Metropolis 1927, 124 min., by Fritz Lang
15:00 Pandora's Box 1929, 133 min., by G.W. Pabst

Wednesday, April 16, 2008
4th RSFF / Yerevan’s 6th Annual Charlie Chaplin Marathon
12:00 City Lights 1931, 87 min.
13:30 Modern Times 1936, 87 min.
15:00 The Great Dictator 1940, 125 min.

Saturday, April 19, 2008
11:00 Great Women Artists: Mary Cassatt
12:00 Collected Shorts of Jan Svankmajer: The Early Years 86 min. [JSR]
13:30 Neco Z Alenky (Alice) 1988, 86 min. [JSR]
15:00 Nran Guyne 1968, 79 min., by Sergei Parajanov

Sunday, April 20, 2008
12:00 Collected Shorts of Jan Svankmajer: The Later Years 76 min. [JSR]
13:30 Lekce Faust (Faust) 1994, 95 min. [JSR]
15:00 Spiklenci Slasti (Conspirators of Pleasure) 1996, R, 86 min. [JSR]

Wednesday, April 23, 2008
13:00 Great Women Artists: Frida Kahlo [ART]

Saturday, April 26, 2008
11:00 Great Women Artists: Frida Kahlo [ART]
12:00 Otesanek (Little Otik) 2000, 125 min. [JSR]
14:00 Sílení (Lunacy) 2005, R, 118 min. [JSR]

Sunday, April 27, 2008
11:00 The Ossuary and Other Tales 1964 – 1988, 110 min., Shorts [JSR]
13:00 Der blaue Engel 1930, 109 min., by Josef von Sternberg [GCF]
15:00 Die drei von der Tankstelle 1930, 99 min., by Wilhelm Thiele [GCF]

Wednesday, April 30, 2008
13:00 Great Women Artists: Georgia O'Keeffe [ART]




ինչ լաաա~վ բազմազան ու հետաքրքիր ծրագիր է~~~~~!!!!!!!! :yahoo
Կովկասի համր կինո, համաշխարհային համր կինո, Չապլին, Փարաջանով... Յան Սվանկմայերին չեմ ճանաչում, բայց, եթե ընգդրկված է այս ծրագրում, վստահ եմ, որ հետաքրքիր ռեժիսոր է!
գեղանկարչությունն էլ` կին նկարիչներ, Ֆրիդա!!!

Միացեք, ժող, միասին այցելենք!!! Վաղը չեմ կարող, բայց կիրակի, հույս ունեմ, կդիտեմ Ֆրից Լանգի ու համր կինոյի մյուս մեծ ռեժիսորների ֆիլմերը!!! Մելյեսը, ով տեղյակ չէ, համարվում է խաղարկային կինոյի հիմնադիրը (ինչպես Լյումյերները` վավերագրականի), շա~տ հետաքրքիր կլինի դիտել առաջին խաղարկային ֆիլմերը (ներկայացման պես, հիմա հասարակ, բայց էն ժամանակ գյուտ համարվող կինոէֆեկտներով)!!!!

Ռուֆուս
12.04.2008, 10:42
Ծրագիրը իրոք, որ լավն է, ափսոս մենակ կիրակի օրերն են ինձ հարմար :(

Sunny Stream
12.04.2008, 20:27
Ծրագիրը իրոք, որ լավն է, ափսոս մենակ կիրակի օրերն են ինձ հարմար :(

ինձ էլ :(

ոչինչ, գոնե կհանդիպենք ;)
պատրաստվում եմ վաղը գնալ... մենակ թե չմոռանամ... մենակ թե ժամանակին արթնանամ... ախր ինչ եմ գրում, մեծ մարդ եմ արդեն :D :oy

Sunny Stream
15.04.2008, 18:39
Ուրեմն սպես,
ահա թե ինչ ֆիլմեր կան Երևանում (իմ տեղեկացվածության սահմաններում) այս չորեքշաբթի` 16,04,2008


Այս չորեքշաբթի` Ապրիլի 16-ին ժամը 19:00 Նարեկացի Արվեստի միությունում հանդիպում է, ուշացած հանդիպում ռեժիսոր, վավերագրող, գրող, մի խոսքով ամբողջ էությամբ արվեստագետ Արա Վահունու հետ:

Կդիտենք իր ֆիլմերից մի քանիսը,կհիշենք նրան, կխոսենք իր մասին, մի խոսքով կփորձենք թափանցել արվեստագետի հոգու խորունկ աշխարհը` իր թողած ժառանգության միջոցով:

Կդիտենք`

“Աշոտ” 9ր.,
“Վարդուհի” 18ր.,
“Կանչ” 19ր.,
“Էլեգիա” 20ր.,
“Քոչարի” 15ր.

գեղարվեստա-վավերագրական ֆիլմերը:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ

www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Շա~տ եմ ուզում դիտել Արա Վահունու ֆիլմերը, դեռ միայն լսել եմ դրանց մասին... ցավում եմ, որ դեռ չեմ դիտել, իսկ ռեժիսորը հեռացավ կյանքից վերջին տարիներին, երևի 2 տարի առաջ...

Հայաստանի Ազգային Պատկերասրահ, 9-րդ հարկ`

4th RSFF / Yerevan’s 6th Annual Charlie Chaplin Marathon
12:00 City Lights 1931, 87 min.
13:30 Modern Times 1936, 87 min.
15:00 The Great Dictator 1940, 125 min.

Ով չի տեսել, ԱՆՊԱՅՄԱՆ եկեք դիտելու, սրանք մեծն Չապլինի լավագույն լիամետրաժ ֆիլմերից են!!! «Մեծ քաղաքի կրակները» ("City lights") համարվում է առհասարակ Չապլինի մեծագույն ստեղծագործությունը` ամբողջ մարդկային կենսափիլիսոփայություն այդ պարզ ու բարի ֆիլմում... «Նոր ժամանակները» ("Modern Times", ռուսերեն հաճախ կոչում են նաև "Векикие времена") ինդուստրիալ դարաշրջանի ողբերգության մասին է, տեխնիկայի ձեռքը կրակն ընկած հասարակ մարդու... մի հրաշալի~ երգա-պարային համար կա էս ֆիլմում, որի համար ուղղակի գժժվում եմ («Մեր մանկության տանգոն» ֆիլմում Մհեր Մկրտչյանը նմանակում է այս համարը` ծաղրելով դերասան որդուն)... Իսկ «Великий диктатор»-ի պատճառով (չեմ ուզում ինքնագլուխ թարգմանել, հայերեն անվնումը րոշակիորեն չեմ հիշում) Չապլինն ընդգրկվել է Հիտլերի սև ցուցակի մեջ, ավելի ճիշտ եղել է առաջիններից մեկն այդ ցուցակում, որովհետև սպանիչ ծաղրի է ենթարկում այդ դաժան բռնակալին ու նրան հետևող ռոբոտ-մարդկանց... բացի դրանից, այս ֆիլմից հետո Չապլինի թշնամիները նրան սկսեցին "սոցիալիստ" անվանել, մեծ աղմուկ բարձրացրին ու երկար պատմություններից հետո Չապլինին վտարեցին ԱՄՆ-ից...

Հուսով եմ, կհանդիպեմ ձեզ դիտումներից որևէ մեկի ժամանակ ;)

Հ.Գ. իսկ կարող է՞ որևէ մեկը որոշակի տեղեկություն ունենա Թբիլիսյան խճուղիում կազմակերպվող բացօթյա կինոդիտումների մասին... ինձ շատ հետաքրքրեց, երբ գովազդը լսեցի, բայց ոչ ֆիլմի անուն տվեցին, ոչ դիտման պայմանները, թեև, ինչպես հասկացա, անվճար էր:

Sunny Stream
18.04.2008, 21:26
Վաղը` 19,04,2008թ. Հայաստանի Ազգային Պատկերադրահ, 9-րդ հարկ

Saturday, April 19, 2008
11:00 Great Women Artists: Mary Cassatt
12:00 Collected Shorts of Jan Svankmajer: The Early Years 86 min. [JSR]
13:30 Neco Z Alenky (Alice) 1988, 86 min. [JSR]
15:00 Nran Guyne 1968, 79 min., by Sergei Parajanov
Հիշեցնեմ, որ այսօր ժամը 15:00-ին Պատկերասրահում բացվել է «Նռան գույնը» ֆիլմի զգսեստների էսքիզների ցուցահանդեսը` նվիրված նկարիչ Հովսեփ Կարալյանի 110-ամյակին, ցուցասրահում տեղադրված հեռուստացույցով էլ ցուցադրվում է ֆիլմը: Վաղը մեծ էկրանից կարող եք դիտել ֆիլմի ամբողջական տարբերակը (սովետական իշխանությունը այն սարսափելի կրճատել ու բզկտել էր): Գուցե քիչ երկար տևի, բայց դե բաց թողնել, հատապես, եթե չեք տեսել ֆիլմն ընդհանրապես, ուղղակի չի կարելի... :love

էս էլ Նարեկացին երկուշաբթի ու չորեքշաբթի է առաջարկում դիտել`


Բարև ձեզ.
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու

ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
Գալիք շաբաթվա մեջ 2 ֆիլմ-երեկո ունենք նվիրված Հայկական Ցեղասպանությանը:


Ապրիլի 21-ին` երկուշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք 2 ֆիլմ`

1 Տիգրան Խզմալյանի վավերագրական ֆիլմը` “Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչը ” (35ր, հայերեն): Միջոցառմանը ներկա կլինի նաև հեղինակը:
2 Ավետիս Օհանյանի վավերագրական ֆիլմը` “Հուշեր” (45ր, անգլերեն): Հեղինակը ֆիլմը ուղարկել է Իտալիայից:


Ապրիլի 23-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

Ռեժիսոր Կառլա Կարապետյանի
Ճչացողները
(2007թ, 99ր, Մեծ Բիրտանիա, Վավերագրական, Անգլերեն` Հայերեն ենթագրերով)
ֆիլմը:
Բոլորն ասում են, այլևս երբեք, բայց ...

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`
Արևիկ.

Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Ավելացվել է 3 րոպե անց
...
23665

Moon
18.04.2008, 22:25
Վայ, վերջապես Խզմոյիս ֆիլմերից կդիտեմ, Սեդ ջան ինքը մեզ դաս ա տալիս, ավելի ճիշտ մագիստրոսներին, բայց ես իմ դասը թողնում եմ, գնում եմ Խզմոյիս եմ լսում։ Հրաշք ա։ Ապրես, ես անպայման համ երկուշաբթի համ էլ չորեքշաբթի կգամ։

Sunny Stream
18.04.2008, 23:43
Վայ, վերջապես Խզմոյիս ֆիլմերից կդիտեմ, Սեդ ջան ինքը մեզ դաս ա տալիս, ավելի ճիշտ մագիստրոսներին, բայց ես իմ դասը թողնում եմ, գնում եմ Խզմոյիս եմ լսում։ Հրաշք ա։ Ապրես, ես անպայման համ երկուշաբթի համ էլ չորեքշաբթի կգամ։
Ջան, անցած կիսամյակ քույրիկիս հետ գնում էի իր դասերին, էս կիսամյակ իսկի քույրիկս չի գնում, ուր մնաց, թե ես... կասե՞ս երբ են դասերը, Լուսինեենց կուրսի հետ, թե՞ չէ. ապրե´ս :)

Moon
19.04.2008, 08:57
Ջան, անցած կիսամյակ քույրիկիս հետ գնում էի իր դասերին, էս կիսամյակ իսկի քույրիկս չի գնում, ուր մնաց, թե ես... կասե՞ս երբ են դասերը, Լուսինեենց կուրսի հետ, թե՞ չէ. ապրե´ս :)
Ճիշտ ա, ես հիշեցի, քեզ մի անգամ տեսել էի մեր մոտ։ Ամեն երկուշաբթի ժամը 10–ին իրա դասն ա։ Արի, անպայման, ես մեկ մեկ գնում եմ, մեր ավագը իմ բացակաները դնում ա, միշտ չի ստացվում նստել Խզմոյին։

Sunny Stream
22.04.2008, 22:13
Այսպիսով,
24,04,2008թ.

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Wednesday, April 23, 2008
13:00 Great Women Artists: Frida Kahlo [ART]

Ով հետաքրքրված է Ֆրիդայի արվեստով, թող բաց չթողնի, այս վավերագրական ֆիլմի ընթացքում կստանա նրա մասին հետաքրքիր ու ամփոփ տեղեկատվություն ...իսկ, կարծում եմ, Ֆրիդայով չհետաքրքրվել հնարավոր չէ... ես, ցավոք, չեմ լինելու, թեև գուցե դեռ հասցնեմ դիտել, որովհետև ֆիլմը կրկնվելու է նաև շաբաթ օրը: :)

Նարեկացի Արվեստի Միություն
նորից գրեմ, չմոռանաք`

Ապրիլի 23-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

Ռեժիսոր Կառլա Կարապետյանի
Ճչացողները
(2007թ, 99ր, Մեծ Բիրտանիա, Վավերագրական, Անգլերեն` Հայերեն ենթագրերով)
ֆիլմը:
Բոլորն ասում են, այլևս երբեք, բայց ...

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

գումարած սրան մի անակնկալ.
"Ճչացողները" ֆիլմից անմիջապես հետո ՆԱՄ-ում ցուցադրվելու է Տավիանի եղբայրների "Արտույտների ագարակը" ֆիլմը!!! դե, ընտրությունը` գումար տալ ու "Մոսկվա" կ/թ-ում դիտել, թե ՆԱՄ-ում անվճար վայելել այս ֆիլմը, թողնում եմ ձեզ: Ինքս չեմ լինի, որովհետև էդ օրը կա ավելի եզակի մի բան` ջահերով երթ ;)

Ռուֆուս
22.04.2008, 22:33
գումարած սրան մի անակնկալ.
"Ճչացողները" ֆիլմից անմիջապես հետո ՆԱՄ-ում ցուցադրվելու է Տավիանի եղբայրների "Արտույտների ագարակը" ֆիլմը!!! դե, ընտրությունը` գումար տալ ու "Մոսկվա" կ/թ-ում դիտել, թե ՆԱՄ-ում անվճար վայելել այս ֆիլմը, թողնում եմ ձեզ: Ինքս չեմ լինի, որովհետև էդ օրը կա ավելի եզակի մի բան` ջահերով երթ ;)

Ինչ լավ անակնկալ է.... :hands

Շատ եմ սիրում ես ֆիլմը, գիրքն էլ եմ կարդացել: Կարելի է մի անգամ ևս նայել!

Hosanq
24.04.2008, 22:11
Բարև ձեզ մի այսպիսի հարց ետե կարոխեք ոգնեք որտեխ կարոխեմ նաել ֆիլմեր, որինակ Գ.կօզիցև-Համլետ Ն.Միխալկով -Անավարտ պիես մաեխանիկական դաշնամուրի համար Ա.Փելեշյան Մենք, Տառվա եղանակներ ,Վերջ,Սկիզբ:

Sunny Stream
24.04.2008, 23:15
Բարև ձեզ մի այսպիսի հարց ետե կարոխեք ոգնեք որտեխ կարոխեմ նաել ֆիլմեր, որինակ Գ.կօզիցև-Համլետ Ն.Միխալկով -Անավարտ պիես մաեխանիկական դաշնամուրի համար Ա.Փելեշյան Մենք, Տառվա եղանակներ ,Վերջ,Սկիզբ:
Էս ֆիլմերը կան Թատրոնի և Կինոյի պետական ինստ-ի արխիվում, դասերի ժամանակ դիտում են, որ իմանամ որևէ կուրսում դիտում են, կարող եմ զգուշացնել, թեև չեմ երաշխավորում, որ կարող ես մասնակցել դիտմանը...

ֆիլմերը կան նաև վարձույթի սրահներում, մենակ Փելեշյանին երևի չգտնես, Կոզինցևին տեսաերիզով եմ դիտել:

Sunny Stream
29.04.2008, 21:20
Ուրախ լուր կինոսերների համար`
Այսօր Երևանում մեկնարկեց բրիտանական ֆիլմերի ամենամյա 7-րդ փառատոնը!!! :yahoo
ֆիլմերը ցուցադրվում են ապրիլի 29-մայիսի 4-ը «Մոսկվա»կ/թ-ում երեկոյան`
18:00-ին անգլերեն տարբերակը
20:00-ին ռուսերեն տարբերակը.

այսօր դիտեցի Ջեյն Օսթեն (Becoming Jane) ֆիլմը. Ռեժիսոր` Ջուլիան Ջարոլդ, գլխ. դերերում` Էնն Հեթուեյ, Ջեյմս Մեքավոյ... հետաքրքիր մելոդրամա էր, տեղ-տեղ զվարճալի` համեմված անգլիական սուր ու խայթող հումորով, տեղ-տեղ իսկապես տխուր էր, մի խոսքով` լուրջ ավարտով սենտիմենտալ պատմություն: Հերոսներն ու պատմությունը իրական էին, ներկայացվում էր անգլիացի գրող Ջեյն Օսթինի սիրո պատմությունը. նա երբեք չի ամուսնացել և սա, հավանաբար, եղել է նրա մեծագույն սերը` բարձր, ազնիվ, մեծահոգի սեր...

կներկայացնեմ եմ փառատոնի` առաջիկա օրերի ֆիլմերի ծրագիրը :)

հիմա գրում եմ միայն վաղվանը.

Ապրիլի 30. Քավություն (Atonement)
Մաք Էվանսի համանուն նովելի հիման վրա նկարահանված «Քավություն» ֆիլմը պատմություն է, որը սկսվում է 13ժամյա խոստումնալից վիպասան Բրայոնի Թալիսի և 1935թ.-ին Վիկտորիայի պալատում նրա ընտանիքի հանգստյան օրերի մասին պատմող դրվագներով: Բրայոնի վառ երևակայությունն ու մի շարք աղետաբեր թյուրիմացությունները դրդում են նրան մեղադրել իր քրոջ` Սիսիլիայի սիրեկանին չկատարած հանցանքների մեջ: Բայց հետևանքները անդրադառնում են շատերի վրա և հնարավոր չի լինում այլևս ետ կանգնել:
Ռեժիսոր` Ջո Ռայթ
Գլխ. դերերում` Քիրա Նայթլի, Ջեյմս Մեքավոյ...
Մրցանակներ` Լավագույն ֆիլմ (BAFTA), Լավագույն կինոնկար (Գոլդեն Գլոբ), 16 այլ մրցանակներ և 63 նոմինացիա:
Ամերիկայն կինոֆիլմերի ասոցիացիայի գնահատականը`
Տեսարաններ ջախջախիչ պատերազմից, խոսակցական լեզու և սեքսուալ դրվագներ.

Տոմսն արժե 500դր., սա էլ սիմվոլիկ գումար է, հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով, հավանաբար կտրամադրվի որևէ մանկատան:


Վաղվա մյուս կինոդիտումների մասին.
Հայաստանի Ազգային Պատկերասրահ, մուտքը ուսանողների համար 300դր.

Wednesday, April 30, 2008

13:00 Great Women Artists: Georgia O'Keeffe [ART]
14:00 Essay: “Myth and Marlene” 33 min. /
“Dancing in the Crisis” 24 min. [GCF]


[GCF] - Գերմանական դասական ֆիլմեր.
խորհուրդ կտամ ձեզ էլ, ինձ էլ` դիտել այս ֆիլմերը, որովհետև մայիսի կեսերին գերմանացի շատ լավ կինոգետ է ժամանելու ու վերլուծելու է այս ֆիլմերը.

