PDA

Դիտել ողջ տարբերակը : Էմփիրեյ/Empyray

aerosmith
26.01.2008, 01:30
եկեք գրենք և փոխանակենք այն կարծիքները, և նորությունները, որոնք կապված են <<EMPYRAY>> հայկական ռոկ խմբի հետ։
ԴԵ ԱՌԱՋ..........:hands

Հարդ
16.11.2009, 18:29
:D թեմայի առաջին ու երկրորդ գրառումների ամսաթվերը նայեք...:D
Էմփիռեյը լրիվ շանթում ա տեղավորվել, դե ճգնաժամ ա... ցուրտ ձմեռ ա...:D
Բայց, ասեմ՝ հայկական իրականության մեջ առողջ ուժ ա:):

Ռուֆուս
16.11.2009, 23:57
Էմփիռեյը ռոք անվանելը մի քիչ վիրավորական է ռոքի համար, էս խումբը լրիվ պապսա է, միանման երգերով, անհետաքրքիր....

Dayana
17.11.2009, 00:04
Էմփիռեյը ռոք անվանելը մի քիչ վիրավորական է ռոքի համար, էս խումբը լրիվ պապսա է, միանման երգերով, անհետաքրքիր....

Հայկ, արի սահմանափակվենք ավելի մեղմ պիտակներով լավ? Ես Էմփիռեյը պապսա չէի անվանի: Ընդհանրապես պապսան առաջացել է ռուսերեն "պապուլյար" բառից, իսկ Էմփիրեյը դեռ այնքան հայտնի չէ, որքան ասենք Սքորփիոնզը կամ Դիփ Փարփլը: Մյուս կողմից, եթե քո ասած պապսան, դա Էմփիրեյի այժմյան երգերն են, ապա ստիպված եմ քեզ հիասթափեցնել, մենք ավելի սիրուն պապսա ունենք ու այս տեսակը շատ ավելի մոտ է Ռոքին, քան Հայաստանյան ներկայիս ռոք խմբերից շատերի երգերը` առանց օրինակների: :)

AniwaR
17.11.2009, 00:11
Պապսան, անկախ նրանից, թե ինչ բառից է առաջացել, ո՛չ պոպուլյարի հետ կապ ունի, ո՛չ էլ փոփի: Էմպիռեյն էլ իսկականից պապսա է դառել.

Էմփիռեյը լրիվ շանթում ա տեղավորվել, դե ճգնաժամ ա... ցուրտ ձմեռ ա...

պլուս 1

Ուլուանա
17.11.2009, 03:02
Սկզբում, երբ Էմփիրեյը դեռ համեմատաբար նոր էր հայտնվել, շատ էի հավանում։ Ինձ նույնիսկ թվում էր, որ հավակնում է հայկական լավագույն ռոք խումբը դառնալուն, ու գուցե կարող էլ էր դառնալ, բայց հետո քիչ–քիչ անկապացավ ոնց որ... Հիասթափվեցի։ Թեև վաղուց չեմ լսել, բայց վերջին լսածս, որ մի երկու տարի առաջ էր, բավական հիասթափեցնող էր։ Հիմա տեղյակ չեմ՝ ինչ երգեր են երգում։ Բայց հետաքրքիր է, ինտերնետում որտե՞ղ կարելի է գտել իրենց երգերից։

Chilly
17.11.2009, 09:36
Սկզբում, երբ Էմփիրեյը դեռ համեմատաբար նոր էր հայտնվել, շատ էի հավանում։ Ինձ նույնիսկ թվում էր, որ հավակնում է հայկական լավագույն ռոք խումբը դառնալուն, ու գուցե կարող էլ էր դառնալ, բայց հետո քիչ–քիչ անկապացավ ոնց որ... Հիասթափվեցի։ Թեև վաղուց չեմ լսել, բայց վերջին լսածս, որ մի երկու տարի առաջ էր, բավական հիասթափեցնող էր։ Հիմա տեղյակ չեմ՝ ինչ երգեր են երգում։ Բայց հետաքրքիր է, ինտերնետում որտե՞ղ կարելի է գտել իրենց երգերից։ Այստեղ (http://gisher.ru/music.php), ես քաշեցի, ու ասեմ, որ վերջին ալբոմից որոշ երգեր սիրեցի, չնայած ընդհանուր առմամբ խմբին այդքան էլ չեմ համակրում…

Հարդ
18.08.2010, 16:18
Ժող, Genocide - երգը լսել եք? Էս երգը լրիվ դուրս ա ԷմփիՌեյ ասվածից, միանման երգերից: Ու շատ եմ կասկածում, որ Գիսանեն ա սա գրել, հզոր գործ ա:) (չնայած սա կարելի էր ավելի հզոր նվագել;)):

http://www.youtube.com/watch?v=zkGsmaSAeac

romanista
18.08.2010, 16:27
Էմփիրեյև իր փիլիսոփայությունն ունի, բան չհասկացողներին խնդրում եմ այն պապսա չանվանել... ուղղակի երևի սովոր չեք էլի խորը, իմաստով երաժշտությունը հայերեն լսելու, ընկալելու, ընդունելու... կներեք, եթե կոպիտ էի..

Խելագար, Քանի դեռ դու հիշում ես ինձ, Դու չգիտես, Քեզ հետ, քեզնով, Stoaccato-Skate... երգեր, որոնք հա լսել եմ ու լսելու եմ... երգեր, որոնք իրենց մակարդակով բռնաբարում են էս մեր անճաշակ շոու-բիզնեսը... բրավո...

Ռուֆուս
18.08.2010, 16:30
Էմփիրեյև իր փիլիսոփայությւոնն ունի, բան չհասկացողներին խնդրում եմ այն պապսա չանվանել... ուղղակի երըի սովոր չեք էլի խորը, իմաստող երաժշտությունը հայերեն լսելու, ընկալելու, ընդունելու... կներեք, եթե կոպիտ էի..

Դե, եթե Ավետ Բարսեղյանն է Էմփիրեյի համար բառեր գրում, պապսա բառից ավելի հարմար պիտակ Էմփիրեյի համար չեմ գտնում :}

Իսկ բառերը իրար կցմցած, մի կերպ իրար հետ հանգավորած, անիմաստ բառակույտեր են, որի մեջ փիլիսոփայական ոչ մի բան չեմ գտնում :)

ԻՄՀԿ :)

einnA
18.08.2010, 16:38
Չեմ ասի, որ Empyray-ի սիրահար եմ կամ բոլոր երգերը գիտեմ, բայց բավականին հետևել եմ իրանց ու կարող եմ ասել, որ իրանք տարբերվում են իրանց ոճով, երգերով, հենց գաղափարախոսությամբ: Շատերի համար ագրեսիվությունը դուր չի գալիս իրանց մեջ ու էտ անվանում են անիմաստ ռոքային դրսևորում, բայց ես հենց էտ սիրում եմ իրանց մեջ:Ազատ են, արտահայտվում են ու ունեն հավատացեք կայուն երկրպագուների խումբ:
Երգերի բառերի իմաստը գնահատողների համար նրանց երգերը հաստատ արժեք ունեն:Երաժշտությունն էլ թույլ չեմ ասի:
Լավն են ;)

---------- Ավելացվել է՝ 16:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:35 ----------

Դե, եթե Ավետ Բարսեղյանն է Էմփիրեյի համար բառեր գրում, պապսա բառից ավելի հարմար պիտակ Էմփիրեյի համար չեմ գտնում :}

Իսկ բառերը իրար կցմցած, մի կերպ իրար հետ հանգավորած, անիմաստ բառակույտեր են, որի մեջ փիլիսոփայական ոչ մի բան չեմ գտնում :)

ԻՄՀԿ :)
Ռուֆուս ջան ինչու հենց մենակ Ավետ Բարսեղյանին կապում եք պապսայի հետ? Բան չունեմ ասելու, ինքը շատն աշխատում է կոմերցիոն շուկայական հարաբերություններում, բայց եկեք անկեղծ խոստովանեք, որ ոչ բոլոր նրա գրած երգերի բառերն են իրար կպցրած խոսքերի շարան: Եկեք վատի հետ լավն էլ չսրբենք գնա, լավ?

romanista
18.08.2010, 16:47
Դե, եթե Ավետ Բարսեղյանն է Էմփիրեյի համար բառեր գրում, պապսա բառից ավելի հարմար պիտակ Էմփիրեյի համար չեմ գտնում :}

Իսկ բառերը իրար կցմցած, մի կերպ իրար հետ հանգավորած, անիմաստ բառակույտեր են, որի մեջ փիլիսոփայական ոչ մի բան չեմ գտնում :)

ԻՄՀԿ :)

Մի քիչ ուշադիր լսի... հենց իմ վերը նշած երգերում, նաև Հուր է, Այնտեղ, Դու չկաս, Գայլ, Ինձ քեզ հետ տար, Որոգայթ երգերից շատ սովորելու ու ընդունելու բան կա...

---------- Ավելացվել է՝ 17:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:44 ----------

Ազատ են, արտահայտվում են ու ունեն հավատացեք կայուն երկրպագուների խումբ:
+1 կայուն երկրպագու, որ իրենց ոչ մի համերգ բաց չի թողնում:)

Երգերի բառերի իմաստը գնահատողների համար նրանց երգերը հաստատ արժեք ունեն:Երաժշտությունն էլ թույլ չեմ ասի:
Շատ ճիշտ ես...

Լավն են ;)
+ միլիոն)))

Իսկ Շանթ, Մանթ... հայավարի ա, էլի)) ձեզ կարևոր ա իրանք որտեղից են շատ երևում, թ՟ե կարևոր ա իրանց երաժշտությունը... Սաքոն առաջ Ջիանիում էլ էր երգում... հիմա ինչ, դնեմ փնովեմ էդ տաղանդին ընդե երգելու համար, հ՟ա)))

einnA
18.08.2010, 16:53
+1 կայուն երկրպագու, որ իրենց ոչ մի համերգ բաց չի թողնում:)

Հենց վերջերս շանթով իրանց համերգն էին ցույց տալիս կարծեմ Սունդուկյանի շենքում է եղել: Անգամ էկրանից այս կողմ իրանք կարողացան կենդանի էմոցիաներ տալ,ինչը ոչ մի համերգի հեռուստատեսային ցուցադրումից չեմ ստացել, իսկ էտ ինձ շատ բան ա ասում արդեն:

Ժունդիայի
18.08.2010, 16:56
Ես էլ եմ սիրում ունկնդրել Էմփիռեյ խմբին, Սարգիսը բավականին լավ վոկալ ունի: Բայց ինչ վերաբերվում է երգի բառերին հատուկենտ երգեր կան, որնոց մեջ կարելի ա իմաստ ու փիլիսոփայական ենթատեքստ գտնել: Խմբին ռոքի մեջ տեսնել մի տեսակ չեմ կարողանում, ինչպես բոլոր մնացած հայկական նմանատիպ խմբերը: Բայց, որ մարդիկ ունեն երկրպագուների բավարար քանակ դա պարզապես փաստ է: Հայաստանում ես Գիսանեի հետ աշխատել եմ «Արեգ Տեղեկատու» ֆիրմայում (նախկին SP-Info), իրան համարում եմ բավականին տաղանդավոր մարդ: Խումբը նման արդյունքերի, որ հասել է, մեծ մասամբ իր շնորհիվ է ու դա պարզապես ողջունելի է, բայց ռոքին հասնելու համար ըստ իս երկար ջանքեր են պետք: Քիչ առաջ տեղեկացրել եմ, որ գրանցվի Ակումբում ու մասնակցի այս թեմայի քննարկումներին, հուսով եմ առաջարկս չի անտեսի, սպասենք նրա կարծիքին::)

romanista
18.08.2010, 16:58
Հենց վերջերս շանթով իրանց համերգն էին ցույց տալիս կարծեմ Սունդուկյանի շենքում է եղել: Անգամ էկրանից այս կողմ իրանք կարողացան կենդանի էմոցիաներ տալ,ինչը ոչ մի համերգի հեռուստատեսային ցուցադրումից չեմ ստացել, իսկ էտ ինձ շատ բան ա ասում արդեն:

Ինչքան ես իրանց համերգներին գնացել եմ, տեսել եմ բացարձակ այլ մարդկանց զանգված, որոնց ասենք` Նանայի համերգին մորթես, միլիոն էլ տաս, չեն գնա... ճաշակով մարդիկ կան էլի)) ինչ վերաբերում ա էմոցիաներին, համերգներից մեկին գնա ու այդ ամենը դահլիճից նայի, լրիվ ուրիշ զգացողություններ կունենաս)

einnA
18.08.2010, 17:04

դե հա համեմատությունը Նանայի օգտին չէր :D:D:D
հաստատ կփորձեմ բաց չթողնել )))

Իսկ Գիսանեին շատ մեծ սիրով կսպասենք :)

CactuSoul
18.08.2010, 19:30
Ինչքան ես իրանց համերգներին գնացել եմ, տեսել եմ բացարձակ այլ մարդկանց զանգված, որոնց ասենք` Նանայի համերգին մորթես, միլիոն էլ տաս, չեն գնա...
romanista, իսկ քեզ թվում ա, թե Նանայի համերգին գնացողին մորթելով կամ առանց դրա կարելի ա ուղարկել Empyray-ի համերգի՞:))

Լավ, գրել եմ, մի թեթև էլ իմ կարծիքն ասեմ. առաջին անգամ երբ լսել եմ Empyray (մի 10-12 տարի առաջ), չեմ հիշում՝ ինչ երգ էր, միայն այն գիտեմ, որ ապշած էի, որ այդ կարգի, այդ մակարդակի հայկական ռոք խումբ կա, այն էլ այդքան հին: Վստահ չեմ, իհարկե, որ նույն երգը հիմա լսելով էլի նույն կարծիքին եմ լինելու, բայց որ կա «հին Empyray» ու «նոր Empyray», հաստատ է:
Ու հիմա ասել, թե Empyray-ը ծանր ռոք է… :):):
Ես մաքսիմում կարող եմ հաշտվել փոփ-ռոք ձևակերպմանը: Ու եթե մի բանը լսվում է Սոֆի Մխեյանի կամ Արամեյի ֆոնին, դա դեռ որակ չի բնորոշում: Սա համեմատաբար որակյալ փոփ կարող է կոչվել, բայց ասել, թե «ռոքն ենք պրոպագանդում»… Ծիծաղելի է:):
Ռոքի կարևորագույն բնորոշիչը անկեղծությունն է: Իսկ Empyray-ը փորձում է կեղծել, որ շատերը «ռոք» լսեն: Ու թե իրական ռոքին ոնց են դրանով անպատվում, երևի չեն էլ մտածում: Հիմա Empyray-ի երգերից արհեստականությունը փչում է (վերջին ժամանակների, հները չեմ հիշում, չեմ ուզում խղճիս վրա մեղք վերցնել): Մասնավորապես ու հատկապես տեքստերից:
Համ էլ իրեն հարգող ռոքերն իրեն թույլ չէր տա ոմն Ավետ Գարսևանի*(c) գրած տեքստի հիման վրա լուրջ երգ գրել:

Ռոքը բոլորովին ուրիշ նպատակներ ու իմաստ ունի… Ռոքը բոլորին հասանելի դարձնելը նույնքան անբարոյական է, ինչքան համեստությունը մարդկանց աչքը խոթելը կամ ծաղիկը քամուց պաշտպանելու համար կտրելն ու տուն բերելը:

Էլի եմ ասում՝ որպես փոփ ընդունելի է, եղածի համեմատ՝ նույնիսկ ընտիր: Պարզապես չեմ սիրում դեգրադացիա:
:pardon

* (c) Ռոլանդ Գասպարյան

romanista
18.08.2010, 19:51

Իմ կարծիքով, դեգրադացիան ձեր այս ցնդաբանություն-գրառման մեջ է, կներեք, եթե կոպիտ էի, խասիաթ ա)) եթե ուզում են մարդկանց ճաշակը բարձրացնեն, ուրեմն անբարոյականություն ե՟ն անում... հորս արև չեմ ջոկում ասածդ նատուռի)) նայի, նույնիսկ այնքան եմ ապշած, որ սկսեցի ժարգոնով գրել)) կամ ` ո՟րն ա էմփիրեյում փոփ... երկու ալբոմ ունեն, բարի եղիր, ձեռք բեր, լսիր բոլոր երգեը, ու հետո կասես փոփ ա թե ոչ... կներեք, բայց ինձ համար վիրավորական է, երբ այս խղճուկ երկրի լավագույն ռոք - խմբին փոփի պիտակ են կպցնում... վիկիպեդիայում երաժշտության ժանրերի սահմանումները կա, բացեք կարդացեք, իմացեք ռոքը որն ա, փոփը որն ա...

կներեք, եթե ազդվեցիք:D

CactuSoul
18.08.2010, 20:06
կներեք, եթե ազդվեցիք:D
Կներեք, որ էս:acute հատվածը մոռացել էի ավելացնել գրառմանս վերջում:

romanista
18.08.2010, 20:14
Կներեք, որ էս:acute հատվածը մոռացել էի ավելացնել գրառմանս վերջում:

Ձեզ հետ խոսակցությունը համարում եմ անիմաստ, քանի որ Ձեր «խասիաթներն» ինձ այլ բան չեն թողնում մտածելու: Սա ասում եմ, որ Դուք կամ ուրիշները չզարմանան, եթե այլևս չգրեմ այս թեմայում: Չնայած… երևի նույնիսկ չեմ էլ կարդա, ուր մնաց գրեմ:

Ասացի, չէ՞. չեմ սիրում դեգրադացիա;):

Եթե Stoccato-Skate-ը կամ Խելագարը, ասենք, կարելի է անվանել փոփ, որեմն մեզանից մեկը հաստատ չի հասկանում ոչինչ երաժշտության ոճերից)) եթե տենց ա, ինձ պատասխանեք, թե Ձեր պատկերացմամբ ռոքը որն ա... Էմփիռեյը նվագում ա հեվի մեթալ ոճում հիմնականում, ու եթե ունի զուգերգեր Աննա Խաչատրյանի կամ Շուշան Պետրոսյանի հետ, կամ որ Սև ու Սպիտակ երգի բառերը Ավետն ա գրել, դա չի նշանակում, որ այն փոփ ա... եթե ձեր պատկերացմամբ ռոքը էն նույն undergraund-ի մակարդակի մուզիկա յա, ու այն պետք ա նվագել բացառապես նկուղներում, որ այն ռոք անվանվի, ինչպես, էմփիռեյին նախանձելով արտահայտվում են երկրիս բազում ռոք-խմբեր, ուրեմն ասեմ, որ վաղուց ժամանակն ա էս երկրի ռաբիզ հասարակությանը ցանոթացնել որակյալ երաժշտության հետ, որի ուղին որ այս խումբը բռնել ա...

էլի եմ ասում, կներես, եթե ազդվեցիր) միտք չունեի նեղացնելու:)