PDA

Դիտել ողջ տարբերակը : Գո՞հ եք արդյոք ձեր աշխատավարձից



_DEATH_
26.01.2008, 17:26
Գոհ եք արդյո՞ք ձեր աշխատավարձից, այս հարցմանը պատասխանեք կցված ծրագրով, հետո նույն պատասխանը տվեք ֆորումի հարցումում, հարցման արդյունքներով ձեր աշխատավարձը կբարձրացվի եթե դժգոհ եք, այլապես կմնա նույնը :D

Sunny Stream
26.01.2008, 19:12
Վայ, առանց ծրագիր տեսնելու "այո" պատասխանեցի, դե ծրագրով էլ առաջինը էդ պատասխանը տվեցի, երկրորդ փորձից էլի ստիպված էի նույնն անել...:D
Համեմատած իմ կատարած աշխատանքի հետ` աշխատավարձս քիչ չի, բայց դե դեմ չեմ լինի, որ գոնե, ասենք... տասնապատկվեր :))

Սամվել
26.01.2008, 19:36
Վայ, առանց ծրագիր տեսնելու "այո" պատասխանեցի, դե ծրագրով էլ առաջինը էդ պատասխանը տվեցի, երկրորդ փորձից էլի ստիպված էի նույնն անել...:D
Համեմատած իմ կատարած աշխատանքի հետ` աշխատավարձս քիչ չի, բայց դե դեմ չեմ լինի, որ գոնե, ասենք... տասնապատկվեր :))

Իմն էլ էի բառացի նույն պատմությունը էնքան որ ալարեցի գրեմ :D

Լ.յ.ո.վ.
26.01.2008, 20:15
Լավն էր :D
Տենց մի հատ էլ ես ունեմ,տեսնենք ով ինչքանա խմած:{:blin,փորձեք:hands

Malu
27.01.2008, 00:40
Կարեղ շատ ավելի բարձր լինել...

StrangeLittleGirl
27.01.2008, 01:48
Իմ կատարած աշխատանքի համեմատ աշխատավարձս բավական բարձր է, բայց որովհետև դոլարի կուրսն իջավ, աշխատավարձս էլ հետն իջավ:

ivy
27.01.2008, 16:20
Գոհ եմ: Միակ բանը, որ ինձնից պահանջվում է, շաբաթվա մեջ մի քանի ժամ անդադար հայերեն խոսելն է, ու դրա համար ինձ վճարում են, այն էլ՝ բավականին լավ: :P

Dragon
24.03.2008, 23:54
Ես ինչ հարց ա, էդ ով ա ուզում գործից ազատվի:D
Եթե լուրջ գոհ եմ, են էլ շատ, այլ հարց ա,որ մեկ ա, եթե մի միլյոն էլ աշխատավարձ տան, մտածում ես, որ քիչ ա:

քաղաքացի
24.03.2008, 23:55
Վայ, ես չեմ գրել ստեղ: Հա երևի էն վախտ շեֆս որ ակումբ էր մտնում, վախենում էի գրել: Հիմա գրում եմ:
Հա դե ինչ պիտի գրեմ: Արդեն պարզ ա: Բնականաբար դժգոհ եմ: Քիչ ա:

Սերխիո
25.03.2008, 01:53
հետաքրքիր են ա ,որ բոլորը լուրջ պատասխանում են ,իñկ սա Զվարճալի բաժնում է գրած ;)

Dayana
25.03.2008, 10:53
Վայ ինչ հայկական թեմայա :hands
հա էլ դե աշխատավարձն էլ ինչպես ասում է Էս Ինչ Սոված Եմ-ը ;) :D արդեն հասկացաք :D բայց ես գոհ եմ :8 չգիտեմ ինչի, լավա էլի :oy

Ariadna
25.03.2008, 15:56
Գոհ եմ, բայց մեկ ա չի հերիքում:(

Երկնային
25.03.2008, 18:12
նենց գոհ եմ իմ աշխատավարձից… :P
մնաց տենց աշխատավարձով աշխատանք գտնեմ :D:D

Աբելյան
25.03.2008, 18:33
աշխատանքիցս գոհ եմ, աշխատավարձիցս՝ դժգոհ

Հ.Գ. չեմ աշխատում :)

Anchi
25.03.2008, 18:50
աշխատանքիցս գոհ եմ, աշխատավարձիցս՝ դժգոհ

Հ.Գ. չեմ աշխատում :)


Իմն էլ է նույնը:

Fedayi
25.03.2008, 18:58
Աշխատավարձս փոքր ա, իսկ աշխատանքիս ծավալը` ավելի փոքր. հետևություն` շատ գոհ եմ:D

Anchi
25.03.2008, 19:19
Փաստորեն լավ էլ ապրում ենք, բոլորս գոհ ու երջանիկ:D
Իմ կարծիքով, մենք գոհ ենք, որովհետև ծնողներն են մեզ պահում, իսկ մեր աշխատավարձը, որպես գրպանի գումար, բավականացնում է:

Moon
04.05.2008, 19:32
ԼՕլ, չեմ կարծում Հայաստանում մեկը գտնվի, բացի նախագահի երևի, որ գոհ լինի ամբողջությամբ իր աշխատավարձից։
Իսկ ինձ հետ կապված, բոլորը չեն գնահատում լրագրողի գործը, կներեք, բայց թքած ունեն։ Կարող ա հազար տեղ գնաս մի հատ ինֆորմացիայի հետևից, բոմբ նյութ անես, հետո մի 2000 դրամ շպրտեն։ Էդ հլը մեղմ ասած, դրա համար ամեն տեղ չեմ տլիս նյութերս։

Լեո
24.06.2014, 18:19
Վատ չի լինի թարմացնել էս թեման ու հարցումը:

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե որ ոլորտներում են հիմնականում աշխատում (կամ ցանկանում աշտատել) ակումբեցիները և արդյո՞ք գոհ են աշխատավարձի չափից:

Ես բանկային ոլորտում եմ աշխատում: Առայժմ գոհ եմ, չանայած ավելի մեծ սպասելիքներ ունեմ մոտ ապագայում:

StrangeLittleGirl
24.06.2014, 18:19
Ես մի այլ կարգի գոհ եմ :))

ivy
24.06.2014, 20:10
Բյուր, քոնը աշխատավարձ է, թե կրթաթոշակ։

StrangeLittleGirl
24.06.2014, 21:25
Բյուր, քոնը աշխատավարձ է, թե կրթաթոշակ։
Շատ բարդ ա ասելը :)) Կրթաթոշակային հատկացում ա, որը որպես աշխատավարձ են ինձ տալիս: Ես հարկատու եմ, ունեմ աշխատանքային պայմանագիր, պլյուս դրան էլ ստեղ աշխատավարձային երեք կատեգորիա կա, ես միջինի մեջ եմ:

Հա, մեկ էլ ոնց որ կենսաթոշակային ֆոնդ եմ մուծում, բայց հաստատ չգիտեմ դրա մասին :))


Էս թեման զվարճալիում ա, նոր տեսա :D

Լեո
25.06.2014, 09:39
Էս թեման զվարճալիում ա, նոր տեսա :D

Հա, ես էլ նոր տեսա :))

Ի դեպ թեմայի առաջին գրառման մեջ ծրագիր կա, որի միջիցով ա պետք հարցմանը պատասխանել :))

Կարելիա ա էս թեմա տեղափոխել լուրջ բաժին կամ նորը բացել :8