PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդգես Պետրոսյան



Գալաթեա
27.01.2008, 03:16
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?

Ուլուանա
27.01.2008, 23:38
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
Վարդգես Պետրոսյան կարդացել եմ, բայց... որքան էլ տարօրինակ ու վատ հնչի, ռուսերեն լեզվով... :oy Հիշում եմ՝ ուսանողությանս տարիներին էր, գրականությունից հանձնարարել էին, շտապ պետք է գտնեի ու կարդայի, ոչ մեկից չկարողացա գտնել հայերենը, մենք էլ ռուսերենն ունեինք տանը, էդպես ստիպված ռուսերեն կարդացի, թեև ընդհանրապես միշտ գերադասում եմ ստեղծագործությունները բնագրով կարդալ, առավել ևս հայերեն ստեղծագործությունները։

Ճիշտն ասած՝ «Կրակե շապիկը» չեմ կարդացել... Կարդացել եմ «Դեղատուն Անի» վիպակը, որը շատ էի հավանել, «Ապրված ու չապրված տարիներ» վեպը (թե՞ դա էլ էր վիպակ... :unsure), ինչպես նաև մի շարք պատմվածքներ։

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններում հենց սկզբից ինձ գրավել է մտքերի շարադրման մի տեսակ փոքրիկիշխանական պարզությունը, մաքրությունն ու նրբազգացությունը, ինչպես նաև անթաքույց սերը մարդկանց ու աշխարհի նկատմամբ։ :love

Cassiopeia
27.01.2008, 23:44
Վարդգես Պետրոսյանից կարծես միայն "Ասպետի կացրանն" եմ կարդացել: Դրա հեռուստաթատրոնն էի տեսել, դուրս եկավ ու կարդացի ստեղծագործությունը: Լավ գործ է:

Ծով
27.01.2008, 23:52
Շատ տարիներ առաջ եմ կարդացել:)
Հիշում եմ, որ շատ էի սիրում...:love
Ապրած-չապրած տարիներն է տպավորվել։ Բայց լավ հիշեցրիք։ Խոստանում եմ կարդալ ու կարգին մասնակցել քննարկմանը:)

Arminee
03.03.2008, 14:53
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները սկսել եմ կարդալ առաջին կուրսում: Ամենից շատ տպավորվել է նրա <<Վերջին ուսուցիչը>> պատմվածքը: Ուղակի զարմանում եմ, որ նրա ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մեջ չեն ընդգրկել:

Լեո
17.05.2008, 00:14
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?

6-րդ դասարանում նրա "Վերջին ուսուցիչը" ուղղակի ցնցել էր ինձ: Դպրոցական միջավայրն ու աշխակերտների հոգեբանությունն այնքան լավ էր նկարագրված, որ ինձ թվում էր, թե Վարդգես Պետրոսյանը հենց մեր դպրոցի ու մեր դասարանի մասին է գրել:

Racer
17.05.2008, 00:31
«Ապրած և Չապրած տարիները», «Վերջին ուսուցիչը» վիպակները, «Հավասարում բազմաթիվ անհայտներով» գործը ու մեկ էլ «Մենավոր ընկուզենին» վեպը

Amaru
31.05.2008, 01:36
«Դեղատուն Անի»-ն եմ ամենից շատ սիրում :)

dvgray
31.05.2008, 01:54
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
Լավ գրող է: :love
Նաև մեծ հնչեղություն ունեցող հասարակական գործիչ էր իր ժամանակին:
Կարծեմ նաև գրողների միության նախագահն էր ամենախառը ժամանակաշրջանում:
.........
Իրա Աշտարակի տունը որ տեսա , անմիջապես մտածեցի, որ ո՞վ այստեղ ապրեր, որ գրող չդառնար:

Ջուզեպե Բալզամո
31.05.2008, 02:34
Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Լավ գրող է:
Ժամանակի շունչ կար նրա գործերում ( հիմա մերձավոր անցյալի շունչ ): Դպրոցում պարտադիր էր " Ապրած ու չապրած տարիներ" ն իմանալը: Հիմա կարծես չեն էլ հիշում: Պատճառը, երևի, իր իսկ ապրած կյանքն էր ու մահվան պատճառ դառած տհաճ պատմությունը: Ցավոք, երբեմն գրականության մեծերը առօրյա կյանքում հասարակից էլ հասարակ մի մարդ են՝ մեղքերով ու թերություններով…

Երվանդ
31.05.2008, 10:22
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?

Կարդացել եմ, նաև "Կրակե Շապիկ"-ը, ինքը որպես գրող դուրս գալիսա, իսկ "Կրակե Շապիկ"-ը շատ լավն էր, բայց իրա կյանքից ու մահվանից էտքանել տեղյակ չեմ, մենակ գիտեմ որ կասկածում էին որ կիննա իրան սպանել կարծեմ, թե լավ չեմ հիշում:think, պատմի էլի Գալ ծոծյա:) ինչ գիտես:)

Գալաթեա
31.05.2008, 13:10
Կարդացել եմ, նաև "Կրակե Շապիկ"-ը, ինքը որպես գրող դուրս գալիսա, իսկ "Կրակե Շապիկ"-ը շատ լավն էր, բայց իրա կյանքից ու մահվանից էտքանել տեղյակ չեմ, մենակ գիտեմ որ կասկածում էին որ կիննա իրան սպանել կարծեմ, թե լավ չեմ հիշում:think, պատմի էլի Գալ ծոծյա:) ինչ գիտես:)

Եր, ես ինչ-որ բաներ լսել եմ մահվան հետ կապված, բայց քանի որ հավաստի լուրեր չեն...ասեկոսների մակարդակովա` էդ մասին կլռեի...ուղղակի եթե որևէ մեկը հաստատ տեղեկացված է ` շնորհակալ կլինեի եթե գրեիք:

Իսկ ինչ վերաբերում է հենց "Կրակե Շապիկ"-ին այդ գիրքը նշել եմ նրանում առկա` Ցեղասպանության ցավոտ թեմայի համար:
Եթե հիշում եք` գրքում կա մի թուրք երիտասարդ, որը գալիս է Հայաստան հյուր և հայ տղայի հետ ընկերանում են:
Ու մի օր հայը կարծիք է հայտնում, որ ինքը պարտավոր չէ այդ թուրք տղային ատել միայն նրա համար, որ նրա պապը ժամնակին հայ է կոտորել.. Այսինքն մի նախադասությամբ մեր երկու ազգերի փոխհարաբերություններին սպառիչ պատասխան...թե հարց է տրվում...

Ու որքան ինձ է հայտնի, այդ գրքի պատճառով գրողի հանդեպ բացասական վերաբերմունք էր ձևավորվել: Եթե ճիշտ գիտեմ` անգամ նրա տան լուսամուտների տակ դեմոնստրատիվ այրել են "Կրակե Շապիկ" գիրքը:

Chuk
31.05.2008, 15:25
Հիմա կարծես չեն էլ հիշում: Պատճառը, երևի, իր իսկ ապրած կյանքն էր ու մահվան պատճառ դառած տհաճ պատմությունը: Ցավոք, երբեմն գրականության մեծերը առօրյա կյանքում հասարակից էլ հասարակ մի մարդ են՝ մեղքերով ու թերություններով…


բայց իրա կյանքից ու մահվանից էտքանել տեղյակ չեմ, մենակ գիտեմ որ կասկածում էին որ կիննա իրան սպանել կարծեմ, թե լավ չեմ հիշում:think, պատմի էլի Գալ ծոծյա:) ինչ գիտես:)


Եր, ես ինչ-որ բաներ լսել եմ մահվան հետ կապված, բայց քանի որ հավաստի լուրեր չեն...ասեկոսների մակարդակովա` էդ մասին կլռեի...ուղղակի եթե որևէ մեկը հաստատ տեղեկացված է ` շնորհակալ կլինեի եթե գրեիք:

Հայտնի արձակագիր, ժուռնալիստ, հասարակական գործիչ և վերջապես մտավորական (այդ բառի լավագույն իմաստով) Վարդգես Պետրոսյանը, ցավոք, կյանքից հեռացավ շատ անսպասելի ու անժամանակ:

Փառք Աստծու, որ այն ժամանակվա իշխանավորները գոնե նրա սպանությունը ինքնասպանություն չորակեցին, բայց, էլի ցավոք, չկարողացան լրիվ բացահայտել սպանության պատվիրատուի ինքնությունը:

Իսկապես քաղաքով և ողջ հանրապետությունով պտտվում էին բամբասանքներ, սուտն ու ճիշտը խառնվում էր իրար, իսկակական մարդասպանը, որքան ինձ է հայտնի, մահացել է և թվում է, թե հնարավոր չէ հիմա բացահայտել, թե ի՞նչ եղավ այն ժամանակ և ու՞մ էր պետք Վարդգես Պետրոսյանի մահը:

Բանն այն է, որ Վարդգես Պետրոսյանը շատ հակասական մարդ էր ինչքան որ բարի կամեցող ուներ, երևի նույնքան էլ չկամներ:

Լինելով իսկական հայրենասեր նա ուներ ուրույն հայացքներ, որոնց հետ շատերը պարզապես համակարծիք չէին: Այդ հայացքներն ինքն արտացոլում էր ոչ միայն իր գրականության մեջ, այլև հոդվածներում:

Մահից ոչ շատ ժամանակ առաջ նա մի հոդվածաշար էր սկսել ՀՅԴ-ի վարած քաղաքականության, նրա անցյալի մասին: Սկզբնական շրջանում մարդկանց մեջ նույնիսկ այդ վարկածը կար, որ ՀՅԴ-ն ինչ-որ կերպ մեղսակից է նրա սպանությանը: Բայց ոչ մեկը չէր կարող հիմնավորել, թե ինչո՞վ է Վարդգես Պետրոսյանն այդքան վտանգավոր ՀՅԴ-ի համար, որ նրան այդ ձևով վերացնեին: Հետևաբար այս վարկածն ինչպես առաջացավ, այնպես էլ աստիճանաբար մարեց:

Նրա բնապահպանական հոդվածները նույնպես կարող էին ինչ-որ մարդկանց զայրույթը հասցնել սպանության մոլուցքի, բայց այդ հայացքների վաղեմիության ժամկետն անցել էր և գոնե այդ պահին, թվում էր, թե ժուռնալիստ Վարդգես Պետրոսյանը գուցե և ունի հակառակորդներ, բայց ոչ թշնամիներ:

Ուրեմն ու՞մ էր ձեռնտու նրան վերացնելը: Ակամայից մարդկանց ուշադրությունը բևերվեց նրա անձնական խնդիրների վրա, որոնք, ցավոք, քիչ չէին: Պաշտոնապես Վարդգես Պետրոսյանն ամուսնացած եղել է 2 անգամ, բայց կյանքի վերջում ապրում էր, ոչ պաշտոնական ամուսնությամբ, մի երիտասարդ աղջկա հետ: Նրա մտերիմներից գիտեմ, որ շատ էր ուզում պաշտոնապես ամուսնանալ այդ աղջկա հետ, շատ էր սիրում, բայց դրա համար անհրաժեշտ էր, որ ամուսնալուծվի նախորդ կնոջից: Նախորդը՝ տիկին Սոնան, համաձայն չէր այդ ամուսնությանը և արդեն երրորդ անգամ չէր ներկայանում դատարան, որտեղ պետք է լսվեր Վարդգես Պետրոսյանի հայցն ընդդեմ կնոջ: Չորրորդ դատական նիստը նշանակված էր և պիտի տեղի ունենար Վարդգես Պետրոսյանի սպանությունից երկու օր անց: Հայտնի էր, որ անկախ այն բանից, կինը կներկայանա՞ր դատարան, թե՞ ոչ, դատարանը հայցը վճռելու էր հօգուտ Վարդգես Պետրոսյանի:

Եթե դատարանն այդ վճիռը կայացներ, ապա տիկին Սոնայի տրամադրության տակ կմնար իրենց համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված 3 սենյականոց բնակարանը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում և վերջ: Մյուս բնակարանը, որի մոտ էլ սպանել են Վարդգես Պետրոսյանին, և Աշտարակ քաղաքում գտնվող սեփական մեծ առանձնատունը, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի մեծ գրադարանն ու այլ արժեքներ մնալու էին գրողին:

Այստեղից էլ առաջացավ այդ վարկածը, որ տիկին Սոնային էր անհրաժեշտ այդ սպանությունը: Վանո Սիրադեղյանի հրամանով նրան ձերբակալեցին, բայց ոչ թե պարզապես վարկածից ելնելով, այլ ունենալով ավելի լուրջ հիմքեր: Դրանք տարբեր մարդկանց վկայություններն ու ինչ-որ փաստաթղթեր էին: Երբ Սիրադեղյանին հեռացրին նախարարի պաշտոնից, տիկին Սոնային հաջողվեց ինչ-որ կերպ խափանման միջոցը փոխել, դուրս գալ բանտից՝ ստորագրությամբ, և անհետանալ երկրից:

Հիմա տիկին Սոնան ապրում է ԱՄՆ-ում, ուր տարել է նաև իր երկու զավակներին ու քրոջը, ով Սերո Խանզադյանի հարսն էր: Տիկին Սոնային հաջողվեց ազատվել Վարդգես Պետրոսյանի վերջին սիրո առարկա աղջկանից (ստացավ բնակարանը), հանգիստ կարող էր նաև ամբողջությամբ վերցնել նաև Աշտարակի տունը, բայց Վարդգես Պետրոսյանի մեծ դուստրը՝ առաջին կնոջից, կարողացավ դատարանի միջոցով բաժին ստանալ այդ առանձնատնից և արդյունքում թույլ չտվեց, որ այն վաճառվի, որովհետև ուզում է, որ այդ առանձնատունը դառնա հոր տուն-թանգարանը: Դատական քաշքշուկները շատ երկար տևեցին, միմյանց պախարակող խոսքերը տպվեցին մամուլում և արդյունքում որքան սկանդալային էր Վարդգես Պետրոսյանի անձնական կյանքը, երբ նա դեռ ողջ էր, նույնքան էլ դարձավ մահից հետո:

Որքանով էին տիկին Սոնայի դեմ մեղադրանքները ճիշտ, պետք է դատարանը պարզեր, բայց դատն այդպես էլ տեղի չունեցավ՝ Սոնայի փախուստի պատճառով: Այնպես որ, թերևս, այս սկանդալային հարցն այդպես էլ մնալու է ճիշտ բամբասանքների մակարդակով, ինչ էլ ասենք, ինչ էլ պատմենք...

Ճիշտն այն կլինի, որ նրա մահվան առեղծվածին չվերադառնանք ու թույլ տանք, որ Մեծ Գրողի ոսկորները հանգիստ հանգչեն, մանավանդ որ նա հրաշալի ժուռնալիստ էր, «Գարուն» ամսագրի կայացումը միայն նրա շնորհիվ էր, նրա ժամանակ Գրողների Միությունն այնքան վարկաբեկված չէր, որքան հիմա, և նրա գրականությունն էլ, գոնե իր սերնդակիցների համար, նորություն էր, թարմություն էր ումտածելու տեղ էր տալիս:

Shauri
29.09.2008, 12:39
Վայ, լավ թեմա եմ գտել :ok
Շատ–շատ–շատ եմ սիրում Վարդգես Պետրոսյանին :love Համարյա բոլոր գործերը կարդացել եմ, բացառությամբ, կարծես թե, "Կրակե շապիկ"–ի... Մի տեսակ ջերմություն կա նրա ստեղծագործություններում, կարծես բարության կոչ լինի բոլոր կարդացողներին... ինչ–որ տրամադրություն, հոգեվիճակ կա, որ բառերով շատ դժվար է բացատրել...

Գալաթեա
29.09.2008, 12:42
Վայ, լավ թեմա եմ գտել :ok
Շատ–շատ–շատ եմ սիրում Վարդգես Պետրոսյանին :love Համարյա բոլոր գործերը կարդացել եմ, բացառությամբ, կարծես թե, "Կրակե շապիկ"–ի... Մի տեսակ ջերմություն կա նրա ստեղծագործություններում, կարծես բարության կոչ լինի բոլոր կարդացողներին... ինչ–որ տրամադրություն, հոգեվիճակ կա, որ բառերով շատ դժվար է բացատրել...

"Կրակե շապիկ"-ն էլ կարդա, անպայման:

Իր լավագույն գործն է: Իմ կարծիքով, իհարկե:

Shauri
29.09.2008, 12:51
Կփորձեմ գտնել... մի ժամանակ փնտրում էի իր հատորները, չէր ստացվում գտնել (կարդալու համար գրադարանից էի վերցրել)

Գալաթեա
29.09.2008, 12:55
Կփորձեմ գտնել... մի ժամանակ փնտրում էի իր հատորները, չէր ստացվում գտնել (կարդալու համար գրադարանից էի վերցրել)

Ես իմը որ գտնեմ, կփոխանցեմ կկարդաս :)

Annushka
29.09.2008, 13:04
Վայ, ես էլ եմ շատ սիրում Վարդգես Պետրոսյանին:) Շատ լավ ա գրում, շատ կենդանի, մի տեսակ հոգեհարազատ.. կարդում ես ու կարծես տեսնում ես իրադարձությունները, ֆիլմի նման... շատ եմ հավանում ու հաճույքով կարդում եմ... հուզիչ ա գրում, "Վերջին ուսուցիչը" կարդալիս ահագին հուզվել էի... նրա գործերը սկսել եմ կարդալ 7-րդ դասարանից.. մեր տան գրադարանում հայտանբերեցի մի քանի ժողովածու ու սկսեցի ընթերցել ու ինչքան կարդում էի, այնքան դուրս գալիս էր: Ցավում ե, որ նա այդպիսի ողբերգական մահ ունեցավ և երիտասարդ հեռացավ կյանքից, մինչդեռ նրա նման գրողն ու հրապարակախոսը իր ուրույն տեղն ունի արդի գրականության մեջ: Աշտարակցիները կարող են հպարտանալ իրենց" զեմլյակով":)

Shauri
30.09.2008, 09:59
Գալաթեա :love

Lady SDF
12.12.2008, 05:48
Վարդգես Պետրոսյանի գործերից առաջինը կարդացել եմ «Ապրած և Չապրած Տարիներ» վիպակը, որը շատ մեծ տպավորություն էր թողել (հատկապես քանի որ իրական դեպքերի վրա է հիմնված): «Վերջին Ուսուցիչը» նույնպես իրական դեպքի մասին է: Եվ ընդհանրապես Վ. Պետրոսյանի գործերի մեջ ամենաշատը հենց դա է ինձ դուր եկել ի սկզբանե ... կյանքից վերցված կերպարներ են, դեպքեր, արտահայտություններ: Կարծես հենց կյանքն է խոշորացույցի տակ փռված քո առջև:

«Կրակե Շապիկ»-ը հրաշք գործ է: Լիքը սեր, կարոտ, դառնություն, ափսոսանք, բողոք, հպարտություն և լիքը ուրիշ բաներ ... Հիշում եմ հետաքրքիր մի տող - Երբեք հայն ու թուրքը չեն կարող լինել 2-ով: Միշտ նրանց մեջտեղում կգա և կնստի 3-րդը՝ պատմությունը: Չի ասում ատելությունը ... ինչպես արդեն Գալաթեան հիշատակեց երիտասարդ հերոսը գտնում է որ պարտավոր չէ այդ թուրք տղային ատել միայն նրա համար, որ նրա պապը ժամնակին հայ է կոտորել... Եվ այս 2 հայացքները միմյանց չեն հակասում ... այլ կարծես լրացնում են ... անհնար է անցյալը մոռանալ բայց պարտադիր չէ ատել այսօրվա թուրքին:

Վեպի մեջ խոսվում է նաև Արթուրո անունով կույր երգչի մասին ... շատ տարիներ առաջ հեռուստացույցով տեսա նրան և ապշել էի ... «Կրակե Շապիկն» էր երգում ... ինչ լավ էր նկարագրել Վ. Պետրոսյանը երգչին ...

«Հայկական Էսքիզները» շատ հոգեհարազատ են ... ինչքան լավ է ուսումնասիրել կյանքը, մարդկանց, հայրենիքի ամեն ծակուծուկը ... Միշտ ձեռքիս տակ է այս հատորը, ուզում եմ անգլերեն թարգմանել ... չգիտեմ ինչ կստացվի:

Lion
19.12.2008, 11:31
Ժողովորդ, չծիծաղեք, բայց ըստ իս Վարդգեսը 20-րդ դարի լավագույն հայ... էրոտիկ գրողն է:) Չէ, իրոք - նրա ստեղծած տեսարանները շատ գեղեցիկ են...

Milli
22.12.2008, 09:36
Կարդացել եմ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը»,«Վերջին ուսուցիչը»
Արտասահմանյան ժամանակակից գրականությունից հետո ինձ համար շատ դժվար էր նորից հայ գրականությանը անցում կատարել,բայց,որքան էլ ինձ համար անսպասելի էր դա ինձ հաջողվեց անել,երբ սկսեցի կարդալ «Կրակե շապիկը»
Ընդհանրապես կարծում եմ,որ Վ.Պետրոսյանը ունի յուրահատուկ գրելաձև, մասնավորապես երբեք չես անձրանում նրա գրվածքները կարդալիս,ինչը շատ կարևոր է ընթերցողի համար:)

Մեմի
24.12.2008, 02:13
Իրոք որ շատ լավ, հզոր գրող է Վարդգես Պետրոսյանը: Նրա ստեղծագործություններին ծանոթացել եմ առաջին հերթին <<Վերջին ուսուցիչը>> վիպակի միջոցով, քանի որ շատ էի լսել ու կարդացել տարբեր առիթներով, թե շատ լավ ստեղծագործություն է: Գտա մի հատորյակ, որտե, բացի վերջինից, կային նաև <<Ապրած և չապրած տարիները>>, <<Դեղատուն Անին>>, <<Նամակներ մանկության կայարաններից>>: Հրաշք ստեղծագործություններ են, բազմիցս վերընթերցել եմ, սակայն <<Վերջին ուսուցիչն>> :love:love ու <<Ապրած և չապրած տարիները>> :love:love կարդալիս կրկին կարող եմ փոքր երեխայի պես լաց լինել: <<Կրակե շապիկն>> էլ եմ շատ սիրում, մյուս ստեղծագործություններն էլ: <<Հայկական էսքիզներ (եթե չեմ սխալվում, վաղուց եմ կարդացել)>> անունով էսսեների շարք ունի, ամբողջ երկու հատոր, էլի աննման գործ է, կարդում ես ու հասկանում, թե ինչով է հայը տարբերվում ողջ մնացյալ աշխարհից և առհասարակ ինչպես է եղել, որ հայ ժողովուրդ այսօր կա:

Kinder Surprise
27.07.2009, 23:22
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?

Վայ, էս ինչ լավ թեմա գտա:hands: Երևի իմ ամնասիրելի գրողն է: Շաաատ կցանկանայի կարդալ "Կրակե Շապիկը", ուղղակի դժվար հաջողվի:(: Ինձ ցնցել է մասնավորապես "Ինչու են շուտ մեռնում ծաղիկները" պատմվածքը: Այնքան պարզ է գրված և մինույն ժամանակ այքան խորիմաստ է, որ օրերով գլխիցս դուրս չէին գալիս այդ պատկերները:

Alba
28.08.2009, 20:41
Վարդգես Պետրոսյանն ինձ համար ավելին է, քան գրող: Իմ տխուր պահերին մի քանի տող նրա վիպակներից կարդալը մտերիմ ընկերոջ հետ կիսվելու պես բան է: Այնքան հոգեհարազատ են նրա կերպարները, կարծում եմ յուրաքանչյուրը իրեն կարող է գտնել նրա ստեղծած կերպարներում: Նրա ոճը այնքան հարազատ է, վարակիչ, որ անկախ քեզնից սկսում ես նրա պես մտածել... Շատ-շատ եմ ափսոսում, որ նման հանճարեղ մարդը կյանքից շուտ է հեռացել...

Շինարար
30.09.2009, 22:58
Ես բախտ եմ ունեցել մի գիշեր մնալու նրա Աշտարակի տանը, ինչքան նման կարող են լինել տունը և տան տերը, դա հենց այն տունն է, որում պետք է ապրած լիներ Վ. Պետրոսյանը, և նա հենց այն գրողն է, որ պետք է լիներ այդ տանը ապրած մարդը:

Մինա
05.09.2012, 17:57
Տասերորդ դասարանում "Վերջին ուսուցիչը"բեմադրեցինք դասարանցիներով:Հիմա կարգին չեմ էլ հիշում ,բայց մեր դեռահասության ժամանակ պայթյունի պես էինք ընկալել Վարդգես Պետրոսյանին:Այն ինչ մեր դեղնակտուց հալով ապացուցում էինք հոսանքին(կոմունիստական) հակառակ գնալով,գտել էինք Վարդգես Պետրոսյանի մոտ ու շատ էինք տպավորվել:Լավ չեմ հիշում արդեն,բայց սեղանին պարող աղջիկ կար գրքում,հենց էդ աղջկա դերն եմ խաղացել ներկայացմանը:
Հ.գ. մեծ հաճույքով նորից կկարդաի,եթե որևէ հղումով օգնեիք գտնել նրա ցանկացած աշխատանքը(վիպակ,պատմված,հոդված,ինչ պատահի)կամ օգնեիք գնել գրքերը Վարդգես Պետրոսյանի(օգնելու մեջ ուղարկելն էլ է մտնում,ծախսերը իհարկե իմ կողմից)::)

Նարե91
05.09.2012, 19:01
Մի երկու օր առաջ աչքովս նրա էս տողերն ընկան, շատ հավանեցի... ասեցի ստեղ էլ գրեմ.

... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։
Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։

Իսկ վերքերից սպիներ են մնում ... Վարդգես Պետրոսյան

Այբ
13.11.2013, 20:24
Հոյակապ վեպ է «Կրակե շապիկը»:
Եթե առանձին չխոսեմ հերոսների մասին, կուզեի նշել Նունե մայրիկի կերպարի մասին: Անկեղծ՝ լաց եմ եղել, երբ Նունե մայրիկը մահանում է: Ի՜նչ կերպար է ախր՝ սիրող, սպասող հայ մոր կերպարն է, ով մահանում է, էդպես էլ իր զավակներին իրար գլխի հավաքված չտեսնելով:Չի տեսնում նույնիսկ Արմենակին՝ Վարուժանի հորը, որի համար Վարուժանը ասում է. «Պիտի գայիր, պիտի վերջին անգամ տեսնեիր մորդ, որի համար դու այդպես էլ մնացիր 22 տարեկան»:
Շատ խորը վեպ է: Վարուժանը իր որոնումներով, տատը իր սպասումներով, Սյուզին իր չստացված կյանքով...
Հետաքրքիր է հատկապես թուրք Էնիս-բեյի այցը Հայաստան: Արամը և Էնիս-բեյը, թեև փորձում են ազատ շփվել իրար հետ, բայց պատմությունը միշտ իրենց արանքում է: Երկուսի համար էլ դժվար է: Երբ Էնիս-բեյը տեսնում է Նունե մայրիկի դատարկ շրջանակները և Արամից իմանում պատճառը, արձագանքում է. «Ուրեմն էլի մե՞նք», բայց մեկ է՝ չի ուզում ընդունել, բայց կասկածները խեղդում են...
Բա՞ սփյուռքահայ Սեմ Շիրակի կերպարը, որը ասում է. « Իմ կրծքի տակ երկու սիրտ կա՝ ամերիկացու և հայի, և այդ երկու սիրտը շատ համերաշխ են բաբախում»: Իրականում նա չի հասկանում հայի խնդիրները...

Չես կարող վեպի մասին մի երկու բառով խոսել, լավ կլիներ, եթե քննարկում ծավալվեր, խոսեինք...