PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընդդեմ Արմենտելի



Marduk
28.09.2006, 17:48
Ընդդեմ Արմենտելի


ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հուսահատ դիմում էր ասուլիսը լուսաբանող լրագրողներին. «Լավ, դուք սա ըսենց պտի թողնե՞ք»,- եւ առաջարկեց, որ յուրաքանչյուր լրագրող իր օրվա ժամերից մի 15-20 րոպե տրամադրի հեռախոսով խոսելուն եւ այդ ընթացքում իր հարազատներին, բարեկամներին եւ ծանոթներին համոզի, որ պետք է դուրս գալ ընդդեմ «ԱրմենՏելի» վաճառքի: Արշակ Սադոյանը որոշել է կանխել նաեւ «ԱրմենՏելի» մատուցած ծառայությունների սակագները բարձրացնելու կառավարության փորձը` այս անգամ լրագրողների օգնությամբ:

Արշակ Սադոյանը չթաքցրեց, որ ինքն այլեւս լուրջ սպասելիքներ չունի քաղաքական ուժերից, սակայն ակնարկեց, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր համապատասխան ուժի առկայության դեպքում հնարավորություն կունենան ներսից պայքարել «ԱրմենՏելի» սեփականաշնորհման դեմ: Երեկվա ասուլիսում Արշակ Սադոյանը կոչ արեց. «Ստեղծենք քաղաքացիական հասարակություն, որը թույլ չի տալիս, որ իրեն երկարականջի տեղ դրած՝ ոնց ուզեն խաբեն: Իսկ սրա մեջ 4-րդ իշխանության դերը կարեւոր է»: Ըստ պատգամավորի, 4-րդ իշխանությունը չի կարող կտրված լինել հասարակությունից, դրա համար էլ պետք է մասնակցի Արշակ Սադոյանի նախաձեռնած հանրահավաքին: Արշակ Սադոյանը վստահեցնում է, որ եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «մի հազար մարդ տեսնի` բավական է»: Սադոյանի կարծիքով, «ԱրմենՏելի» սակագները բարձրացնում են պոտենցիալ գնորդի համար, որը լինելու է ռուսական ընկերություն. «Հենց ռուսներն են մեր կառավարությանը ճնշում, թե ձեր վարչական լծակների չարաշահմամբ բարձրացրեք սակագները, որ մեր գումարները կարճ ժամանակում հետ գնվեն»,- համոզված է Սադոյանը: Արշակ Սադոյանը դեռեւս չի կարող համոզված պնդել, թե իրականում ով է «ԱրմենՏելի» ապագա նոր սեփականատեր ընկերության թիկունքում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

http://www.aravot.am/2006/aravot_arm/September/28/p03.htm

Հետաքրքիր է ե՞րբ է հայ ազգը ազատվելու Արմենթելի ծանր լծից
Կարծում եմ պետք է մասնակցել հակաարմենթելական միտինգին

Sergey
28.09.2006, 18:39
Ընդդեմ Արմենտելի



http://www.aravot.am/2006/aravot_arm/September/28/p03.htm

Հետաքրքիր է ե՞րբ է հայ ազգը ազատվելու Արմենթելի ծանր լծից
Կարծում եմ պետք է մասնակցել հակաարմենթելական միտինգին

Երբ ունենա իրավական, ժողովրդավարական պետություն, այստեղ Արմենթելը որևէ ուղղակի կապ չունի:(

Մասսագետ
28.09.2006, 22:54
Իհարկե պետք է մասնակցել հակաարմենթելյան միթինգին, իսկ հայ ազգը կազատվի արմենթելյան և բազմապիսի այլ լծերից, երբ լինեն հակնման բաների դեմ պայքար ժողովրդի կողմից:

քաղաքացի
28.09.2006, 23:08
Նախ և առաջ պետք է լինել ընդդեմ համապատասխան մարմինների (տրանսպորտի և կապի նախարարի դեմ), հետո արդեն ինքն իրեն հարցերը կլուծվեն :)

Artgeo
29.09.2006, 09:58
Հետաքրքիր է ե՞րբ է հայ ազգը ազատվելու Արմենթելի ծանր լծից
Կարծում եմ պետք է մասնակցել հակաարմենթելական միտինգին
Երբ հիվանդ գլխից ազատվի ;)
Կարծում եմ պետք չէ։ Պատճառահետեվանքային կապի մեջ, Արմետելը ընդամենը հետևանք է, իսկ ինձ միշտ սովորացրել են, պայքարել պատճառի դեմ ու հետո նոր հետևանքների։

Marduk
29.09.2006, 12:23
Դե պատճառը այս վիճակի այն է որ գաղափարախոսությունը որը ընդունել է հայկական պետությունը և որով առաջնորդվում է, սխալ է:

dvgray
29.09.2006, 12:29
Դե պատճառը այս վիճակի այն է որ գաղափարախոսությունը որը ընդունել է հայկական պետությունը և որով առաջնորդվում է, սխալ է:

Այսինքն ՞ :think
Ի՞նչն է սխալ, ազատական տնտեսությու՞նը

Marduk
29.09.2006, 13:01
սխալ է մեկ միլլիարդից ավել պարտք կուտակելը:
սխալ է երեխաների ապագան գողանալը, դպրոցների օպտիմալացումով
սխալ է ջուրը հանձնել ֆրանսիացիներին
սխալ է ջրի գինը դարձնել հարյուր յոթանասուն դրամ
սխալ է էլ.ցանցերը հանձնել ռուսներին
սխալ է արմենթելը հանձնել հույներին
սխալ է քսան տոկոս ավելացրած արժեքի հարկ դնել
սխալ է ներքին պարտք գոյացնել պարտատոմսերի միջոցով
սխալ է քսան տոկոսով գյուղացուն վարկ տալ
սխալ է անկապ եկամտի հարկեր ավելացնել
սխալ է ՀԲ-ից վարկ վերցնել իբր թե աղքատություն կրճատելու համար


Թե այս բոլորը ոնց կանվանեք արդեն ուրիշ հարց է

Artgeo
29.09.2006, 13:07
Դե պատճառը այս վիճակի այն է որ գաղափարախոսությունը որը ընդունել է հայկական պետությունը և որով առաջնորդվում է, սխալ է:
Երևի ուզո՞ւմ էիր ասել գաղափարախոսության բացակայությունը