PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլակրոն Հայեր



Գաղթական
28.01.2008, 17:55
Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն Հայերի նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ավանդական Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ:

Վարպետ
28.01.2008, 18:11
Շատ դրական, եթե պայմանը միայն այլադավությունն է: Այնպես ինչպես այլակրոն ցանկացած մարդու եմ վերաբերվում, որը կրում է մարդկային այն հատկանիշները, որոնք ինձ հոգեհարազատ են: Որովհետեւ աշխարհում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու, թե որ կրոնին դավանի:

Դեկադա
28.01.2008, 19:13
Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն Հայերի նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ավանդական Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ:
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի դավանելու այն կրոնը, որը հոգեհարազատ է իր սրտին և մտքին:Իմ ամենամոտ հարազատս դավանում է այլ կրոնի և ես նայելով նրան, լսելով նրա մտքերը գալիս եմ այն եզրակացությանը` ոչ- ոք չի կարող ասել, որ իր դավանանքը մյուսից լավն է:Ի վերջո դա խիստ անձնական հարց է… մանավանդ եթե կրոնափոխությունը կատարվում է հասուն տարիքում, անձը գիտակցում է արված քայլի պատասխանատվությունը:

Vishapakah
29.01.2008, 16:06
Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն Հայերի նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ավանդական Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ:

Այս հարցը հավանաբար ինձ չի տրված, չնայած շրջապատում ինձ բոլորը որպես քրիստոնիա գիտեն::))

Կարելի է թեմա բացել. «Ինչպես են ոչ քրիստոնիա Հայերը վերաբերվում քրիստոնիա Հայերին?»:think

Հ.Գ.
Այնքան ասելու բան կունենամ: