PDA

Դիտել ողջ տարբերակը : Տանը գիտե՞ն



Artgeo
26.01.2008, 14:26
Որ ստեղ ես :think

ChildOfTheSky
26.01.2008, 14:36
Տանը երբեք չգիտեն , թե ես երբ , ուր , ում հետ եմ գնում ու առավել ևս ինչքան փող կա գրպանումս :B

Artgeo
26.01.2008, 14:39
Մերոնք գիտեն, որ այստեղ եմ ու միշտ անհանգստանում են ու ստիպում քնել :(

Cassiopeia
26.01.2008, 14:44
Գիտեն… ու արդեն ինձնից ձեռք են քաշել… մեկ ա, օգուտ չունի իրանց ինչ-որ բան ասելը:D

Script
26.01.2008, 14:50
Տանը հեչ, ասա գործի տեղը շեֆերը չիմանան;)

Երկնային
26.01.2008, 14:53
տանը գիտեն «ֆորում» անունով :) բայց դե չգիտեն, որ 4 հատ են էդ ֆորումները :D

Janita Hero
26.01.2008, 15:00
տանը չգիտեմ գիտեն թե չգիտեն, քանի որ առանձնապես տանից չեմ մտնում, բայց աշխատավայրում՝ 2-ը գիտեն:P

Lilushik
26.01.2008, 15:31
Տանը չգիտեն… Բայց կուրսիս 90 տոկոսը գիտի :)

Սամվել
26.01.2008, 18:33
Գիտեն :hands

Դեկադա
26.01.2008, 18:35
Գիտեն;

Lider2006
26.01.2008, 19:51
Գիտեն, ու մեկ մեկ են ասում հերիքա, նստի պարապի, բաըց դե օգուտ չի տալիս:D

Selene
26.01.2008, 20:14
Գիտեն, բայց դե արդեն խանդ է սկսվում, որովհետև օրվա ավելի մեծ մասը ակումբի հետ եմ լինում:love, քան տանեցիների:oy

Հ.Գ. Արթ, ես թեմայի վերնագիրը կարդացի, մտածեցի, թե հայտնի անեկդոտի հիման վրայա բացված:D:oy

FactorX
26.01.2008, 20:32
Տանը ըսկի իմ տեղը չգիտեն :hands

Ուլուանա
26.01.2008, 20:46
Հ.Գ. Արթ, ես թեմայի վերնագիրը կարդացի, մտածեցի, թե հայտնի անեկդոտի հիման վրայա բացված:D:oy
Հա, ես էլ վերնագիրը կարդացի ու միանգամից մտածեցի, թե էլի Բրյուսովին են կպել: :D

Հա, ո՞նց չգիտեն, եթե տան գրեթե բոլոր անդամները նույնպես էստեղ են։ :hands

ivy
26.01.2008, 21:50
Տանը մենակ ես ու ամուսինս ենք, ինքն էլ իհարկե գիտի. ինձ անվանում է «ֆորումի աղջիկ», ու որ ասեմ՝ շատ մեծ քնքշանք է դնում այդ արտահայտության մեջ, սուտ կլինի: :))

Goga
26.01.2008, 22:27
Թաքուն պահում են այնպիսի բաներ, որոնք արգելված են կամ վախենում ես, որ կգողանան քեզանից, իսկ ակումբը արգելված չէ, առավել ևս այն ինձանից գողանալ չի ստացվի:P

Anchi
26.01.2008, 23:59
Ja:)

Աբելյան
27.01.2008, 12:07
չէ :P
արդեն մեկուկես տարուց ավել ա գաղտնիք եմ պահում
ու ասեմ, իմ շրջապատում համարյա ոչ մեկը չգիտի

Kita
27.01.2008, 14:26
Որ գիտեն ինչ օգուտ:(
Մեկ է կոմպի դեմը հազարից մեկ եմ լինում:(
Բայց քույրս ահավոր է արտահայտվում:D

aerosmith
28.01.2008, 00:42
տո չէ հա, ասեմ չասեմ մեկ կլինի, բայց կուրսի 100%-ը գիտի:

Tigana
28.01.2008, 00:50
Տանը չգիտեն,թե ես ինսիտուտում ինչ եմ ստանում,երբ ուր եմ գնում,ինչքան փող ունեմ դե չեն իմանա,աշխատում եմ:Քյասար ինձնից կուրսի չեն,գիտեն իմ գործերի մասին չեմ սիրում խոսամ:

Ծով
28.01.2008, 00:52
Գիտեն...արդեն շատերին սիրում են:love
Գիտեն նաև, որ միշտ պայծառ եմ գալիս ակումբի հանդիպումներից:hands
Բայց...չեն սիրում ինձ ինտերնետում խրված տեսնել՝ անկախ կայքից...

Vahe
28.01.2008, 00:55
Չգիտեն, որովհետեւ չեն հետաքրքրվել թե սա ինչ է:

Արշակ
28.01.2008, 01:05
Հա, գիտեն… Էսա մի քանի ժամ է, մամաս պարկած տեղից ժամանակ առ ժամանակ կանչում է. «Արշա՜կ, խիղճ ունեցի, գնա քնելու, հերիքա առողջությունդ էդ կոմպի մոտ քայքայես»։
Մի խոսքով, գնացի քնելու։ Բարի գիշեր բոլորին։;)

Undina
31.01.2008, 16:43
մամաս մի քիչ գիտի… Բայց տանը չեմ մնտնում ակումբ, մենակ գործի տեղը… իսկ ստեղ սաղ ջահել են ու լավը… նենց որ գիտեն ու թող իմանան

Dayana
31.01.2008, 16:55
:o Չէ , չեմ ասել, որ իմանան կծեծեն :( հանկարծ չասեք :secret
Հ.Գ. Stalker ականջներդ ու աչքերդ փակի :D

Ձայնալար
31.01.2008, 18:44
Մամաս ասում ա. «էդ ֆորումդ ժամանակավոր սարքի կես դրույք միքիչ դիսերտացիա արա» :D

Apsara
31.01.2008, 19:18
Գիտեն, ու մենակ իմ՝ այստեղ լինելու մասին չէ, գիտեն նաև մնացածիդ այստեղ լինելու մասին, հա ձեզ շաատ են սիրում, բայց այդքան էլ լավ չեն վերաբերվում իմ՝ կոմպի մոտ ժամերով նստելուն

Ariadna
01.02.2008, 11:26
Մեր տան անդամների ուղիղ կեսը ֆորումում է, ընդ որում ընտանիքը 2 հոգուց չի բաղկացած:)

Մանե
03.02.2008, 18:26
Տանն էլ գիտեն,դպրոցում էլ,պարապմունքի տեղն էլ և այլն :P:love
Հենց ասում եմ էսօր տեղ ունեմ գնալու,սաղ միաձայն ասում են «Ակումբ»:D
Մի խոսքով թաքցնելու պատճառ չունեմ :):love

Baobab
03.02.2008, 18:39
Տեղյակ չեն...ասելու չի... չգիտեն նաև , որ արդեն 6000 դրամի ինտերնետ եմ մտել...:Santatip:

impression
05.02.2008, 18:44
Գիտեն, բայց տենց էլ հորս ու մորս չկարողացա բացատրել ֆորումի գաղափարը...
Նստում մի ժամ բլբլացնում եմ, թե ինչ կայֆ ա, հավաքվում խոսում ենք, տարբեր թեմաներ ենք քննարկում, կռվում, վերջում մեկ էլ տեսար՝ ամենահարազատ ընկերոջդ հետ ես վիճում, շատ հավես ա, բան.... պատմում, պատմում եմ, մեկ էլ պապաս ասում ա.
– Հիմա ձեր էդ ֆորումը քաղաքի ո՞ր մասում ա ընգնում :D:D:D

Egern.net
05.02.2008, 20:06
գիտեն, որ ֆորում կա, ես էլ մտնում եմ, կարդում եմ, գրում-ջնջում եմ, բայց շատ մոտավոր... մամաս մեկ-մեկ ասում ա. "այ տղա հերիք չի ժամերով ուրիշների գրածները կարդաս"

բայց դե նենց եմ անում, որ պարապմունքներիս և այլնի վրա չազդի իմ «ինտերնետային գործունեությունը», որ տնեցիք ջղայնանալու առիթ չունենան ;)

Artgeo
25.04.2008, 13:59
Հըն, նորեկներ ի՞նչ կասեք :)

VisTolog
25.04.2008, 14:21
Հըն, նորեկներ ի՞նչ կասեք :)
Ես էլ ե՞մ մտնում նորեկների մեջ :D
Տանը չգիտեն էն, ինչը գիտեմ ես...

Ռուֆուս
25.04.2008, 14:44
Տնեցիներից մեկը արդեն էստեղ կա, բայց շատ հազվադեպ է մտնում:

Մամաս գիտի, չնայած լավ չի պատկերացնում թե ֆորումը իրենից ինչ է ներկայացնում....

Մեկ մեկ, որ հավես եմ ունենում, ստեղծագործողի անկյունն եմ բացում, որ մամաս կարդա: Ավելի լավա չասեմ, թե մամաս ինչ կարծիք ունի Ակումբի ստեղծագործողների մեծ մասի վերաբերյալ :D

Աբելյան
25.04.2008, 14:47
Մեկ մեկ, որ հավես եմ ունենում, ստեղծագործողի անկյունն եմ բացում, որ մամաս կարդա: Ավելի լավա չասեմ, թե մամաս ինչ կարծիք ունի Ակումբի ստեղծագործողների մեծ մասի վերաբերյալ :D

ինքն ա՞ իմ մասին ասել, որ Կարապետիչից ավելի անտաղանդ եմ

Norton
25.04.2008, 14:49
Տանը կոնկրետ չգիտեն էս ինչ ա, մի անգամ բացատրեցի, որ տարբեր թեմաների շուրջ քննարկումներ ա լինում, ու մասնակիցներ շատ խելացի մարդիկ են իրանակում,ասեցին դե ասա չատ պրծի էլի, ասում են հերիք չի սաղ օրը չատում էս: Բայց ծանոթներիս ու կուրսեցիներիս մի մասը գիտեն,կուրսեցիներ կան գրանցվել են, բայց այդպես էլ գրառում չեն արել

Ռուֆուս
25.04.2008, 14:56
ինքն ա՞ իմ մասին ասել, որ Կարապետիչից ավելի անտաղանդ եմ

Չէ, Հայկո ջան, էդ իմ սուբյեկտիվ կարծիքն էր :D Քո հեքիաթներից մեկն էր կարդացել ու դուրը շատ էր եկել:

Ավելի լավա չասեմ, ում գրածները չէր հավանել, թե չէ ձեռներից չեմ պրծնի :)

Բայց ամենադեմքը էն ա, որ հենց մամաս մարդու նկարով ավատարա տեսնում (օրինակ Գալաթեայինը), հարցնումա, էս իրա նկարնա? Ու սրանց հետ ընկերություն ես անում? :D

Երկնային
25.04.2008, 15:38
Մամայիս գլուխը արդեն տարել եմ, էնքան եմ պատմել ակումբցիների մասին… :love
նկարներն էլ եմ միշտ իրեն ցույց տալիս… բայց մեկ ա լավ չի պատկերացնում, մենակ գիտի, որ շատ եմ սիրում… :oy
բայց պապայիս չեմ ասել… կգնդակահարի …:D :D

Հետաքրքրասեր
25.04.2008, 20:58
Ցավոք կոմպս հյուրասենյակումա.... ձև չունեմ::bad
Մեր տանը կոմպի գտնվելու վայրը կախված ա եղանակից,ամռանը հյուրասենյակ ,ձմռանը իմ սենյակ: Երբա ձմեռը գալու.....
Միշտ հեռախոսի լարի կռիվա , չնայած պտի պահը բռնես երբ հերդ դուսնա մամադ էլ ամանա լվում...:B
Չնայած որ ասեմ մերոնք դեմ են չէ...Դաժե մամայիս հետ իմ բացած թեմաներից եմ մեկ-մեկ խոսում(ինչ կա որ , իրանք էլ են հոգում ջահել):

Արամ
25.04.2008, 21:01
Հա պապաս գիտի Չուկի շնորհիվ :D:D

Արևհատիկ
08.04.2010, 22:21
Ոչ միայն տանը: Իմ շրջապատում բոլորը գիտեն, որ ինձ ոչ մի տեղ չգտնեն էլ, ստեղ հաստատ կգտնեն :))

Amarysa
02.06.2010, 00:49
Ես ու ամուսինս էլ գրանցված ենք ֆորումում, էնպես որ :ok

Հ.Գ. O.K. –ի պահով էլ ասեմ թե ինչպես է այն մտել գործածության մեջ, ուրեմն հին ժամանակներում պատերազմից հետո, որ ջոկատը որ զոհեր չի տվել, վրանի դիմաց ցուցանակի մեջ գրել է 0.K. այսինքն՝ 0 killed. ;)

AniwaR
02.06.2010, 01:30
Հմմ::think Ճիշտն ասած՝ չեմ էլ մտածել երբևէ ասել՝ գիտեք էս ինչ ֆորումն եմ մտնում, ինտերնետում էս եմ անում, էն եմ անում: Բայց դե գաղտնիք էլ չեմ պահում հատուկ: Մամաս շատ ա տեսել ակումբում, ռոքորում գրառումներ անելուց, մանավանդ էս վերջին նկարների մասին թեման, որ բացեցի, դե ասեցի: :)) Բայց դե նիկս չգիտի, թե չէ մեղք ա::D Մամա ջան, ես գրառումներ ունեմ, որ :scare աստված չանի կարդաս::D Չէ, սենց ոնց կա, վատ չի: :mda

Նաիրուհի
02.06.2010, 02:45
էնքան են իմ ինքնագլխությանը սովորել, որ իսկի չեն էլ ուզում իմանալ :D
Չէ, իրականում մամայիս մեկ-մեկ պատմում եմ, մի անգամ նույնիսկ Հայկօ-յի նկարն եմ ցույց տվել, թե՝ «Մա´մ, մեր Գևորին նման չի՞» ;) Համ էլ գիտեն՝ էդքան անեկդոտ որտեղից եմ իմանում։
Բայց որ առաջին անգամ ակումբի հանդիպման գնալուց հետո եկա տուն, մամաս էնպիսի հայացքով վրաս նայեց, որ...:o Պատճառը հաջորդ օրը հասկացա, երբ ամբողջ կուրսն սկսեց հարցնել, թե երբվանից եմ ծխում :oy

Katka
02.06.2010, 11:27
Սավեռշենօ սեկրետնօ, օպերացի ի-ն պրծնեմ հետո:D

Dayana
02.06.2010, 12:34
Ինձ երեկ մամաս նեղում էր, որ Ակումբի հանդիպումների չեմ գնում, :( իսկ պապաս ասում ա ՝ դատարկ բան ա, ժամանակի վատնում: Ուֆ աման եսիմ է :esim

Chilly
02.06.2010, 15:40
Ավելի քան գիտեն... :)

aerosmith
02.06.2010, 16:06
տնեցիք գիտեն որ այստեղ կամ, նույնիսկ գիտեն թե ակումբը իրենից ինչ է ներկայացնում, ու իրանք էլ հյուր կարգավիճակում մտնում են, բայց ամեն անգամ հարցրել են որ մասնակիցն եմ, չեմ ասել, ու չեմ էլ ասելու

s_hrayr
02.06.2010, 16:37
Դե ես ես վերջերս եմ սկսել շատ մտնել, բայց արդեն աչքա ծակում շատ մտնելս, ես էլ ասել եմ որ ֆորում եմ մտնում, բայց անունը չգիտեն:

Գալաթեա
02.06.2010, 16:40
Ակումբից տղա ուզեցինք, էլ չգիտենա՞լ մնաց:

Skeptic
03.06.2010, 11:28
Գիտեն, որ ինչ-որ հայկական ֆորում եմ մտնում, բայց եթե իմանան` ինչեր եմ գրում, վերջս լավ չի լինի... :(

Gayl
03.06.2010, 14:46
Որ իմանամ ասելով ինչ որ բան ա փոխվելու անպայման կասեմ:D

Կարապետ
29.06.2010, 09:47
Գիտեն ու «Դար Ֆորում» են ասում

Սամսար
29.06.2010, 10:22
Տնեցիք պռոստը գիտեն, որ ինետում քաշ էկող եմ։ Կարող ա ուշ գամ ու...«էլի մտել, դուրս չէիր գալի» ասում են նաև էրեխեքս։ Էրեկ տնից եմ մտել՝ GPRS-ով, ու տենց կլինի միշտ, մինչև խոսելու տաք ու նեռվոտ թեմա լինի «Դար»-ում։

Ruby Rue
05.05.2013, 21:59
Ընդհանրապես փոշի սրբել չեմ սիրում, բայց ակումբի հին ու փոշոտ թեմաներում գրելու գայթակղությանը երբեմն չեմ դիմանում: :)

