PDA

Դիտել ողջ տարբերակը : AM Boy Band



StrangeLittleGirl
27.09.2006, 22:04
Սա առաջին բոյ-բենդն է Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, խումբն ապագա ունի՞, հաջողվա՞ծ է արդյոք:

Արշակ
28.09.2006, 12:53
Դե որ նայում եմ հայ հանդիսատեսի ճաշակի, ավելի ճիշտ՝ անճաշակի զարգացման տեմպերին, հաստատ մեծ հաջողություններ կունենան :[

Riddle
28.09.2006, 12:59
Միանում եմ Արշակի սմայլիկին::)

kiki
28.09.2006, 14:51
անցած հանդիպմանը ես ու Անահիտը տեսանք դրանցից երկուսին ... եթե անկեղծ, ապա հեչ տղայի նման չէին ... համենայն դեպս ինձ այդպես թվաց ...

PoeT
28.09.2006, 17:49
Ռադ արեք սրանց, իրանք արժանի չեն, որ իրանց մասին թեմա բացվի։ չէ երկար չեն դիմանա։

StrangeLittleGirl
28.09.2006, 18:15
AM-ին բան չասեք :angry

PoeT
28.09.2006, 18:42
Կասեմ, ու շատ կասեմ։ Իրանք հիմար դեմքեր են։ Հիմքեր ունեմ, որ խոսում եմ։

StrangeLittleGirl
28.09.2006, 18:50
Ես էլ հիմքեր ունեմ պահանջելու, որ իրանց հասցեին անհիմն վատ բաներ չասեք:

Մասսագետ
28.09.2006, 22:59
Իհարկե ես էլ կարող եմ հիմա քֆրտել այդ խմբին: Բայց էկեք մյուս կողմից նայենք: Դա շոու բիզնես ա ու իրանց նպատակը մակարդակով երգ կամ նոր արվեստ ստեղծելը չի, նպատակը իրանց փող աշխատելն ա, չգիտեմ իրանց մոտ ստացվում ա դա, թե չէ, բայց ոնց որ թե կորել են:

StrangeLittleGirl
28.11.2006, 21:18
Խմբի պաշտոնական կայքը (http://amboyband.com)

Simon
29.11.2006, 12:56
Խմբի պաշտոնական կայքը (http://amboyband.com)

Ոչ ձի կարան նստեն, ոչ էլ քար բարձրացնեն::think

Անժելիկա
03.12.2006, 19:35
Առանձնապե չեմ գժվում իրանց համար,երկրպագու էլ չեմ,բայց հարգում եմ իրենց,որովհետև մեր հայ կարծրատիպերից տարբերվում են,ինչը սակայն դեռ չի նշանակում,որ նրանք սեռական այլ կողմնորոշում ունեն,եթե ավանդական հայ տղաի պես չեն հագնվում դեռ չի նշանակում,որ տղա չեն,ու,որ սուգ չեն պահում,ոնց որ հայ տղաները,ամեն օր սև հագնվելով,ինչը շատ տգեղա նայվում,ու հակակրնքա առաջացնում,դեռ չի նշանակում,որ ոչ ձի կարան նստեն,ոչ էլ քար բարձրացնեն

StrangeLittleGirl
03.12.2006, 20:03
Անժելիկա՛, հետաքրքիր էր քո կարծիքը: Խմբի պրոդյուսերն էլ է նմանատիպ մի բան ասել: Ի դեպ, ինչ-որ տեղ համամիտ եմ ;)

Idealistka
03.12.2006, 21:16
Ինձ թվում է ՝ ամեն տեղ կարելի է գտնել ոսկե միջինը: Խխմբի եւ՛ երգերը, եւ՛ արտաքին տեսքը առաջին հերթին պետք է բնական նայվեն, որովհետեւ ամեն արհեստական բան մյանգամից աչք է ծակում: Եթե ժամանակից երիտասարդության մեջ ինչ-որ հատուկ «ստերեոտիպ» է ընդունված, այն պետք է աստիճանաբար փոխել:

Привычка есть привычка, её не выбросишь за окошко, а можно только вежливенько, со ступеньки на ступеньку, свести с лестницы.

StrangeLittleGirl
15.12.2006, 03:39
Ժող, ես մեռա :D
Էս (http://www.biocrawler.com/encyclopedia/Boy_band) տեսե՞լ եք: Պարզվում է, որ խումբը հայտնի բոյ բենդերի թվում է :D Չլինի՞ դզել-փչել են:

StrangeLittleGirl
18.04.2007, 19:40
Նորություններ. խումբը երկու նոր անդամ ունի: Մեկի անունը Վլադ է, մյուսինը՝ Հովո: Ես էլ ասում եմ, թե ոնց էր էդ Ալեքսը square-ում տենց արխային ժամերով լռվում :D
Ժո՛ղ, ես ֆանատ չեմ, ուղղակի ժամանակ առ ժամանակ մտնում եմ նրանց պաշտոնական կայքը: