PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերը տարիք հարցնո՞ւմ է…

Էջեր : 1 [2]

Ապե Ջան
25.08.2010, 08:56
Համաձայն չեմ քեզ հետ հարգելի՛ս :)

Ի՞նչպիսի սիրո մասին ենք խոսում մենք՝ :8

Սեր որը եղել ու անցել գնացել է :think աաա.... դա սեր չ՞է, իսկ ո՞վ է ասում: Երևի հրապուրանք, ով գիտի:
Սեր որը եղել է, կա ու շարունակվում է մինչև խոր ծերություն :think

Եկենք սրան անվանենք իսկական, ջինջ մաքուր սեր: Մի քանի ամիս, տարի տևող այդ ժամանակահատվածում մարդը չի կարող սիրել, կարող միայն հրապուրվել ու այդպես ապրել մի որոշ ժամանակ, բայց քանի որ ինքը չի սիրում հետևաբար երկար չի տևում: Կողքից, կամ այդ պահին մարդկանց աչկերում երևում է սեր, բայց դա այդքան էլ էդպես չի:

Մարդը իր կյանքի ընթացքում կարող է ընդամենը մեկ անգամ սիրել: :love

Սիրում եմ քեզ Ս... :love

Արծիվ
25.08.2010, 09:55
Դե ես պարզապես կատակեցի, իսկ եթե ուզում ես լուրջ իմանաս ապա իհարկե իսկական սերը տարիք չի հարցնում, բայց դե կյանքում միշտ լինում են բացառություններ որ չի կարելի առհամարել ու անցնել դրա վրայով, ինչա թե սիրում ես տվյալ անձին: Օրինակ, շատ հնարավոր է որ մի երիտասարդ տղա կամ աղջիկ սիրահարվի ասենք թե մի 60 տարին անց անձի վրա ու դա նրա կարծիքով ճիշտ լինի և ասի թե ես սիրում եմ նրան ու ես նրա հետ երջանիկ կլինեմ: Ի՞նչ է դու էլ կհամաձայնվես նրա կարծիքին :)

Shah
25.08.2010, 10:35
Նենց տպավորություն է մոտս, որ սահմանումներով ես ապրում: Ավելի ճիշտ, ավելի դիպուկ: Տղաների մոտ, աղջիկների մոտ:Իսկ դու ավելի ճիշտը գիտե՞ս, որ ավելի դիպուկ համարվեմ: Շատ ճիշտ նկատեցիր, որոշ բաներ կան, որոնց դեպքում սահմանումներով եմ ապրում, պատկերացրու դրանից ավելի դժբախտ չեմ ապրում: Ես էդ գրառմանը ուղղակի իմ գնահատականը տվեցի ու շնորհակալություն հայտնեցի:

Ասողը էգոյի հետ խնդիր ունի: Դու երբ ինչ-որ բան տալիս ես, սիրում ես եւն, դա քեզ արդեն իսկ ենթադրվում է, որ հաճույք է պատճառում,իսկ ինչի ես դիմացինից սպասում նույն չափի բլա,բլա,բլա: Պրեբլեմը նրանում չի, որ նույն չափի չես ստանում, նրանում է, որ նույն չափի ստանալու մասին մտածում ես:Հը՞, ավելի դիպուկ եմ, թե՞ :D
1. Ես ի նկատի ունեի հարաբերությունները, ուշադրությունը, տրված զգացմունքները:
2. Եթե դու պատրաստ ես էդ ամենը տաս ու դրա փոխարեն ոչ մի բան չպահանջես` ուղղակի մալադեց:
3. Եթե էդքան զգացմունքները չստանալով դա ինքնաբերաբար չես զգում, այլ էդ ուղղությամբ պիտի հատուկ մտածես որ նոր հասկանաս` ուրեմը ասելու բան չունեմ...
4. Հեգնական տոնով մի խոսա, Արամայիս_Սահակյաններ ֆորումում կան:

Չամիչ
25.08.2010, 12:58
Վերջերս նման մի դեպքի եմ ականատես եղել, երբ կինը ամուսնուց մեծ է 10 տարով…Նրանք արդեն երկու երեխա ունեն, սակայն ամուսինը մտածում է ամուսնալուծվելու մասին…Կնոջ հետ հազվադեպ է դուրս գալիս, ամաչելով տարիքային տարբերությունից…Կարծում եմ, որ կյանքում կան այնպիսի օրինաչափություններ, որոնց հետևելը ճիշտ է, համենայն դեպս հետագայում սխալներից խուսափոլու ավելի մեծ շանս է տալիս:Իսկ հակառակի մասին/այսինք տղան է աղջկանից մոտ 10 տարով մեծ/կասեմ, որ առավել ընդունելի է:Կարծում եմ իդեալական տարիքային տարբերություն այն է, երբ տղան աղջկանից մեծ է 2-5 տարով:

Շատ դեպքերում, ամեն ինչ կախված է հենց կնոջից: Շատ հնարավոր է, որ այս պատմության մեջ կինը երկու երեխա ունենալուց հետո մի փոքր գիրացել է, կորցրել է նախկին «մարզավիճակը» եւ սկսել է կոմպլեքսավորվել դրանից: Ցանկացած էմոցիա, լինի դրական թե բացասական, որպես ինֆորմացիա անմիջապես փոխանցվում է դիմացինին: Համոզված եմ, որ այդ կինը իր մտքի մեջ չափից մեծ ակցենտ է դնում իր տարիքային տարբերությանը, անընդհատ ինչ որ բանից վախենում է, որ ամուսինը մեկ այլ՝ ավելի երիտասարդ կնոջով կհրապուրվի, նման մտքերը մարդիկ մագնիսի պես միանգամից որսում են եւ սկսում համարել իրենց սեփականը:

Նաիրուհի
25.08.2010, 13:01
Մեր գյուղում մի ընտանիք կա, ուր կինը 17 տարով մեծ է ամուսնուց։ 3 աղջիկ են ունեցել, մեծացրել, ամուսնացրել, թոռնիկներ ունեն ու հիմա էլ հաշտ-համերաշխ ապրում են։ :love

Չամիչ
25.08.2010, 13:05
Էնպես, որ վախեցեք, ոչ թե տարիքային տարբերությունից, այլ սեփական մտքերից: Սերը տարիք չի հարցրել եւ չի էլ հարցնի:

Lianik
02.09.2010, 12:21
Ըստ իս այս հարզը միանշանակ չես կարող պատասխանել....
նայաց որ տեսանկյունուց...
զույգերի միջև տարիքային տարբերությունը, ինձ համար դժվար է պատկերացնել տարբեր սերնդի, այսինքն 10-15 ու ավելի տարիքային տարբերությամբ զույգերի միջև սիրո գեղեցկությունը, տարիք է գալիս, երբ ակտիվությունը փոխարինում ես պասիվությամբ,շուտ ես հոգնում...., իսկ կողակցիդ մոտ ակտիվությունը թուլանալու միտք չունի... լի է եռանդով..... հակասություններ են առաջանում, Սերը մարում է կամ մոռացվում....:o

իսկ թե սիրո տարիք ասացը վերցնենք մարդու սիրել-սիրվելու տարիքը, ապա իսկապես սերը տարիք չի հարցնում...:love

Sasha
28.07.2011, 19:21
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

VisTolog
28.07.2011, 19:31

Բայց խի՞ ապագա չունի: Մարդիկ 30 տարի տարբերությամբ են սիրում ամուսնանում:

Ariadna
28.07.2011, 19:36
Նման թեմա կա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/1981-%D5%8D%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%B6%D5%B8%D5%9E%D6%82%D5%B4-%D5%A7%E2%80%A6?highlight=%D5%8D%D5%A5%D6%80%D5%A8+%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84+%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4)

Ungrateful
28.07.2011, 19:52
***:

Sasha
28.07.2011, 20:11
***:

ի՞նչ են նշանակում աստղերը:

Գիտեք, ուզում եմ ավելի շատ իրական կյանքից օրինակներ: Թե չէ բոլորս էլ գիտենք, որ ընդհանրապես կան մարդիկ, որոնք տարբեր տարիքի են եվ ամուսնանում են:

VisTolog
28.07.2011, 20:14
ի՞նչ են նշանակում աստղերը:

Գիտեք, ուզում եմ ավելի շատ իրական կյանքից օրինակներ: Թե չէ բոլորս էլ գիտենք, որ ընդհանրապես կան մարդիկ, որոնք տարբեր տարիքի են եվ ամուսնանում են:

Հա, խի չկան: Մեր հարևանը ամուսնացելա իրանից 15 տարի փոքր աղջկա հետ::))

Sagittarius
28.07.2011, 20:20
ի՞նչ են նշանակում աստղերը:

Գիտեք, ուզում եմ ավելի շատ իրական կյանքից օրինակներ: Թե չէ բոլորս էլ գիտենք, որ ընդհանրապես կան մարդիկ, որոնք տարբեր տարիքի են եվ ամուսնանում են:

ապեր ինչ կապ ունի իրական կյանք, օրինակներ, քեզ համար ինչ տարբերություն Պողոսը իրանից քանի տարի մեծ աղջկա հետ ա եղել: Դու հավանում ես, ինքը քեզ հավանում ա, ֆսյո, իրար հետ եք: Չի հավանում՝ ուրիշին սկսի ման գալ. սեր-մեր չկա, երկու մարդ իրար ուզում են, իրար հետ են լինում /մինչև չձանձրանան/, չեն ուզում՝ ուրիշին են գտնում:

Ariadna
28.07.2011, 20:23
Ես էլ մխիթարեմ :)) Ընկերուհուս ամուսինը իրենից 7 տարի փոքր է և շատ երջանիկ են, արդեն 3 տարեկան տղա էլ ունեն :)

Malxas
28.07.2011, 20:33
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

Ճիշտ ես նկատել, որ այդ սերը շատ մեծ ապագա չունի: Մի տասը տարի հետո դու կգտնվես ուժերի ծաղկման շրջանում, քո շուրջբոլորը բազմաթիվ ջահել աղջիկներ կպտտվեն, որոնք քեզ դուր կգան և հաճելի կլինեն, մինչդեռ քո մյուս կեսը, ում տարիքը շատ ավելի մոտ կլինի քառասունին, քան մեկ այլ տարիքի, խանդից դժոխքի կվերածի քո կյանքը:
Սա, ինչպես ասում են շաբլոն պատասխան: Սերը ոչ մի օրենքի չի ենթարկվում: Մի լսիր ոչ ոքի և այնպես արա ինչպես հարմար ես գտնում:

Գալաթեա
28.07.2011, 21:10
Հետաքրքիր ա... ժամանակին թեմա բացելու փոխարեն ես վերցրեցի ու ամուսնացա...
Արի ու մի ասա՝ կարելի էր ֆորումում խալխին հարցնել.. :think

Ան, նենց եմ կարոտել :)

Lem
28.07.2011, 21:18
26 տարեկանները ո՞ր օրվանից տարիքով մեծ կանայք դարձան:

Գեա
28.07.2011, 21:20
26 տարեկանները ո՞ր օրվանից տարիքով մեծ կանայք դարձան:
դե տասնութ տարեկանի համար մեծ է բա ինչ է. ես կասեի պառավ է:)

Ameli
28.07.2011, 21:23
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում:

Չես մտածե՞լ, գուցե դու էլ նրա համար ես երեխա երևում :pardon

Malxas
28.07.2011, 21:26
Մեր գործի տեղը մեկը կար: Քսանյոթ տարեկան էր: Ամուսնալուծվեց կնոջից, երկու մանկահասակ երեխաներին թողեց ու ամուսնացավ քառասուն տարեկան կնոջ հետ:

Sasha
28.07.2011, 21:27
Չես մտածե՞լ, գուցե դու էլ նրա համար ես երեխա երևում :pardon

մտածում եմ, դրա համար էլ տատանվում եմ: Գուցե հիմա լավա, կիրք կա, սեքս կա, լավա, բայց հետագա համատեղ կյանքում կարողա դժվարություններ լինեն, մյուս կողմից էլ սիրում եմ, պոկվել չի ստացվում դեռ, սիրտս քաշումա:

Ameli
28.07.2011, 21:29
Մեր գործի տեղը մեկը կար: Քսանյոթ տարեկան էր: Ամուսնալուծվեց կնոջից, երկու մանկահասակ երեխաներին թողեց ու ամուսնացավ քառասուն տարեկան կնոջ հետ:

:fool սերը տարիք չի հարցնում :{ /բայց պիտի հարցներ/

Freeman
28.07.2011, 21:31
:fool սերը տարիք չի հարցնում :{

Բայց ամուսնությունը հարցնում ա :))

Malxas
28.07.2011, 21:33
:fool սերը տարիք չի հարցնում :{ /բայց պիտի հարցներ/

Բա իհարկե պիտի հարցներ: Բացի այդ կնոջից չի կարելի բաժանվել միայն հիմք ընդունելով, որ սկսել ես ուրիշին սիրել: Ամուսնական երդմանը պիտի տեր կանգնել: Էլ չեմ խոսում երեխաների մասին...

Sasha
28.07.2011, 21:33
էկեք չշեղվենք թեմայից:

Malxas
28.07.2011, 21:34
:fool սերը տարիք չի հարցնում :{ /բայց պիտի հարցներ/

Բա իհարկե պիտի հարցներ: Բացի այդ կնոջից չի կարելի բաժանվել միայն հիմք ընդունելով, որ սկսել ես ուրիշին սիրել: Ամուսնական երդմանը պիտի տեր կանգնել: Էլ չեմ խոսում երեխաների մասին...

Ameli
28.07.2011, 21:36
Մեր գործի տեղը մեկը կար: Քսանյոթ տարեկան էր: Ամուսնալուծվեց կնոջից, երկու մանկահասակ երեխաներին թողեց ու ամուսնացավ քառասուն տարեկան կնոջ հետ:

:fool Սերը տարիք չի հարցնում :{ /բայց պիտի հարցներ/

Ameli>> մտածում եմ, դրա համար էլ տատանվում եմ: Գուցե հիմա լավա, կիրք կա, սեքս կա, լավա, բայց հետագա համատեղ կյանքում կարողա դժվարություններ լինեն, մյուս կողմից էլ սիրում եմ, պոկվել չի ստացվում դեռ, սիրտս քաշումա:

Փաստորոն փորձում ես "պոկվել", բայց չի ստացվում… հետագա համատեղ կյանքի դժվարությունները ձեզնից ա կախված, գուցե ձեր սերը այնքան մեծ լինի, որ ոչ մի դժվարություն էլ չնկատեք, չգիտեմ, չեմ ուզում խորհրդատու լինել…

Malxas
28.07.2011, 21:36
էկեք չշեղվենք թեմայից:

Սաշ, կներես, բայց մի բան անցավ մտքովս: Կարող է մեզ ես խոսեցնում ու ոչ մի աղջիկ էլ չկա? ոչ քսանվեց տարեկան, ոչ քսանյոթ? Չնեղանաս, սկզբից ներողություն եմ խնդրել:

Sasha
28.07.2011, 21:40
դժվարանում եմ ջոկեմ, միայն սեքսնա ինձ եվ իրան կապում, թե տակը լուրջ զգացմունք էլ կա:

Sagittarius
28.07.2011, 21:40
մտածում եմ, դրա համար էլ տատանվում եմ: Գուցե հիմա լավա, կիրք կա, սեքս կա, լավա, բայց հետագա համատեղ կյանքում կարողա դժվարություններ լինեն, մյուս կողմից էլ սիրում եմ, պոկվել չի ստացվում դեռ, սիրտս քաշումա:

բա էլ ինչումն է խնդիրը... ստիպում ա ամուսնանա՞ք, ասա փոքր եմ, մի քիչ մեծանամ՝ կերևա :))

Sasha
28.07.2011, 21:41
կա, դեկտեմբերին քսանվեց տարեկան կդառնա:

Sasha
28.07.2011, 21:42
Սաշ, կներես, բայց մի բան անցավ մտքովս: Կարող է մեզ ես խոսեցնում ու ոչ մի աղջիկ էլ չկա? ոչ քսանվեց տարեկան, ոչ քսանյոթ? Չնեղանաս, սկզբից ներողություն եմ խնդրել:

կա, դեկտեմբերին քսանվեց տարեկան կդառնա:

Գալաթեա
28.07.2011, 21:48
Ալեքսանդր ջան, եթե իհարկե դու էս թեման տժժալու համար չես բացել, ապա քեզ ավելի շատ պետք ա հետաքրքրի՝ ինչ ա մտածում կինը, որի մտավոր զարգացման մակարդակին դու կհասնես մոտ տասնհինգ տարի հետո, քան էն, թե ինչ ես դու մտածում:

Ու դա անձամբ քեզ հետ կապված չի...ինչքան ուզում ա դու խելացի լինես, եթե այդպիսին ես, քեզնից ութ տարի մեծ կնոջ հետ դու մտավորապես հավասար կլինես ա՜հագին ժամանակ հետո: Դա էդպես ա: Կանայք ավելի շուտ են զարգանում, ուզեք, թե չուզեք:

Նենց որ, մտածի՝ որքանով ես դու իրան համապատասխան, ոչ թե հակառակը :)

Sasha
28.07.2011, 21:51
Նենց որ, մտածի՝ որքանով ես դու իրան համապատասխան, ոչ թե հակառակը :)

Թեման բացելու իմաստը հենց քո գրած միտքն էր, ճիշտն ասած:

Sagittarius
28.07.2011, 21:53

Էէէէէէէ... օֆֆտոպը թարգեք :angry էսի ուրիշ հեքիաթից ա

Գալաթեա
28.07.2011, 21:55
Թեման բացելու իմաստը հենց քո գրած միտքն էր, ճիշտն ասած:

Ու դու իսկապես մտածում ես, որ մականունների հավաքածուն, որոնց դու չես ճանաչում, որոնք քեզ ոչինչ չեն ասում, բացի տառախմբից, կարող են քեզ կենսապես կարևոր խորհուրդ տա՞լ:
Միշտ ուզեցել եմ նման թեմաների իմաստը հասկանալ:
Իսկապես, ի՞նչ ես դու մարդկանցից ուզում:
Որ քեզ կյանք սովորեցնե՞ն: Որ օտարը քեզ ասի ՝ սեքսի համար ես քեզնից մեծ կնոջն ուզում թե իսկական սիրո՞:

Sagittarius
28.07.2011, 21:55
Թեման բացելու իմաստը հենց քո գրած միտքն էր, ճիշտն ասած:

աղջիկներին մի լսի, դու մտածելու բան չունես, թո ինքը մտածի: Առավել ևս որ Գալաթեան պնդում ա, որ էտ իրանց մոտ ավելի լավ ա ստացվում:

Sasha
28.07.2011, 21:58
Ու դու իսկապես մտածում ես, որ մականունների հավաքածուն, որոնց դու չես ճանաչում, որոնք քեզ ոչինչ չեն ասում, բացի տառախմբից, կարող են քեզ կենսապես կարևոր խորհուրդ տա՞լ:
Միշտ ուզեցել եմ նման թեմաների իմաստը հասկանալ:
Իսկապես, ի՞նչ ես դու մարդկանցից ուզում:
Որ քեզ կյանք սովորեցնե՞ն: Որ օտարը քեզ ասի ՝ սեքսի համար ես քեզնից մեծ կնոջն ուզում թե իսկական սիրո՞:

Հետաքրքիր կարծիքներ կարողա լինեն հանկարծ մարդկանցից, որ իրանց կյանքւոմ էղելա տենց բան:

Ameli
28.07.2011, 22:03
աղջիկներին մի լսի, դու մտածելու բան չունես, թո ինքը մտածի: Առավել ևս որ Գալաթեան պնդում ա, որ էտ իրանց մոտ ավելի լավ ա ստացվում:

:)) Գալաթեան խաբում ա

Գալաթեա
28.07.2011, 22:03
Հետաքրքիր կարծիքներ կարողա լինեն հանկարծ մարդկանցից, որ իրանց կյանքւոմ էղելա տենց բան:

Բայց ախր մենք կյանքի մասին ենք խոսում :) Քո կյանքի, ի դեպ:
Ով ինչ ուզում ա ասի...
Դու կարաս լսես Սագիտարիուսին, որ իրան կանանցից բարձր ա համարում, կարաս լսես ինձ, որ ասում եմ՝ ընկերուհիդ ա որ պետք ա որոշի, ոչ թե դու... որտև իրան հաստատ ավելիւ դժվար ա..
Ինքը գիտի՞ քո էս հարցականների մասին, գիտի՞, որ դու էնքան կորած ես քեզ համարում, որ խալխից ես խորհուրդ հարցնում: Իր հետ դու խոսել ե՞ս էս թեմայով: իրեն սա դուր կգա՞ր:

Sasha
28.07.2011, 22:05
հա, լավ, տենց տխուր մի սարքի ամեն ինչ: էդքան դաժան չի ամեն ինչ:

Գալաթեա
28.07.2011, 22:06
հա, լավ, տենց տխուր մի սարքի ամեն ինչ: էդքան դաժան չի ամեն ինչ:

Բա ի՞նչ գործ ունես ուրեմն ստեղ էս թեմայով: Պարապ ե՞ս:

Sasha
28.07.2011, 22:09
Բա ի՞նչ գործ ունես ուրեմն ստեղ էս թեմայով: Պարապ ե՞ս:

#32 պոստը նայի:

համ ել սիրուն ավատար ունես:

Գալաթեա
28.07.2011, 22:18
#32 պոստը նայի:

համ ել սիրուն ավատար ունես:

Գիտեմ, ապրես:
Քոնն էլ շատ ստանդարտ ա ի դեպ: Գուցե սպորտի բաժնում ֆսյո տակի թեմա բացեիր: Ավելի շատ ասելիք գուցե ունենայիր:

Իմ ասածն էն ա, որ զուտ հետաքրքիր կարծիքներ հավաքելու համար թեմադ ճիշտ չի ընտրված, Ալեքսանդր:
Այ եթե հարցնեիր՝ մարդիկ ավելի շատ Վիվայից են օգտվում, թե Բիլայնից, ուրիշ բան: Լիքը կարծիքներ կունենայիր, մինուսներ, պլյուսներ: Կամ որ "թմին" էն բալետ անում՝ Բարսային թե Ռեալին:
Իսկ ստեղ դու բացել ես միթոմ կենսապես կարևոր թեմա, բայց ինքդ ասում ես, որ սիտուացիան էդքան տրագիկ չի: Նենց էլի, հավեսի համար բացել ես:

Ու ես էլի գալիս եմ նույն մտքին:
Ինչի՞ են բացվում նման սրտաճմլիկ բովանդակությամբ թեմաները երիտասարդության կողմից, որոնք իրենք էլ չեն հասկանում՝ իրենց պետք էր դա, թե ոչ ի վերջո::

Sasha
28.07.2011, 22:23
սպորտի ու կինոյի ու երգերի ու հոգեբանության մասին գրել եմ կարծիքներ արդեն, ու գրում եմ:
Բայց կյանքիս իմաստը ավելի սիրո ու սիրելով ապրելու մասին եմ պատկերացնում, ուզում եմ իսկական սեր գտնել...ոնց որ Բիթլզի երգի մեջ, չնայած Բիտլս էդքան ել չեմ սիրում:

Universe
28.07.2011, 23:33
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

Սաշա ջան,էտ երևի սեր չի,ուղղակի հրապուրանքա,որը կախվածա էտ մարդու մասին քո ունեցած բուռն ու լավ կարծիքից,իսկ իսկական սերը,դա նայա, երբ սիրում ես մարդու նույնիսկ թերությունները,իսկ դու իրա թերությունների մասի՞ն ինչ կասես...

Նկատե՞լ ես նրանից թերություն, չէ չէ՞, որովհետև հրապուրված ես,այ որ հետև քո մոտիկությունը գնա ուրիշ հարթության վրա, էտ ժամանակ կզգաս, ւ շատ հաճախալինում հիասթափությունները, դաժը երբ ահավոր մեկին սիրում ես, բայց էտ սերը միանգամից ատելությանա վերածվում... ուֆ, ինչ մի խորացա... մի խոսքով, բայց քեզ հալալա... իրոք... Ռեալի ավատարկենդ դզեց... :))

Ապե Ջան
29.07.2011, 00:06
Ես էլ մխիթարեմ :)) Ընկերուհուս ամուսինը իրենից 7 տարի փոքր է և շատ երջանիկ են, արդեն 3 տարեկան տղա էլ ունեն :)

Հայրս ու մայրս 10 տարվա տարբերություն ունեն: :B

Նարե
29.07.2011, 00:15
Սաշա ես ինքս չեմ պատրաստվում քեզ որևէ խորհուրդ տամ, բայց ուղղակի իմ կարծիքը կասեմ, ինձ համար կոնկրետ մի շատ ակնհայտ ճշմարտություն կա այս հարցում, ցանկացած պարագայում դու չես ընտրի այդ աղջկան/կնոջը: Եթե նա իսկապես այդքան կարևոր ու սիրելի լիներ քեզ համար, ինչպես փորձեցիր բացատրել առաջին գրառման ժամանակ
1. քո կողմից գոնե այս թեման բացված չէր լինի, այլ դու արդեն հստակ քայլեր կանեիր նրա կողքին լինելու համար/կհաղթահարեիր խնդիրները քեզ շրջապատող հասարակության հետ, որոնք կարծում եմ անխուսափելի էին
2. համայն ֆորումում բարձրաձայն չէիր կասկածի՝ մարմնականն է քեզ նրան կապում, թե զգացմունքները:

Պարզապես ապրիր կյանքիդ այս էտապը, մինչև կհանդիպես մեկին, ում ընտրության հարցում համոզված կլինես

Չամիչ
29.07.2011, 00:19
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

Ընկերուհուս ամուսինը նրանից փոքր է ուղիղ 8 տարի, սիրում են իրար, ունեն համատեղ զավակ: 26 տարեկան աղջիկը համարվում է քո սերնդակից: Եթե տարբերությունը 8 տարուց ավել լիներ, մտածելու լուրջ պատճառ կլիներ, 8 տարի տարբերության դեպքում մտածելու առիթ ամենեւին չկա: Իսկ եթե մշտապես կախված լինես շրջապատի կարծիքից ու քո ամեն մի քայլը պլանավորես շրջապատին հաճոյանալու համար, ապա դատապարտված ես ձախողման, որովհետեւ, այն մարդիկ ովքեր մշտապես քիթները խոթում են այլոց անձնականի մեջ, միշտ էլ բամբասելու առիթ կգտնեն:

Շինարար
29.07.2011, 00:26

Չամիչ ջան, էս ի՞նչ ես ասում, 8 տարին լավ ա, հենց դառավ 9 կամ 14 էլ վսյո՞... Սաշա ջան, էդ աղջկան, իմ կարծիքով, դու չես սիրում, որովհետև, երբ սիրես, արտահայտվելու, խոսալու մեծ պահանջի հետ միասին ինչ-որ մի խանգարող բան ա ներքին լինում, վախի նման, որ էդ քո զգացածը ինչ-որ բոլորի զգացածից տաբեր, միակ քո ունեցած երևույթ ա, որ մեկ ա քեզ ոչ մեկը չի հասկանալու, որ իզուր տեղ չարժե խոսալ, որ չեն հասկանա ու կծիծաղեն կամ չեն էլ ծիծաղի, բայց հաստատ չեն հասկանա և այլն, մի տեսակ կոմպլեքսավորված կարծիք ստացվեց իմ կարծիքը էս թեմայի վերաբերյալ:))

Mephistopheles
29.07.2011, 00:42
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

ապեր, ասա թող քեզ շուտ որդեգրի քանի 21 չես դառել… թե չէ հետո ոչ դու իրան կուզես ոչ էլ ինքը քեզ…

Գալաթեա
29.07.2011, 00:48
ապեր, ասա թող քեզ շուտ որդեգրի քանի 21 չես դառել… թե չէ հետո ոչ դու իրան կուզես ոչ էլ ինքը քեզ…

Ֆու Մեֆ, պաշլյածինադ քեզ պահի:

Չամիչ
29.07.2011, 00:51
Չամիչ ջան, էս ի՞նչ ես ասում, 8 տարին լավ ա, հենց դառավ 9 կամ 14 էլ վսյո՞...

Սենց ասեմ, սերը տարիք չի հարցնում, բայց, ամուսնությունը հարցնում է: Օրինակ ես հազիվ թե համակերպվեմ, եթե իմ ամուսինը 15 տարի ինձանից փոքր լինի, բայց երբեք չեմ բացառում, որ կսիրահարվեմ եւ կսիրեմ թեկուզ 20 տարով ինձնից փոքր անձնավորության: Ամուսնությունը լուրջ քայլ է, համենայն դեպս հայ մարդու համար, ամուսնությունը պետք է բերի հոգու տոն, որտեղ՝կասկածների, անհանգստությունների,տագնապների տեղ չպետք է լինի: Իսկ նման տարիքային տարբերությամբ ամուսնությունը, երբ կինը 15 տարով մեծ է, հազիվ թե կինը իրեն հարմարավետ զգա, բայց ինչպես կյանքն է ցույց տալիս նման դեպքերն էլ քիչ չեն, էնպես, որ երբեք չի կարելի ասել երբեք:

Lionne_en_Chasse
29.07.2011, 00:52
Խորհուրդ տարիքով մեծ կնոջից` ( ույ մամա ջան, փշաքաղվեցի էս տողերը գրելուց)... առաջի պատահած (տարիքով) կնոջ հետ չեն ամուսնանում, ավելի տարիքովների հետ էլ հանդիպի, երբ կգա ամուսնանլուդ տարիքը ամուսնացի քեզանից ջահել աղջկա հետ;)

Չամիչ
29.07.2011, 01:01

Դե հա,շատ շատերի ամուսնանալու տարիքը 40 կողմերը նոր գալիս է, 40 տարեկանում հազիվ թե ամուսնանա 50 տարեկանի հետ:

Իսկ եթե,այնուամենայնիվ, որոշի ավելի շուտ ընտանիք կազմել, ապա, կարծում եմ, ընտրություն կատարելիս չարժի սահմանափակումներ ու արհեստական խոչնդոտներ դնել, էտ դեպքում չի բացառվում, որ տուն բերի մեկին, բայց «աչքը դուրս» լինի եւ դրսում սիրի մեկ ուրիշին:

matlev
29.07.2011, 01:01
Ընկերուհուս ամուսինը նրանից փոքր է ուղիղ 8 տարի,....
Եթե տարբերությունը 8 տարուց ավել լիներ, մտածելու լուրջ պատճառ կլիներ, 8 տարի տարբերության դեպքում մտածելու առիթ ամենեւին չկա: ...

Եթե ընկերուհուդ ամուսին նրանից փոքր լիներ ոչ թե 8, այլ 7 տարով, մեջբերված մասի բոլո՞ր 8-երն էին 7 դառնալու:

Lionne_en_Chasse
29.07.2011, 01:05
Ժողովուրդ, մի մոռացեք թեմա բացողի տարիքը... հիմա նրա ոչ թե ամուսնանալու, այլ տարիքով ( կամ ջահել, ըստ նախասիրության) կանանց հետ հանդիպելու տարիքն ա: Ինձ թվումա ինքն էլ դա շատ լավ գիտի, ուղղակի բան ա, հարցնումա էլի :) Դուք էլ դրել խորացել եք լուրջ հարցերի մեջ...

Չամիչ
29.07.2011, 01:06
Եթե ընկերուհուդ ամուսին նրանից փոքր լիներ ոչ թե 8, այլ 7 տարով, մեջբերված մասի բոլո՞ր 8-երն էին 7 դառնալու:

Հարցի իմաստը չորսացի:)

Գալաթեա
29.07.2011, 01:08
Հարցի իմաստը չորսացի:)

Բացատրի, Լյով:

Չամիչ
29.07.2011, 01:08
Ժողովուրդ, մի մոռացեք թեմա բացողի տարիքը... հիմա նրա ոչ թե ամուսնանալու, այլ տարիքով ( կամ ջահել, ըստ նախասիրության) կանանց հետ հանդիպելու տարիքն ա: Ինձ թվումա ինքն էլ դա շատ լավ գիտի, ուղղակի բան ա, հարցնումա էլի :) Դուք էլ դրել խորացել եք լուրջ հարցերի մեջ...

Փաստորեն 26 էլ՝ 18 տարեկանների հետ, պարզապես հանդիպելու իսկը տարիքն ա:)

Lionne_en_Chasse
29.07.2011, 01:12
Փաստորեն 26 էլ՝ 18 տարեկանների հետ, պարզապես հանդիպելու իսկը տարիքն ա:)

եթե էդ 26 նման նախասիրություններ ունի, որեմն փաստորեն
հակադրմանդ իմաստը չորսացի

John
29.07.2011, 01:49
Մարդ պտի բախտ ունենա էլի մի քիչ' հասուն կին, սեքս, 18 տարեկանում!!! Երբ որ ես էդ տարիքս անհատույց նվիրել եմ հայրենիքիս' Հայաստանի հանրապետությանը... Ու հլը բողոքում ա, ամուսնանալուց ա խոսում... Ապեր, քո բանակ գնալու տարիքն ա, ոչ թե ամուսնանալու, այ բանակից հետո կջոգես, որ սեքսը լավ բան ա, բայց եթե դու ակտիվ դերում ես, ոչ թե պասիվ ու կսկսես ամեն ինչին երկու տեսանկյունից նայել

erexa
29.07.2011, 03:09
Սաշ ջան ինձ թվում ա, որ դու դեռ փոքր ես :) ինչ որ լուրջ քայլեր ձեռնարկելու համար, կներես էլի չնեղանաս, ուղղակի դու դեռ ընդամենը 18 տարեկան ես և ըստ պսիխոլոգիայի էլ դեռ հոգեպես կայացած չես լինի: Քո գրածներից ենելով էլ ես դա հասկացա: Դու ուղղակի ուզում ես ակումբի անդամներից ինչ որ ինֆորմացիա ճշտել քեզ համար, սենց ասած պեչատներ ես հավաքում: Հասկանում ես կայացած մարդը նման հարցեր չէր տա ու առանց կողքիններին հարցնելու լուրջ քայլեր կձեռնարկեր: Ինձանից քեզ խորհուրդ ո՛չ մի լուրջ քայլեր չձեռնարկես մինչև հաստատ չիմանաս քո զգացմունքների մասին:

Գեա
29.07.2011, 11:06
մտածում եմ, դրա համար էլ տատանվում եմ: Գուցե հիմա լավա, կիրք կա, սեքս կա, լավա, բայց հետագա համատեղ կյանքում կարողա դժվարություններ լինեն, մյուս կողմից էլ սիրում եմ, պոկվել չի ստացվում դեռ, սիրտս քաշումա:
...Հետո շատերի մոտ երբ գժական կիրքն ու սեքսը նստում է , սերն է մնում կնոջ կերպարով, ու նույն աշխարհընկալումը, որը գալիս է տարիքային համապատասխանությունից:Քո մոտ էլ "մամայի" տեսքով կմնա , մի քիչ էլ որ անցնի "տատիի" կերպարը" կգա:Գժական ա, լիքը ադրենալին կա մեջը:Մանավանդ գիշերը:Որոշակի տարիքից բոլորս կորցնում ենք մեր մեծերին, դե ֆիզիոլոգիա ա ինչ կարող ես անել, բայց քո տատին ամբողջ կյանքը մոտդ կլինի, մենակ , մեկ- մեկ , երբ կորոշեք անցած գնացած սեքսը հիշել , ավել ճիշտ երբ նրան կորոշես հիշեցնել, զգույշ մնա հանկարծ պրոտեզները կուլ չտաս :

davidus
29.07.2011, 11:13
Sasha, փորձի մի երկու ուրիշ «կանանց» հետ էլ սեքսով զբաղվել: Մարդ ես, կարող ա էդ գործում ավելի արհեստավարժ լինեն, նախկինի նկատմամբ սերդ թուլանա... :))

Varzor
29.07.2011, 11:20
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

Իմ կարծիքով, ճիշտ չես անում, որ այս հարցով խորհուրդ ու կարծիք ես հարցնում` այն էլ ֆորումում:
Ճիշտ ու սխալ չկա: Ճիշտ ա են, որն որ լավ կլինի քեզ և նրա համար: Ուղղակի մի փոքր հեռուն պետք է նայել ու վերջ:
Ոչ մի տեղ չկա տարիքային սահմանափակում` երկուսդ էլ չափահաս եք, բարոյական նորմերով տարիքային սահմանափակում չկա, կրոնական նորմերով` նույնպես:
Մնացածը` լսիր սրտիդ, զոռ տուր մտքիդ ;)

Չամիչ
29.07.2011, 12:56
..մեկ- մեկ , երբ կորոշեք անցած գնացած սեքսը հիշել , ավել ճիշտ երբ նրան կորոշես հիշեցնել, զգույշ մնա հանկարծ պրոտեզները կուլ չտաս :

Տատս երբ սկսեց պրոտեզներ դնել, պապս արդեն վաղուց չկար, տղամարդիկ կանանցից միջինում 6-7 տարով քիչ են ապրում: Ցավոք սրտի, մեր օրերում քիչ չեն էնպիսի տղամարդիկ ովքեր պրոտեզի տարիքի չեն էլ հասնում: Էնպես, որ 8 տարի տարբերությունը իսկն է, կհասցնեն ծերությունը միասին վայելել:

Kita
29.07.2011, 14:02
Լսեք սրտիս մի տեսակ դարդ է, հերիք է ջահել աղջկան մեծ կին սարքին, մի հատ 25ի տեղը հա 26 տարեկանն է շեշտվում:))
Իսկ նա ախր դեռ 25 է յա, ընդամենը 7 տարվա տարբերություն:))

Բուն թեմային ինչ պռոբլեմ կա? սիրում ես, լավ ես անում, կարևորը ինքն էլ սիրի ու որ սենց լավ գնա մի 2 տարի էլ, նոր կսկսես մտածել:))

Lionne_en_Chasse
29.07.2011, 22:59
Kita ջան ինչ պրոբլեմ ինչ բան, հենա պրոտեզի հարցն էլ լուծեցին

Էլիզե
30.07.2011, 22:39
Քսանվեց տարեկանը մե՞ծ ա.... ուժե դա՞... է՛խ-է՛խ...

Ա՛յ Ալեքսանդր ջան, իսկ դու էդ աղջկան/կնոջը հարցրե՞լ ես՝ "Այ ցավդ տանեմ, պատրա՞ստ ես կյանքդ ինձ հետ կապել"... կարող ա ինքն ա ու ասում ա՝ "Բայց ես ուրիշին եմ սում" / զգացմունքների ոտնահարման համար՝ ներողություն/… մենք էլ ստեղ ստած նիրա բախտն ենք որոշում...