Դե քանի որ «եթե տանն եմ, ուրեմն համակարգչի դիմաց եմ» սկզբունքով եմ ապրում, տանեցիներիս համար սովորական է, որ համակարգչի առաջ եմ ուտում, խմում, դասերս անում, ու իրենք չեն հետաքրքրվում, թե ինչ կայքերում եմ թրև գալիս:
Բայց դա էդպես էր մինչև այն ժամանակ, երբ Մարիի հետ հեռախոսով խոսելիս ասեցի, որ քունս էլի փախել էր, ու ամբողջ գիշերն ակումբում եմ անցկացրել: Տատիս սուր ականջը միանգամից որսաց գիշերն ակումբում անցկացնելու չարաբաստիկ բառերը:
Դրանից հետո սկսեցին հարցումները, թե ես ո՞նց եմ հաջողացրել գիշերը տանից թաքուն դուրս գալ ու ինչ-որ ակումբներում թրև գալ :D
Ու մինչև հաջողվեց տատիս համոզել, որ ես պատուհանից կամ պատշգամբից գիշերները չեմ փախնում, այլ ուղղակի համակարգչի առաջ եմ անցկացնում, իսկ ակումբն էլ ինտերնետային կայք է, գլխիս վրա մի քանի սպիտակ մազ հայտնվեցին:
Այ էսպես տանեցիներս բացահայտեցին իմ և Ակումբի գաղտնի հարաբերությունները: :roll

Այբ
05.05.2013, 22:03
Գիտեն ու ոչ էլ հետաքրքրվում են, թե ես ստեղ ինչ եմ անում:

Վոլտերա
06.05.2013, 15:24
Հա մեր տանն արդեն բոլորը գիտեն ակումբի մասին: Իրենց համոզում եմ, որ գրանցվեն, էն էլ չի ստացվում: Ասեմ, դաժե ակումբցիներին գիտեն մերոնք: Ասենք օրինակ Մեֆին, Ռուբիին, Բյուրին, Ալֆին :))

մարիօ
06.05.2013, 15:44
Տանը մերոնք լսում են, որ ընկերուհուս հետ ինչ-որ ակումբի մասին եմ խոսում ու որոշում են արգելել ինձ դուրս գալ տանից ուշ ժամերին :D

Լեդի Վարդ
06.05.2013, 16:38
Իսկ մեր տանը միշտ գիտեն թե ես ուր եմ գնում, ինչ եմ անում, և ում հետ եմ գնում

Մինա
31.05.2013, 09:16
Հետաքրքիր է, չէ՞:Դար ակումբ մտածս օրից զարմացահիացական տրամադրությամբ կարդում եմ, կարդում եմ, կարդում եմ, կարդում:Էսքան կարդալուց հետո հիմա եմ հասկանում , որ ավելի շատ զարմանալու ու հիանալու պատճառ ունեմ, քան ասենք մի քանի տարի առաջ, երբ նորեկ էի:Սիրում եմ քեզ, Ակումբ::love
Տանն էլ ոչ մեկ չգիտի,մարդու չեմ ասում,լրիվ թաքուն եմ մտնում::D

Mephistopheles
31.05.2013, 10:10
Հա մեր տանն արդեն բոլորը գիտեն ակումբի մասին: Իրենց համոզում եմ, որ գրանցվեն, էն էլ չի ստացվում: Ասեմ, դաժե ակումբցիներին գիտեն մերոնք: Ասենք օրինակ Մեֆին, Ռուբիին, Բյուրին, Ալֆին :))

Մեֆի անունը մի տուր Մարի ջան, որ գրածներս կարդան քեզ էլ Ակումբ չեն թողնի մտնես…

Smokie
03.06.2013, 14:29
Դե քանի որ ես գաղտնիքներ պահելուց էնքան էլ լավ չեմ, եթե նույնիսկ ես դա չուզեի, մեկ ա կիմանային:))

keyboard
03.06.2013, 21:14
Մերոնք չգիտենք, կնիկս իմանա կբաժանվի :D

Artgeo
03.06.2013, 21:44
Մերոնք չգիտենք, կնիկս իմանա կբաժանվի :D

Հա ի՞նչ, էսքան ընտանիք ա կազմվել Ակումբում, մեկն էլ քանդենք :diablo

Dayana
04.06.2013, 14:25
Մերոնք չգիտենք, կնիկս իմանա կբաժանվի :D

ստի են ասել ՝ հը՞ :'