Եվ երեկոյան ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում, որտեղ մուտքն ազատ է.
Անդրեյ Զվյագինցև - Արտաքսում
(150ր., 2007, Ռուսաստան, դրամա, ռուսերեն)

Ֆիլմի սցենարը ստեղծվել է Վիլյամ Սարոյանի «Ծիծաղելի բան» (ես ռուսերենն եմ կարդում` "Что-то смешное") պատմվածքի հիման վրա: Շատ հետաքրքիր, պարզ ու բարդ մարդկային հարաբերությունների վրա կառուցված, հոգեբանական պատմվածք ու, կարծում եմ, պատմվածքին արժանի ֆիլմ, թեև այստեղ շա~տ բաներ փոխված են: Ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան»-ի ժամանակ, էստեղ շատ ջերմորեն ընդունվել (մինչդեռ ռուսները չկարողացան ճիշտ գնահատել ֆիլմը... դե, դրա համար գուցե պետք է մի քիչ մոտ լինել Սարոյանին, թեև ֆիլմը դիտելիս, եթե չիմանայի, որ Սարոյանի պատմվածքն է հիմքում, երևի գլխի չընկնեի...)
կոորդինատները`
www.naregatsi.org
[email protected]
հասցե: Vardanants 16/1 (mutqy Vernisaji koghmits)
հեռ.: 010580105

ինքս էլ չգիտեմ, թե վաղը երեկոյան ուր գնամ...
դե, չորսին մտադիր եմ թեղուտականների հետ լինել, հետո պիտի կիսվեմ... և´ բրիտանական ֆիլմն են գովում, և´ Զվյագինցևի ֆիլմը կուզեի երկրորդ անգամ դիտել, հիմա, երբ քչից-շատից ծանոթ եմ պատմվածքին, երևի այլ կերպ կընկալեմ... Դե, իսկ Պատկերասրահի գերմանական ֆիլմերի մասին իսկապես լուրջ է պետք մտածել, գերմանացի կինոգետին անպայման պետք է լսել, բայց անպաըշտրաստ գնալ նրա հանդիպմանը չի կարելի, եթե ոչ վաղը, ապա գոնե շաբաթ-կիրակի պետք է դեիտել ֆիլմերը...

Sunny Stream
30.04.2008, 20:23
Հը՞, էսքան ֆիլմերից գոնե մեկը դիտեցի՞ք էսօր :(

ես եղա նախ Պատկերասրահում, հետո ԿինոՄոսկվայում... բրիտանական ֆիլմը շատ-շատ-շատ լավն էր, իսկապես հզոր ֆիլմ էր... հրաշալի ու չափազանց ազդեցիկ էր թե´ սյուժեն, թե´ դերասանական խաղը, թե´ օպերատորական աշխատանքը (շա~տ գեղեցիկ ու ուրիշ), թե´ ձայնային ռեժիսուրան... շատ ուրախ եմ, որ դիտեցի էս ֆիլմը` չնայած դաժան դրվագներին ու պատմությանը...

...վա~յ, ես հենց նոր բացահայտեցի, որ կորցրել եմ Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագիրը...
Ամեն դեպքում, վաղը` 01.05.2008-ին «Մոսկվա» կ/թ-ում կցուցադրվի «Կասանդրայի երազը» ("Cassandra's Dream") ֆիլմը, ռեժիսոր` Վուդի Ալեն, գլխ. դերում` «Ալեքսանդր» ֆիլմում Մակեդոնացու դերակատարը... տոմսը` 500դր.
ֆիլմը կարող եք դիտել`
18:00 - անգլերեն
20:00 - ռուսերեն

Sunny Stream
04.05.2008, 13:58
Ապրեք, որ չեք գալիս բրիտանական ԼԱՎ ֆիլմերին!!! :sad

Ինչևէ, այսօր փառատոնի վերջին ֆիլմն է... ներողություն եմ խնդրում, որ չէի տեղեկացնում նախորդ մի քանիսի մասին. ծրագիրը կորցնելուց հետո առանձնապես կարևոր տեղեկություններ չեմ էլ կարող գրել, բացի դրանից հոգնած գալիս-քնում էի...
Այսօր «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմն է, գլխավոր դերում խաղացող Վաշինգթոնը բազմաթիվ մրցանակներ է ստացել էս ֆիլմի համար… Ասում են՝ շատ լավն է, միայն թե մի քիչ արյունալի... ես, իհարկե, լինելու եմ.
ցուցադրվում է «Մոսկվա» կ/թ-ում, տոմսը՝ 500դր.
18:00 - անգլերեն
20:00 - ռուսերեն կամ անգլերեն՝ հայերեն ենթագրերով

Նարեկացի Արվեստի Միությունում չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, ժամը 19:00-ին ցուցադրվելու է Գոդֆրի Ռեջիոյի «Կոյանիսկացի», «Պովոկացի» շարքի վերջին ֆիլմը՝

[B]«Նակոյկացի»
(89ր, 2002, ԱՄՆ, վավերագրական)
ի տարբերություն նախորդ երկուսի, որոնք ստեղծված են մարդ-բնություն, մարդ-մարդ կոնֆլիկտը ցույց տվող երկա՜ր, երբեմն, թվում է, թե ձանձրացնող կադրերով, այս մեկը հագեցած է համակարգչային գրաֆիկայով ու էֆեկտներով, հիմնական թեման հենց այսօրվա մեր խնդիրներն են՝ տեխնիկան ներխուժում է մարդու կյանք, փորձում այն բարելավել, բայց արդյունքում ինֆորմացիոն հոսքը գրեթե խեղդում է մեզ...

Մուտքն ազատ է.

www.naregatsi.org
[email protected]
Vardanants 16/1

Sunny Stream
04.05.2008, 23:24
Այսօր «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմն է, գլխավոր դերում խաղացող Վաշինգթոնը բազմաթիվ մրցանակներ է ստացել էս ֆիլմի համար… Ասում են՝ շատ լավն է, միայն թե մի քիչ արյունալի... ես, իհարկե, լինելու եմ.
ցուցադրվում է «Մոսկվա» կ/թ-ում, տոմսը՝ 500դր.
18:00 - անգլերեն
20:00 - ռուսերեն կամ անգլերեն՝ հայերեն ենթագրերով


ակումբցի-դիտողներ, կուզեի ձեր կարծիքը կարդալ ;) Ի դեպ, գլխավոր դերակատար Ջեյմս Մըքավոյը փառատոնի 6 ֆիլմերից 3-ում տղամարդու գլխավոր դերակատարն էր, փաստորեն բրիտանական ժամանակակից կինոյի լավագույն դերասաններից է, լավն է :)

Ռուֆուս
05.05.2008, 12:48
ակումբցի-դիտողներ, կուզեի ձեր կարծիքը կարդալ ;) Ի դեպ, գլխավոր դերակատար Ջեյմս Մըքավոյը փառատոնի 6 ֆիլմերից 3-ում տղամարդու գլխավոր դերակատարն էր, փաստորեն բրիտանական ժամանակակից կինոյի լավագույն դերասաններից է, լավն է :)

Շատ լավն էր, ֆիլմի վերջում բոլորս էլ շատ ազդված էինք, մանավանդ Իմփրեշնը, ով խոստացավ, որ սրանից հետո իմ ասած կինոները չի նայի.....

Չափից դուրս դաժան բաներ կային, ու մեկ մեկ ակամա Հայաստանի հետ էի համեմատություններ անում: Ամինի կերպարը մի քիչ նման էր Գագիկ Ծառուկյանին (եթե աստված չանի նախագահ դառնա): Բայց իմ կարծիքով ամենաբացասական կերպարը հենց Գարրիգանի կերպարն էր, ով իր դեբիլության ու տհասության պատճառով էդքան դժբախտությունների պատճառ դառավ:

impression
05.05.2008, 12:58
Էդ Գարրիգանի կերպարն ինձ հիշեցրեց Կրոնինի "Ցիտադել"-ի հերոսին: Նույն կարգի մարդիկ էին՝ փառքի ու փողի հետևից ընկնելով մոռանում են արժեքների մասին ու ընկնում էն բանի մեջ ;)

Ռուֆուս
05.05.2008, 12:59
Հ.Գ. Մեկ էլ գլխավոր դերակատարը Վաշինգտոնը չի, Ֆորեստ Ուիթեքերն է :)

Sunny Stream
08.05.2008, 21:10
Հ.Գ. Մեկ էլ գլխավոր դերակատարը Վաշինգտոնը չի, Ֆորեստ Ուիթեքերն է :)

Վա՜յ, ճիշտ որ :oy

ՀԱՊ-ի նոր ծրագիրը նախ անգլերեն.


Saturday, May 10, 2008
11:00 Artists of the 20th Century: Henri Matisse [ART]
12:00 Der Kaiser von Kalifornien 1936, 97 min., by Luis Trenker [GCF]
14:00 La Habanera 1937, 100 min., by Detlef Sierck [GCF]

Sunday, May 11, 2008
11:00 Essay: “The Most Beautiful German Western” 17 min. /
“Confinement and Longing” 17 min. [GCF]
12:00 Münchhausen 1943, 112 min., Josef von Baky [GCF]
14:00 Titanic 1943, 85 min., Herbert Selpin, Werner Klingler [GCF]

Wednesday, May 14, 2008
13:00 Artists of the 20th Century: Pablo Picasso [ART]
14:00 Essay: “The Destroyed Time” 25 min. /
“A Downfall” 31 min. [GCF]

Friday, May 16, 2008
14:00 Lecture by Prof. Dr. Wolfgang Beilenhoff (Germany) [GCF]

Saturday, May 17, 2008
12:00 Lecture by Prof. Dr. Wolfgang Beilenhoff (Germany) [GCF]
at the Institute of Theater and Cinema (Hamazgain Theater, 2nd floor)

NGA Evening Special Event
18:00 Artists of the 20th Century: Pablo Picasso [ART]
20:00 “Stalnoj Skok” Le Pas d'acier (The Steel Step),
Ballet in Two Scenes, Op 41 by Sergei Prokofiev

Sunday, May 18, 2008
12:00 Katzelmacher 1969, 88 min. [GCF]
14:00 Lecture by Prof. Dr. Wolfgang Beilenhoff (Germany) [GCF]
15:30 Fear devour the soul 1974, 91 min. [GCF]

Wednesday, May 21, 2008
13:00 Artists of the 20th Century: Wassily Kandinsky [ART]

Saturday, May 24, 2008
11:00 Artists of the 20th Century: Wassily Kandinsky [ART]
12:00 Fontane Effi Briest 1974, 141 min. [GCF]
14:30 Martha 116 min., 1974 [GCF]

Sunday, May 25, 2008
12:00 Satansbraten 1976, 112 min. [GCF]
14:30 Lili Marleen 1980, 120 min. [GCF]

Thursday, May 29, 2008
13:00 Artists of the 20th Century: Paul Klee [ART]
14:00 Paul Klee: The Silence of the Angel (2005)

Saturday, May 31, 2008 The BRD Trilogy:
11:00 Artists of the 20th Century: Paul Klee [ART]
12:00 The BRD Trilogy 1: The Marriage of Maria Braun 1978, 120 min. [GCF]
14:30 Central do Brasil 1998, 110 min., by Walter Salles, Jr. [CBC]

Sunday, June 1, 2008
11:00 Carnaval 2007 Estácio / Império Serrano / Mangueira [CBC]
12:00 The BRD Trilogy 2: Lola 1981, R, 113 min [GCF]
14:30 The BRD Trilogy 3: Veronika Voss 1981, 104 min., w/Russ. subt. [GCF]

SPECIAL EVENT in May
THE LECTURES ON GERMAN CINEMA
will be conducted by Professor Dr. Wolfgang Beilenhoff from Germany (in Russian Language)
on May 16-18, 2008

WHAT IS GERMAN IN GERMAN’S FILMS? – The best German films of the recent years will be reviewed.

FILM AS THE CHRONICLE (Fassbinder’s Films as a filmic reflection of the Federal Germany history 60s/70s/80s)

Berlin, Alexanderplatz – Comparison of Alfred Doeblin’s novel and Rainer Werner Fassbinder’s film.

Wolfgang Beilenhoff has mastered Slavonic studies and cinematology in Bochum, Prague, Moscow and Tbilisi. He worked in Berlin, Moscow and Tbilisi as an assistant professor. In 1987-1991 he cooperated with Constanz University research group working on “Intertextuality and Fictionality”. He has been professor of Ruhr University of Bochum since 1991 delivering lectures on film aesthetics and theory. He has been leading the project of “Media and Body: Image in the Cinema” of the Cologne University scientific research board of “Media and Cultural Communications”. As a film scientist he studies film theory, film aesthetics, avant-guard and East European cinema. He has published several books and many scientific papers.


սա էլ հայերեն հայտարարությունը, անպայման կարդացե՛ք ու մասնակցեք ;) ՝
24905

փաստորեն, վաղը ՀԱՊ-ում հետևյալ ծրագիրն է՝
Saturday, May 10, 2008
11:00 Artists of the 20th Century: Henri Matisse [ART]
12:00 Der Kaiser von Kalifornien 1936, 97 min., by Luis Trenker [GCF]
14:00 La Habanera 1937, 100 min., by Detlef Sierck [GCF]

Մատիսի մասին ֆիլմը շատ հետաքրքիր է, ինքս շատ նոր բաներ իմացա էս նկարչի մասին, հիշեցնեմ՝ այս շարքը կենսագրական-վավերագրական ֆիլմեր են.
իսկ մյուս 2 ֆիլմերը հենց գերմանական դասական կինո շարքից են:)

Sunny Stream
14.05.2008, 15:05
Բոլոր-բոլոր-բոլոր կինոսերներին!!!
Գնացեք, եթե չեք դիտել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը!!!
...Եթե չգնաք, կնեղանամ :beee


Մայիսի 14-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

Ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից.

Սկիզբ (1967թ, 10ր)

Մենք (1969թ, 27ր)

Բնիկներ (1970թ, 10ր)

Տարվա եղանակներ (1975թ, 29ր)

Կյանք (1992թ, 7ր)

Վերջ (1994թ, 10ր)

Հանդիպմանը ներկա է լինելու կինոքննադատ, կինոգետ Սիրանուշ Գալստյանը:
Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]

հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105


ներողություն, որ ուշ եմ գրում... :oy

Արշակ
16.05.2008, 12:17
Ուշադրություն
Այս կիրակի օրը՝ մայիսի 18–ին, ժամը 19:00–ին ՆԱՄ–ում հատուկ Ակումբի համար կցուցադրվի «Ճչացողները» ֆիլմը։:)

Նարեկացի Արվեստի Միությունը գտնվում է Վարդանանց 16/1–ում։

Sunny Stream
19.05.2008, 23:09
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու

ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:

Այս չորեքշաբթի Մայիսի 21-ին, ժամը 19:00 կցուցադրենք լեհ ռեժիսոր Ռոման Պոլանսկու

Դաշնակահարը

(2002թ., 150ր., Ֆրանսիա/Գերմանիա/Մեծ Բրիտանիա/Լեհաստան, Դրամա, Ռուսերեն լեզվով) ֆիլմը:

Երաժշտությունը իր տարերքն էր, Վերապրելը` հանճարը…

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`
Արևիկ.

Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]

հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

...;)

Sunny Stream
26.05.2008, 14:53
Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն,Նարեկացի Արվեստի Միությունում այս չորեքշաբթի ցուցադրվում է Ոսկե Ծիրան կինոփառատոնի գլխավոր մրցանակներց մի քանիսը շահած վերջին տարիների հայկական վավերագրական կինոյի լավագույն նմուշներից մեկը.

Այս չորեքշաբթի Մայիսի 28-ին, ժամը 19:00 կցուցադրենք ռեժիսոր Վարդան Հովաննիսյանի ֆիլմը`

Մարդկային պատմություն
պատերազմի և խաղաղության օրերից
(2007թ., 90ր., Հայաստան, Վավերագրական, հայերեն լեզվով):

Հեղինակը,ինչպես նաև մի քանի հերոսներ,ներկա կլինեն միջոցառմանը:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:
Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]

հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

ֆիլմը ներկայացնում է նույն մարդկանց պատմությունը Արցախյան հերոսամարտի տարիներին ու մեր օրերում... որտե՞ղ են պատերազմի հերոսները, ի՞նչ ճակատագիր է նրանց բաժին հասել իրենց իսկ ուժերով ազատագրված երկրում, մեր պետությունը գնահատե՞լ է նրանց անձնազոհությունը, թե՞ արհամարհել՝ հերոս հռչակելով գողերին ու ավազակներին... անպայման դիտե՛ք, շատ լավ, կարեւոր ու հուզիչ ֆիլմ է!

Sunny Stream
03.06.2008, 22:13
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:

Հունիսի 4-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

Արևորդի Փառատոնի շրջանակներում երեխաների և պատանիների նկարահանած վավերագրական ֆիլմերը` բնության և շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված:

Արևի հետքերով

Օղակից ներս (16ր, Դիլիջանի Էկո-ակումբ)

Համր Ճիչ (14ր, Ուրծաձորի Էկո-ակումբ)

Ողջաբերդ (8ր, Գառնիի, Գողթի Էկո-ակումբ)

Գծերից այն կողմ (19ր, Գյումրի Էկո-ակումբ)

Մեր գետը (11ր, Արման Շառոյան, Երևանի Էկո-ակումբ / “Մանանա” մանկապատանեկան կենտրոն)

Ֆիլմերը հայերեն են, անգլերեն ենթագրերով:
Բացահայտե’ք Հայաստանի բնությունն ու շրջակա միջավայրը երիտասարդ բնապահապանների աչքերով: Միացե’ք նրանց բնապահպանական շարժմանը, հետևե’ք արևին:

Հունիսի 6-ին ժամը 18:00-ին ցուցադրելու ենք Ռումինիայում հայկական մանկատան մասին պատմող վավերագրական “Ստրունգա” 40ր. ֆիլմը` ֆրանսերեն լեզվով, ընթացքում կկատարվի թարգմանություն: Որից հետո ժամը 19:30 բազմաթիվ խնդրանքների համաձայն, կրկին ցուցադրում ենք Կառլա Կարապետյանի “ՃՉԱՑՈՂՆԵՐԸ” 99ր. ֆիլմը:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]

հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Էլի «Ճչացողները» :)
ես երևի էլ չորրորդ անգամ չնայեմ էդ ֆիլմը, բայց, ով բաց է թողել, գոնե էս հնարավորությունն օգտագործեք ու դիտեք էս ֆիլմը:

Sunny Stream
09.06.2008, 21:23
Հունիսի 11-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք
հայտնի ռեժիսոր Վիմ Վենդերսի.

Հյուրանոց “Միլիոն դոլլարանոց”
(122ր., 2000թ., դրամա/թրիլլեր, Գերմանիա/ԱՄՆ/Մեծ Բրիտանիա)
ֆիլմը` ռուսերեն լեզվով:

Հունիսի 12-ին`հինգշաբթի օրը, ժամը 19:00-ին կցուցադրենք Ռումինիայում հայկական մանկատան մասին պատմող վավերագրական “Ստրունգա” 40ր. ֆիլմը` ֆրանսերեն լեզվով, ընթացքում կկատարվի թարգմանություն:
Ֆիլմի հերոսներից մեկը ներկա կլինի միջոցառմանը:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:
Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Ձեզ հաճելի դիտում.

Sunny Stream
14.06.2008, 00:11
Բարև ձեզ.
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:

Այս չորեքշաբթի Հունիսի 18-ին, ժամը 19:00 կցուցադրենք ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի վերջին ֆիլմը`

12
(2007թ., 118ր., Ռուսաստան, թրիլլեր/դրամա, ռուսերեն լեզվով):

12 երդվյալ ատենակալները պետք է որոշում կայացնեն, բոլորը բացի մեկից համոզված են դատապարտյալի մեղավորության մեջ: Ինչպես կընթանա քննարկումը…

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Եթե ոչինչ չխանգարի ես անպայման գնալու եմ էս դիտմաը... վերջապես պիտի ծանոթանամ էս ռեժիսորի լավ գործերից մեկին :roll

Sunny Stream
25.06.2008, 00:02
Բարև ձեզ.

Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:

Այս չորեքշաբթի Հունիսի 25-ին, ժամը 19:00 կցուցադրենք ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմը`

Սուրամի ամրոցի լեգենդը
(1984թ., 88ր., ԽՍՀՄ/Վրաստան, դրամա, վրացերեն լեզվով):

Երեկոյի հատուկ հյուրն է Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն` Զավեն Սարգսյանը:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:
Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից)
հեռ. 010580105
...դե, մարդ պետք է հատուկ տաղանդ ունենա, որ բաց թողնի էս հնարավորությունը :P

Ի դեպ, Հայաստանի Ազգային Պատկերասրահի կինոդիտումների ծրագրում վաղուց արդեն սկսվել է Ֆասսբինդերի «Բեռլին-Ալեքսանդրպլաց» հանրահայտ ֆիլմի սերիաների ցուցադրությունը... ցավում եմ, ծրագիրն այս անգամ թվային տարբերակով չունեմ, ինքս էլ քանի շաբաթ է` քննություններով խառը, չեմ հասցնում այցելել, բայց թե ժամանակ գտնեք, անպայման դիտեք, էս ֆիլմը շատ-շատ են գովում... ցուցադրվում է, եթե չեմ սխալվում, շաբաթ-կիրակի առավոտյան` 11-12-ը...

Sunny Stream
07.07.2008, 19:27
Բարև ձեզ.
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:

Հուլիսի 9-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք
ռեժիսոր Ջենիֆեր Բեյչվլի ֆիլմը, որը պատրաստված է կանադացի լուսանկարիչ Էդուարդ Բըրտանսկիի նկարների և համանուն լուսանկարչական ալբոմի հետ միաժամանակ:

Մանուֆակտուրային լանդշաֆտներ
(90ր., 2006թ., վավերագրական, Կանադա)

ֆիլմը անգլերեն է, բայց ֆիլմում գերիշխում է պատկերի լեզուն:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105
Մաղթում եմ հաճելի դիտում... :)

Freddie
08.07.2008, 20:32
Ժողովուրդ ես էլ եմ ուզում գալ։ Ակումբցիներից ո՞վ է գալիս։:B

Sunny Stream
20.07.2008, 22:57
Վերականգնվում են ավանդւյթները ;)
և այսպես, երկար սպասված կինոդիտումը`


Բարև ձեզ.
Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
Հուլիսի 23-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

Իտալացի հայտնի ռեժիսորներ, կինոգործիչներ Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրների ֆիլմը` հայոց ցեղասպանության մասին:

Արտույտների ագարակը
(2007, 122ր., Իսպանիա/Իտալիա/Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա/Բուլղարիա, դրամա,

Իտալերեն լեզվով` հայերեն ենթագրերով)
Սցենարի հեղինակներ Անտոնիա Արսլան, Պաոլո Տավիանի, Վիտորիո Տավիանի:


Նույն օրը Հուլիսի 23-ին ժամը 21:00-ին կլինի հանդիպում

Կարինա Եփելյանի հետ, Գերմանիայից ժամանած ռեժիսոր, ով կներկայանա իր 2 վավերագրական ֆիլմերով`

“Ես չպիտի տխուր լինեմ այս աշխարհում” 2001, 52ր. (ցեղասպանության վերապրողներից մեկի մասին) և

“Փյունիկ պար” 2007, 22ր. (հաշմանդամ տղայի մասին, ում հնարավորություն է տրվում նորից պարին վերադառնալ),

ֆիլմերը գերմաներեն են` անգլերեն ենթագրերով:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:

Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.

Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

John
21.07.2008, 19:18
ժող, ով որ գնալու ա, ձեն հանեք գամ էլի հետներդ… լավ էլի…

Sunny Stream
21.07.2008, 21:29
Ես պիտի որ լինեմ ;) դե, կախված է, թե ինչքան կվազվզեմ օրվա ընթացքում, բայց 95%-ով կլինեմ :)

nune'
23.07.2008, 01:39
Լավա, վատ չի, ես անպայման կգամ....լավ միտքա, մերսի ինֆոի համար…:hands

nune'
23.07.2008, 23:49
ճիշտն ասած, ես չկարողացա մինչև վերջ նայել..սուբտիտրերն անտանելի որակի էին…

Sunny Stream
29.07.2008, 17:01
ճիշտն ասած, ես չկարողացա մինչև վերջ նայել..սուբտիտրերն անտանելի որակի էին…
Հա, շատերն էդ պատճառով գնացին... ափսոս... իսկ ինձ հետ կար մի թուրք աղջիկ... մինչ հայ աղջիկները կրունկներով կտկտացնելով ներս ու դուրս էին անում ու դեռ դուրս չհասած "Ալյոոո~" գոռում, էս աղջիկը կողքիս նստած արցունքն աչքերին կլանված դիտում էր ֆիլմը... շատ էր ազդվել, թեև իրադարձություններին քաջ տեղյակ էր, բայց ամեն դեպքում ֆիլմը հուզել էր նրան:
Ինձ այս անգամ էլ շատ չհուզեց... դե, նախ, զբաղված էի կիսատ-պռատ երևացող ենթագրերը թարգմանելով, հետո... ֆիլմն իսկապես ունի շատ հուզիչ պահեր` պայմանավորված դերասանական լավ խաղով, երաժշտությամբ, դրամատուրգիայով... բայց մեկ է, չեմ կարող ասել, թե շատ ուժեղ ֆիլմ է, ամեն դեպքում ինձ համար...

վաղվա համար`


Բարև ձեզ.
Հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու

ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:

Չորեքշաբթի օրը Հուլիսի 30-ին երեկոյան ժամը 19:00-ին կցուցադրենք ռեժիսոր Քլինթ Իսթվուդի ֆիլմը`

“Առեղծվածային գետը”
(2003թ, 137ր., ԱՄՆ, դրամա, ռուսերեն լեզվով)

Շոն Պեն և Թիմ Ռոբինս գլխավոր դերերում:

Ինչպես միշտ մուտքն ազատ է:
Հրավիրում եմ մեծ սիրով`

Արևիկ.

Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Sunny Stream
31.07.2008, 23:41
Ժողովուրդ!!!
Հայաստանի Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում` Մելիքի կինոդիտումների շրջանակներում սկսվում է նոր ֆիլմերի շարք... ես հիմա պրպտում եմ անգլերեն ծրագիրն ու կարգին գլուխ չեմ հանում... շարքերից մեկը կոչվում է "A Personal Journey with MARTIN SCORSESE Through American Movies"... որքանով հասկանում եմ երաժշտական շարք է`ամերիկյան կինոյի (դե, հոլիվուդյան, բայց դե ռեժիսորների մեծ մասն ամերիկացի չէ) մեծերից 7-ը ֆիլմեր են նկարահանել բլյուզ երաժշտության մասին: Այսպիսով հետևյալ օրերին ժամը 12-ին կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը`
Օգոստոսի 9 - Feel Like Going Home, 2003, 79ր., Մարտին Սկորսեզե
Օգոստոսի 10 - The Soul of a Man, 2003, 100ր., Վիմ Վենդերս
Օգոստոսի 16 - The Road to Memphis, 2003, 89ր., Ռիչարդ Փիրս
Օգոստոսի 17 - Warming by The Devil's Fire, 2003, 90ր., Չարլզ Բրնեթ
Օգոստոսի 23 - Godfathers and Sons, 2003, 96ր., Մարկ Լևին
Օգոստոսի 24 - Red, White & Blues, 2003, 93ր., Մայք Ֆիգիս
Օգոստոսի 30 - Piano Blues, 2003, 92ր., Քլինթ Իսթվուդ

Բացի սրանից ընթանում է նաև 1894-1941թ.թ. վաղ ամերիկյան կինոյի ցուցադրությունների շարքը: Կարծում եմ հետաքրքիր կլինի դիտել, կինոյի ծննդյան շրջանն է` լիքը էքսպերիմենտալ խելառ բաներ են արվել, մինչև կինոն Կինո է դարձել...
Ինչպես նաև գեղանկարիչների մասին դոկումենտալներն են ցուցադրվում. ամսի 2-ին ժամը 11-ին Ֆրենսիս Բեկոնի մասին է:
Մնացած ծրագրին ծանոթացեք տեղում` վերցնելով այն անվճար ;)

Sunny Stream
10.09.2008, 00:08
ներկայացնում եմ Ազգային Պատկերասրահի իններորդ հարկում` Մելիքի մոտ ցուցադրվող ֆիլմերի ցանկը առաջիկա մեկ ամսվա համար. (այն ինչպես միշտ անգլերեն է, ու ես ինչպես միշտ հավես չունեմ թարգմանել... համ էլ` ինչը թարգմանեմ, անուններ են, էստեղ լեզուն կապ չունի ;) )

Հապավումներ`
[ART] Artists of the 20th Century / The Films of Charles & Ray Eames - 20րդ դարի նկարիչներ/Չարլզ և Ռեյ Իմսերի ֆիլմերը
[LWF] Lina Wertmuller’s Selected Films - Լինա ՈՒերթմյուլլերի ֆիլմերի ընտրանի
[IFT] Indian Film Trilogies - Հնդկական Ֆիլմ Եռերգություններ

Wednesday, September 10, 2008
13:00 The Films of Charles & Ray Eames Vol. 4 [ART]

Saturday, September 13, 2008
11:00 The Films of Charles & Ray Eames Vol. 4 [ART]
12:00 Lina Wertmuller Interview 78 min. [LWF]
14:30 Notte d'estate con profilo greco, occhi a mandorla e odore di basilico (Summer Night) 1986, 94 min. [LWF]

Sunday, September 14, 2008
12:00 Io Speriamo Che Me La Cavo (Ciao, Professore!) 1992, 100 min. [LWF]
14:30 SPECIAL EVENT My Favorite Movie presented by Mr. Tomasz Knothe,
the Ambassador of the Republic of Poland in Armenia

Wednesday, September 17, 2008
13:00 Films of Charles & Ray Eames Vol. 5[ART]

Saturday, September 20, 2008
11:00 Films of Charles & Ray Eames Vol. 5 [ART]
12:00 Ninfa Plebea (The Nymph) 1996, 110 min. [LWF]
14:30 Ferdinando e Carolina (Ferdinando and Carolina) 1999, 102 min. [LWF]

Sunday, September 21, 2008
National Holiday

Wednesday, September 24, 2008
13:00 The Films of Charles & Ray Eames Vol. 6[ART]

Friday, September 26, 2008
12:00 Pather Panchali (Song of the Little Road) 1955, 115 min. [IFT]
14:30 Fire 1996, 108 min. [IFT]

Saturday, September 27, 2008

11:00 The Films of Charles & Ray Eames Vol. 6[ART]
12:00 Aparajito (The Unvanquished) 1956, 110 min. [IFT]
14:30 Earth 1998, 110 min. [IFT]

Sunday, September 28, 2008
12:00 Apur Sansar (The World of Apu) 1959, 105 min. [IFT]
14:30 Water 2005, 114 min. [IFT]


շարքի կարևորագույն մասն է Լինա Ուերթմյուլլերի ֆիլմերի ցուցադրությունը. այդ կապակցությամբ տեղադրում եմ նաև նրա ու նրա ֆիլմերի մասին մեկնաբանությունները (այ էստեղ արդեն ներող եղեք անգլերենի համար :oy)

Lina Wertmuller - The Controversial and Influential Enfant Terrible of the Italian Cinema

Lina Wertmüller was born in Rome to a devoutly Roman Catholic family of Swiss descent. She was rebellious as a child and was expelled from more than a dozen Catholic schools. Although her father wanted her to become a lawyer she instead enrolled in theatre school. There she became friends with a student who would later marry Marcello Mastroianni, a friendship that would later lead to her first work in film.

After graduating from school her first job was touring Europe in a puppet show. For the next ten years she worked as an actress, director and playwright in legitimate theater. During this period she met Giancarlo Giannini who would later star in all her major films.

Through her acquaintance with the Mastroianni she met Federico Fellini and in 1962 Fellini offered her a position as an assistant director on 8½. The following year Wertmüller made her directorial debut with The Lizards (I Basilischi), a film whose subject matter (the lives of impoverished southern Italians) would become a recurring motif in her later work.

Several other moderately successful films followed, but it was not until 1972 that Wertmüller achieved lasting international acclaim with a series of four movies starring Giancarlo Giannini. The last, and best-received of these, was 1975's Seven Beauties (Pasqualino Sette Bellezze), which earned 4 Academy Award nominations and was an international hit.

Though Wertmüller has had a prolific career since, and is still actively directing, none of her later films have had the same impact as her mid-1970s collaborations with Giannini. Wertmüller was married to Enrico Job (died on March 4th, 2008), an art designer who worked on several of her pictures.

Sunny Stream
10.09.2008, 00:09
Լինայի ֆիլմերը`

Mimì metallurgico ferito nell'onore (The Seduction of Mimi) 1972, 121 min.
Mimi is a Sicilian dockworker who loses his job when he votes against the Mafia candidate in what he thinks is a secret ballot. He leaves his wife behind and goes to Turin, where he meets and moves in with Fiore, a street vendor and Communist organizer. They have a child, he works non-union jobs, and again he comes to the Mafia's attention. This time they're impressed, promoting him to a supervisor's job back in Sicily. He must keep Fiore and the child a secret, which is fine with Fiore, as long as he never makes love to his wife. He doesn't, and when she becomes pregnant, he knows he's a cuckold. His personal revenge and the Mafia's tentacles then intertwine in tragicomic ways.

Film d'amore e d'anarchia, ovvero 'stamattina alle 10 in via dei Fiori nella nota casa di tolleranza...' (Love & Anarchy) 1973, 120 min.
Italy in the 30s. Tonino, a sad faced, freckled peasant, comes to Rome to kill Mussolini. He has anarchist connections, and his contact in Rome is Salome, a lively flapper and popular professional at the bordello where she lives. She introduces him as her cousin, giving him access to the brothel, and she helps him prepare for the assassination, scheduled a few days after his arrival. Within a day, he has fallen in love with Tripolina, one of the younger prostitutes. Tonino does the madam a favor, and, in exchange, Tripolina gets two days off to spend with him. How will this love affair, Salome's political will, and the assassination plans play out?

Travolti da un Insolito Destino nell'Azzurro Mare d'Agosto (Swept Away) 1974, 112 min.
Mariangela Melato plays a female industrialist subjected to a kidnapping. Tired of watching her "class" being persecuted, Melato wreaks vengeance by abducting the head kidnapper, Sicilian bandit Michele Placido. She forces the gang to pony up $100,000, but the crooks manage to have the last laugh. On the other hand, Melato does enjoy an enforced tryst with the handsome, helpless Placido. This very characteristic Lina Wertmuller film was originally released in the US as Summer Night with Greek Profile, Almond Eyes and Scent of Basil.

Pasqualino Settebelleze (Seven Beauties) 1976, 115 min.
During WWII, Pasqualino Frafuso (Giancarlo Giannini) ends up lost in a dense forest along with fellow army deserter Francesco (Piero De Orio). After they witness a mass execution by German soldiers, Francesco admits his moral opposition to the Nazis and Pasqualino reveals his criminal past in a series of flashbacks. Back in Naples, he was known as "Pasqualino Seven Beauties," a petty thief who lived off the profits of his seven sisters while claiming to protect their honor at any cost. When Totonno (Mario Conti) pimps out his sister Concettina (Elena Fiore), Pasqualino kills him, chops up his body, and mails each piece across the country. He is then arrested and sent to a mental institution, where he commits sexual assault against another patient. Kicked out of the asylum, he is sent to fight in the army. The Germans capture him and he gets sent to a concentration camp. He then plots to make his escape by demoralizing himself in an attempt to seduce a German officer (Shirley Stoler).

Notte d'estate con profilo greco, occhi a mandorla e odore di basilico (Summer Night) 1986, 94 min.
Mariangela Melato plays a female industrialist subjected to a kidnapping. Tired of watching her "class" being persecuted, Melato wreaks vengeance by abducting the head kidnapper, Sicilian bandit Michele Placido. She forces the gang to pony up $100,000, but the crooks manage to have the last laugh. On the other hand, Melato does enjoy an enforced tryst with the handsome, helpless Placido. This very characteristic Lina Wertmuller film was originally released in the US as Summer Night with Greek Profile, Almond Eyes and Scent of Basil.

Io Speriamo Che Me La Cavo (Ciao, Professore!) 1992, 100 min.
Marco Sperelli is a teacher, he is divorced and he is sent to work in Corzano, a town near Naples. The first day of work he finds in the school only the school-caretaker and few girls and boys in the class-room. He goes out looking for them and he discovers then a wretched life led by the boys and the girls of Corzano. A life in which only power and violence are worth respecting. Sperelli tries to teach something different but he gets their respect only by slapping Raffaele, on the way to became a camorrist. His presence and his work, however, disturb too many persons and he will be transferred.

Ninfa Plebea (The Nymph) 1996, 110 min.
A ripe 19-year-old virgin fights to keep her virtue and retain her free-spirited ways during WW II. Set in an ancient, remote Neapolitan village, Miluzza is the lovely pubescent daughter of the glorious Nunziata, a nymphomaniac who is surprisingly well tolerated by her husband and her normally conservative neighbors. Nunziata and Miluzza lead an idyllic life until the Allies bomb their village. During the shelling Nunziata is killed in a manner that would make Freud proud. Afterward, Miluzza gets work at a tomato sauce factory where the owner, enticed by an accidental peak at her underwear attempts to seduce her in a local hotel. With her reputation thus ruined, life for Miluzza becomes a struggle to fight the gossip mongers and those who would rape here until she encounters Pietro, a handsome wounded soldier who offers her a better life.

Ferdinando e Carolina (Ferdinando and Carolina) 1999, 102 min.
Set in the 18th century, Ferdinando E Carolina opens with the aging Ferdinand falling ill and being taken to his bed, with his life story told in flashback. A naturally rambunctious and impetuous child, Ferdinand grows to young adulthood and is poised to take over the crown at 16. The powers behind the throne have arranged a marriage with a princess from Austria (despite the fact that Ferdinand has already taken a lover), but she dies of smallpox before the wedding can take place; her sister is next proposed as a fitting mate, but then she dies as well. When a third sister, Maria Carolina, is presented, Ferdinand is decidedly unenthusiastic, given the family's track record on the path to the altar. But when Ferdinand's advisors (and Carolina's mother) start to lean on him, he agrees, and he soon discovers on their honeymoon that he and Carolina get along famously in the bedroom, if nowhere else. While Ferdinand is never quite cured of his roving eye, Carolina soon has the King under her spell, and her political power soon rivals his own.

