PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսինե Վայաչյան



StrangeLittleGirl
27.01.2008, 03:24
Հայ ժամանակակից գրողներից չեմ կարող առանձնացնել այս կնոջը: Նախկինում «Ինքնագրում» տպագրված մի քանի պատմվածք եմ կարդացել, որոնք առանձնապես չէին տպավորվել, բայց հետո նույն ամսագրի հաջորդ համարում տպագրվեց նրա «Բալագոյե» վիպակը, որը բավական հաջողված էր: Կարելի է ասել, ժամանակակից հայ գրականության լավագույն գործերից: Ուրիշ մարդիկ կա՞ն, որ կարդացել են:

Ուլուանա
08.08.2008, 18:07
Վայ, ինչ հետաքրքիր է, ես էլ հենց երեկ առաջին անգամ կարդացի նրա որոշ գործեր։
«Մարիխուանային թագուհին»... չգիտեմ՝ վիպակ էր, թե ուղղակի ծավալուն պատմվածք, ու էլի մի քանի փոքր պատմվածք։

Գրելաոճը բացառիկ անմիջական է, անկաշկանդ, կարծես իր մտքերն ու հույզերն արտահայտելու համար հեղինակին ոչինչ չի զսպում կամ խոչընդոտում, մտքերն ուղղակի հոսում են, բացարձակ ինքնաբուխ ու չվերահսկված։ Լեզուն շատ դիպուկ է ու պատկերավոր, բայց անձամբ ինձ դուր չի գալիս էդ աստիճանի անփութությունը, գրականից շեղումը, լեզվական կանոնների արհամարհումը՝ ենթադրաբար հանուն ավելի մեծ բնականության։ Կարդալիս մտքումս ակամա լեզվական սխալներն ու վրիպակներն էի ուղղում։ :)) Իմ խորին համոզմամբ, եթե, ասենք, «դաժե» ռուսերեն բառի փոխարեն հեղինակն օգտագործեր հայերեն «նույնիսկ» բառը, գրվածքի անմիջականությունն ու բնականությունը դրանից բնավ չէր տուժի, ու նմանատիպ բազմաթիվ բառեր ու արտահայտություններ կային՝ ոչ հայերեն ու ոչ գրական, որոնց գործածությունը, իմ կարծիքով, մեծ մասամբ արդարացված չէ։
Բայց ընդհանուր առմամբ հետաքրքիր է գրում, շատ հեշտությամբ էլ կարդացվում է։

Sunny Stream
08.08.2008, 19:54
իսկ հնարավոր է՞ էստեղ մի բան տեղադրք, կամ հղում գրեք ;)

Ուլուանա
08.08.2008, 19:59
Ահա լինքը. http://www.inknagir.org/index.php?authorid=25&groupid=29&task=allby&lang=arm

StrangeLittleGirl
08.08.2008, 21:14
Ես գտնում եմ, որ Լուսինեի դեպքում այդ բոլոր խոսակցական բառերն արդարացված են, որովհետև նա պարզապես գրական հայերեն լավ չգիտի: Ու կարծում եմ, որ միակ գրողն է, որի մոտ էդ ամեն ինչը շատ բնական է ստացվում, զգում ես, որ ոչ թե դիտմամբ է այդ բառերը խցկել, այլ գրել է այն լեզվով, որով խոսում է: Բայց «Բալագոյեն» կարդացեք: Դա նրա լավագույնն է:

Ուլուանա
08.08.2008, 21:31
Ես գտնում եմ, որ Լուսինեի դեպքում այդ բոլոր խոսակցական բառերն արդարացված են, որովհետև նա պարզապես գրական հայերեն լավ չգիտի: Ու կարծում եմ, որ միակ գրողն է, որի մոտ էդ ամեն ինչը շատ բնական է ստացվում, զգում ես, որ ոչ թե դիտմամբ է այդ բառերը խցկել, այլ գրել է այն լեզվով, որով խոսում է: Բայց «Բալագոյեն» կարդացեք: Դա նրա լավագույնն է:
Բյուր, դիտմամբ խցկելու մասին խոսք չկար էլ։ ;) Հա, պարզ է, որ ուղղակի դա է իր բառապաշարը։ Մարդկանց մեծ մասն է էդպես խոսում, բայց գրելիս հիմնականում գոնե մի քիչ աշխատում են ավելի գրական գրել, չէ՞։ Ամբողջ հարցն այն է՝ հեղինակն արդյոք ցանկություն ունի՞ փոխելու էդ բառապաշարը, ավելի գրական դարձնելու, թե՞ համարում է, որ հենց էդպես է լավ։ Ինձ թվում է՝ երկրորդը, իսկ էդ դեպքում, համենայնդեպս, իմ տեսանկյունից էդպես գրելն արդարացված չէ։ Հայերեն լավ չգիտի՝ թող փորձի կատարելագործել իր հայերենը, վերջիվերջո, գրիչ վերցնող մարդու համար չպիտի վերջին կարևորության հարց լինի այն լեզվին տիրապետելը, որով ինքը ստեղծագործում է։ Ուղղակի ես իրոք կասկածում եմ, որ հարցը զուտ գրական լեզվին լավ չտիրապետելն է, որովհետև կարդալիս նկատեցի, որ շատ բաներ կան, որ հեղինակը լավ էլ գիտի, բայց տեղ–տեղ ճիշտ ձևերն է օգտագործում, տեղ–տեղ էլ՝ սխալ, ոչ գրական, ուղղակի դրան կարևորություն չի տալիս։ Օրինակ, «կարող եմ – կարամ», «այստեղ/էստեղ – ստեղ» և այլն։ Ինձ թվում է՝ դժվար թե որևէ մեկը պնդի, թե հեղինակը չգիտի վերոնշյալ, ինչպես նաև նմանատիպ բազմաթիվ բառերի ճիշտ կիրառությունը, քանի որ երկու ձևերն էլ օգտագործել է։

