PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ձեր թեման», Ա1+ հեռուստաալիքով



Artgeo
25.01.2008, 18:50
Որքան էլ, որ որոշ մարդիկ փորձեն լռեցնել ճշմարիտ ազատ ու անկախ լրագրությունը, այն միևնույն է գտնում է գոյատևման իր միջոցները, վերաձևակերպվելով և հարմարվելով, սակայն որ ծնկի գալով։ Այդպիսին է և Ա1+ հեռուստաընկերությունը։ Անկախ ամեն ինչից ազատ լրագրողների այս խումբը շարունակում է աշխատել, բարձրորակ և տարբերվող տեսանյութ տրամադրելով բրեժնևյան հեռուստաընկերություններից չվստահող ազատ ու որակյալ հեռուստատեսության կարոտ հայ հեռուստադիտողներին։

Երկու շաբաթ առաջ Ա1+ը սկսեց նոր հաղորդաշար, որը սկսվեց հետևյալ խոսքերով.

«Բարի երեկո սիրելի բարեկամներ։ Եթերում «Ձեր թեման» հաղորդաշարն է։ Մեր և ձեր համատեղ թեման այս ընթացքում բնականաբար նախագահական ընտրություններն են։ Ավելի ճիշտ նախագահի թեկնածուները։
Յուրաքանչյուր կիրակի «Ձեր թեման» հաղորդաշարի նկարահանող խումբը կայցելի թեկնածուներից մեկին։ Կծանոթանանք թեկնածուի առօրյային, նախասիրություններին, կզրուցենք նրա և ընտանիքի անդամների հետ տանը՝ ընտանեկան միջավայրում։ Կփորձենք հասկանալ, թե ինչպիսի՞ն են մեր քաղաքական գործիչները խորհրդարանից, կառավարությունից, քաղաքական ամբիոններից դուրս, ինչպիսի՞ն են կենցաղում, ինչպիսի՞ն են որպես հայր և որպես ամուսին։ Ի՞նչ են սիրում, ինչո՞վ են ապրում։ Մի խոսքով այն ամենը, ինչ բոլորիս աչքերից հեռու է։

Հետևեք մեր հաղորդումներին յուրաքանչյուր կիրակի։ «Ձեր թեման» կլինի շատ ու շատ հետաքրքիր։»

«Ձեր թեման արդեն այցելել է
Վազգեն Մանուկյանին
http://elections.a1plus.am/candidates/Vazgen_Manukyan

Արթուր Բաղդասարյանին
http://elections.a1plus.am/candidates/Artur_Baghdasaryan
և
Արտաշես Գեղամյանին
http://elections.a1plus.am/candidates/Artashes_Geghamyan

Անձամբ ինձ շատ հետաքրքիր ու հաճելի էր դիտել հաղորդաշարը և մի փոքր անսովոր լույսի ներքո տեսնել թեկածուներին։ :)

«Ձեր թեման» յուրաքանչյուր կիրակի Ա1+ (http://a1plus.am/amu/)-ով

Artgeo
08.02.2008, 00:15
Լևոն Տեր-Պետրոսյանի տանը
http://elections.a1plus.am/candidates/Levon_Ter-Petrosyan


http://elections.a1plus.am/file/video/81961799.wmv
http://elections.a1plus.am/file/video/99020711.wmv
http://elections.a1plus.am/file/video/40807776.wmv