PDA

Դիտել ողջ տարբերակը : Հինը



StrangeLittleGirl
27.09.2006, 20:54
Մի հատ տափակագույն պատմվածք տափակագույն անձի մասին ու մի քիչ էլ անհասկանալի: :D

Տան մոռացված անկյուններից մեկում մի հին ձայներիզ գտավ: Լսեց: Երբեմնի սիրելի, իսկ այժմ ոչ մի արժեք չունեցող երգեր են, որոնց ուղեկցում էր ռադիոյի անտանելի խշշոցը: «Մի ժամանակ խշշոցը նշանակություն չուներ…»,- մտածեց:
Երգերից մեկն ընդհատվեց ծանոթ ծիծաղով և անծանոթ լեզվով մի քանի բառի արտասանությամբ: Մարմնով սարսուռ անցավ: Stop. Rewind. Նորից լսեց: Հիշեց: Վաղուց էր: Միասին խմում էին, երբ ձայնագրելու միտք ծագեց, իսկ նա ծիծաղեց և օտար լեզվով մի քանի բառ արտասանեց, որ այդ ամենը հիշվի, չմոռացվի: Ի՞նչ ասաց: Չհասկացավ ու չիմացավ… Stop, Rewind. Նորից Play: Մի քանի անգամ: Նա չկար, թող ձայնն էլ չլինի: Միակ մասնիկն էր, որ պահպանվել էր: Ծիծաղի կարիքը չկար, դրա տիրոջ՝ առավել ևս: Ջնջել էր պետք: Անհապա՛ղ: Իրար հետևից ձայներիզի վրա ձայնագրեց երգեր, որոնք նրա հետ կապ չունեին, որովհետև շատ հին էին: Bob Dylan - "House Of The Rising Sun", Joan Baez - "Love Is Just A Four-Lettered Word", Joan Baez - "Diamonds & Rust", Joan Baez - "Forever Young", Bob Dylan - "Forever Young", Bob Dylan - "Blowin' In The Wind", Joan Baez - "Blowin' In The Wind"… Ոչ մի րոպե, նույնիսկ վայրկյան չպետք է պահպանվի… Անցյալը թող անցյալ մնա:
Դա էլ չբավարարեց: Վերցրեց ձայներիզը, որն արդեն ծանրաբեռնված էր ինչ-որ ուրիշ երգերով, երկար պահեց ձեռքում ու որոշեց: Մոտեցավ պատուհանին, ամբողջ ուժով դուրս նետեց անցյալը: Թեթևացավ:
Փողոցում մարդ չկար: Շոգ էր: Արևի տակ փայլում էր վնասված երիզը, որը քիչ առաջ ինչ-որ նշանակություն ուներ…

Ուլուանա
27.09.2006, 21:25
Մի հատ տափակագույն պատմվածք տափակագույն անձի մասին ու մի քիչ էլ անհասկանալի: :D
Բյուր ջան, լրիվ համաձայն եմ։ «Տափակագույն պատմվածք» անվանակարգում հաստատ առաջին տեղը կգրավեր։:D Բայց ախր ծիծաղելի էլ չէր, է... :'

StrangeLittleGirl
27.09.2006, 21:33
Հա՛, ծիծաղելի չէր: Դե ո՞նց կարելի է ծիծաղել մի պատմվածքի վրա, որի գլխավոր հերոսը տափակագույն անձ է, իսկ նրան հիշողը՝ հոգեկան հիվանդ:

Ուլուանա
27.09.2006, 21:48
Հա՛, ծիծաղելի չէր: Դե ո՞նց կարելի է ծիծաղել մի պատմվածքի վրա, որի գլխավոր հերոսը տափակագույն անձ է, իսկ նրան հիշողը՝ հոգեկան հիվանդ:
Բայց պատմվածքում գխավոր հերոսը կարծես թե հենց հիշողն էր, որի հոգեկան հիվանդ լինելը, ճիշտն ասած, չնկատեցի...:think իսկ հիշվողի տափակագույն անձ լինելը՝ առավել ևս, այդ մեկը որ հաստատ պատմվածքում ոչ մի բանով չէր արտահայտվում...

Մի խոսքով, ես այս պատմվածքի իմաստ չհասկացա, որովհետև ոչ հետաքրքիր էր, ոչ խորիմաստ, ոչ հաճելի, ոչ ծիծաղելի, ոչ... :oy

Esmeralda
27.09.2006, 22:06
Երբ բախվում ես անցյալիդ.... կամ պիտի շպրտես... կամ "չնկատես"՝ պարզապես հետաձգելով հանդիպման պահը... մի օր հաստատ կշպրտես..կամ էլ ինքը քեզ կշպրտի...

