PDA

Դիտել ողջ տարբերակը : Չուղարկված նամակներ

Lernci
27.01.2008, 22:07
Այսօր գիշեր տեղացած ձյունը քարկոծեց գարնամուտի իմ առաջին հույսերը:Քարկոծեց այնպես, ինչպես ճակատագիրն է ամեն անգամ քարկոծում քեզ տեսնելու իմ ամենօրյա ցանկությունը:
Այսօր գրիչս առաջին անգամ դիպավ տետրակիս թղթին , այն ժամանակ, երբ դու քո երգեցիկ քայլվածքով անցար կողքովս:Քո անցնելուց հետո օդը մի աննշան տատանվեց:Տատանվեց այնքան թույլ, որ սեղանիս վրայի և ոչ մի փոշու բյուրեղիկ իր տեղը չփոխեց:Բայց սիրտս, որ մինչև քեզ տեսնելը նմանվել էր այդ բյուրեղիկներից մեկին, փոթորկվեց ու ինձ թվաց, թե ուր որ է դուրս կգա մարմնիցս ու կվազի քո ետևից:
Դու հիմա նստած ես ինձնից հինգ-վեց քայլ հեռու.այդքան հեռու...
Կանցնի մի քանի րոպե, և ես նորից քեզ կճանապարհեմ մինչև մետրոյի կայարանը ու դու կգնաս:
Ճանպարհին դու կպատմես քո կյանքից, քո գործերից, կծիծաղես կամ կլռես,բայց ես քեզ չեմ լսի:Չեմ լսի, որովհետև ամբողջ ճանապարհին կանիծեմ գնացքը. այն գնացքը, որ քեզ նորից պիտի տանի ինձնից:
Ես ձմեռը չեմ սիրում ու տարբեր մարդկանց տարբեր մարդկանց տարբեր պատճառներ եմ բերում այն չսիրելու, բայց երբ դու ինձ հարցնես, ես կասեմ, որ կսիրեի ձմեռը,այնպես ինչպես քեզ, եթե հնարավոր լիներ իմ սիրտը փոշիացնել ու ձուլել ձյան փաթիլներին:Իսկ եթե աչքերիցս պատասխանը չկարդաս, ես քեզ կասեմ, որ այդ ժամանակ սիրտս մաս-մաս կանցնի վարսերիդ մոտով ու գուցե մի փաթիլ կխառնվի մազերիդ, կհալվի, ու դու միշտ քեզ հետ կկրես իմ սրտի մի կտորը:

StrangeLittleGirl
27.01.2008, 22:18
Ճիշտն ասած, ես այնքան էլ լավ չհասկացա այս ստեղծագործությունը: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի մասին էր: Կարո՞ղ եք բացատրել, թե ընթերցողն ինչի մասին պետք է խորհի այն կարդալուց հետո, ասելիքը ո՞րն է:

Գալաթեա
27.01.2008, 22:50
Ճիշտն ասած, ես այնքան էլ լավ չհասկացա այս ստեղծագործությունը: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի մասին էր: Կարո՞ղ եք բացատրել, թե ընթերցողն ինչի մասին պետք է խորհի այն կարդալուց հետո, ասելիքը ո՞րն է:

Բյուր, էս դեպքում չափազանց խիստ ես: Բանաստեղծությունը հեռու էր գրական պատմության գոհար լինելուց, համամիտ եմ, բայց էս մեկը վատը չէր:

Համեմատությունները գեղեցիկ էին, մակդիրները նույնպես...երգեցիկ քայլվածք, օրինակ :)
Անկեղծություն կար, որը ես շատ եմ գնահատում: Ու այնպես չէր, որ ասելիք ընդհանրապես չկար :) Մի քիչ կար :)

Ուլուանա
27.01.2008, 23:21

Համաձայն եմ։ :) Ճիշտ է, թեման էլի ծեծված էր, բայց ընդհանուր առմամբ գեղեցիկ էր նկարագրված։ Հետաքրքիր պատկերներ կային։ ;)