StrangeLittleGirl
08.08.2008, 21:52
Խոսքս դրանց մասին չէր: Ավելի «լուրջ» խոսակցական բառերը նկատի ունեմ: Ու եթե նույնիսկ փորձի կատարելագործել, արհեստական կդառնա հենց գրականը: Իսկ իմ ասած արհեստական խոսակցականն այն է, որ հեղինակը գրելիս օգտագործում է այնպիսի բառեր, որոնք խոսակցականում հենց ինքը չի օգտագործում: Իսկ Լուսոն գրել է գրեթե այնպես, ինչպես խոսում է: Դա էլ է տաղանդի հարց: Ամեն մարդ չի կարող:

Frigid-
08.08.2008, 21:57
Դեռ "Ինքնագիր 3"-ի շնորհանդեսի ժամանակ մեկը ոգևորված հարցրեց, թե ճանաչում եմ Լուսինե Վայաչյանին ու նշեց հենց "Բալագոյե" գործը: Չէ, չէի ճանաչում: Ասեցի` ճանաչեմ: Նույն համարում կարդացի "Մարիխուանայի թագուհին": Կներեք, բայց չտպավորեց (չնայած շատ ուսուցանելի էր. մանրամասն իմացա, թե ոնց են ծակվում ու դեղ սարքում ;) ) կամ էլ ինձ արդեն էլ նման ավանգարդը չի տպավորում: Գումարած դրան `ոճը ինձ համար դյուրընթեռնելի չթվաց: Հետո փորձեցի "Բալագոյեն" կարդալ, առաջ չգնաց. տպավորություն էր, որ սա էլ նրա շարունակությունն է: Մի գուցե եթե առաջինը դա կարդացած լինեի, չդադարեի, այնուամենայնիվ, ոչ մի գրավիչ բան չգտա, որը ստիպեր շարունակեի կարդալը:

impression
08.08.2008, 22:06
Հենց նոր կարդացի "Մարիխուանայի թագուհին": Ինձ վրա էլ առանձնապես մեծ տպավորություն չթողեց: Ընդհանրապես ժամանակակից հայ գրականության մեջ շատ հեղինակների արձակը իրարից տարբերել չի լինում: Պոեզիան դեռ էլի ոչինչ: Հետաքրքիր գործ էր, համարձակ, հեղինակը չի խնայել ոչ իրեն, ոչ ընթերցողին, բայց մի տեսակ թափթփվածություն կար մեջը, հապճեպություն: Կերպարներն էլ սղլիկ էին, չընկալվող: Հետաքրքիր էր, չեմ ափսոսում, որ կարդացի, բայց արտառոց մի բան չէր: Իմ համեստ կարծիքով :)

StrangeLittleGirl
09.08.2008, 00:28
«Մարիխուանայի թագուհին» ես չեմ կարդացել: Կարդացել եմ «Բալագոյեից» առաջ տպագրվածները, որոնք, իսկապես, չեն տպավորվել, բայց դե ներելի էր. հեղինակի առաջին գործերն էին: Բայց «Բալագոյեն» իրոք արժե կարդալ: Անգամ տատիկիս, որը շատ չմահավան է, դուր է եկել այն:

Բարեկամ
29.08.2008, 07:24
Կարդացել եմ Մարիխուանայի թագուհին, Բալագոյե, ու երկուսն էլ լավ տպավորվել են: Ինչ-որ ալիք կա Լուսինեի գրածների մեջ, որ կարդալիս քեզ տեղափոխում ա իր դաշտ, մի պահ հայտնվում ես իր մարմնի մեջ ու սկսում ապրել էն ինչ գրում ա:
Բայց մի բան եմ նկատել. անգամ ամենատրագիկ բաների մասին պատմելիս ինքնագովության տարրեր կան… ընդ որում գույները վառած՝ տեղ-տեղ, իսկ լիքը բան, որ էական են՝ անտեսված: Դրա համար վերջում մի քիչ անբնական է ստացվում, թե հերոսուհու այդքան "դրականության" մեջ ինչու էր ամեն ինչ այդքան բացասական ելք ունենում: