PDA

Դիտել ողջ տարբերակը : Հունվարի 28... Տղաներ ջան, շնորհավոր!!!



Sunny Stream
28.01.2008, 03:54
Շնորհավորում եմ մեր բոլոր բանակայինների և էքս–բանակայինների տոնը!!!
Տղաներ ջան,
արդեն ծառայածներին կմաղթեմ, որ երջանիկ լինեն, գնահատված, բայց էլ երբեք բանակում իրենց սովորածը կիրառելու առիթ չունենան ;)
Իսկ ծառայողներին (որքան գիտեմՉուկ, Մասսագետ...) ամուր–ամուր առողջություն ու մե՜ծ համբերություն եմ մաղթում, որ քիչ կարոտեք ու շուտ վերադառնաք!!! Ակումբը ձեզ հետ է!!!
:bux: ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Ու ապրեք, որ մեծ ուժով տանում եք բանակային բոլոր դժվարությունները :vaii:

Հ.Գ. Դեռ չծառայածները թող լա՜վ պատրաստվեն, որ իրենց էլ շնորհավորենք ;)

Դեկադա
28.01.2008, 09:16
Շնորհավորում եմ մեր ուժեղ սեռի ներկայացուցիչներին::)

lulu
28.01.2008, 10:35
տարվա մեջ մեկ անգամ , մի տոն !
Ճիշտ է ընդունված է միայն նրանց ով ծառայում է բանակում , բայց շնորհավորում եմ բոլոր արական սեռի ներկայացուցիչներին :)

Janita Hero
28.01.2008, 10:41
Շնորհավոոոոր:)

Լէգնա
28.01.2008, 10:56
Շնորհավորում եմ բանակում ծառայող եղբորս և մյուս ծառայողներին :)

Second Chance
28.01.2008, 11:23
Շնորհավորում եմ բոլոր բանակում ծառայողներին և ծառայությունն ավարտածներին :)
մաղթում եմ շատ ուժ և առողջություն :) և թող ձեր բոլոր ուժերն ու կարողությունները օգտագործվեն միմիայն ի բարին;)

Cassiopeia
28.01.2008, 11:27
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այս օրը համարում են իրենց տոն: Բայց առավել ևս շնորհավորում եմ բանակում ծառայողներին, բոլոր նրանց, ովքեր արդեն ծառայել են ու պատրաստվում են ծառայել: Թող միայն խաղաղ օրեր լինեն ու բանակը զուտ մնա կոփվելու ու առնականանալու վայր:

Monk
28.01.2008, 11:49
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հունվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առիթով:
Հայրապետական շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. «Բանակի Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին:
Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ մեր պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել և այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պաhպանում է մեր Հայրենիքի սահմանները: Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր Հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաև, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ:
Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում և մարդկանց հոգիներում: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, Իր օրհնության ու շնորհի ներքո պահպանի զորաց և զորականաց մեր բանակի` Քրիստոսասեր հոգով և նվիրյալ ծառայությամբ շարունակելու հայ զինվորության ազնիվ ու պանծալի ավանդները` ի փառս մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու»:

Selene
28.01.2008, 12:29
Շնորհավորում եմ բանակում ծառայածներին ու ծառայողներին:) Բոլորիդ առողջություն եմ մաղթում, ուժ և եռանդ, ու թող այդ երկու տարում ստացած ռազմական գիտելիքները այդպես էլ մնան գիտելիքային վիճակում:)

Նավաստի
28.01.2008, 12:33
Էհհհ ինչպես ասում է հին պոլիտեխնիկական ասացվածքը, եթե չստանաս քննությունները հունվարի 28-ը կդառնա մասնագիտական տոն:

Կամ էլ էսպէս. Կուրսայինըտ չես պաշտպանի, Հայրենիքտ կպաշտպանես:


ՇՆՈՐՀԱՎՈՐ

Belle
28.01.2008, 14:51
Շնորհավորում են զինվորներին, ապագա զինվորներին և արդեն ծառայածներին… ;)

Mari
28.01.2008, 17:08
Շնորհավորում եմ բոլոր ծառայողներին, ծառայածներին: Շնորհավորում եմ հատկապես եղբորս,իրեն մաղթում եմ այն, ինչ ինքը կցանկանար հիմա իրեն՝ լիքը ուտելիք, ծամոն/չնայած ամեն ինչ էլ կա այնտեղ, բայց դե սովածը մնում է սոված/, գալուց հետո էն երկու հատ լիկվիդի բարեհաջող հանձնում և այլն: Նաև շնորհավորում եմ իմ կուրսեցիներին :love ու ակումբականներին, որոնք հիմա ծառայում են: Շնորհակալ եմ ձեզ՝ մեր ազգի այսօրվա խաղաղության ու հանգստության համար: Ձեզ բոլորիդ բարի, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ, նպատակների իրականացում:
Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք իրենց լուման են ունեցել և ունենում մեր բանակաշինության գործում:

Script
28.01.2008, 17:21
Շնորհավորում եմ բոլոր ծառայածներին ,զինվորներին ու ապագա զինվորներին:)

Apsara
28.01.2008, 17:24
Տղաներ ջան, առավել ևս զինվորներ ջան ու նրանց գլխավորությամբ Չուկ ջան ձեր տոնը շնորհավոր լինի, հզոր բանակ ունենանք մեկ էլ դառնա մեր տղաների ուզածի պես բանակ, որ ոչ ոք չխուսափի այնտեղ ծառայել

lili-4
28.01.2008, 20:00
Շնորհավորում եմ

Ուլուանա
28.01.2008, 20:22
Շնորհավորում եմ բոլոր տղաներին։ :)

Goga
28.01.2008, 20:23
Շնորհավոր տոնդ զինվո՛ր:love
Թող ծառայությունդ անցնի խաղաղ երկնքի տակ՝ ակնթարթ թվացող երազի նման:)
Մենք սիրում ու կարոտում ենք ձեզ:love

Kita
28.01.2008, 20:34
շնորհավոր!!!:)

Ուրվական
28.01.2008, 21:02
Հայկո ջան, Գոռ ջան, Արթ ջան, իմ ախպերներ, նենց ա ստացվել, որ էս օրը ձեզ պետք ա շնորհավորել: Չգիտեմ, սրա շնորհավորելը որն ա, բայց շուտ վերջացրեք, եկեք, ստեղ լիքը ձեզ սպասողներ ու կարոտողներ կան: Դե լավ, առիթ ա, շնորհավոր, ախպերներս, որ արդեն էսքան ծառայել եք: Լավ եղեք, ձեր ցավը տանեմ:love...
Խոսքս կուղղեմ նաև բանակում ծառայող բոլոր կարգին տղեքին, որոնց ճանաչում եմ, կամ էլ չեմ ճանաչում...
Շնորհավոր, լավ եղեք...

Lapterik
28.01.2008, 21:02
Շնորհավորում եմ բոլոր հայ զինվորներին, որոնց մեջ ակումբականներ էլ կան, հատկապես Հայ-ին, Չուկին, Մասսագետին ու Վահագին (Universe): Չեմ հիշում էլի մարդ կա ակումբից բանակում՞:

Enipra
28.01.2008, 21:47
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ուզում են «շնորհավորվել» այս տոնի առթիվ, էլ չառանձնացնեմ ծառայած–չծառայածների։ :D

Շնորհավորում եմ բոլոր հայ զինվորներին, որոնց մեջ ակումբականներ էլ կան, հատկապես Հայ-ին, Չուկին, Մասսագետին ու Վահագին (Universe): Չեմ հիշում էլի մարդ կա ակումբից բանակում՞:
Միանում եմ, ցուցակին ավելացնեմ նաև AMzone-ին։ :)

Նորմարդ
28.01.2008, 22:14
Հայկո ջան, Գոռ ջան, Արթ ջան, իմ ախպերներ, նենց ա ստացվել, որ էս օրը ձեզ պետք ա շնորհավորել: Չգիտեմ, սրա շնորհավորելը որն ա, բայց շուտ վերջացրեք, եկեք, ստեղ լիքը ձեզ սպասողներ ու կարոտողներ կան: Դե լավ, առիթ ա, շնորհավոր, ախպերներս, որ արդեն էսքան ծառայել եք: Լավ եղեք, ձեր ցավը տանեմ:love...
Խոսքս կուղղեմ նաև բանակում ծառայող բոլոր կարգին տղեքին, որոնց ճանաչում եմ, կամ էլ չեմ ճանաչում...
Շնորհավոր, լավ եղեք...
Ոնց ասիր ախպերս, էհ ողջ ըլնենք:drinks

Երկնային
28.01.2008, 22:48
Շնորհավորում եմ :)