հմմմ... հեսա մի քանի օրից քսանչորս եմ դառնում, վայ թե քանի օրը շուտ գնամ պսակվեմ քանի ես էլ "մեծ կին" չեմ անվանվել :))

Ապե Ջան
30.07.2011, 22:45
Քանի հանդարտ է թեման, թերևս կցանկանայի նաև ես խոսքս արտահայտել տվյալ հարցի շուրջ:

Առհասարակ, երբ աղջիկը/կամ տղան տարիքային տարբերություն են ունենում, այն էլ քիչ մը մեծ, այդ, որոշ մարդկանց կողմից դիտվում աննորմալ: Այսինքն, եթե տղային դուր է եկել աղջիկը, նա առաջին մտածում հասարակության մասին, հաշվի է առնում հասարակաության կարծիքը ու հետո նոր իր զգացմունքները: Եթե ոչ, ապա նրան այդքան էլ չի մտահոգում հասարակության կարծիքը ու նա շարժվում իր սրտի թելադրանքով:

Ո՞րն է ճիշտը: Այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել: Ես ինքս կշարժվեյի սրտիս թելադրանքով, նայած թե սիրտս ո՞նց կթելադրեր ու ես հաշվի չէի առնի հասարակության կարշիքը ու նաև չէի մտածի իմ ու իր համատեղ կյանքի խնդիրների մասին: Այդ դեպքում շատ հնարավոր է, որ ես ինքս խնդիրներ ստեղծեմ: ;)

Maxpayne
30.07.2011, 22:48
Ախպերս յան տուր, ընդեղ մեկը ճիշտ էր գրել դու կդառնաս 25 տարեկան ինքը 40, դու էտ ժամանակ հաստատ կուզես իրանից բաժանվես, բայց ուշ կլինի քո տարիքի մեկին գտի ախպերս. ու էտ էն դեպքում, որ արդեն ձեր մեջ ինչ որր բան եղել ա. քեզ դուր ա գալիս սեքսը իրա հետ, շարունակի, բայց ամուսնանալը ավելի լուրջ ա....

Ապե Ջան
30.07.2011, 22:55
Maxpayne - գրառումից հետո թեմայի մի քանի գրառում կարդացի ու հասկացա, որ ոչ մի լուրջ բան չկա: Ասա տակը սեքս կա ու վերջ: Էդ ամեն հարցի պատասխան տալիս ա: Կանցնի ապեր: :zagar

Հայկօ
30.07.2011, 23:12
Ախպերս յան տուր, ընդեղ մեկը ճիշտ էր գրել դու կդառնաս 25 տարեկան ինքը 40, դու էտ ժամանակ հաստատ կուզես իրանից բաժանվես, բայց ուշ կլինի քո տարիքի մեկին գտի ախպերս. ու էտ էն դեպքում, որ արդեն ձեր մեջ ինչ որր բան եղել ա. քեզ դուր ա գալիս սեքսը իրա հետ, շարունակի, բայց ամուսնանալը ավելի լուրջ ա....

Թեմայի հեղինակը հիմա 18 տարեկան ա, թեմայի թեման՝ 25:

Երբ թեմայի հեղինակը լինի 25 տարեկան, թեմայի թեման կլինի 40 տարեկան:

(40-25) / (25-18) = 2.142857142857143

Հետևություն. աղջիկները 2.142857142857143 անգամ ավելի արագ են ծերանում, քան տղաները:

Վերջ, էս թեմայի միակ օգուտը էս ա:

Maxpayne
30.07.2011, 23:17
Maxpayne - գրառումից հետո թեմայի մի քանի գրառում կարդացի ու հասկացա, որ ոչ մի լուրջ բան չկա: Ասա տակը սեքս կա ու վերջ: Էդ ամեն հարցի պատասխան տալիս ա: Կանցնի ապեր: :zagar

Հա բա ինչ

Գեա
30.07.2011, 23:49
Թեմայի հեղինակը հիմա 18 տարեկան ա, թեմայի թեման՝ 25:

Երբ թեմայի հեղինակը լինի 25 տարեկան, թեմայի թեման կլինի 40 տարեկան:

(40-25) / (25-18) = 2.142857142857143

Հետևություն. աղջիկները 2.142857142857143 անգամ ավելի արագ են ծերանում, քան տղաները:

Վերջ, էս թեմայի միակ օգուտը էս ա:
վերջապես մեկի մտքով անցավ այդ պարզ ճշմարտությունը մաթեմատիկորեն բացատրի,իսկապես կանայք երկար են ապրում , բայց շուտ են ծերանում:էս գումարում հանումը մի տեղ գրեմ պահեմ;)

AniwaR
31.07.2011, 01:52
~_~ Այ մարդ, քանի կաս, ջահել ես, սեր ա, կիրք ա, թե եսիմ ինչ ա, ապրեք դրանով, զգացեք, կյանքը վայելեք: Հետո կբաժանվեք, ինչ կանեք - չեք անի, էդքան էլ էական չի: ~_~ Ե՞րբ պետք ա մարդիկ մի քիչ համարձակություն ձեռք բերեն երջանիկ լինելու համար: :)

Sasha
31.07.2011, 08:35

իսկականից դուրս էկավ էս պատասխանը: Շնորհակալություն:

Elmo
31.07.2011, 13:34
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

8 տարին էն տարբերությունը չի, որի վրա կարանաս թքած ունենաս: Հիմա որ ամուսնանաս ոչ մի տարբերություն չես զգա, բայց մի 8 տարի էլ որ վրեն անցնի հաստատ փոշմանելու ես: Դու կսկսես ջահել աղջիկների հետ լևի գնալ, կինդ էլ կիմանա ու վատ կզգա: Էլ չեմ ասում արանքում երեխեքն ինչէան կտուժեն: մինչև 3 տարին նորմալ կլիներ, բայց 8-ը իրոք շատ ա:

ivy
31.07.2011, 14:08
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:

Սիրելու համար ինչ խնդիր կա, սիրեք իրար: ;)
Քեզ մոտ դեռ այն տարիքը չի, որ ամուսնանալու մասին մտածես: Տասնութից հետո դեռ էնքան բան է փոխվելու թե զգացգունքային աշխարհումդ, թե միջսեռային հարաբերությունների հանդեպ վերաբերմունքումդ, թե ընտանիքի մասին պատկերացումներումդ... Սիրելը մի բան է, համատեղ ապագա ստեղծելը այլ բան: Թող մի քիչ ժամանակ անցի, որ հասունանաս մինչև «լուրջ» քայլերը: Ու եթե մի քանի տարի հետո էլ դեռ իրար հետ լինեք՝ համոզված լինելով, որ ուզում եք միասին ընտանիք կազմել, ուրեմն տարիքն էլ ոչ մի դեր չի խաղա:

հովարս
31.07.2011, 17:04
Հարգելի Sasha, սերը միշտ էլ ապագա ունի, եթե դա սեր է այլ ոչ թե έροτα(էռոտա), որը նույնպես սեր է թարգմանվում...

ՆանՍ
03.08.2011, 14:00
դե տասնութ տարեկանի համար մեծ է բա ինչ է. ես կասեի պառավ է:)
Գեա ջան, օրինակ, ես էլ մտածում եմ, որ էդ 26 տարեկան պառավը շատ հնարավոր է 18 տարեկան մալալետկի (կներես Sasha ջան) հետ ֆռֆռալուց լինի...:think

Sasha
03.08.2011, 22:15
ես ոչ մեկի պառավ չեմ ասել, ու չեմ համարում, որ պառավի հետ եմ շփվում:
Այնպես որ անկապ տեղը ինձ ինչի ես մալալետկա ասում: Նայում եմ, դու էլ քսանվեց տարեկան ես, եթե քեզ դուր չի գալիս, որ քո տարիքին պառավ են ասում, գրողին ասա:
Լավ չի, որ քսանվեց տարեկանին պառավ են ասում, տասնութին էլ մալալետկա, իսկ որ տարիքնա՞ որ ոչ մալալետկա են, ոչ էլ պառավ:
Մի տեղ վռոդե ստե գրել եմ, որ տարիքով մեծ կնոջ սիրելու առիթներից մեկն էլ նայա, որ իմ տարիքի աղջիկները շատ երեխայոտ են, այ իրոք մալալաետկա են: ԻՆչի են տենց: Դա չի հուզո՞ւմ: Ինչի եմ ես մալալետկա դառնում կամ ինչի եթե տարիքի տարբերություն կա ուրեմն մեկը մեկի հետ պտի պռոստո ֆռֆռա, այլ ոչ թե լուրջ բան լինի՞:

Vaio
04.08.2011, 00:07
Սերը տարիք հարցնո՞ւմ է…

Սերը՝ ոչ, իսկ ծնողները՝ այո:

Agni
04.08.2011, 11:04
Վերջերս շուրջս նենց բաներ եմ տեսնում, որ ևս մեկ անգամ համոզվում եմ՝սաղ սուտա, կարևորը ՍԵՐ լինի…
Խնդիրը ուրիշ տեղա՝ մեր կարծրատիպաքաղց հասարակությունը:

Adriano
04.08.2011, 12:02
Սերը Հայաստանում ամեն ինչ հարցնումա բացի սիրուց;)

John
04.08.2011, 12:05
Սերը Հայաստանում ամեն ինչ հարցնումա բացի սիրուց;)
Էդ նայած ում մոտ եղբայր))) Փոքր է Հայաստանը, բայց բոլոր մարդիկ նման չեն...

Adriano
04.08.2011, 16:21
Էդ նայած ում մոտ եղբայր))) Փոքր է Հայաստանը, բայց բոլոր մարդիկ նման չեն...
Դե իհարկե քո ասածը նորություն չի:D

Գեա
04.08.2011, 23:38
ես ոչ մեկի պառավ չեմ ասել, ու չեմ համարում, որ պառավի հետ եմ շփվում:
Այնպես որ անկապ տեղը ինձ ինչի ես մալալետկա ասում: Նայում եմ, դու էլ քսանվեց տարեկան ես, եթե քեզ դուր չի գալիս, որ քո տարիքին պառավ են ասում, գրողին ասա:
Լավ չի, որ քսանվեց տարեկանին պառավ են ասում, տասնութին էլ մալալետկա, իսկ որ տարիքնա՞ որ ոչ մալալետկա են, ոչ էլ պառավ:
Մի տեղ վռոդե ստե գրել եմ, որ տարիքով մեծ կնոջ սիրելու առիթներից մեկն էլ նայա, որ իմ տարիքի աղջիկները շատ երեխայոտ են, այ իրոք մալալաետկա են: ԻՆչի են տենց: Դա չի հուզո՞ւմ: Ինչի եմ ես մալալետկա դառնում կամ ինչի եթե տարիքի տարբերություն կա ուրեմն մեկը մեկի հետ պտի պռոստո ֆռֆռա, այլ ոչ թե լուրջ բան լինի՞:
էխ~, մարդ կա ցերեկը մոմի լույսով ընկած սեր է փնտրում չի գտնում ,մարդ էլ կա նազուտուզ է անում, համաշխարհային քննարկման է դնում:Մի խոսքով ջիջիլ-ջիջիլ է խաղում:
Օգտվիր աստծու տված բարիքներից քանի կարող ես:Ինչպես ասացվածքն է ասում քանի տալիս են վերցրու, հենց կսկսեն խփել`կփախնես:

John
05.08.2011, 00:52
Դե իհարկե քո ասածը նորություն չի:D
Իսկ քո ասածը՝
Սերը Հայաստանում ամեն ինչ հարցնումա բացի սիրուց ոչ միայն նորություն չէր՝ այլ նաև նենց բան էր, որ ճիշտ լիներ՝ տխուր կլներ, բայց լավ ա, որ էնքան էլ տենց չի, համենայնդեպս իմ շրջապատում

ՆանՍ
05.08.2011, 09:25
ես ոչ մեկի պառավ չեմ ասել, ու չեմ համարում, որ պառավի հետ եմ շփվում:
Այնպես որ անկապ տեղը ինձ ինչի ես մալալետկա ասում: Նայում եմ, դու էլ քսանվեց տարեկան ես, եթե քեզ դուր չի գալիս, որ քո տարիքին պառավ են ասում, գրողին ասա:
Բա քո կարծիքով ու՞մ էի ասել` գրողին`Գեային,իսկ քեզնից էլ նախօրոք ներողություն էի խնդրել "մալալետկի" համար, ուշադիր կարդա...

Լավ չի, որ քսանվեց տարեկանին պառավ են ասում, տասնութին էլ մալալետկա

...տարիքով մեծ կնոջ սիրելու առիթներից մեկն էլ նայա, որ իմ տարիքի աղջիկները շատ երեխայոտ են, այ իրոք մալալաետկա են :
Լուրջ եմ ասում, դու ինքդ քեզ հակասում ես. համ վատ ես զգում էդ բառից, համ էլ քո տարիքի աղջիկներին մալալետկա ես ասում:think, որ տենց ա, բա խի՞ ես ասում, որովհետև քեզ համար էդ ա ճիշտը, իսկ ինձ համար էլ` քո տարիքի տղան երեխա ա հլը;)...

Ինչի եմ ես մալալետկա դառնում կամ ինչի եթե տարիքի տարբերություն կա ուրեմն մեկը մեկի հետ պտի պռոստո ֆռֆռա, այլ ոչ թե լուրջ բան լինի՞:
Սաշա ջան, եթե դու մտածում ես, որ քո տարիքի տղայի էդ կապը կարող ա լուրջ լինի, ուրեմն դու ուզում ես, որ լուրջ լինի, եթե ուզում ես, ուրեմն մեր ստեղի գրածները քեզ ոչ էլ պետք են, հենց նենց կարդալու համար են, մեկա դու քոնն ես անելու, իսկ եթե կասկած կա, որ կարող ա մենակ սեքսն ա քեզ իրան կապում, դու հոգով իրա հետ էդքան էլ կապ չունես, դուք այլ "աշխարհներից եք", ուրեմն իմացի, որ մի օր ձեր "ջութակի լարերը կտրվելու են, սկսելու եք առանձին նվագել", մտածի էդ մասին էլ:):