PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետ արի՛...



Artgeo
25.01.2008, 18:10
Երևի այս թեման պիտի Ակումբի անցուդարձում բացեի, սակայն ավելի ճիշտ ու հարմար եմ գտնում այս բաժնում բացել։ Հազար ներողություն բաժնի մոդերատորներից և խնդրում եմ այս թեման թողնել որոշ ժամանակ։

Մեկ ամիս տաս օր առաջ Չուկը հայտարարել էր, որ այլևս Քաղաքականություն բաժնի քննարկումներին չի մասնկացի http://www.akumb.am/showpost.php?p=483621&postcount=20

Հաշվի առնելով, որ Քաղաքականություն բաժնում երկու նոր մոդերատերներ են, որ Չուկը քաղաքականությունից հասկանում է և ասելիք ունի, որ ունի տարբերվող կարծիք, նպատակ ունենալով, որ քաղաքականություն բաժինը լինի ավելի հետաքրքիր և բովանդակալից, հիմնվելով այն պարզ ճշմարտության վրա, որ Ակումբում բոլորը հավասար են (ադմին թե անդամ) և որևէ ադմին կամ մոդերատոր իրավունք չունի ճնշել անդամին նրա հայացքների պատճառով, ինչպես նաև հակառակը, պահանջում եմ, որ Չուկը վերսկսի մասնակցել բանավեճերին։

Բացում եմ նաև հարցում։

Philosopher
25.01.2008, 18:14
Էդ հարցը որոշում է Չուկը, դժվար որոշում է, որին մենք մեր հարցումային դեմոկրատիայով հազիվ թե կարողանանք օգնել:

Ծով
25.01.2008, 18:14
Շատ ուրախ կլինեմ..
Ուզում եմ՝ ոչ թե միայն ես անհատական զրույցներ ունենամ ու մեծ բավականություն ստանամ Չուկի տրամաբանված դիտարկումներից, այլև որ կիսեմ այն ակումբցիների հետ:)
Ոչ ամենը իհարկե...

P.S.
25.01.2008, 19:44
Երևի այս թեման պիտի Ակումբի անցուդարձում բացեի, սակայն ավելի ճիշտ ու հարմար եմ գտնում այս բաժնում բացել։ Հազար ներողություն բաժնի մոդերատորներից և խնդրում եմ այս թեման թողնել որոշ ժամանակ։

Մեկ ամիս տաս օր առաջ Չուկը հայտարարել էր, որ այլևս Քաղաքականություն բաժնի քննարկումներին չի մասնկացի http://www.akumb.am/showpost.php?p=483621&postcount=20

Հաշվի առնելով, որ Քաղաքականություն բաժնում երկու նոր մոդերատերներ են, որ Չուկը քաղաքականությունից հասկանում է և ասելիք ունի, որ ունի տարբերվող կարծիք, նպատակ ունենալով, որ քաղաքականություն բաժինը լինի ավելի հետաքրքիր և բովանդակալից, հիմնվելով այն պարզ ճշմարտության վրա, որ Ակումբում բոլորը հավասար են (ադմին թե անդամ) և որևէ ադմին կամ մոդերատոր իրավունք չունի ճնշել անդամին նրա հայացքների պատճառով, ինչպես նաև հակառակը, պահանջում եմ, որ Չուկը վերսկսի մասնակցել բանավեճերին։

Բացում եմ նաև հարցում։


Չեմ ցանկանում աչքով տալ, բայց իմ տպավորությամբ Քաղաքականություն բաժնում բանավեճը գնալով կարծես քաղաքակիրթ է դառնում։ Իհարկե, կան նախագահի թեկնածու ինքնամոռաց պաշտպաններ, բայց կարծես նույնիսկ ամենակատաղիները, գրառում կատարելուց առաջ սովորականից մի քիչ ավելի երկար են մտածում։

Իմ հիշելով Չուկը հեռացավ բանավեճի բացակայության պատճառով։ Երևի հենց Չուկի վերադարձը կազդարարի քաղաքական և քաղաքակիրթ բանավեճի վերածնունդը։ :)
Եթե չեկավ, գուցե նշանակում է, որ վաղ է։ Բայց մի օր հո գալու է, չէ՞։

StrangeLittleGirl
25.01.2008, 21:20
Չեմ ուզում Չուկը մասնակցի այդ քննարկումներին, որովհետև, ինչքան էլ լավ ընկեր լինի, բայց հաճախ նյարդերիս վրա ազդում է նրա հետ քաղաքականությունից վիճելը: Թե ինչու, Չուկն ինքը գիտի:

Cassiopeia
25.01.2008, 22:28
Անկախ քաղաքական ուղղվածությունից, ցանկացած մարդ ունի խոսքի իրավունք, առավել ևս Չուկը: Տարաբնույթ կարծիքները խելացի մարդկանց շրջանում ստեղծում են առողջ ու գեղեցիկ բանավեճ (իսկ ես չեմ կասկածում մեր ակումբցիների խելացիությանը): Սակայն այստեղ միայն Չուկը կարող է որոշել, վերադառնալ, թե ոչ:

Taurus
25.01.2008, 22:53
ուրեմն ձեր կարծիքով Չուկը էտքան չկա որ ինքը որոշի, մենք պիտի որոշենք իրա տեղը:angry
չեմ քվեարկելու:bad

ChildOfTheSky
26.01.2008, 01:18
Ես չեմ ճանաչում Չուկին , բայց եթե նրա ` Քաղաքականություն բաժին վերադառնալու համար թեմա է բացվել , ապա նա ունի ասելու բան , ուրախ կլինեմ կարդալ նրա գրառումները : Հուսով եմ ` նոր հայացքներ կտեսնեմ ներկայիս քաղաքական իրավիճակի մասին :

StrangeLittleGirl
26.01.2008, 13:20
ուրեմն ձեր կարծիքով Չուկը էտքան չկա որ ինքը որոշի, մենք պիտի որոշենք իրա տեղը
Շատ ճիշտ ես ասում: Եթե Չուկն ուզում է մտնել, մեր ի՞նչ գործն է դա: Չուկը մնացած անդամներից ոչ մի բանով պակաս չի, որ մենք նրա փոխարեն որոշենք:

Chuk
27.01.2008, 20:54
Թեման փակվում է և տեղափոխվում «Ակումբի անցուդարձ» բաժին:
Շնորհակալություն ArtGeo-ին կոչի համար, շնորհակալություն քվեարկողներին, կարծիք հայտնողներին: Այս դրամատիկ պահին իմ նարգիզականությունն իրեն շոյված է զգում :oy :D

Իսկ եթե լուրջ, ապա ես այսօր իսկապես գոհ եմ «Քաղաքականություն» բաժնի ընթացքից, այս պահին չունեմ մեկ ամիս առաջ ունեցածս մտավախությունը բաժնի վատ ու քայքայիչ ընթացքի վերաբերյալ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե նորընտիր մոդերատորներին, թե քննարկումներին մասնակցողներին:

Իսկ ես առանց հետագա ձևականությունների ու ինձ թանգացնելու իմ ասելիքը կգրեմ բաժնում, հուսով, որ դա ոչ մեկը չի դիտարկի որպես ադմինիստրատորի կողմից տեսակետի պարտադրանք: Կգրեմ, որովհետև իրոք քաղաքականությունն ինձ հետաքրքրող ոլորտներից է ու կարծում եմ, որ ասելիք ունեմ :)