StrangeLittleGirl
27.09.2006, 22:08
Ի՜նչ հաճույք եմ ստանում, երբ պատմվածքներս չեն հասկանում, բայց ավելի մեծ հաճույք՝ երբ հասկանում են :D

Ծով
12.05.2007, 20:11
Մի հատ տափակագույն պատմվածք տափակագույն անձի մասին ու մի քիչ էլ անհասկանալի: :D

Տան մոռացված անկյուններից մեկում մի հին ձայներիզ գտավ: Լսեց: Երբեմնի սիրելի, իսկ այժմ ոչ մի արժեք չունեցող երգեր են, որոնց ուղեկցում էր ռադիոյի անտանելի խշշոցը: «Մի ժամանակ խշշոցը նշանակություն չուներ…»,- մտածեց:
Երգերից մեկն ընդհատվեց ծանոթ ծիծաղով և անծանոթ լեզվով մի քանի բառի արտասանությամբ: Մարմնով սարսուռ անցավ: Stop. Rewind. Նորից լսեց: Հիշեց: Վաղուց էր: Միասին խմում էին, երբ ձայնագրելու միտք ծագեց, իսկ նա ծիծաղեց և օտար լեզվով մի քանի բառ արտասանեց, որ այդ ամենը հիշվի, չմոռացվի: Ի՞նչ ասաց: Չհասկացավ ու չիմացավ… Stop, Rewind. Նորից Play: Մի քանի անգամ: Նա չկար, թող ձայնն էլ չլինի: Միակ մասնիկն էր, որ պահպանվել էր: Ծիծաղի կարիքը չկար, դրա տիրոջ՝ առավել ևս: Ջնջել էր պետք: Անհապա՛ղ: Իրար հետևից ձայներիզի վրա ձայնագրեց երգեր, որոնք նրա հետ կապ չունեին, որովհետև շատ հին էին: Bob Dylan - "House Of The Rising Sun", Joan Baez - "Love Is Just A Four-Lettered Word", Joan Baez - "Diamonds & Rust", Joan Baez - "Forever Young", Bob Dylan - "Forever Young", Bob Dylan - "Blowin' In The Wind", Joan Baez - "Blowin' In The Wind"… Ոչ մի րոպե, նույնիսկ վայրկյան չպետք է պահպանվի… Անցյալը թող անցյալ մնա:
Դա էլ չբավարարեց: Վերցրեց ձայներիզը, որն արդեն ծանրաբեռնված էր ինչ-որ ուրիշ երգերով, երկար պահեց ձեռքում ու որոշեց: Մոտեցավ պատուհանին, ամբողջ ուժով դուրս նետեց անցյալը: Թեթևացավ:
Փողոցում մարդ չկար: Շոգ էր: Արևի տակ փայլում էր վնասված երիզը, որը քիչ առաջ ինչ-որ նշանակություն ուներ…
Տափա՞կ…չէի ասի…որոշեցի ակումբի անցյալը փորփրեմ, գտա էս թեման, կարդացի ու…այ քեզ զարմանք ճիշտ համապատասխանեց իմ / հեսա կանցնի/ հոգեվիճակին…
Ցավոք գոյություն ունի հիշողության ձայնադարան, որից ինչքան էլ վերցնես ու երիզները փշրես, վերացնես, մի փոքրիկ իրադարձություն նորից հիշեցնում է չնախատեսված ձայնագրությունը…
ՀԻմա…մի վայրկյան…գուցե նետե՞մ պատուհանից…ոչ մի նշանակություն չունի ինձ համար, ինչպես ասում են…թքած / կներեք/…:D

lili-4
18.05.2007, 17:55
Տան մոռացված անկյուններից մեկում մի հին ձայներիզ գտավ: Լսեց: Երբեմնի սիրելի, իսկ այժմ ոչ մի արժեք չունեցող երգեր են, որոնց ուղեկցում էր ռադիոյի անտանելի խշշոցը: «Մի ժամանակ խշշոցը նշանակություն չուներ…»,- մտածեց:

Անկեղծ ասած, սա ոչ թե տափակագույն, այլ իրականություն կոչվող պատմություն է: Կյանքը նրանով է հետաքրքիր ու անբացատրելի, որ շատ ժամանակ անգնհատելի ու կարևոր թվացող արժեքները դառնում են անիմաստ ու ինչ- որ տեղ ծիծաղելի::think

Firegirl777
18.05.2007, 18:01
Լրիվ համաձայն եմ, սա տափակագույն պատմվածք չէ
Այն է ինչ սովորաբար պատահում է երբ ոչ ցանկալի անցյալից մի փոքրիկ մասնիկ, հանկարծ հայտվում է քո ճանապարհին ու պնդում իրենը, կարող ես այն վերացնել, նույնիսկ սիրտդ մղկտալով, բայց մոտակա ժամանակահատվածում այն կհասնի իր նպատակին՝ դեռ կհիշեցնի իր գոյության մասին....