PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալֆրեդի Սենյակում



Adam
28.01.2008, 20:46
Արդեն հայտարարվել է , որ Ալֆրեդի սենյակում հեռուստաշոուն նորից սկսվում է թիվի 5-ով: Բոլոր 18 տարեկանից բարձրերը կարող են մասնակցել: Պետք է ինչ-որ հարցաթերթիկ լրացնել և խաղում ընդգրկվելուց հետո մասնակիցներից ամեն մեկին տրվում է քարտով 100.000 դրամ: Իսկ վերջում հաղթողը ստանում է 1.000.000 դրամ:
Ի՞նչ կասեք շոուի վերաբերյալ: Իմ կարծիքով սա էն կուբից ավելի լավնա, որովհետև էստեղ ինչ-որ չափով խորհրդավորություն կա և մի տեսակ ավելի հետաքրքիրա:
Շատերն ասում են, որ Ալֆրեդ որպես էդպիսին իրականում կա և սփյուռքահայա :D
Բայց ըստ իս դա հենց իրենց աշխատողներից մեկնա: Ի միջայլոց, անոնսում խոսացողի ձայնը հաստացված է, որպեսզի չիմանան թե ով է կարդում տեքստը: Բայց դիկցիայից ու կարդալու ձևից ես հասկացա, որ էնտեղի հաղորդավար Ռուբեն Հովհաննիսյանն է կարդում: Որը հիմա վարում է Երեկոյան հանդիպում հաղորդաշարը: :)

Հենո
28.01.2008, 22:09
:BԵս ոնց քցում բռնում եմ պիտի գնամ…

Adam
28.01.2008, 22:26
:BԵս ոնց քցում բռնում եմ պիտի գնամ…

Գնա, բալետ կանենք :):P

Selene
28.01.2008, 23:29
Վայ, ընկա հիշողությունների գիրկը:) «Ալֆրեդի սենյակ 1»-ը շատ մեծ հետաքրքրությամբ էի նայում, հենց սկզբից գտեի, որ մեր ֆակուլտետից երկու կուրս ինձանից բարձր մի տղա է մասնակցում, ու ամբողջ ընթացքում ակտիվորեն իրան էի բալետ անում, էնքան էի զանգել հեռախոսով իրա օգտին քվեարկել, որ երևի հեռախոսավարուհիները ձայնս միանգամից ճանաչում էին:D հերիք չէ, որ ես զանգում էի, տանեցիներին էլ համոզում էի, որ ես զանգեմ, իրենք էլ նրա օգտին քվեարկեն:) Խաղի վերջին օրերին այդ տղան հաղթելու համար սկսեց կեղծիքների դիմել ու աչքիցս ընկավ:angry Բայց խաղն, ընդհանուր առմամբ, հավանում էի, ամեն դեպքում հետաքրքիր էր հետևել անընդմեջ տեսախցիկների հսկողության ներքո գտնվող մի խումբ աղջիկների ու տղաների վարքին, որոնց այդտեղ գալու վերջնական նպատակը իհարկե միմիայն հաղթանակն է, ինչքան էլ որ իրենք պնդեին, թե մասնակցությունն է կարևոր, իրենց պահվածքով հակառակն էին ապացուցում: Հետագա «Ալֆրեդի սենյակ»-ներն ու ավելի ուշ «Կուբը», մի տեսակ նույն հետաքրքրությամբ հետևել չկարողացա, մի տեսակ այն չէր:8 Հույս ունենամ, որ նոր եթերաշրջանը «Ալֆրեդի սենյակի» լավը կլինի, կազմակերպիչնեը կկարողանան ամեն ինչ անել այնպես, որ հեռուստադիտողը հետաքրքրությամբ հետևեն խաղին:)
Ու մեկ էլ, լավ կլիներ, որ ծանոթ մարդ լիներ, բալետ կանեինք:hands

StrangeLittleGirl
29.01.2008, 01:03
Ես էլ հիշեցի, թե ինչպես մի անգամ հարսանիքից շուտ փախա, որպեսզի տեսնեմ «Ալֆրեդի սենյակի» շոուն դրսում: Էդ ժամանակ ընկերուհիս էլ պետք է մասնակցեր: Ամբողջ օրը զանգում, Արևիկին էինք ձայն տալիս: Մի անգամ նույնիսկ նրան գտնելու համար հասելի էի Սլավյանսկի. ինչ-որ շտապ նկարահանում պետք է լիներ: Երբ քվեարկում էի նրա օգտին, հեռախոսավարուհին հարցրեց. «Արևիկին անձամբ ճանաչու՞մ եք»: Ես վախեցա, թե ասելու է ՝ հերիք զանգես: Ասացի , որ այո: Խնդրեց, որ գտնեմ, ասեմ, շտապ գնա նկարահանման: Հա՛, տենց գնացել էի Սլավյանսկի: Պարզվում է՝ այնտեղի ուսանողների մեծ մասը հայերեն չգիտի: Ու մինչև հասկացան, որ քաղաքագիտությունը պոլիտոլոգիան է, արդեն բավական ուշ էր, , դասերը վերջացել էին, իսկ Արևիկը տուն էր գնացել:

Հենո
29.01.2008, 01:57
Ի դեպ բյուր ջան Արևիկը մեր կողքի հարևանն էր ավելի ճիշտ իրա տատին…
Իրա տատիկի անունն էլ Հայկուշ էր…

Իսկ մինչև երբ կարանք գնանք կաստինգի՞

Adam
29.01.2008, 03:01
Ի դեպ բյուր ջան Արևիկը մեր կողքի հարևանն էր ավելի ճիշտ իրա տատին…
Իրա տատիկի անունն էլ Հայկուշ էր…

Իսկ մինչև երբ կարանք գնանք կաստինգի՞

Մինչև փետրվարի 10-ը, ինչքան գիտեմ :)

StrangeLittleGirl
29.01.2008, 03:13
Ի դեպ բյուր ջան Արևիկը մեր կողքի հարևանն էր ավելի ճիշտ իրա տատին…
Իրա տատիկի անունն էլ Հայկուշ էր…
Հա՛, գիտեմ, որ Արևիկը ձեր կողմերից էր: Երևի Վարդն էլ կիմանա:

P.S.
30.01.2008, 13:34
Ալֆրեդի Սենյակի գաղափարի հեղինակները բրիտանացիներն են։ հենց նրանք են առաջինը սկսել «ռեալիտի հեռուստատեսության գաղափարը»։ Սակայն, TV–5–ում փորձելով կրկնօրինակել բրիտանացիներին, վերցրել և օգտագործել են միայն արտաքին դետալները։

Ախր, այդպիսի շոուի վրա աշխատում է մի բանակ սցենարիստ, հոգեբաններ, վարսահարդարներ, ոճաբաններ, պրոդյուսերներ։ Հաղորդման ամբողջ իմաստն այն է, որ հեռուստադիտողը հետևի ա. մարդկանց վերափոխումներին, բ. նրանց ռեակցիաներին տարբեր իրավիճակներում։

Իսկ մեր մոտ «անվտանգության» տեսախցիկներով զինված ինչ–որ կասկածելի առանձնատանը էդ մասնակիցներին բրախում են իրար գլխի, որոնք ձանձրույթից սկսում են իրար հետ կռվել։ Ի դեպ, հենց առաջին Ալֆրեդի Սենյակում ավելի ուշ միացած մասնակիցներից մի քանիսը վճարովի դերասաններ էին։ Քանի որ շոուն դոփում էր տեղում, որոշել էին կրքերը թեժացնել կեղծ ինտրիգներով։

Այստեղ մի քանիսը ցանկություն էին հայտնել մասնակցել։ Բայց ինչի՞ն՝ մի հաղորդման, որտեղ ամենամեծ կազմակերպվածությունը դրսևորվում է հովանավորների «հյութերը» գովազդելի՞ս....Իմ համադասարանցիներից մեկը հենց առաջին ԱՍ–ի մասնակիցն էր։ Պատմում էր, որ ձայնագրումից հետո ռեժիսորը, օպերատորները գալիս էին, միասին սրճում էին, խոսում էին։ Այսինքն, ոչ միայն մասնակցիները առանձնացած չէին, այլև նրա պատմելով, ոնց–որ կայարանում ապրեին՝ այնքան շատ էր մարդահոսքը։

Ուղղակի, հաղորդումը, որպես իր տեսակի մեջ այդպիսին, հետաքրքիր էր։ Չգիտեմ, գուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես դեռ Արմենիա–ՏՎ հինգ և Սարգսյան ընտանիքին պատկանող ոչ մի ալիքով ինտելեկտուալ, կարգին հաղորդում չեմ տեսել։ Միակը թերևս Կարգին հաղորդումն է, որի հետ Բագրատը բարեբախտաբար ոչ մի կապ չունի։ Արմենիան դա ուղղակի հեռարձակում է։

Հենո
02.02.2008, 09:36
Ժողովուրդ ովա խաբար՞
Ձեր ծանոթներից ովա անցել անցնող եղելա՞
Ուզում եմ հիմա գնամ կաստինգին…

Yellow Raven
02.02.2008, 13:21
Լավ շոու էր,հավեսով նայում էի,հիմա էլ 18 չկամ,թե չէ կմասնակցեի:Մրցանակն էլ վատը չի,մենակ նորմալ կազմակերպեն,որ հետաքրքիր լինի:

Հենո
02.02.2008, 16:38
Գնացի կաստինգին տենամ ինչ կլնի…
Ով հարցեր ունի թող կամ լիչնիով գրի կամ էլ Icq 190905757

Հենո
06.02.2008, 02:28
Ակումբից մարդ չի գնացել կաստինգին՞

Adam
06.02.2008, 15:50
Ակումբից մարդ չի գնացել կաստինգին՞

Դու գնացի՞ր: :)

Հենո
07.02.2008, 09:25
Հա:)

Adam
07.02.2008, 21:10
Հա:)

Եվ ի՞նչ...

Guetta
12.02.2008, 21:47
... Բայց դիկցիայից ու կարդալու ձևից ես հասկացա, որ էնտեղի հաղորդավար Ռուբեն Հովհաննիսյանն է կարդում: Որը հիմա վարում է Երեկոյան հանդիպում հաղորդաշարը: :)
Լրիվ ճիշտ ես, շատերից եմ լսել, այդ թվում և հավաստի աղբյուրներից, որ Ռուբեննա լինելու՝ "Շահող լոտո" վարողը:

Ավելացվել է 1 րոպե անց
Ափսոս, որ Surpr!Se-ի հարցը մնաց անպատասխան:

Adam
24.02.2008, 21:04
Անոնսներն արին ու փախան...: Ինչ անկապա, ասա գոնե նախորոք մի էլ հայտարարեք: Երևի տեսան, որ հովանավոր չի կպնում, չշարունակեցին