StrangeLittleGirl
27.01.2008, 23:25
Բյուր, էս դեպքում չափազանց խիստ ես: Բանաստեղծությունը հեռու էր գրական պատմության գոհար լինելուց, համամիտ եմ, բայց էս մեկը վատը չէր:
Այդ դեպքում ինչու՞ այն կարդալուց հետո ոչինչ չի տպավորվել:

Գալաթեա
27.01.2008, 23:35
Այդ դեպքում ինչու՞ այն կարդալուց հետո ոչինչ չի տպավորվել:

Պատճառ առաջին :) - Բանաստեղծությունից ստացած վատ տպավորությունը թույլ չտվեց, որ սրան օբյեկտիվ մոտենաս:
Պատճառ երկորդ - Սա ոչ թե կոնկրետ գաղափար կրող մանիֆեստ էր կամ պատասխանատու հայտարարություն, այլ ընդամենը երբեք չեղած կամ եղած-անցած սեր նկարագող փոքրիկ էսսե: Առանց որևիցեհավակնության ու պարտադրող ասելիքի:

Գրական ստեղծագործություններում սերը գրեթե դադարել է տպավորվել: Այդպես էլ պետք է լիներ:

Apsara
27.01.2008, 23:51
Շատ գեղեցիկ ու զգացմունքային էր գրված, հաճույքով կարդացի, ու այն իմ մեջ ծանր կամ տհաճ զգացողություններ չարթնացրեց: կարդալիս չեմ կարողանում խորանալ և գնահատել գրվածքը ինչպես գրականագետ, եթե այն լինում է մաքուր սրտից անկեղծ գիր...

Ջուզեպե Բալզամո
28.01.2008, 11:17
Լավն էր…
Էս ոճն ավելի հարմար է մտքիդ ու գրչիդ: Պարտադիր չի բանաստեղծություն գրես ;)

Բյուր, ուրիշի նամակ ենք կարդում՝ էն էլ չուղարկված… արդեն տպավորիչ է :)

impression
28.01.2008, 11:53
Գրական ստեղծագործություններում սերը գրեթե դադարել է տպավորվել: Այդպես էլ պետք է լիներ:

Վախ մամա ջան...
Կուզե՞ս մի քանի տոննա տպավորիչ սեր ուղարկեմ էլ. հասցեիդ: Իհարկե, ոչ իմ կողմից հորինված: Բնականաբար ավելի մոդայիկ է կարդալ, թե ինչպես է որևէ մեկը "որոշում մահանալ", կամ մյուսը սեքսուալ ապրումներ ունենում "11 րոպեի" ընթացքում՝ իր հեղինակին բերելով միլիոնների շահույթ, բայց ասել, որ սերը դադարել է տպավորվել, նույնն է, թե ասես՝ ինչ-որ շնչելս ոչ մի տպավորություն չի գործում էս վերջերս... :)

Գալաթեա
28.01.2008, 14:18

Խոսքս չէր վերաբերում այժմյան մոդայիկ գրականությանը մահվան, ինքնասպանության ու մինետի մասին: Պետք է որ արդեն պարզ լիներ, որ չեմ ընդունում նմանօրինակ գրականություն:
Ասածս այն է, որ ամեն մի քնից նոր զարթնած թուղթ մրոտող իր սուրբ պարտքն է համարում սիրո մասին գրել: Ու քանի որ ուղեղի փայլատակումները հաճախ` հեռացար-մոռացար, սիրեցի-ներեցի-ից այն կողմ չեն անցնում ` անձամբ ես չեմ տպավորվում :)
Սերը չի դադարել տպավորվել, սիրո մասին էժանագին գրականությունն է դադարել :)

impression
28.01.2008, 14:40
Փաստորեն դու հայ էստրադա չես լում հա՞ :D:D

Շնորհակալ եմ բացատրության համար, հիմա ամեն բան պարզ է, ու, իհարկե, համամիտ եմ ;)