Lina Wertmuller Interview by Italian Film Critic Carlo Lizzani 78 min.

Sunny Stream
11.09.2008, 18:43
Ժողովուրդ!
Բոլոր նրանց, ով հետաքրքրվում է հայ երիտասարդ կինոյով!
Վաղը` սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Նարեկիացի Արվեստի Միությունում կկայանա երիտասարդ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերի ցուցադրությունը: եթե չեմ սխալվում, 3 ֆիլմ է ցուցադրվելու, ռեժիսորը, բնականաբար, ներկա կլինի, կպատասխանի հարցերին, սա նրա ֆիլմերի առաջին հանրային ցուցադրությունն է; Լիլիթը դեռ ուսանող է ու առաջին քայլերն է կատարում կինոյում, բայց արդեն ունի շատ հետաքրքիր ու յուրօրինակ աշխտանանքներ, այս աշնանն էլ մասնակցելու է կինոփառատոնի...
ինքս անձամբ նրան ճանաչում եմ ու երաշխավորվում եմ` շատ հետաքրքիր ու խոստումնալից ռեժիսոր է! Ով ուզում է ծանոթանալ նոր կինոյի նոր անվանը, թող վաղը գա ;) (չշփոթեք հերթական փորձարարական միջոցառման հետ, սա կինո է` պարզապես սկսնակ, բայց արդեն կայացող ;) )

Սամվել
11.09.2008, 18:48
Ժողովուրդ!
Բոլոր նրանց, ով հետաքրքրվում է հայ երիտասարդ կինոյով!
Վաղը` սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Նարեկիացի Արվեստի Միությունում կկայանա երիտասարդ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերի ցուցադրությունը: եթե չեմ սխալվում, 3 ֆիլմ է ցուցադրվելու, ռեժիսորը, բնականաբար, ներկա կլինի, կպատասխանի հարցերին, սա նրա ֆիլմերի առաջին հանրային ցուցադրությունն է; Լիլիթը դեռ ուսանող է ու առաջին քայլերն է կատարում կինոյում, բայց արդեն ունի շատ հետաքրքիր ու յուրօրինակ աշխտանանքներ, այս աշնանն էլ մասնակցելու է կինոփառատոնի...
ինքս անձամբ նրան ճանաչում եմ ու երաշխավորվում եմ` շատ հետաքրքիր ու խոստումնալից ռեժիսոր է! Ով ուզում է ծանոթանալ նոր կինոյի նոր անվանը, թող վաղը գա ;) (չշփոթեք հերթական փորձարարական միջոցառման հետ, սա կինո է` պարզապես սկսնակ, բայց արդեն կայացող ;) )
Վաղը համերգի եմ :(:love

Sunny Stream
11.09.2008, 19:11
Վաղը համերգի եմ :(:love

գուցե ես էլ :( :( ;)

Amaru
11.09.2008, 20:08
ներկայացնում եմ Ազգային Պատկերասրահի իններորդ հարկում` Մելիքի մոտ ցուցադրվող ֆիլմերի ցանկը առաջիկա մեկ ամսվա համար. (այն ինչպես միշտ անգլերեն է, ու ես ինչպես միշտ հավես չունեմ թարգմանել... համ էլ` ինչը թարգմանեմ, անուններ են, էստեղ լեզուն կապ չունի ;).

իսկ հայերեն թարգմանությա՞մբ են լինելու :)
վաղը ես էլ եմ համերգի, բայց էս կինոները ահավոր հետաքրքրեցին, ուզում եմ կուրսի էրեխեքին կինո-թատրոն-պատկերասրահներով տանեմ էլի))

Sunny Stream
12.09.2008, 02:45
իսկ հայերեն թարգմանությա՞մբ են լինելու :)
վաղը ես էլ եմ համերգի, բայց էս կինոները ահավոր հետաքրքրեցին, ուզում եմ կուրսի էրեխեքին կինո-թատրոն-պատկերասրահներով տանեմ էլի))
ֆիլմերը հենց հայերեն են ;)

Sunny Stream
15.10.2008, 12:31
վերականգնում եմ թեման... շուտով պատկերասրահի ֆիլմերից էլ կգրեմ, իսկ հիմա՝


Բարեւ Ձեզ

Նարեկացի Արվեստի Միության Կինոդիտումներ չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում հրավիրում եմ Ձեզ դիտելու երեք երիտասարդ ռեժիսորի շատ երիտասարդ երեք ֆիլմ՝ Սեդա Գրիգորյան «Ընդհատված թռիչք» վավերագրական , Լիլիթ Մովսիսյան «Սպասիր« խաղարկային, Լեւոն (ազգանունը չեմ հիշում ) «Դեպի ներքեւ» անիմացիա:

Սեդան, որ սովորում է ԵԹԿՊԻ Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա բաժնի երրորդ կուրսում, այս տարի մասնակցեց Սանկտ Պետերբուրգում անցկացված Երիտասարդական ֆիմերի փառատոնին:

Լիլիթը սովորում է ԵԹԿՊԻ Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնի երրորդ կուրսում: Այդ ֆիլմը նրա երկրորդ ֆիլմն է , որից հետո նա եւս մի ֆիլմ հասցրել է նկարել: Այժմ նա պատրաստվում է նկարել նոր ֆիլմ:

Լեւոնն այս տարի ավարտեց ԵԹԿՊԻ-ն, ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն է, նա եւս մասնակցեց Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական ֆիլմերի փառատոնին:

Հրավիրում եմ բոլորիդ: Եկեք միասին ծանոթանանք հայ երիտասարդ ռեժիսորների, նրանց հուզող թեմաների հետ, ,ինչու ոչ, խոսենք նրանց սխալների մասին կամ գովենք լավը….



www.naregatsi.org

[email protected]



հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)

հեռ. 010580105


;)

Ֆրեյա
15.10.2008, 13:38
վերականգնում եմ թեման... շուտով պատկերասրահի ֆիլմերից էլ կգրեմ, իսկ հիմա՝

;)

Ժամը քանիսին է այդ ոմն Սեդա Գրիդորյանի ֆիլմը ՞ ;)

Արշակ
15.10.2008, 16:21
Ժամը քանիսին է այդ ոմն Սեդա Գրիդորյանի ֆիլմը ՞ ;)
Էս չորեքշաբթի է՞(ր), թե՞ մյուս։ Արդեն ուշացե՞լ եմ։

Ռուֆուս
15.10.2008, 20:14
Ժամը քանիսին է այդ ոմն Սեդա Գրիդորյանի ֆիլմը ՞ ;)

Սեդա Գրիգորյանին էդքան էլ չեմ սիրում :D բայց եթե ժամը հարմար լինի, մեծ հաճույքով կգամ ֆիլմը դիտելու: Մուտքը ազատ է? :think

Sunny Stream
15.10.2008, 21:46
ԻԻի~~~....!!!
ես Նարեկացիից ինտերնետ մտա, Ակումբի էջը համառորեն չէր բացում, թե չէ ժամանակին կպատասխանեի բոլոր հարցերին... այսօր էր, վերջացավ... ներող եղեք... բայց դե սա ավանդական կինոդիտում է` իր ժամին` 19:00, ուղղակի նամակը պատճենել-տեղարդել էի` չնկատելով, որ օրն ու ժամը նշված չեն (սովորաբար լինում են)... դե լավ, թարս եղավ, բայց ոչինչ: Լավ անցավ :oy... ուղղակի վախենում եմ էլ էնտեղ չցուցադրեն :secret
... եթե հանկարծ ուրիշ տեղ ստացվի, ավելի շուտ կգրեմ ;)

Sunny Stream
21.10.2008, 20:13
Բարեւ Ձեզ,

Նարեկացի Արվեստի Միության Կինոերեկոներ Չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում այս չորեքշաբթի` հոկտեմբերի 22-ին, ժամը`19:00-ին, հրավիրում եմ Ձեզ դիտելու աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի վերջին ` <Երիտասարդություն առանց երիտասարդության> ֆիլմը: Որից հետո կփորձենք միասին հասկանալ, թե որն էր այն խնդիրը, որ ռեժիսորին տասնամյա լռությունից հետո ստիպեց կրկին նկարել:

www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Էս ֆիլմը նաև Ոսկե Ծիրանի շրջանակներում էր ցուցադրվել, էստեղ էլ մի քիչ քննարկել էինք... ես, եթե հաջողացնեմ, կգնամ, որովհետև Ծիրանի ժամանակ օբյեկտիվ (անհարմար տեղ) ու ոչ օբյեկտիվ (քունս տանում էր) պատճառներով բան չհասկացա էս ֆիլմից :8

Պատկերասրահի իններորդ հարկում այս չորեքշաբթի ցուցադրվելու է երկու ֆիլմ` "Ճարտարապետություն" շարքից` Հռոմի Կոնգրեսի շենքի մասին ու ինչ-որ օլիմպիական շինության մասին:
Սույն շաբաթ օրը` ամսի 25-ին, Մելիքը պատկերասրահում կցուցադրի Դեյվիդ Հինթոնի ռետրոսպեկտիվայի շարքից երեք ֆիլմ
առաջինը դոկումենտալ է, որում ներկայացվում է Բեռնարդո Բերտոլուչչին` "Վերջին Կայսրը" ֆիլմի ստեղծման աշխատանքներում, մյուս երկուսը պարային բեմադրություն-ֆիլմեր են` "Dead Dreams of Monochrome Men" և "Gone With The Wind".

Ֆրեյա
21.10.2008, 20:36
Էս ֆիլմը նաև Ոսկե Ծիրանի շրջանակներում էր ցուցադրվել, էստեղ էլ մի քիչ քննարկել էինք... ես, եթե հաջողացնեմ, կգնամ, որովհետև Ծիրանի ժամանակ օբյեկտիվ (անհարմար տեղ) ու ոչ օբյեկտիվ (քունս տանում էր) պատճառներով բան չհասկացա էս ֆիլմից :8


Պետք է որ հետաքրքիր ֆիլմ լինի ... :) Ես էլ, երևի, կնայեմ

Sunny Stream
15.01.2009, 22:59
Եվ նորից վերսկսվում են երևանյան կինոդիտումները. եթե որևէ նոր ծրագրի մասին տեղեկություն ունեք, գրեք այստեղ, կիսվեք մեզ հետ!

ես այ քիչ առաջ նամակ ստացա.

վաղը`
Ուրբաթ` Հունվարի 16-ին, 21:00-ին
ՀԱՏՈՒԿ ԵՐԵԿՈ "THE CLUB"-ում (Թումանյան 40, մուտքն ազատ է)

Eraserhead 1977, 89 րոպե

Ռեժիսոր` Դեյվիդ Լինչ (David Lynch)

Դեյվիդ Լինչն իր այս առաջին խաղարկային ֆիլմը նկարահանել է մոտ 4 տարվա ընթացքում` մի խումբ ընկերների և ընտանիքի աջակցությամբ: Ֆիլմը սովորական մարդու վախերի մասին է, երբ վերջինս երես առա երես է կանգնում իր պատասխանատվությունների հետ: Այն լրիվ նոր ուղղություն է հիմնադրել ամերիկյան կինոյում և դարձել նախակարապետը մի շարք հայտնի ու հաջողված ֆիլմերի:

Այս ֆիլմով Ազգային պատկերասրահում կմեկնարնկի Դեյվիդ Լինչի ֆիլմերի ռետրոսպեկտիվան: Հետագա ծրագրին կարող եք ծանոթանալ վաղը` դիտման ժամանակ: Իսկ թե ոչ, ես պարբերաբար կտեղադրեմ, որքանով որ կարողանամ պարտաճանաչ լինել ;)

Դեյվիդ Լինչն իսկապես շատ յուրօրինակ ռեժիսոր է` մարդու հոգեկանի ենթաշերտերը երևան բերող, ուսումնասիրող... Նրա "Մալհոլանդ Դրայվ" և "Ներքին կայսրություն" ֆիլմերը խորը տպարվություն են թողել վրաս. ասել, թե սիրել եմ դրանք, սուտ կլինի, բայց միանշանակ է նրա ինքնատիպությունը, սերը` փորձարկումների հանդեպ... վախ, սարսափ, կիրք, պրկված նյարդեր, անձնվեր սեր, մտատանջություններ... այսպիսին է մարդը, այսպիսին են Դեյվիդ Լինչի ֆիլմերը:

Ռուֆուս
16.01.2009, 01:07
Եվ նորից վերսկսվում են երևանյան կինոդիտումները. եթե որևէ նոր ծրագրի մասին տեղեկություն ունեք, գրեք այստեղ, կիսվեք մեզ հետ!

ես այ քիչ առաջ նամակ ստացա.


Այս ֆիլմով Ազգային պատկերասրահում կմեկնարնկի Դեյվիդ Լինչի ֆիլմերի ռետրոսպեկտիվան: Հետագա ծրագրին կարող եք ծանոթանալ վաղը` դիտման ժամանակ: Իսկ թե ոչ, ես պարբերաբար կտեղադրեմ, որքանով որ կարողանամ պարտաճանաչ լինել ;)

Դեյվիդ Լինչն իսկապես շատ յուրօրինակ ռեժիսոր է` մարդու հոգեկանի ենթաշերտերը երևան բերող, ուսումնասիրող... Նրա "Մալհոլանդ Դրայվ" և "Ներքին կայսրություն" ֆիլմերը խորը տպարվություն են թողել վրաս. ասել, թե սիրել եմ դրանք, սուտ կլինի, բայց միանշանակ է նրա ինքնատիպությունը, սերը` փորձարկումների հանդեպ... վախ, սարսափ, կիրք, պրկված նյարդեր, անձնվեր սեր, մտատանջություններ... այսպիսին է մարդը, այսպիսին են Դեյվիդ Լինչի ֆիլմերը:
Պաշտում եմ Լինչին :love, պաշտում եմ "Մալհոլանդ Դրայվը" :love, պաշտում եմ "Ներքին կայսրությունը" :love, պաշտում եմ "Իրեյզերհեդը" :love, չնայած էս կինոներից շատ քիչ բան եմ հասկանում :D

Ափսոս վաղը չեմ կարող գալ: Եթե ինչ-որ մեկը կգնա ֆիլմը նայելու, խորհուրդ եմ տալիս նախապատրաստվել - հեշտ ու թեթև կինո չի լինելու :P

cool_aper
16.01.2009, 14:30
Պաշտում եմ Լինչին :love, պաշտում եմ "Մալհոլանդ Դրայվը" :love, պաշտում եմ "Ներքին կայսրությունը" :love, պաշտում եմ "Իրեյզերհեդը" :love, չնայած էս կինոներից շատ քիչ բան եմ հասկանում :D

Ափսոս վաղը չեմ կարող գալ: Եթե ինչ-որ մեկը կգնա ֆիլմը նայելու, խորհուրդ եմ տալիս նախապատրաստվել - հեշտ ու թեթև կինո չի լինելու :P

Մենակ դու չես , որ չես հասկանում ;).. ուղեղի ռակա .. նամանավանդ « Մալխոլանդ Դրայվը » ... բայց ինձ դզելա .. ինքը վերա սովորական կինոյից ... պտի սյուժետի հետևից չնգնես .. բոլոր կադրերը նայես ու ընկալես տվյալ տրամադրությամբ .. ստացվումա թույն տպավորիչ կինո :hands

Վարպետ
16.01.2009, 15:22
Դևիդ Լինչը իմ ճանաչած ամենատպավորիչ ու աննորմալ ռեժիսորներից մեկն ա: Երբ գնեցի իր ֆիլմերի կոլեկցիան, մի օրում կուլ եմ տվել, ու ու աննորմալ է զգում ինձ, բայց սարսափելի կրեատիվ պրոցես էր սկսվել մոտս: Հազվադեպ մարդկանցից մեկն ա, որին ի խորոց սրտի նախանձում եմ տաղանդի համար: Հաճույքով կգայի, բայց չեմ կարող:(

Sunny Stream
18.01.2009, 00:20
վաղվա և մյուս շաբաթվա ծրագիրը Ազգային Պատկերասրահի կինոդիտումների` Հանրապետության Հրապարակ, "ֆանտանների շենք", 9-րդ հարկ.

1/18/2009 Կիրակի
12:00 Murder, My Sweet 1944, 95 min. [AFN]
Ռեժիսոր` Էդվարդ Դմիտրիկ
14:00 The Woman in the Window 1944, 99 min. [AFN]
Ռեժիսոր` Ֆրից Լանգ

1/21/2009 Չորեքշաբթի [Գեղանկարչություն-ճարտարապետություն]
13:00 Cocteau et Compagnie 2003, 52 min.
14:00 Nemausus 1 / The Georges Pompidou Centre / The Vienna Savings Bank

1/24/2009 Շաբաթ
12:00 The Third Man 1949, 104 min. [AFN]
Ռեժիսոր` Քարոլ Ռիդ
14:00 Elephant Man 1980, 124 min. [DLR]
Ռեժիսոր` Դեյվիդ Լինչ

1/25/2009 Կիրակի
12:00 Laura 1944, 88 min. [AFN]
Ռեժիսոր` Օտտո Պրեմինգեր
14:00 Angel Face 1952, 91 min. [AFN]
Ռեժիսոր` Օտտո Պրեմինգեր

Ռուֆուս
18.01.2009, 01:39
14:00 Elephant Man 1980, 124 min. [DLR]
Ռեժիսոր` Դեյվիդ Լինչ

Բաց չթողնեք, անպայման կնայեք!!!!

Դերերում Էնթոնի Հոփքինս, Ջոն Հըրթ ;)

Sunny Stream
18.01.2009, 22:57
Եվս մի նամակ-կինոհրավեր :).


Մոսկայի Տունն ամեն երկուշաբթի ժամը 19:00-ին կազմակերպում է կինոդիտումներ համաշխարհային կինոընտրանուց.
Այս երկուշաբթի` հունվարի 19-ին ժամը 19:00-ին ցուցադրելու ենք Բրազիլացի հաջտնի րեղիսոր Ֆերնանդու Մեյրելիսայի <ԿՈւՐՈւԹՅՈւՆ> (ԲԼԻՆԴՆԵՍՍ) ֆիլմը. Ֆիլմում նկարահնվել են համաշխարհային կինոյի դեմքեր Ջուլիաննե Մօրե, Մարկ Րուֆֆալոն, Դաննյ Գլովեր-ը և Գաել Գարցիա Բերնալ-ը. Ֆիլմը Պորտուգալացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Խոսե Սարամանգոյի հայտնի վեպի էկրանաորումն է. 2008-ի Կաննի 61-րդ կինոփառատոնը բացեց հենց այս ֆիլմը. Շատ մոտ ապագայում մի անանուն քախաքում կուրության համաճարակ է տարածվում. Մարդիկ տեսնում են միայն սպիտակ թափանցիկ գույն. համաճարակը տարածվում է ամբողջ քաղաքով մեկ... Ու հանկարծ բոլորը դառնում են հավասար և հարուստները, և աղքատները, մի խոսքով` բոլորը. բաց մի տողեք այս հիանալի ֆիլմը դիտելու հնարավորությունը..

Հայկօ
19.01.2009, 00:25
Եվս մի նամակ-կինոհրավեր :).

Ֆիլմը հաստատ արժի նայել:

Ի դեպ՝ Ժոզե Սարամանգոյից առաջ (Նոբելյան մրցանակ ունի մարդը, մեր մեջ ասած) ֆիլմի թեման արդեն եղել է գրականության մեջ: 1951թ-ին Ջոն Ուինդեմի «Տրիֆֆիդների օրը» վեպի սյուժեն հար և նման է ֆիլմի սյուժեին: Ուղղակի այնտեղ աղետը տեղի է ունենում ամբողջ մոլորակի մասշտաբով ու միանգամից, իսկ ֆիլմում՝ մի մեգապոլիսի սահմաններում, ու վիրուսը կամաց-կամաց է տարածվում: Պատկերացրեք հսկայական, աշխույժ քաղաք, օրվա եռուզեռ... Ու մեկ էլ՝ բոլորը կուրանում են: Քաոս, իրարանցում, սարսափ, ճիչեր, հուսահատություն, և օգնող չկա, քանի որ բոլո՛րն են կույր: Ամեն մեկը՝ իր համար: Մարդն իր ինֆորմացիայի 90 տոկոսը աչքերով է ստանում: Խլեք էդ հնարավորությունը, ու մարդը կդառնա անօգնական, կործանված էակ, նույնիսկ սնունդ ճարել էլ չի կարողանա: Եվ հանկարծ՝ միլիոնավոր մարդիկ կուրանում են: Ու մարդիկ սկսում են մահանալ. բժիշկներ չկան, ինֆրաստրուկտուրան կաթվածահար է, աջուձախ դժբախտ պատահարներ, խելագարված ամբոխ, իսկ մի քանի օր հետո՝ նաև սով... Իսկ կույրերի արքայությունում տեսնողը դառնում է ո՛չ միայն փրկվելու միակ հույսը, այլև անգին գանձ, որին բոլորը ուզում են տիրանալ:

Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի: IMDB-ում միջին գնահատականը 7.1 է (10-ից):

Լավն է՞ր գովազդս :)): Կարող ե՞մ անոնս անող աշխատել :):

Sunny Stream
21.01.2009, 23:54
Այցելեք, ֆիտեք, վայելեք ;)


Մոսկայի Տունն ամեն երկուշաբթի ժամը 19:00-ին կազմակերպում է կինոդիտումներ համաշխարհային կինոընտրանուց.
Այս երկուշաբթի` հունվարի 26-ին ժամը 19:00-ին ցուցադրելու ենք Բրիտանացի հայտնի րեժիսոր Գայ Րիչիի վերջերս նկարահանած հիանալի ֆիլմը` ROCK'n'ROLLA-ն. Ովքեր Որ դիտել են նրա նախորդ երկու ֆիլմերը արդեն ծանոթ են նրա անկրկնելի կինոձեռագրին. ROCK'n'ROLLA-ն Լոնդոնյան անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող միլիոնավոր դոլարների խաբեության մասին է և ռուս մի միլիոնատիրոջ, որ ամեն գնով փորձում է դիմակայել. Ինչպես միշտ հիանալի նկարահանումներ, թունդ երկխոսություններ, մի խոսքով` Իսկական ԿԻՆՈ. Բաց մի թողեք այս հիանալի ֆիլմը դիտելու հնարավորությունը..

Մուտքն ազատ է


հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ ( քախաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98 Արթուր

Հիշեցնեմ նաև, որ շաբաթ օրը ժամը 14:00-ին Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում կարող եք դիտել Դեյվիդ Լինչի "Elephant Man" ֆիլմը ;)

Հայկօ
22.01.2009, 00:05
Այս երկուշաբթի` հունվարի 26-ին ժամը 19:00-ին ցուցադրելու են Բրիտանացի հայտնի րեժիսոր Գայ Րիչիի վերջերս նկարահանած հիանալի ֆիլմը` ROCK'n'ROLLA-ն

Ի՞նչ լեզվով է, գիտե՞ս:

Գայ Ռիչին ամենասիրածս ռեժիսյորներից է: Երեք լիամետրաժ ֆիլմ է նկարել (լավ, մի երկու հատ ավել), երեքն էլ իմ Top10-ում կան: Էն էլ՝ վերևներում :): RocknRolla-ն դեռ չեմ նայել:

Sunny Stream
22.01.2009, 18:27
Ի՞նչ լեզվով է, գիտե՞ս:

Գայ Ռիչին ամենասիրածս ռեժիսյորներից է: Երեք լիամետրաժ ֆիլմ է նկարել (լավ, մի երկու հատ ավել), երեքն էլ իմ Top10-ում կան: Էն էլ՝ վերևներում :): RocknRolla-ն դեռ չեմ նայել:
Չէ, Հայկ, տեղյակ չեմ, չեմ էլ նայել... կարծում եմ կազմակերպիչը դեմ չի լինի, եթե նշված հեռախոսահամարով զանգահարես, ճշտես ;) (ես իրեն չեմ էլ ճանաչում, թե չէ կճշտեի)

Սամվել
22.01.2009, 23:25
հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ

Էտ որտեղա՞ :think .. Միասնիկյանի արձանի մոտե՞րը :think


Ու մի հարց էլ կարողԱ՞ մորթոցի լինի :think /ահավոր հերթ էլի/

Sunny Stream
23.01.2009, 22:31
Էտ որտեղա՞ :think .. Միասնիկյանի արձանի մոտե՞րը :think
Ու մի հարց էլ կարողԱ՞ մորթոցի լինի :think /ահավոր հերթ էլի/

Հա, Սամ ջան, նշված է` քաղաքապետարանի շենքի դեմ դիմաց` էնտեղ մի Գլաձոր համալսարան կա ու կողքին երկար շենք` մինչև կոնյակի գործարանի մոխրագույն շենքը. այ հենց դա է Մոսկվայի տունը: Ճիշտն ասած էս կինոդիտումներին դեռ ոչ մի անգամ ներկա չեմ եղել, բայց մյուս կինոդիտումներին այցելելու դառը փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ երբեք նման դեպքերում հերթ չի լինում, ուր մնաց թե` մորթոցի, սրահները մեծ մասամբ լավ էլ դատարկ են մնում :( (դե` բացառությամբ եթերով ու առօրյա խոսակցություններում խի~ստ աղմկահարույց ֆիլմերի ցուցադրությունները, որոնց շարքին, կարծում եմ, էս ֆիլմը չի դասվում) ;)

Sunny Stream
03.02.2009, 13:58
Չորեքշաբթի` փետրվարի 4-ին, ժ. 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միության Կինոերեկոներ Չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում կարող եք դիտել <Փարիզ, ես սիրում եմ քեզ> կինոալմանախը (:love): Ֆիլմն ընդգրկում է 18 կիոնովել, որոնք բոլորն ունեն միեւնույն թեման` Փարիզը` սիրո քաղաք:Ֆիլմը նկարահանվել է 2006 թ.-ին Կաննի փառատոնի շրջանակներում:

Ինչպես միշտ մուտքն ազատ է
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105


Իսկ գալիք weekend-ին Ազգային պատկերասրահի 9-րդ հարկում.

2/7/2009 ՇԱԲԱԹ
12:00 Gilda 1946, 110 ր.
Ռեժիսոր` Չարլզ Վիդոր
14:00 Blue Velvet 1986, 120 ր.
Ռեժիսոր`Դեյվիդ Լինչ

2/8/2009 ԿԻՐԱԿԻ
12:00 Naked City 1948, 96ր.
Ռեժիսոր` Ժյուլե Դասսեն
14:00 The Set-Up 1949, 72 ր.
Ռեժսիոր` Ռոբերթ Վայս

Ֆրեյա
03.02.2009, 19:45
Չորեքշաբթի` փետրվարի 4-ին, ժ. 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միության Կինոերեկոներ Չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում կարող եք դիտել <Փարիզ, ես սիրում եմ քեզ> կինոալմանախը (:love): Ֆիլմն ընդգրկում է 18 կիոնովել, որոնք բոլորն ունեն միեւնույն թեման` Փարիզը` սիրո քաղաք:Ֆիլմը նկարահանվել է 2006 թ.-ին Կաննի փառատոնի շրջանակներում:

Ինչպես միշտ մուտքն ազատ է
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105


Իսկ գալիք weekend-ին Ազգային պատկերասրահի 9-րդ հարկում.

Շատ եմ լսել այս ֆիլմի մասին, անպայման կուզեմ նայել... :)


2/7/2009 ՇԱԲԱԹ
12:00 Gilda 1946, 110 ր.
Ռեժիսոր` Չարլզ Վիդոր
14:00 Blue Velvet 1986, 120 ր.
Ռեժիսոր`Դեյվիդ Լինչ

2/8/2009 ԿԻՐԱԿԻ
12:00 Naked City 1948, 96ր.
Ռեժիսոր` Ժյուլե Դասսեն
14:00 The Set-Up 1949, 72 ր.
Ռեժսիոր` Ռոբերթ Վայս

Իսկ Բլու Վելվետը... :( անդուր ֆիլմ է.... :[ գոնե պետք է 18+ լիներ :angry

Sunny Stream
03.02.2009, 20:54
Շատ եմ լսել այս ֆիլմի մասին, անպայման կուզեմ նայել... :)
Հ1-ով շատ են ցույց տվել, էդպես եմ նայել.... լրի~վ Փարիզ է, իր բոլոր պայծառ ու մութ կողմերով :love իդեպ, նման շարք է ստեղծվել նաև Երևանի մասին, սակայն, եթե չեմ սխալվում, դեռ վերջնական տեսքի չեն բերել, երևի շուտով աղմուկ կանեն կինոթատրոններում :roll

Ռուֆուս
03.02.2009, 23:28
Իսկ Բլու Վելվետը... :( անդուր ֆիլմ է.... :[ գոնե պետք է 18+ լիներ :angry

Էլ մի, լավ էլ կարգին կինո ա :))

Sunny Stream
08.02.2009, 17:25
Երկուշաբթի` 09,02,2009-ին, ժամը 19-ին Մոսկվայի Տանը
կարող եք դիտել Միքելանջելո Անտոնիոնիի "Ամպերից այնկողմ" ( Beyond the Clouds) ֆիլմը!!! Այն հիմնված է ռեժիսորի սիրային պատմությունների վրա: Սա իսկապես աստղային ֆիլմ է`
Համահեղինակ` Վիմ Վենդերս, սցենարի համահեղինակ` Տոնինո Գուերա
դերերում` Ջոն Մալկովիչ, Ֆանի Արդան, Սոֆի Մարսո, Վինսեն Պերեզ, Ժան ռենո, Մարչելլո Մաստրոյանի...

Սա Անտոնիոնիի վերջին ֆիլմն է, այն պատրաստելիս մաեստրոն արդեն կաթված էր տարել ու զրկվել խոսելու ունակությունից: Սակայն դա չի խանգարել նրան ֆիլմին հաղորդել իրեն հատուկ քնարականությունն ու խորը հոգեբանական երանգը:

Մուտքն ազատ է

հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ (քաղաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98

Ռուֆուս
09.02.2009, 01:22
Երկուշաբթի` 09,02,2009-ին, ժամը 19-ին Մոսկվայի Տանը
կարող եք դիտել Միքելանջելո Անտոնիոնիի "Ամպերից այնկողմ" ( Beyond the Clouds) ֆիլմը!!! Այն հիմնված է ռեժիսորի սիրային պատմությունների վրա: Սա իսկապես աստղային ֆիլմ է`
Համահեղինակ` Վիմ Վենդերս, սցենարի համահեղինակ` Տոնինո Գուերա
դերերում` Ջոն Մալկովիչ, Ֆանի Արդան, Սոֆի Մարսո, Վինսեն Պերեզ, Ժան ռենո, Մարչելլո Մաստրոյանի...

Սա Անտոնիոնիի վերջին ֆիլմն է, այն պատրաստելիս մաեստրոն արդեն կաթված էր տարել ու զրկվել խոսելու ունակությունից: Սակայն դա չի խանգարել նրան ֆիլմին հաղորդել իրեն հատուկ քնարականությունն ու խորը հոգեբանական երանգը:

Մուտքն ազատ է

հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ (քաղաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98

Արտակարգ դերասանական կազմ :hands

Արժի դիտել ;)

Kita
09.02.2009, 01:52
Երկուշաբթի` 09,02,2009-ին, ժամը 19-ին Մոսկվայի Տանը
կարող եք դիտել Միքելանջելո Անտոնիոնիի "Ամպերից այնկողմ" ( Beyond the Clouds) ֆիլմը!!! Այն հիմնված է ռեժիսորի սիրային պատմությունների վրա: Սա իսկապես աստղային ֆիլմ է`
Համահեղինակ` Վիմ Վենդերս, սցենարի համահեղինակ` Տոնինո Գուերա
դերերում` Ջոն Մալկովիչ, Ֆանի Արդան, Սոֆի Մարսո, Վինսեն Պերեզ, Ժան ռենո, Մարչելլո Մաստրոյանի...

Սա Անտոնիոնիի վերջին ֆիլմն է, այն պատրաստելիս մաեստրոն արդեն կաթված էր տարել ու զրկվել խոսելու ունակությունից: Սակայն դա չի խանգարել նրան ֆիլմին հաղորդել իրեն հատուկ քնարականությունն ու խորը հոգեբանական երանգը:

Մուտքն ազատ է

հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ (քաղաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98
Գալիս եմ:) դերասանները դուրս եկան շատ:)

cold skin
09.02.2009, 15:22
Ժող ես գիտեի էդ ֆիլմի մասին ու էսօր անպայման գնալու եմ…
Ընդհանրապես Մոսկվայի տանը լավ ֆիլմեր են ցուցադրում…:hands

Երկնային
09.02.2009, 15:31
Վայ, ես էլ ուզեցի: Գնալու՞ եք :)

cold skin
09.02.2009, 16:36
Վայ, ես էլ ուզեցի: Գնալու՞ եք :)

Ես գնալու եմ, ուզո՞ւմ ես, արի՛…

Sunny Stream
09.02.2009, 16:37
Ուրախ եմ, որ սենց էնտուզիազմով ուզում եք գնալ ու դիտել
ուրախ ժամանց ձեզ! ես նայել եմ էս Ոսկե Ծիրանի ժամանակ` մեծ էկրանին... որ նայեք, կարելի է մի նոր թեմայում քննարկել, որովհետև հակասկան կարծիքներ կան էս ֆիլմի մասին :)

լավ, դե որ գնում եք, մի սիրուն պատմություն ասեմ, որ նկատեք ֆիլմում. պատմում էր Տոնինո Գուերան ուսանողների հետ հանդիպման ժամանակ. մի տեսարան կա` ծովափին, դերասաններից մեկը (կարծեմ Սոֆի Մարսոն) պատուհանից ներս է, իսկ տղամարդը դրսում: ՈՒ էս մարդը մոտենում, նայում է ներս, պատուհանի մեջ անդրադառնում է ծովի կապույտը... էս տեսարանը նկարահանելիս Անտոնիոնին, որ չէր կարողանում խոսել, շարունակ ծովի մեջ ինչ-որ բան է ցույց տվել, ապա մատը ուղղել պատուհանին: Երկար ժամանակ ստեղծագործական խումբը չի հասկացել, թե ինչ է ուզեցել հասկացնել մաեստրոն, մինչև մի կերպ բացատրել է. տղամարդը մոտենում է պատուհանին, կինը ներսից դուրս է նայում, ու նրանց կողքին` պատուհանի անդրադարձման մեջ ծովի կապույտին օրորորվում է մակույկը :love էսպիսին է Անտոնիոնիի կինոն` ամենանուրբ լարերի վրա կառուցված:

Nun ...
09.02.2009, 18:42
Ժողովուրդ, իսկ անգլերեն կինոներ սիրողներ կան? Եթե կան Ամերիկյան համալսարանում ամսի 13-ին լինելու է ֆիլմի ցուցադրում անգլերեն լեզվով մուտքն ազատ է, եթե հետաքրքրեց, գրեք մանրամասները կավելացնեմ :P

Sunny Stream
09.02.2009, 19:54
Ժողովուրդ, իսկ անգլերեն կինոներ սիրողներ կան? Եթե կան Ամերիկյան համալսարանում ամսի 13-ին լինելու է ֆիլմի ցուցադրում անգլերեն լեզվով մուտքն ազատ է, եթե հետաքրքրեց, գրեք մանրամասները կավելացնեմ :P

հետաքրքրեց, ավելացրու ;)

Sunny Stream
09.02.2009, 23:59
հը՞ն, ո՞նց անցավ :roll Հենց նոր մի անգլերեն հոդված ստացա մեյլով, կոչվում է.
"Naked Bodies and Troubled Souls:
Antonioni and the Ways of the Flesh" (http://archive.sensesofcinema.com/contents/08/49/antonioni-nudity.html) ;)

դե, իսկ չորեքշաբթի Նարեկացին առաջարկում է`


Բարեւ,
Նարեկացի Արվեստի Միության Կինոերեկոներ Չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում այս չորեքշաբթի`

փետրվարի 11-ին, ժամը` 19:00-ին, ցուցադրելու եմ հարավկորեացի հայտնի եւ սկանդալային ռեժիսոր ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿ-ի վերջին գեղարվեստական ֆիլմը`<Երազը>, որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Նրա ֆիլմերը վաղուց են գրավել ամենահայտնի կինոփառատոներն ու arte-house-ային աշխարհը: Կիմ Կի Դուկին համարում են հրեշ, մեղադրում վանդալիզմը նատուռալիստորեն էկրան փոխանցելու մեջ, նրա ֆիլմերը վերլուծելուց <խելացիները> դիմում են բժշկական տերմինալոգիային` հաստատելու այն վարկածը, թե նա իսկական խելագար է, ֆեմինիստներն էլ նույնիսկ նրա անունը լսել չեն կամենում... Այնպես որ, եթե դու ունես թույլ նյարդեր կամ այնքան էլ չես հավանում նրա նախորդ ֆիլմերը, ուրեմն` այս չորեքշաբթին քո համար չէ (առանց այդ էլ տեղ շատ չի լինելու), իսկ եթե դու դեռ չգիտես Կիմ Կի Դուկին, ապա , հավատա, որ սա ամենապատեհ առիթն է նրա հետ ծանոթանալու համար...

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՎ

Ինչպես միշտ մուտքն ազատ է

Կինոդիտումների կազմակերպիչ`

Րաֆֆի Մովսիսյան
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105

Nun ...
10.02.2009, 11:13
հետաքրքրեց, ավելացրու ;)

"THE NOTEBOOK" ֆիլմն է լինելու, ինչպես ասեցի արդեն անգլերենով, փետրվարի 13-ին ժամը 17:30 Ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենքում (Մ.Բաղրամյան 40) Փոքր դահլիճում - (մուտքից աջ կողմի վերելակով 5-րդ հարկ.)
:)

<The Notebook is a 2004 romance film directed by Nick Cassavetes, based on the novel of the same name by Nicholas Sparks. The film stars Ryan Gosling and Rachel McAdams as Noah and Allie, a young couple who fall in love during the early 1940s. Their story is narrated from the present day by an elderly man played by James Garner, telling the tale to a fellow patient, played by Gena Rowlands.>

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

:)

Nun ...
13.02.2009, 09:31
ՀԻՇԵՑՈՒՄ
Այսօր Ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում ցուցադրվելու է "THE NOTEBOOK" ֆիլմը, ինչպես ասեցի արդեն անգլերենով, ժամը 17:30 (Մ.Բաղրամյան 40) (մուտքից աջ կողմի վերելակով 5-րդ հարկ.)

:)

Ու բացի դրանից նաև Ամերիկյան համալսարանի դիմորդների և ընդունելության կարգին ու պայմաններին ծանոթանալ ցանկացողների համար "Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում" ֆակուլտետը հանդիպում է կազմակերպում փետրվարի 17-ին ժամը 17:00 Ամերիկյան համալսարանի մուտքի սպասասրահում, որտեղից կտանեն նոր շենքը ցույց կտան ու հենց այնտեղ էլ մեզ կծանոթացնեն մանրամասների հետ, կհանդիպենք դասախոսների հետ և այլն, և այլն:

Մուտքը ազատ է, բոլորը կարող են իրենց ընկերների ու ծանոթների հետ գնան:

Ես գնալու եմ, եթե հարցեր ունեք գրեք, կպատասխանեմ

:)

Բարձրահասակ
13.02.2009, 10:07
Երկուշաբթի` 09,02,2009-ին, ժամը 19-ին Մոսկվայի Տանը
կարող եք դիտել Միքելանջելո Անտոնիոնիի "Ամպերից այնկողմ" ( Beyond the Clouds) ֆիլմը!!! Այն հիմնված է ռեժիսորի սիրային պատմությունների վրա: Սա իսկապես աստղային ֆիլմ է`
Համահեղինակ` Վիմ Վենդերս, սցենարի համահեղինակ` Տոնինո Գուերա
դերերում` Ջոն Մալկովիչ, Ֆանի Արդան, Սոֆի Մարսո, Վինսեն Պերեզ, Ժան ռենո, Մարչելլո Մաստրոյանի...

Սա Անտոնիոնիի վերջին ֆիլմն է, այն պատրաստելիս մաեստրոն արդեն կաթված էր տարել ու զրկվել խոսելու ունակությունից: Սակայն դա չի խանգարել նրան ֆիլմին հաղորդել իրեն հատուկ քնարականությունն ու խորը հոգեբանական երանգը:

Մուտքն ազատ է

հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ (քաղաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98

Նայել եմ: Հետաքրքիր կինո էր:

Երկնային
13.02.2009, 14:18
ՀԻՇԵՑՈՒՄ
Այսօր Ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում ցուցադրվելու է "THE NOTEBOOK" ֆիլմը, ինչպես ասեցի արդեն անգլերենով, ժամը 17:30 (Մ.Բաղրամյան 40) (մուտքից աջ կողմի վերելակով 5-րդ հարկ.)

:)

Ու բացի դրանից նաև Ամերիկյան համալսարանի դիմորդների և ընդունելության կարգին ու պայմաններին ծանոթանալ ցանկացողների համար "Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում" ֆակուլտետը հանդիպում է կազմակերպում փետրվարի 17-ին ժամը 17:00 Ամերիկյան համալսարանի մուտքի սպասասրահում, որտեղից կտանեն նոր շենքը ցույց կտան ու հենց այնտեղ էլ մեզ կծանոթացնեն մանրամասների հետ, կհանդիպենք դասախոսների հետ և այլն, և այլն:

Մուտքը ազատ է, բոլորը կարող են իրենց ընկերների ու ծանոթների հետ գնան:

Ես գնալու եմ, եթե հարցեր ունեք գրեք, կպատասխանեմ

:)
ես կգամ :)

Երկնային
13.02.2009, 21:27
ես կգամ :)
Ընկերուհուս հետ գնացինք, նայեցինք: Շատ լավն էր: :)

Մերսի հայտարարության համար, Նուն::oy

Nun ...
16.02.2009, 10:23
Ընկերուհուս հետ գնացինք, նայեցինք: Շատ լավն էր: :)

Մերսի հայտարարության համար, Նուն::oy

Խնդրեմ :)

Ամեն ուրբաթ լինելու է, ես ամեն անգամ կգրեմ, թե ինչ կինո է :)

Sunny Stream
16.02.2009, 21:40
Շատ լավ Nun... ջան, կսպասենք նոր կինոհայտարարությունների ;)

իսկ ես տեղեկացնեմ, որ այս չորեքշաբթի տաք-տաք թարմ հայկական ֆիլմ է սպասվում ՆԱՄ-ում`

Բարեւ,

Նարեկացի Արվեստի Միության Կինոերեկոներ Չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում այս չորեքշաբթի`փետրվարի 18-ին, ժամը` 19:00-ին, ցուցադրելու եմ հայազգի հայտնի ռեժիսոր Կարեն Գեւորգյանի <Ցեղասպանությւոն առանց մեկնաբանության> աղմկահարույց վավերագրական ֆիլմը: Հավատա, այս ֆիլմը նման չէ այս թեմայով նկարահանված մյուս բոլոր ֆիլմերին , սա ունի մի շատ կարեւոր առանձնահատկություն, որն ինքնին հիասթափության ամենաչնչին կասկածի բացիլը ի չիք է դարձնում. ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանությունը հաստատող այն արխիվային նյութերի հիման վրա, որոնք պահված են Գերմանիայում: Դե ուրեմն այս չորեքշաբթի, ժամը `19 :00-ին, միասին հավաքվենք Նարեկացի Արվեստի Միությունում ու մեր երախտիքի խոսքն ուղղենք բեմադրչին ` Կարեն Գեւորգյանին, այո, այո նա այդ օրը կլինի մեր պատվավոր հյուրը եւ անձամբ կպատմի ֆիլմի ստեղծման ճանապարհին պատահած նույնիսկ ամենափոքրիկ խոչընդոտի մասին:


ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՎ

Ինչպես միշտ մուտքն ազատ է

Կինոդիտումների կազմակերպիչ`

Րաֆֆի Մովսիսյան
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից:)
հեռ. 010580105
093 21 60 92 /Րաֆֆի

Nun ...
18.02.2009, 10:25
The U.S. Embassy would like to invite you to the next "Monday Movie at the Information Resource Center" on February 23 at 14:30 p.m.

To be shown is Seven Days In May (1964) by John Frankenheimer.

Plot Outline: At the height of the cold war, a weakened President and a popular four-star general face off in a battle for control of the US government. At the height of the cold war, a weakened President and a popular four-star general face off in a battle for control of the US government. The movie studies the constitution and different styles of its interpretation, civilian control over the military, the strength and weakness of American style Democracy, and how members of the American military are governed by the Uniformed Code of Military Justice.

Actors: Burt Lancaster, Kirk Douglas, Ava Gardner

Genre: Thriller | Drama

Awards: Nominated for 2 Oscars.

Runtime: 118 min. An approximately 30 minute discussion will follow the movie (Moderator Alex Copher).

Please register by e-mail: [email protected] or phone: 49-44-11 or 49-42-65

Nun ...
18.02.2009, 10:48
Ժողովուրդ, վերևում գրած հայտարարությունը՝ էլի անգլերեն կինո է, փետրվարի 23-ին, Ամերիկյան Դեսպանատան Տեղեկատվական աղբյուրների կենտրոնում, գրադարանում՝ IRC - Information Resource Center…

Եթե գալու լինեք, աշխատեք սուր, կտրող առարկաներ և հիշողության քարտեր, ֆլեշ, դիսկ, ֆլոպիկ և լուսանկարող ապարատներ չլինեն Ձեզ հետ… Եթե լինեն թողնելու եք Անվտանգության ծառայողների մոտ…

Իսկ ֆիլմը իսկապես շատ լավն է, ավելի մանրամասն կարող եք ֆիլմի մասին գտնել հետևյալ կայքում - http://www.imdb.com/title/tt0058576/

Բարի ժամանց!!!
:)

Ռուֆուս
18.02.2009, 13:44
Սեդ, Մոսկվայի տան հաջորդ երկուշաբթի օրվա կինոյի մասին նորություն ունե՞ս: Իրենց կինոները իրոք շատ լավն են :)

Sunny Stream
18.02.2009, 18:56
Սեդ, Մոսկվայի տան հաջորդ երկուշաբթի օրվա կինոյի մասին նորություն ունե՞ս: Իրենց կինոները իրոք շատ լավն են :)

Չ՝, դեռ լուր չկա... իսկ ես չեմ հասցնում Նարեկացի գնաաա՜լ :cry

cold skin
19.02.2009, 14:03
Շատ լավ Nun... ջան, կսպասենք նոր կինոհայտարարությունների ;)

իսկ ես տեղեկացնեմ, որ այս չորեքշաբթի տաք-տաք թարմ հայկական ֆիլմ է սպասվում ՆԱՄ-ում`


Ես երեկ գնացել էի այդ ֆիլմի ցուցադրությանը: Նարեկացին այդքան լիքը ես դեռ չէի տեսել, նույնիսկ էն աստիճան, որ մարդիկ կանգնած էին նայում: Հետաքրքիր ֆիլմ էր, պարզվեց, որ Կարեն Գևորգյանին ես ճանաչում եմ, ինչպես նաև ֆիլմի օպերատորին` գ. Հարությունյանին, որը իմ օպերատրության դասախոսն էր:
Վերջում բուռն քննարկում տեղի ունեցավ ռեժիսորի և հանդիսատեսի մի միջև:
Էդ ինչքաաաԷն բան իմացա ես ցեղասպանության մասին:

Բարձրահասակ
20.02.2009, 10:07
Սեդ, Մոսկվայի տան հաջորդ երկուշաբթի օրվա կինոյի մասին նորություն ունե՞ս: Իրենց կինոները իրոք շատ լավն են :)

Ես մի փոքր տեղեկություն ունեմ երկուշաբթի օրվա ցուցադրվելիք կինոյի մասին:

Վերնագիրը - «Կամուրջի վրայի սիրահարները»:
Ֆրանսիական կինո է, բայց կներեք ռեժիսորի անունը մոռացա :oy
Գլխավոր դերում՝ Ջուլիետ Բինոշ:

Nun ...
20.02.2009, 10:19
Ես մի փոքր տեղեկություն ունեմ երկուշաբթի օրվա ցուցադրվելիք կինոյի մասին:

Վերնագիրը - «Կամուրջի վրայի սիրահարները»:
Ֆրանսիական կինո է, բայց կներեք ռեժիսորի անունը մոռացա :oy
Գլխավոր դերում՝ Ջուլիետ Բինոշ:

"The Lovers on the Bridge" - 1999 թվական

Դերերում: Juliette Binoche, Denis Lavant, Klaus-Michael Grüber, Edith Scob, Georges Aperghis
Ռեժիսոր: Leos Carax
Տևողությունը: 126 minutes

:)

36863

Ֆրեյա
20.02.2009, 13:09
Նախ ֆիլմը 1991թ.ի է...

Գժվում եմ Ջուլիետ Բինոշի համար...



հգ. հույս ունեմ, սա այն ֆիլմը չէ, որ երկու հոգի ամբողջ ֆիլմի ընթացքում կամուրջի վրա են ապրում ու ինչ-որ հիստերիկ հարաբերություններ են պարզում:[ /կարծեմ էնտեղ Քեյթ Բլանշետն է չէ խաղում, թե սխալվում եմ... հենց այդ ֆիլմն է? :think

Nun ...
20.02.2009, 13:28
Նախ ֆիլմը 1991թ.ի է...

Գժվում եմ Ջուլիետ Բինոշի համար...



հգ. հույս ունեմ, սա այն ֆիլմը չէ, որ երկու հոգի ամբողջ ֆիլմի ընթացքում կամուրջի վրա են ապրում ու ինչ-որ հիստերիկ հարաբերություններ են պարզում:[ /կարծեմ էնտեղ Քեյթ Բլանշետն է չէ խաղում, թե սխալվում եմ... հենց այդ ֆիլմն է? :think

Քեյթ Բլանշետը չի խաղում այս ֆիլմում, կարող ես կարդալ դերակատարների ցանկը ;)

Դերերում: Juliette Binoche, Denis Lavant, Klaus-Michael Grüber, Edith Scob, Georges Aperghis

Sunny Stream
20.02.2009, 16:59
խուճուճ է... ըստ Yahoo (http://movies.yahoo.com/movie/contributor/1800025799/filmography)-ի, Կարաքսն ունի երկու ֆիլմ "The Lovers on the Bridge" վերնագրով, մեկը 1991-ին է նկարել, մյուսը 1999-ին: Բայց այստեղ (http://www.salon.com/ent/movies/review/1999/06/29/bridge/) ասվում է, որ Կարաքսն այն նկարահանել է 1991-ին, սակայն մեծ խդնիրների առաջ կանգնել, ու միայն 1999-ին Մարտին Սկորսեզեի օգնությամբ ֆիլմը էկրան է բարձրացել: Այն համարվում է 90-ականների սկզբի աշխարհի լավագույն ֆիլմերից մեկը: Շատերից եմ լսել էս ֆիլմի մասին, շա~տ են գովում ու խորհուրդ տալիս դիտել:

Բայց... նախորդ Ոսկե Ծիրանին նայել եմ Կարաքսի ֆիլմերից մեկը, որը հայերեն կոչվում էր Նոր կամրջի սիրահարները (ֆրանսերեն իսկական անունն է` "Les Amants du Pont-Neuf" (http://en.wikipedia.org/wiki/Lovers_on_the_Bridge), այսինքն` "Իններորդ կամրջի սիրահարները", բայց դե հայերը երևի Neuf-ի իմաստը լավ չեն հասկացել, գուշակել են, թե Նըֆ-Նով-Նոր կլինի)... Նաիրիում էր, քունս տանում էր, վատ էր թարգմանված, ներվայնացել, դուրս եմ եկել: Հիմա չեմ էլ հիշում ինչ էր կատարվում, բայց դանդաղ էր գնում ֆիլմը... սա էս ֆիլմն էր:
Ամեն դեպքում մասնագետները շատ բարձր են գնահատում այն, որ կարողանամ անպայման կգամ նայելու ;)

Ահա նամակն էլ ստացա`

Այս երկուշաբթի` փետրվարի 23 -ին ժամը 19:00-ին Մոսկվայի տանը ցուցադրելու եմ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Լեոս Կարաքսի <ՆՈՐ ԿԱՄՈւՐՋԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐը> չքնաղ կինոնկարը. Ֆիլմում հանդես են եկել սքանչելի Ջուլիետտ Բինոշը և Դենիս Լավանտ -ը. Գեխեցիկ մի պատմություն Ալեքսի, ով երազում եր կրկեսում աշխատել , սակայն ալկոհոլի կախվածությունից չի կարող ազատվել , և Միշելի, որ անտուն մի նկարչուհու ե վերածվել, չկայացած հարաբերությունների պատճառով, որին նաև սպառնում է կուրությունը. Հիանալի կինոնկար , որտեղ միահյուսվում է երկու մարդկանց դաժան ու անհույս ապագան…
Բաց մի թողեք այս դիտարժան ֆիլմը դիտելու հնարավորությունը
Հրավիրեք նաև ձեր կինոն գնահատող ընկերներին !

Մուտքն ազատ է

հասցե Արգիշտի 7 ( քախաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98
Արթուր կինոերեկոյի կազմակերպիչ

Nun ...
24.02.2009, 16:30
Փետրվարի 27-ին

Ամերիկյան համալսարանի Փոքր դահլիճում (5-րդ հարկ)
ժամը 18.00
կցուցադրվի

"The Untouchables" ֆիլմը.

Դերերում: Robert De Niro, Kevin Costner, Sean Connery

El Tango
25.02.2009, 10:50
Փետրվարի 27-ին

Ամերիկյան համալսարանի Փոքր դահլիճում (5-րդ հարկ)
ժամը 18.00
կցուցադրվի

"The Untouchables" ֆիլմը.

Դերերում: Robert De Niro, Kevin Costner, Sean Connery



Շատ եմ ցանկանում նայել այս ֆիլմը։
Ով կընկերակցի ինձ ?? :)

Ռուֆուս
26.02.2009, 20:49
Ինչքան գիտեմ երկուշաբթի օրը Մոսկվայի տանը Slumdog Millionaire ֆիլմն են ցուցադրելու, որը այս տարի բազմաթիվ օսկարներ է շահել: Ֆիլմի սկիզբը ժամը 7-ին: Եթե հնարավորություն ունեք, խնդրում եմ, էս տեղեկությունը ճշտեք :)

cold skin
27.02.2009, 14:33
Ճշտում եմ, անցածին ես ներկա էի հետևաբար իմացա նոր ցուցադրության մասին…:)
Այս անգամ ցուցադրելու են այդ օսկարակիր ֆիլմը:

Sunny Stream
27.02.2009, 23:14
Շնորհակալություն ճշտումի համար.
սա էլ` պաշտոնապես.

Այս երկուշաբթի` մարտի 2-ին ժամը 19:00 Մոսկվայի տանը ցուցադրելու եմ Դաննի Բոյլի 2008-ին նկարահանած <ՄԻԼԻՈՆԱՏԵՐը ԵՏՆԱԽՈՐՇԻՑ> ( Slumdog Millionaire !!!! ) կինոդրաման. Այս հիանալի ֆիլմը արդեն իսկ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ամենամյա ՕՍԿԱՐ –Ի մրցանակաբաշխությանը 8 օսկարի արժանացավ. Հիանալի մի պատմուտյուն 18 ամյա Ջամալ Մալիկի մասին, ով ապրում ե Հնդկաստանի Մումբայ քախաքի ետնախորշերից մեկում իր եղբոր հետ… ծնողազուրկ Ջամալը մասնակցում է <ՈՎ է ուզում դառնալ Միլիոնատեր ՞> հեռուստախաղին և նրան ընդամենը մի քայլ է բաժանում 20 մլն ռուպի շահելուց, սակայն նրան անսպասելի ձերբակալում են… այս ամենն ու ավելին իմանալու համար սիրով հրավիրում եմ այս հիանալի ֆիլմը դիտելու!!!

Բաց մի թողեք այս հիանալի ֆիլմը, որն անկասկած այս տարվա հայտնություն կարելի է համարել

ՄՈւՏՔՆ ԱԶԱՏ Է
Հասցե Արգիշտի 7 ( քախաքապետարանի դիմացի շենքը , 3-րդ հարկ)
093 424 499 Արթուր կինոերեկոյի կազմակերպիչ

Ռուֆուս
28.02.2009, 00:04
Շնորհակալություն ճշտումների համար, գալիս եք չէ՞ ;)

Sunny Stream
28.02.2009, 00:18
Շնորհակալություն ճշտումների համար, գալիս եք չէ՞ ;)

ստեղ են ասել օֆ-օֆ եսիմ է. 1 շաբաթ է` փնտրում եմ էս ֆիլմը. հիմա որ կարող եմ կարգին նայել, հենց էս երկուշաբթի պիտի տեղափոխվեր կիրակիի գործը :( գուցե մի բան մոգոնեմ, գամ, տեսնեմ :)

Kita
28.02.2009, 00:46
ստեղ են ասել օֆ-օֆ եսիմ է. 1 շաբաթ է` փնտրում եմ էս ֆիլմը. հիմա որ կարող եմ կարգին նայել, հենց էս երկուշաբթի պիտի տեղափոխվեր կիրակիի գործը :( գուցե մի բան մոգոնեմ, գամ, տեսնեմ :)

Սեդ եթե չկարողանաս գալ, կտանք, կնայես:) Արտակը քաշել էր:))

Chuk
28.02.2009, 00:59
Հա, Սեդ, ես բարձր որակով ունեմ կինոն, կարող եմ տալ :)

Sunny Stream
28.02.2009, 20:52
Հա, Սեդ, ես բարձր որակով ունեմ կինոն, կարող եմ տալ :)

Շնորհակալ եմ-ներ!!! :)
մենակ է՞դ, թե՞ մյուսներն էլ` Բենջամին Բարթոն, Ընթերցողը...

Chuk
01.03.2009, 00:35
Շնորհակալ եմ-ներ!!! :)
մենակ է՞դ, թե՞ մյուսներն էլ` Բենջամին Բարթոն, Ընթերցողը...

Էդ 3-ն էլ ունեմ :) Կարող եմ տալ :)

Nun ...
02.03.2009, 17:25
"Becoming Jane"
Մարտի 9-ին, երկուշաբթի ,
Դերերում - Anne Hathaway and James McAvoy
Ցուցադրումը 17:00 ՀԱՀ Փոքր Դահլիճ (5-րդ հարկ).

36979

Մանրամասները՝ http://www.imdb.com/title/tt0416508/

Sunny Stream
02.03.2009, 21:20
"Becoming Jane"
Մարտի 9-ին, երկուշաբթի ,
Դերերում - Anne Hathaway and James McAvoy
Ցուցադրումը 17:00 ՀԱՀ Փոքր Դահլիճ (5-րդ հարկ).

36979

Մանրամասները՝ http://www.imdb.com/title/tt0416508/

Անգլերե՞ն, թե՞ թարգմանված…

Nun ...
03.03.2009, 09:46
Անգլերե՞ն, թե՞ թարգմանված…

Անգլերեն :)

Երկնային
03.03.2009, 14:34
Ես հավանաբար կգնամ :)

Nun ...
05.03.2009, 11:05
Ամերիկյան Դեսպանատունը հրավիրում է անգլերեն ֆիլմ դիտելու Մարտի 16 ժ. 14:30

"Citizen Kane" (1941) Օրսոն Ուելլես

Դերերում: Ջոզեֆ Քօթն, Դորոթի Կոմինգոր, Ագնես Մուրհեդ
Ժանրը: Դրամա
Տևողությունը: 119 րոպե


Ֆիլմի մասին տեղեկությունների համար այցելեք: http://www.imdb.com/title/tt0033467/

Գրանցվելու համար գրել: [email protected]
կամ զանգահարել: 49-44-11 or 49-42-65

Sunny Stream
05.03.2009, 14:00
Ամերիկյան Դեսպանատունը հրավիրում է անգլերեն ֆիլմ դիտելու Մարտի 16 ժ. 14:30

"Citizen Kane" (1941) Օրսոն Ուելլես
[/SIZE]

Դասական կինոյի ամենադասական նմուշներից!!! Շա~տ կուզեմ դիտել այս ֆիլմնն անգլերեն, էն էլ մեծ էկրանից: Դեռ էդ օրվա ծրագիրս չգիտեմ, բայց որ ստացվի անպայման կգամ ;)

Հայկօ
05.03.2009, 14:51
Դասական կինոյի ամենադասական նմուշներից!!! Շա~տ կուզեմ դիտել այս ֆիլմնն անգլերեն, էն էլ մեծ էկրանից: Դեռ էդ օրվա ծրագիրս չգիտեմ, բայց որ ստացվի անպայման կգամ

Ուզում էի գրել, որ դասականագույն կինո է, էն էլ տեսա՝ արդեն գրել ես :): Էս ֆիլմի վրա, կարելի է ասել, մի ամբողջ դարաշրջան է ստեղծվել կինոյում. հղումներն ամենուր են՝ «Սիմփսոններից» սկսած մինչև Սփիլբերգի «Այլմոլորակայինն» ու մինչև «Երեք գույն. ...»-ը, «Սփայդրմենն էլ ձեզ նվեր :): Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես անպայման աշխատելու եմ գնալ-նայել :):

Ռուֆուս
05.03.2009, 23:20
Ես էլ եմ ուզում գալ... Էդ կինոյի մասին էնքան եմ լսել, որ երևի էն ֆիլմերից է, որ ամեն ոք պարտավոր է դիտել :)

Sunny Stream
06.03.2009, 19:47
Էդ կինոյի մասին էնքան եմ լսել, որ երևի էն ֆիլմերից է, որ ամեն ոք պարտավոր է դիտել :)

հենց էդպես է որ կա ;)

Kita
06.03.2009, 21:00
Այ մարդ էնքան խոսացիք:( արդեն ես էլ եմ ուզում, մնում է իմանալ շատ բարդ անգլերենով է?:think

Sunny Stream
06.03.2009, 22:55
Այ մարդ էնքան խոսացիք:( արդեն ես էլ եմ ուզում, մնում է իմանալ շատ բարդ անգլերենով է?:think
Կարծում եմ` չէ, որովհետև ինքը ֆիլմը հանգիստ տեմպի մեջ է, հերոսները` ինտելեկտուալ, հավասարակշռված, ֆիլմն էլ վաղ շրջանի.

Kita
06.03.2009, 23:04
Կարծում եմ` չէ, որովհետև ինքը ֆիլմը հանգիստ տեմպի մեջ է, հերոսները` ինտելեկտուալ, հավասարակշռված, ֆիլմն էլ վաղ շրջանի.

Լավ ուրեմն ես էլ կգամ:) ճիշտ է լարվելու եմ հասկանալու համար, բայց դե էնքան խոսացիք:))

Sunny Stream
09.03.2009, 17:12
1. Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում այս շաբաթ կարող եք դիտել`

3/11/2009 Չորեքշաբթի [A&A] (Արվեստ - ճարտարապետություն)
13:00 PALETTES The Time of the Titans
De Vinci - Titien – Raphaël
14:30 Jean Prouve's House / Multimedia Library of Sendaï / The Abbey church of Sainte Foy at Conques

3/14/2009 Շաբաթ
12:00 Sunset Boulevard 1950, 110 min. [AFN]
Ռեժիսոր` Բիլլի Ուայլդեր /Billy Wilder/
14:00 Mullholand Drive 2001, 147 min. [DLR]
Ռեժիսոր` Դեյվիդ Լինչ

3/15/2009 Կիրակի
12:00 Niagara 1953, 92 min. [AFN]
Ռեժիսոր` Հենրի Հեթուեյ /Henry Hataway/
14:00 Kiss Me Deadly 1955, 106 min. [AFN]
Ռեժիսոր` Ռոբերթ Ալդրիխ /Robert Aldrich/

Հիշեցնում եմ` շաբաթ օրը ժամը 14-ին Մալլհոլանդ Դրայվն է ցուցադրվում... գնում ենք, չէ՞... եթե շատ լինենք, կարող ենք քննարկում կազմակերպել Մելիքի հետ, էնպես որ լավ կլինի` նախօրոք ասեք գալիս եք, թե չէ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=41965) ;)

2. Նաև, այս չորեքշաբթի` մարտի 11-ին 19:00, Նարեկացի Արվեստի Միությունում կկայանա նոր ֆիլմի պրեմիերա` "Հոգիների ծնունդը", ըստ Վիլյամ Սարոյանի "Տարեկանի արտում" պիեսի: Աշխատանքի հեղինակները Ուստյան եղբայրներն են` շատ տաղանդավոր երկու երիտասարդ, ես օպերատորին` Արթուրին եմ ճանաչում, շա~տ խոստումնալից մասնագետ է, վստահ եմ, որ հետաքրքիր աշխատանք պետք է լինի: Անպայման ներկա եմ լինելու!!! Ցուցադրվելու է նաև Արթուրի դիպլոմային աշխատանքը, որին էլի շատ եմ սպասում, ֆիլմի մասին շատ դրական կարծիքներ եմ լսել, հաղթել է "Ես եմ"-ում, ինչպես նաև կանադական մի փառատոնում:

3. ԻՍԿ, հաջորդ երկուշաբթի` մարտի 16-ին երեկոյան 7-ին Մոսկվայի տանը կցուցադրվի Կիմ-Կի-Դուկի "Դատարկ տունը" ֆիլմը: Այստեղ չկան խոսքեր, կա հոգի, որը թեթև է ու անտես, կա զգացմունք, որը հոգու հետ ճախրում է դատարկ տան պատերի ներսում...

4. Նույն օրը 14:30-ին էլ, ինչպես Nun... ասեց, դիտեք Օրսոն Ուեյլսի "Քաղաքացի Քեյն"-ը Ամերիկյան Համալսարանում:

Nun ...
10.03.2009, 15:25
Մարտի 17-ին ժամը 16.00 Ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում կցուցադրվի
"Pride & Prejudice" (2005).

Դերերում: Keira Knightly, Matthew Macfadyen, Donald Sutherland and Judi Dench;
Ժանրը: Ռոմանս, Դրամա
Լեզուն: Անգլերեն

Մանրամասները - http://www.imdb.com/title/tt0414387/

Մուտքն ազատ է.

Բարի ժամանց:)

Sunny Stream
10.03.2009, 20:14
3. ԻՍԿ, հաջորդ երկուշաբթի` մարտի 16-ին երեկոյան 7-ին Մոսկվայի տանը կցուցադրվի Կիմ-Կի-Դուկի "Դատարկ տունը" ֆիլմը: Այստեղ չկան խոսքեր, կա հոգի, որը թեթև է ու անտես, կա զգացմունք, որը հոգու հետ ճախրում է դատարկ տան պատերի ներսում...

Ներողություն ապատեղեկատվության համար :( Կիմ Կի Դուկի ֆիլմը երեկ է ցուցադրվել :oy

Ռուֆուս
11.03.2009, 02:13
Ներողություն ապատեղեկատվության համար :( Կիմ Կի Դուկի ֆիլմը երեկ է ցուցադրվել :oy

Բա մյուս շաբաթվա ֆիլմից տեղեկություններ չունե՞ս :)

Sunny Stream
12.03.2009, 19:10
դեռ ոչ

newart
12.03.2009, 22:16
Ժողովուրդ, ինչ-որ մեկը տեղյակ է՞ Երևանում տեղի ունեցող կինոդիտումներից, հաճախում ե՞ք...
Ես հաճախ եմ գնում եմ Պատկերասրահի 9-րդ հարկ` Մելիքի մոտ... Հիմա Հիչքոք է ցուցադրում, իսկ գեղանկարչությունից` իմպրեսիոնիզմի մասին ֆիլմեր... մուտքը 300դր է, բայց անվճար Գեղարվեստի ուսանողների համար... Իմ նման պնդաճակատները կարող են չխաբել` ասելով, թե Գեղարվեստից են, բայց էլի անվճար մտնել :oy դե էնքան եմ գնացել, հսկիչներն ինձ արդեն ճանաչում են... Բայց էս կիրակի անծանոթ կին էր, ասացի Թատերականից եմ, բան չասեց... կարող է արդեն մեզ էլ են անվճար թողնում, ես տեղյակ չեմ... Այստեղ կինոդիտումները լինում են շաբաթ, կիրակի, չորեքշաբթի ժամը 11-ից կամ 12-ից սկսած... եթե հետաքրքրեց` կարող եմ պարբերաբար տեղեկացնել ;)[/I]

Էդ ֆիլմերի ցուցադրությանը ես էլ եմ հաճախ լինում, մեկ-մեկ շատ հետաքրքիր ֆիլմեր են լինում: Մի ժամանակ ամեն ամիս մի երկրի ռեժիսորների ֆիլմերի ցուցադրությունն էր, օր. իսպանական, գերմանական, հնդկական, ամերիկյան, անցած տարվա մարտին ֆրանսիական վավերագրական ֆիլմեր էին: Հավես տեղա, համ էլ միշտ քիչ մարդ ա լինում.

Sunny Stream
13.03.2009, 14:11
Բա մյուս շաբաթվա ֆիլմից տեղեկություններ չունե՞ս :)

Տեղելությունն եկավ, էն էլ ի՜նչ տեղեկություն է ;)


Այս կիրակի մարտի 15-ին The Club –ում ժամը 18:00 –ին (Ակումբ՝ Բրյուսովի լեզվաբանական համալսարանից ներքև) ցուցադրելու եմ Սթիբեն Սպիլբերգի նոր “ՉԵ” հիանալի ֆիլմը հեղափոխական Էռնեստո ՉԵ Գևարայի մասին… Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասան Բենիչիո դել Տորոն: Տեղերը սահմանափակ են լինելու:

Մուտքն ազատ է:
հասցե՝ Թումանյան 40, (093) 424 498 Արթուր կինոերեկոյի կազմակերպիչ

Այս երկուշաբթի՝ մարտի 16-ին Մոսկվայի տանը ցուցադրելու եմ հայտնի ռեժիսոր Վիմ Վենդերսի "Միլիոն դոլարանոց հյուրանոցը" հոգեբանական կինոերկը:
Ֆիլմում նկարահանվել են Մել Գիբսոնը, Միլա Յովովիչը, Ջերեմի Դայվսը: Բաց մի թողեք այս կինոիրադարձությունը
Մուտքն ազատ է

Remix-Hayko
14.03.2009, 17:46
:hands Թուրքական ֆիլմերի առաջին փառատոնը Հայաստանում` 23,5:
Առաջին դիտումը եղավ մարտի 13-ին և դեռ էլի կան դիտումներ:
Երբ Թատրոնի Եվ Կինոյի Պետական Ինստիտուտում տեսա փակցված հայտարարությունը այդ փառատոնի մասին, շատ ուրախացա և որպես ապագա արվեստագետ կարծում եմ, որ Պիտի Անպայման Դիտել Ամեն Ինչ:
Ինչպես մեր ֆիլմերն են շատ դժվարություններով ցուցադրվում Թուրքիայում, այնպես էլ թուրքական ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանում:
:think Ոչ ոք հավանաբար մեղավոր չեր, որ անցած տարի կայանալիք այդ փառատոնը անմիչապես կասեցվեց հենց օդանավակայանից, իսկ հիմա շատ պատահաբար Թատրոնի Եվ Կինոյի Պետական Ինստիտուտում ֆիլմերի առաջին ցուցադրումից առաջ անջատվում է տարածքի լույսը և չեն տրամադրվում տեխնիկական միջոցներ, որպեսզի գոնե լույսի բացակայությամբ այնուամենայնիվ հանդիսատեսը դիտի ֆիլմերը: Հավաքված հանդիսատեսը կինոկենտրոնի շենք ուղևորվեց և ֆիլմերի դիտումն ոչ այքան հարմարավետ պայմաններում այնտեղ կայացավ:
7 ֆիլմ ցուցադրվեց, որոնցից ինձ շատ դուր եկան 4-ը: Ֆիլմերը թարքմանված էին հայերեն և ինձ համար բավական հետաքրքիր էին:
Ցուցադրումների մուտքն ազատ է այնպես, որ խորհուրդ եմ տալիս ձեզ անպայման դիտեք ցուցադրվող ֆիլմերը այդ փառատոնի շրջանակներում:
Ես այս կիրակի կտեղադրեմ կայանալիք ցուցադրումների մասին ողջ տեղեկությունները:

Nun ...
18.03.2009, 13:43
Մարտի 24-ին ժամը 18:00
"The Jacket" (2005).

Դերերում: Ադրին Բրոդի, Քեիրա Նայթլի (Adrien Brody, Keira Knightly)
Ժանրը: Fantasy, Sci-Fi
Լեզուն: Անգլերեն

Plot: A military veteran goes on a journey into the future, where he can foresee his death and is left with questions that could save his life and those he loves.
Մանրամասները http://www.imdb.com/title/tt0366627/

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փոքր դահլիճ (5-րդ հարկ).

Մուտքն ազատ է.

cold skin
18.03.2009, 13:48
Մարտի 24-ին ժամը 18:00
"The Jacket" (2005).

Դերերում: Ադրին Բրոդի, Քեիրա Նայթլի (Adrien Brody, Keira Knightly)
Ժանրը: Fantasy, Sci-Fi
Լեզուն: Անգլերեն

Plot: A military veteran goes on a journey into the future, where he can foresee his death and is left with questions that could save his life and those he loves.
Մանրամասները http://www.imdb.com/title/tt0366627/

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փոքր դահլիճ (5-րդ հարկ).

Մուտքն ազատ է.


Իմ ամենասիրած ֆիլմերից ա…Էս վերջերս Հ2 էր շուտ-շուտ ցույց տալիս "Պիջակ"-ը:
Նայթլիին տեղ շաա՜տ եմ հավանում::hands

Sunny Stream
21.03.2009, 22:53
Արթուրը այս երկուշաբթի հրավիրում է Մոսկվայի տուն` դիտելու գերմանացի ռեժիսոր TIL SHWEIGER–ի <Ոտաբոբիկ կամրջի վրա> հիանալի պոեզիան: Հոգեբուժարանում ապրող միայնակ կինը կյանքում առաջին անգամ սիրահարվում է մի տղամարդու...

Մուտքն ազատ է
դիտումը` մարտի 23-ին, 19:00.


Իսկ Ազգային Պատկերասրահում վաղը` մարտի 22-ին, ժամը 14-ին Ֆրանսահայ կինոգետ Չագա Ուզբաշյանը հատուկ ծրագրի շրջանակներում կներկայացնի իր ամենասիրելի ֆիլմը: Թե որն է այն, կիմանաք, եթե գաք դիտմանը ՀԱՊ-ի 9-րդ հարկում ;)

Nun ...
26.03.2009, 15:30
Մարտի 31-ին երեքշաբթի ժամը 16:00

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փոքր դահլիճում (5-րդ հարկ)

կցուցադրվի

"The Visitor" (2008). անգլերենով

Դերերում: Ռիչարդ Ջենկինս, Հաազ Սլեյման;
Ժանրը: Դրամա;

Մանրամասների համար այցելել http://www.imdb.com/title/tt0857191/

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Moon
27.03.2009, 14:54
Ապրիլի 2-ին, ժամը 15.00-ին Մոսկվայի տանը տեղի կունենա "Արվեստանոց խաչմերուկում" փառատոնի վավերագրական ֆիլմերի դիտումը։ Բոլորիդ հրավիրում եմ, մուտքն անվճար է։
Ցուցադրվելու են 20 ֆիլմ, յուրաքանչյուրը մինչև 7 րոպե։ Ցուցադրմանը ներկա են լինելու փառատոնի մասնակիցները Հայկական թիմից։ Եկեք, լավ կանցնի:hands

Sunny Stream
27.03.2009, 21:36
Երկուշաբթի` մարտի 30-ին, 19:00-ին, Մոսկվայի Տանը Արթուրը կցուցադրի Սամ Մանդեսսի "Փոփոխությունների ճանապարհ" ( Revolutionary Road) ընտանեկան կինոդրաման: Ֆիլմում նկարահանվել են Լեոնարդո դի Կապրիոն, ՔեյթՈւինսլեթը:

Sunny Stream
30.03.2009, 21:59
Ուրեմն սպե'ս:)
Ուշադրությու'ն, ուշադրությու'ն :clap


Film Program at the National Gallery of Armenia, Spring 2009
A SPECIAL April 1st EVENT Ch`FILM FESTIVAL

Not Invited Ch`Guests Program at NGA 9th floor auditorium

13:00 Vokaldy paralelder (Vokalnye Paraleli) 2005, 65 min., Kazakh w/Russian V/O

Directed by Rustam Khamdamov

“Film-concert” that revives a genre vastly popular in the era of Stalin. This highly entertaining version offers a playfully surreal round of arias by Verdi, Puccini, Glinka and other composers, performed by former stars of Soviet opera. The film derives its magic from the ingenious interplay of light and color, from absurd comedy and the extravagant costumes.

14:15 Pervye na Lune (First on the Moon) 2005, 75 min. Directed by Aleksei Fedorchenko

This original film mixes real and flawlessly fake archival footage revealing the “secret” story of the Soviet cosmonauts who tried to beat the Americans to the moon by thirty years. In true Russian style, humor and menace rub against each other.

Opening & Closing Night at THE CLUB Underground (40 Toumanyan Str.)

20:00 Ch`FILM Retrospecive & Ch`MasterClass for Ch`Filmmakers:

Feel free to be on time, to get free seating! Don’t miss unique chance to meet Ch`Film’s Authors and Stars, also to discuss loudly with participants current Ch`Film Productions, to find out where we are and what we achieved in Ch`Film creation today. All discussions will be live without phonograms and might be in any possible local human languages without special translation. Come and See!


Ինչպես նկատեցիք` թարգմանելու հավես չկա!
Մի քանի բառով`
Ապրիլի 1-ին Մելիքը հրավիրում է Պատկերասրահի 9-րդ հարկ` դիտելու հետևյալ ֆիլմերն հետևյալ ժամերին.
13:00 Vokaldy paralelder (Vokalnye Paraleli - Վոկալային/ձայնային/ զուգահեռներ) 2005, 65 ր., Ղազախստան/Ռուսաստան , ռեժիսոր` Ռուստամ Խանդամով

14:15 Pervye na Lune (First on the Moon - Առաջինը լուսնի վրա) 2005, 75 ր. Ռեժիսոր` Ալեկսեյ Ֆեդորչենկո

Ապա Պատկերասրահի 9-րդ հարկից իջնելու "Ակումբի" նկուղ (Թումանյան 40) ու 20:00-ին մասնակցելու Չ'Ֆիլմ ռետրոսպեկտիվ և Չ'Վարպետության դաս Կինո'Չ գործիչների համար ծրագրին:

Nun ...
03.04.2009, 08:37
Ամերիկյան Դեսպանատունը ներկայացնում է
Ապրիլի 20-ին ժամը 15:00

Evan Almighty (2007) by Tom Shadyac.

Դերերում: Սթիվ Քարել, Մորգան Ֆրիման, Լաուրեն Գրահամ

Ժանրը: Կոմեդիա, ֆանտազիա

Տևողությունը: 96 րոպե
Մոտավոր 30 րոպե քննարկում ֆիլմից հետո.

Ֆիլմի մասին մանրամասների համար այցելեք: http://www.imdb.com:80/title/tt0413099/

Գրանցվել: [email protected] կամ հեռ.: 49-44-11 or 49-42-65

Nun ...
03.04.2009, 11:22
Ապրիլի 7-ին ժամը 18:00
Ամերիկյան Համալսարանի Փոքր Դահլիճ (5-րդ հարկ)

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կցուցադրվի

"My Father the Hero" (1994) ֆիլմն անգլերենով

Դերերում: Ժերար Դեպարդյե, Քեթրին Հեյգլ;
Ժանրը: Կոմեդիա, ռոմանս

Ֆիլմի մասին տեղեկություններ - http://www.imdb.com/title/tt0110612/

Մուտքն ազատ է բոլորի համար!:)

Sunny Stream
04.04.2009, 22:24
Ապրիլի 6-ին` երկուշաբթի, 19:00-ին Մոսկվայի Տանը Արթուրը կցուցադրի Անդրեյ Տարկովսկու "Նոստալգիա" ֆիլմը` Օլեգ Յանկովսկու մասնակցությամբ: Խոսքերն ավելորդ են. հանճարների համագործակցություն:

Ֆրեյա
06.04.2009, 18:15
Ապրիլի 6-ին` երկուշաբթի, 19:00-ին Մոսկվայի Տանը Արթուրը կցուցադրի Անդրեյ Տարկովսկու "Նոստալգիա" ֆիլմը` Օլեգ Յանկովսկու մասնակցությամբ: Խոսքերն ավելորդ են. հանճարների համագործակցություն:

Աաաաաաաաա :(
Հենց երեկ մտածում էի, որ Տարկովսկու կինոներից կարելի է նայել, ոչ մեկը չեմ տեսել, բայց հաստատ լավը կլինեն :) :cry

Sunny Stream
06.04.2009, 23:43
Աաաաաաաաա :(
Հենց երեկ մտածում էի, որ Տարկովսկու կինոներից կարելի է նայել, ոչ մեկը չեմ տեսել, բայց հաստատ լավը կլինեն :) :cry

Արթուրը վերջին պահին փոխեց ֆիլմը` "Андрей Рублев (Страсти по Андрею)"-ն ցույց տվեց ու խոստացավ, որ մնացածն էլ կլինեն հաջորդիվ` Ստալկեր, Նոստալգիա և այլն... բայց հաջորդ երկուշաբթի էս տարվա օսկարակիրներից մեկը հավանաբար կլինի: Հենց հաստատվի, կգրեմ, թե որը ;)

Moon
07.04.2009, 09:48
Արթուրը վերջին պահին փոխեց ֆիլմը` "Андрей Рублев (Страсти по Андрею)"-ն ցույց տվեց ու խոստացավ, որ մնացածն էլ կլինեն հաջորդիվ` Ստալկեր, Նոստալգիա և այլն... բայց հաջորդ երկուշաբթի էս տարվա օսկարակիրներից մեկը հավանաբար կլինի: Հենց հաստատվի, կգրեմ, թե որը ;)
Հաջորդ երկուշաբթի անպայման գալիս եմ, համ էլ շատ եմ ուզում Տարկովսկի նայել։

Սամվել
07.04.2009, 19:58
Օֆֆ դե ինչիա՞ միշտ 19:00 լինում :( Մեր գործը էտ ժամին նոր ավարտվումա :cry2

Sunny Stream
07.04.2009, 23:18
Օֆֆ դե ինչիա՞ միշտ 19:00 լինում :( Մեր գործը էտ ժամին նոր ավարտվումա :cry2

Թռի գործի ավարտից մի քիչ շուտ ;)

Սամվել
07.04.2009, 23:19
Թռի գործի ավարտից մի քիչ շուտ ;)

Դու ասա լինումա գոնե մեկ մեկ ժամանակին դուրս գալ :D

Moon
08.04.2009, 19:47
Սիրելի երիտասարդ,
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի Երևանի երիտասարդական կենտրոնը Ձեզ սիրով հրավիրում է մասնակցելու տարբեր ժանրերի ֆիլմերի դիտման ՀԵԿԱ-ի նորաբաց կինոակումբում:
Ակումբի դիտումներին կարող են մասնակցել կանայք, աղջիկներ և բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են դիտել որակյալ ֆիլմեր և հաճելի մթնոլորտում կազմակերպել քննարկումներ:
Առաջիկա հանդիպումը ակումբի շրջանակներում տեղի կունենա ապրիլի 9-ին:
Գրանցում` ժ. 18.00-18.30:
Դիտումը և քննարկում` ժ. 18.30-20.00: Մուտքավճարը` 500 դրամ:
Կցուցադրվի ՙԱրտույտների ագարակը ՚ կինոնկարը, որը նկարահանվել է 2007թ. և ցուցադրվել ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի բացմանը::Ֆիլմի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ` այցելելով www.kinopoisk.ru/level/1/film/266793/ կայքը:
Ձեր մասնակցության համար ցանկալի է գրանցվել նախօրոք` զանգահարելով նշված հեռախոսահամարով:

Մեր հասցեն է` Երևան, Աբովյան 37-9,
Հեռախոս` 58 07 87 Էլ. փոստ: [email protected]
Դուք կարող եք առաջարկել նոր ֆիլմեր, որոնք հետաքրքրում են ձեզ:
Սիրով`
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա

Արտիստ
08.04.2009, 19:53
Մոտակա 10 տարում Արտույտների Ագարակը դեռ պտի քննարկեն:)

Nun ...
09.04.2009, 12:53
Ապրիլի 13-ին ժամը 18:00

"Slumdog Millionaire" (2008).

Դերերում. Դև Պաթել, Անիլ Քապուր;


Մանրամասները http://www.imdb.com/title/tt1010048/

Ֆիլմը կցուցադրվի Ամերիկյան համալսարանի 5-րդ հարկում` Փոքր դահլիճում.

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Sunny Stream
13.04.2009, 20:47
ԱՊՐԻԼԻ 15-17 "ՄՈՍԿՎԱ" կ/թ-ում
կցուցադրվեն "Ինտերնյուս" կազմակերպության "Արվեստանոց խաչմերուկում" ծրագրի շրջանակներում 2007 և 2009 թվականներին ստեղծված վավերագրական ֆիլմերը!!!
Հեղինակներն ու համահեղինակները` հայ, վրացի և ադրբեջանցի երիտասարդներ (այդ թվում` Moon-ը ("Սուտը") ու ես ("Ալիքը Սկսել ա... ") :oy) , ովքեր միասին երկար ստեղծագործական ճանապարհ են անցել` անկախ ազգությունից, տարիքից ու հաղթահարելով անդրկովյակսյան կարծրատիպերը...Թեմաները` խենթ ու երիտասարդական, ամենատարբեր` երիտասարդական շարժումներ, underground կյանք, պացիֆիզմ, հարսանիք, սեր, բնապահպանություն, տարօրինակ մարդիկ... :ok
Ցուցադրությունները տեղի կունենան "Մոսկվա" կ/թ-ի փոքր սրահում, ապրիլի 15-17-ը ժամը 17:00-ից!
Համեցեք, մուտքն ազատ է ;)

Սամվել
13.04.2009, 22:08
Ցուցադրությունները տեղի կունենան "Մոսկվա" կ/թ-ի փոքր սրահում, ապրիլի 15-17-ը ժամը 17:00-ից!
17:00Ի՞ց.. այսինքն 19-ի կոմերնելա լինելու թե՞ հենց 17:00

Moon
13.04.2009, 22:17
17:00Ի՞ց.. այսինքն 19-ի կոմերնելա լինելու թե՞ հենց 17:00
Սամ ջան հավանաբար դեռ այդ ժամին դեռ ավարտված չի լինի, բայց դե շուտ արի, թե չէ իմ ֆիլմը սկզբից են ցուցադրելու:oy

Sunny Stream
14.04.2009, 15:00
17:00Ի՞ց.. այսինքն 19-ի կոմերնելա լինելու թե՞ հենց 17:00

Սկսվում է 17:00-ին, մի սեանսում մոտ 15 ֆիլմ է ներառված, դրա համար եմ գրել 17-ից, գուցե մեկը ուզի կոնկրետ ֆիլմին հանսել, կոնկրետ ժամի

Nun ...
20.04.2009, 11:18
Ապրիլի 21-ին ժամը 18:00

"Snows of Kilimanjaro" (1952).

Դերերում. Գրեգորի Փեք, Սյուզն Հայվրդ, Ավա Գարդնր;
Ժանրը. Ռոմանս, դրամա

Անգլերենով

Մանրամասները http://www.imdb.com/title/tt0045162/

Ֆիլմը կցուցադրվի Ամերիկյան համալսարանի 5-րդ հարկում` Փոքր դահլիճում.

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Sunny Stream
24.04.2009, 16:46
Վերջապես նամակ Արթուրից`


Այս երկուշաբթի` ապրիլի 27-ին, ժամը 19-ին հրավիրում եմ Մոսկվայի տուն` դիտելու մի իսկական "կինոհրաշք"... սա անգերազանցելի կինոպոեզիա է, որի ռեժիսորը Գրեգորի Կոլբերտն է, Ֆիլմը կոչվում է “ASHES & SNOW” (Ձյուն և Մոխիր). Այս ֆիլմը համարվում է կինոաշխարհում ստեղծված ամենահիասքանչ վիդեոաշխատանքներից մեկը:
Ֆիլմի ընթացքում հայերին սպասվում է ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ ;)

Սիրով` Արթուր (093) 424 498

մի շրջան էս ֆիլմն իսկապես մեծ աղմուկ առաջացրեց էստեղ, ձեռքից-ձեռք էին փախցնում DVD-ներն ու քննարիկում-քննարկում... ես անձամբ հասցրել եմ քնել էս ֆիլմի ընթացքում, հաճույք ստանալ ուղղակի մոգական օպերատորական աշխատանքից ու մտածել կարևոր փիլիսոփայական հարցերի շուրջ... թեև որպես ֆիլմ` եսի՞մ... ինձ համար սա տպավորվեց որպես մտածելու տեղիք տվող վիդեո(ֆոտո)շարք: Դիտեք ու ինքներդ ձևակերպեք, թե ինչ է սա: :)

Ներողություն, սկզբում գրել էի կիրակի` երկուշաբթիի փոխարեն

Sunny Stream
06.05.2009, 17:03
Նամակ Նարեկացի Արվեստի Միությունից՝

Ինչպես որոշել ենք միասին այլևս ամեն շաբաթ չենք ուղարկելու ձեզ հիշեցման նամակներ առաջիկա ծրագրի մասին, քանի որ այդ ամենի մասին կարող եք հեշտությամբ տեղեկանալ մեր ինտերնետային կայքէջից կամ եթե պարզապես այս հղումը օգտագործեք.
http://www.naregatsi.org/new/arm/events/events.php?year=2009&place=yerevan

Այսօր չորեքշաբթի է, և մեզ մոտ ինչպես միշտ հետաքրքիր ֆիլմ-երեկո է սպասվում: Պրեմիերա է. Թուրքիայի տարածքում բնակվող Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի "Աշուն" ֆիլմն ենք ներկայացնելու: Ռեժիսորը հրավիրված է Ոսկե Ծիրան կինոփառատոնին և այս ամառ հնարավորություն կունենք իր հետ հանդիպելու, թե փառատոնի շրջանակներում, թե մեր կենտրոնի միջոցով: Համեցեք...

Էնպես որ այսուհետ դուք էլ այցելեք Նարեկացու կինոդիտումների ինտերնետային կայքն ու տեղեկացեք գալիք ֆիլմերի մասին!!!

Վաղը՝ մայիսի 7-ին, ժամը 19-ին նույն Նարեկացիում կկայանա երիտասարդ հայ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի "Ժուկով ժամանակով" ֆիլմի պրեմիերան... անպայման եկեք, ինքս շատ համակրում եմ Լիլիթին ու վստահ եմ, որ նա դեռ շատ ու շտա կզարմացնի հայ ու արտասահմանյան հանդիսատեսին. թե ինչ ակնկալել վաղվա էկրանից, ինքս էլ չգիտեմ, բայց անպայման ներկա եմ լինելու ;)

Sunny Stream
30.05.2009, 21:53
Վաղը` մայիսի 31-ին, 12:00-17:00 /ընդմիջումով/
Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում
կկայանա
Եվրոպական լավագույն կարճամետրաժ ֆիլմեր ֆիլմաշարի ցուցադրությունը: Ծրագրում իսկապես շատ հետաքրքիր ու բարձրորակ կարճամետրաժներ են ընդգրկված: Ծրագիրը կազմվել է Ֆրանսիայում: Այսօր ես դիտեցի ֆրանսիական կարճամետրաժները, շատ լավ աշխատանքներ կային ;)

Մուտքը`
700դր.
ուսանողների համար` 300դր.
համառների համար` անվճար... ուղղակի արագորեն ասում եք, որ Մելիքի մոտ եք բարձրանում ու գնում վերելակի մոտ ;)

Երկնային
30.05.2009, 23:33
Երեխեք, իսկ Ամերիկյանում ցուցադրվող ֆիլմերից ի՞նչ կա: :oy

Nun ...
01.06.2009, 08:43
Երեխեք, իսկ Ամերիկյանում ցուցադրվող ֆիլմերից ի՞նչ կա: :oy

Նյուտիկ,
Հունիսի 2-ին ժամը 18:30-ին
Ամերիկյանի գլխավոր շենքի փոքր դահլիճում (հինգերրորդ հարկ)
կցուցադրվի "The Secret" Rhonda Byrne-ի ֆիլմը.
Մանրամասների համար, նայի http://en.wikipedia.org/wiki/The_Secret_(2006_film)
:oy կարողա՞ հանդիպենք

Երկնային
01.06.2009, 15:36
Նյուտիկ,
Հունիսի 2-ին ժամը 18:30-ին
Ամերիկյանի գլխավոր շենքի փոքր դահլիճում (հինգերրորդ հարկ)
կցուցադրվի "The Secret" Rhonda Byrne-ի ֆիլմը.
Մանրամասների համար, նայի http://en.wikipedia.org/wiki/The_Secret_(2006_film)
:oy կարողա՞ հանդիպենք
Դու որ գրում ես, միշտ գնում եմ նայելու, էն էլ էսքան ժամանակ ա չէիր գրում, մնացել էի անտեր-անտերունչ :))
մերսիներ :oy

Nun ...
02.06.2009, 08:13
Դու որ գրում ես, միշտ գնում եմ նայելու, էն էլ էսքան ժամանակ ա չէիր գրում, մնացել էի անտեր-անտերունչ :))
մերսիներ :oy

Իմ հույսից բոլոր անտեր-անտերունչ մնացածներից ներողություն եմ հայցում...
Իրական պատճառն այն էր, որ ֆիլմեր չէին ցուցադրվում, քանզի ֆիլմացուցադրիչ-կազմակերպիչը մեկնել էր տաք երկրներ, այժմ նա վերադարձել է և վերսկսել սեանսները...
Հունիսի 9-ին նախատեսվում է "The Cellular" ֆիլմի ցուցադրումը...
Մանրամասները հաջորդիվ. :oy
Էտա Պեգասի ջան, քո շնորհակալություններին կարոտել էի;)

Sunny Stream
06.06.2009, 21:21
Էտա Պեգասի ջան, քո շնորհակալություններին կարոտել էի;)

Կինոյի հետ կապված ամեն լավ լուրի համար շոնրհակալ եմ ;)

Cellular is a 2004 crime thriller, directed by David R. Ellis and starring Kim Basinger and Chris Evans. The screenplay was written by Chris Morgan & Larry Cohen and J. Mackye Gruber, the latter having also scripted Phone Booth, another movie that evolves from a phone call.
http://en.wikipedia.org/wiki/Cellular_(film)

Nun ...
11.06.2009, 13:43
Ժողովուրդ ջան ինչպես ասում են ամերիկացիները "պլիզ սի ըթաչթ" :)

38887

Nun ...
30.06.2009, 14:47
Այսօր հունիսի 30-ին ժամը 18:30 Ամերիկյան համալսարանի Փոքր դահլիճում կցուցադրվի "Phone Booth" ֆիլմը, մանրամասների համար այցելել http://www.imdb.com/title/tt0183649/

Հուլիսի 7-ին ժամը 18:30 նույն դահլիճում կցուցադրվի "13 going on 30", մանրամասների համար՝ http://www.imdb.com/title/tt0337563/

Nun ...
19.10.2009, 14:13
Հոկտմեբերի 21-ին ժամը 18:00-ին
Ամերիկյան համալսարանի 5-րդ հարկի Փոքր Դահլիճում
կցուցադրվի "The Island" (2005) ֆիլմը անգլերենով:

Մանրամասների համար այցելեք. http://www.imdb.com/title/tt0399201/


Մուտքն ազատ է

tikopx
25.03.2010, 12:53
Հայաստանում տեղ կա ,որ կարանանք մենակ 3D կինոներ նայենք , ով կասի?